Ճերմակիկներն ամենափոքրաթիվ ճյուղն էին: նրանք միանգամից հաստատվեցին հյուսիսում: Ի տարբերություն մյուսների, Ճերմակիկները բարեկամություն էին անում էլֆերի հետ, արհեստների փոխարեն նախընտրում էին երգերն ու հեքիաթները, լեզուների ուսուցումը, իսկ հողագործության փոխարեն՝ որսորդությունը: Ճերմակիկներն անցան Ռիվենդելից դեպի հյուսիս ընկած լեռները և Դիվոտ գետով իջան ներքև: Էրիադորում շուտով խառնվեցին մինչ այդ այդտեղ եկած հոբիթներին, սակայն հետագայում, շնորհիվ իրենց բնածին արիության և արկածների նկատմամբ սիրուն, Ճերմակիկները հաճախ էին գլխավորում բրդոտներին և ստրուսներին: Նույնիսկ Բիլբոյի ժամանակներում Ճերմակիկների արյունը դեռևս հիշեցնում էր իր մասին, և դա զգացվում էր հատկապես Տուկերի տոհմի ներկայացուցիչների և Բրենդիդուիմքի տերերի մոտ:
Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և՛ Էլֆեր էին հանդիպում, և՛ մարդիկ։ Այն ժամանակ այդտեղ դեռ ապրում էին դունադանները՝ Անդրծայրամասային Արևմուտքից Ծովով եկած թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։ Բիլբոյի ժամանակներում այդ առաջին բնակավայրերի հետքն էլ չէր մնացել, սակայն դրանցից ամենակարևորները այնուամենայնիվ պահպանվել էին. խոսքը գնում է Լեռնամոտի Բրիի մասին:
Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։
Այստեղ վերջապես հոբիթական առասպելները պատմության տեսք են ընդունում և գտնում իրենց տեղը տարեգրությունում, որտեղ դեպքերն արդեն թվագրվում են: Քանզի երրորդ դարաշրջանի հազար վեց հարյուր մեկ թվականին Ճերմակիկ ցեղից երկու եղբայր՝ Մարքոն և Բլանքան, ստանալով Ֆորնոսթի թագավորի թույտվությունը, լքեցին Լեռնամոտը Բրին և անցան Բարանդուին գետը՝ տանելով իրենց հետ շատ հոբիթների: Նրանք գետն անցան մեծ քարե կամուրջով, որը կառուցվել էր Հյուսիսային թագավորության հզորության գագաթնակետին և տարածվեցին գետափնյա հողերում, ընդհուպ մինչև արևմտյան բարձրավանդակի ստորոտը: Հոբիթներից շատ բան չէր պահանջվում, միայն սարքին պահել մեծ կամուրջը, մնացած մանր մունր կամուրջներն ու ուղիները, թագավորի ուղարկած սուրհանդակներին հետ ուղարկել անհրաժեշտ բոլոր պարագաներով և ընդունել նրա իշխանությունն ու թագը:
Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբիթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան Կախարդ-Արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթի թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-Թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:
«Ծխելը,— գրում է նա,— արվեստի միակ ճյուղն է, որը մենք ազնվորեն ու հաստատակամորեն կարող ենք համարել մեր սեփական գյուտը: Հայտնի չէ, թե երբ են հոբիթները սկսել ծխել, սակայն մեր բոլոր առասպելներում ու ընտանեկան ավանդություններում այդ սովորության մասին խոսվում է ինչպես ինքստինքյան ակնհայտ մի բանի մասին, այնպես որ կարելի է վստահաբար պնդել, որ Հոբիթստանում արդեն շատ դարեր տարբեր տեսակի խոտեր են ծխում՝ մի մասը գարշահոտ, մի մասը՝ բուրավետ: Սակայն բոլորը համաձայնում են, որ առաջինը իր այգում ծխամորճի խոտ աճեցրել է խորահովտցի Թոբոլդ Զուռնաչը Իզնեգրիմ երկրորդի օրոք, մոտավորապես (Հ.Տ.) 1070 թվականին: Մինչև հիմա էլ մեր լավագույն խոտն այնտեղ է աճում, հատկապես այն տեսակները, որոնք այժմ հայտնի են որպես «Խորահովտի Տերև», «Ծեր Թոբի» և «Հարավային Աստղ»:
Ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել այն մասին, թե որտեղից է ծերուկ Թոբին առաջին անգամ ծխամորճի խոտի սերմեր հայթայթել: Նույնիսկ մահվան մահճում պառկած այդ մասին նա ոչինչ չի պատմել: Իհարկե, նա ծխամորճի խոտի մեծ գիտակ էր, բայց բոլորն էլ գիտեին, որ ծերուկը երբեք չի ճանապարհորդել: Ճիշտ է, ասում են, թե երիտասարդության տարիներին հաճախ է այցելել ԼեռնամոտԲրի, բայց հաստատ հայտնի է, որ Լեռնամոտից Բրիից այն կողմ ոչ մի տեղ չի եղել: Այսպիսով, շատ հավանական է, որ սերմերը նա հայթայթել է հենց ԼեռնամոտիցԲրիից, որտեղ, պետք է նշել, մինչև հիմա էլ հարավային լանջերին ծխամորճի խոտ է աճում: Լեռնամոտցի Բրիեցի հոբիթներն ամեն հարմար առիթով տաքացած վիճում են, որ առաջինը իրենք են սկսել տերև ծխել: Սակայն նրանք միայն այդ առիթով չէ, որ վիճում են. այն ամենը, ինչ վերաբերվում է Հոբիթստանին, լեռնամոտցիները Բրիեցիները վերաբերվում են ցուցադրական արհամարանքով և ձգտում են ամեն ինչում գերազանցել հոբիթստանցիներին, դեռևս համարելով նրանց «գաղթականներ»: Բայց այս պարագայում, կարծում եմ, լեռնամոտցի Բրիեցի հոբիթները հենց այնպես չեն վիրավորվում: Ակնհայտ է, որ վերջին մի քանի հարյուրամյակում ծխելու արվեստը հենց Լեռնամոտից Բրիից է տարածվել թզուկների և այլ ժողովուրդների շրջանում, ինչպես նաև Պահակների, հրաշագործների և այլ թափառականների շրջանում, որոնք մինչև այժմ էլ հաճախ են հայտնվում այդ հնագույն ուղիների բանուկ խաչմերուկում: Այսպիսով, վերոհիշյալ արվեստի տարածման սկզբնաղբյուրն ու կենտրոնը կարելի է համարել լեռնամոտյան Բրիում գտն վող հին պանդոկ «Սիգարշավող պոնին», որն անհիշելի ժամանակներից պատկանում է Նարկիսների ընտանիքին:
Այնուամենայնիվ, դեպի հարավ ճամփորդության ընթացքում կատարածս դիտարկումները համոզեցին ինձ, որ ծխամորճի խոտը ոչ միայն մեր երկրամասում է աճում, այլ նաև Անդուինի ստորին հոսանքներում, որտեղ, ըստ երևույթին, ծովային ճանապարհով այն բերվել է Արևմուտքից: Այն բավականին տարածված է Գոնդորում և ավելի փարթամորեն է աճում, քան մեզ մոտ՝ հյուսիսում, որտեղ վայրի վիճակում ընդհանրապես չի հանդիպում, բավական շատ խնամք է պահանջում ու հասունանում է միայն այնպիսի ջերմ ու մեկուսի հովիտներում, ինչպիսին է Խորահովիտը: Գոնդորցիներն այդ բույսն ավանում են քաղցր գալենաս և գնահատում են միայն բուրավետ ծաղիկների պատճառով: Դարերի ընթացքում, որ անցել են Էլենդիլի գահ բարձրանալու ժամանակներից մինչև այսօր, ծխամորճի խոտը, ըստ երևույթին, գաղթել է Գոնդորից և Կանաչ Ուղիով հասել մեր կողմերը: Բայց նույնիսկ գոնդորցի դունադաններն ընդունում են, որ հոբիթներն առաջինն են գլխի ընկել, որ այն կարելի է ծխել: Նույնիսկ հրաշագործների մտքով չի անցել: Ճիշտ է, ես մի հրաշագործ գիտեի, ով ծանոթ էր մեր արվեստին, գերազանցել էր մեզ այդ գործում ու հասել կատարելության»:
Մի խոսքով, ոմանք շատ զարմացան, բայց Ֆրոդոն Բիլբոյի ծնունդը նշելը սովորություն դարձրեց, և հետզհետե բոլորը վարժվեցին։ Նա ասաց, որ Բիլբոն, իր դատելով, ողջ-առողջ է։ Իսկ երբ հարցնում էին, թե որտե՞ղ է, Ֆրոդոն ուսերն էր թոթվում։
Նա էլ, Բիլբոյի նման, մեկուսացած էր ապրում, միայն թե ընկերներ շատ ուներ, հատկապես երիտասարդներից։ Իսկ իրենց լրիվ յուրային էին զգում Բեգ-Էնդում Փերեգրին Տուկը (ընկերների համար պարզապես ՓինՓիփին) և Մերի Բրենդիբաքը (նրա լրիվ անունը Մերիադոք էր, բայց այդ մասին շատ հազվադեպ էին հիշում)։ Ֆրոդոն նրանց հետ մասին սար ու դաշտ ոտքի տակ էր տալիս, բայց ավելի հաճախ մենակ էր թափառում, և հասարակ ժողովուրդը զարմանում էր, թե ինչու նրա աչքին քուն չի գալիս։ Մերին ու Փինը Փիփինը կասկածում էին, որ նա, իր հորեղբայր Բիլբոյի օրինակով, կապերի մեջ է մտել էլֆերի հետ։
Ժամանակն անցնում էր, և բոլորը սկսեցին նկատել, որ Ֆրոդոն էլ վատ չի «պահպանվում». նա առաջվա պես պինդ է ու առույգ, հազիվ երեսունն անց հոբիթի տեսք ունի։ «Երջանկությունը բախտավորին է սիրում», ասում էին նրա մասին։ Բայց երբ մոտենում էր հիսունին, ժողովուրդը զգուշացավ։
― Մեկնումեկը պետք է, որ անբաններիդ համար վառարան վառի նոր տանը, ― ասաց Մերին։ ― Դե լավ, վաղը չէ մյուս օրը կտեսնվենք, եթե ճանապարհին մեռելի պես չքնեք։
Ֆոլկոն նախաճաշեց ու գնաց, մնաց միայն Փինը։ Փիփինը։ Ֆրոդոն իրեն կորցրել էր, նա դեռ սպասում էր Գենդալֆին և որոշել էր սպասել մինչև մութն ընկելը։ Դե իսկ հետո, եթե ինքը հրաշագործին շատ հարկավոր լինի, թող վերջինս գա Ճագարի Գերան։ Մեկ էլ տեսար առաջինը նա հասավ այնտեղ։ Ֆորդոն որոշել էր ոտքով գնալ: Նա ուզում էր Բրենդիդուիմի գետանցմանը մոտենալ զարտուղի ճանապարհով, որպեսզի գոնե վերջում մի անգամ էլ նայի Հոբիթստանին։
― Միաժամանակ ճարպերս կհալեցնեմ, ― ասաց ինքն իրեն, նայելով կիսադատարկ նախասենյակի փոշոտ հայելու մեջ։ Նա հետ էր վարժվել ոտքով զբոսանքներից և, ինչպես իրեն թվաց, ահագին լայնքին էր տվել։
Պնդերես հյուրերից ազատվելով՝ երեք ճամփորդները խոհանոցում անշտապ թեյ էին խմում։ Հայտարարված էր, որ Սեմը նույնպես գնում է Բրենդիդուիմք՝ ծառայելու պարոն Ֆրոդոյին և նրա այգու մասին հոգ տանելու: Ծերուկ Գեմջին էդ գործին հավանություն էր տվել, բայց շարունակ տրտնջում էր, թե՝ ոմանց զբոսանքի են գնում, իսկ ինքը պետք է Սերինիայի պես հարևանուհու հետ յոլա գնա:
― Բեգ-Էնդում վերջին թեյախմությունն էր... ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն հետ հրեց աթոռը։ Իրենց ափսեները ի հեճուկս Սերինիայի, չլվացին։ Սեմը և Փինը Փիփինը արագորեն կապեցին երեք պարկերի բերանները և հանեցին շեմքը։ Փինը Փիփինը գնաց այգում զբոսնելու, իսկ Սեմն անհետացավ ինչ-որ տեղ։
Արևը թեքվեց դեպի մայրամուտ: Բեգ-Էնդը մռայլ, դատարկված և քայքայված էր թվում։ Ֆրոդոն շրջում էր ծանոթ սենյակներում, մինչև մայրամուտի լույսը դժգունեց, և անկյուններից մռայլ ստվերներ դուրս լողացին։ Շուտով բոլորովին մթնեց։ Նա շեմից դուրս եկավ, գնաց այգու հեռավոր դռնակի մոտ ու նայեց բլուրը բարձրացող ճանապարհին: Հույսը չէր կորցնում, որ այնուամենայնիվ կտեսնի մեծ-մեծ քայլերով բլուրը բարձրացող Գենդալֆին։
Քայլերը փափուկ իջան Զառիթափից, և Ֆրոդոն զարմացավ, թե ինքն ինչու է այդքան ուրախ, որ իջան, և ոչ թե բարձրացան։ «Ըստ երևույթին, ես անչափ հոգնել եմ հարցաքննություններից և ամեն տեսակ հետաքրքրասիրությունից, ― մտածեց նա։ ― Սարսափելի հետաքրքրասեր ժողովուրդ է մեզ մոտ»։
Նա մեկ ուզեց ծերուկ Գեմջիից իմանալ, թե ով էր նրան նեղում, բայց հանկարծ միտքը փոխեց ու արագ քայլեց դեպի Բեգ-Էնդ։ Փինը Փիփինը իր տոպրակին հենված նստած էր։ Սեմը չկար։ Ֆրոդոն ներս նայեց սև դռնից։
― Սե՜մ, ― կանչեց նա։ ― Ո՞ւր ես... ժամանակն է։
Սեմը սուրաց մթության մեջ։
― Դե, վերջապես գնում ենք, ― Փինին Փիփինին ասաց Ֆրոդոն։
Նրանք պարկերը մեջքներին գցեցին, ցուպերը վերցրին ու գնացին այգու արևմտյան պատի երկարությամբ։
― Մնաք բարով, ― ասաց Ֆրոդոն՝ նայելով սև, կույր պատուհաններին։ Նա ձեռքը թափահարեց, շրջվեց և (ճիշտ այնպես, ինչպես Բիլբոն, միայն թե ինքն այդ մասին չգիտեր) սուզվեց այգու թփերի մեջ՝ Փինի Փիփինի հետևից։ Նրանց ցատկեցին ցածրիկ ցանկապատի վրայով և գնացին դաշտ՝ ձուլվելով խավարին ու խշխշացնելով բարձր խոտերը։
Պայմանավորված դռնակի մոտ կանգ առան, նստեցին ու ձգեցին պարկերի փոկերը: Շուտով լսվեց Սեմի ոտնաձայնն ու ֆսֆսոցը։ Նա լիքը լցրած ուղեպարկը գցել էր ուսերին, իսկ գլխին ինչ-որ ճմրթված ֆետր էր դրել, իբրև գլխարկ։ Մթության մեջ իսկ և իսկ թզուկ էր։
― Իմ պարկը շատ թեթև է, տեր իմ, ինչքան ուզեք՝ ավելացրեք, ― հայտարարեց Սեմը բարի ու կեղծ ձայնով։
― Էդ մեկը չէ, Սեմ, ― ասաց Փինը։ Փիփինը։ ― Մի կերպ կտանի, ինքն է դասավորել՝ մեզ էլ, իրեն էլ հավասար։ Դե ինքը մի փոքր ճարպակալել է. մի քիչ կքայլի, պարկն էլ կթեթևանա, ինքն էլ։
― Ողորմացեք ծեր, անուժ հոբիթին, ― ծիծաղելով աղաչեց Ֆրոդոն։ ― Բաքմորի չհասած հալից ընկած կօրորվեմ, ոնց որ եղեգը քամուց։ Սակայն կատակը մի կողմ։ Սեմ, դու երևի քեզ վրա չափից շատ ես վերցրել, այ որ դադար տանք, կնայենք ու կտեղափոխենք։
Երեք ժամ քայլելուց հետո նրանք որոշեցին հանգստանալ: Պարզ, աստղալից գիշեր էր, բայց գետից ու գետափնյա մարգագետիններից արդեն դեպի բլուրների լանջերն էին ձգվում մշուշի քուլաները: Մեղմ քամուց սոսափող կեճիների ճյուղերը սև ցանցի պես պատել էին դժգույն ու մութ երկինքը: Հոբիթներն ընթրեցին (եթե դա ընթրիք էր համարվում) ու շարունակեցին ճանապարհը: Շուտով հասան նեղ արահետին, որը գալարվում էր բլուրների վրա ու կորչում հեռվում. դա Անտառային Օթևան, իսկ այնտեղից Ամբարներ ու Լաստանավ տանող ուղին էր: Այն սկսվում էր Գետահովտի գլխավոր ճանապարհից և, բարձրանալով Կանաչ բլուրները, հասնում էր մինչև Անտառի Անկյուն, որն արևելյան Հոբիթստանի ամենախուլ վայրն էր:
Շուտով կածանը սուզվեց բարձր ծառերի միջև տարածված կիրճը: Ծառերի արդեն չորացող տերևները շրշում էին գիշերային քամուց: Սկզբում հոբիթները խոսում էին ու քթի տակ երգեր մռմռում՝ որոշելով որ այստեղ իրենց էլ ոչ ոք չի լսի, հետո լռեցին: Փինը Փիփինը սկսեց հետ մնալ: Հերթական կտրուկ վերելքը հաղթահարելուց հետո նա վերջնականապես կանգ առավ ու հորանջեց:
— Աչքերս իրենք իրենց փակվում են,— ասաց նա,— մեկ էլ տեսար հենց ճամփին ընկա ու քնեցի: Իսկ դուք ինչ է, քայլելու ընթացքու՞մ եք քնելու: Արդեն կեսգիշեր է ախր:
— Հոբիթնե՛ր, հապա մի ոտքի՛: Տեսեք, թե ինչ լավ առավոտ է:
— Ոչ մի լավ բան չեմ տեսնում,— փնթփնթաց Փինը՝ Փիփինը՝ ծածկոցի տակից քիթը հանելով: — Սե՛մ: Որպեսզի ինն անց կես նախաճաշը պատրա՛ստ լինի: Լվացվելու համար ջուր տաքացրե՞լ ես:
Սեմը վեր թռավ ու, քնկոտ աչքերը թարթելով, շուրջը նայեց:
— Դեռ չէ: Էս վայրկյանիս, տեր իմ:
Ֆրոդոն Փինի Փիփինի վրայից պոկեց վերմակը, շրջեց նրան մի կողքից մյուսը և գնաց եղևնուտի ծայրը: Երկնքի արևելյան մասում մշուշե ծածկոցի տակից երևաց արևի կարմիր սկավառակը: Բոսորագույն ներկված ծառերի կատարներն ասես լողալուց լինեին մշուշի ծովում: Ձախ կողմում երեկվա կածանը կտրուկ իջնում էր ներքև ու անհետանում տեսադաշտից:
Երբ նա վերադարձավ, Սեմն ու Փինն Փիփինն արդեն խարույկ էին վառել:
— Ջու՛րը, ու՞ր է ջուրը,— գոռաց ՓինըՓիփինը:
— Գրպանումս ջուր չեմ պահում,— ասաց Ֆրոդոն:
— Մենք էլ մտածեցինք ջրի ես գնացել,— նեղացած փնթփնթաց Փինը՝ Փիփինը՝ ուղեպարկից բաժակներն ու ուտելիքը հանելով: — Դե գոնե հիմա գնա:
— Եկ միասին գնանք,— առաջարկեց Ֆրոդոն: — Վերցրու տափաշշերն ու առաջ ընկիր:
Վերջապես այն սահուն վայրէջքով շրջվեց դեպի լայնարձակ հովիտը։ Նրանց առջև բացվեց նոսր անտառը, որը հեռվում ձուլվում էր մշուշի գորշ պատի հետ՝ որտեղ փռված էր Անտառային Օթևանը, իսկ դրանից այն կողմ՝ Բրենդիդուիմը: արահետի թելը գալարվում ու կորչում էր հեռվում:
— Ճանապարհի վերջը չի երևում,— հառաչեց ՓինըՓիփինը: — Եթե ես չհանգստանամ՝ վերջս կգա: Եվ առհասարակ վաղուց արդեն ուտելու ժամանակն է:
Նա նստեց ճամփեզրին ու հոգնած նայեց արևելք: Այնտեղ ճնշող մշուշի մեջ ինչ-որ տեղ հոսում էր ծանոթ գետը. վերջանում էր Հոբիթստանը, որտեղ նա անց էր կացրել իր ամբողջ կյանքը: Կողքին կանգնած Սեմը աչքերը չռած նայում էր հեռվում տարածված հորիզոնին, որից այն կողմ անծանոթ աշխարհ էր:
— Իսկ այս անտառներում էլֆեր ապրու՞մ են,— հարցրեց նա:
— Իմ իմանալով՝ ոչ, — արձագանքեց ՓինըՓիփինը:
Ֆրոդոն չպատասխանեց: Նա նայում էր հեռուն գնացող ճանապարհին, ասես առաջին ագնամ էր այն տեսնում: Եվ հանկարծ սկսեց երգել.
</poem>
— Ծեր Բիլբոյի քառյակներին է նման,— ասաց ՓինըՓիփինը: — Թե՞ դու ես գրել էդ նույն ոճի մեջ: Էնքան էլ հուսադրող չի հնչում:
— Չգիտեմ,— ուսերը թոթվեց Ֆրոդոն: — Բայց չգիտեմ ինչու թվաց, թե հենց նոր այստեղ հնարեցի: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ նրանից լսած լինեմ: Իրոք Բիլբոյին շատ նման է, ես էլ հիշեցի թե ինչպիսին էր նա. ավելի ճիշտ՝ թե ինչպիսին էր նա վերջին տարիներին, գնալուց անմիջապես առաջ: Նա միշտ ասում էր, որ ճանապարհը մեկն է, և որ այն նման է մեծ գետի, իսկ ամեն դռան մոտից սկսվող արահետ ակունքից սկսվող վտակ է, և բոլոր այդ վտակները գնում, թափվում են մեծ գետը: «Շեմից դուրս գալը վտանգավոր գործ է,— կրկնում էր նա: — Քայլում ես ու մեկ էլ ըհը՝ արդեն ճանապարհին ես: Ոտքերդ ամուր չբռնեցիր՝ ոչ ոքի չմեղադրես. չես իմանա, թե որտեղ կհայտնվես: Հասկանու՞մ ես, Սև Անտառ տանող ճամփան սկսվում է հենց դռան մոտից: Զգույշ չեղար՝ աչքդ չթարթած կհայտնվես Մենավոր Լեռան մոտ կամ չգիտեմ էլ որտեղ»: Եվ այդ նա ասում էր Բեգ-Էնդից դուրս եկող արահետի մասին, երբ հերթական անգամ վերադառնում էր հեռավոր զբոսանքից...
— Անձամբ ինձ ճանապարհն առայժմ ոչ մի տեղ չի տանի,— ուսը ճնշող տոպրակից ազատվելով ասաց ՓինըՓիփինը: — Համենայն դեպս՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում: Ֆրոդոն ու Սեմը, հետևելով նրա օրինակին, ազատվեցին ուղեպարկերից ու նստեցին ճամփեզրին: Հանգստացան, տեղը տեղին ճաշեցին, ապա կրկին պառկեցին հանգստանալու:
Երբ հոբիթները բլրից իջան, երեկոյանում էր։ Առայժմ ոչ մի կենդանի շնչի չէին հանդիպել: Ճանապարհը կիսալքված էր, սայլով հնարավոր չէր այդտեղով անցնել, և առհասարակ Անտառի Անկյուն հազարից մեկն էր գալիս, ինչի՞ համար գային այստեղ։ Երեք ճամփորդները մեկ-երկու ժամ առաջ էին գնում խոտածածկ ճանապարհով: Հանկարծ Սեմը կանգ առավ ու ականջ դրեց։ Բլուրները մնացել էին հետևում, և ուղին այժմ գնում էր մարգագետինների միջով, որտեղ հատ ու կենտ ծառեր էին ցցված:
― Հիմարություն է, իհարկե, ― ասաց նա՝ ասես ներողություն խնդրելով, ― բայց այնուամենայնիվ պետք չէ, որ մեզ ճանապարհին տեսնեն, թող կորչեն բոլորն էլ... Իսկ եթե Գենդալֆն է, ― քմծիծաղով ավելացրեց նա, ― ապա մենք նրան մի լավ կդիմավորենք, որ մյուս անգամ չուշանա։ Մեկ-երկու-երեք, դե վազեք ու տեսեք...
Սեմն ու ՓինըՓիփինը, վազելով ձախ, անհետացան ճանապարհից ոչ հեռու գտնվող ձորակում։ Ֆրոդոն հապաղեց. հետաքրքրասիրությունը, թե ինչ-որ ուրիշ մի զգացում խանգարեց նրան թաքնվել։ Սմբակների դոփյունը մոտեցավ։ Նա հազիվ հասցրեց իրեն գցել արահետի վրա ճյուղերը տարածած ծառի հետևի խիտ խոտերի մեջ ու գլուխը հանեց հաստ արմատի վրայից։
Ոլորանից դուրս եկած սև ձին բոլորովին նման չէր հոբիթների պոնիներին, իսկ բարձրահասակ, թամբի վրա կռացած հեծյալի լայն ու սև թիկնոցի տակից երևում էին միայն նրա ասպանդակներն ու կոշիկները։ Դեմքը ծածկված էր գլխանոցով։
― Սա ինչ-որ զարմանալի է, եթե չասենք, որ սարսափելի է, ― քրթմնջաց Ֆրոդոն՝ գնալով իր ուղեկիցների մոտ։
Փինն Փիփինն ու Սեմը բերանքսիվայր պառկած էին և ոչինչ չէին տեսել։ Ֆրոդոն պատմեց նրանց տարօրինակ հեծյալի մասին։
― Չգիտեմ ինչու, ես համոզված էի, որ նա ինձ է փնտրում և ինձ է հոտոտում։ Իսկ ես բոլորովին էլ չէի ուզում, որ նա ինձ գտնի: Այդ ամենը տարօրինակ է, Հոբիթստանում երբեք այդպիսիք չեն եղել։
― Առհասարակ Մեծ ժողովուրդը մեզ հետ ի՞նչ գործ ունի, ― փնթփնթաց Փինը։ Փիփինը։ ― Էդ ի՞նչ է քարշ եկել մինչև էստեղ։ Որտեղի՞ց է եկել...
— Մարդիկ էս կողմեր վերջերս շատ են գալիս,— ասաց Ֆրոդոն: — Հատկապես Հարավային ծայրամաս: Էնտեղի հոբիթները, ասում են, ինչ-որ խնդիրներ են ունեցել մեծ ժողովրդի հետ: Բայց այսպիսի հեծյալների մասին երբեք չեմ լսել: Տեսնես որտեղի՞ց է նա:
― Դե ծերուկից ի՞նչ պահանջես, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես ինքս էլ լսեցի, ինչպես էր նա խոսում օտարականի հետ, որն իմ մասին էր հարցնում, նույնիսկ ուզում էի գնալ հարցնել նրան, թե ի՞նչ է պատահել։ Ափսոսում եմ, որ չգնացի և ափսոս, որ այն ժամանակ ինձ չես ասել։ Ավելի զգույշ պետք է լինենք։
― Իսկ գուցե դա այն ձիավորը չէ, ― միջամտեց Փինը։ Փիփինը։ ― Մենք ծածուկ ենք դուրս եկել, քայլել ենք անաղմուկ, էդ ո՞նց պետք է մեզ հետևեր։
― Հոտոտելով, ― ասաց Սեմը։ — Ֆսֆսում ու հոտոտում էր ինչպես նա: Եվ նրա նման էլ ոտքից գլուխ սև էր։
― Իզուր մենք Գենդալֆին չսպասեցինք, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Իսկ գուցեև ոչ իզուր, դժվար է ասել։
― Հիմա դու էդ ձիավորի մասին որևէ բան գիտե՞ս, թե՞ պարզապես ենթադրություններ ես անում, ― Ֆրոդոյի փնթփնթոցը լսելով՝ հարցրեց Փինը։ Փիփինը։
― Խելքը գլխին ոչինչ չգիտեմ, իսկ գուշակել վախենում եմ, ― խուսափողական պատասխանեց Ֆրոդոն։
</poem>
― Իսկույն քնել... Իսկույն քնել... ― գոռաց Փինը։ Փիփինը։
― Կամաց, ― ասաց Ֆրոդոն։ ― Կարծես թե նորից սմբակների ձայն է լսվում։
― Շատ հեռու չգնաք, ― ասաց Ֆրոդոն։ ― Մենք հիմա չենք երևում, և ուզում եմ համոզվել՝ մի՞թե նորից Սև Հեծյալ է։
— Լավ, գնա,— շշնջաց ՓինըՓիփինը,— բայց չմոռանաս, որ նա կարող է քեզ հոտոտել:
Կտկտոցը մոտենում էր։ Ինչպես հարկն է թաքնվելու ժամանակ արդեն չունեին, և Սեմն ու Փինը Փիփինը մտան կոճղի հետևը, իսկ Ֆրոդոն պառկեց արահետից ոչ հեռու, որն ասես հետզհետե հանգչող լույսի բաց մոխրագույն շերտ լիներ անտառային մթնշաղում: Երկինքն աստղոտվում էր, բայց դեռ լուսինը դուրս չէր եկել։
Սմբակները լռեցին։ Ֆրոդոյին թվաց, թե երկու բների արանքում մութն ավելի թանձրացավ՝ ու անշարժացավ: Այդ թանձր ստվերն ուրվականային նժույգ էր հիշեցնում, որին սանձից բռնած տանում էր ոչ պակաս ուրվականային հեծյալը: Ստվերները ձուլվեցին մթությանը։ Հետո սև կերպարանքը հայտնվեց այնտեղ, որտեղ իրենք արահետից դուրս էին եկել, ճիշտ նույն տեղում։ Ստվերը երերաց, ու Ֆրոդոն ցածր, տհաճ ֆսֆսոց լսեց, իսկ հետո ստվերն ասես սողաց դեպի նա։
― Էլֆե՜րն են, ― հետևից լսվեց Սեմի խռպոտ շշնջոցը։ ― Տեր իմ, էլֆե՜րը...
Նա ուզում էր նետվել ձայների կողմը, բայց Ֆրոդոն ու Փինը Փիփինը հետ պահեցին նրան։
― Այո, էլֆերն են, ― ասաց Ֆրոդոն։ ― Չէ՞ որ սա Անտառային Օթևանն է, նրանք համարյա ամեն գարնան ու աշնան անցնում են այստեղով։ Ա՜յ թե ժամանակին եկան... Ախր դուք ոչինչ չտեսաք, իսկ Սև Հեծյալը իջավ ձիուց ու սողաց ուղիղ դեպի մեզ։ Եվ կսողար, եթե նրանց երգը չլիներ։ Դա վախեցրեց նրան։
― Ես եմ, Գարալդը, ― պատասխանեց հոբիթներին առաջինը նկատած էլֆը։ ― Գարալդ Ինգլորիոնը Ֆինրոդի փառավորաց զարմից։ Մենք տարագիրներ ենք, մեր ազգուտակը վաղուց ի վեր հեռացել է, և Ծովը մեզ է սպասում։ Ճիշտ է, մերոնցից դեռևս կան Ռիվենդելում։ Մի խոսքով, ավելի լավ է քո մասին պատմիր, Ֆրոդո։ Երևում է, ինչ-որ բան կարգին չէ՞...
― Ո՜վ ամենաիմաց ժողովուրդ, ― միջամտեց ՓինըՓիփինը, ― ասացեք մեզ, ովքե՞ր են Սև Հեծյալները։
― Սև Հեծյալները՞, ― կամաց արձագանքեցին նրանք։ ― Ինչու՞ եք հարցնում Սև Հեծյալների մասին։
― Մեր հետևից երկուսը գալիս էին... գուցեև մեկը, ― ասաց ՓինըՓիփինը: Քիչ առաջ պտտվում էր մոտակայքում, բայց, երբ դուք երևացիք, միանգամից ցնդեց։
Էլֆերն իսկույն չպատասխանեցին։ Նրանք իրենց լեզվով խորհրդակցեցին, հետո Գարալդը շրջվեց դեպի հոբիթները։
― Մենք այստեղ այդ մասին չենք խոսի, ― ասաց նա։ ― Իսկ դուք երևի ճիշտ կլինի գաք մեզ հետ։ Դա մեր սովորություններից դուրս է, բայց ոչինչ, թող այդպես լինի, եկեք։ Մեզ հետ էլ կգիշերեք։
― Զարմանահրա՛շ, զարմանահրա՜շ ժողովուրդ... Ես հուսալ անգամ չէի համարձակվում, ― ասաց ՓինըՓիփինը, իսկ Սեմը պարզապես պապանձվել էր ուրախությունից։
― Շնորհակալություն, ով Գարալդ Ինգլորիոն, ― ասաց Ֆրոդոն և խոնարհվեց։ ― Էլեն սեյլա լյումենն օմեննթիէյլվո, աստղդ լուսավորեց մեր հանդիպումը, ― ավելացրեց նա հին էլֆերեն լեզվով։
― Անտառային Օթևանի ամենախորքը։ Հեռու պետք է գնանք, բայց այնտեղ կհանգստանաս, և քո վաղվա ճամփան կկարճանա։
Նրանք գնում էին լուռ ու ստվերների պես, քանի որ էլֆերը ցանկության դեպքում հոբիթներից էլ անաղմուկ են քայլում։ Փինը Փիփինը սկսել էր ննջել ու սայթաքել, բայց կողքից էլֆ էր քայլում՝ թևից բռնած, ու չէր թողնում, որ ընկնի։ Իսկ Սեմը քայլում էր Ֆրոդոյի կողքից և հիասքանչ երազում լիներ ասես։ Նրա դեմքը միաժամանակ և՛ ուրախություն էր արտահայտում, և՛ զարմանք, և սարսափ:
Արահետի երկու կողմերում անտառը գնալով խտանում էր, իսկ ծառերի բները՝ բարակում: Իրար խառնվող մատղաշ ծառերը խիտ պատի պես շրջապատել էին բոլոր կողմերից: Արահետը գնալով խորանում էր լեռնահովտի մեջ, իսկ աջ ու ձախ կողմերում գնալով ավելի հաճախ էին սևին տալիս թփակաղնուտները։ Վերջապես էլֆերը դուրս եկան ուղուց ու շրջվեցին դեպի խոր թավուտը: Գրեթե անտեսանելի մի կանաչ նեղ կածան բացվեց, որի գալարներին հետևելով նրանք բարձրացան առանձին կանգնած բլրի լանջը:
Ծառեը հանկարծ նահանջեցին և, առջևում տարածվեց գիշերային լույսից փայլատ մոխրագույն բացատը։ Երեք կողմից այն շրջապատված էր անտառով, իսկ արևելքից հատվում էր զառիթափով: Բացատի ծայրին, հենց ոտքերի տակ ծփում էին ծառերի հսկայական սաղարթները, որոնք այդտեղ էին հասնում ինչ-որ տեղ ներքևից։ Սաղարթներից այն կողմ աստղերի լույսի տակ հարթ դաշտավայր էր տարածվում: Բլրի ստորոտում կրակներ էին առկայծում. Անտառային Օթևանի բնակիչներից ոմանք դեռ քնած չէին:
Էլֆերը նստեցին խոտերի վրա ու իրար մեջ ցածրաձայն խոսակցություն սկսեցին: Թվում էր, թե հոբիթներին մոռացել են։ Իսկ վերջիններս ննջում էին թիկնոցների ու ծածկոցների մեջ փաթաթված։ Գիշերն իր հունով ընթանում էր: Հովտում մեկը մյուսի հետևից մարեցին հեռավոր գյուղական կրակները։ Փինը Փիփինը կուչ եկավ գետնին ու պինդ քնեց՝ այտը ճիմակտորին հենած։
Արևելքում բարձր երկնքում երևաց Ռեմիրաթի համաստեղությունը՝ Աստղային Ցանցը: Մառախուղը ճեղքելով, բոցավառ սուտակի պես հուրհրաց Բորգիլը։ Փչեց քամին՝ ցրելով մառախուղի վերջին ծվենները. երկինքը պարզվեց, և աշխարհի ծայրին փայլփլեց Երկնային Սուսերակիրը՝ Մենալվագորը, վառվռուն գոտիով։ Էլֆերը նրանց դիմավորեցին զրնգուն երգով, և ինչ-որ տեղ մոտակայքում բռնկվեց խարույկի բոսոր կրակը։
― Այդ ինչո՞ւ եք նստել, ― հոբիթներին կանչեցին էլֆերը։ ― Եկեք մեզ մոտ... Հիմա զրույցի և զվարճության ժամանակն է։
Փինը Փիփինը նստեց, աչքերը տրորեց ու մրսելով կուչ եկավ։
― Անտառային Օթևանում խարույկն է վառվում, և ընթրիքն է ձեզ սպասում, ― հայտարարեց նրանց մոտեցած էլֆը՝ կռանալով քնատ Փինի Փիփինի վրա։
Բացատի մյուս ծայրին ծառերի արանքից լույս էր թափանցում: Այնտեղ՝ ծառերի հետևում, տերևազարդ կամարի տակ մարգագետին էր բացվում՝ շրջապատված հզոր բների սյունաշարերերով։ Մարգագետնի կենտրոնում բոցավառվում էր խարույկը, իսկ ճյուղերից կախված փայլփլում էին ոսկե ու արծաթե լապտերները։ Էլֆերը նստել էին կրակի շուրջը՝ խոտի ու կլոր քոթուկների վրա։ Ավելի ճիշտ, ոմանք նստած էին, մյուսները բաժանում էին գավաթներն ու գինի լցնում, իսկ երրորդները ուտելիք էին բերում։
― Ի՞նչ եք ասում, սրանից էլ հարուստ հյուրասիրությու՞ն: Կարծես ծննդյանս օրը լինի, ― ասաց Ֆրոդոն։
Հետագայում Փինն Փիփինն այնքան էլ լավ չէր հիշում, թե ինչ է կերել ու խմել: Նրա հիշողության մեջ մնացել էին միայն էլֆերի պարզ դեմքերն ու նրանց ձայները, որոնք այնքա՜ն տարբեր էին ու այնքա՜ն զարմանահրաշ, որ նրան շարունակ թվում էր, թե հրաշալի երազ է տեսնում: Միայն հիշում էր, որ հաց կար, սպիտակ ու այնքան համեղ, ասես դու սովից ուշաթափվում էիր, իսկ քեզ մսի մի չաղլիկ կտոր էին տալիս: Իսկ մրգե՜րը: Քաղցր, ինչպես ազնվամորին, և շատ հյութեղ: Հետո նա մի գավաթ ինչ-որ վճիտ հեղուկ խմեց, ասես աղբյուրից, ու ոսկեգույն, ինչպես ամառային երեկոն։
Իսկ Սեմն ընդհանրապես խոսքեր չէր գտնում: Առհասարակ նա նույնիսկ իր մտքում չէր կարողանում պատկերել, թե ինչ էր եղել այնտեղ, թեպետ այդ երջանկությունը հիշում էր մինչև կյանքի վերջը։ Միակ բանը, որ հետագայում ասում էր, դա. «Էհ, տեր իմ, թե իմ այգում էլ այդպիսի խնձորներ աճեին, այ նոր ես այգեպան կլինեի... Ճիշտն ասած, խնձորներն ինչ են որ, բա երգե՜րը... Հոգիդ տակնուվրա էին անում, եթե հասկանում եք մտքինս»։
Ֆրոդոն նստել էր խարույկի կողքին, ուտում էր, խմում ու հաճույքով զրուցում, թեև ոչ առանց դժվարության բառերն ընտրելով։ Նա էլֆերերեն հավիզհազ էր հասկանում և համակ ուշադրություն դարձած լսում էր։ Երբեմն խոսում էր իրեն հյուրասիրող էլֆերի հետ և շնորհակալություն հայտնում նրանց իրենց մայրենի լեզվով, իսկ նրանք ժպտում էին և ուրախանում. «Այ թե հոբիթ է...»։
Վերջապես քունը հաղթահարեց ՓինինՓիփինին: Նրան զգուշությամբ պառկեցրին խոտե փափուկ մահճում՝ ծառերի արմատների արանքում։ Սեմը գլուխը թափ էր տալիս ու չէր ուզում տիրոջից հեռանալ։ Փինն Փիփինն արդեն յոթերորդ երազն էր տեսնում, իսկ Սեմը դեռ նստած էր Ֆրոդոյի ոտքերի մոտ, պայքարում էր, պայքարում էր, վերջապես չդիմացավ ու նիրհեց։ Սակայն Ֆրոդոյի քունը դեռ չէր տանում, և նա Գարալդի հետ խոսակցություն ունեցավ։
Եղածից-չեղածից, անցածից ու ներկայից էին խոսում նրանք, և Ֆրոդոն երկար հարցուփորձ էր անում նրան Հոբիթստանի սահմաններից այն կողմ տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ Նորությունները մեծամասամբ չարագուշակ էին ու անհանգստացնող՝ ամենուր խտանում էր խավարը: Վերջապես նա տվեց հարցը, որը վաղուց լեզվի ծայրին էր.
― Երևի ես իսկապես էլ քնեմ, ― քեթմնջաց նա։
Էլֆը տարավ նրան Փինի Փիփինի կողքը, պառկեցրեց խոտե անկողնում։ Ֆրոդոն իսկույն մեռածի պես քնեց։
====Գլուխ չորորդ. Կարճ ուղիով դեպի սնկերը====
Ֆրոդոն արթնացավ զարմանալիորեն թարմ ու առույգ։ Նա պառկած էր համարյա գետնին դիպչող ճյուղերի հովանու տակ, բուրավետ խոտերից ու պտերից պատրաստված անկողնում, որը փափուկ էր ու հարմարավետ։ Թրթռացող կանաչ տերևների միջով, որոնց դեռևս չէր դիպել աշնան դեղնությունը, թափանցում էր արևը։ Նա ձգվեց ու ճարպկորեն դուրս թռավ իր կանաչ ապաստարանից։
Սեմը նստած էր խոտին, անտառի եզրին։ Փինը Փիփինը զննում էր երկինքն ու գուշակում եղանակը։ Էլֆերը գնացել էին։
― Նրանք մեզ միրգ, խմիչք ու հաց են թողել, ― ասաց Փինը։ Փիփինը։ ― Արի նախաճաշիր, հացը դեռ շատ թարմ է։ Առանց քեզ էլ բոլորը հուպ կտայի, բայց Սեմն ուղղակի բերանիցս խլում է։
Ֆրոդոն նստեց Սեմի կողքին ու սկսեց ուտել։
― Դե, ի՞նչ ենք անելու այսօր, ― հետաքրքրվեց Փինը։ Փիփինը։
― Դեպի Բրենդիդուիմք, այն էլ շատ արագ, ― պատասխանեց Ֆրոդոն լիքը բերանով։
― Իսկ Հեծյալներն էլ մեր կողքից, հա՞, ― ուրախ հարցրեց Փինը՝ Փիփինը՝ առաջացնելով Ֆրոդոյի դժգոհությունը։
Առավոտյան արևի տակ Սև Հեծյալները Փինին Փիփինին ուղղակի երազ էին թվում, անհեթեթություն։
― Ամենայն հավանականությամբ՝ այո, ― չոր ասաց Ֆրոդոն։ ― Բայց լավ կլիներ մինչև գետը հասնեինք այնպես, որ դրանք մեզ չնկատեին։
― Եթե իրոք այդպես է, ապա Գարալդը քեզ մի ավելորդ բառ անգամ չէր ասի, ― կտրեց Ֆրոդոն։ ― Եվ առհասարակ հանգիստ թող ինձ։ Ինչու՞ պետք է հանգիստ հաց ուտելու փոխարեն քո հարցերի տարափին պատասխանեմ: Ու վերջապես թո՛ղ մտածեմ։
― Ուտելու ժամանա՞կ ես մտածելու, ― զարմացավ Փինը։ Փիփինը։ ― Հանկարծ շատ կմտածես։
Նա վեր կացավ ու գնաց բացատի զառիվայր կողմը։
Իսկ Ֆրոդոն իսկապես մտածում էր, որ պայծառ, նույնիսկ չափազանց պայծառ առավոտ է՝ հետապնելու համար շատ հարմար։ Գարալդի ասածները նրա մտքից չէին հեռանում: Բացատի մյուս ծայրից լսվում էր Փինի Փիփինի բարձր գոռոցը։ Նա թռչկոտում էր խոտերի մեջ ու երգում։
«Էսպես չի լինի... Ախր նրանց ինչին է պետք... ― ինքն իր մեջ որոշեց Ֆրոդոն։ ― Մի բան է նրանց հետդ Հոբիթստանում ման տալը՝ քեզ համար կեր ու խմիր, ուրախ զբոսնիր։ Իսկ օտարության մեջ սովահար լինել ու տանջվել՝ դա արդեն բոլորովին ուրիշ է: Ոչ, ես նրանց չեմ վերցնի, եթե նույնիսկ իրենք ցանկանան էլ։ Ինձ է վիճակված, ես էլ պետք է պատասխան տամ։ Սեմին էլ չի կարելի...»։
― Ոչ, չեմ հասկանում, Սեմ։ Բայց Գենդալֆը, կարծես թե, լավ ուղեկից է ընտրել ինձ համար։ Դե լավ, առայժմ միասին կգնանք։
Ֆրոդոն լուռ վերջացրեց նախաճաշը։ Հետո վեր կացավ, շուրջը նայեց ու կանչեց Փինին։ Փիփինին։ Վերջինս իսկույն վազելով եկավ։
― Գնալու ժամանակն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Քնեցինք մնացինք, իսկ ճանապարհը երկար է։
― Այդ դու ես քնել-մնացել, ― ասաց Փինը։ Փիփինը։ ― Ես հո վաղուց եմ արթնացել, մենք միայն սպասում էինք, թե երբ պիտի դու վերջացնես ուտելն ու մտածելը։
― Ահա և վերջացրի։ Մենք պետք է որքան կարելի է շուտ հասնենք Բրենդիդուիմյան Լաստանավին։ Բայց չեմ ուզում վերադառնանք ուղի, եկեք կարճ ճանապարհով գնանք։
― Ուրեմն պետք է թռչել սովորենք, ― արձագանքեց Փինը։ Փիփինը։ ― Ոտքի ճանապարհ չկա։
― Կգտնենք, ― ասաց Ֆրոդոն, ― մի կերպ դուրս կգանք։ Լաստանավը գտնվում է Անտառային Օթևանից արևելք, իսկ ճանապարհը թեքվում է դեպի ձախ ու մեծ աղեղ գծում, այ այնտեղ, տեսնո՞ւմ եք։ Այնպես որ, եթե ուղիղ գնանք, քառորդ չափով այն կկրճատենք։
― Ուշ լինի՝ նուշ լինի, ― առարկեց Փինը։ Փիփինը։ ― Դժվար տեղանք է, ճահիճ, ճանապարհ չկա, ես հո այնտեղ եղել եմ։ Իսկ եթե դու Սև Հեծյալների վերաբերյալ ես ասում, ապա նրանց հետ ճանապարհին հանդիպես, անտառում, թե դաշտում, միևնույնն է, տարբերություն չկա։
― Անտառում ու դաշտում թաքնվելը շատ հեշտ է, ― նկատեց Ֆրոդոն։ ― Մեզ ճանապարհին են սպասում, իսկ ճանապարհից դուրս մեկ էլ տեսար իսկի չփնտրեցին էլ։
― Լավ, ― համաձայնեց Փինը։ Փիփինը։ ― Գնանք, թռչկոտենք ճիմերի վրայով՝ առջևից դու, քո հետևից՝ մենք։ Միայն թե ափսո՜ս։ Կարող էինք մինչև փակվելը հասնել «Ոսկի թառ», այնտեղ հրաշալի գարեջուր կա, այս տեղերում ամենալավը։ Վաղուց չեմ խմել։
― Առավել ևս, ― որոշեց Ֆրոդոն։ ― Ուշ լինի՝ նուշ լինի, բայց որ պանդոկ մտար՝ էլ դուրս գալ չի լինի։ Սրան տես, «Ոսկի թառի» վրա է նշան բռնել։ Ոչ, մեզ հարկավոր է մինչև արևի մայր մտնելը հասնել Ճագարի Գերան։ Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, Սեմ։
― Ես ի՜նչ, ոնց որ դուք կասեք, ― հառաչեց Սեմը՝ մտածելով Հոբիթստանի ամենալավ գարեջրի մասին։
― Ուրեմն, պայմանավորվեցինք, գնացինք դեպի ճահիճներն ու փշերը, ― եզրափակեց Փինը։Փիփինը։
Շոգ էր, համարյա ինչպես երեկ, թեև արևմուտքից եկող ամպերն ամպրոպ էին խոստանում։ Հոբիթներն իջան խոտածածկ զառիթափ լանջով և սուզվեցին մացառների մեջ։ Նրանք մտադրվել էին Անտառային Օթևանը թողնել ձախ կողմում, կտրել անցնել աջակողմյան բլրի լանջին փռված անտառը և դուրս գալ հարթավայր: Իսկ այնտեղից՝ ուղիղ գծով գետանցում, լավ է, գոնե էնտեղ խոչնդոտներ չկան, բացի մեկ-երկու առուներից ու ցանկապատներից: Ֆրոդոյի հաշվարկներով ուղիղ գծով գնալու էին մոտ տասնութ մղոն, ոչ ավելի:
Մոտիկից մացառուտներն ավելի խիտ դուրս եկան, քան երևում էին հեռվից։ Ոչ մի կածան չկար, և ճանապարհորդները գնում էին շատ դանդաղ՝ իրենց հանձնած բախտի քմահաճույքին։ Վերջապես դուրս եկան մի գետակի մոտ, կավահող զառիթափ ափերով՝ ծածկված փշոտ թփուտներով։ Գետը պատնեշում էր ճանապարհը՝ այն անցնելու համար հարկավոր էր ցեխոտվել, քերծվել ու թրջվել։ Բարեկամները կանգ առան՝ չիմանալով ինչ անել:
― Առայժմ վատ չէ, ― մռայլ նկատեց Փինը։ Փիփինը։
Սեմը հետ նայեց: Թփուտի արանքներից դեռ երևում էր բլրի կանաչ կատարը, որտեղից նրանք իջան։
Եթե նույնիսկ ուզենային էլ, դեպի հետ ճանապարհ այլևս չկար։ Ֆրոդոն առաջինը կավահողով իջավ ցած, դեպի առափնյա թփուտները։
― Ահա այսպես, ― ասաց Փինին։ Փիփինին։ ― Թե՛ դու, թե՛ ես, երկուսս էլ իրավացի ենք։ Կարճ ճանապարհով գուցեև դժվար է ու շատ ժամանակ կկորցնենք, բայց փոխարենը հասցրինք թաքնվել։ Աղվեսի ականջներ ունես, Սեմ, որևէ մեկը ծածուկ չի՞ հետևում մեզ։
Նրանք քարացան ու շունչները պահեցին: Հետապնդման ձայն չկար։
Ասելը հեշտ էր, անելը՝ դժվար: Մեջքներին ծանր տոպրակներ, իսկ փշոտ թփերը համառորեն չէին ուզում ճանապարհ տալ անկոչ հյուրերին: Հետևում մնացած բլուրը տարածքը հուսալիորեն պաշտպանում էր քամուց, և հեղձուկ օդում ոչ մի շարժում չէր նկատվում: Վերջապես հոբիթները քրտնած, շոգած ու քերծվածքներ ստացած, հազիվ ոտքները քարշ տալով և, որ ամենավատն է, ուղղությունը կորցրած դուրս եկան բաց տարածք: Գետակի ափերը ցածրացել էին, հունը՝ լայնացել, իսկ ջրի բարձրությունը՝ իջել: Հարթ տեղանք դուրս գալով այն տարածվում էր ու պատրաստվում միանալ ճահիճներին, որպեսզի այնտեղից լցվի Բրենդիդուիմ:
— Բարև ձեզ, ախր սա Ամբարի գետակն է,— ուշացած կռահեց ՓինըՓիփինը: Եթե ուզում ենք այսօր հասնել Լաստանավին, ուրեմն պետք է հենց հիմա անցնենք մյուս կողմն ու թեքվենք աջ:
Ծանծաղ մասում անցան գետն ու վազքով հատեցին լայն բացատը, որտեղ նրանց ծածկում էին միայն սեզի մացառուտներն ու հատուկենտ ծառերը։ Հետո կրկին անտառ սկսվեց. մեծամասամբ կաղնիներ էին, բայց երբեմն պատահում էին նաև հացենիներ ու ծփիներ։ Ճումբերն ու խանդակները վերջացան, գնալը հեշտացավ, բայց ծառերը չափազանց խիտ էին աճած, և առջևում հնարավոր չէր ոչինչ տեսնել: Հանկարծակի սկսված քամին օդ բարձրացրեց չոր տերևները, իսկ հետո անձրև տեղաց։ Հոբիթներն արագացրին ընթացքը. սայթաքում էին թաց խոտի վրա ու շարունակ ընկնում, բայց շարունակում էին գնալ, իսկ անձրևը չէր դադարում: Գնում էին լուռ՝ անընդհատ ուշադիր շուրջը նայելով:
Մոտավորապես կես ժամ հետո Փինը Փիփինը չդիմացավ.
― Մենք, երևի, շատ ենք աջ վերցրել, վաղուց պետք է դաշտ դուրս եկած լինեինք։ Անտառն, ախր, նեղ է, հազիվ մի երկու մղոն լինի:
Մի կես ժամ ևս անցավ։ Ծվեն-ծվեն ամպերի տակից արևը դուրս եկավ, ու անձրևը թուլացավ։ Կեսօրն անցել էր, ու քաղցն իրեն զգացնել էր տալիս։ Տեղավորվեցին ճյուղածածկ ծփենու տակ, որի տերևները դեղնել էին, բայց դեռ չէին թափվել, այնպես որ արմատների մոտ բոլորովին չոր էր։ Բարեկամները հայտնաբերեցին, որ Էլֆերն իրենց տափաշշերը լցրել են ոսկեգույն, վճիտ և մեղրաբույր հյութով։ Շուտով նրանք ծիծաղում էին մաղող անձրևի վրա, միաժամանակ և Սև Հեծյալի վրա։ Ի՜նչ է մնացել որ, ևս քանի մղոն՝ ու ամեն ինչ վերջացած է:
Ֆրոդոն մեջքով ընկավ ծառի բնին ու աչքերը փակեց։ Սեմն ու Փինը Փիփինը տեղավորվեցին կողքին ու կիսաձայն ձգեցին.
<poem>
― Հա՛, հա՛ կխմեմ իմ տափաշշից, ― սկսեցին նրանք ավելի բարձր ու՝ հանկարծ սսկվեցին։ Ֆրոդոն ոտքի թռավ։ Քամու հետ մի երկարաձիգ ոռնոց լսվեց, սահմռկեցնող ու չարագույժ։ Այն տարածվում էր՝ դաշտ ու ձոր լցնելով սառը, գիշատիչ կատաղությամբ։ Երեքն էլ քարացած լսում էին՝ զգալով, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Իսկ ոռնոցին, որը չէր հասցրել ընդհատվել, պատասխանեց հեռավոր մի կաղկանձ, նույնքան կատաղի ու զզվելի։ Ապա իջավ մեռելային լռություն։
― Ի՜նչ տարօրինակ ճիչ էր, չէ՞, ― խոսեց Փինը Փիփինը շինծու կայտառ, բայց բեկբեկուն ձայնով։ ― Թռչուն է, երևի, թեև մեր Հոբիթստանում նման թռչունի ձայն ես դեռ չեմ լսել։
― Ոչ գազան է, ոչ թռչուն, ― առարկեց Ֆրոդոն։ ― Մեկը կանչեց, մյուսը պատասխանեց, և նույնիսկ բառեր կային այդ կանչի մեջ, միայն թե զզվելի ու անհասկանալի։ Օտար լեզվով։
Սկզբում առանց անտառի ծածկույթի սարսափելի էր։ Հեռվում էր մնացել անտառապատ բլուրը, որտեղից նրանք առավոտյան իջել էին։ Ֆրոդոն հետ նայեց գրեթե համոզված, որ զառիվայրի գլխին տեսնելու է Հեծյալի անշարժ սև կերպարանքը։ Բայց Հեծյալ չկար։ Արևը բոցավառել էր ամպերը և իջել հեռավոր բլուրների հետևը՝ մայրամուտի վառ բռնկումներով լուսավորելով հարթավայրը։ Քիչ-քիչ վախն անցավ, թեև հոբիթները դեռ ուշքի չէին եկել։ Կամաց-կամաց տարածքը փոխվեց. այստեղ հողն արդեն վայրի չէր, խոտհարքներ սկսվեցին, արոտավայրեր։ Ապա ձգվեցին դռնակներով ցանկապատերը, մշակված դաշտերը, ոռոգող առուները։ Ամեն ինչ ծանոթ էր, հուսալի ու խաղաղ՝ սովորական Հոբիթստան։ Ճամփորդներն ամեն քայլը գցելու հետ հանդարտվում էին։ Գետն արդեն մոտ էր, և Սև Հեծյալներն այժմ սարսափելի անտառային ուրվականներ էին թվում, որոնք մնացել էին ինչ-որ տեղ թիկունքում և այլևս անկարող էին չարություն պատճառել։
Խնամքով մշակված շաղգամի դաշտի եզրով նրանք մոտեցան մի ցանկապատի։ Լայն դարպասից ուղիղ ճամփա էր ձգվում դեպի բակ: Ոչ հեռվում պուրակ էր երևում, իսկ դրանից հետո՝ կալվածքը։ Փինը Փիփինը կանգ առավ։
― Ճանաչում եմ էս դարպասը, ― բացականչեց նա։ ― Ախր սա Անգեղի ագարակն է...
― Անձրևից փախանք, ջուրն ընկանք, ― ասաց Ֆրոդոն հետ ընկնելով, ասես ճանապարհը նրան վիշապի որջն էր տանում։
Սեմն ու Փինը Փիփինը ապշահար նրան նայեցին։
― Իսկ ծեր Անգեղը ինչո՞վ քո սրտով չէ, ― հարցրեց Փինը։ Փիփինը։ ― Նա բոլոր Բրենդիբաքերի մոտիկ բարեկամն է։ Ճիշտ է, թափաշրջիկներ չի սիրում, կատաղի գամփռներ ունի, բայց դե տեղն էլ մի տեղ չի, համարյա սահման է, գիտես, էստեղ քնածի տեղ չի։
― Գիտեմ, ― ասաց Ֆրոդոն և շփոթված ծիծաղեց։ ― Բայց արի տես, որ սարսափելի վախենում եմ Անգեղից ու նրա շներից՝ հնուց եկող հիշողությունն է պատճառը։ Երբ փոքր էի, երբեմն ցանկապատներից թռչում էի սունկ գողանալու ու հաճախ բռնվում էի։ Իսկ վերջին անգամ նա ինձ մի լավ դնքստեց, օձիքիցս բռնեց ու տարավ շներին ցույց տվեց. «Տեսնո՞ւմ եք, այս վնասակար արարածին, ― ասում է, ― հենց որ նորից մեզ մոտ բարեհաճի, կերեք սրան, որ հետքն էլ չմնա, թույլ եմ տալիս։ Իսկ առայժմ տարեք ճանապարհեք»։ Եվ նրանք իմ հետևից եկան մինչև Լաստանավ, պատկերացնո՞ւմ եք։ Վախից սիրտս փորումս ձիավոր էր դարձել, թեպետ շները գիտեին, թե ինչ են անում՝ հետևիցս գալիս էին, գռմռում, բայց ձեռք չէին տալիս, քանի որ հրաման չկար։
Փինը Փիփինը հռհռաց։
― Ուրեմն, հիմա ամեն ինչ կպարզենք, ― ասաց նա։ ― Հին վախերից ազատվելու ամենահարմար ժամանակն է, մանավանդ, եթե ուզում ես բնակվել էս կողմերում։ Անգեղը քո ուզած մարդն է, մենակ թե սունկ գողանալու չգնաս։ Եկեք ներս մտնենք, բայց դարպասով, ոչ թե ցանկապատի վրայով: Ուղիղ կկգնանք դեպի տուն, որ չմտածի, թե մենք ինչ-որ թափառաշրջիկներ ենք։ Իսկ որ իրեն հանդիպենք, ես կխոսեմ, դուք գործ չունեք։ Նա և Մերին լավ բարեկամներ են, դե ես էլ նրանց հետ միշտ լավ եմ եղել։
― Ժանի՜ք, Գա՜յլ, Բռնի՜կ, ինձ մոտ...
Ֆրոդոն ու Սեմը քարացան, իսկ Փինը Փիփինը մի քանի քայլ էլ գնաց։ Դարպասը բացվեց, և երեք հսկայական գամփռ կատաղի հաչոցով նետվեցին դեպի ճամփորդները։ Փինի Փիփինի վրա նրանք ուշադրություն չդարձրին։ Երկուսը նետվեցին Սեմի վրա, նրան սեղմեցին պարսպին ու սկսեցին հոտոտել։ Երրորդը՝ հսկայական ու տեսքից ամենակատաղին, կանգնեց Ֆրոդոյի առջև՝ հետևելով նրան ու խուլ գռմռալով։
Դարպասից դուրս եկավ մի գեր, թիկնեղ ու կարմիր դեմքով հոբիթ։
― Բարև՜ ձեզ։ Ողջո՜ւյն։ Թույլ տվեք իմանալ, ովքե՞ր եք դուք և այստեղ ձեզ ի՞նչ է պետք, ― հարցրեց նա։
― Ձեզ էլ ողջույն, պարոն Անգեղ, ― ասաց Փինը։ Փիփինը։
Տանտերը ուշադիր նայեց։
― Վա՜հ, էս հո Փինն Փիփինն է՝ ուզում էի ասել, պարոն Փերեգրին Տուկը։ ― Անգեղը քթի տակ լայն ժպտաց, ― վաղուց ձեզ չեմ տեսել։ Դե ձեր բախտը բերեց, որ մենք հին ծանոթներ ենք։ Ես էլ արդեն ուզում էի շներին բաց թողնել։ Թե չէ ով ասես թափառում է այստեղ, իսկ այսօր հատկապես։ Օ՜ֆ, ախր գետը մոտիկ է, ― ասաց նա գլուխը թափ տալով։ ― Տեսնես դա որտեղի՞ց բարեհաճեց, ոնց որ հեքիաթի հրեշ։ Մյուս անգամ դրան ներս թողնողը չեմ։ Կմեռնեմ՝ չեմ թողնի։
― Այդ ո՞ւմ մասին եք ասում, ― հարցրեց Փինը։ Փիփինը։
― Դե նա ձեզ ընդառաջ գնաց։ Այդ ինչպե՞ս է չեք հանդիպել, ― զարմացավ Անգեղը։ ― Ասում եմ, չէ՞, իսկը հրեշ, ու հարցերն էլ հրեշային... Դեհ, տուն մտնենք, մի կարգին խոսենք։ Ես էլ հենց նոր եմ գարեջուր սարքել։
― Շնե՞րը, քանի հրաման չեմ տվել, ձեզ ձեռք չեն տա, ― ծիծաղեց տանտերը։ ― Հեյ, Ժանի՛ք, Բռնի՛կ, պառկե՛լ, ― գոռաց նա, ― պառկել, Գա՛յլ։
― Պարոն Ֆրոդո Բեգինսն է, ― ներկայացրեց Փինը։ Փիփինը։ ― Երևի դուք նրան չեք հիշում, բայց ժամանակին նա այստեղ ապրել է։
«Բեգինս» անունը լսելով, Անգեղը զարմացավ ու սևեռուն նայեց Ֆրոդոյին։ Վերջինս մտածեց, որ հիմա նա կհիշի գողացած սնկերը և շներին բաց կթողնի իր վրա։ Բայց տանտերը նրան թևանցուկ արեց։
― Ա՜յ քեզ բան, ― ասաց նա։ ― Ո՞ւմ մտքով կանցներ։ Անունը տուր, սուփրան փռիր։ Համեցեք, ներս համեցեք... Խոսելիք կա։
Բոլորը նստեցին լայն բուխարիկի առջև։ Տանտիրուհին կճուճով գարեջուր բերեց և լցրեց չորս գավաթի մեջ։ Գարեջուրն այնքան համեղ էր, որ ասելու չէ, այնպես որ Փինը Փիփինը նույնիսկ ամաչեց «Ոսկե թառի» մասին իր ասած խոսքերի համար։ Սեմն զգուշությամբ էր խմում. ի՜նչ իմանաս ինչ կարող են եփել այս կողմերում։ Էլ չասած, որ իր տիրոջն էլ այստեղ նեղացրել են, ճիշտ է՝ վաղուց, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։
Խոսեցին եղանակի, բերքի մասին (առհասարակ, սովորականից վատ չէ), հետո Անգեղը գավաթը թմփացրեց սեղանին և նայեց հյուրերին։
― Դեհ, պարոն Փերեգրին, ― հարցրեց նա, ― որտեղի՞ց եք գալիս, ո՞ւր եք գնում։ Եթե ինձ մոտ եք եկել՝ ապա քիչ էր մնում կողքովս անցնեիք։
― Ձեզ մոտ ենք եկել, բայց ոչ լրիվ ձեզ մոտ, ― պատասխանեց Փինը։ Փիփինը։ ― Ճիշտն ասած, քանի որ դուք արդեն գլխի եք ընկել, ուրեմն, մենք կալվածքին հակառակ կողմից մոտեցանք: Անտառային Օթևանից կարճ ճանապարհով ուզում էինք հասնել Լաստանավին՝ ակամա ընկանք այստեղ։ Գալիս անտառում մոլորվեցինք։
― Որ շտապում էիք, ինչու՞ չէիք ճանապարհով գնում, ― զարմացավ տանտերը։ ― Չնայած, դա ձեր գործն է։ Դե լավ, մնացեք ինձ մոտ, ման եկեք, ազատ, անարգել։ Դուք նույնպես, պարոն Բեգինս... Թեպետ սունկի հարցում ո՞նց եք։ Առաջվա նմա՞ն, ― նա հռհռաց։ ― Այո, ա՛յ, տեսնո՞ւմ եք, հիշում եմ, հիշում եմ փոքրիկ Ֆրոդո Բեգինսին։ Այ թե ավազակն էր, հա՜... Ձեր ազգանունը, ճիշտն ասած, մոռացել էի, բայց հիշեցրին։ Էսօրվա եկողը, ձեր կարծիքով, ինչի՞ մասին էր հարցնում...
― Ա՜յ թե մո՜ւթ է, ― ասաց Անգեղը։ ― Բայց հիմա լապտեր չեմ վառի, միայն հետ գնալիս: Եթե ինչ-որ մեկը հայտնվի՝ մենք նրա ձայնը հեռվից կլսենք։
Մինչև լաստանավ երկու-երեք լիգ էր մնում։ Հոբիթները թիկնոցներով պինդ փաթաթված նստել և ուշադիր լսում էին: Լսվում էր միայն անիվների ճռճռոցը և սմբակների կտկտոցը։ Ֆրոդոյին թվում էր, թե սայլը չի գնում, այլ հազիվ սողում է։ Փինը Փիփինը ննջում էր, իսկ Սեմը զգուշավոր նայում էր մառախուղի մեջ։
Վերջապես, աջից աղոտ սպիտակին տվեցին երկու բարձր սյուն՝ շրջադարձ դեպի Լաստանավը։ Անգեղը ձգեց սանձափոկերը. սայլը ճռռալով մի պահ կանգ առավ, ապա սկսեց իջնել բլրի ստորոտը։ Նորից լռության վայրկյան... Իսկ հետո բոլորը լսեցին այն ձայնը, որին այդքան վախով սպասում էին՝ սմբակների թխկթխկոցը։ Այն մոտենում էր գետի կողմից։
Լաստանավը դանդաղ լողում էր առաջ։ Գետանցումը միայն Սեմի համար էր նորություն: Հոբիթին տարօրինակ զգացում էր համակել: Նրան թվում էր, թե ջրի ալիքները բաժանում են իր կյանքը երկու մասի. հետևում, մառախուղի մեջ, մնացել էր անցյալը, իսկ առջևում սևին էր տալիս մթին անհայտությունը։ Նա ծոծրակը քորեց ու մտածեց՝ տիտիկ անեիր էլի, քեզ ինչ էր եղել...
Վերջապես հոբիթներն իջան ափ։ Մինչ Մերին լաստանավն էր ամրացնում, Փինը Փիփինը բռնեց պոնիի սանձից և ճանապարհով վերև տարավ։ Սեմը շրջվեց վերջին անգամ նայելու Հոբիթստանին՝ և հանկարծ խռպոտ շշնջաց.
― Հապա մի նայեք, տեր իմ... Աչքի՞ս է երևում, թե՞...
― Հետո կասեմ, երբ դուռը կողպենք։
― Հետո է, թող հետո լինի։ Դու և Փինը Փիփինը ճանապարհը գիտեք, իսկ ես պոնիով գնամ Գիրուկի մոտ, ախր ձեզ դեռ ընթրիք էլ պետք է տրվի։
― Ճիշտն ասած, Անգեղի մոտ արդեն ընթրել ենք, ― ասաց Ֆրոդոն, ― բայց կարող ենք մեկ անգամ էլ։
Նրանք ուղեպարկերն իջեցրին մեջքներից ու թիկնոցները կախեցին։ Մերին առաջնորդեց նրանց և միջանցքի վերջում մի դուռ բաց արեց։ Այնտեղ կրակ փայլեց և գոլորշու հոտ եկավ։
― Մի՞թե բաղնիք է, ― հիացավ Փինը։ Փիփինը։ ― Ա՜յ թե Մերի եմ ասել։
― Ո՞ւմ հերթն է, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ավագի՞ց սկսենք, թե արագաշարժից։ Դուք այսպես թե այնպես վերջինն եք, տեր իմ Փերեգրին։
― Հապա մի վերջ տվեք, ― զգաստացրեց նրանց Մերին։ ― Մի սրանց տեսեք, որոշել են նոր կյանքը գզվռտոցով սկսել։ Իմացած եղեք, որ այնտեղ երեք լողաթաս կա և մի կաթսա եռացրած ջուր։ Ի դեպ, գուցե պետք կգա՝ սրբիչ, օճառ և այլն։ Դեհ, մե՛կ, երկո՛ւ, երե՛ք։
Մերին ու Գիրուկը գնացին խոհանոց վերջին պատրաստությունները տեսնելու: Բաղնիքից աներևակայելի աղմուկ էր տարածվում, ջրի ցայտոցներ, գոռոցներ ու երգերի պատառիկներ էին լսվում: Հանկարծ Փինի Փիփինի ձայնը խլացրեց մնացած բոլոր ձայները, և Մերին ու Գիրուկը լսեցին Բիլբոյի սիրած երգերից մեկը.
<poem>
</poem>
Լսվեց թափվող ջրի աղմուկ, որին հետևեց Ֆրոդոյի ճիչը: Ըստ երևույթին Փինն Փիփինն իր լողաթասում մնացած ջուրը միանգամից լցրել էր գլխին ու շաղ տվել հատակին:
Մերին մոտեցավ դռանը։
― Դեհ, սունկ արդեն կուշտ կերե՞լ եք, չէ՞, ― հարցրեց Գիրուկը՝ առանձնապես հույս չտածելով։
― Կուշտ կերել ենք և էլի կուտենք, ― գոռաց Փինը։ Փիփինը։
― Սունկն իմն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Այն տապակել է աշխարհիս ամենալավ տնտեսուհին, տիկին Անգեղուհին։ Թաթներդ քաշեք, ես ինքս ձեզ համար կդնեմ։
― Հետո կհավաքենք, ― ասաց Մերին: ― Իսկ հիմա պատմե՛ք։ Սրա՜նց նայեք, իրենք արկածների մեջ լինեն, իսկ մենք էստեղ աշխատենք։ Հապա մի տեսնեմ, սկզբից մինչև վերջ, հատկապես Անգեղի մասին՝ նա, ինչ է, ցնորվե՞լ է։ Ի՞նչ է պատահել, ախր։ Ես քիչ էր մնում խելքս թռցնեի՝ նա որևէ բանից վախենա՞։
― Դու էլ լինեիր՝ կվախենայիր, ― անհարմար լռությունը խզեց Փինը։ Փիփինը։ ― Կտեսնեինք քեզ, երբ երկու օր Սև Հեծյալները հետևիցդ ընկած լինեին։
― Այդ ի՞նչ հեծյալներ են։
― Սև՝ սև ձիերով, ― բացատրեց Փինը։ Փիփինը։ ― Երևում է, Ֆրոդոն խոսել չի ուզում, ուրեմն ես ձեզ կպատմեմ։
Եվ նա պատմեց իրենց ճանապարհորդության մասին՝ սկսած Հոբիթոնից: Սեմը գլխով էր անում, հազում ու հաստատում։ Ֆրոդոն լռում էր։
― Ես հաստատ կմտածեի, որ բոլորը հնարում ես, ― ասաց Մերին, ― եթե աչքովս չտեսնեի այդ նողկանքը նավամատույցում։ Եվ եթե Անգեղի ձայնը չլսեի։ Դու ի՞նչ կասես, Ֆրոդո։
― Նրանից ամբողջ ճանապարհին աքցանով խոսք չէիր քաշի, ― գանգատվեց Փինը։ Փիփինը։ ― Խուլուհամր է խաղում, իսկ օգո՞ւտն ինչ, նույնիսկ Անգեղը գլխի ընկավ, որ բոլոր փորձանքների պատճառը քեռի Բիլբոյի գանձերն են։
― Թող գուշակի իր համար, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Ճիշտը հո չգիտի։
Նա այնպես նայեց պատուհաններին ու պատերին, ասես ուր որ է դրանք կվերանան։ Երեք երիտասարդ հոբիթները բազմանշանակալից հայացքներ փոխանակեցին։
― Վերջապե՜ս, ― շշնջաց Փինը։ Փիփինը։
― Այո, ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն ուղղվեց։ ― Ժամանակն է, բավական է հետաձգել։ Ձեզ համար մի տխուր նորություն ունեմ, միայն չգիտեմ, թե ինչից սկսեմ։
Ֆրոդոն բերանը բացեց՝ ու նորից փակեց: Նրա ծայրաստիճան զարմացած տեսքը բոլորին ծիծաղեցրեց։
― Ֆրոդո՛, ծերուկ, ― բացականչեց Փինը։ Փիփինը։ ― Ի՞նչ է, իսկապե՞ս կարծել ես, թե բոլորիս մոլորեցրել ես։ Ավա՜ղ. ոչ կարգին ջանք ես թափել, ոչ էլ խելքդ է այդքան հերիքել։ Կույրն էլ կտեսներ, որ ապրիլից ճանապարհի պատրաստություն ես տեսնում։ Ման ես գալիս ու քրթմնջում. «Երբևէ նորից կտեսնե՞մ այս հովիտը» և նման բաներ։ Եվ դեռ ձևացնում ես, թե իբր փողդ վերջանում է: Ախր դու հենց էնպես չէիր վաճառի Բեգ-Էնդը, և հետն էլ ու՞մ՝ Սաքվիլներին...
― Ա՜յ քեզ բան, ― ծոր տվեց Ֆրոդոն։ ― Իսկ ես կարծում էի, թե շա՜տ զգուշավորն ու ծածկամիտն եմ։ Հետաքրքիր է, թե սրան ի՜նչ կասեր Գենդալֆը։ Դուրս է գալիս, ամբողջ Հոբիթոնը միայն իմ մեկնման մասի՞ն է խոսում։
― Բայց ես պետք է գնամ, իմ թանկագին բարեկամներ, ― ասաց Ֆրոդոն։ ― Դա քննարկման ենթակա չէ: Ձեզ համար ծանր է, ինձ համար՝ առավել, բայց համոզել պետք չէ։ Քանի որ ամեն ինչ կռահել եք, ուրեմն ավելի լավ է օգնեք, կամ գոնե մի խանգարեք։
― Դե դու մեզ չհասկացար, ― միջամտեց Փինը։ Փիփինը։ ― Ո՞վ է քեզ բռնում՝ գնա, իսկ մենք էլ քեզնից հետ չենք մնա՝ ես ու Մերին։ Սեմը հիանալի երիտասարդ է, նա քեզ համար վիշապի կոկորդը կպատռի, եթե ձեռքը հասնի։ Միայն թե մեկ ուղեկիցը քեզ քիչ կլինի, ախր ճանապարհորդությունը վտանգավոր է։
― Իմ սիրելի՜, իմ լա՜վ հոբիթներ, ― դողացող ձայնով բացականչեց Ֆրոդոն։ ― Մի՞թե կարող եմ համաձայնել դրան։ Ես էլ վաղուց ամեն ինչ մտածել ու որոշել եմ։ Ասում եք, վտանգավո՞ր ճանապարհորդություն է... Առավել վատ... Դա ձեզ համար արշավ չէ գանձեր ձեռք բերելու համար, զբոսանք չէ՝ «Գնալն ու գալը»։ Մահն է սպառնում բոլոր կողմերից ու ամեն անկյունից։
― Այդպեսն այդպես է, ― Սեմին նայելով ասաց Ֆրոդոն, ― միայն թե աչքերիս ու ականջներիս ես այլևս չեմ հավատալու... Նայում եմ՝ իբրև թե քնած է, լսում եմ՝ կարծես խռմփացնում է։ Ես քեզ սրանից հետո ոտքով կստուգեմ՝ խորամանկությունից ես խռմփացնո՞ւմ, թե իսկականից... Իսկ դուք մեկդ մյուսից լավն եք, ― ավելացրեց նա, շրջվելով դեպի դավադիրները։ ― Դեհ, ավազակներ, ― նա ակամա փռթկացրեց և ձեռքերը տարածեց։ ― Ի՜նչ արած, լավ, հանձնվում եմ։ Ընդունում եմ Գարալդի խորհուրդը։ Եթե այսքան սարսափելի չլիներ, գուցե և ուրախությունից պար գայի, իմ հրաշալի անպիտաններ։ Դե էլ ի՞նչ թաքցնեմ. մահվան չափ վախենում էի այս երեկոյից, բայց այսպիսի ուրախություն ունեցա։
― Ասվածը՝ արած է։ Կեցցե՛ խմբապետ Ֆրոդոն և նրա խումբը, ― գոռացին հոբիթներն ու պարեցին Ֆրոդոյի չորսբոլորը։ Իսկ Մերին ու Փինը Փիփինը պարից դուրս եկան և սկսեցին երգել ակնհայտորեն այս պահի համար նախապես հորինված մի երգ, այն երգի նման, որ երգում էին թզուկները Բիլբոյի հետ ճանապարհ ընկնելուց առաջ.
<poem>
― Վատ չեք երգում, ― նկատեց Ֆրոդոն։ ― Բայց որ այդպես է, մենք դեռ բավական գործ ունենք մինչև քնելը: Եկեք սկսենք, քանի դեռ տանիք կա գլխներիս վերև, չէ՞ որ հետո տանիք չի լինի։
― Տանիքը՝ տանիք, իսկ երգը՝ երգ, ― ասաց Փինը։ Փիփինը։ ― Դու ի՞նչ է, իսկապե՞ս մտածում ես մինչև լուսաբաց ճամփա ընկնել...
― Առայժմ չեմ որոշել, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես վախենում եմ Սև Հեծյալներից և վախենում եմ մնալուց այն տանը, որի մասին նրանց հայտնի է: Չէ՞ որ նրանք գիտեն, որ ես այստեղ եմ տեղափոխվել։ Գարալդը նույնպես խորհուրդ տվեց չձգձգել մեկնումը։ Ուղղակի շատ կուզենայի տեսնել Գենդալֆին։ Գարալդը նույնպես զարմացավ, որ Գենդալֆը խոստացել է ու չի եկել։ Բայց այստեղ ոչինչ չես կարող անել: Նշանակում է, երկու հարց մնաց անպատասխան: առաջինը. ե՞րբ Հեծյալները կհասնեն Բաքմորի... Երկրորդ. որքան ժամանակ է պետք հավաքվելու համար... Ճանապարհը, հո ինքներդ գիտեք...
― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն՝ քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գենդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան և, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա. ով-ով, բայց Գենդալֆը մեր հետևից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Զառամյալ Անտառ։
― Ինձ ի՜նչ կա, ― ասաց ՓինըՓիփինը, ― անտառ է, թող անտառ լինի։ Մենակ թե ես Գիրուկին չեմ նախանձում, որ պիտի տեսնի Սև Հեծյալներին։
― Իսկ ես քեզ չեմ նախանձում, ― ասաց Ֆրեդեգարը։ ― Կմտնես անտառ՝ հետ գալ կուզես, բայց ուշ կլինի։
― Կամաց... Ի՞նչ է պատահել, ― քունը գլխին վախեցած կմկմաց Ֆրոդոն։
― Դեռ հարցնում է... ― զարմացավ Մերին։ ― Վեր կենալու ժամանակն է, չորսն անց է կես։ Դրսում անթափանց մառախուղ է։ Աչքերդ տրորիր ու վեր կաց։ Սեմն արդեն նախաճաշ է պատրաստում։ ՓինըՓիփինը, որ Փին Փիփին է, էլի ոտքի վրա է։ Ես գնացի պոնիները թամբելու։ Արթնացրու թամբալ Գիրուկին, գոնե թող ճանապարհի մեզ։
Ժամը վեցի մոտ հոբիթները պատրաստ էին ճանապարհ ընկնելու։ Գիրուկը բերանով մեկ հորանջում էր։ Նրանք անաղմուկ դուրս եկան տնից և կածանով քայլեցին Մերիի հետևից, որը սանձից բռնած տանում էր ծանր բարձված պոնիին։ Կածանը սուզվեց տան հետևի պուրակը, ապա դուրս եկավ դաշտ: Խոնավ տերևները պսպղում էին, ճյուղերից կաթկթում էր, և սառը ցողը մոխրագույն շղարշի պես պարուրում էր խոտը։ Անդորր էր, և հեռավոր ձայները բոլորովին մոտիկ էին լսվում. հավերը կռթկռթում էին, մեկի դուռը փակվեց, ցանկապատի մի դռնակ ճռռաց։
― Մնաս բարո՜վ, Ֆրոդո, բացականչեց նա։ ― Դու իզուր գնացիր Անտառ, դա կործանարար տեղ է, կարող է հենց այսօր էլ փորձանքի մեջ ընկնեք։ Այնուամենայնիվ, ձեզ հաջողություն եմ ցանկանում՝ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ միշտ...
― Եթե իմ առջևում միայն Զառամյալ Անտառը լիներ, ես բախտավոր կլինեի, ― ձայնեց Ֆրոդոն։ ― Գենդալֆին հաղորդիր, որ շտապ գա գլխավոր ուղի՝ մենք անտառից դուրս ենք գալու այնտեղ և արագ-արագ գնալու ենք Լեռնամոտ։ Բրի։ Մնաս բարո՜վ։ ― Այստեղ նրա ձայնը խլացավ արձագանքից, և Ֆրեդեգարը վերևում մենակ մնաց։
Մութ ու խոնավ անցուղու վերջում երկաթե ճաղերով դարպասն էր։ Մերին իջավ ձիուց և բացեց այն, իսկ երբ բոլորն անցան, փակեց։ Դռները ծածկվեցին և փականը չարագուշակ չխկաց։
― Դե, վերադարձի ճանապարհը փակված է, ― ասաց Մերին։ ― Մնաս բարով, Հոբիթստան, մեր առջև Զառամյալ Անտառն է։
― Իսկ սրա մասին ճի՞շտ բաներ են պատմում, ― հարցրեց Փինը։ Փիփինը։
― Նայած ի՜նչ են պատմում, ― պատասխանեց Մերին։ ― Եթե դու նկատի ունես այն սարսափելի հեքիաթները, որոնցով վախեցրել են Գիրուկին մանկության տարիներին՝ անտառի ոգիների, գայլերի և ամեն տեսակ չարքերի մասին, ապա հազիվ թե։ Ես այդ հեքիաթներին չեմ հավատում։ Բայց Անտառն իսկապես սովորական չէ։ Այստեղի բնակիչները զգուշավոր են ու կարծես ավելի կենդանի լինեն, հասկանու՞մ ես: Ասես մյուսներից ավելի լավ զգալուց լինեն, թե ինչ է կատարվում շուրջը: Ծառերն օտարներին չեն սիրում և հետևում նրանց իրենց բոլոր... երևի տերևներո՞վ, հո աչքեր չունե՞ն։ Սովորաբար, մենակ հետևում են, ուրիշ ոչինչ: Ցերեկն այնքան էլ սարսափելի չէ, թող հետևեն իրենց համար։ Ճիշտ է, երբեմն նրանցից մեկը ճյուղ է վրադ գցում, մյուսը հանկարծ արմատն է ցցում, երրորդը բաղեղով է փաթաթվում քեզ։ Դե դրանք դատարկ բաներ են, իսկ ա՜յ գիշերը, ինձ ասել են... Ես ինքս էլ գիշերն էստեղ եղել եմ մեկ կամ երկու անգամ, այն էլ բացատում։ Ինձ թվում էր, ծառերը փսփսում են, չարախոսում անհասկանալի լեզվով և ինչ-որ չար բան պայմանավորվում: Քամի չկար, բայց ճյուղերն օրորվում էին ու շրշում։ Ասում են, ծառերը կարող են տեղաշարժվել ու պատի պես շրջապատել օտարներին։ Ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ Պատնեշին են մոտեցել. հայտնվել են պատնեշի կողքը, սկսել են ճեղքել ու սեղմել, վերևից կախվել են պատնեշի վրա։ Այդ ժամանակ հոբիթները դուրս են եկել, կտրել հարյուրավոր ծառեր, մեծ կրակ արել և Պատնեշի երկարությամբ մի լայն շերտ վառել։ Անտառը նահանջել է, բայց վիրավորանքը չի մոռացել։ Իսկ շերտը հիմա էլ դեռ երևում է։
― Միայն ծառերն ու վե՞րջ, ― նորից հարցրեց Փինը։ Փիփինը։
― Դե չէ, իբրև թե նաև զանազան անտառային հրեշներ են բնակվում, ― պատասխանեց Մերին, ― միայն թե ոչ էստեղ, այլ Գալարի հովտում։ Ինչ-որ մեկն անընդհատ տրորում է արահետները, անտառ ես մտնում, իսկ էնտեղ նոր արահետ է բացվել, միայն անտառի ոգին գիտի, թե ուր է տանում և ամեն անգամ՝ տարբեր տեղեր։ Էստեղ մոտերքում առաջ կար մեկը, թեպետ հիմա երևի ծածկվել է խոտով, այդ արահետը տանում էր դեպի Հրդեհի բացատը և հետո իջնում էր մոտավորապես մեզ հարկավոր կողմը՝ հյուսիս-արևելք։ Թերևս, գտնեմ։
Պոնիները առաջ էին շարժվում ծառերի միջով՝ զգուշորեն անցնելով գալարուն, իրար հյուսված արմատների վրայով։ Բացի ծառերից, այստեղ ոչինչ չէր աճում: Զառիկող արահետը, կարծես թե, բարձրանում էր վեր, իսկ ծառերը գնալով ավելի բարձր, մութ ու խիտ էին կախվում նրանց վրա։ Խոր լռություն էր տիրում, միայն երբեմն անշարժ սաղարթի վրայով գլորվում ու ցածր էր ճլմփում ուռճացած կաթիլը։ Ճյուղերն ասես քարացել էին, ոչ մի տեղից շրշյուն անգամ չէր լսվում, բայց հոբիթներին թվում էր, թե իրենց տեսնում ու զննում են՝ սառը, կասկածով, թշնամաբար։ Եվ գնալով այդ զգացեղությունը հոբիթների մեջ ուժեղանում էր. նրանք անընդհատ ջղաձգորեն շրջվում էին ու գլուխներն այս ու այն կողմ պտտում՝ ասես անսպասելի հարձակումից զգուշանալով։
Արահետի հետք առայժմ չկար, իսկ ծառերի շարքերը գնալով խտանում էին, ասես ուզում էին ճանապարհը փակել: Փինը Փիփինը հանկարծ զգաց, որ այլևս չի կարող առաջ գնալ։
― Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ― աղեկտուր գոռաց նա։ ― Ես ոչ մի վատ բան չեմ անում, թողեք անցնե՜մ, խնդրո՜ւմ եմ...
― Ես քո տեղը լինեի՝ չէի գոռա, ― ասաց Մերին։ ― Դրանից օգուտ չկա, միայն՝ վնաս։
Ֆրոդոն սկսեց մտածել, որ ճանապարհն էլ չեն գտնի և որ ինքն իզուր բարեկամներին բերեց այս չարագուշակ անտառը։ Մերին շփոթահար այս ու այն կողմ էր նայում. երևում է, նա արդեն վստահ չէր, որ ճիշտ է ընտրել ուղին: Փինի Փիփինի աչքից դա չվրիպեց:
― Ինչ էլ արագ հասցրիր մոլորվես, ― փնթփնթաց նա:
― Դրանով կգնանք ձախ, մեկ էլ տեսար, դուրս եկանք անտառից, ― ասաց նա։
— Հնարավոր է,— ասաց ՓինըՓիփինը: — Եթե միայն այն չվերջանա ինչ-որ ճահճուտում ու մեզ թողնի մինչև կոկորդներս ցեխի մեջ խրված: Ո՞վ է, քո կարծիքով, այդ կածանը տրորել և ինչի՞ համար: Համոզված եմ՝ ոչ մեր օգտի համար: Ես առհասարակ չեմ վստահում էս անտառին ու նրանց, ովքեր էստեղ թափառում են: Սկսում եմ մտածել, որ նրա մասին բոլոր պատմությունները ճշմարտություն են: Դու գոնե մոտավորապես գիտե՞ս, թե ինչքան ենք գնալու:
— Չէ-է,— պատասխանեց Մերին,— անգամ չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում նաև, թե ով կարող է էս արահետը գցած լինել: Բայց ուրիշ ոչինչ չեմ կարող առաջարկել:
Հոբիթներն իջան գետի ափը ու գնացին կածանով: Տեղ տեղ եղեգներն ու սեզն այնքան առատ էին աճել, որ գլխովին ծածկում էին նրանց: Արահետը գալարվում էր, պտույտներ գործում, մեկ աջ էր գնում, մեկ՝ ձախ: Ժամանակ առ ժամանակ առուներ էին հանդիպում, որոնց վրայով հոգատարորեն գերաններ էին գցված։
Շոգն սկսեց նեղել հոբիթներին: Արևն այրում էր նրանց մեջքերը, իսկ ականջներում անընդհատ հնչում էր մոծակների տզզոցը: Ինչ-որ բարալիկ, ցանցառ տերևներով ճյուղերի մոխրագույն, տեղ-տեղ ճառագայթներով ծակծկված ստվերը վերջապես փակեց կածանը։ Հետզհետե տոթն ուժգնանում էր ու քայլելն ավելի էր դժվարանում։ Հողն ասես քնկոտություն էր արձակում ու նինջով պարուրում հոբիթներին։ Ֆրոդոյի գլուխը կախվեց կրծքին: Նրա առջևից գնացող Փինն Փիփինն ընկավ ծնկների վրա: Ֆրոդոն կանգ առավ: Նրա ականջին հասավ Մերիի ձայնը.
— Էլ չեմ կարող, եթե ես մի փոքր չհանգստանամ, ապա ինձանից օգուտ չի լինի: Գնամ ուռենիների տակ. էնտեղ զով է: Եվ մոծակներն էլ քիչ են:
Ֆրոդոն հանկարծ զգաց, որ նինջն իրեն էլ է հաղթում, և պայքարելու ուժ չկա: Նրա աչքին ամեն ինչ շաղվեց, և զզվելի ճանճերի անդադար դզզոցը հանկարծ լռեց։ Միայն թեթև շշունջ էր, մեղմ քչքչոց, հեռավոր շրշյուն՝ տերևնե՞րն են, ինչ է։ Իհարկե, տերևներն են։ Նա բարձրացրեց հոգնած աչքերն ու գլխավերևում տեսավ մի հսկայական ծփի՝ դարավոր ու մամռակալած։ Ծփին արահետի վրա էր տարածել իր ճյուղերը, որոնք ասես երկար մատներով ձեռքեր լինեին։ Նրա անընդգրկելի, ծուռումուռ բունը հատված էր սև ճեղքերով, որոնք կամաց ճռռում էին թորշոմած սաղարթի շշնջոցի տակ։ Թրթռացող տերևներն ու պայծառ երկինքը կուրացրեցին Ֆրոդոյին: Նա հորանջեց ու տապալվեց գետնին։
Մերին ու Փինը Փիփինը հազիվհազ հասան ծառին, նստեցին ու մեջքով հենվեցին բնին: Ճեղք-փչակներն ավելի լայնացան՝ ուրախությամբ ընդունելով հոբիթներին, իսկ ծառը ցնցվեց ու ճռռաց։ Վերևում սահուն օրորվում էր դեղնա-մոխրագույն սաղարթի հոծ ծածկույթը։ Թվում էր, թե տերևներն օրորոցային են երգում: Ճամփորդները հոգնած փակեցին աչքերը և ասես քնի միջից լսեցին. ջուրը ծփու մոտ է, ջուրը կկապի, ջուրը կքաշի և քունը կտանի... Նրանք տրվեցին հմայքին և գետի քչքչոցի օրորի տակ, գորշ ծփու բնին կպած քնեցին։
Ֆրոդոն պառկած պայքարում էր՝ փորձելով ամեն կերպ քունը փախցնել: Վերջապես նրան նույնիսկ հաջողվեց ոտքի կանգնել։ Սառը ջուրն անհաղթահարելիորեն ձգում էր նրան։
― Իսկ մյուսներն ո՞ւր են, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Հանկարծ նրանք էլ չքնե՞ն...
Սեմն ու Ֆրոդոն պտտվեցին ծառի շուրջը։ Հանկարծ Սեմը հասկացավ, թե ինչ չրխկոց էր լսել: Փինն Փիփինն անհետացել էր։ Ճեղքը, որի մոտ նա թիկնել էր, փակվել էր, կարծես չէր էլ եղել։ Իսկ Մերիի ոտքերը ցցված էին մեկ ուրիշ ճեղքից։
Սկզբում Ֆրոդոն ու Սեմը բռունցքներով խփեցին ծառի բնի այն մասին, որտեղ առաջ պառկած էր Փինը։ Փիփինը։ Տեսնելով, որ չի օգնում, նրանք հուսահատ ճիգերով փորձեցին ճեղքը մեծացնել ու Մերիին հանել, բայց՝ անօգուտ։
― Սա պարզապես սարսափելի է, ― իրեն կորցրած բղավեց Ֆրոդոն։ ― Ախր ինչը մեզ բերեց այս երիցս անիծյալ Անտառը։ Ավելի լավ էր մնայինք այնտեղ, Գերանում...
― Սպասե՜ք, սպասե՜ք, ― ճչաց Սեմը: Նրա գլխում մի նոր միտք փայլատակեց: ― իսկ եթե կրակ վառե՞նք։ Հանկարծ ու օգնի։
― Կօգնի, բա ի՞նչ կանի, ― վարանելով արձագանքեց Ֆրոդոն։ ― Փինին Փիփինին կխորովենք և ուրիշ ոչինչ։
― Եկեք այնուամենայնիվ վառենք դրա կաշին, թող վախենա, ― Սեմն ատելությամբ նայեց լայնատարած Ծփուն։ ― Եթե սա նրանց բաց չթողնի, ես կտապալեմ նրան, ինչքան էլ որ դժվար լինի: Պետք լինի՝ ատամներով կկրծոտեմ։
Նա նետվեց ձիերի մոտ ու արագ-արագ փնտրեց կացինը, աբեթամանն ու կրակվառիչը։
Նրանք ծփու մոտ քարշ տվին մի կույտ ցախ, չոր տերևներ ու տաշեղ, իհարկե, ոչ այն կողմը, որտեղ Փինն Փիփինն ու Մերին էին։ Հենց առաջին կայծից կրակը բռնկվեց, ջախը ճտճտաց, ու բոցի մանրիկ լեզուները մխրճվեցին մամռոտ կեղևի մեջ։ Հինավուրց հսկան ցնցվեց: Ցավի ու չարության խշշոցով պատասխանեց սաղարթը։ Բարձր ճչաց Մերին, ներսից լսվեց Փինի Փիփինի խեղդված աղաղակը։
― Հանգցրե՛ք, հանգցրե՛ք, ― ոչ իր ձայնով գոռաց Մերին, ― թե չէ նա սպառնում է ինձ երկու պատառ անել և կանի...
Նա Մերիի ոտքերից բռնեց ու ակնթարթորեն դուրս քաշեց բացվող ճեղքից։
Հետո ծանր ճռռալով բացվեց մյուս ճեղքը և այնտեղից դուրս թռավ ՓինըՓիփինը, ասես նրան աքացի տվեցին։ Երկու ճեղքն էլ չար կրճտոցով փակվեցին, դող անցավ ծառով մեկ, ու ամեն ինչ լռեց։
― Շնորհակալություն, ― չորս ձայնով ասացին հոբիթները։
— Պատմիր մեզ ծեր Ծփու մասին, տեր,— խնդրեց նա: Ո՞վ է նա: Երբեք նրա մասին չեմ լսել:
— Ո՛չ, ո՛չ,— միաժամանակ ճչացին Մերին ու Փինը՝ Փիփինը՝ անմիջապես զգաստանալով: — Հիմա պետք չէ, ավելի լավ է վաղը:
— Համաձայն եմ ձեզ հետ,— ասաց Թոմը: — Գիշերը հանգստանալու համար է, ոչ թե այդպիսի պատմությունների: Մոռացեք ամեն ինչ մասին և խաղաղ քնեք:
Խոր գիշեր էր: Ծանր քունը պատել էր Ֆրոդոյին։ Նա երազ էր տեսնում՝ իբրև թե ծագում է նորոլուսինը, և նրա աղոտ շողերի միջից հոբիթի առջև հառնում է բարձր ու մռայլ մի ժայռ, որի մեջ կամար կա փորված։ Հետո նրան ասես թռցնում են վեր, նա անցնում է պատի վրայով և... Հոբիթը հանկարծ հասկացավ, որ սավառնում է լեռների օղակով շրջապատված հարթավայրի վրայով: Հարթավայրի մեջտեղում մի հսկայական սև աշտարակ էր վեր խոյանում որի վրա կանգնած էր ինչ-որ մեկը։ Բարձրանալով վեր՝ լուսինը հայտնվեց միայնակ կերպարանքի գլխավերևում՝ լուսավորելով քամուց մեղմորեն ծածանվող ձյան պես ճերմակ նրա մազերը։ Ներքևից լսվում էին չարացած վայրի ճիչեր, ու չարագույժ մռնչում էին գայլերը։ Հսկայական թևերի ստվերը մի ակնթարթ ծածկեց լուսինը: Աշտարակի գլխին կանգնած կերպարանքը ձեռքերը պարզեց երկինք, և նրա գավազանը կուրացուցիչ բռնկվեց։ Երկնքից քարի պես ընկավ հսկայական արծիվը և տարավ անծանոթին իր հետ: Հարթավայրը ցնցվեց չարացած կատաղի ճիչերից ու գայլերի ոռնոցից։ Հետո աղմուկ բարձրացավ, ասես ուժեղ քամի սկսվեց, և որոտացին սմբակները, բարձր, ավելի բարձր, ու ավելի բարձր... «Սև Հեծյալներն են»,— հասկացավ Ֆրոդոն ու արթնացավ սառը քրտինքով պատված: Արյունը քունքերում զարկում էր մուրճի պես։ «Մի՞թե ես, ― մտածեց նա, ― քաջություն կունենամ այս պատերից դուրս գալու»։ Նա ձգվեց անկողնում ու անշարժացավ՝ լարված ականջ դնելով գիշերային ձայներին, բայց շուրջն ամեն ինչ խաղաղ էր։ Վերջապես գունդուկծիկ եղավ ու խորասուզվեց քնի մեջ։
Ֆրոդոյի կողքին խաղաղ քնած էր ՓինըՓիփինը: Հանկարծ նրա երազներում ինչ-որ բան փոխվեց. շրջվելով՝ նա անհասկանալի տրտնջաց ու արթնացավ, կամ այդպես թվաց նրան: Պատի հետևից դեռևս հստակ լսվում էր ձայնը, որից նա արթնացել էր. «ճրթ, ճրթ, ճտ, ճտ», ասես բարակ ճյուղեր էին իրար զանվում ու ճտճտում: «Տան մոտ ծփինե՞ր են աճում»,— կիսաքուն մտածեց ՓինըՓիփինը: Եվ հանկարծ սարսափահար հասկացավ, որ գտնվում է ոչ թե տանը, այլ՝ փչակում, իսկ ճռռացող, չորացած, ահասարսուռ ձայնը ծիծաղում է նրա վրա: Նա նստեց անկողնում, շոշափեց փափուկ ներքնակը և, թեթևացած, կրկին ընկավ բարձի վրա: Ականջներում հստակ հնչեց Ոսկեհատիկի ձայնը. «Մի՛ վախեցեք, քնեք խաղաղ, ուշադրություն մի դարձրեք գիշերային ձայներին»:
Եվ նա կրկին քնեց:
Հոբիթներն աշխուժորեն վեր թռան՝ իրենց զգալով թարմ ու հանգստացած: Ֆրոդոն վազեց արևելյան պատուհանի մոտ՝ ու հայտնաբերեց, որ նայում է ցողից ամբողջովին մոխրագույն այգուն: Նա ակնկալում էր տորֆապատ հող տեսնել՝ պատված սմբակների հետքերով, բայց այնտեղ միայն բակլայի ծաղկաշղթաներ էին և ուրիշ ոչինչ: Հեռվում, քողարկելով հորիզոնը, առավոտյան արշալույսի լուսապսակից լուսավորվել էին բլուրների գագաթները: Առավոտը պայծառ չէր. երկնքում տարածված երկար ամպերն ասես թաց բրդի փնջեր լինեին՝ մի ծայրը կարմիր ներկի մեջ իջեցված, իսկ դրանց միջև բացվում էին սաթե-դեղին լույսով լցված խորխորատները: Երկինքն անձրև էր խոստանում, լույսն արագորեն բացվում էր, և բակլայի թաց կանաչ տերևների միջից կամաց-կամաց բոցավառվում էին կարմիր ծաղիկ-կրակները:
Փինը Փիփինը նայեց արևմտյան պատուհանից և տեսավ հեռու ներքևում տարածված մշուշի ընդարձակ ծովը: Անտառը կորել էր, ասես չէր եղել: Թվում էր, գորշ ամպերի տանիքն սկսվում է հենց շեմից և ձգվում հեռուն: Խիտ սպիտակ գոլորշու քուլաների մեջ առանձնանում էր մի մուգ շերտագիծ, որտեղ մշուշի ամբողջական ծածկոցը պատառոտվում էր՝ վերածվելով մանր լաթի կտորների: Դա Գալարի հովիտն էր: Ձախ կողմում բլրից ներքև էր վազում և սպիտակ ծածկոցի մեջ անհայտանում փոքրիկ առուն: Պատուհանը նայում էր արծաթե սարդոստայնով պարուրված կենդանի ցանկապատով շրջապատված այգուն, իսկ ցանկապատից այն կողմ ցողից մոխրագույն խոտ էր: Եվ ոչ մի ծփի:
― Բարի լույս, ճստիկնե՜ր, ― բացականչեց Թոմը՝ լայն բացելով արևմտյան պատուհանը։ Սենյակ ներխուժեց սառը օդը, և անձրևի հոտ եկավ: ― Հիմա արև չկա. ամպերն արևմուտքից եկան, երկինքը ծածկեցին։ Թոմը առավոտից ոտքի վրա է, գագաթից գագաթ է թռչում, երկնքին է նայում, եղանակն է որոշում: Շուտով կայտառ անձրև կթափվի, որը Ոսկեհատիկին հարկավոր կլինի աշնանային մաքրություն անելու համար։ Լույսը չբացված ուրախ երգով արթնացրել եմ նրան։ Բայց հոբիթներին մինչև ժամանակը գալը արթնացնելն անիմաստ է: Գիշերն արթնանում են, կողքից կողք շրջվում, իսկ հենց առավոտը գալիս է՝ քնում են ինչպես կախարդված: Հապա վեր կացեք, բարեկամնե՛ր, դի՛նգ-դո՛նգ-դի՛լո: Հիշեք ասացվածքը. «Շուտ արթնացողին՝ կուշտ նախաճաշ, մնացածին խոտ, ջուր ու աղ»:
Սառած մատներով կապելով ուղեպարկերի բերանները՝ հոբիթները պոնիների սանձերից բռնած մեկը մյուսի հետևից բլրի հյուսիսային թեք լանջով իջան մառախուղի ծովը։ Որքան մոտենում էին բլրի ստորոտին, այնքան ցրտում ու խոնավանում էր, այնպես որ շուտով նրանց մազերը թաց ու կպչուն դարձան։ Ներքևում այնքան ցուրտ էր, որ ստիպված եղան հագնել թիկնոցները, որոնք մի ակնթարթում խոնավացան ու ծանրացան։ Պոնիները խարխափելով առաջ էին գնում։ Միայն թե անցնեին երկու լանջերի միջև ընկած այն միջանցքով ու ձորահովտից դուրս գային, իսկ հետո արդեն գնա քեզ համար ուղիղ, մինչև հասնես Ուղի։ Իսկ դրանից հետո ինչ պետք է անեին, նրանք այդ մասին չէին մտածում. հույս ունեին, որ Թացաձորից հետո մշուշը կնոսրանա կամ կցրվի։
Շատ դանդաղ էին առաջ շարժվում և, որպեսզի չմոլորվեն ու չկորչեն՝ իրար հետևից։ Գլխավորում էր Ֆրոդոն, նրանից հետո՝ Սեմը, Փինը Փիփինը և Մերին։ Թվում էր, արահետը վերջ չի ունենալու, բայց հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ երկու կողմից խավարը թանձրացավ։ Ուրեմն, հասել են միջանցքին՝ Գերեզմանոցի այսպես կոչված Հյուսիսային Դարպասին: Մնում է անցնել դարպասով՝ և ազա՜տ են:
― Արագ, իմ հետևից, ― գլուխը շրջելով գոռաց Ֆրոդոն ու առաջ շտապեց։
― Սե՜մ, ― գոռաց նա, ― Փի՜ն, Մե՜րի... Այստեղ, հետ մի մնացեք...
Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Հոբիթին սարսափ պատեց. նա հետ վազեց, անցավ քարե ցցերի արանքով՝ կանչելով. «Սե՜մ, Սե-ե՜-եմ, ՓինՓիփին, Մերի, որտե՞ղ եք»։
Պոնին նետվեց առաջ ու կորավ գորշ մառախուղի մեջ։ Ինչ-որ տեղից՝ կարծես թե ձախից, հոբիթին հասավ հազիիվ լսելի պատասխան կանչը՝ «Հե՜յ, Ֆրոդո, Ֆրոդո՜, հե՜յ»։ Նա մոլորված կանգ առավ ու ականջ դրեց՝ լայնացած աչքերով նայելով խավարին: Ապա նետվեց ձայնի ուղղությամբ և, մագլցելով քարքարոտ լանջով, նորից կանչեց ընկերներին։
Եվ այնուհանդերձ, մթության մեջ, մահվան սարսուռով շղթայված, նա մտածում էր, չգիտես ինչու, բոլորովին էլ ոչ մահվան մասին, այլ հիշում էր Բիլբոյին ու նրա պատմությունները, հիշում էր, թե ինչպես էին իրենք երկուսով թափառում Հոբիթստանի արևավառ դաշտերում՝ ճանապարհորդությունների ու արկածների մասին զրուցելով։ Ամենաճարպակալած, ամենաերկչոտ հոբիթի հոգում անգամ թաքնված է (երբեմն շատ խորն է թաքնված) կարծես պահուստ սև օրվա համար, մի կատաղի խիզախություն։ Իսկ Ֆրոդոն բոլորովին էլ ճարպակալած չէր ու ոչ էլ երկչոտ էր, թեև այդ մասին ինքը չգիտեր: Իզուր չէր Բիլբոն, դեհ Գենդալֆը նույնպես, նրան համարում ամբողջ Հոբիթստանի լավագույն հոբիթը։ Ֆրոդոն հասկացավ, որ իր դեգերումները վերջացան և ահավոր վերջ ունեցան: Հատկապես այդ միտքը նրան արիություն ներշնչեց։ Նա լարվեց մահվանից առաջ գոտեմարտելու համար: Թուլությունն ու վախը չքացան. Ֆրոդոն արդեն հնազանդ զոհ չէր։
Մինչ նա պառկած, լարված մտածում էր ու ուժ հավաքում, անսպասելի նկատեց, որ մթությունը ներքևից, իր կողքին թափված քարե սալիկներից հորդող կանաչավուն լույսից հուշիկ-հուշիկ նահանջում է։ Լույսը պաղ ալիքով ողողում էր նրա դեմքն ու մարմինը, բայց պատերն ու կամարակապ առաստաղն առաջվա պես մնում էին խավարի մեջ։ Ֆրոդոն գլուխը շրջեց ու տեսավ, որ իր կողքը փռված են Սեմը, Փինը Փիփինը և Մերին։ Նրանք պառկած էին մեջքի վրա, փաթաթված սպիտակ սավանների մեջ և մեռելի պես գունատ էին։ Նրանց շուրջը գանձերի կույտեր էին բարձրանում, թեև կանաչավուն լույսից խավար ոսկին մեռելի ոսկորների էր նմանվում։ Մարգարտե թագեր կային նրանց գլխներին, դաստակներին՝ ոսկե ապարանջաններ, իսկ մատներին՝ մատանիներ։ Յուրաքանչյուրի կողքին՝ սուր, յուրաքանչյուրի ոտքերի տակ՝ վահան։ Եվս մեկ սուր՝ մերկացված, երեքի կոկորդի վրա։
Հնչեց մեղեդին՝ հանդարտ, աղոտ, անդրշիրիմյան։ Հեռու հեռավոր, անտանելի մելամաղձոտ այդ ձայնն ասես գետնի տակից էր դուրս ծորում։ Տխուր, բայց սարսափելի հնչյուններն աստիճանաբար բառեր դարձան՝ դաժան, մռայլ, մահաշունչ, բայց լի հուսահատությամբ ու աղիողորմ տնքոցներով։ Կարծես գիշերը լույսի կարոտից զայրացած գանգատվում էր լուսաբացին, կարծես ցուրտն անիծում էր տաքությանը, որն այնքա՜ն ցանկալի էր, բայց՝ հավետ անհասանելի։ Ֆրոդոն քարացավ։ Երգը գնալով ավելի հստակ էր լսվում, և ահը սրտում նա վերջապես զանազանեց նզովքի խոսքերը.
Նրա գլխավերևում ինչ-որ բան ճռռաց ու քերվեց։ Ֆրոդոն բարձրացավ արմունկների վրա ու տեսավ, որ իրենք պառկած են ոչ թե դամբարանում, այլ ինչ-որ անցումի մեջտեղում, իսկ անկյունից մի երկար ձեռք մատներով քայլելով մոտենում է Սեմին: Եվս մի քիչ՝ ու կհասնի նրա կոկորդին դրված սրի բռնակին։
Գարշելի նզովքը քարի պես ծանրացել էր Ֆրոդոյի վրա: Սկզբում նա անտանելիորեն փախչել ուզեց, փախչել առանց հետ նայելու։ Հիմա Մատանին կհագնի, անտեսանելի դարձած խույս կտա հոգեառից և լույս աշխարհ դուրս կգա։ Նա պատկերացրեց, թե ինչպես է փախչում առավոտյան խոտի միջով արցունքից կուրանալով, դառը սգալով Սեմի, Փինի Փիփինի և Մերիի կորուստը, բայց ինքը կենդանի ու փրկված։ Նույնիսկ Գենդալֆը, նույնիսկ նա իրեն չի դատապարտի. ուրիշ ի՞նչ է մնում իրեն:
Բայց արիությունը նրան բոլորովին այլ բան էր հուշում: Ոչ, հոբիթները բարեկամներին չեն լքում փորձանքի մեջ: Եվ այնուամենայնիվ նա գրպանում շոշափեց Մատանին... Իսկ հոգեառի ձեռքն ավելի էր մոտենում Սեմի կոկորդին... Հանկարծ նրա վճռականությունն ամրապնդվեց. նա հափռեց կողքին դրված կարճ սուրը, վեր կացավ, ծնկների վրա հենված ձգվեց ընկերների մարմինների վրայով և ինչքան ուժ ուներ խփեց ճանկռտող ձեռքի դաստակին ու կտրեց այն: Սրի շեղբը կտոր-կտոր եղավ, և հոբիթի ձեռքին մնաց միայն կոթը: Կատաղի մի վայնասուն տարածվեց, ու լույսը խավարեց: Խավարը ցնցվում էր չարագույժ մռնչոցից:
— Հապա մի արագ դուրս արի գերեզմանի թացությունից,– կարգադրեց Թոմը: — Դեռ պետք է ընկերներիդ արևի տակ դուրս բերենք:
Նրանք դուրս հանեցին Մերիին, ՓինինՓիփինին, հետո Սեմին: Աչքի պոչով Ֆրոդոն հողակույտի մեջ տեսավ կտրված թաթը, որը խլվլում էր կիսասատկած սարդի նման: Թոմը կրկին մտավ դատարկ դամբարան. խորքում թնդաց ու ոտնաձայն լսվեց: Նա դուրս եկավ մի կապ զենք և ոսկե, արծաթե, պղնձե ու բրոնզե, գույնզգույն քարերով դրվագված հին իրեր ձեռքին, բարձրացավ կանաչ գերեզմանաթմբի գլուխն ու ավարը թափեց արևավառ խոտերի վրա:
Վերջացնելով գործը՝ նա լուռ կանգնեց, գլխարկը ձեռքին պահած՝ նայելով դամբանաթմբի ստորոտում անշարժ պառկած երեք հոբիթներին: Հետո աջ ձեռքը վերև բարձրացնելով, հնչեղ ու հրամայական ասաց.
— Իզուր մի փնտրեք ձեր հագուստը, միևնույնն է, չեք գտնի,— ասաց Թոմը դամբանաբլրից վայրկենապես ցած թռչելով և հոբիթների շուրջը պար գալով, ասես ոչինչ չէր եղել: Նայելով Թոմի ուրախ ու կայծկլտուն աչքերին՝ հոբիթներն իսկապես սկսեցին հավատալ, որ ոչինչ էլ չի եղել:
— Էդ ինչու՞ չփնտրեմ,— զարմացավ Փինը՝ Փիփինը՝ ուրախ տարակուսանքով նայելով պար եկող Բոմբադիլին, — Բա ի՞նչ անեմ:
Թոմը միայն գլուխն օրորեց:
— Ահա և ձեր ձիուկները,— ասաց Թոմը: — Այս խեղճերն ահաբեկվել և ձեզ լքել են: Ձիերի քիթը քամուն է, հենց հոգեառների հոտն առան՝ վայրկենապես կչքվեն: Բայց նրանց մեղադրել չի կարելի... Ո՞վ է տեսել, որ ճամփորդն ինքն իրեն գցի գերեզմանոց: Գուցե հոբիթները պետք է ձիերից սովորե՞ն: Տեսնու՞մ ես, սրանց բեռն ու բարձը տեղն է: Կեցցեք, ձիուկներ... Լավ էլ հոտառություն ունեն՝ փախել են հոգեառներից, ստորգետնյա անողոք մահից... Ոչ, նրանց մեղադրել չի կարելի:
Մերին, Սեմն ու Փինը Փիփինը ուղեպարկերից հանեցին իրենց լրացուցիչ հագուստները և հագնվեցին: Բայց շուտով սկսեցին շոգել՝ դրանք հաստ էին ու տաք՝ նախատեսված ձմեռվա համար:
— Իսկ վեցերորդն պոնին ու՞մ համար է,— հարցրեց Ֆրոդոն:
Հոբիթները շրջվեցին ու նրան նայեցին: Բոլորը միանգամից հիշեցին Սև Հեծյալներին ու կիսամոռացված վախը: Նրանք անհանգստացած նայեցին մայր մտնող արևին և մի հայացքով ստուգեցին Ուղին՝ ոչ ոք չկար, դատարկություն էր:
— Կարծում ես,— ասաց ՓինըՓիփինը,— որ այսօր ևեթ կսկսեն մեզ հետապնդե՞լ:
— Ոչ,— Ֆրոդոյի փոխարեն անսպասելի պատասխանեց Թոմ Բոմբադիլը: — Այսօր կարող եք չվախենալ: Եվ վաղն էլ հազիվ թե նրանց հանդիպեք՝ ինչ-որ տեղ մոլորվել են: Սակայն ես ճշգրիտ չգիտեմ, դա պարզապես ենթադրություն է: Այստեղ օտար հողեր են, Թոմն այս կողմերում չի թափառում: Իսկ իր տիրույթներից դուրս նա չի կարող տեսնել, թե ինչով են զբաղված Սև Երկրի Սև Հեծյալները:
Հոբիթները շատ էին ուզում, որ նա էլի գար իրենց հետ: Ախր նա միակն էր, ով կարող էր Սև Հեծյալների հետ հաշվեհարդար տեսնել: Նրանք այնպես ցանկացան տուն գնալ, և այնպե՜ս ահավոր էր մութ, հրաբորբ, անհասկանալի հեռուն... Նրանք լուռ կանգնել էին ու չէին շտապում հրաժեշտ տալ, նույնիսկ երբ Թոմն արդեն հրաժեշտի խոսքեր էր ասում.
— Ահա ձեզ իմ վերջին խորհուրդը. այսօր երեկո կհասնեք մի գյուղ, որի անունն է ԼեռնամոտԲրի: Լսե՞լ եք, չէ՞, Լեռնամոտի Բրիի մասին: Ուրեմն, Լեռնամոտում Բրիում մի հին պանդոկ կա, որի տերն է Նարկիսը: Նա արժանապատիվ մարդ է՝ ձեզ ավազակներին չի մատնի: Նրա տունը շատ պատուհաններ ունի և «Սիգարշավող Պոնի» մեծ ցուցանակը հեշտ է գտնելը: Կգիշերեք պանդոկում, լավ քուններդ կառնեք՝ և առավոտյան նորից առաջ: Ձեր ճանապարհը կարճ չէ... Իսկ այժմ, համարձակ, ճստիկներս... Ճամփա ընկեք, ճակատագրին ընդառաջ: Հիմա գլխավորն այն է, որ մինչև երեկո հասնեք ԼեռնամոտԲրի:
Նրանք խնդրեցին Թոմին, որ ուղեկցի իրենց մինչև պանդոկ ու հրաժեշտի թաս խմի իրենց հետ, բայց նա ծիծաղելով հրաժարվեց՝ ասելով.
Նա շրջեց պոնին, գլխարկը դրեց ու երգելով անհետացավ մթնշաղում:
— Շատ ափսոս, որ հիմա առանց պարոն Բոմբադիլի մնացինք,— տխուր ասաց Սեմը: — Այ, ով լավ գիտեր, թե ինչն ինչոց է: Ինչքան էլ գնանք, էլ նրա նմանին չենք հանդիպի... Իսկապես հրաշալի պարոն էր... Իսկ էդ «Պոնին» երևի մեր «Կանաչ վիշապի» պես տեղ է, հա՞: Էդ ո՞վ է ապրում էդ ԼեռնամոտումԲրիում:
— Եվ հոբիթներ, և հսկաներ,— ասաց Մերին,— իսկ ընդհանրապես՝ ինչպես մեզ մոտ է: Բրենդիբաքերն այնտեղ եղել են, ասում են՝ ոչինչ:
[[Պատկեր:The Prancing Pony.jpg|300px|thumb|right]]
Լեռնամոտը Բրին համարվում էր Հոբիթստանի և անմարդաբնակ տարածքների միջև ընկած բնակելի փոքրիկ շրջանի գլխավոր գյուղը: Մոտակայքում ծվարել էին ևս երեքը. Հիմնը՝ լեռան մյուս կողմում, Կոմբը՝ դեպի արևելք ընկած խորը հովտում և Արչետը՝ Չետի Արչեթը՝ Չեթի անտառի եզրին: Լեռը և գյուղերը շրջապատված էին երկու-երեք մղոն լայնությամբ վարելահողերի ու պուրակների շերտով:
Այստեղի բնակիչները խարտյաշ, կարճահասակ բայց թիկնեղ ժողովուրդ էին, գնահատում էին ազատությունը և սիրում էին զվարճանալ: Գյուղերը չէին ենթարկվում ոչ ոքի իշխանությանը և իրենք էին տնօրինում իրենց ճակատագիրը: Որքան էլ տարօրինակ լինի, նրանք ավելի պատրաստակամորեն էին իրենց մոտ ապաստան տալիս հոբիթներին, թզուկներին ու էլֆերին, քան դա ընդունված էր մարկանց մոտ: Տեղական ավանդությունների համաձայն, նրանք ապրում էին այստեղ անհիշելի ժամանակներից և սերում էին այս հողերում բնակություն հաստատած ամենաառաջին մարդկային ցեղերից: Քչերին վիճակվեց վերապրել ավագ դարաշրջանի փոթորիկը, բայց, երբ արքաները Ծովի այն կողմից կրկին վերադարձան Միջերկիր, նրանք լեռնամոտցներին գտան նույն տեղում: Այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել լեռնամոտցիների կյանքում, թեև արքաներն արդեն վաղուց հիշողություն են դարձել: