Նա հեռացավ, և Ֆրոդոն արագորեն Մերիին պատմեց այն ամենը, ինչ եղել էր այդ երեկո: Երբ Պանդուխտն ու Նոբը վերադարձան, Մերին խորհում էր Գենդալֆի նամակի շուրջը:
— Ուրեմն այսպես, պարոնայք հյուրեր,— ասաց Նոբը: — Ես էնտեղ խառնշտեցի ձեր անկողիննները անկողինները և ամեն մեկի մեջ մի երկարուկ բարձ դրեցի, ձեր թույլտվությամնբթույլտվությամբ: Բրդե ծածկոցն էլ ծալծլեցի, ձեր գլխին շատ նման ստացվեց, պարոն Բե... Զառիթափցի,— քթի տակ ժպտալով ավելացրեց նա:
— Մթության մեջ սկզբում չեն տարբերի,— ծիծաղեց Փիփինը,— իսկ երբ հասկանան...