Եվ հոբիթները հայտնվեցին ջինջ լույսով ողողված շեմին։
====Գլուխ յոթ․ յոթ. Թոմ Բոմբադիլի տանը====
[[Պատկեր:Tom bombadil.jpg|300px|thumb|right]]
Նրանք երկյուղածությամբ մտան սենյակ՝ շփոթված ու խոր ողջունելով, անասելի զարմացած, ասես ճանապարհի եզրին մի սովորական տան դուռ էին ծեծում, որ ջուր խնդրեն, իսկ դուռը նրանց առջև բաց էր արել կենդանի ծաղիկներից զգեստով հրաշագեղ էլֆ դիցուհին։ Նա ընդառաջ շտապեց հյուրերին՝ եթերային, ինչպես գետի զեփյուռը։
― Համարձակ, սիրելի բարեկամներ, ― ժպտաց նա՝ բռնելով Ֆրոդոյի ձեռքը։ ― Ծիծաղեցեք, ուրախացեք․․․ ուրախացեք... Ես Ոսկեհատիկն եմ, գետի դուստրը։
Ապա պարաքայլ գնաց դուռը ծածկեց ու նազելի ձեռքերի թեթև շարժումով ասես գիշերը տնից դուրս վանեց։
</poem>
Նա հանկարծ կանգ առավ, ինչ-որ անհասկանալի բան մրմնջաց ու պապանձվեց՝ չհասկանալով, թե ինչու խոսեց չափածոներովքառյակներով: Իսկ Ոսկեհատիկը ծիծաղեց:
― Ա՜յ քեզ հրաշք․․․— հրաշք... — ասաց նա: — Ուրեմն, այսպիսի քաղցրալեզու հոբիթնե՞ր են ապրում Հոբիթստանում։ Սակայն դու Էլֆերի բարեկամն ես, ինչպես տեսնում եմ: Այդ մասին են վկայում քո պայծառ աչքերը և հնչեղ ձայնը։ Ինչ լավ է, որ հանդիպեցինք: Դե, նստեք և սպասեք տանտիրոջը։ Նա հիմա կգա, ձեր ձիերի հետ է, չէ՞ որ նրանք ձեզնից ձեզանից պակաս չեն հոգնել․․․
Հոգնած հյուրերը հնազանդ նստեցին եղեգե ցածրիկ աթոռակներին, իսկ Ոսկեհատիկն սկսեց ճախրել սեղանի շուրջը։ Հոբիթներն աչքները չէին կտրում նրանից. այնքան հաճելի ու նազանքով էր նա շարժվում: Ինչ-որ տեղ տան հետևում կրկին հնչեց անհեթեթ երգը: Երբեմն Թոմ-բոմ, դիմ-դոմերի միջից հոբիթները կարողանում էին երկու տող կրկներգ զանազանել.
Վերջապես դուռը բացվեց, և ներս եկավ Թոմ Բոմբադիլը։ Նա առանց գլխարկի էր, նրա փարթամ գանգուրները պսակված էին վառ դեղին տերևներից թագով։ Թոմը ծիծաղեց, մոտեցավ Ոսկեհատիկին և թևանցուկ արեց նրան։
― Ահա նա, իմ արծաթե կանաչ, աստեղային կայծկլտուն, զմրուխտափայլ տիրուհին, ― ասաց նա հոբիթներին։ ― Շատ մոմեր դիր սեղանին, տիրուհի՛․․․ տիրուհի՛... Կծածկենք վարագույրները և, համեղ կերակուրներով տարված, գիշերն արագ կես կանենք։ Ընթրիքը պատրաստ է՝ կաթ ու կարագ, սպիտակ հաց ու մեղր դեղին, ուրեմն՝ ամեն ինչ հրաշալի է․․․է...
― Սեղանը գցված է, ― ասաց Ոսկեհատիկը, ― իսկ այ հյուրերն ընթրիքի պատրա՞ստ են։
Թոմը զվարթ ծափ զարկեց և ուրախ-ուրախ զարմացավ․զարմացավ.
― Այ քեզ մտամոլոր․․․ մտամոլոր... Շտապում է, ընթրիքի է հրավիրում,․․․ ... Իսկ ճստիկները հազիվ են շնչում, նրանք պետք է լվացվեն։ Հապա, սիրելիներս, եկեք։ Թիկնոցներդ հանեք։ Հիմա արագ կմաքրվեք:
Նա սրահի խորքում մի դուռ բաց արեց, և հոբիթները շարանով ձգվեցին նրա հետևից ներքև, հետո թեքվեցին անկյունից ու մտան ցածր ու թեք առաստաղով մի սենյակ։ Պատերը քարից էին, բայց ծածկված էին կանաչ գորգերով ու դեղին վարագույրներով: Հատակին թարմ եղեգներ էին շաղ տված: Պատի տակ նստարան էր դրված, որի վրա սառը և տաք ջրով լի շագանակագույն սափորներ ու կավե թասեր կային:
Շուտով լվացված ու թարմացած հոբիթները սեղան նստեցին, իսկ հետո ուրախ ու երկար ընթրեցին։ Բարեկամները սրտներն ուզածի չափ կերան: Գավաթներում լցված ըմպելիքը նման էր սառը ջրի, բայց գինուց պակաս չէր տաքացնում, և գլխավորը՝ ձայն էր բացում: Հանկարծ հյուրերն իրենց համար անսպասելի պարզեցին, որ ուրախ երգեր են երգում, ասես երգելն ավելի հեշտ լիներ, քան խոսելը: Երբ բոլորը կշտացան, Ոսկեհատիկն ու Թոմը արագ սեղանը հավաքեցին։ Հյուրերին հրամայվեց չանհանգստանալ և նստել, ինչպես որ նստած են: Նրանք հնազանդվեցին և, ոտքները փոքրիկ աթոռակներին մեկնած, հանգստանում էին ճոխ հացկերույթից հետո։ Բուխարում վառվում էր կրակը՝ սենյակը լցնելով խնձորի անուշ բույրով: Երբ ամեն ինչ հավաքված էր ու կարգի բերված, մոլոր բոլոր մոմերը հագցրին, բացի բուխարիկի վրա դրված երկու մոմից և պատից կախված լամպից: Ոսկեհատիկը մոմը ձեռքին մոտեցավ հոբիթներին:
― Արդեն գիշեր է, քնելու ժամանակն է, ― ասաց նա։ ― Քնեք խաղաղությամբ։ Անտառի թնդյունից ու խշշոցից մի վախեցեք։ Մեր պատուհաններից ներս կարող է թափանցել միայն լուսնի և աստղերի լույսը։
Իսկ գարունը հենց գալիս է, տանում եմ հետ կրկին,
Թող աճեն էնտեղ ազատ, էդպես է բարին:
Էնտեղ մի անգամ վաղուց, շա՜տ-շատ վաղուց,
Ոսկեհատիկ իմ տիրուհուն հանդիպեցի երգելուց,
Մեղմիկ էր ձայնը նրա ու անու՜շ, անո՜ւշ:
Խոր գիշեր էր: Ծանր քունը պատել էր Ֆրոդոյին։ Նա երազ էր տեսնում՝ իբրև թե ծագում է նորոլուսինը, և նրա աղոտ շողերի միջից հոբիթի առջև հառնում է բարձր ու մռայլ մի ժայռ, որի մեջ կամար կա փորված։ Հետո նրան ասես թռցնում են վեր, նա անցնում է պատի վրայով և... Հոբիթը հանկարծ հասկացավ, որ սավառնում է լեռների օղակով շրջապատված հարթավայրի վրայով: Հարթավայրի մեջտեղում մի հսկայական սև աշտարակ էր վեր խոյանում որի վրա կանգնած էր ինչ-որ մեկը։ Բարձրանալով վեր՝ լուսինը հայտնվեց միայնակ կերպարանքի գլխավերևում՝ լուսավորելով քամուց մեղմորեն ծածանվող ձյան պես ճերմակ նրա մազերը։ Ներքևից լսվում էին չարացած վայրի ճիչեր, ու չարագույժ մռնչում էին գայլերը։ Հսկայական թևերի ստվերը մի ակնթարթ ծածկեց լուսինը: Աշտարակի գլխին կանգնած կերպարանքը ձեռքերը պարզեց երկինք, և նրա գավազանը կուրացուցիչ բռնկվեց։ Երկնքից քարի պես ընկավ հսկայական արծիվը և տարավ անծանոթին իր հետ: Հարթավայրը ցնցվեց չարացած կատաղի ճիչերից ու գայլերի ոռնոցից։ Հետո աղմուկ բարձրացավ, ասես ուժեղ քամի սկսվեց, և որոտացին սմբակները, բարձր, ավելի բարձր, ու ավելի բարձր... «Սև Հեծյալներն են»,— հասկացավ Ֆրոդոն ու արթնացավ սառը քրտինքով պատված: Արյունը քունքերում զարկում էր մուրճի պես։ «Մի՞թե ես, ― մտածեց նա, ― քաջություն կունենամ այս պատերից դուրս գալու»։ Նա ձգվեց անկողնում ու անշարժացավ՝ լարված ականջ դնելով գիշերային ձայներին, բայց շուրջն ամեն ինչ խաղաղ էր։ Վերջապես գունդուկծիկ եղավ ու խորասուզվեց քնի մեջ։
Ֆրոդոյի կողքին խաղաղ քնած էր Փինը: Հանկարծ նրա երազներում ինչ-որ բան փոխվեց. շրջվելով՝ նա անհասկանալի տրտնջաց ու արթնացավ , կամ այդպես թվաց նրան: Պատի հետևից դեռևս հստակ լսվում էր ձայնը, որից նա արթնացել էր. «ճրթ, ճրթ, ճտ, ճտ», ասես բարակ ճյուղեր էին իրար զանվում ու ճտճտում: «Տան մոտ ծփինե՞ր են աճում»,— կիսաքուն մտածեց Փինը: Եվ հանկարծ սարսափահար հասկացավ, որ գտնվում է ոչ թե տանը, այլ՝ փչակում, իսկ ճռռացող, չորացած, ահասարսուռ ձայնը ծիծաղում է նրա վրա: Նա նստեց անկողնում, շոշափեց փափուկ ներքնակը և, թեթևացած, կրկին ընկավ բարձի վրա: Ականջներում հստակ հնչեց Ոսկեհատիկի ձայնը. «Մի՛ վախեցեք, քնեք խաղաղ, ուշադրություն մի դարձրեք գիշերային ձայներին»:
Եվ նա կրկին քնեց:
Սեմը, որքան էլ փորձում էր հետագայում հիշել, կասկածելի ոչինչ չէր լսել և քնել էր, ինչպես գերանը՝ գոհ ամեն ինչից և բոլորից: Իսկ գերանները երազներ չեն տեսնում:
Առավոտը չորս հոբիթին միանգամից արթնացրեց։ Թոմը սենյակում ման էր գալիս ու սարյակի նման ճռթճռթացնում։ Լսելով, որ հոբիթներն արթնացել են, նա ծափ տվեց ու բացականչեց․ բացականչեց. «Հե՜յ, երգի՛ր, ուրախացի՛ր․․․ ուրախացի՛ր... Ամբողջ ձայնով երգի՛ր»։ Հետո հետ քաշեց դեղին վարագույրները, ու լույսը արևմտյան և արևելյան լայն պատուհաններից ներս հորդեց։
Հոբիթներն աշխուժորեն վեր թռան՝ իրենց զգալով թարմ ու հանգստացած: Ֆրոդոն վազեց արևելյան պատուհանի մոտ՝ ու հայտնաբերեց, որ նայում է ցողից ամբողջովին մոխրագույն այգուն: Նա ակնկալում էր տորֆապատ հող տեսնել՝ պատված սմբակների հետքերով, բայց այնտեղ միայն բակլայի ծաղկաշղթաներ էին և ուրիշ ոչինչ: Հեռվում, քողարկելով հորիզոնը, առավոտյան արշալույսի լուսապսակից լուսավորվել էին բլուրների գագաթները: Առավոտը պայծառ չէր․ չէր. երկնքում տարածված երկար ամպերն ասես թաց բրդի փնջեր լինեին՝ մի ծայրը կարմիր ներկի մեջ իջեցված, իսկ դրանց միջև բացվում էին սաթե-դեղին լույսով լցված խորխորատները: Երկինքն անձրև էր խոստանում, լույսն արագորեն բացվում էր, և բակլայի թաց կանաչ տերևների միջից կամաց-կամաց բոցավառվում էին կարմիր ծաղիկ-կրակները:
Փինը նայեց արևմտյան պատուհանից և տեսավ հեռու ներքևում տարածված մշուշի ընդարձակ ծովը: Անտառը կորել էր, ասես չէր եղել: Թվում էր, գորշ ամպերի տանիքն սկսվում է հենց շեմից և ձգվում հեռուն: Խիտ սպիտակ գոլորշու քուլաների մեջ առանձնանում էր մի մուգ շերտագիծ, որտեղ մշուշի ամբողջական ծածկոցը պատառոտվում էր՝ վերածվելով մանր լաթի կտորների: Դա Գալարի հովիտն էր: Ձախ կողմում բլրից ներքև էր վազում և սպիտակ ծածկոցի մեջ անհայտանում փոքրիկ առուն: Պատուհանը նայում էր արծաթե սարդոստայնով պարուրված կենդանի ցանկապատով շրջապատված այգուն, իսկ ցանկապատից այն կողմ ցողից մոխրագույն խոտ էր: Եվ ոչ մի ծփի:
― Բարի լույս, ճստիկնե՜ր, ― բացականչեց Թոմը՝ լայն բացելով արևմտյան պատուհանը։ Սենյակ ներխուժեց սառը օդը, և անձրևի հոտ եկավ: ― Հիմա արև չկա․ ամպերը չկա. ամպերն արևմուտքից եկան, երկինքը ծածկեցին։ Թոմը առավոտից ոտքի վրա է, գագաթից գագաթ է թռչում, երկնքին է նայում, եղանակն է որոշում: Շուտով կայտառ անձրև կթափվի, որը Ոսկեհատիկին հարկավոր կլինի աշնանային մաքրություն անելու համար։ Լույսը չբացված ուրախ երգով արթնացրել եմ նրան։ Բայց հոբիթներին մինչև ժամանակը գալը արթնացնելն անիմաստ է: Գիշերն արթնանում են, կողքից կողք շրջվում, իսկ հենց առավոտը գալիս է՝ քնում են ինչպես կախարդված: Հապա վեր կացեք, բարեկամնե՛ր, դի՛նգ-դո՛նգ-դի՛լո: Հիշեք ասացվածքը. «Շուտ արթնացողին՝ կուշտ նախաճաշ, մնացածին խոտ, ջուր ու աղ»:
Հոբիթներն այնքան էլ չհավատացին Թոմի ասածին, բայց իսկույն վեր կացան ու սեղան նտեցին. իսկ ահա վեր կենալ չէին շտապում, մինչև ամբողջը չմաքրազարդեցին։ Այս անգամ նրանք մենակ էին. ճիշտ է,Թոմը տանն էր՝ խոհանոցից լսվում էր ամանեղենի զրնգոցը, աստիճաններից՝ նրա կոշիկների թրմփոցը, բաց պատուհաններից հանկարծ ներս էին թռչում երգի պատառիկներ։ Բոմբադիլի ճաշասենյակը նայում էր արևմուտք՝ մշուշով պարուրված հովտին, և պատուհանը լայն բացված էր: Եղեգե տանիքից կաթում էր: Մինչ հոբիթները կավարտեին նախաճաշը, ամպերը միաձուլվեցին, դարձան մեկ ամբողջական ծածկոց, և երկնքից թափվեցին անձրևի կաթիլները։ Անտառի սև պատն անհետացավ թափվող անձրևի վարագույրի հետևում։
Անձրևի միալար աղմուկին միաձուլվում էր վերևից ինչ-որ տեղից եկող Ոսկեհատիկի ձայնը՝ զուլալ ու զրնգուն։ Բառերը լսողությունից փախչում էին, բայց առանց բառերի էլ հասկանալի էր, որ նա երգում է ողջունելի ու երկար սպասված անձրևի մասին, գետի մասին, որ ծնվում է լեռնային ակունքներից ու վազում ներքև՝ դեպի հեռավոր Ծովը։ Պատուհանին մոտենալով, Ֆրոդոն հմայված ունկնդրում էր ծորացող երգը և ուրախանում անձրևային օրվա ու անսպասելի դադարի համար։ Հարկավոր էր շարունակել ճանապարհը, հարկավոր էր շտապել, բայց․․․ բայց... Ո՛չ այսօր։
Արևելքից քամի էր փչում: Ծանր ամպերը կախվել էին Դամբանաբլուրների գլխին, որպեսզի անձրև թափեն նրանց լերկ գագաթներին: Ամեն ինչ կորավ գորշ վարագույրի հետևում: Ֆրոդոն կանգնած էր բաց դռան մոտ և նայում էր, թե ինչպես է տան առջևի արահետը վերածում կաթնագույն առվի, որը փրփրալով վազում էր ներքև։ Անկյունից վազելով հայտնվեց Թոմը՝ ձեռքերով ասես մի կողմ քշելով անձրևը: Եվ իրոք, նա բոլորովին չէր թրջվել, միայն կոշիկները հանեց ու դրեց բուխարու ճաղերի վրա։ Հետո ընկղմվեց մեծ բազկաթոռի մեջ ու մոտ կանչեց հոբիթներին։
― Ոսկեհատիկը հավաքել-մաքրելով է զբաղված, ― հայտարարեց նա։ ― Ամենուրեք ջուր է ճողփում, շուրջն ամեն ինչ թրջվել է։ Հոբիթներին հիմա գնալ չի կարելի։ Մի օր սպասեք, բարեկամներ, Թոմի հետ նստեք։ Այժմ խոսք ու զրույցների, հարցուփորձի ժամանակն է. Թոմը շատ բան գիտի․․․ գիտի... Թոմը ձեզ համար պատմություն կսկսի մաղող անձրևի մեղմ խշշոցի տակ, ուշադիր լսեք, իսկ հարցերը՝ հետո։
Եվ նա մի երկար ու զարմանահրաշ պատմություն պատմեց՝ մեկ ասես մոռանալով հյուրերին և ինքն իր հետ խոսելով, մեկ հանկարծ խուճուճ հոնքերի տակից նրանց հառելով իր կապույտ աչքերը։ Երբեմն նրա խոսքը հնչում էր որպես միալար երգ, իսկ Թոմը վեր էր թռչում ու մոլեգին պար գալիս։ Նա պատմում էր մեղուների ու մեղրաբույր ծաղիկների, խոտերի ու երկինքը փակող հաստաբուն ծառերի մասին, պատմում էր թավուտների ու անանցանելի փշոտ մացառների գաղտնիքների, անտառի արտասովոր բնակիչների, չար ու բարի, մութ ու լուսավոր ուժերի մասին։
Հոբիթները լսում էին, և Անտառը նրանց բոլորովին այլ կերպ էր պատկերանում, քան առաջ, իսկ իրենք իրենց այնտեղ զգում էին պնդերես ու անկոչ օտարականներ։ Ստեպ-ստեպ, ուղղակիորեն կամ զարտուղի հիշատակվում էր Ծեր Ծփին՝ իշխող, հզոր ու չարադավ։ Եվ Ֆրոդոն իմացավ նրա մասին այն ամենը, ինչ ուզում էր իմանալ, իսկ գուցև ավելին, քան պետք էր, քանի որ դա ավելի շատ սարսափելի հեքիաթի էր նման, քան իրական պատմության: Թոմի խոսքերն օգնեցին հոբիթներին թափանցել ծառերի սիրտը և հասկանալ նրանց մտքերը՝ հաճախ մութ ու չար, լի ատելությամբ բոլոր այն արարածների նկատմամբ, ովքեր ազատ քայլում են հողի վրա ու ջարդում, կրծում, այրում ու այլ վնասներ պատճառում: Անտառն իզուր չէր Հավերժական Զառամյալ կոչվում․ այն իրոք շատ ծեր էր և վերջին պատառիկն էր այն հինավուրց անտառների համատարած ծածկույթի, որի մասին հիշում էին միայն իմաստունները։ Այստեղ իրենց դարն էին ապրում ներկայիս ծառերի ապուպապերը, լեռների պես ծեր՝ նրանք դեռ հիշում էին այն ժամանակները, երբ ծառերը Միջերկրի միակ բնակիչներն ու տիրակալներն էին: Անհամար տարիները նրանց լցրել էին գոռոզությամբ. խոր արմատներ էին գցել և՛ իմաստությունը, և՛ չարությունը։ Բայց նրանց մեջ ամենից վտանգավորը Ծեր Ծփին էր՝ իր փտած միջուկով, բայց դեռևս վառ-կանաչ տերևներով ու դյուցազնական հզորությամբ: Դաժան էր ու խորամանկ էր ծեր Ծփին, նրան էին ենթարկվում նույնիսկ քամիները, իսկ նրա երգերն ու մտքերը թագավորում էին ամբողջ անտառում՝ գետի երկու ափերին էլ։ Ծեր Ծփին ահագնորեն մխրճվել էր բերրի հողի մեջ, քաշում էր նրա բոլոր հյութերը, տարածել էր մոխրագույն ձեռքերի պես իր արմատներն ամեն կողմ ու իրեն ենթարկել Անտառը՝ Պատնեշից մինչև Դամբանաբլուրներ․․․Դամբանաբլուրներ...
Բայց ահա Թոմը հանկարծ մոռացավ Անտառի մասին, և նրա պատմությունը ցատկոտելով բարձրացավ վարար, փրփրաշատ գետակի հոսանքն ի վեր՝ անցնելով գահավիժող ջրվեժների մոտով, գալարվելով ծաղկազարդ լանջերին և մութ ու խոնավ կիրճերով և գլորվեց մինչև Դամբանաբլուրներ։ Հոբիթները լսեցին պատմություն մեծ Գերեզմանոցների ու կանաչ դամբանաթմբերի մասին, ատամնավոր քարե թագերով պսակված բլուրների և բլուրների մեջ գտնվող անձավների մասին։ Մայում էին ոչխարները։ Վեր էին բարձրանում հզոր պարիսպներն ու վիթխարի բազմաշտարակ ամրոցները։ Դրանց տերերը կատաղի կռվում էին մեկմեկու հետ, և ջահել արևը բոսոր փայլում էր արյունատենչ թրերի շեղբերին։ Հաղթանակները փոխվում էին ջախջախումով, թնդյունով ավերվում էին աշտարակները, վառվում էին խրոխտ ամրոցները, և կրակը երկինք էր խոյանում։ Ոսկի էր սփռվում մեռած արքաների դամբարաններում, քարե կամարները փլվում էին, ծածկվում էին հողով, և այդ ամենի վրա փարթամ խոտ էր աճում։ Կրկին մայում էին ոչխարները, արածում դամբարանների վրա աճած խոտը, ապա նորից ամեն ինչ ամայանում էր։ Հեռավոր հեռվից, մութ ու չար երկրից, մոտենում էր Անհաղթահարելի Խավարը՝ անհանգստացնելով գերեզմաններում հանգստացող ոսկորներին։ Դատարկ Դամբարաններում բնակվեցին Հոգեառ-ուրվականներ, թանկարժեք մատանիները զրնգացին նրանց սառած մատներին, և զրնգացին ոսկի մանյակները՝ մեռյալ ղողանջներով կրկնելով քամու կանչերը։ Իսկ համր բլուրների քարե թագերը ջարդված սպիտակ ատամների պես ցոլցլում էին լուսնի լույսի տակ։
Հոբիթները սարսափի մեջ էին։ Գերեզմանոցների ու Հոգեառների մասին մռայլ պատմությունները հասնում էին նույնիսկ Հոբիթստան։ Բայց դրանք հոբիթների սիրելի հեքիաթների դասից չէին, և նրանք խուսափում էին պատմել այդ խորհրդավոր ուրվականների մասին նույնիսկ խաղաղ բուխարու կողքին: Չորսն էլ միանգամից հասկացան, որ այս հյուրընկալ ու հուսալի տունը գտնվում է հենց ահասարսուռ Գերեզմանոցի սահմանին։ Նրանք նույնիսկ դադարեցին լսելուց և նստած տեղերում մեկը մյուսին նայելով երկչոտ շարժվեցին։
Երբ նրանց վախեցած լսողությունը նորից ամրացավ, Թոմն արդեն բոլորովին ուրիշ ասք էր պատմում անհիշելի ու անհասկանալի ժամանակների մասին, երբ աշխարհն ավելի լայնարձակ էր, և Ծովի ալիքներն արևելքից արևմուտք էին գլորվում ուղիղ գծով ու հարվածում Միջերկրի արևմտյան ափերին: Թոմն ավելի ու ավելի էր հեռանում դեպի անցյալը, նրա երգն արդեն հնչում էր հնադարյան աստղերի տակ, որոնք լուսավորում էին միայն էլֆերի տիրակալներին, որովհետև էլ ոչ ոք չկար... Այստեղ նա լռեց ու գլուխը կախ գցեց, ասես ննջեց։ Հոբիթները նստած էին կախարդվածի պես․ պես. նրանց թվում էր, թե Թոմի խոսքերից դադարել է քամին, վերացել են ամպերը, օրն անվերադարձ հեռացել է, և մնացել է միայն երկինք՝ զարդարված վառ աստղերով:
Ֆրոդոն չգիտեր՝ առավո՞տ է հիմա, թե՞ երեկո է իջել, մե՞կ օր է անցել, թե շատ օրեր․ օրեր. հոգնածությունն ու սովը կարծես տեղի էին տվել զարմանքի առջև։ Պատուհանից ներս էին նայում աստղերը, և տան վրա երկնային լռություն էր իջել։ Վերջապես զարմանքը փոխվեց անորոշ վախի, և Ֆրոդոն թոթովեց․թոթովեց.
― Ո՞վ ես դու, Տեր․․․Տեր...
― Ե՞ս, ― հարցրեց Թոմը ուղղվելով, և նրա աչքերը կիսախավարում փայլեցին։ ― Չէ՞ որ ես արդեն ասել եմ․․․ եմ... Թոմը հին աշխարհից է, Թոմը, հողն ու երկինքը այստեղ եղել են հնուց։ Գետերից, անտառներից ու խոտերից առաջ, նախքան առաջին հորդառատ անձրևները, առաջին աղետներից ու երաշտներից, սարսափներից ու բռնություններից առաջ այստեղ եղել է Թոմ Բոմբադիլը՝ և միշտ է այստեղ եղել նա։ Նա առաջին կածանն այս անտառում բացել է Մեծ Ժողովրդի այստեղ գալուց շատ ավելի առաջ և տեսել է, թե ինչպես է այստեղ բնակություն հաստատում փոքրիկ ժողովուրդը: Նա այստեղ է եղել թագավորներից ու նրանց դամբարաններից առաջ, Ուրվական-հոգեառներից առաջ: Ի միջի այլոց այդ բոլորը երեկ էր՝ մահերն ու հոգեառները, մթին սարսափը և Սև Խավարը․․․ Խավարը... Ամեն ինչ կա Թոմի հիշողության մեջ․ մեջ. նա տեսել է Առաջնածինների հայտնությունը, Մահկանացուների հայտնությունը: Նա տեսել է աստղային սկզբնամութը, որը դեռ չէր պղծվել վախով, հիշում է այն ժամանակները, երբ Սև Տիրակալը արտաքին խավարից դեռ աշխարհ չէր եկել:
Անհասկանալի ստվեր ցոլաց պատուհանից այն կողմ, և հոբիթները վախեցած շրջվեցին: Դռան շեմին կանգնած էր Ոսկեհատիկը՝ պայծառ մոմը ձեռքին, և մյուս ձեռքով պաշտպանում էր այն միջանցիկ միջանցուկ քամուց: Լույսն անցնում էր մաշկի միջով, և նրա ձեռքը փայլփլում էր սադափե խեցու նման։
― Անձրևը դադարեց, ― ասաց նա, ― ջինջ առվակները աստղերի շողերի ներքո վազում են բլուրներից։ Դե՛հ, ուրախանալու ենք ու ծիծաղելու․․․ծիծաղելու...
― Ուրախանա՜լ, ուտե՛լ, խմե՛լ, ― ուրախ ձայնարկեց Թոմը, ― Երկար պատմությունները չորացնում են կոկորդը։ Թոմն առավոտից խոսում էր, իսկ ճստիկները լսում էին։ Հոգնել եք, չէ՞ ․․․ ... Ուրեմն, հիմա ընթրելու ենք․․․ենք...
Նա աշխուժորեն թռավ բուխարիկի մոտ, մոմ վերցրեց, վառեց Ոսկեհատիկի ձեռքի մոմից, պարեց սեղանի շուրջը, վայրկենապես անհետացավ դռնից, վեյրկենապես վերադարձավ ուտելիքով բեռնված մի հսկայական սկուտեղ ձեռքին ու սկսեց Ոսկեհատիկի հետ միասին սեղան գցել։ Հոբիթները նստել ու վեհերոտ հիանում էին՝ այնքան զարմանահրաշ գեղեցիկ էր Ոսկեհատիկը և այնքան ծիծաղելի էր թռչկոտում Թոմը։ Եվ այնուամենայնիվ թվում էր, թե նրանք միասին պարում են՝ այնքան ճարպկորեն էին նրանք շարժվում սեղանի մոտ, դռնից դուրս և հետ։ Շուտով մեծ սեղանը լցվեց մոմերով և ուտելիքներով։ Դեղնասպիտակ փայլով ճառագայթում էին կանթեղները։ Թոմը խոնարհվեց հյուրերի առջև։
Միայն այժմ հոբիթները նկատեցին, որ նա արծաթավուն նուրբ շոր է հագել, սպիտակ գոտի կապել, իսկ ոտնմամանները փայլում են աստղիկների պես: Թոմը բաց կապույտ հանդերձներ էր հագել, միայն գուլպաներն էին կանաչ։
Ընթրիքը երեկվանից ավելի առատ էր։ Հոբիթները Թոմի պատմություններով տարված, ուտելու մասին նույնիսկ մոռացել էին, բայց այժմ, երբ ամեն ինչ սեղանին դրված էր, նրանք այնպես ագահաբար էին նայում, ասես մի շաբաթ սոված էին եղել: Կենտրոնանալով գործի վրա, նրանք երկար ժամանակով մոռացան երգերի մասին ու նույնիսկ չէին խոսում․ խոսում. ախր շատ համեղ բաներ էին հյուրասիրում։ Կուշտ կերան, խմեցին, և շուտով սեղանի շուրջ զրնգացին նրանց ուրախ ձայներն ու ծիծաղը։
Ընթրիքից հետո Ոսկեհատիկը երգեց ու երգեց նրանց համար՝ երգեր, որոնք սկսում էին բարձր լեռներում և, ուրախ քչքչալով, հետզհետե մարում լռության անդորրում: Նրանց աչքերի առջև հառնում էին անծայր լճեր ու երբեք չտեսնված անսահման ջրեր, որոնց մակերևույթին կարելի էր տեսնել երկնքի պատկերն ու անհատակ խորքերում առկայծող աստղերի ցոլքը։ Վերջապես, ինչպես երեկ, նա հյուրերին բարի գիշեր մաղթեց և, թողնելով բուխարու մոտ, հեռացավ։ Իսկ Թոմն ասես նիրհից սթափվեց ու սկսեց հարցուփորձ անել։
Զարմանալի էր․ էր. նա հոբիթների և Հոբիթստանի մասին գիտեր ամեն ինչ և նույնիսկ հիշում էր նրանց նախնիներին, գիտեր, թե ինչ էր կատարվել Հոբիթստանում այն հեռավոր ժամանակներում, որոնց մասին ներկայիս հոբիթներին ոչինչ չի հասել։ Հոբիթները դադարել էին զարմանալ․․․ զարմանալ... Եվ այնուամենայնիվ շատ տարօրինակ էր, որ Թոմը ոչ միայն ճանաչեց Անգեղին, այլև խոսում էր նրա մասին մեծ հարգանքով:
― Անգեղի ձեռքերը հողը լավ են զգում,— ասում էր նա,— նա հատուկ հոբիթ է ու շատ իմաստուն։ Երկու ոտքով ամուր կանգնած է հողին ու, թեպետ երերուն քայլվածք ունի, բայց ոչ մի անգամ չի սայթաքել:
Կասկած չկար, որ Թոմը էլֆերի հետ էլ է ծանոթություն պահպանում․ պահպանում. ըստ երևույթին նա Գարալդից էր իմացել Ֆրոդոյի մասին վերջին տեղեկությունները։
Նա այնքան շատ գիտեր, ու այնպես խորամանկորեն էր հարցնում, որ Ֆրոդոն, ինքն էլ չնկատելով, պատմեց նրան Բիլբոյի մասին, իր հույսերի ու ահի մասին, պատմեց ավելին, քան պատմել էր Գենդալֆին։ Թոմը միայն լուռ գլխով էր անում, բայց, երբ լսեց Սև Հեծյալների մասին, աչքերը սառը փայլեցին։
Մատանին առաջվա պես ծանր էր։ Ֆրոդոն միշտ զարմանում էր, թե ինչպես է այն գրպանը ցած քաշում։ Եվ այնուամենայնիվ ինչ-որ ուժ նրան դրդում էր ստուգել, կարգին է արդյոք ամեն ինչ: Նրա համար վիրավորական էր, որ Թոմի համար Մատանին ոչինչ չարժեր, Գենդալֆը հո իզուր չէր այն սարսափելի կարևոր բան համարում։ Նա մի քիչ սպասեց և, երբ Թոմը պատմում էր, թե ինչ խորամանակն են փորսուղները, կամացուկ Մատանին հագավ մատին։
Մերին ինչ-որ բան ասելու համար շրջվեց նրա կողմը և հազիվ զսպեց վախի բացականչությունը՝ որտե՞ղ, ինչպե՞ս։ Ֆրոդոն ուրախացավ․ ուրախացավ. ամեն ինչ կարգին է, Մատանին նույնն է, թե չէ Մերին այդպես զարմացած աչքերը չէր չռի իր աթոռին։ Նա վեր կացավ ու անաղմուկ գնաց դեպի դուռը։
― Հե՜յ, Ֆրո՛դո, ― կանչեց Թոմը՝ հայացքով ուղեկցելով նրան։ Ակնհայտ էր, որ նա տեսնում է հոբիթին: ― Չարաճճիություն մի արա․․․ արա... Սրա՜ն տեսեք, գունաթափվել է․․․ է... Հապա մի վերադարձի՛ր․․․ վերադարձի՛ր... Ու հանիր այդ խաղալիքդ, առանց դրան ավելի լավն ես։ Մենք դեռ չենք վերջացրել մեր զրույցը։ Վաղը դուք ճանապարհ եք ընկնում։ Թոմը ձեզ կբացատրի, թե ինչպես արագ հասնեք Ուղի։ Ուշադիր լսեք, որ հետո չմոլորվեք։
Ֆրոդոն բռնազբոսիկ ծիծաղեց, հանեց Մատանին և նստեց իր տեղը։
Նրա խորհրդով հոբիթները որոշեցին գնալ դեպի հյուսիս Գերեզմանոցի արևմտյան եզրով, որտեղ բլուրները ցածր էին։ Այսպիսով, հոբիթները կարող էին հույս ունենալ, որ երեկոյան կհասնեն Արևմտյան Մեծ Ուղուն։ Թոմը նրանց պատվիրեց ոչ մի բանից չվախենալ, բայց զգուշացրեց, որ հանկարծ ճանապարհին չշեղվեն։
― Մնացեք Կանաչ խոտի վրա, քարերից, Թացաձորից հեռու, որտեղ մեգ է, հեռու մնացեք սառը Հոգեառներից, չթափառեք նրանց ստորգետնյա այրերում, եթե դուք մեծագույն հերոսներ չեք, որոնք որոնց ծանոթ չէ վախը:
Թոմը դա կրկնեց մի քանի անգամ և խորհուրդ տվեց յուրաքանչյուր նոր դամբանաբլուրը շրջանցել միայն ձախից։ Հետո նրանք բոլորն անգիր սովորեցին կանչի երգը՝ մեկ էլ տեսար փորձանքի մեջ ընկան ու պետք եկավ։
<poem>