Changes
/* Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի» */
Նստելով պոնիներին՝ նրանք գնացին աղջամուղջին ընդառաջ: Մութը թանձրանում էր հետևում ու առջևում, բայց շուտով հեռվում լույսեր առկայծեցին: Զառիվայր բլրալանջը ծածկում էր խավար երկինքը, իսկ ներքևում փռված էր մեծ գյուղը: Դեպի այնտեղ էլ նրանք շտապեցին՝ հուսալով տաք կրակ, դուռ ու տանիք գտնել գիշերելու համար:
====Գլուխ ինը․ ինը. «Սիգարշավող Պոնի»====
[[Պատկեր:The Prancing Pony.jpg|300px|thumb|right]]
Բրին համարվում էր Հոբիթստանի և անմարդաբնակ տարածքների միջև ընկած բնակելի փոքրիկ շրջանի գլխավոր գյուղը: Մոտակայքում ծվարել էին ևս երեքը. Հիմնը՝ լեռան մյուս կողմում, Կոմբը՝ դեպի արևելք ընկած խորը հովտում և Արչեթը՝ Չեթի անտառի եզրին: Լեռը և գյուղերը շրջապատված էին երկու-երեք մղոն լայնությամբ վարելահողերի ու պուրակների շերտով:
Այստեղի բնակիչները խարտյաշ, կարճահասակ բայց թիկնեղ ժողովուրդ էին, գնահատում էին ազատությունը և սիրում էին զվարճանալ: Գյուղերը չէին ենթարկվում ոչ ոքի իշխանությանը և իրենք էին տնօրինում իրենց ճակատագիրը: Որքան էլ տարօրինակ լինի, նրանք ավելի պատրաստակամորեն էին իրենց մոտ ապաստան տալիս հոբիթներին, թզուկներին ու էլֆերին, քան դա ընդունված էր մարկանց մոտ: Տեղական ավանդությունների համաձայն, նրանք ապրում էին այստեղ անհիշելի ժամանակներից և սերում էին այս հողերում բնակություն հաստատած ամենաառաջին մարդկային ցեղերից: Քչերին վիճակվեց վերապրել ավագ դարաշրջանի փոթորիկը, բայց, երբ արքաները Ծովի այն կողմից կրկին վերադարձան Միջերկիր, նրանք լեռնամոտցներին բրիեցիներին գտան նույն տեղում: Այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել լեռնամոտցիների բրիեցիների կյանքում, թեև արքաներն արդեն վաղուց հիշողություն են դարձել:
Մեր պատմության ժամանակներում լեռնամոտցիները բրիեցիները հեռավոր արևմուտքում ապրող միակ մարդիկ էին, համենայն դեպս միակը Հոբիթսատանի շրջակայքից հարյուր լիգ հեռավորության վրա, բացառությամբ խորհրդավոր թափառականների, որոնց երբեմն կարելի էր հանդիպել անմարդաբնակ հողերում: Տեղացիները նրանց անվանում էին Հետքագետներ, բայց ովքեր էին նրանք և որտեղից, ոչ ոք չգիտեր: Այդ թափառականները սևահեր էին ու հասակով գերազանցում էին լեռնամոտցիներինբրիեցիներին. ըստ տեղացիների, նրանք սովորական մարդկանցից լավ էին տեսնում, լավ էին լսում և նույնիսկ հասկանում էին գազանների ու թռչունների լեզուն: Այդ Հետքագետները դեգերում էին հարավում ու արևելքում՝ երբեմն հասնելով մինչև Մշուշապատ, սակայն նրանց թիվը գնալով փոքրանում էր, ու վերջերս առհասարակ հազվադեպ էին հայտնվում: Իսկ երբ հայտնվում էին, լուրեր էին բերում հեռավոր երկրներում կատարվող իրադարձությունների մասին և հին ու զարմանալի ասույթներ էին պատմում, որոնք լսել ցանկացողների քանակը շատ մեծ էր: Եվ այնուամենայնիվ լեռնամոտցիները բրիեցիները նրանց չէին սիրում և աշխատում էին հեռու մնալ:
Բացի մարդկանցից, Լեռնամոտի Բրիի շրջանում քիչ չէին նաև հոբիթները: Նրանք պնդում էին, որ Լեռնամոտը Բրին հոբիթական ամենահին բնակավայրն է. իբր՝ մենք որ էստեղ ապրում էինք, Բրենդիդուիմի այն ափին իսկի հոբիթի ոտք չէր դիպել, իսկ Հոբիթստանն առհասարակ դեռ գոյություն չուներ: Հոբիթների գլխավոր բնակավայրը համարվում էր Հիմնը, բայց Լեռնամոտում Բրիում էլ շատ հոբիթական բներ կային՝ հատկապես լեռան լանջին, մարդկանց կացարաններից վերև: Մանր ու խոշոր ժողովուրդը, ինչպես իրենք էին անվանում միմյանց, խաղաղ ու հանգիստ ապրում էին կողք կողքի, ամեն մեկն զբաղվում էր իր գործով ու չէր խանգարում մյուսին, բայց և՛ մարդիկ, և՛ հոբիթները իրենց համարում էին բնիկ լեռնամոտցիբրիեցի: Էլ ուրիշ ոչ մի տեղ աշխարհում այդպիսի յուրօրինակ հարևանություն հնարավոր չէր հանդիպել:
Տեղացիները՝ թե՛ մանր, թե՛ խոշոր, արկածների ու ճամփորդությունների սիրահար չէին: Հիմնականում բավարարվում էին շրջանային լուրերով՝ հարևան գյուղերից եկող նորություններով: Ճիշտ է, երբեմն լեռնամոտցի բրիեցի հոբիթները հասնում էին Բրենդիդուիմք, երբեմն էլ նույնիսկ մինչև արևելյան ծայրամաս, սակայն հոբիթստանցիները ԼեռնամոտԲրի, կարելի է ասել, չէին գնում, թեև բրենդիդումյան կամրջից մինչև այդ փոքրիկ շրջանի սահմանը ընդամենը մեկ օրվա ճանապարհ էր: Երբեմն պատահական բրեդիդուիմցի կամ որևէ արկածասեր Տուկ մեկ կամ երկու օրով հյուրընկալվում էին տեղի պանդոկում, բայց լեռնամոտցիները բրիեցիները նույնիսկ դրանից էին արդեն հետ վարժվել: Հոբիթստանում լեռնամոտցիներին բրիեցիներին և բոլորին, ովքեր բնակվում էին չորս նահանգների սահմաններից դուրս, համարում էին օտարերկրացի և խուսափում էին նրանցից՝ համարելով տգետ ու անտաշ գեղջուկներ: Իսկ օտարերկրացիներ Միջերկրի արևմուտքում այդ օրերին ավելի շատ կային, քան կարծում էին հոբիթստանցիները: Ճիշտ է, այդ ճանապարհորդներից ոմանք հասարակ թափառաշրջիկներ էին. որջեր էին փորում՝ որտեղ պատահի, ու դուրս էին թռչում այնտեղից, հենց որ կարիքը ստիպում էր: Բայց լեռնամոտում Բրիում բնակվում էին բացառապես պատվարժան ու բարեկեցիկ հոբիթներ, որոնք գրեթե ոչնչով չէին զիջում Հոբիթստանի իրենց հեռավոր ազգականներին: Նրանք, ի տարբերություն հոբիթստանցիների, դեռ չէին մոռացել այն ժամանակները, երբ այդ երկու շրջանները լավ հարաբերությունների մեջ էին: Խոսում էին, նույնիսկ, որ Բրենդիբաքերի տոհմն արյունակցական կապ ունի լեռնամոտցիների բրիեցիների հետ:
Դարպասից ներս մտնելով՝ ճանապարհը թեքվում էր աջ ու, լեռան ստորոտով գնալով, հասնում էր մեծ պանդոկին: Այն կառուցել էին շատ վաղուց, երբ Ուղին դեռ չէր ամայացել: Լեռնամոտը Բրին կառուցված էր երկու հնագույն ուղիների ճամփաբաժանում. այն հին օրերին գյուղի արևմտյան մասում Մեծ Ուղին հատվում էր մեկ այլ հին ուղու հետ, որով անցած օրերին Լեռնամոտ Բրի էին այցելում ոչ միայն մարդիկ, այլ նաև էլֆեր, թզուկներ և այլոք: «Լեռնամոտյան հեքիաթ «Բրիի հեքիաթներից է» և «Էդպիսի բան նույնիսկ Լեռնամոտում Բրիում չես լսի»՝ այսպես էին ասում արևելյան նահանգի հոբիթները, երբ անհավանական մի բան էին լսում: Այդ ասացվածքները գալիս էին հնուց, այն ժամանակներից, երբ պանդոկում կարելի էր նորություններ իմանալ ցանկացած վայրից՝ հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից: Այն ժամանակ Հոբիթստանի հոբիթները դիտավորյալ գալիս էին Լեռնամոտ՝ Բրի՝ իմանալու, թե ինչ է կատարվում աշխարհում: Բայց Հյուսիսի երկրները վաղուց ամայացել էին, և Հյուսիսային Ուղին այլևս չէր օգտագործվում. այն ամբողջապես ծածկվել էր կանաչով, որի պատճառով էլ վերանվանվել էր Մամռոտ Ուղի:
Դե, իսկ պանդոկն ինչպես կար, այդպես էլ մնում էր, և պանդոկպանն էլ լեռնամոտցիների բրիեցիների շրջանում առաջվա պես կարևոր անձ էր համարվում: Նրա պանդոկում մշտապես հավաքվում էին զանազան անբաններ, բամբասանքչիներ ու դատարկապորտներ բոլոր չորս գյուղերից՝ իմանալու վերջին նորությունները: Այնտեղ ապաստանում էին նաև հետքագետները և այլ թափառականներ, օրինակ՝ լեռներ գնացող և այնտեղից վերադարձող թզուկները:
Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան Մամռոտ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին: Պահակախցում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելու:
Հետո նա անշտապ բաց արեց դարպասը և ներս թողեց ճամփորդներին:
— Մեզ մոտ հազվադեպ են գիշերը հյուր գալիս Հոբիթստանից,— շարունակեց նա, երբ ճամփորդները ներս մտան դարպասից: — Իսկ, ներեցեք, ձեր ինչի՞ն է պետք գնալ արևելք, և դեռ Լեռնամոտից Բրիից էլ այն կողմ: Ու ինչպե՞ս կհրամայեք ձեզ մեծարել, հետաքրքրասիրություն չհամարեք...
— Թե մեզ ոնց են մեծարում և թե ի՞նչ գործ ունենք՝ հիմա այստեղ այդ մասին խոսելու տեղը չէ,— կտրեց Ֆրոդոն: Նրան դուր չեկավ չափազանց հետաքրքրասեր դռնապանը:
— Չէ՞ որ ինձանից հարցնելու են, թե ում եմ ներս թողել գիշերով,— սկսեց արդարանալ վերջինս:
— Մենք Բրենդիդուիմքի հոբիթներ ենք, ամեն մեկս իր գործն ունի, դե ահա հասել ենք այստեղ,— ասաց Մերին: — Ես, օրինակ, Բրենդիբաքն եմ: Էլ ինչ ասեմ: Իսկ մեզ ասել են, որ Լեռնամոտցիները բրիեցիները միշտ ուրախ են հյուր ընդունելու համար:
— Այո, ուրախ ենք, ոնց չէ, ինչի ուրախ չենք որ,— հավատացրեց նրանց դռնապանը: — Ես դեռ ոչ մի էնպես բան չեմ ասել, իսկ դուք սպասեք, թե ձեզ ո՜նց հարցախեղդ կանեն: Էլ ո՜նց կլիներ, ծեր Գորրին հետաքրքրվեց մի քիչ... Ով ասես հիմա չի գալիս մեզ մոտ: Կմտնեք «Պոնի», ինքներդ կզարմանաք:
— Պարոն Տուկ, պարոն Բրենդիբաք,— ճամփորդներին ներկայացրեց Ֆրոդոն: — Իսկ սա Սեմ Գեմջին է: Անձամբ ես՝ Զառիթափցի:
— Ինչ կարող եմ անել, հը՞,— բացականչեց Լավր Նարկիսը, մատները ճտճտացնելով: Մոռացել եմ, վերջացավ գնաց... Ոչինչ, կվերհիշեմ, կհասցնենք: Ես այստեղ ուղղակի ոտքից-ձեռից ընկել եմ, իսկ ձեր մասին, ուրեմն՝ այսպես. Հոբիթստանից թանկագին հյուրեր մեզ մոտ հազվադեպ են բարեհաճում՝ կտեղավորենք, ինչպե՞ս չենք տեղավորի: ճիշտ է, այսօր լեփ-լեցուն է, ազատ տեղ չկա, ասեղ գցելու տեղ չկա: Դարպասի շեմից հետդարձ չկա, ինչպես ասում են մեզ մոտ, ԼեռնամոտումԲրիում: Հե՜յ Նոբ,— գոռաց նա,— ախ դու, դանդաղաշարժ բրդոտ: Նո՜բ...
— Գալիս եմ, պարոն, այստեղ եմ... — ճարպիկ, կլորադեմ մի հոբիթ դուրս թռավ ինչ-որ դռնից և տեսնելով ազգակիցներին, բերանը բաց մնաց:
— Այ կընթրեք, գուցե կցանկանաք հասարակության մեջ լինել,— ասաց նա դռան շեմքից: — Իսկ գուցեև իսկույն անկողին կմտնեք, չգիտեմ: Դե, բարի գիշեր, հանգիստ քուն: Բայց եթե կցանկանաք, եկեք դահլիճ, բոլորը շատ կզարմանան ձեզ տեսնելով, բա ո՞նց, հյուրեր Հոբիթստանից, այն էլ, անտարակույս, նորություններով... Գուցե կպատմեք քիչ-միչ, գուցե կերգեք. մի խոսքով՝ կուզեք կգաք, չեք ուզի՝ ինչպես կուզեք: Որևէ բան պետք կլինի, զանգը խփեք:
Հոբիթները կուշտ կերան, կուշտ խմեցին ու աշխուժացան: Ֆրոդոն, Փինն Փիփինն ու Սեմը որոշեցին գնալ նայել ժողովրդին ու իրենց էլ ցույց տալ: Մերին ասաց, որ ինքը նրանց չի միանա՝ դահլիճները բոլոր պանդոկներում նույնն են. ծուխ, աղմուկ, ժխոր:
— Ավելի լավ է հանգիստ նստեմ կրակի մոտ, հետո, գուցե, կգնամ զբոսնելու: Մենակ թե դուք էնտեղ լեզուներիդ կապերը բաց չթողնեք, չմոռանաք, որ մեզ հետապնդում են: Հոբիթստանը մոտիկ է, ցանկացած շուն մեր հոտը կառնի, եթե հոտոտի...
— Լավ, լավ... — ասաց ՓինըՓիփինը: — Տես, ինքդ չկորչես՝ և հաշվի առ, որ դրսում լավ է, իսկ ներսում՝ ապահով:
Դահլիճում ամենազանազան ու խայտաբղետ ժողովուրդ էր հավաքված: Ֆրոդոն զննեց նրանց, երբ աչքերը վարժվեցին սրահի լույսին, եթե չասենք կիսախավարին: Միայն բուխարիկն էր կարմրավուն շողեր սփռում, իսկ երեք բազմամոմ աշտանակները հաշվի մեջ չէին. դրանց արձակած առանց այն էլ թույլ լույսը կորչում էր խիտ ծխի մեջ: Լավր Նարկիսը կրակի մոտ կանգնած խոսում էր միաժամանակ երկու թզուկի և երեք տարօրինակ տեսքով մարդկանց հետ: Նստարաններին խառը նստած էին լեռնամոտցիներբրիեցիներ, տեղացի հոբիթներ, թզուկներ և էլի ով ասես, ծխի մեջ լավ չէր զանազավում:
Հոբիթստանի հոբիթներին տեսնելով լեռնամոտցիները բրիեցիները ծափ տվեցին և ուրախ խժդժոց բարձրացավ: Օտարականները, հատկապես նրանք, ովքեր եկել էին Մամռոտ Ճամփով, շրջվեցին ու սկսեցին հետաքրքրությամբ ոտքից գլուխ չափել հոբիթներին: Պանդոկպանը չէր համբերում, որ լեռնամոտցիներին բրիեցիներին ներկայացնի նոր ժամանած հյուրերին, իսկ նրանց էլ՝ սրանց. այնքան չէր համբերում, որ հոբիթների գլխին ուղղակի անունների տարափ տեղաց: Լեռնամոտցի Բրիեցի «խոշորների» տոհմանունները մեծամասամբ բուսական էին՝ Եղեգնյակ, Հավամրգունի, Ուղտափուշիկ, Կաղամախունկ և նման այլ անուններ (հոբիթստանցի հոբիթներին դա անհականալի տարօրինակություն թվաց:): Տեղական ամենահաճախ հանդիպող անունը Հինկաղնին էր: Բայց կային նաև հոբիթներին հայտնի տոհմանուններ. Բնունիներ, Ավազուններ, Փոսփորիկներ, Երկարոտքներ, որոնց կրողներն անկասկած ազգակիցներ կունենային Հոբիթստանում: Գտնվեցին նաև իսկական Զառիթափցիներ. նրանք արագորեն ընդունեցին Ֆրոդոյին իրենց շարքերը և, չգիտես ինչու, վստահ էին, որ Ֆրոդոն ոչ այլ ոք է, քան իրենց փոքր տարիքում կորած եղբայրը:
Տեղացի հոբիթների բարյացակամությունը խառնվեց հետաքրքրասիրության հետ, և Ֆրոդոն հասկացավ, որ առանց բացատրությունների սրանցից չես ազատվի: Նա ասաց, որ հետաքրքրվում է պատմությամբ ու տարածքահետազոտությամբ (բոլորը գլխով էին անում, թեպետ բառերը արտասովոր էին), որ պատրաստվում է գիրք գրել (զարմանք կտրած լռությունը եղավ դրա պատասխանը), որ նա ու իր ընկերները տեղեկություններ են հավաքում Հոբիթստանի սահմաններից դուրս ապրող, հատկապես արևելյան հոբիթների մասին:
Ահավոր աղմուկ բարձրացավ: եթե Ֆրոդոն իսկապես որոշեր գիրք գրել և, եթե տասը ականջ ունենար, մի քանի րոպեի ընթացքում տասը գրքի նյութ կհավաքեր: Դեռ ավելին, նրան խորհուրդ տվեցին դիմել այսինչներին, այնինչներին և այսինչներին՝ սկսելով թեկուզ հենց Նարկիսից: Բայց Ֆրոդոն ասաց, որ այս պահին ոչինչ չի գրելու. այդ ժամանակ հոբիթները նորից սկսեցին հարցնել հոբիթական գործերից: Ֆրոդոն, ինչպես միշտ, ժամը մեկ բառ էր ասում և շուտով նրան հանգիստ թողեցին: Նա նստեց անկյունում, նայում էր ու լսում:
Մարդիկ ու թզուկները քննարկում էին արևելքի իրադարձություններն ու նորություններ էին փոխանակում՝ վերջին հաշվով բոլորին հայտնի: Օրինակ՝ հարավում ամպեր էին կուտակվում, և մարդիկ, որոնք եկել էին Մամռոտ ուղիով, ակնհայտորեն նոր հողեր էին փնտրում, որ հանգիստ ապրեն: Լեռնամոտցիներն Բրիեցիներն ախուվախ էին անում, բայց, երևում է, հույս ունեին, որ այդ որոնումներն իրենց կշրջանցեն: Եկվորներից մեկը՝ մի շիլաչք այլանդակ, արշավանք գուշակեց հարավ-արևելքից մոտ ապագայում:
— Եվ թող նրանց համար նախապես տեղ պատրաստեն, թե չէ նրանք իրենք կգտնեն իրենց համար: Ապրել հո հարկավոր է, և ոչ միայն որոշ-որոշներին:
Դա դիտմամբ բարձր էր ասված, և տեղացիները տագնապալի հայացքներ փոխանակեցին:
Հոբիթները զրուցում էին մի կողմ քաշված, մարդկային հոգսերը նրանց այնքան էլ չէին անհանգստացնում: Հոբիթների բները կամ նույնիսկ տնակները խոշոր ժողովրդին պետք չեն: Բոլորը կուտակվել էին Սեմի ու Փինի Փիփինի շուրջը, իսկ սրանք արդեն իրենց զգում էին ինչպես տանը և ուրախ շատախոսում էին: Փինի Փիփինի ամեն մի նախադասությանը հետևում էր ծիծաղի պոռթկումը: Հատկապես մեծ հաջողություն ունեցավ նրա պատմությունն այն մասին, թե ինչպես էր փլուզվել Միշել Գետնափորիկի քաղաքային խորհրդի գետնափոր սրահի տանիքը, և քաղաքագլուխ Վիլ Սպիտակթաթը՝ Արևմտյան Ծայրամասի ամենագեր հոբիթը, մնացել էր տակը: Ու ի՜նչ ծիծաղելի տեսք ուներ, երբ դուրս էր եկել կրակույտի միջից՝ իսկը շաքարաբլիթ: Ծիծաղը՝ ծիծաղ, բայց որոշ հարցեր Ֆրոդոյին դուր չեկան: Տեղի հոբիթներից մեկը, օրինակ, որը մեկ-երկու անգամ եղել էր Հոբիթստանում, կպել էր Ֆրոդոյից ու անընդհատ հարցնում էր, թե այդ որտեղ են ապրում Զառիթափցիները և ում են ազգական:
Հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ նույնիսկ այս տեղերի համար տարօրինակ, քամահարված դեմքով մի մարդ կիսամութի մեջ պատի տակ նստած ուշադիր ունկդրում է հոբիթների անհոգ շաղակրատանքը: նա երկար ծխամորճ էր ծխում ու գարեջուր խմում սեղանին դրված մեծ գավաթից: Նստած էր որսորդական երկարաճիտք, ծեխակոլոլ կոշիկներով ոտքերը մեկնած, հագին հին, բծավոր մուգ կանաչ թիկնոց էր և, չնայած տոթին, գլխանոցը չէր հանել: Գլխանոցի տակից փայլող նրա աչքերն ուշադիր զննում էին նորեկ հոբիթներին:
— Նա չի շփոթել,— չոր պատասխանեց Ֆրոդոն: — Ինչ որ չափազանց անքթիթ էին նայում ու զննում նրան:
— Պարզ է, ուրեմն, այսպես, պարոն իմ Զառիթափցի,— ասաց Պանդուխտը,— ես ձեր տեղը լինեի, մի քիչ խելքի կբերեի իմ երիտասարդ բարեկամներին: Տաքանալ, խմել, շաղակրատել՝ այդ բոլորը, իհարկե, հիանալի է, բայց սա ձեզ համար Հոբիթստան չէ. ի՞նչ իմանաս, ով կլսի նրանց շաղակրատանքը: Իհարկե, իմ գործը չէ,— ավելացրեց նա բերանի անկյունով ժպտալով և աչքը Ֆրոդոյից չկտրելով,— բայց ԼեռնամոտումԲրիում, գիտե՞ք, հիմա ամենազանազան մարդիկ են լինում:
Ֆրոդոն դիմացավ նրա սևեռուն հայացքին ու լռեց: Ապա հայացքը դարձրեց դեպի ՓինըՓիփինը, որը համընդհանուր ծիծաղի տակ պատմում էր Հյուրասիրության մասին: Եվս մի քիչ՝ ու կպատմի, թե ինչպես Բիլբոն անհետացավ, հեքիաթային Բեգինսի մասին ախր բոլորին է հետաքրքիր, իսկ ոմանց՝ հատկապես:
Ֆրոդոն զայրացավ: Հիմարություն է, իհարկե, այստեղի հոբիթները ոչինչ չեն հասկանա, կծիծաղեն ու կմոռանան, թե ինչ է կատարվում այնտեղ, Գետի մյուս կողմում: Իսկ եթե լինեն այնպիսիսնները, որոնք արդեն լսել են Բիլբոյի անհետացման մասի՞ն (նույն ինքը Լավր Նարկիսը): Կլսեն երկու ականջ էլ փոխ առած, Բեգինս ազգանունը ջրի երես կելնի, և ինչ իմանաս, թե ինչ կարող է պատահել:
Նա շրթունքը կծեց, մտածելով թե ինչ կարելի է անել: Փինը Փիփինը հաճույք էր պատճառում ունկնդիրներին և, երևում է, ինքնամոռացության մեջ էր ընկել: Գոնե Մատանու մասին հանկարծ չհիշատակի, դա այնքան էլ հեռու չէ նրանից, իսկ ժամանակն արդեն...
— Արա՛գ, ընդհատել,— նրա ականջին շշնջաց Պանդուխտը:
Ֆրոդոն թռավ աթոռին ու սկսեց բարձր խոսել: Փինից Փիփինից շրջվեցին. հոբիթները որոշեցին, որ վերջապես պարոն Զառիթափցին գարեջուր է կոնծել ու լեզուն բացվել է:
Ֆրոդոն իրեն կատարյալ խրտվիլակ զգաց և սկսեց, ինչպես սովորություն ուներ, երբ գործը հասնում էր ճառելուն, գրպանը քրքրել: Շոշափեց շղթան, Մատանին՝ ու հանկարծ անհետանալու մի ուժգին ցանկություն զգաց, ճիշտ է, կարծես թե այդ ցանկությունը ինչ-որ մեկը հուշեց նրան: Բայց նա դիմացավ գայթակղությանը և Մատանին ամուր սեղմեց բռում, ասես նրա համար, որ այն չսահի ու անկարգություններ չանի: Սակայն Մատանին նույնն էր. ամեն դեպքում ոչինչ չհուշեց ու ոչնչով չօգնեց:
Վերջապես, ուժ հավաքելով, նա իր ճառն սկսեց «բարեկամական խոսքով», ինչպես կասեին Հոբիթստանում.
— Մենք բոլորս շատ զգացված ենք ձեր ջերմ ընդունելությունից, և համարձակվում եմ հուսալ, որ իմ կարճատև այցը կթարմացնի Հոբիթստանի ու Լեռնամոտի Բրիի բարեկամական կապերը,— հետո շփոթված հազաց:
Այժմ դահլիճում բոլորը նրան էին նայում:
Բարձր ու երկար ծափահարեցին: Ֆրոդոյի ձայնը վատը չէր, երգն էլ դուր եկավ: Էլի գարեջուր պահանջեցին, և երգը նորից լսելու ցանկություն հայտնեցին: Գոռում–գոչում բարձրացավ. «մեկ անգա՜մ էլ, խնդրու՜մ ենք»: Ֆրոդոն ստիպված եղավ մեկ երկու գավաթ գարեջուր խմել և նորից երգը սկզբից սկսել: Նրան ձայնակցում էին. ծանոթ մեղեդի էր, բառերը ընթացքում կռահում էին: Հիմա արդեն Ֆրոդոն էր քեֆ անում: Նա անհոգ թռչկոտում էր սեղանի վրա, իսկ երբ հասավ. «Այստեղ կովը երկինք խոյացավ» բառերին, ինքն էլ թռավ վերև, միայն թե չափազանց բարձր, այնպես որ այնտեղից շնորհ արեց ուղիղ գարջրի գավաթներով սկուտեղի մեջ, սայթաքեց և սեղանից թրմփաց ցած: Ունկնդիրները պատրաստվում էին կոկորդով մեկ միահամուռ քրքջալ՝ բայց բերանները բաց քարացան. երգիչն անհետացել էր: Ոնց որ հատակի տակն անցավ և նույնիսկ մի անցք չէր թողել...
Վերջապես տեղացի հոբիթները բերանները փակեցին, ոտքի թռան և ամբողջ ձայնով Լավրին կանչեցին պատասխան տալու: Փինի Փիփինի ու Սեմի շուրջը վայրկենապես ամայություն առաջացավ. նրանց նայում էին մռայլ ատելությամբ: Խրախճասեր տղաներից նրանք վերածվեցին թափառական կախարդի մեղսակիցների, որը չգիտես, թե ինչու է բարեհաճել ԼեռնամոտԲրի: Մի թուխ լեռնամոտցի բրիեցի այնպիսի հասկացող չարախնդությամբ էր աչքերը կկոցել նրանց վրա, որ Փինն Փիփինն ու Սեմը բոլորովին իրենց կորցրին: Իսկ նա գլխով արեց շիլաչք հարավցուն, և նրանք դուրս եկան (Սեմը հիշեց, որ ամբողջ երեկո հոբիթներին նայելով շշուկով խոսում էին): Նրանց հետևից շտապեց նաև դռնապան Գորրին:
Ֆրոդոն աշխարհիս երեսին գոյություն ունեցող բոլոր անեծքներով իրեն անիծում էր: Մտածելով, թե ինչպես հարթի այդ սայթաքումը, սեղանների տակով սողաց մութ անկյունը, Պանդուխտի մոտ, որը հանգիստ նստած էր, ասես ոչինչ չէր եղել: Ֆրոդոն կպավ պատին ու Մատանին հանեց: Ինչպես էր այն իր մատը մտել, հանելուկ էր: Թերևս, երգելիս ձեռքը գրպանն է տարել, իսկ երբ ընկել է, ձեռքը թափ է տվել և պատահաբար հագել այն, երևի այդպես... Իսկ գուցե Մատանին ի՞նքը այս չար կատակը խաղաց: Գուցե կատարեց ինչ-որ մեկի ցանկությունը կամ կարգադրությու՞նը... Այն երկուսը, որ նոր գնացին, շատ կասկածելի էին...
— Իհարկե սխալ է,— ասաց Ֆրոդոն: — Ես ոչ մի տեղ էլ չեմ անհետացել: Ահա ես... Ուղղակի Պանդուխտի հետ մի երկու խոսք ունեի փոխանակելու:
Նա քայլ արեց առաջ ու նրան լուսավորեց բուխարիկի կրակը, բայց նրանից ընկրկեցին, ինչպես ուրվականից: Իզուր էր նա բացատրում, թե պարզապես արագորեն սողացել է սեղանների տակով: Մնացած հոբիթներին ու լեռնամոտցիներին բրիեցիներին ասես քամին քշեց՝ ոչ գարեջուր, ոչ խոսակցություններ նրանք էլ չէին ուզում, իսկ ոմանք դռնից շրջվում էին ու խոժոռ նայում ֆրոդոյին: Ոտքները կախ գցեցին միայն թզուկներն ու երկու կամ երեք օտարական մարդ՝ նրանք հրաժեշտ էին տալիս պանդոկպանին, նույնիսկ Ֆրոդոյի կամ նրա բարեկամների կողմը մի շեղ հայացք անգամ չգցելով: Շուտով դահլիճում մնաց միայն Պանդուխտը՝ պատի տակ, համարյա աննկատ: Սակայն պանդոկպանը շատ չվշտացավ. գիտեր, որ դեռ շատ երեկոներ կհավաքվի նույն ժողովուրդը՝ կդնի ու կվերցնի, կտա ու կառնի զարմանահրաշ դեպքը:
— Էս ինչե՞ր եք սարքում, պարոն Զառիթափցի,— ուրախ հանդիմանանքով հարցրեց նա: — Իմ մշտական հաճախորդներին վախեցրիք, ամանեղենը ջարդեցիք...