Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 1500 բայտ, 14:03, 11 Մայիսի 2017
==ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ԵՂԱԾ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉԵՎ ՍՈՒՅՆ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ ՏԵՍՆԵԼԸ==
Այստեղ մի համառոտ ակնարկ կտամ տեսակների ծագման վերաբերմամբ եղած գիտական հայացքի հաջողությունների մասին։ Մինչև վերջին ժամանակներս բնախույզների զգալի մեծամասնությունը համոզված էր, որ տեսակները ներկայացնում են մի ինչ որ անշարժ բան և ստեղծված են մեկը մյուսից անկախ կերպով։ Շնորհալի շատ հեղինակներ վարպետորեն պաշտպանել են այդ տեսակետը։ Մյուս կողմից, սակավաթիվ բնախույզներ կարծում էին, որ տեսակները ենթարկվում են փոփոխության և որ գոյություն ունեցող կենսաձևերը սովորական սաղմնավորման միջոցով սերվել են առաջներում գոյություն ունեցած ձևերից։ Կանգ չառնելով այդ իմաստով արված անորոշ ակնարկների վրա, որոնք հանդիպում են դասական գրողների մոտ<ref>«Արիստոտելը իր «Physicae AuscultationesiAuscultationes»-ում (գիրք 2, գլ. 8, էջ 2), այն դիտողությունից հետո, որ անձրևը գալիս է ոչ թե նրա համար, որպեսզի հացահատիկների բերքին նպաստի, ճիշտ այդպես էլ ոչ նրա համար, որպեսզի փչացնի այն հացահատիկը, որը կալսում են բաց երկնքի տակ, միևնույն փաստարկը կիրառում է նաև օրգանիզմների նկատմամբ. նա ավելացնում է (ինչպես այդտեղը թարգմանում է Կլեր Գրեսը, որն առաջին անգամ իմ ուշադրությունը դարձրեց նրա վրա). «Բնության մեջ ի՞նչն է խանգարում (մարմնի) զանազան մասերին, որ միմյանց նկատմամբ գտնվեն նույնպիսի պատահական հարաբերության մեջ։ Ատամները, օրինակ, աճում են ըստ անհրաժեշտության՝ առջևինները սուր են և հարմարված են սնունդը պատառ-պատառ անելու համար, իսկ սեղանատամները տափակ են, պիտանի են կերակուրը աղալու համար, բայց նրանք ստեղծված չեն դրա համար, այլ պատահականության արդյունք են։ Նմանապես և մյուս մասերի վերաբերմամբ, որոնք մեզ թվում են որևէ նպատակի համար հարմարված։ Այսպիսով, ամենուրեք, որտեղ առարկաներն ամբողջությամբ վերցրած (ինչպես, օրինակ, ամբողջության մասերը) մեզ այնպես են թվում, կարծես պատրաստված են ինչ-որ նպատակով, իրականում նրանք միայն պահպանվել են, որովհետև ինչ-որ ներքին ձգտման շնորհիվ համապատասխանորեն կառուցված են եղել. իսկ բոլոր այն առարկաները, որոնք այդպես կառուցված չեն եղել, ոչնչացել են և շարունակում են ոչնչանալ»։ Մենք այստեղ կարծես նկատում ենք բնական ընտրության ապագա սկզբունքի նշույլը, բայց թե որքան քիչ էր ըմբռնում Արիստոտելը այդ սկզբունքի էությունը, երևում է նրա դիտողություններից ատամների մասին։</ref>, պետք է ընդունել, որ նորագույն ժամանակների գրողներից այդ հարցը իսկական գիտական ոգով առաջին անգամ քննության առնողը եղել է Բյուֆոնը։<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Buffon>'''Բյուֆոն''' (Buffon Georges-houis Leclerede)։— Հռչակավոր բնախույզ, Ֆրանսիայում (1707—1788)։ Հսկայական ազդեցություն է ունեցել 18-րդ դարի բնագիտության զարգացման վրա։ Անդամ ֆրանսիական Գիտությունների ակադեմիայի։ Դիրեկտոր Փարիզի թագավորական այգու, որն իր բազմաթիվ հավաքածուների ստեղծման համար մեծ չափով պարտական է Բյուֆոնին։ Գրել է բնագիտության զանազան բնագավառների վերաբերյալ, այդ թվում նաև 36 հատորից բաղկացած նշանավոր «Բնագիտության պատմությունը», որի մեջ առաջին անգամ ավել տվել է երկրագնդի կենդանական աշխարհի ընդհանուր տեսությունը՝ Երկրի պատմության ֆոնի վրա։ Կլիմայի, սննդի և ընտանեցման պայմանների փոփոխությունների ազդեցության տակ տեսակների ձևափոխության տեսության հեղինակ։</ref> Բայց քանի որ նրա կարծիքները մեծ տատանումների են ենթարկվել և քանի որ նա չի շոշափել այն պատճառները կամ ուղիները, որոնց միջոցով կատարվում էր տեսակների այդ ձևափոխումը, ես այստեղ մանրամասնությունների մեջ չեմ կարող մտնել։
Լամարկը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lamarck>'''Լամարկ''' (Lamarck Jean-Baptiste-Pierre Antoine de Monet)։ Ականավոր բնախույզ Ֆրանսիայում (1744—1829)։ Նորարար բուսաբանության և կենդանաբանության ասպարեզում։ Տվել է էվոլյուցիոն ուսմունքի առաջին գիտական հիմնավորումը, որը շարադրված է նրա «Կենդանաբանության փիլիսոփայությունը» գրքում, որի լույս ընծայման տարին (1809 թ.) կարելի է համարել այդ ուսմունքի հիմնադրման տարին։ Հեղինակ այն օրենքի, որի համաձայն արտաքին միջավայրի ազդեցության տակ օրգանիզմների ձեռք բերած նոր հատկությունները ժառանգական են։ Կենդանաբանության և բուսաբանության վերաբերյալ նրա մյուս աշխատությունները, ինչպես օրինակ, «Անողնաշարավորների բնապատմությունը», «Ֆրանսիայի բուսականությունը» և այլն, հանդիսացել են իրենց ժամանակի համար առաջնակարգ երկասիրություններ։ Արտահայտել է մի շարք ուշագրավ գաղափարներ նյարդային սիստեմի դերի մասին, «ներքին միջավայրի» մասին և գլխուղեղի կեղևի հատուկ նշանակության մասին։</ref> առաջինն էր, որի եզրակացությունները այդ հարցի վերաբերմամբ իրենց վրա ուշադրություն գրավեցին։ Այդ, իրավամբ հռչակավոր գիտնականը առաջին անգամ շարադրեց իր հայացքները 1801 թվականին, նա զգալիորեն ընդարձակեց դրանք 1809 թվականին իր «Philosophie Zoologique» մեջ<ref>«Կենդանաբանության փիլիսոփայությունը»։— ''Խմբ.։''</ref> և ավելի ևս ուշ՝ 1815 թ. իր «Histoire Naturelle des Animaux sans vertébres»-ի առաջաբանում<ref>«Անողնաշարավոր կենդանիների բնական պատմությունը»։— ''Խմբ.։''</ref>։ Այդ աշխատություններում նա պաշտպանում է այն տեսակետը, որ բոլոր տեսակները, ներառյալ մարդը, ծագում են առել այլ տեսակներից։ Նա մեծ ծառայություն մատուցեց, առաջինը նա սևեռեց ընդհանուրի ուշադրությունը այն ենթադրության հավանականության վրա, որ բոլոր փոփոխությունները օրգանական աշխարհում, ինչպես նաև անօրգանականում, տեղի են ունեցել բնության օրենքների հիման վրա, այլ ոչ թե հրաշագործ միջամտության հետևանքով։ Լամարկը, ըստ երևույթին, տեսակների աստիճանական փոփոխության մասին եզրակացրել է այն դժվարությունների հիման վրա, որոնք զգացվում են տեսակը տարատեսակից զանազանելիս, որոշ խմբերի ներկայացուցիչների միջև գրեթե անզգալի անցումների հիման վրա և ընտանեցված կենդանիների և կուլտուրական բույսերի համանմանության հիման վրա։ Ինչ վերաբերում է փոփոխություններ առաջացնող պատճառներին, ապա նա դրանք վերագրում էր մասամբ ֆիզիկական պայմանների անմիջական ազդեցությանը, մասամբ արդեն գոյություն ունեցող ձևերի միջև խաչաձևմանը, բայց գլխավորապես օրգանների վարժեցման կամ ոչ վարժեցման, այսինքն՝ սովորությանը։ Այս վերջին գործոնին նա, ըստ երևույթին, վերադրում վերագրում էր բնության մեջ հանդիպող բոլոր հիանալի հարմարումները, ինչպիսին է ծառերի տերևներն ուտող ընձուղտի վիզը։ Բայց նա հավատում էր նաև պրոգրեսիվ զարգացման օրենքի գոյությանը, իսկ որովհետև այդ օրենքի ուժով բոլոր կենդանի էակները ձգտում են կատարելագործման, ապա ժամանակակից դարաշրջանում նաև պարզագույն ձևերի գոյությունը բացատրելու համար նա ընդունում էր նրանց ինքնածնությունը<ref>Լամարկի առաջին աշխատության հրատարակության տարեթիվը ես վերցրել եմ Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերից, որը իր գրքում (Hist. Nat. GeneraleGénerale, t. II, p. 405, 1859 թ.) տվել է այդ հարցի վերաբերյալ հղած տարբեր հայացքների մասին հիանալի պատմական ակնարկ։ Այդ աշխատությունում կարելի է գտնել նաև Բյուֆոնի հայացքների մասին լրիվ ակնարկ։ Հետաքրքիր է, թե որքան լայն չափով իմ պապս՝ Էրազմ Դարվինը իր «Զոոնոմիայում» (հատոր 1, էջ 500—510), որը լույս է տեսել 1794 թվականին, նախապես կռահել է այն հայացքները և սխալ հիմունքները, որոնցով առաջնորդվել է Լամարկը։ Իսիդոր Ժոֆֆրուայի կարծիքով, կասկածի ենթակա չէ, որ Գյոթեն եղել է նման հայացքների ջերմ կողմնակից, ինչպես այդ հետևում է 1794 և 1795 թվականներին նրա գրած, բայց ավելի ուշ հրատարակած աշխատության առաջաբանից. նա միանգամայն որոշակի կերպով հայտնում է այն միտքը («Goethe als Naturforscher» Կարլ Մեդինգի, էջ 34), որ ապագայում բնախույզին պետք է զբաղեցնի այն հարցը, թե եղջերավոր անասունը ինչպես է ձեռք բերել իր եղջյուրները, այլ ոչ թե այն հարցը, թե նրանք ինչի համար են հարկավոր նրան։ Որպես հիանալի օրինակ այն բանի, թե ինչպես իրար նման գաղափարները կարող են միաժամանակ, բայց բոլորովին անկախ կերպով ծագել, ծառայում է այն փաստը, որ Գյոթեն Գերմանիայում, Է. Դարվինը Անգլիայում և Ժոֆֆրուա Սենտ-Իլերը (ինչպես հիմա կտեսնենք) Ֆրանսիայում 1794—1795 թվականներին՝ կարճ ժամանակամիջոցում եկան միևնույն եզրակացություններին տեսակների ծագման մասին։</ref>։
Ժոֆֆրուա Սենտ-Իլերը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Geoffroy_Saint_Hilaire_Etienne>'''Ժոֆֆրուա Սենտ-Իլեր Էտիեն''' (ավագ) (Geoffroy Saint Hilaire-Etienne)։— Հռչակավոր կենդանաբան Ֆրանսիայում (1772—1844)։ Փարիզի Բուսաբանական այգու կաթնասունների բաժանմունքի վարիչ, 1794 թ. ստեղծել է ողնաշարավորների կենդանաբանության առաջին ամբիոնը Փարիզում։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնց նպատակն է ապացուցել օրգանիզմների կառուցվածքի միասնականությունը և էվոլյուցիան։ Էվոլյուցիոնիստների մեջ առաջիններից մեկն էր, որն աշխատել է հիմնավորել այն օրինաչափությունը, որ բազմաթիվ սերունդների ընթացքում օրգանիզմների բնույթի մեջ կուտակվող էվոլյուցիոն փոփոխությունները վերածվում են ամբողջ կազմվածքի խիստ թռիչքաձև փոփոխությունների, որոնք տեղի են ունենում էմբրիոգենեզի մեջ, որի հետևանքով էլ երևան են գալիս կենդանիների նոր դասեր։ 1830 թ. բռնվեց հայտնի բանավեճի Կյուվյեի հետ, որը ժխտում էր օրգանիզմների էվոլյուցիան։ Այդ բանավեճը տեղի է ունեցել Ֆրանսիական գիտությունների ակադեմիայում և տևել է մի քանի տարի։ Է. Ժոֆֆրուայի գործունեության արդյունքները ամփոփված են նրա կենսագրության մեջ, որը կազմել է նրա որդի Իսիդորը։</ref> ինչպես երևում է նրա «Կենսագրական»-ից, որ գրել է նրա որդին, դեռ 1795 թ. կարծում էր, որ այսպես կոչված տեսակները միայն մեկ ընդհանուր տիպից զանազան շեղումներ են։ Բայց միայն 1828 թ. նա մամուլում հայտնեց իր համոզմունքը, որ աշխարհի հենց սկզբից ձևերը անփոփոխ չեն մնացել։ Ժոֆֆրուան փոփոխությունների գլխավոր պատճառը տեսնում էր գոյության պայմաններում կամ, ինչպես ինքն է արտահայտվել «le monte ambient»ambiant»<ref>Շրջապատող աշխարհը։— ''Խմբ.։''</ref>։ Նա զգույշ էր իր եզրակացություններում և չէր կարծում, որ գոյություն ունեցող տեսակները շարունակում են փոփոխվել, իսկ նրա որդու խոսքերով «c’est donc սո un problème à reserver entièrement a l’avienirl’avenir, supposé même que l’avenir doive avoir prise sur lui»<ref>«... այդ պրոբլեմը պետք է ամբողջովին հանձնել ապագային, եթե միայն ապագայում նրանով կզբաղվեն»։— ''Խմբ.։''</ref>.
1813 թվականին դոկտոր Վ. Ս. Ուելսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wels>'''Ուելս Վ.Ս.'''</ref> թագավորական ընկերությունում մի հաղորդում կարդաց «Սպիտակ ցեղին պատկանող մի կնոջ մասին, որի մաշկի մի մասը նման էր նեգրերի մաշկին», բայց այդ հոդվածը չտպագրվեց մինչև նրա «Երկու հետազոտություն՝ ցեղի մասին և պարզ տեսողության մասին» հռչակավոր աշխատության լույս տեսնելը, այն է՝ 1818 թվականին։ Այդ հետազոտության մեջ նա որոշակիորեն ընդունում է բնական ընտրության սկզբունքը և այդ սկզբունքը ընդունողներից առաջինն է. բայց Ուելսը այն ընդունում է միայն մարդկային ցեղերի համար՝ այն էլ միայն մի քանի հատկանիշների վերաբերմամբ։ Մատնանշելով, որ նեգրերը, և մուլատները, ըստ երևույթին, արևադարձային որոշ հիվանդությունների չեն ենթարկվում, նա նշում է, որ բոլոր կենդանիները աննշան փոփոխությունների հակում ունեն, և գյուղական տնտեսատերերը իրենց ընտանի անասուններին բարելավում են ընտրության միջոցով, և վերջապես, ավելացնում է. «Այն, ինչ վերջին դեպքում ձեռք է բերվում արհեստականորեն, հավանորեն նույնպիսի հաջողությամբ, թեև ավելի դանդաղ, կատարվում է բնության մեջ, իրենց բնակավայրերին հարմարված մարդկային տարատեսակների առաջացման պրոցեսում։ Մարդու այն պատահական տարատեսակներից, որոնք երևան են եկել միջին Աֆրիկայի նոսր, ցրված բնակչության մեջ, որևէ մեկը գուցե մնացածներից ավելի լավ հարմարված է տեղական հիվանդություններին դիմանալու տեսակետից։
Հետևաբար, այդ ցեղը կբազմանա, մինչդեռ մյուսները կնվազեն ոչ միայն հիվանդություններին դիմադրելու անընդունակության պատճառով, այլև իրենցից ավելի հզոր հարևանների հետ մրցելու հնարավորություն չունենալու հետևանքով։ Այդ ավելի հզոր ցեղի գույնը, ասվածի հիման վրա, կլինի սև։ Բայց քանի որ տարատեսակներ առաջացնելու այդ ձգտումը պահպանվում է, ուստի հետևանքը այն կլինի, որ կառաջանա ավելի ու ավելի մգագույն ցեղ, և որովհետև ամենամուգը ամենից լավ հարմարված կլինի կլիմայական պայմաններին, ապա նա էլ կդառնա գերակշռող, եթե ոչ միակ ցեղը այն երկրում, որտեղ նա երևան է եկել»։ Այնուհետև նա իր հայացքները տարածում է նաև ավելի ցուրտ երկրներում ապրող սպիտակների վրա։ Ես այդ ցուցումների համար պարտական եմ Միացյալ նահանգներում ապրող մ-ր Ռոուլեյին,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Rowlay>'''Ռոուլեյ։'''</ref> որը մ-ր Բրեսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Brace>'''Բրես''' (Brace Charles-Loring)։— Գրող, Ամերիկայի Միացյալ Նահանգներում (1826—1890)։</ref> միջոցով իմ ուշադրությունը հրավիրեց Ուելսի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wels /> աշխատությունների վրա։
Մեծարգո Վ. Հերբերտը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Herbert>'''Հերբերտ Վիլիամ''' (Herbert William)։— Մանչեստերի ավագ քահանա և միաժամանակ հայտնի պարտիզագործ (1778—1847)։ Ծաղկատու կոճղեզավոր բույսերի սիրահար, հեղինակ ամարիլիսներին մշակության նվիրված գրքի։ Հիմնական հիպոթեզն այն է, որ բիոլոգիական միավոր հանդիսանում է սեռը, իսկ տեսակները միայն սեռերի տարատեսակներն են, որ ավելի «բարձր կարգեր» են, քան տեսակների տարատեսակները, և ավելի կայուն։</ref> հետագայում Մանչեստերի դեկանը, 1822 թվականին իր «Horticultural Transactions»-ի<ref>«Պարտիզագործության վերաբերյալ աշխատություններ»։— ''Խմբ.։''</ref> չորրորդ հատորում և իր «Ամարիլազգիներ» աշխատությունում (1837 թ., էջ 19, 339) հայտնում է իր համոզմունքը, որ «պարտիզագործական փորձերը անհերքելի կերպով հաստատում են այն դրույթը, որ բուսաբանական տեսակները միայն բարձր կարգի, բայց ավելի մնայուն տարատեսակներ են»։ Նա այդ հայացքը տարածում է նաև կենդանիների վրա։ Դեկանը կարծում է, որ յուրաքանչյուր սեռում ստեղծվել է մեկական տեսակ, որը օժտված է եղել ծայրահեղ պլաստիկությամբ, և հետո արդեն այդ տեսակները մասամբ խաչաձևման միջոցով, մասամբ փոփոխության ճանապարհով առաջացրել են բոլոր գոյություն ունեցող տեսակները։
1826 պրոֆ. Գրանտը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Grant>'''Գրանտ''' (Grant James-Augustus)։— Ճանապարհորդ Շոտլանդիայում (1827—1892)։ Մասնակցել է Արևելյան Արևադարձային Աֆրիկայի ուսումնասիրության մի շարք գիտարշավների։</ref> Spongilla-ի մասին իր հայտնի հետազոտության եզրափակիչ պարագրաֆում (Edinbourgh Pilosophical Philosophical Journal<ref>Էդինբուրգի փիլիսոփայական ամսագիր։— ''Խմբ.։''</ref>, հատոր 14, էջ 283) միանգամայն որոշակիորեն հայտնում է իր համոզմունքը, որ տեսակներն առաջանում են այլ տեսակներից և որ իրենց փոփոխության հետ զուգընթաց նրանք կատարելագործվում են։ Նույն հայացքը նա բերում է իր 55-րդ դասախոսության մեջ, որը տպագրված է «Lancet»-ում 1834 թվականին։
1831 թվականին մ-ր Պատրիկ Մատյուն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Matthew>'''Պատրիկ Մատյու''' (Patrik Matthew)։— Ծագումով Շոտլանդիայից (1790—1874)։ Հեղինակ «Նավաշինարարական անտառանյութ և ծառաբուծություն» գրքի (1831), որի մեջ Դարվինի տեսակետների նման մտքեր է հայտնել բնական ընտրությամբ տեսակների ծագման մասին։</ref> հրատարակել է իր «Նավաշինական անտառանյութի և ծառաբուծության մասին» աշխատությունը, որտեղ տեսակների ծագման վերաբերմամբ հայտնում է ճիշտ նույն հայացքը (ինչպես հիմա կտեսնենք), ինչ որ հայտնել է մ-ր Ուոլլեսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wallace>'''Ուոլլես''' (Wallace Alfred-Russel)։— Հռչակավոր բնախույզ, մալթուսական և միստիկ Անգլիայում (1823—1913)։ Դարվինի հետ միաժամանակ եկել է այն եզրակացության, որ օրգանիզմների էվոլյուցիան պետք է դիտել որպես բնական ընտրության հետևանք, որը տեղի է ունենում շնորհիվ այն հանգամանքի, որ օրգանիզմները ձգտում են անսահմանորեն շեղվել նախասկզբնական տիպից։ Ուոլլեսը գրել է մի գիրք դարվինիզմի մասին, ինչպես նաև կենդանիների աշխարհագրական տարածման մասին։</ref> և ես՝ «Linnean Journal»-ում<ref>«Լիննեյան ամսագիր»։— ''Խմբ.։''</ref> և մանրամասնորեն լուսաբանված է ներկա հատորում։ Դժբախտաբար մ-ր Մատյուն այդ հայացքը հայտնել է շատ համառոտ կերպով, կցկտուր դիտողությունների ձևով՝ բոլորովին այլ հարցի նվիրված մի աշխատության հավելվածում, այնպես, որ նա մնացել էր աննկատ, մինչև, որ մ-ր Մատյուն 1860 թ. ապրիլի 7-ին «Gardener’s Chronicle»-ում<ref>«Պարտիզագործի լրատու»։— ''Խմբ.։''</ref> նրա վրա ուշադրություն է հրավիրում։ Մ-ր Մատյուի և իմ հայացքների միջև եղած տարբերությունները էական չեն. նա, ըստ երևույթին, կարծում է, որ աշխարհը ժամանակ առ ժամանակ բոլորովին զրկվել է իր բնակչությունից և նորից բնակչությամբ լցվել է և, որպես նոր էակների գոյացման համար հնարավոր եղանակ, ենթադրում է, որ նրանք կարող էին ծնվել «առանց ընդունելու արդեն գոյություն ունեցած ձևերը և չառաջանալով արդեն գոյություն ունեցած սաղմնային ագրեգատներից»։ Ես վստահ չեմ, թե արդյոք լրիվ հասկացե՞լ եմ նրա գրքի որոշ տեղերը, բայց ինձ թվում է, որ նա մեծ նշանակություն է տալիս գոյության պայմանների անմիջական ներգործությանը։ Համենայն դեպս, նա պարզորոշ նկատել է բնական ընտրության սկզբունքի ամբողջ նշանակությունը։
Հռչակավոր երկրաբան և բնախույզ ֆոն-Բուխը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Buch>'''Բուխ Լեոպոլդ''' (Buch Leopold)։— Հայտնի երկրաբան, Գերմանիայում։ (1774—1853)։ Ապացուցել է հրաբխային գործունեության նշանակությունը մայր ցամաքների ձևավորման գործում։ Հեղինակ Եվրոպայի զանազան մասերի, այդ թվում Կանարյան երկրաբանության վերաբերյալ աշխատության (1825)։ Հրատարակել է նաև մի շարք բուսաբանա-աշխարհագրական արժեքավոր աշխատություններ։ Տրանսֆորմիստ, կողմնակից է այն տեսության, որ օրգանիզմների վրա բնակավայրի փոփոխվող պայմանների և երկրի կլիմայի խիստ փոփոխությունների ազդեցության հետևանքով տեսակները առատացել առաջացել են մեկը մյուսից։</ref> իր «Description phisique des Isles Canaries»<ref>«Կանարյան կղզիների ֆիզիկական նկարագրությունը»։— ''Խմբ.։''</ref> հիանալի գրքում (1836 թ. էջ 147) պարզ կերպով հայտնում է իր համոզմունքը, որ տարատեսակները աստիճանաբար դառնում են հաստատուն տեսակներ, որոնք արդեն անընդունակ են միմյանց հետ խաչաձևելու։
Ռաֆինեսկը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Rafinesque>'''Ռաֆինեսկ''' (Rafinesque Smaltz Samuel)։— Բուսաբան ԱՄՆ-ում (1783—1840)։ Գրել է «Հյուսիսային Ամերիկայի նոր բուսականությունը»։</ref> իր «Հյուսիսային Ամերիկայի նոր բուսականությունը» աշխատությունում, որը լույս է տեսել 1836 թվականին, գրում է (էջ 6). «Բոլոր տեսակները կարող էին մի ժամանակ տարատեսակներ եղած լինել, և շատ տարատեսակներ աստիճանաբար փոխվում են, դառնում տեսակներ, ձեռք բերելով յուրահատուկ և հաստատուն հատկանիշներ», բայց այնուհետև ավելացնում է (էջ 18),— «բացառությամբ յուրաքանչյուր սեռի օրիգինալ տիպերի կամ նախահայրերի»։
1843—1844 թվականներին պրոֆ. Հոլդման<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Haldeman>'''Հոլդման''' (Haldeman Samuel-Stehman)։— Բնախույզ և ֆիզիոլոգ (1812—1880)։ Պրոֆեսոր Պենսիլվանիայի համալսարանում։ Գրել է մի շարք աշխատություններ կենդանաբանության վերաբերյալ, նրանցից առանձնապես հայտնի են կակղամորթների և միջատների վերաբերյալ աշխատությունները։</ref> (Boston Journal of. Nat. Hist.<ref>Բնական գիտության բոստոնյան ամսագիր։— ''Խմբ.։''</ref> U. States, vol. IV, p. 468) շատ հմտորեն առադրել է տեսակների ձևափոխման և զարգացման հիպոթեզի վերաբերյալ թեր և դեմ փաստարկները, նա ինքը, ըստ երևույթին, հակվում է փոփոխականության կողմը։
1844 թվականին առաջին անգամ լույս են տեսել «Vestiges of Creation»<ref>«Ստեղծագործության հետքերը»։— ''Խմբ.։''</ref>։ Այդ գրքի տասերորդ և զգալի չափով ուղղված հրատարակության մեջ (1853 թ.) անանուն հեղինակն ասում է (էջ 155). «Բազմաթիվ նկատառումների հիման վրա մենք գալիս ենք այն ընդհանուր եզրակացության, որ կենդանի էակների զանազան շարքերը՝ սկսած պարզագույններից ու հնագույններից և վերջացրած բարձրակարգներով ու նորագույններով, աստվածային նախախնամության գործողությամբ հանդիսանում են՝ '''առաջին''', այն ազդակի արդյունքը, որը հաղորդվել է կենդանի էակներին և դրդում է նրանց որոշակի դարաշրջաններում անցնելու կազմվածքի որոշ աստիճաններ՝ հասնելով մինչև երկշաքիլավորները և ողնաշարավորները, ըստ որում այդ աստիճանները սակավաթիվ էին և կազմվածքում բաժանանշվում էին ընդհատումներով, որոնք գործնական դժվարություններ են ներկայացնում ձևերի փոխադարձ նմանությունը որոշելիս, . '''երկրորդ''', մի այլ ազդակի արդյունք, որը կապի մեջ է կենսական ուժերի հետ, որոնք ձգտում են սերունդների ընթացքում փոխել կազմվածքը՝ համապատասխանորեն արտաքին պայմաններին, ինչպիսիք են սնունդը, բնակավայրի հատկությունները և օդերևութաբանական պայմանները։ Այս վերջին փոփոխություններն էլ կազմում են այն, որոնք բնական աստվածաբանության մեջ կոչվում են «հարմարումներ»։ Ըստ երևույթին, հեղինակը կարծում է, որ կազմվածքը առաջադիմել է թռիչքներով, բայց գոյության պայմանների ներգործությունը եղել է աստիճանաբար։ Նա բերում է ընդհանուր բնույթ կրող շատ ուժեղ փաստեր հօգուտ այն բանի, որ տեսակները անշարժ ձևեր չեն։ Բայց չեմ պատկերացնում, թե ինչպես նրա ենթադրած երկու «ազդակները» կարող են գիտական բացատրություն տալ բնության մեջ հանդիպող բազմաթիվ հիանալի հարմարումների մասին։ Ես չեմ կարծում, որ այդ ճանապարհով մենք կարող ենք մի քայլ անգամ առաջ գնալ ըմբռնելու գործում, թե ինչպես է, օրինակ, փայտփորիկը ստացել այն բոլոր հարմարումները, որոնք անհրաժեշտ են նրա բացառիկ կենսակերպի համար։ Այդ գիրքը, իր ուժեղ և փայլուն ոճի շնորհիվ և չնայած առաջին հրատարակությունների հաղորդած տեղեկությունների որոշ անճշտությանը և գիտական շրջահայեցության պակասին, հենց սկզբից ձեռք բերեց ընթերցողների լայն շրջան։ Իմ կարծիքով, նա այս երկրում էական օգուտ տվեց, քննարկվող հարցի վրա ուշադրություն գրավելով, վերացնելով արմատացած նախապաշարումները և այսպիսով հող պատրաստելով համանման հայացքների ընդունման համար։
1846 թվականին վետերան երկրաբան Ժ. Օմալիուս դը Ալլուան <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Omelius_de_Alluan>'''Օմալիուս դը Ալլուան Ժ.'''։</ref> մի փոքրիկ, բայց սքանչելի հոդվածում («Bulletin de l’Acad. Roy. Bruxelles<ref>«Թագավորական ակադեմիայի բյուլետեն Բրյուսելում»։— ''Խմբ.։''</ref> t. XIII, p. 581) կարծիք է հայտնում, որ ուրիշ ձևերից փոփոխվելու միջոցով տեսակների ծագումը ավելի հավանական է, քան նրանց ծագումն առանձին ստեղծագործական գործողությունների միջոցով, հեղինակն այդ կարծիքն առաջին անգամ հայտնել է դեռ 1831 թվականին։
Պրոֆ. Օուենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen>'''Օուեն'''։</ref> 1849 թ. («Nature of Limbs»<ref>«Վերջավորությունների բնույթը»։— ''Խմբ.։''</ref> p. 86) գրել է հետևյալը. «Նախատիպերի գաղափարը մարմնում արտահայտվել է բազմազան փոփոխություններով շատ ավելի առաջ, քան այս մոլորակի վրա երևան են եկել կենդանիների այն տեսակները, որոնց մեջ նա հանդես է գալիս այժմ։ Թե ի՞նչ բնական օրենքների կամ երկրորդային պատճառների վրա են դրված այդ օրգանական երևույթների ճիշտ հաջորդականությունն ու զարգացումը, մեզ հայտնի չէ»։ 1858 թվականին Բրիտանական ասոցիացիայի նիստում իր նախագահական ճառի մեջ նա հիշատակում է (էջ LI) «ստեղծագործական ուժի անընդհատ ազդեցության աքսիոմայի, կամ կենդանի էակների նախասահմանված կենսագործման մասին»։ Այնուհետև (էջ XC), շոշափելով աշխարհագրական տարածման հարցը, նա ավելացնում է. «Այդ երևույթները մեզ ստիպում են կասկածել այն բանում, որ անգլիական կարմիր մայրահավը և նորզելանդական ապտերիքսը ստեղծված են այդ կղզիներից յուրաքանչյուրի համար առանձին և նրանց վրա։ Եվ ընդհանրապես միշտ էլ պետք է հիշել, որ կենդանաբանը, դիմելով «ստեղծված են» արտահայտությանը, դրանով ցույց է տալիս «իրեն անհայտ մի պրոցես»։ Այնուհետև նա մանրամասնորեն զարգացնում է այդ միտքը, ասելով, որ կարմիր մայրահավի նման օրինակներով, որոնք «կենդանաբանը թվարկում է որպես վկայություն այն ենթադրության օգտին, թե թռչուններն առանձին-առանձին ստեղծվել են որոշ կղզիների վրա և այդ կղզիների համար, նա միայն ցանկանում է հայտնել այն միտքը, որ չի հասկանում, թե կարմիր մայրահավը ինչպես է ընկել այնտեղ և բացառապես այնտեղ, որտեղ մենք նրան հանդիպում ենք. նրա անտեղյակությունը դրսևորող արտահայտության այդ եղանակով կենդանաբանը հայտնում է նաև իր համոզվածությունը այն բանում, որ թե՛ թռչունը և թե՛ կղզին իրենց ծագումով պարտական են մեծ ստեղծագործական նախապատճառին»։ Եթե մենք փորձենք մեկը մյուսի օգնությամբ մեկնաբանել միևնույն ճառում հանդիպող այդ երկու նախադասությունները, ապա կգանք այն եզրակացության, որ հռչակավոր գիտնականը 1858 թվականին արդեն համոզված չէր, թե ապտերիքսը կամ կարմիր մայրահավը առաջին անգամ երևացել են իրենց այժմյան գտնված տեղում՝ «անհայտ եղանակով» կամ «իրեն անհայտ, պրոցեսի շնորհիվ»։
Այդ ճառն արտասանվել է այն բանից հետո, երբ մ-ր Ուոլլեսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wallace /> և իմ զեկուցագրերը, որոնց մասին հիմա կհիշատակենք, կարդացվել էին Լիննեյան ընկերությունում։ Այդ գրքի առաջին հրատարակությունը լույս տեսնելու ժամանակ ես, ուրիշ շատերի հետ միասին, այնպիսի խոր մոլորության մեջ էի ընկել «ստեղծագործական ուժի անընդհատ ազդեցություն» արտահայտությամբ, որ պրոֆ. Օուենին <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> այլ հնէաբանների հետ մտցրել էի այն գիտնականների շարքը, որոնք խորապես համոզված են տեսակային ձևերի անշարժության մեջ. բայց բանից դուրս է գալիս, որ դա իմ կողմից հրեշավոր սխալ էր (Anat. of Vertebrates<ref>Ողնաշարավորների անատոմիան։— ''Խմբ.։''</ref> vol. III, p. 796)։ Ներկա աշխատության վերջին հրատարակության մեջ հիմնվելով նրա գրքի այն տեղի վրա, որն սկսվում է «Կասկածի ենթակա չէ, որ տիպիկ ձևը» և այլն բառերով (Ibid., vol. I, p. XXXV), արել եմ ենթադրություն, որն այժմ էլ ինձ ճիշտ է թվում, թե պրոֆեսոր Օուենն ընդունում է, որ բնական ընտրությունը կարող էր որոշ դեր կատարել նոր տեսակների առաջացման գործում, բայց այդ ենթադրությունն էլ դուրս եկավ սխալ և անապացույց (Ibid., vol. III, p. 798)։ Ես բերել եմ քաղվածքներ պրոֆ. Օուենի և «London Review.»Review»-ի<ref>«Լանդոնյան հանդես»։— ''Խմբ.։''</ref> հրատարակչի միջև եղած նամակագրությունից, որոնցից ակներև դարձավ, ինչպես այդ հրատարակչի, այնպես էլ ինձ համար, որ պրոֆ. Օուենը պաշտպանում էր իր առաջնության իրավունքը բնական ընտրության ուսմունքը ինձնից առաջ տարածելու գործում։ Այդ հայտարարության առթիվ ես արտահայտել եմ իմ զարմանքը և գոհունակությունը, բայց ինչքան կարելի է հասկանալ նորագույն աշխատությունների մի քանի տեղերից (Ibid,, vol-III, p. 798), ես նորից, մասամբ կամ կատարելապես, մոլորության մեջ եմ ընկել։ Կարող եմ միայն այն մտքով մխիթարվել, որ ոչ միայն ես, այլև ուրիշ մարդիկ պրոֆ. Օուենի այդ բանավեճային երկերը համարում են դժվար հասկանալի և միմյանց հետ անհաշտելի։ Իսկ ինչ վերաբերում է բնական ընտրության սկզբունքի սոսկ հայտարարությանը, ապա բոլորովին էական չէ, թե արդյոք պրոֆ. Օուենը ինձ կանխե՞լ է թե ոչ, որովհետև բերված պատմական ակնարկից ակներև է, որ Ուելսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wels /> և մ-ր Մատյուն <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Matthew /> երկուսիս էլ կանխել են։
Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Geoffroy_Saint_Hilaire_Isidor>'''Ժոֆֆրուա Սենտ-Իլեր Իսիդոր''' (Geoffrey Saint Hilaire Isidor)։— Կենդանաբան Ֆրանսիայում (1805—1861), Է. Ժոֆֆրուայի որդին։ Եղել է Փարիզի բուսաբանական այգու կաթնասունների բաժանմունքի վարիչ, 1854 թվականին հիմնել է Փարիզի կլիմայավարժեցման ընկերությունը։ Գրել է կենդանաբանության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ, այդ թվում «Տրակտատ մարդու և կենդանիների տերատոլոգիայի մասին» (1832—1836)։ Հեղինակ «Տեսակների սահմանափակ փոփոխելիության» տեսության։</ref> 1850 թվականին կարդացած իր դասախոսություններում (որոնցից քաղվածքը լույս է տեսել «Revue et Mag. de Zoologie»-ում<ref>«Կենդանաբանության ամսագիր»։— ''Խմբ.։''</ref> Jan. 1851) համառոտակի բերում է այն հիմքերը, որոնք ստիպեցին ընդունելու, որ տեսակային հատկանիշներր «sont fixes fixés pour chaque espèce, tant qu’elle se perpetue au milieu des mêmes circonstances: ils se modifient, si les circonstances ambìantes viennent à changer». «En résumé l’observation des animaux sauvages démontre déjà la variabilité limitée des espèces. Les expériences sur les animaux sauvages devenus domestiques, et sur les animaux domestiques redevenus sauvages la démontrent plus clairement encore. Ces mêmes, expériences prouvent, de plus, que les differences produites peuvent être de valeur générique»<ref>«Նրանք հաստատուն են յուրաքանչյուր տեսակի համար, քանի դեռ նա բազմանում էր միևնույն պայմաններում. հատկանիշները փոխվում են, երբ սկսում են փոխվել շրջապատող պայմանները»։ Ընդհանուր առմամբ վայրի կենդանիների վրա կատարված դիտումը ակնառու կերպով ցույց է տաքիս տեսակների սահմանափակ փոփոխականությունը։ Ընտելացված վայրի կենդանիների և վայրենացած ընտանի կենդանիների վրա կատարված փորձերը ավելի ևս պարզորոշ կերպով ապացուցում են այդ դրույթը, դեռ ավելին՝ հենց այդ փորձերը ապացուցում են, որ ստեղծված տարբերությունները կարող են այնպիսի նշանակություն ունենալ, որը հատուկ է տարբեր սեռերի։</ref>. Իր «Hist. Nat. Gérnerale»Génerale»<ref>«Ընդհանուր բնական պատմություն»։ Կա այդ գրքի ռուսերեն թարգմանությունը «Ընդհանուր բիոլոգիա» վերնագրով։ Մ. 1880, հատոր I։— ''Խմբ.։''</ref>, (t. II, P, p. 480, 1850 թ.) աշխատության մեջ նա մանրամասնորեն զարգացնում է միանգամայն նման եզրակացություններ։
Դոկտոր Ֆրեկի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Freke>'''Ֆրեկ''' (Freke John)։— Բժիշկ, անատոմ և գրող (1688—1756)։</ref> վերջերս հրատարակած շրջաբերականից երևում է, որ նա 1851 թ. («Dublin Medical Press»<ref>«Դուբլինյան բժշկական ամսագիր»։— ''Խմբ.։''</ref>, p. 322) զարգացնում է այն ուսմունքը, որ բոլոր օրգանական էակները ծագել են մեկ նախասկզբնական ձևից։ Նրա հիմնական համոզմունքները և հարցի հետագա զարգացումը արմատական կերպով տարբերվում են իմիններից, և քանի որ դ-ր Ֆրեկը այժմ (1861 թ.) հրատարակել է իր «Տեսակների ծագումը օրգանական ազգակցության միջոցով» ուրվագիծը, իմ կողմից ավելորդ կլիներ ձեռնարկել նրա գաղափարների շարադրման դժվարին խնդրին։
Հերբերտ Սպենսերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Spencer>'''Սպենսեր Հերբերտ''' (Spencer Herbert)։— Հայտնի փիլիսոփա, բուրժուական պոզիտիվիստ Անգլիայում (1820—1903)։ Իր փիլիսոփայած կան փիլիսոփայական երկերում մինչև Դարվինը զարգացրել է ամենահարմարվածի գերապրելու միջոցով բնության մեջ էվոլյուցիայի միտքը։ Ողջունել է Դարվինի «Տեսակների ծագման» լույս տեսնելը և դարձել է նրա ջերմ կողմնակից։ Սոցիոլոգիայում փորձել է հասարակական կյանքի երևույթները քննարկել, հենվելով բնության երևույթների մալթուսական խեղաթյուրված մեկնաբանության վրա։ Այսպես կոչված «սոցիալ-դարվինիստներից» մեկն է, սոցիալիզմի թշնամի։</ref> իր ուրվագծում (որը սկզբում լույս է տեսել «Leader»-ում 1852 թ. մարտին ու արտատպվել է նրա «Essays»<ref>«Փորձեր»։— ''Խմբ.։''</ref>-ում 1858 թ.) զարմանալի ուժով և հմտությամբ համեմատում է օրգանական էակների ստեղծման և զարգացման տեսությունները։ Ելնելով ընտանի կենդանիների և մշակովի բույսերի անալոգիայից, այն փոփոխություններից, որոնց ենթարկվում են շատ տեսակների սաղմերը, այն դժվարություններից, որ զգացվում են տեսակներն ու տարատեսակները տարբերելիս, և ընդհանուր աստիճանականության սկզբունքից, նա եզրակացնում է, որ տեսակները փոփոխվել են, և նրանց փոփոխությունը վերագրում է գոյության պայմանների փոփոխությանը։ Նույն հեղինակը (1855 թ.) գրել է նաև հոգեբանություն, ելնելով այն սկզբունքից, որ բոլոր մտավոր հատկություններն ու ընդունակությունները անխուսափելիորեն ձեռք են բերվում աստիճանաբար։
1852 թվականի նշանավոր բուսաբան Նոդենը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Naudin>'''Նոդեն''' (Naudin Ch.)։— Բուսաբան Ֆրանսիայում (1858—1899)։ Սկզբում ասիստենտ Musée d’histoire naturalle-ու՝ Փարիզում, հետո դիրեկտոր Villa Thuret ակկլիմատիզացիայի այգու՝ Անտիբի մոտ, Ֆրանսիայի հարավում։ Հիմնական աշխատություններ ունի դդմազգիների ընտանիքի մասին։ Կողմնակից տեսակների ծագման ընտրության միջոցով, որը սակայն ներգործում է վերջնական պատճառների շնորհիվ։</ref> տեսակների ծագման մասին իր հիանալի հոդվածում («Revue Horticole.»<ref>«Պարտեզագործական տեղեկատու»։— ''Խմբ.։''</ref>, p. 102), հետագայում մասամբ արտատպված «Novelles Archives de Museum»<ref>«Մուզեի նոր արխիվները»։ — ''Խմբ.։''</ref>, I, p. 171, հայտնել է իր համոզմունքը, որ տեսակներն առաջանում են այն եղանակով, ինչ եղանակով առաջանում են կուլտուրական տարատեսակները, իսկ վերջին պրոցեսը նա վերագրում է մարդու կողմից գործադրվող արհեստական ընտրությանը։ Բայց նա չի մատնանշում, թե ընտրությունը ինչպես կարող է գործել բնական վիճակում։ Դեկան Հերբերտի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Herbert /> նման նա ենթադրում է, որ տեսակներն իրենց ծագման սկզբում ավելի պլաստիկ էին, քան այժմ։ Նա մեծ նշանակություն է տալիս այն բանին, որին անվանում է վախճանական պատճառի սկզբունք. «puissance mystérieuse, indéterminée; fatalité pour les uns; pour les autres volonté providentielle dont l’action incéssante sur les êtres vïvants détermine à toutes les époques de l’existence du monde la forme, le volume, et la durée de chacun d’eux, en raison de sa déstinée dans l’ordre des choses dont il fait partie. C’est cette puissance qui harmonise chaque membre à l’ensemble, en l’appropriant à la fonction qu’il doit remplir dans l’organism général de la nature, fonction, qui est pour lui sa raison d’être»<ref>[«Խորհրդավոր, անորոշ ուժ. ոմանց համար ճակատագրականությունը, մյուսների համար նախախնամության կամքն է, որի անդադար ներգործությունը կենդանի էակների վրա աշխարհի գոյության բոլոր դարաշրջաններում որոշում է նրանցից յուրաքանչյուրի ձևը, ծավալը և երկարակեցությունը՝ համապատասխան նրա նշանակության այն իրերի կարգում, որոնց մասն է կազմում նա։ Հենց այդ ուժն է, որ յուրաքանչյուր անդամը համապատասխանեցնում է ամբողջին, հարմարեցնելով նրան այն դերին, որ նա պիտի կատարի բնության ընդհանուր օրգանիզմում, այն դերին, որ նրա գոյության իմաստն է»]։<br>Բրոննի «Untersuchungen über die Entwkkelungs Entwickelungs Gesetze»-ում ասածների հիման վրա պարզվում է, որ նշանավոր բուսաբան և հնէաբան Ունգերը 1852 թ. տպագիր կերպով հայտնել է իր համոզմունքը, որ տեսակները փոփոխվում և զարգանում են։ 1821 թ. նույն համոզմունքն է հայտնել Դալտոնը բրածո համրուկների մասին իր և Պանդերի կողմից կատարած ուսումնասիրության մեջ։ Նման հայացքներ, ինչպես հայտնի է, հայտնել է նաև Օկեանը իր միստիկական «Natur Philosophie»-ում։ Գոդրոնի «De l’Espèce» գրքում հանդիպող այլ վկայակոչումների հիման վրա պարզվում է, որ Բորի Սեն Վենսենը, Բուրդախը, Պուարեն և Ֆրիսն ընդունել են, որ նոր տեսակները շարունակ նորից առաջանում են։ Ես կարող եմ ավելացնել, որ այս պատմական ակնարկում հիշատակված և տեսակների փոփոխականության վերաբերմամբ իրենց համոզմունքը արտահայտած կամ, համենայն դեպս, առանձին ստեղծագործական ակտեր չընդունող երեսուն և չորս հեղինակներից քսանյոթը միևնույն ժամանակ եղել են բնապատմության և երկրաբանության զանազան, բնագավառներում հատուկ հետազոտությունների հեղինակներ։</ref>։
1853 թ. նշանավոր երկրաբան կոմս Կեյզերլինգը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Keyserling>'''Կեյզերլինգ''' (Keyserling Alexander)։— Բնախույզ Էստոնիայում (1815—1891)։ Մասնակցել է Ռուսաստանում կատարված մի շարք գիտարշավների (Ուրալ, Պեչորա)։ Հրատարակել է իր ճանապարհորդությունների նկարագրությունները, մասնակցել է «Եվրոպայի ողնաշարավորները» կոլեկտիվ աշխատությունը կազմելուն։</ref> («Bulletin de la Soe Geolog»<ref>«Երկրաբանական ընկերության բյուլետեն»։— ''Խմբ.։''</ref> 2-nd Ser., t. X, p, 357) հայտնել է այն միտքը, որ ինչպես որոշ հիվանդություններ, որոնք առաջանում են միազմների միջոցով, նորից ծագում էին ու արագ կերպով տարածվում ամբողջ աշխարհում, այնպես էլ որոշ դարաշրջաններում գոյություն ունեցող տեսակների սաղմերը կարող էին ենթարկվել իրենց շրջապատող որոշ առանձնահատուկ մոլեկուլների քիմիական ներգործությանը և նոր ձևերի սկիզբ տալ։
Նույն 1853 թ. դ-ր Շաֆհաուզենը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Schaffhausen>'''Շաֆհաուզեն''' (Schaffhausen Hermann)։—Մարդաբան Գերմանիայում (1816—1893)։</ref> {Werhandl. des Naturhist. Vereins des Preuss Rheinlands»<ref>«Հռենոսյան մարզի բնախույզների ընկերության աշխատություններ»։— ''Խմբ.։''</ref>) հրատարակել է մի հիանալի կշռադատություն֊ կշռադատություն, որտեղ նա ապացուցում է օրգանական ձևերի առաջընթաց զարգացումը երկրի վրա։ Նա եզրակացնում է, որ շատ տեսակներ մեծ ժամանակաշրջանների ընթացքում պահպանվել են անփոփոխ, մինչդեռ մյուսները փոփոխվել են։ Տեսակը տարբերելու հնարավորությանը նա բացատրում ,է միջանկյալ ձևերի անհետացմամբ։ «Այսպիսով, ապրող բույսերն ու կենդանիները անհետացածներից չեն բաժանվում որպես ստեղծագործության առանձին ակտեր և պետք է դիտվեն որպես նրանց հաջորդները, որոնք նրանցից առաջացել են չընդհատվող վերարտադրության միջոցով»։
Ֆրանսիացի նշանավոր բուսաբան Լեկոկը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lecoq>'''Լեկոկ''' (Lecoq Henri)։— Բնախույզ Ֆրանսիայում (1802—1871)։ Բնապատմության պրոֆեսոր, Բուսաբանական այգու դիրեկտոր Կլերմոնում։ Գրել է բնագիտության զանազան ճյուղերի՝ բուսաբանության, քիմիայի, երկրաբանության և գյուղատնտեսության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ։</ref> 1854 թվականին գրում է («Etudes sur Géograph. Bot.»<ref>«Ուրվագծեր բույսերի աշխարհագրության մասին»։— ''Խմբ.։''</ref> t. I, p. 250). «On voit que nos recherches sur la fixité ou la variation de l’espèce nous conduisent directement aux idées émises par deux hommes justement célèbres, Geoffroy Saint-Hilaire et Goethe<ref>«Այստեղից երևում է, որ տեսակների անփոփոխության կամ փոփոխականության մասին մեր որոնումները մեզ ուղղակի հանգեցնում են այն գաղափարներին, որ հռչակել են երկու իրավամբ նշանավոր մարդիկ՝ Ժոֆֆրուա Սենտ-Իլերը և Գյոթեն»։— ''Խմբ.։''</ref>. Բայց Լեկոկի ընդարձակ աշխատության մեջ ցրված մյուս նախադասությունները կասկած են հարուցում այն մասին, թե նա ինչ չափերով էր ընդունում տեսակների փոփոխականությունը։
Լիննեյան ընկերության ամսագրի երրորդ հատորը բովանդակում է այն հոդվածները, որոնք 1858 թ. հուլիսի 1-ին ներկայացված են մ-ր Ուոլլեսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wallace /> և իմ կողմից և պարփակում են, ինչպես երևում է ներկա աշխատության ներածությունից, բնական ընտրության տեսությունը, որ զարգացրել է մ-ր Ուոլլեսը զարմանալի պարզությամբ և ուժով։
Ֆոն-Բերը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Baer>'''Բեր Կարլ-Էրնեստ''' (Baer von Karl-Ernest)։— Հայտնի կենդանաբան և սաղմնաբան Ռուսաստանում (1792—1876)։ ԵդեալիստԻդեալիստ, օրգանիզմների ծագման միասնականության տեսության հակառակորդ։ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Գրել է բազմաթիվ աշխատություններ սաղմնաբանության բնագավառից, առաջադրել է հայտնի «Բերի օրենքը»՝ ի հակակշիռ մատերիալիստ-էվոլյուցիոնիստների «զարգացման բիոգենետիկական օրենքին»։</ref> որը կենդանաբանների այնպիսի խոր հարգանքն է վայելում, մոտավորապես 1859 թվականին (տե՛ս պրոֆ. Ռուդոլֆ Վագների<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wagner_Rudolph>'''Վագներ Ռուդոլֆ''' (Wagner Rudolph)։— Ֆիզիոլոգ Գերմանիայում (1805—1864)։ Ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Գետտինգենում։ Իր կյանքի վերջին շրջանում զբաղվել է մարդաբանությամբ և հրատարակել է Բերի հետ միասին մարդկանց զանազան գանգերի առաջացման մասին մի աշխատություն։</ref> «Zoologich—Antropologiche Untersuchungen.»«Zoologisch—Antropologische Untersuchungen»<ref>«Կենդանաբանական—մարդաբանական հետազոտություններ»։— ''Խմբ.։''</ref> 1861 թ., էջ 51), հիմնվելով աշխարհագրական տարածման օրենքների վրա, այն համոզմունքն է հայտնում, որ այժմ իրարից խիստ տարբերվող ձևերն առաջացել են մի ընդհանուր, նախածնողից։
1859 թվականի հունիսին պրոֆ. Հյոքսլին<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Huxley>'''Հյոքսլի''' (Huxley Thomas-Henry)։— Կենդանաբան Անգլիայում (1825—1895)։ Սկզբում բժիշկ անգլիական նավատորմումդ իսկ հետո կենդանաբանության պրոֆեսոր, Դարվինի «Տեսակների ծագումը» լույս տեսնելուց հետո դարձել է նրա ջերմ կողմնակիցը և դարվինիզմի ժողովրդականացնողն Անգլիայում, կատարելով այդ տեսակետից նույն դերը, ինչ որ Հեկկելը Գերմանիայում։</ref> թագավորական ինստիտուտում կարդացել է «Կենդանական կյանքի կայուն տիպերի մասին» դասախոսությունը։ Ուշադրություն դարձնելով նման դեպքերին, նա նկատում է. «Դժվար է բացատրել նման փաստերի նշանակությունը, եթե ենթադրենք, թե կենդանիների և բույսերի բոլոր տեսակները կամ կազմվածքի բոլոր հիմնական տիպերը ստեղծվել ու տեղադրվել են մեր մոլորակի մակերեսի վրա երկար ժամանակամիջոցներից հետո՝ շնորհիվ առանձին ստեղծագործական ակտերի։ Եվ չպետք է մոռանալ, որ նման ենթադրությունը նույնպես քիչ է հիմնավորվում ավանդությամբ կամ հայտնությամբ, ինչպես և հակասում բնության տրամադրած ընդհանուր անալոգիաներին։ Մյուս կողմից, եթե մենք դիտենք «կայուն տիպերը» այն հիպոթեզի տեսանկյունից, որի հիման վրա մի որոշ ժամանակում ապրող տեսակներն առաջանում են առաջներում ապրող տեսակներից աստիճանական փոփոխության միջոցով, մի հիպոթեզի, որը թեև դեռ ապացուցված չէ և զգալիորեն այլանդակված է նրան մի քանի կողմնակիցների կողմից, բայց առայժմ դեռ միակն է, որն ունի ֆիզիոլոգիական իմաստ,— ապա այդ տիպերի գոյությունը միայն կապացուրեր, որ երկրաբանական ժամանակաշրջանում կենդանի էակների կրած փոփոխությունները աննշան են ամբողջությամբ վերցրած այն փոփոխությունների համեմատությամբ, որ կրել են նրանք»։
1859 թ. դեկտեմբերին Հուկերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker>'''Հուկեր Ժոզեֆ-Դալտոն''' (Hooker Joseph-Dalton)։ Հայտնի բուսաբան Անգլիայում (1817—1911), Բուսաբանական այգու դիրեկտոր Լոնդոնի մոտ, Կյու քաղաքում։ նկարագրել Նկարագրել է երկրագնդի մեծ մարզերի բուսական աշխարհները և հիմք է դրել նրանց զարգացման պատմության ուսումնասիրության։ Եղել է Դարվինի բարեկամը, մշակել է նրա «Բիգլ» նավով կատարած ճանապարհորդության ժամանակ Գալապագոս կղզիների վրա հավաքած բույսերի հավաքածուները և երկրաբան Լյայելի Լյաելի հետ (տես) 1858 թվականին ներկայացրել է Լոնդոնի Լիննեյան ընկերությանը՝ «Դարվինի չհրատարակած աշխատությունից մի քաղվածք տեսակի մասին» և տեսակների ծագման մասին ամերիկացի բուսաբան Ազա-Գրեյին 1857 թ. Դարվինի գրած նամակից մի հատված, որն ապացուցում է նրա առաջնությունը այդ տեսության ձևակերպման մեջ։</ref> լույս ընծայեց իր «Ավստրալիական բուսականության ներածություն» աշխատությունը։ Այդ կապիտալ աշխատության առաջին մասում նա ընդունում է փոփոխության միջոցով տեսակների ծագման ուսմունքը և այն հիմնավորում է բազմաթիվ ինքնուրույն դիտումներով։
Ներկա աշխատության առաջին հրատարակությունը լույս է տեսել 1859 թ. նոյեմբերի 24-ին, իսկ երկրորդը՝ 1860 թ. հունվարի 7-ին։
===ՕՐԳԱՆՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՂ ՎԱՐԺԵՑՄԱՆ ԵՎ ՈՉ ՎԱՐԺԵՑՄԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ===
Առաջին գլխում բերված փաստերի հիման վրա, ինձ թվում է, չի կարելի կասկածել այն բանում, որ մեր ընտանի կենդանիների մի քանի օրգանների վարժեցումը ամրապնդել է այդ օրգանները և մեծացրել նրանց չափերը, իսկ ոչ վարժեցումը, ընդհակառակը, փոքրացրել է նրանց, ինչպես նաև այն բանում, որ նման փոփոխությունները ժառանգաբար փոխանցվում են։ Ազատ բնության մեջ համեմատության համար մենք չունենք նմուշներ, որոնց հիման վրա կարողանայինք դատել օրգանների տևական վարժեցման կամ ոչ վարժեցման ազդեցության մասին, որովհետև մեզ անհայտ են նախասկզբնական ձևերը։ Բայց շատ կենդանիներ ունեն այնպիսի օրգաններ, որոնց կառուցվածքը լավագույն կերպով կարելի է վերագրել նրանց ոչ վարժեցմանը։ Ինչպես նկատում է պրոֆեսոր Օուենը, <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> ամբողջ բնության մեջ չի կարելի գտնել ավելի մեծ անոմալիա, քան թռչել չկարողացող թռչունը. բայց և այնպես կան այդպիսի մի քանի թռչուններ։ Հարավ-ամերիկական կարճաթև բադը (logger headed duck) կարողանում է միայն ջրի մակերեսին խփել թևերով, որոնք նրա մոտ նույն վիճակում են, ինչ որ ընտանի էլսբերիական բադինը (Aylesbury duck)։ Ուշագրավ է այն, որ Կյոնինգհեմի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Cunningham>'''Կյոնինգհեմ''' (Cunningham Richard)։— Բուսաբան և ճանապարհորդ Անգլիայում (1793—1835)։ Բուսաբանական այգու դիրեկտոր Սիդնեյում։</ref> դիտումների համաձայն, երիտասարդ թռչունները կարող են թռչել, մինչդեռ մեծերը կորցրել են այդ ընդունակությունը։ Քանի որ արածող խոշոր թռչունները հազվադեպ են թռչում, բացի աչն դեպքերից, երբ փրկվում են վտանգից, ուստի հավանական է թվում, որ գիշատիչ գազաններից զուրկ օվկիանոսային կղզիների վրա ապրող կամ ոչ վաղուց ապրած թռչունների թևազուրկ վիճակը առաջացել է նրանց թռչելու օրգանների ոչ վարժեցման հետևանքով։ Ջայլամը, ճիշտ է, ապրում է մայր ցամաքների վրա և ենթարկվում է վտանգների, որոնցից չի կարող փրկվել թռիչքի միջոցով, բայց դրա փոխարեն նա պաշտպանվում է, աքացի տալով ոչ ավելի վատ, քան որևէ չորքոտանի։ Մենք կարող ենք ենթադրել, որ ջայլամի նախահայրը կենսակերպով նմանվել է արոսին և նրա մարմնի մեծության ու կշռի ավելացման հետ զուգընթաց մեկը մյուսին հաջորդող մի շարք սերունդների ընթացքում նրա ոտները ավելի ու ավելի են վարժվել, իսկ թևերը ավելի քիչ, մինչև որ, վերջապես, վերջնականապես անպետքացել են թռիչքի համար։
Կերբին<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Kirby>'''Կերբի Վիլիամ''' (Kirby William)։— Միջատաբան Անգլիայում (1759—1850)։ Նրա աշխատությունների թվում կա մի մենագրություն Անգլիայի մեղուների մասին և կենդանիների պատմության, սովորությունների և բնազդների մասին երկհատոր աշխատությունը։</ref> նկատել է (ես էլ կարող եմ հաստատել նրա դիտողությունը), որ գոմաղբով սնվող բզեզների արուներից շատերի առջևի վերջավորությունների թաթերը հաճախ կոտրտված են։ Նա զննել է իր հավաքածուի մեջ եղած տասնյոթ օրինակ և ոչ մեկի վրա ոտների այդ մասի հետքն էլ չի գտել։ Onites appelles բզեզի ոտնաթաթերն այնպես միշտ բացակայում են, որ բզեզի նկարագրություններում նա նշված է որպես այդ մասերից զուրկ։ Մի քանի այլ սեռերի մեջ նրանք գտնվում են սաղմնային վիճակում։ Եգիպտացիների սրբազան բզեզը (Ateuchus) բոլորովին զուրկ է դրանցից։ Պատահական վնասվածքների ժառանգական փոխանցումը հաստատող վճռական վկայություն դեռևս չկա, բայց այն զարմանալի դեպքերը, որ դիտել է Բրոուն-Սեկարը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Brown_Sequard>'''Բրոուն Սեկար''' (Brown-Séquard Charles-Edward)։— Հայտնի ֆիզիոլոգ և նյարդաբան Ֆրանսիայում (1817—1894)։ Աշխատել է նաև Ամերիկայում և Անգլիայում։ 1878 թ. նշանակվել է էքսպերիմենտալ բժշկականության պրոֆեսոր College de France-ում որպես Կլոդ Բերնարի հաջորդ։ Գրել է մոտ 500 աշխատություն ֆիզիոլոգիայի բնագավառից, այդ թվում նաև ներքին սեկրեցիայի մասին։ Հեղինակ լայնորեն հայտնի փորձերի, որոնք ապացուցում են օրգանիզմների ձեռք բերած Հատկությունների ժառանգումը և նյարդային սիստեմի վճռական նշանակությունը ձեռք բերվածների Ժառանգելիության գործում։</ref> երբ ծովախոզուկների վրա կատարված վիրահատության հետևանքները ժառանգական են եղել, պետք է մեզ դրդեն զգուշավոր լինել նաև այդ փաստի հնարավորությունը ժխտելու մեջ։ Համենայն դեպս Ateuchus-ի թաթերի լրիվ բացակայությունը և այլ սեռերի մեջ նրանց թերզարգացումը ավելի շրջահայաց է դիտել ոչ թե որպես ժառանգական վնասվածքների դեպքեր, այլ որպես վարժեցման տևական բացակայության հետևանքներ։ Քանի որ աղբաբզեզներից շատ շատերին մենք գտնում ենք կոտրատված թաթերով, ուստի այդ կորուստը պետք է տեղի ունենա նրանց կյանքի վաղ շրջանում, իսկ դա ցույց է տալիս, որ տվյալ օրգանները մեծ նշանակություն չեն կարող ունենալ և հետևապես զգալի վարժեցման չեն կարող ենթարկվել։
===ԲԱԶՄԻՑՍ ԿՐԿՆՎՈՂ, ԹԵՐԱՃ ԵՎ ՑԱԾՐ ԿԱԶՄՎԱԾՔՈՎ ՄԱՐՄՆԱՄԱՍԵՐԸ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ===
Ըստ երևույթին, պետք է որպես կանոն ընդունել այն, ինչպես այդ նկատել է Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Geoffroy_Saint_Hilaire_Isidor /> որ ինչպես տեսակների, այնպես էլ տարատեսակների մեջ փոփոխական է լինում այն օրգանների թիվը, որոնք միևնույն անհատի մոտ բազմիցս կրկնվող են (օրինակ, օձերի ողները, առէջքները բազմայր ծաղիկներում). ընդհակառակը, եթե նույն օրգանը կամ նույն մարմնամասը թվով ավելի քիչ է, ապա այդ թիվը հաստատուն է լինում։ Նույն գիտնականը, իսկ նրանից հետո նաև մի քանի բուսաբաններ նկատել են, որ բազմիցս կրկնվող մարմնամասերը փոփոխական են նաև իրենց կառուցվածքով։ Քանի որ «վեգետատիվ կրկնությունը», եթե այստեղ օգտագործենք պրոֆ. Օուենի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> այդ արտահայտությունը, հանդիսանում է ավելի ցածր կազմվածքի հատկանիշ, ապա հենց նոր արտահայտված դրույթները համընկնում են բնախույզների մեջ ավելի լայն տարածված այն կարծիքի հետ, որ կազմվածքի ավելի ցածր աստիճանների վրա կանգնած էակներն ավելի փոփոխական են, քան ավելի բարձր կազմվածքով օրգանիզմները։ Ես կարծում եմ, որ կազմվածքի ցածր աստիճան ասելով այստեղ հասկանում ենք առանձին օրգանների գործունեության մասնագիտացման ավելի ցածր աստիճան, իսկ քանի դեռ մի մարմնամասը կատարում է մի քանի տարբեր աշխատանքներ, մենք կարող ենք բացատրել, թե ինչու նա պահպանում է իր փոփոխականությունը, այսինքն, թե ինչու բնական ընտրությունը չի վերացնում ամեն մի փոքրիկ շեղում, ինչպես այդ արվում է այն դեպքում, երբ որոշ մաս կատարում է միայն մի հատուկ աշխատանք։ Նույն հիման վրա էլ դանակը, որով կտրում են ամեն տեսակի առարկաներ, կարող է համարյա ամեն ձևի լինել, մինչդեռ միայն մի որոշակի աշխատանքի համար նախասահմանված գործիքը պետք է ունենա միանգամայն որոշակի ձև։ Բնական ընտրությունը, այդ երբեք չպետք է մոռանալ, ներգործում է միայն տվյալ էակի օգտին և այդ օգուտի միջոցով։
Թերզարգացած (ռուդիմենտար) մարմնամասերը, ինչպես ընդունում են բոլորը, չափազանց փոփոխական են։ Այդ խնդրին մենք դեռ վերադառնալու ենք. այստեղ ես միայն կնկատեմ, որ նրանց փոփոխականությունը հավանորեն տեղի է ունենում նրանց անօգտակարությունից, որի հետևանքով բնական ընտրությունը չէր կարող սահմանափակել շեղումների առաջացման այդ ձգտումը։
===ՄԻ ՄԱՐՄՆԱՄԱՍ, ՈՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՄ ԲԱՑԱՌԻԿ ՁԵՎՈՎ ԶԱՐԳԱՑԱԾ Է ՄԻ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ՄՈՏ՝ ՀԱՄԵՄԱՏԱԾ ԱԶԳԱԿԻՑ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՈՒՅՆ ՄԱՐՄՆԱՄԱՍԵՐԻ ՀԵՏ, ԵՐԵՎԱՆ է ՀԱՆՈՒՄ ՈՒԺԵՂ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿՈՒՄ===
Մի քանի տարի առաջ ես զարմացել էի միստր Ուոտերհաուզի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Waterhouse /> այդ իմաստով արած դիտողության վրա։ Ըստ երևույթին պրոֆ. Օուենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> նույնպես եկել է նման եզրակացության։ Բայց ինձ թվում է, թե համարյա անհուսալի է որևէ մեկին համոզելու փորձը այդ դրույթի անկասկածելիության մասին, չբերելով իմ հավաքած փաստերի երկար շարանները, որոնք, իհարկե, այստեղ բերվել չեն կարող։ Ես միայն կարող եմ իմ համոզմունքը արտահայտել այն բանում, որ այդ կանոնը ամենալայն կիրառություն է գտնում։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ նման դատողությունների ժամանակ հնարավոր են սխալների մի քանի աղբյուրներ, բայց հույսով եմ, որ դրանք ես նկատի եմ առել։ Ամենից առաջ պետք է առանձին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այդ կանոնը ոչ մի դեպքում չի վերաբերում օրգաններին, ինչքան էլ նրանք արտասովոր կերպով զարգացած լինեն, եթե միայն այդ օրգաններով օժտված տեսակը կամ տեսակները դրանով չեն տարբերվում իրենց մոտիկ այլ շատ տեսակներից։ Այսպիսով, չղջիկի թևը գոյացում է, որը չափազանց աննորմալ է կաթնասունների ամբողջ դասի համար, և, այնուամենայնիվ, այդ կանոնը նրա վերաբերմամբ չի կարող կիրառվել, քանի որ չղջիկների ամբողջ խումբն օժտված է թևերով. այդ կանոնը կիրառելի կլիներ միայն այն դեպքում, եթե որևէ տեսակ նույն սեռին պատկանող տեսակների համեմատությամբ ունենար անսովոր կերպով զարգացած թևեր։ Այդ կանոնը առանձնապես խիստ կերպով վերաբերում է երկրորդական սեռական հատկանիշներին, երբ նրանք արտահայտվում են որևէ անսովոր ձևով։ «Երկրորդական սեռական հատկանիշներ» տերմինը Հունտերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hunter>'''Հունտեր''' (Hunter John)։— Վիրահատ և անատոմ Անգլիայում (1728—1794)։ Գրել է մի շարք աշխատություններ կենսաբանության և համեմ ատ ական անատոմիայի բնագավառին վերաբերող։ Իրենից հետո թողել է մի թանգարան 10000 էքսպոնատներից թաղկացած, որի վրա ծախսել է իր ամբողջ կարողությունը։</ref> (Hunter) կիրառում է այն հատկանիշների վերաբերմամբ, որոնք պատկանում են միայն մի սեռի, թեև անմիջական առնչություն չունեն վերարտադրման բուն գործողության հետ։ Կանոնը վերաբերում է թե՛ արուներին և թե՛ էգերին, բայց վերջիններին ավելի փոքր չափով, որովհետև նրանք ավելի հազվագյուտ դեպքերում են ունենում աչքի ընկնող երկրորդական սեռական հատկանիշներ։ Պատճառը, թե ինչու այդ կանոնը այդքան խստորեն կիրառելի է երկրորդական սեռական հատկանիշներին, թերևս այն է, որ այդ հատկանիշները աչքի են ընկնում մեծ փոփոխականությամբ, անկախ նրանից, թե արդյոք նրանք բացառիկ զարգացում ունեն, թե ոչ։ Այս փաստի վերաբերմամբ, ես կարծում եմ, հազիվ թե կարելի է կասկածել։ Բայց որ մեր կանոնը չի սահմանափակվում միայն երկրորդական սեռական հատկանիշներով, պարզ կերպով երևում է հերմոֆրոդիտ փնջոտնյաների օրինակից. ուսումնասիրելով այդ ընտանիքը, ես հատկապես ի նկատի եմ ունեցել Ուոտերհաուզի դիտողությունը և լիովին համոզված եմ, որ այդ կանոնը համարյա միշտ արդարանում է։ Ես մի այլ աշխատության մեջ կբերեմ ամենից ավելի ուշագրավ դեպքերի ցուցակը, իսկ այստեղ կսահմանափակվեմ միայն մեկ օրինակով, որը կպարզաբանի կանոնն իր ամենալայն կիրառման մեջ։ Նստակյաց կյանք վարող փնշոտնյաների (Cirripedia ծովային ժայռերի) ծածկափեղկերը, որ նրանց կազմվածքի բառիս լիակատար իմաստով չափազանց կարևոր մասեր են, շատ քիչ են տարբերվում նույնիսկ տարբեր սեռերի մեջ. բայց Pyrgoma սեռի մի քանի տեսակների մոտ այդ փեղկերը ունենում են զարմանալի չափերով բազմազանություն, զանազան տեսակների հոմոլոգ փեղկերը իրենց ձևով բոլորովին տարբեր են լինում։ Միևնույն տեսակի պատկանող անհատների մոտ այդ տարբերության աստիճանը այնքան մեծ է, որ առանց չափազանցության մեջ ընկնելու կարելի է ասել, որ միևնույն տեսակին պատկանող տարատեսակները այդ կարևոր օրգանների կառուցվածքում ներկայացնում են ավելի խոր տարբերություններ, քան տարբեր սեռերի պատկանող տեսակների միջև եղած տարբերությունները։
Քանի որ միևնույն երկրում ապրող թռչունների միևնույն տեսակի անհատները միմյանցից շատ քիչ են տարբերվում, ուստի ես հատուկ ուշադրություն եմ դարձրել նրանց վրա, և այս կանոնը, իհարկե, այդ դասի վերաբերմամբ էլ արդարանում է։ Ես չեմ կարողացել համոզվել, թե այս կանոնը կիրառելի՞ է արդյոք նաև բույսերի նկատմամբ և այդ, իհարկե, զգալիորեն կխախտեր իմ հավատը դեպի այդ կանոնի ճշտությունը, եթե միայն բույսերի ընդհանուր փոփոխականության զգալի չափերը առանձնապես չեն դժվարացնի նրանց հարաբերական փոփոխականության աստիճանի գնահատումը։
Եթե կանգ առնենք փաստերի վրա, որոնք բերված են այստեղ չափազանց համառոտ՝ համեմատած աչքի ձևերի ընդարձակ, բազմազան աստիճանական շարքի հետ, որ ներկայացնում են պարզագույն կենդանիները։ Եթե հիշենք, թե որքան չնչին է ապրող ձևերի թիվը՝ համեմատած մահաջնջվածների հետ, ապա դժվարությունները, որոնք խոչընդոտ են հանդիսանում ընդունելու, որ բնական ընտրությունը կարող էր օպտիկական նյարդից կազմված, պիգմենտով և թափանցիկ թաղանթով ծածկված պարզ ապարատը դարձնել մի այնպիսի կատարելագործված օպտիկական գործիք, ինչպիսին է հոդվածոտանիների յուրաքանչյուր ներկայացուցչի աչքը, այդ դժվարությունները մեզ առանձնապես մեծ չեն թվա։
Նա, ով այդքան հեռու կգնա, չպետք է վարանի մի նոր քայլ ևս անելու, եթե կարդալով այս գիրքը, նա համոզվի, որ այլ տեսակետից չբացատրվող փաստերի ընդարձակ շարքերը բացատրվում են բնական ընտրության միջոցով փոփոխության տեսությամբ, ապա նա պետք ,է ընդունի որ մինչև անգամ այնքան կատարելագործված կառուցվածքը, ինչպիսին է արծվի աչքը, կարող է առաջանալ նույն ճանապարհով, թեև այս անգամ նա չունի միջակա ստադիաներ։ Ներկայացվել է նաև այսպիսի առարկություն, աչքը փոփոխելու և այն որպես կատարյալ կերպով աշխատող գործիք մշտապես պահպանելու համար, պետք է մի քանի զուգահեռ փոփոխություններ կատարվեն միաժամանակ, պնդելով, իբրև թե դա անհասկանալի է բնական ընտրության միջոցով, բայց ինչպես ես փորձել եմ ապացուցել ընտելացված կենդանիների փոփոխությունների մասին իմ գրքում, հարկ չկա ենթադրելու, որ այդ փոփոխությունները կատարվել են միաժամանակ, միայն եթե նրանք կատարվել են հաջորդաբար՝ չափազանց աննշան աստիճաններով։ Եվ բացի դրանից, տարբեր ձևի փոփոխություններ կարող էին ծառայել միևնույն ընդհանուր նպատակին, ինչպես նշել է Ուոլլեսը.<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wallace /> «Եթե ոսպնյակն ունի չափազանց մեծ կամ չափազանց փոքր կիզակետային հեռավորություն, այն կարելի է ուղղել փոփոխելով կորությունը, կամ նրա նյութի խտությունը։ Եթե կորությունը անկանոն է և ճառագայթները չեն հավաքվում մի կետում, այդ դեպքում կորության ճշտության յուրաքանչյուր մեծացումը կլինի արդեն բարելավում։ Ոչ բբի կծկումները, ոչ աչքի մկանային շարժումները չի կարելի համարել, որ անպայման անհրաժեշտ են տեսողության համար, այլ ներկայացնում են միայն կատարելագործումներ, որոնք կարող էին ավելանալ ու բարելավվել այդ գործիքի մշակման ամեն մի ստադիայում։ Կենդանական թագավորության բարձրակարգ բաժնում, հատկապես ողնաշարավորների մոտ, մենք տեսնում ենք այնքան պարզ աչք, որ նա նշտարաձկան մոտ կազմված է թափանցիկ մաշկի փոքրիկ պարկից, որն օժտված է նյարդով և պատած է պիգմենտով, բայց զրկված է որևէ այլ ապարատից։ Ձկների և սողունների մոտ, ինչպես նկատել է Օուենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> «Դիօպտրիկական ապարատը ներկայացնում է կատարելագործվածության աստիճանների մի երկար շարք»։ Զարմանալի է, որ մինչև անգամ մարդու մոտ, Վիրխովի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Virchow>'''Վիրխով''' (Virchow Rudolph)։— Հայտնի բժիշկ և անատոմ, գիտության մեջ հետադիմական, քաղաքականության մեջ սոցիալիզմի թշնամի։ Հեղինակ, տեսության օրգանիզմի մասին՝ որպես «ինքնուրույն բջիջների ֆեդերացիայի» և պրեֆորմիստական ուսմունքի, որ ամեն կենդանի բան միայն բջջից է»։ Այդ տեսությունը հերքված է Օ. Բ. Լեպեշինսկայայի աշխատանքներով։</ref> հեղինակավոր վկայության հիման վրա, հիանալի ոսպնյակ է առաջանում սաղմի մոտ մաշկի պարկանման ծալքում տեղավորված վերնամաշկի բջիջների կուտակումից, իսկ ապակենման մարմինը առաջանում է սաղմնային ենթամաշկային հյուսվածքից։ Բայց աչքի կառուցվածքի զարմանալի, թեև ոչ բացարձակ կատարյալ մանրամասնությունների ծագման մասին ճիշտ եզրակացության հանգելու համար, անհրաժեշտ է, որ մեր բանականությունը հաղթահարի երևակայությանը։ Սակայն, ես ինքս չափազանց խիստ զգացել եմ այդ դժվարությունը, ուստի չեմ զարմանա, որ ուրիշները ևս կարող են տատանվել այդ մտքի հանդեպ, թե հնարավոր է կիրառել բնական ընտրության սկզբունքն այդպիսի լայն սահմաններում։
Դժվար է խուսափել աչքը հեռադիտակի հետ համեմատելուց։ Մենք գիտենք, որ այդ գործիքը կատարելագործվել է մարդկային բարձր մտքերի երկարատև ջանքերով, դրանից մենք եզրակացնում ենք, որ աչքն էլ առաջացել է նման ճանապարհով։ Բայց արդյոք այդպիսի եզրակացությունը թույլ չէ՞ հիմնավորված։ Արդյոք մենք իրավունք ունե՞նք վերագրել արարչին մտավոր հատկություններ, որոնք նման են մարդկայինին։ Եթե մենք կամենում ենք աչքը համեմատել օպտիկական գործիքի հետ, մենք պետք է երևակայության ճիգով պատկերացնենք թափանցիկ հյուսվածքի շերտ, որի արանքները լցված են հեղուկով և նրա տակ փռվող նյարդով, որը զգայուն է լույսի նկատմամբ, այնուհետև մենք պետք է պատկերացնենք, որ այդ շերտի յուրաքանչյուր մասը դանդաղորեն տրոհվում է տարբեր խտություն ունեցող երկրորդական շերտերի, որոնք դասավորված են մեկը մյուսից տարբեր հեռավորության վրա և սահմանափակված են իրենց գծագրությունները աստիճանաբար փոխող մակերեսներով։ Այնուհետև մենք պետք է պատկերացնենք, որ գոյություն ունի գործունյա սկզբունք, բնական ընտրության կամ ամենահարմարվածի կենդանի մնալու ձևով, որը ուշադրությամբ հետևում է այդ թափանցիկ շերտերի յուրաքանչյուր ամենամանր փոփոխությանը և խնամքով պահպանում է նրանցից յուրաքանչյուրը, որը անընդհատ փոփոխվող պայմաններում այսպես թե այնպես նպաստում է ավելի պարզ պատկերի ստացմանը։ Մենք պետք է ենթադրենք, որ գործիքի ամեն մի նոր ձևափոխումը կատարվում է միլիոնավոր օրինակներով և պահպանվում է միայն այնքան ժամանակ, մինչև որ կստացվի ամենալավը, որից հետո բոլոր հները ենթարկվում են ոչնչացման։ Կենդանի մարմիններում փոփոխականությունը կառաջացնի թեթևակի փոփոխություններ, օրգանիզմների վերարտադրողական ընդունակությունը կբազմացնի նրանց գրեթե անսահման քանակությամբ, իսկ բնական ընտրությունը անսխալ հմտությամբ կվերցնի յուրաքանչյուր կատարելագործություն։ Ենթադրենք, թե այդ պրոցեսը կատարվում է միլիոնավոր տարիների ընթացքում և մշտապես կատարվում է բազմաթիվ կենդանի էակների միլիոնավոր անհատների վրա, և մի՞թե մենք չենք կարող պատկերացնել, որ ի վերջո կստացվի կենդանի օպտիկական գործիք, որը նույն չափով գերազանցում է ապակյա գործիքին, ինչ չափով, որ արարչի գործերը գերազանցում են մարդու արտադրանքներին։
Ձկների լողափամփուշտի օրինակն առանձնապես լավ է, որովհետև ակնառու կերպով դրսևորում է վերին աստիճանի կարևոր մի փաստ, որ մի գործունեության՝ լողացող մարմինը պահելու համար կառուցված օրգանը կարող է հարմարվել բոլորովին մի այլ գործունեության, այսինքն շնչելու համար։ Որոշ ձկների լողափամփոլշտը կարող է նաև մշակվել, դառնալ լսելիքի օրգանի լրացուցիչ ապարատ։ Բոլոր ֆիզիոլոգներն ընդունում են, որ լողափամփուշտը դիրքով և կառուցվածքով հոմոլոգ է կամ «իդեալական կերպով նման է» բարձրակարգ ողնաշարավոր կենդանիների թոքերին,— հետևաբար առիթ չկա կասկածելու, որ լողափամփուշտը իսկապես դարձել է թոք կամ բացառապես շնչառության համար գործածվող օրգան։
Այդ տեսակետին համապատասխան կարելի է եզրակացնել, որ իսկական թոքեր ունեցող բոլոր ողնաշարավոր կենդանիները ծագել են մի հին ու անհայտ նախատիպից, որն օժտված է եղել լողացող դրության մեջ մարմինը պահելու ապարատով կամ լողափամփուշտով։ Այսպիսով, մենք կարող ենք բացատրել, ինչպես որ ես այդ եզրակացնում եմ այդ մասերի վերաբերյալ Օուենի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> տված հետաքրքրական նկարագրությունից, այդ տարօրինակ փաստը, որ մեր ուտելիքի կամ ըմպելիքի յուրաքանչյուր պատառը պետք է անցնի շնչափողի անցքի վերևից, ենթարկվելով թոքերի մեջ ընկնելու վտանգին, չնայած այն հիանալի հարմարումին, որով փակվում է կոկորդի ճեղքը։ Բարձրակարգ ողնաշարավորների մոտ խռիկները վերջնականապես անհետացել են, բայց սաղմերի մոտ պարանոցի կողքերին ճեղքերը և արտերիաների օղականման ծռվածքները դեռևս նշում են նրանց նախկին դիրքը։ Հնարավոր է, որ բոլորովին կորցված խռիկները բնական ընտրությամբ աստիճանաբար վերամշակվել են որևէ մի այլ դեր կատարելու համար, այսպես, օրինակ, Լանդուան<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Landois>'''Լանդուա''' (Landois Leonard)։— Ֆիզիոլոգ Գերմանիայում (ծնվ. 1837 թ.)։ Գրել է ֆիզիոլոգիայի հայտնի դասագիրք, որը մի քանի անգամ է հրատարակվել և թարգմանված է շատ լեզուներով, այդ թվում նաև ռուսերեն։ Շատ է գրել զանազան պարազիտների անատոմիայի մասին։</ref> ցույց է տվել, որ միջատների թևերն առաջացել են տրախեաներից։ Ուրեմն, շատ հավանական է, որ այդ լայնածավալ դասի մեջ օրգանները, որոնք մի ժամանակ ծառայել են շնչելու համար, իսկապես դարձել են թռչելու օրգաններ։
Օրգանների միջև անցումների հարցը քննարկելիս մի գործունեությունը մյուսի փոխարկելու հնարավորությունը աչքաթող չանելն այնքան կարևոր է, որ ես կբերեմ մի օրինակ ևս այդ հնարավորությունը հաստատելու համար։ Ցողունավոր փնջոտնյաներն ունենում են մաշկի երկու փոքրիկ ծալքեր (ես անվանել են «ձվակիր երասանիկ»), որոնք ծառայում են մածուցիկ արտաթորանքի միջոցով ձվերը պարկում պահելու այնքան ժամանակ, մինչև որ մատղաշ կենդանիները դուրս կգան ձվերից։ Այդ փնջոտնյաները խռիկներ բոլորովին չունեն, իսկ նրանց մարմնի մակերեսը պարկի և փոքրիկ երասանիկի հետ միասին ծառայում են շնչառության համար։ Մյուս կողմից, Balanidae-ը կամ նստակյաց փնջոտնյաները չունեն այդ ձվակիր երասանիկը, ձվերն ազատ կերպով պառկած են պարկի հատակին խնամքով փակված խեցու ներսում. բայց այն տեղում, որտեղ տեղավորվում է երասանիկը, նրանց մոտ լինում է մեծ, խիստ ծալքավոր թաղանթ, որն ազատ կերպով հաղորդակից է պարկի և ամբողջ մարմնի շրջանառական խոռոչների հետ և բոլոր բնախույզների կողմից համարվում է խռիկներ։ Ես կարծում եմ, որ ոչ ոք չի վիճի, որ մի ընտանիքում ձվակիր երասանիկը և մյուսում խռիկները միմյանց հետ խիստ հոմոլոգ են. և իրոք այդ օրգաններն անզգալի աստիճաններով փոխարկվում են մեկը մյուսին։ Ուրեմն, առիթ չկա կասկածելու, որ մաշկի այդ երկու փոքրիկ ծալքերը, որոնք սկզբում ծառայել են որպես ձվակիր երասանիկ և միևնույն ժամանակ էլ թեթևակիորեն մասնակցել են շնչառությանը, աստիճանաբար բնական ընտրության ազդեցության տակ մշակվել են, դարձել խռիկներ, ընդ սմին նրանք միայն մեծացել են իրենց չափերով և կորցրել իրենց կպչուն գեղձերը։ Եթե բոլոր ցողունավոր փնջոտնյաները մահաջնջվեին,— և նրանք իրականության մեջ ավելի շատ են ենթարկվել բնաջնջման, քան նստակյացները,— ո՞ւմ մտքով կանցներ, որ այս վերջին ընտանիքում խռիկներն առաջացել են այն օրգաններից, որոնք սկզբում ծառայել են միայն նրա համար, որպեսզի ձվերը պարկից ջրի միջոցով դուրս չքշվեն։
Այժմ դառնանք ավստրալիական տեսակներին, թեև այս թռչունները սովորաբար մեկական ձու են ածում բնում, բայց հազվադեպ չէ միևնույն բնում երկու և նույնիսկ երեք ձու գտնելը։ Բրոնզագույն կկուի ձվերն իրենց մեծությամբ զգալիորեն տատանվում են, ունենալով ութից մինչև տասը գծաչափ երկարություն։ Եթե տեսակի համար ձեռնտու լիներ ավելի ևս փոքր չափերի ձվեր ածել, քան նա ածում է այժմ նրա համար, որպեսզի ձագերն ավելի շուտ դուրս գան ձվից (որովհետև ապացուցված է, որ ձվերի մեծության և նրանց թխսելու տևողության միջև գոյություն ունի հարաբերակցություն), այդ դեպքում դժվարություն չկա ընդունելու այնպիսի ցեղի կամ տեսակի առաջացման հնարավորությունը, որը կածեր ավելի ու ավելի մանր ձվեր, որովհետև ավելի հուսալի կլիներ նրանց վրա թուխս նստել և խնամել։ Մ-ր Ռեմզեյը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Ramsey>'''Ռեմզեյ''' (Ramsey Andrew Crombia)։— Երկրաբան Անգլիայում (1814—1891)։ Գրել է մի շարք աշխատություններ երկրաբանության վերաբերյալ։ </ref> նկատում է, որ ավստրալիական երկու կկուներ, ձվերը բաց բնում ածելիս, բացահայտ գերադասություն են տալիս իրենց սեփական ձվերին գույնով նմանվող ձվեր ունեցող բներին։ Եվրոպական տեսակը նկատելի կերպով հակում է ցուցաբերում դեպի այդպիսի բնազդը, բայց հաճախ նաև շեղվում է դրանից, ինչպես այդ երևում է նրանից, որ նա իր բաց գույնի, դժգույն ձվերն ածում է կանաչակապույտ գույնով ձվեր ունեցող շիկահավի բներում։ Եթե մեր կկուն անպայման դրսևորեր մատնանշված բնազդը, ապա այդ բնազդը անշուշտ կդասվեր նրանց շարքը, որոնց վերաբերմամբ ընդունվում է, որ նրանք բոլորը միաժամանակ են ձեռք բերվել։ Ավստրալիական բրոնզագույն կկուի ձվերը, ըստ մ-ր Ռեմզեյի խոսքերի, գույնով արտասովոր կերպով փոփոխական են. այդ պատճառով բնական ընտրությունը կարող էր զարգացնել և ամրացնել նրանց մեջ ամեն մի բարենպաստ փոփոխություն ինչպես այդ ուղղությամբ, այնպես էլ մեծության տեսակետից։
Եվրոպական կկուի ձագերն իրենց ընդունող ծնողների ձագերին բնից դուրս են նետում ձվից դուրս գալուց հետո երեք օրվա ընթացքում, իսկ քանի որ կկուի ձագն այդ հասակում խիստ անօգնական է, ուստի մ-ր Գուլդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gould_John /> սկզբում հակվել է կարծելու, որ ձագերին դուրս նետելու գործողությունը կատարում են հենց իրենց ընդունող ծնողները։ Բայց այժմ նա վստահելի վկայություն է ստացել, որ իրոք տեսել են, թե ինչպես մատղաշ կկուն, որը թեև կույր է և գլուխը բարձրացնելու ընդունակ չէ, ինքն է դուրս նետում իր խորթ եղբայրներին։ Դիտողը նրանցից մեկին նորից է դրել բնի մեջ, և նրան այնտեղից նորից դուրս են նետել։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես կարող էր զարգանալ այդպիսի տարօրինակ ու զզվելի մի բնազդ, ապա այն դեպքում, եթե մատղաշ կկուի համար շատ կարևոր էր,— ինչպես որ հավանորեն կա իրականում,— ծնվելուց հետո շուտով ստանալ հնարավորին չափ ավելի շատ սնունդ, ես առանձին դժվարություն չեմ տեսնում այն բանում, որ կկուն աստիճանաբար մի շարք հաջորդական սերունդներում ձեռք է բերել կույր ցանկություն, ուժ և կառուցվածք, որոնք անհրաժեշտ են ձագերին դուրս նետելու գործողությունը կատարելու համար, որովհետև այդպիսի սովորությունների և անհրաժեշտ կառուցվածքի ամենալավ զարգացում ունեցող մատղաշ կկուները կարող էին ամենից ավելի հեշտությամբ մեծանալ։ Այդ բնածին բնազդը ձեռք բերելու համար առաջին քայլը կարող էր լինել մատղաշ թռչունների մի մասի բոլորովին չնախամտածված անհանգստությունը, երբ նրանք մեծացել և ավելի ամրակազմ էին դարձել, իսկ հետո այդ սովորությունը կարող էր զարգանալ և անցնել ավելի վաղ հասակին։ Դա ինձ համար ավելի մեծ դժվարություն չի ներկայացնում, քան այն, որ ձվից դեռ դուրս չեկած ճուտը ձեռք է բերել կեղևը ծակելու բնազդ, կամ այն, որ օձի ձագը իր վերին ծնոտի վրա, ըստ Օուենի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> դիտողության, ունի ժամանակավոր սուր ատամ ձվի ամուր կեղևը պատռելու համար։ Ուստի՝ եթե օրգանիզմի յուրաքանչյուր մասը ենթակա է անհատական տատանումների ամեն մի հասակում և վարիացիաները հակում ունեն համապատասխան կամ ավելի վաղ հասակում ժառանգաբար փոխանցվելու,— սրանք դրույթներ են, որոնք չի կարելի ժխտել,— այդ դեպքում երիտասարդ անհատի բնազդները և կառուցվածքը կարող են աստիճանաբար փոփոխվել, ինչպես չափահաս անհատ ինը, այս երկու բացատրությունները պետք է կամ պահպանվեն կամ ընկնեն բնական ընտրության ամբողջ տեսության հետ միասին։
Ամերիկական թռչունների մի շատ յուրահատուկ սեռի Molothrus-ի մի քանի տեսակները, որոնք մոտ են մեր սարյակներին, կկուի նման ունեն պարազիտային սովորություններ և իրենց բնազդների կատարելության աստիճանի մեջ ներկայացնում են հետաքրքրական հաջորդականություն։ Molothrus badius-ի երկու սեռն էլ, ինչպես այդ հաստատում է գերազանց դիտող մ-ր Հուդզոնը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hudson /> երբեմն ապրում են խառը երամներով, երբեմն էլ զույգերով։ Երբեմն նրանք սեփական բուն են շինում, երբեմն էր գրավում են որևէ այլ թռչունի պատկանող բուն և այդ դեպքում դուրս են նետում օտար ձագերին։ Որոշ դեպքերում նրանք ձու են ածում իրենց գրաված բնում, այլ դեպքերում դրա համար բնի գագաթին սարքում են մի բավական տարօրինակ կառուցում։ Սովորաբար այդ թռչուններն իրենց ձվերի վրա իրենք են թուխս նստում և իրենք էլ սնուցում են իրենց ձագերին, բայց մ-ր Հուդզոնն ասում է, որ ամենայն հավանականությամբ, նրանք երբեմն են պարազիտություն անում, որովհետև նա տեսել է այդ տեսակի երիտասարդ թռչուններ, որոնք գնում են այլ տեսակների չափահաս թռչունների հետևից, ըստ որում նրանք ճիչերով պահանջում էին իրենց համար կեր։ Molothrus-ի մի այլ տեսակի՝ M. bonariensis-ի մոտ պարազիտային սովորությունները անհամեմատ ավելի մեծ չափով են զարգացած, քան առաջինի մոտ, բայց դեռ ամենևին կատարելագործված չեն։ Որքան ինձ հայտնի է, այդ թռչունը միշտ ուրիշների բներում է ձու ածում, բայց ուշագրավ է այն, որ երբեմն մի քանի թռչուններ միասին սկսում են շինել կոպիտ անկանոն մի բուն, տեղավորելով այն զարմանալի մի անհաջող տեղում, օրինակ մեծ տատասկափշի վրա։ Սակայն, որքան մ-ր Հուդզոնը կարողացել է համոզվել, նրանք երբեք չեն ավարտում իրենց այդպիսի բունը։ Հաճախ նրանք օտար բնում այնքան շատ (15-ից մինչև 20) ձու են ածում, որ այդ ձվերից հավանորեն միայն շատ քչերի կամ նույնիսկ ոչ մեկի վրա թուխս չեն նստում։ Բացի դրանից, նրանք սովորություն ունեն գրաված բնի ձվերը կտցահարելով ծակել անկախ այն բանից, թե նրանք պատկանում են իրենց սեփական տեսակին կամ ընդունող ծնողներին։ Վերջապես, նրանք գետին են նետում շատ ձվեր, որոնք այնտեղ էլ ոչնչանում են։ Երրորդ տեսակը՝ հյուսիս-ամերիկական M. pecoris-ը ձեռք է բերել նույնքան կատարելագործված բնազդներ, ինչքան կկուն, և օտար բնում մեկ ձվից ավելի երբեք չի ածում, որի հետևանքով մատղաշ թռչունի սնուցում ր բոլորովին ապահովված է լինում։ Հուդզոնը էվոլյուցիայի վճռական հակառակորդ է, բայց թվում է, թե նա այնքան զարմացել է Molothus bonariensis-ի անկատար բնազդներից, որ բերում է իմ խոսքերը, հարցնելով. «Արդյոք չպե՞տք է մենք այդ սովորությունները համարենք ոչ թե որպես հատկապես ի վերուստ առաքված կամ ստեղծված բնազդներ, այլ որպես փոքրիկ հետևանքներ, որոնք բխում են մի ընդհանուր օրենքից, այն է՝ աստիճանական անցման օրենքից»։
Ես այստեղ ուզում եմ հիշեցնել մի դիտողություն, որ ես արել եմ առաջ, այդ այն է, որ կարող է դարերի երկար շարք պահանջվել, որպեսզի օրգանիզմը հարմարվի որոշ նոր և հատուկ կենսապայմանների, օրինակ օդում թռչելու, և որ, հետևաբար, անցումային ձևերը հաճախ պետք է երկար ժամանակ սահմանափակ տարածում ունենային որևէ մի մարզում, բայց երբ այդպիսի հարմարեցումը տեղի է ունեցել և քիչ տեսակներ այդպիսով ձեռք են բերել մեծ առավելություն այլ օրգանիզմների հանդեպ, բավական է արդեն համեմատաբար կարճ ժամանակ, որպեսզի առաջանան տարամիտվող շատ ձևեր, որոնք արագորեն ու լայնորեն տարածվում են ամենուրեք։ Պրոֆ. Պիկտեն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Pictet /> այս աշխատության մասին իր հիանալի վերլուծության մեջ խոսելով անցումային վաղ ձևերի մասին և որպես օրինակ վերցնելով թռչուններին, չի կարողանում պատկերացնել, թե ինչպես ենթադրյալ նախատիպի առջևի վերջավորությունների հաջորդական փոփոխությունները կարող էին որևէ տեսակետից առավելություն ներկայացնել։ Սակայն ուշադրություն դարձնենք Հարավային օվկիանոսի պինգվինների վրա։ Այդ թռչունների առջևի վերջավորություններն արդյոք չե՞ն գտնվում հենց ճիշտ այնպիսի անցումային վիճակում, որ նրանք «ոչ թաթեր են, ոչ էլ թևեր»։ Մինչդեռ այդ թռչունները հաղթականորեն պահպանում են իրենց տեղը գոյության կռվում, քանի որ նրանք ապրում են անհամար քանակությամբ և շատ ձևերով։ Ես չեմ ենթադրում, թե մենք այստեղ ունենք իսկական անցումային աստիճաններ, որոնցով անցել են թռչունների թևերն իրենց զարգացման ընթացքում, բայց արդյո՞ք մենք որևէ առանձին դժվարության կհանդիպենք, ընդունելով այն հնարավորությունը, որ պինգվինի որևէ փոփոխված հետնորդին օգտակար է եղել ձեռք բերել նախ տեղափոխվելու ընդունակություն՝ խփելով իր թևերը ջրի մակերեսին, ինչպես այդ անում է ֆալկլանդյան կարճաթև բադը, իսկ հետո նաև բարձրանալ ջրի մակերեսից ու փոխադրվել օդի մեջ։
Ես այժմ կբերեմ մի քանի օրինակներ, որոնք պարզաբանում են վերոհիշյալ դիտողությունները, և ցույց կտամ, թե ինչպես մենք սխալի մեջ ընկնելու վտանգի ենք ենթարկվում, ենթադրելով, որ տեսակների ամբողջ խմբեր հանկարծակի են առաջացել։ Նույնիսկ այնպիսի կարճատև ժամանակամիջոցում, որն անցել է Պիկտեի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Pictet /> հնէաբանական մեծ աշխատության առաջին և երկրորդ հրատարակությունների միջև, որ հրատարակվել են 1844—1846 և 1853—1857 թվականներին, մեր տեղեկությունները կենդանիների շատ խմբերի առաջին անգամ երևալու և անհետանալու մասին զգալիորեն փոխվել են, իսկ երրորդ հրատարակությունը հավանորեն կպահանջի է՛լ ավելի զգալի փոփոխություններ։ Ես կարող եմ հիշեցնել մի լավ հայտնի փաստ, որ ընդամենը մի քանի տարի առաջ հրատարակված երկրաբանական ձեռնարկներում ասվում էր, որ կաթնասունները հանկարծակի երևան են եկել երրորդային սերիայի սկզբում, իսկ այժմ բրածո կաթնասունների գտնվելու ամենահարուստ վայրերից մեկը հայտնի է երկրորդային սերիայի կեսին և բացի դրանից, իսկական կաթնասուններ են հայտնաբերվել նոր կարմիր ավազաքարի մեջ՝ այդ մեծ սերիայի գրեթե ամենասկզբում։ Կյուվիեն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Cuvier /> բազմիցս հայտնել է այն համոզմունքը, որ երրորդային նստվածքներից ոչ մեկի մեջ բրածո կապիկներ չկան, իսկ այժմ բրածո տեսակներ հայտնաբերված են Հնդկաստանում, Հարավային Ամերիկայում և Եվրոպայում, նույնիսկ այնպիսի խոր շերտերում, ինչպես միոցենայիններն են։ Եթե չլինեին Միացյալ նահանգների նոր կարմիր ավազաքարի վրա ոտների հետքերի պահպանման հազվագյուտ դեպքերը, ո՞վ կարող էր ենթադրել, որ այդ ժամանակաշրջանում գոյություն են ունեցել առնվազն երեսուն զանազան տեսակի թռչնանման կենդանիներ և նրանցից մի քանիսները հասնում էին հսկայական մեծության։ Այդ շերտերում ոսկրի ոչ մի բեկոր չի գտնվել։ Դեռ ոչ այնքան վաղ հնէաբանները այն կարծիքին էին, թե թռչունների ամբողջ դասը հանկարծակի կերպով երևան է եկել էոցենի ժամանակաշրջաններում, իսկ այժմ մենք գիտենք ըստ պրոֆ. Օուենի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> վկայության, որ թռչունների մի ձև անկասկած գոյություն է ունեցել ներին կանաչ ավազաքարի նստվածքների դարաշրջանում, իսկ դեռ ավելի վերջերս Սոլենհոֆենի<ref>Սոլենհոֆենում 1869 թ. գտնված է թռչունի մի առանձին փետուր, 1861 թ. նույն տեղում գտել են Archeopteryx թռչունի ոչ լրիվ մի օրինակ, իսկ 1877 թվականին՝ այդ թռչունի լրիվ օրինակը։— ''Խմբ.։''</ref> յուրայի թերթաքարերում գտնված է Archeopteryx տարօրինակ թռչունը, որն ունեցել է մողեսի նման երկար պոչ, որի յուրաքանչյուր ողի վրա նստած են եղել երկու փետուրներ և թևեր, որոնց վրա եղել են երկուական ճանկեր։ Այդ հայտնագործությունը հազիվ թե ոչ ավելի քիչ> քան մի որևէ ուրիշը, ցույց տվեց, թե ինչքան մենք դեռ քիչ գիտենք երկրի հին բնակիչների մասին։
Ես կարող եմ բերել ևս մեկ օրինակ, որին ես ինքս վկա եմ եղել, և որը այղ պատճառով առանձնապես զարմացրել է ինձ։ Բրածո նստակյաց փնջոտնյա խեցգետինների (Cirripedia) մասին, իմ մեմուարում, հիմնվելով այժմ ապրող և երրորդային մահաջնջված տեսակների մեծ թվի վրա, անհատներով արտասովոր հարուստ շատ տեսակների վրա, որոնք տարածված են ամբողջ աշխարհում՝ սկսած արկտիկական մարզերից մինչև հասարակած և ապրում են խորության զանազան գոտիներում՝ սկսած մակընթացության վերին սահմանից մինչև 50 ֆատոմը<ref>Տե՛ս 401 էջի ծանոթությունը։— ''Խմբ.։''</ref>, հիմնվելով նույնիսկ ամենահին երրորդային շերտերում օրինակների հիանալի պահպանվածության վրա և այն հեշտության վրա, որով կարելի է ճանաչել այդ կենդանու փեղկի նույնիսկ բեկորը, հիմնվելով այս բոլոր հանգամանքների վրա, ես պնդել եմ, որ եթե բրածո Cirripedia-ները գոյություն ունենային երկրորդային ժամանակաշրջանում, նրանք անպայման պահպանված ու գտնված կլինեին. բայց քանի որ այն ժամանակ ոչ մի տեսակ չէր հայտնաբերվել այդ տարիքն ունեցող շերտերում, ուստի ես դրանից եզրակացրել եմ, որ այդ մեծ խումբը հանկարծակի կերպով զարգացել է երրորդային դարաշրջանի սկզբում։ Դա խիստ կերպով շփոթեցնում էր ինձ, ավելացնելով էլի մի ավելորդ օրինակ, ինչպես ես այն ժամանակ կարծում էի, որ տեսակների մի մեծ խումբ հանկարծակի կերպով է երևան եկել։ Բայց հենց որ լույս տեսավ իմ աշխատությունը, մի փորձառու հնէաբան՝ Բոսկեն,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Boskuet>'''Բոսկե''' (Boskuet)։— Երկրաբան և հնէաբան։</ref> ինձ ուղարկեց նստակյաց Cirripedia-ի անկասկածելի մի ներկայացուցչի լրիվ օրինակի նկարը. այդ բրածոյին նա ինքն էր հանել Բելգիայի կավճային նստվածքներից, և կարծես թե դեպքը առանձնապես զարմանալի դարձնելու համար դուրս եկավ, որ դա Chthamalus էր, մի շատ սովորական, խոշոր և ամենուրեք տարածված սեռ, որի ոչ մի տեսակը մինչև այժմ գտնված չէ նույնիսկ ոչ մի երրորդային նստվածքում։ Ավելի ևս վերջերս մ-ր Վուդվորդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Woodward /> վերին կավճի մեջ հայտնաբերել է մի Pyrgoma, որը նստակյաց Cirripedia-ի մի առանձին ենթաընտանիքի ներկայացուցիչ է. այնպես որ ներկայումս մենք բավականաչափ ապացույցներ ունենք, որ կենդանիների այդ խումբը գոյություն է ունեցել երկրորդային ժամանակաշրջանի ընթացքում։
Մինչև այժմ մենք ի միջի այլոց ենք խոսել տեսակների և նրանց խմբերի մահաջնջման մասին։ Բնական ընտրության տեսության համաձայն հին ձևերի մահաջնջվելը և նոր ու կատարելագործված ձևերի երևան գալը սերտ կերպով կապված են միմյանց հետ։ Նախկին ուսմունքը, թե երկրի ամբողջ բնակչությունը ոչնչացել է պարբերաբար կրկնվող աղետներով, այժմ լքված է գրեթե բոլոր, նույնիսկ այնպիսի երկրաբանների կողմից, ինչպես Էլի դը-Բոմոնը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Elie_de_Beaumont>'''Էլի-դը-Բոմոն''' (Elie de Beaumont Jean Baptiste-Armand-Louis-Leonce)։— Երկրաբան Ֆրանսիայում, (1798—1874)։ Հեղինակ բազմաթիվ երկրաբանական ուսումնասիրությունների, այդ թվում լեռնակազմական պրոցեսների վերաբերյալ ղեկավար աշխատությունների։ Նրա ամենահայտնի երկասիրություններն են՝ «Երկրագնդի մակերևույթի վրա տեղի ունեցած մի քանի ռևոլյուցիաների ուսումնասիրությոէնները» (1829—1830) և «Դիտողություն լեռնային սիստեմների մասին» (1840—1852)։</ref> Մուրչիսոնը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Murchison /> Բարրանդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Barrande /> և ուրիշներ, որոնց ընդհանուր հայացքները պետք է որ բնականորեն բերեին այդպիսի եզրակացության։ Ընդհակառակը, հիմնվելով երրորդային ֆորմացիաների ուսումնասիրության վրա, մենք իրավունք ունենք կարծելու, որ տեսակները և տեսակների խմբերը աստիճանաբար մեկը մյուսի հետևից անհետանում են՝ սկզբում մի տեղում, հետո մի ուրիշ և վերջապես ամենուրեք երկրի վրա։ Ասենք՝ որոշ հազվագյուտ դեպքերում, օրինակ մի պարանոցի պատռվելու դեպքում և դրա հետևանքով հարևան ծովի մեջ բազմաթիվ նոր բնակիչների ներխուժման ժամանակ կամ որևէ կղզու վերջնական խորասուզման ժամանակ մահաջնջման պրոցեսը կարող էր արագ կատարվել։ Ինչպես առանձին տեսակների, այնպես էլ տեսակների ամբողջ խմբերի գոյության տևողությունը շատ տարբեր է. շատ խմբեր, ինչպես մենք տեսանք, գոյություն ունեին կյանքի մեզ հայտնի առաջին նշույլների երևալու ժամանակից սկսած մինչև մեր օրերը, մյուսները անհետացել են դեռ մինչև պալեոզոյան էրայի վերջանալը։ Ըստ երևույթին ճշտորոշ օրենք չկա, որով սահմանվեր առանձին տեսակի կամ առանձին սեռի գոյության տևողությունը։ Հիմք կա կարծելու, որ տեսակների մի ամբողջ խմբի մահաջնջումը ավելի դանդաղ է ընթանում, քան նրանց առաջացումը, եթե նրանց հայտնվելը և անհետանալը պատկերացնենք, ինչպես այդ արել ենք առաջ, անհավասար հաստություն ունեցող ուղղաձիգ գծով, ապա այդ գիծը իր վերին ծայրում, որը պատկերում է մահաջնջման ընթացքը, կնեղանա ավելի աստիճանաբար, քան ստորին ծայրում, որը ներկայացնում է տեսակների առաջին անգամ հայտնվելը և նրանց թվի սկզբնական աճումը։ Սակայն որոշ դեպքերում տեսակների ամբողջ խմբերի, օրինակ երկրորդային ժամանակաշրջանի վերջին ամմոնիտների անհետացումը տեղի է ունեցել զարմանալիորեն արագ կերպով։
Տեսակների անհետացման պրոցեսը թվում էր անըմբռնելի գաղտնիքով սքողված։ Մի քանի հեղինակներ նույնիսկ ենթադրել են, որ ինչպես անհատի կյանքն ունի միայն որոշակի տևողություն, այնպես էլ տեսակները գոյություն ունեն միայն մի որոշակի ժամանակ։ Տեսակների մահաջնջումը ինձ ավելի զարմանալի էր թվում, քան որևէ մեկ ուրիշին։ Երբ ես Լա-Պլատայում գտա ձիու մի ատամ, որը գտնվում էր մաստոդոնտի, մեգաթեբիայի, տոքսոդոնտի և այլ մահաջնջված հրեշների մնացորդների հետ միասին, որոնք բոլորն էլ վերջին երկրաբանական ժամանակաշրջաններից մեկում գոյություն են ունեցել այժմ ևս գոյություն ունեցող խեցիների հետ միաժամանակ, դա ինձ վերին աստիճանի զարմացրեց, որովհետև ես գիտեի, որ ձին այն ժամանակից սկսած, երբ իսպանացիները նրան բերել են Հարավային Ամերիկա, այնտեղ վայրենացել է և բազմացել ամենուրեք անսովոր չափով, և ես ինձ հարց էի տալիս, թե ինչ պատճառ կարող էր այդքան նոր ժամանակներում այդտեղ առաջացնել նախկին ձիու անհետացումբ, երբ կյանքի պայմանները ակնհայտորեն բարենպաստ են։ Բայց իմ զարմանքը անհիմն էր։ Պրոֆ. Օուենը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> շուտով նկատեց, որ թեև այդ ատամը շատ նման է այժմյան ձիու ատամին, բայց պատկանում է մահաջնջված մի տեսակի։ Եթե այդ ձին մինչև այժմ գոյություն ունենար, բայց լիներ բավական հազվագյուտ, ոչ մի բնախույզի դա տարօրինակ չէր թվա, որովհետև բոլոր երկրներում, բոլոր դասերի տեսակների ահագին քանակություն պատկանում է հազվագյուտների թվին։ Երբ մենք հարց ենք տալիս, թե ինչո՞ւ այս կամ այնտեսակը հազվագյուտ է, մենք գտնում ենք պատասխանը, որ նրա կենսապայմաններում ինչ որ անբարենպաստ բան կա. բայց ի՞նչ է այդ ինչ-որ բանը, մենք համարյա երբեք չենք կարող ասել։ Եթե այդ բրածո ձին մինչև այժմ գոյություն ունենար որպես հազվագյուտ տեսակ, մենք կարող էինք հավատացած լինել, մյուս բոլոր կաթնասունների անալոգիայով, չբացառելով նաև դանդաղ բազմացեղ փղին, ինչպես նաև գիտենալով ընտանի ձիու նատուրալիզացիայի պատմությունը Հարավային Ամերիկայում, որ ավելի բարենպաստ պայմաններում նա շատ կարճ ժամանակում կլցներ ամբողջ մայր ցամաքը։ Բայց մենք չէինք կարողանա ասել, թե ինչպիսին են եղել այն անբարենպաստ պայմանները, որոնք արգելք են եղել նրա զարգացմանը, արդյոք այստեղ ներգործել է որևէ մե՞կ պատճառ, թե շատ պատճառներ, ձիու կյանքի ի՞նչ շրջանում և ի՞նչ չափով գործել են նրանք։ Եթե այդ պայմանները, թեև դանդաղ կերպով, շարունակ ավելի ու ավելի անբարենպաստ են դարձել, մենք հավանորեն չէինք նկատի այդ հանգամանքը, մինչդեռ բրածո ձին ավելի ու ավելի հազվադեպ կհանդիպեր ու վերջապես կանհետանար, իսկ նրա տեղը կգրավեր որևէ ավելի բախտավոր մրցակից։
տեղ վայրենացել է և բազմացել ամենուրեք անսովոր չափով, և ես ինձ հարց էի տալիս, թե ինչ պատճառ կարող էր այդքան նոր ժամանակներում այդտեղ առաջացնել նախկին ձիու անհետացումբ, երբ կյանքի պայմանները ակնհայտորեն բարենպաստ են։ Բայց իմ զարմանքը անհիմն էր։ Պրոֆ. Օուենը շուտով նկատեց, որ թեև այդ ատամը շատ նման է այժմյան ձիու ատամին, բայց պատկանում է մահաջնջված մի տեսակի։ Եթե այդ ձին մինչև այժմ գոյություն ունենար, բայց լիներ բավական հազվագյուտ, ոչ մի բնախույզի դա տարօրինակ չէր թվա, որովհետև բոլոր երկրներում, բոլոր դասերի տեսակների ահագին քանակություն պատկանում է հազվագյուտների թվին։ Երբ մենք հարց ենք տալիս, թե ինչո՞ւ այս կամ այն տեսակը հազվագյուտ է, մենք գտնում ենք պատասխանը, որ նրա կենսապայմաններում ինչ որ անբարենպաստ բան կա. բայց ի՞նչ է այդ ինչ-որ բանը, մենք համարյա երբեք չենք կարող ասել։ Եթե այդ բրածո ձին մինչև այժմ գոյություն ունենար որպես հազվագյուտ տեսակ, մենք կարող էինք հավատացած լինել, մյուս բոլոր կաթնասունների անալոգիայով, չբացառելով նաև դանդաղ բազմացեղ փղին, ինչպես նաև գիտենալով ընտանի ձիու նատուրալիզացիայի պատմությունը Հարավային Ամերիկայում, որ ավելի բարենպաստ պայմաններում նա շատ կարճ ժամանակում կլցներ ամբողջ մայր ցամաքը։ Բայց մենք չէինք կարողանա ասել, թե ինչպիսին են եղել այն անբարենպաստ պայմանները, որոնք արգելք են եղել նրա զարգացմանը, արդյոք այստեղ ներգործել է որևէ մե՞կ պատճառ, թե շատ պատճառներ, ձիու կյանքի ի՞նչ շրջանում և ի՞նչ չափով գործել են նրանք։ Եթե այդ պայմանները, թեև դանդաղ կերպով, շարունակ ավելի ու ավելի անբարենպաստ են դարձել, մենք հավանորեն չէինք նկատի այդ հանգամանքը, մինչդեռ բրածո ձին ավելի ու ավելի հազվադեպ կհանդիպեր ու վերջապես կանհետանար, իսկ նրա տեղը կգրավեր որևէ ավելի բախտավոր մրցակից։ Դժվար է միշտ մտքում պահել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր կենդանի էակի բազմացումը միշտ կասեցվում է աննկատելի թշնամական պատճառներով և որ այդ աննկատելի պատճառները միանգամայն բավական են, որպեսզի տեսակը դառնա սակավաթիվ և վերջապես իսպառ մահաջնջվի։ Այս հարցերն այնքան քիչ են պարզաբանված, որ հաճախ ես լսել եմ, թե ինչպես զարմանք են հայտնել այն առթիվ, որ մահաջնջվել են այնպիսի խոշոր հրեշներ, ինչպես մաստոդոնտը և ավելի ևս հին դինոզավրները, կարծես թե միայն մարմնի ամրությունը կարող է հաղթանակ ապահովել գոյության կռվում։ Ընդհակառակը, մարմնի մեծ չափերով որոշ դեպքերում, ինչպես այդ նկատել է Օուենը, <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> պայմանավորվում է ավելի արագ անհետացումը, որովհետև խոշորության դեպքում պահանջվում է մեծ քանակությամբ կերակուր։ Հնդկաստանում կամ Աֆրիկայում մարդու երևան գալուց առաջ երևի ինչ որ պատճառ է եղել, որը կասեցրել է այժմ ապրող փղի անընդհատ բազմացումը։ Այդ հարցում շատ իրազեկ դատավոր դոկտոր Ֆոկոները<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Falconer /> կարծում է, որ Հնդկաստանում փղի բազմացմանը խոչընդոտ են հանդիսանում գլխավորապես միջատները, որոնք անդադար ուժասպառ են անում և թուլացնում նրան, նույնպիսի եզրակացության է եկել Բրուսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Bruce>'''Բրուս''' (Bruce James)։— Ճանապարհորդ Շոտլանդիայում (1730—1799), նրա բազմաթիվ ճանապարհորդություններից գլխավոր տեղն է բռնում Հյուսիսային և Կենտրոնական Աֆրիկայում և առանձնապես Հաբեշստանում կատարած ճանապարհորդությունը։</ref> աֆրիկական փղի վերաբերմամբ Հաբեշստանում։ Անկասկած է, որ միջատները և վամպիրները վճռական ազդեցություն ունեն Հարավային Ամերիկայի զանազան մասերում նատուրալիզացիայի ենթարկված ավելի խոշոր չորքոտանիների գոյության վրա։
Ուսումնասիրելով երրորդային ավելի նոր նստվածքները, մենք շատ դեպքերում նկատում ենք, որ տեսակների սակավաթվությունը նախորդում է մահաջնջմանը, և մենք գիտենք, որ միևնույնն է նկատվել նաև այն կենդանիների վերաբերմամբ, որոնք տեղ-տեղ կամ իսպառ ոչնչացվել են մարդու գործունեությունից։ Ես այստեղ կարող եմ կրկնել այն, ինչ գրել եմ 1845 թվականին, այն է՝ ընդունել, որ տեսակն իր անհայտանալուց առաջ սովորաբար սակավաթիվ է դառնում, չզարմանալ տեսակների սակավաթվության վրա, իսկ հետո խիստ զարմանալ, որ տեսակը դադարում է գոյություն ունենալուց, դա միևնույնն է, թե ընդունել, որ հիվանդությունը նախորդում է անհատի մահվանը, և չզարմանալ, լսելով հիվանդության մասին, իսկ հետո, երբ հիվանդ մարդը մեռել է, զարմանալ դրա վրա և կասկածել, որ մահվան պատճառը եղել է բռնության գործողություն։
===ՄԱՀԱՋՆՋՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՎ ԱՅԺՄ ԱՊՐՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ԱԶԳԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ===
Այժմ մեր ուշադրությունը սևեռենք մահաջնջված և այժմ ապրող տեսակների փոխհարաբերությունների վրա։ նրանք բոլորը խմբավորվում են փոքրաթիվ ընդարձակ դասերի մեջ, և այդ փաստը անմիջապես բացատրվում է զարգացման տեսությամբ։ Որքան հին է որևէ ձև, այնքան սովորաբար նա ավելի շատ է տարբերվում այժմ ապրողներից։ Բայց մահաջնջված տեսակները, ինչպես արդեն վաղուց նկատել է Բոկլենդը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Buckland>'''Բոկլենգ''' (Buckland William)։— Հայտնի երկրաբան և հնէաբան Անգլիայում (1784—1856)։ Սկզբում Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հետագայում Վեստմինստերյան աբբայության ավագ քահանա։ Մի շարք երկրաբանական և հնէաբանական աշխատությունների հեղինակ է։ Կրեացիոնիստ, փորձել է համաձայնեցնել երկրաբանական տվյալները աստվածաշնչի հետ։</ref> բոլորն էլ կարող են տեղավորվել կամ այժմ գոյություն ունեցող խմբերում կամ նրանց միջև եղած արանքներում։ Որ կյանքի մահաջնջված ձևերն օգնում են լցնելու այժմյան սեռերի, ընտանիքների և կարգերի միջև եղած արանքները, դա միանգամայն ճիշտ է. բայց քանի որ այդ դրույթը հաճախ անտեսվում է կամ նույնիսկ բացասվում է, ավելորդ չի լինի մի քանի դիտողություններ անել այդ առթիվ և բերել մի քանի օրին ակներ։ Եթե մենք սահմանափակվենք միևնույն դասի կամ ապրող, կամ մահաջնջված տեսակներն առանձին-առանձին քննարկելով, ապա մենք ամենևին այնպես լրիվ շարքեր չենք ունենա, ինչպես նրանք կստացվեն, եթե մեկը և մյուսը դասենք մի ընդհանուր սիստեմի մեջ։ Պրոֆեսոր Օուենի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> աշխատություններում մենք շարունակ հանդիպում ենք մահաջնջվածների վերաբերմամբ գործածվող «ընդհանրացած ձևեր» արտահայտությանը, իսկ Ագասսիսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> աշխատություններում «մարգարեական կամ սինթետիկ տիպեր» արտահայտությունը, և այդ տերմինները ցույց են տալիս, որ այդպիսի ձևերը իրոք հանդիսանում են միջակա կամ շաղկապող օղակներ։ Մի այլ հեղինակավոր հնէաբան՝ Գոդրին<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gaudry>'''Գոդրի''' (Gaudry Albert)։— Հնէաբան Ֆրանսիայում (ծն. 1827 թ.)։ Հայտնի է իր կատարած հնէաբանական հետազոտություններով Հունաստանում (1855—1860) և ընդհանրապես Արևելքում։ Գրել է մի շարք աշխատություններ հնէաբանության վերաբերյալ, այդ թվում նաև Արկտիկայի բրածո կենդանիների մասին։ Իդեալիստ, վիտալիստ։</ref> ամենապարզ կերպով ցույց է տվել, որ Ատտիկայում<ref>Ատտիկան միջին Հունաստանի հարավ-արևելյան մասն է՝ Աթենք գլխավոր քաղաքով։— ''Խմբ.։''</ref> իր հայտնաբերած բրածո կաթնասուններից շատերը լրացնում են գոյություն ունեցող սեռերի միջև եղած տարածությունները։ Կյուվիեն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Cuvier /> որոճողներին և հաստակաշիներին համարել է կաթնասունների երկու բոլորովին տարբեր կարգեր, բայց մինչև այժմ այնքան բրածո միջակա օղակներ են հայտնաբերվել, որ Օուենը ստիպված է եղել փոխել ամբողջ դասակարգությունը և մի քանի հաստակաշիների զետեղել որոճողների հետ մեկ ենթակարգի մեջ. օրինակ, խոզին ուղտից բաժանող մեծ տարածությունը լցվել է միջակա ձևերով։ Ungulata կամ սմբակավոր չորքոտանիները այժմ ստորաբաժանվում են զուգամատավորների և անզուգամատավորների, բայց հարավամերիկյան Macrauchenia-ն որոշ լափով այդ երկու մեծ ստորաբաժանումները կապում է միմյանց հետ։ Ոչ ոք չի ժխտի, որ հիպպարիոնը հանդիսանում է անցումային ձև այժմյան ձիու և մի քանի ավելի հին սմբակավորների միջև։ Ինչ զարմանալի միացուցիչ օղակ է ներկայացնում կաթնասունների շղթայի մեջ հարավամերիկյան տիպոթերիան, որը և արտահայտում է պրոֆ. Ժերվեի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gervais>'''Ժերվե''' (Gervais Paul)։— Կենդանաբան և հնէաբան Ֆրանսիայում (1816—1879)։ Կենդանաբանության և համեմատական անատոմիայի պրոֆեսոր սկզբում Մոնպելյեում և ապա Փարիզում՝ Սորբոնում։ Գրել է կենդանաբանության և հնէաբանության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ «Կաթնասունների բնապատմությունը» երկհատոր աշխատությունը։</ref> կողմից նրան տրված անունը, մի ձև, որը չի կարելի տեղավորել գոյություն ունեցող կարգերից և ոչ մեկի մեջ։ Կաթնասունների բոլորովին մի առանձին խումբ են կազմում ծովակովերը, և ներկայումս ապրող դյուգոնի և լամանտինի ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք չունեն հետևի վերջավորություններ, որոնցից նույնիսկ սաղմեր չեն մնացել, բայց բրածո Halitherium-ը, ըստ պրոֆեսոր Ֆլոուերի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Flower /> խոսքերի, ունի ոսկրացած ազդոսկրը, «որը հոդավորվում է կոնքի պարզ կերպով արտահայտված ազդրային հոդափոսի հետ», և, այսպիսով, այս կենդանին փոքր ինչ մոտենում է սմբակավոր չորքոտանիներին, որոնց հետ ծովակովերը նմանություն ունեն ուրիշ տեսակետներից։ Cetacea-ը կամ կետերը խիստ կերպով տարբերվում են մյուս բոլոր կաթնասուններից, բայց երրորդային Zeulodon-ը և Squalodon-ը, որոնց մի քանի բնագետներ զետեղել են մի առանձին ինքնուրույն կարգի մեջ, ներկայացնում են, պրոֆ. Հյոքսլիի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Huxley /> կարծիքով, իսկական Cetacea «և շաղկապող օղակ են հանդիսանում ջրում ապրող գիշատիչների հետ»։
Նույնիսկ թռչունների և սողունների միջև եղած հսկայական տարածությունը, համաձայն նույն պրոֆ. Հյոքսլիի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Huxley /> հետազոտությունների, մասամբ լրացվում է, և ամենաանսպասելի կերպով, մի կողմից ջայլամով ու բրածո արխեոպտերիքսով, իսկ մյուս կողմից բրածո Compsognathus-ով, որը դինոզավրների խմբի ներկայացուցիչներից մեկն է, իսկ այդ խումբն իր մեջ պարփակում է բոլոր ցամաքային սողունների ամենահսկաներին։ Անողնաշարավորների վերաբերմամբ Բարրանդը՝<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Barrande /> ամենաբարձր հեղինակությունը, որին միայն մենք կարող ենք վկայակոչել, հավատացնում է, որ նա ամեն օր ավելի ու ավելի է համոզվում այն կարծիքին, որ թեև պալեոզոյան կենդանիները կարող են, իհարկե, զետեղվել գոյություն ունեցող խմբերում, սակայն այդ հին ժամանակաշրջանում խմբերն իրենք այնպես պարզորոշ կերպով սահմանազատված չէին մեկը մյուսից, ինչպես այժմ նրանք սահմանազատված են։
===ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԴԱՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՒՅՆ ՄԱՐԶԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՆՄԱՆ ՏԻՊԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՐԵՆ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ===
Դեռ շատ տարիներ առաջ մ-ր Կլիֆտը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Clift>'''Կլիֆտ''' (Clift Williaim)։— Բնախույզ Անգլիայում (1775—1849)։ Աշխատել է ոսկրաբանության, հնէաբանության և այլ բնագավառներում։</ref> ցույց է տվել, որ ավստրալիական քարանձավներում գտնված բրածո կաթնասունները մերձավոր ազգակից են այդ մայր ցամաքի վրա այժմ ապրող պարկավորների հետ։ Հարավային Ամերիկայում նույնիսկ անպատրաստ դիտողը նկատում է նման հարաբերություններ՝ տեսնելով Լա-Պլատայի զանազան վայրերում գտնված զրահակրի զրահին նմանվող հսկա զրահի կտորները, և պրոֆեսոր Օուենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> զարմանալի կերպով ապացուցել է, որ այդպիսի առատությամբ այնտեղ թաղված բրածո կաթնասունների մեծ մասը պատկանում է հարավամերիկյան տիպին։ Այդ ազգակցությունն ավելի ևս պարզ կերպով հաստատվում է բրածո ոսկորների զարմանայի կոլեկցիայով, որ հավաքել են Լունդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lund>'''Լունդ''' (Lund P. W.)։— Հնէաբան Դանիայում։ Աշխատել է Բրազիլիայում, որտեղ գտել է հարուստ բրածո կենդանական աշխարհ, որը հիանալի կերպով նկարագրել է (1841—1845)։</ref> և Կլաուզենը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Clausen>'''Կլաուզեն''' (Clausen)։— Հնէաբան։</ref> Բրազիլիայի քարանձավներում։ Այդ փաստերն ինձ վրա այնպիսի ուժեղ տպավորություն են գործել, որ 1839 և 1845 թվականներին ես հանդես եմ եկել որպես «տիպերի հաջորդականության օրենքի» միևնույն մայր ցամաքի վրա ապրածի և ապրողի այդ զարմանալի հարաբերակցության ջերմ պաշտպան։ Հետագայում պրոֆ. Օուենը նույն ընդհանրացումը տարածել է նաև Հին Աշխարհի կաթնասունների վրա։ Այդ հեղինակը նույն օրենքը երևան է հանում նաև Նոր Զելանդիայի մահաջնջված հսկա թռչունների վերաբերյալ իր տված ռեստավրացիաներում. մենք այդ նույնը տեսնում ենք նաև բրազիլիական քարանձավներում գտնված թռչունների վրա։ Միստեր Վուդվորդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Woodward /> ցույց է տվել, որ այդ օրենքը կիրառելի է նաև ծովային խեցիների վերաբերմամբ, բայց կակղամորթների մեծամասնության լայն տարածման շնորհիվ այդ օրենքն այնքան էլ պարզորոշ կերպով չի արտահայտվում նրանց վրա։ Կարելի է նշել այլ օրինակներ էլ, օրինակ Մադերայի բրածո և այժմ ապրող քաղցրահամ ջրերի կակղամորթների միջև կամ Արալա-Կասպիական<ref>Այսպես է բնագրում։ Պետք էր ասել '''Կասպիական ծովի''', քանի որ ըստ Լ. Բերգի վկայության (Աշխարհագր. ընկ. Թուրքեստ. բաժ. Տեղեկագիր, 5-րդ 1908, 451) Արալյան ծովում արաչակասպիական կենդանիները գրեթե բացակայում են։— ''Խմբ.։''</ref> ծովի բրածո և կիսաքաղցրահամ ջրերում այժմ ապրող խեցիների միջև եղած հարաբերակցությունը։
Բայց հատկապես ի՞նչ է արտահայտում միևնույն մարզերում և միևնույն տիպերի հաջորդականության այս ուշագրավ օրենքը։ Պետք է շատ համարձակ լինել, որպեսզի համեմատելով Ավստրալիայի և Հարավային Ամերիկայի միևնույն լայնության տակ գտնվող մասերի կլիման, վճռեինք բացատրել, մի կողմից, այդ երկու մայր ցամաքների բնակիչների իրար նման չլինելը ֆիզիկական պայմանների տարբերությամբ կամ, մյուս կողմից, պայմանների նմանությամբ բացատրել միևնույն տիպերի գոյությունը յուրաքանչյուր մայր ցամաքի վրա երրորդային ժամանակաշրջանի ամենավերջին դարաշրջաններում։ Չի կարելի վկայակոչել նաև այն, որ գոյություն ունի մի անխախտելի օրենք, որի համաձայն պարկավորները պետք է գլխավորապես կամ բացառապես երևան գային Ավստրալիայում, կամ թե թերատամները և այլ ամերիկական տիպեր պետք է ծագում առնեին միայն Ամերիկայում։ Մենք գիտենք, որ նախկին ժամանակներում Եվրոպան բնակված է եղել բազմաթիվ պարկավորներով, և վերևում հիշատակված աշխատության մեջ ես ցույց եմ տվել, որ Ամերիկայում ցամաքային կաթնասունների բաշխման օրենքը առաջներում այլ է եղել, քան այժմ։ Հյուսիսային Ամերիկան առաջներում ցուցաբերել է շատ ընդհանուր հատկանիշներ մայր ցամաքի այժմյան հարավային կեսի նկատմամբ, և մայր ցամաքի հարավային կեսը առաջներն ավելի սերտ հարաբերակցության մեջ է եղել հյուսիսային կեսի հետ, քան այժմ։ Նմանապես Ֆոկոների<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Falconer /> և Կոտլիի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Cautley>'''Կոտլի''' (Cautley Ptoby-Thomas)։— Երկրաբան-ինժեներ Անգլիայում (1802—1871)։ Աշխատել է Հնդկաստանում Գանգես գետի ջրանցքների կառուցման վրա, զբաղվել է Ասիայի հնէաբանությամբ։ Գրել է մի շարք աշխատություններ Հյուսիսային Հնդկաստանի բրածո կենդանական աշխարհի վերաբերյալ։</ref> հայտնագործություններից մենք գիտենք, որ հյուսիսային Հնդկաստանը իր կաթնասուն կենդանիներով առաջներն ավելի սերտ հարաբերակցության մեջ է եղել Աֆրիկայի հետ, քան այժմ։ Կարելի է նույնանման փաստեր բերել նաև ծովային կենդանիների տարածման մասին։
Ինչպես մենք տեսանք, բնախույզներն աշխատում են յուրաքանչյուր դալի տեսակները, սեռերը և ընտանիքները դասավորել, այսպես կոչված, բնական սիստեմում։ Բայց ի՞նչ է հասկացվում այդ սիստեմի տակ։ Մի քանի հեղինակներ նրա վրա նայում են որպես մի պարզ սխեմայի, որով կարելի է միասին դասավորել ամենից ավելի միանման օրգանիզմները և բաժանել ամենից ավելի չնմանվողները, կամ այն համարում են մի արհեստական եղանակ ընդհանուր գրույթները հնարավորին չափ համառոտակի շարադրելու համարք այսինքն մեկ նախադասության մեջ տալ ընդհանուր հատկանիշները, օրինակ, բոլոր կաթնասունների համար, մյուսի մեջ՝ բոլոր գիշատիչների համար, մի ուրիշի մեջ էլ շների սեռի համար ընդհանուր հատկանիշները, իսկ հետո ավելացնելով մասնավոր սահմանում՝ տալ արդեն շների յուրաքանչյուր տեսակի լրիվ նկարագրությունը։ Այդպիսի սիստեմի հարմարությունը և օգտակարությունը իհարկե չի կարելի վիճարկել։ Բայց շատ բնախույզներ կարծում են, որ բնական սիստեմի տակ պետք է ինչ֊որ ավելի մեծ բան հասկանալ. նրանք հավատում են, որ նրա մեջ արտահայտվում է արարչի պլանը, սակայն քանի դեռ չի որոշված, թե ինչ պետք է հասկանալ արարչի պլան ասելով արդյոք որոշ կարգ ժամանակի ու տարածության մեջ, կամ թե մեկը և թե մյուսը միասին կամ էլի որևէ այլ բան, ինձ թվում է, որ այդ ձևով մեր գիտելիքների վրա ոչինչ չի ավելանում։ Այնպիսի արտահայտությունները, որոնք նման են ավելի կամ պապկաս ծածուկ ձևով կրկնվող այն հայտնի խոսքերին, որ ասել է Լիննեյը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Linne /> թե հատկանիշները չեն որոշում սեռը, այլ սեռն է որոշում հատկանիշները, ըստ երևույթին ցույց են տալիս, որ մեր դասակարգումները ենթադրում են ավելի խոր կապ, քան պարզ նմանություն։ Ես կարծում եմ, որ այդ այդպես էլ է և որ ծագման ընդհանրությունը, օրգանիզմների մերձավոր նմանության այդ միակ հայտնի պատճառը, հենց այն կապն է նրանց միջև, որը մասամբ բացվում է մեր առջև փոփոխությունների զանազան աստիճանները նկատող դասակարգումների միջոցով։
Այժմ ծանոթանանք դասակարգության կանոններին և այն դժվարություններին, որոնք առաջանում են այն տեսակետի պատճառով, որ դասակարգությունը կամ բացահայտում է ստեղծագործության մի ինչ֊որ անիմանալի պլան, կամ պարզապես ներկայացնում է մի սխեմա ընդհանուր դրույթներ շարադրելու համար և միմյանց հետ ամենից ավելի նման ձևերը զետեղելու համար։ Կարելի է կարծել, և, նախկին ժամանակում իսկապես այդպես էլ կարծում էին, որ դասակարգության մեջ ամենամեծ նշանակություն ունեն կառուցվածքի այն առանձնահատկությունները, որոնք իրենցով որոշում են յուրաքանչյուր էակի կենցաղը և գրաված ընդհանուր տեղը բնության տնտեսության մեջ։ Ոչինչ չի կարող ավելի սխալ լինել, քան այդ տեսակետը։ Ոչ ոք չի համարի, որ մկան և սրնչակի, դյուգոնի և կետի, կետի և ձկան արտաքին նմանությունն ունի որևէ նշանակություն։ Այդպիսի նմանությունը, ինչքան էլ նա սերտորեն կապված է այդ էակների ամբողջ կյանքի հետ, միայն որպես «հարմարողական կամ անալոգիական հատկանիշների» նշանակություն ունի և մենք դեռ կվերադառնանք այդպիսի նմանության վերլուծությանը։ Նույնիսկ կարելի է որպես ընդհանուր կանոն ընդունել, որ օրգանիզմի մի որևէ մաս որքան քիչ է կապված կենցաղի առանձնահատկությունների հետ, այնքան ավելի մեծ նշանակություն է ստանում դասակարգության համար։ Օրինակ, Օուենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> խոսելով դյուգոնի մասին, նկատում է. «Քանի որ վերարտադրողական օրգանները շատ հեռավոր առնչություն ունեն կենդանու կենցաղի և կերի հետ, ես նրանը միշտ համարել եմ այնպիսի օրգաններ, որոնք պարզորոշ ցուցում են տալիս կենդանու իսկական ազգակցության մասին։ Քիչ հավանական է, օր այդ օրգանների ձևափոխությունների մեջ մենք խառնենք պարզապես հարմարողական հատկանիշների ու էական հատկանիշների առանձնահատկությունները»։ Ինչքա՜ն զարմանալի է բույսերի նկատմամբ, որ նրանց վեգետատիվ օրգանները, որոնցից կախված է թե նրանց սննդառությունը և թե կյանքը, փոքր նշանակություն ունեն դասակարգման համար, մինչդեռ նրանց վերարտադրության օրգաններն իրենց արտադրած սերմի և սաղմի հետ միասին հսկայական կարևորություն ունեն։ Նույնն է նաև վերևում քննված մի քանի մորֆոլոգիական առանձնահատկությունների նկատմամբ, որոնք ֆունկցիոնալ տեսակետից կարևոր չեն, բայց, ինչպես մենք տեսանք, հաճախ մեծ ծառայություն են մատուցում դասակարգությանը։ Դա պայմանավորվում է նրանց կայունությամբ մերձավոր շատ խմբերի մոտ, իսկ նրանց կայունությունն իր հերթին կախված է նրանից, որ բնական ընտրությունը չի պահպանում և չի ուժեղացնում նրանց շեղումները, որովհետև նրա ազդեցությունը տարածվում է միայն սպասարկու առանձնահատկությունների վրա։
Այն, որ օրգանի միմիայն ֆիզիոլոգիական դերը չի որոշում նրա նշանակությունը դասակարգության համար, ավելի կամ պակաս չափով ապացուցվում է նրանով, որ այս կամ այն օրգանի դասակարգման համար ունեցած նշանակությունը, որը մերձավոր ազգակից խմբերի մեջ, ինչպես մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, կատարում է մոտավորապես միևնույն ֆիզիոլոգիական դերը, չափազանց տարբեր է լինում։ Չկա մի բնախույզ, որը երկար ժամանակ աշխատելով որևէ մի խմբի վրա, զարմացած չլինի այդ փաստի վրա և դա նշված է գրեթե բոլոր հեղինակների աշխատություններում։ Բավական է վկայակոչել մի այնպիսի բարձր հեղինակություն, ինչպիսին է Ռոբերտ Բրոունը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Brown>'''Բրոուն Ռոբերտ''' (Brown Robert)։— Հռչակավոր բուսաբան Անգլիայում (1781—1858)։ 1801 թ. սկսած մինչև 1805 թվականը մասնակցել է կապիտան Ֆլինդերի դեպի Ավստրալիա կատարած գիտարշավին։ Հեղինակ «Նոր Հոլանդիայի բուսականությունը» աշխատության։ 1827 թ. նշանակվել է բրիտանական թանգարանի բուսաբանական բաժանմունքի դիրեկտոր։ 1849 թվականից Լիննեյան ընկերության նախագահ Լոնդոնում։ Հետազոտել է բուսական բջիջների կորիզը և բույսերի բեղմնավորման առաջին ստադիաներըp որոնց հետևել է նա մինչև այն մոմենտը, երբ ծաղկափոշու խողովակը թափանցում է սերմնաբողբոջի մեջ։</ref> որը խոսելով Proteaceae-ի մի քանի օրգանների մասին, նկատում է, որ նրանց սեռային նշանակությունը «բոլոր մյուս մասերի նշանակության նման ոչ միայն այդ, այլ, ինչպես ինձ թվում է, ամեն մի բնական ընտանիքում չափազանց տարբեր և որոշ դեպքերում կարծես բոլորովին կորցված է»։ Մի այլ աշխատանքի մեջ նա ասում է, որ Connaraceae սեռի խմբերը «միմյանցից զանազանվում են իրենց ունեցած մեկ կամ մի քանի սերմնարաններով, էնդոսպերմի ներկայությամբ կամ բացակայությամբ, փեղկավոր կամ թեփուկածածկ բողբոջակազմությամբ։ Այս առանձնահատկություններից յուրաքանչյուրն առանձին հաճախ ունենում է ավելի քան սեռային նշանակություն, բայց այդ խմբում, նույնիսկ բոլորը միասին վերցրած, նրանք բավարար չեն լինում Cnestis սեռը Connarus սեռից տարբերելու համար»։ Վերցնենք մի օրինակ միջատների դասից։ Թաղանթաթև միջատների մեծ ստորաբաժանումներից մեկում բողկուկները, համաձայն Ուեստվուդի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Westwood /> դիտողության, իրենց կառուցվածքով շատ անփոփոխ են, մյուսում՝ շատ խիստ փոփոխվում են, բայց այդ փոփոխությունները միանգամայն երկրորդական նշանակություն ունեն դասակարգության համար. բայց և այնպես ոչ ոք չի ասի, որ միևնույն կարգին պատկանող միջատների երկու տարբեր ստորաբաժանումների մոտ բողկուկների ֆիզիոլոգիական դերը տարբեր է։ Կարելի էր ուզած քանակությամբ օրինակներ բերել, որոնք ապացուցում են, որ իր ֆունկցիայով մի որոշ կարևոր օրգան խիստ տարբեր նշանակություն ունի դասակարգման համար օրգանիզմների միևնույն խմբի սահ մսաններում։
Այնուհետև, ոչ ոք չի ասի, որ թերաճ կամ ատրռֆիայի ենթարկված օրգաններն ունեն բարձր ֆիզիոլոգիական նշանակություն կամ մեծ դեր են կատարում օրգանիզմների կյանքում. սակայն ոչ մի կասկած չկա, որ նման վիճակում գտնվող օրգանները հաճախ մեծ նշանակություն ունեն դասակարգման համար։ Ոչ ոք չի վիճարկի, որ մատղաշ որոճողի վերին ծնոտում թերաճ ատամները և նրանց վերջավորությունների մի քանի թերաճ ոսկորները էական են որոճողների և հաստակաշիների մոտ ազգակցությունը ապացուցելու համար։ Ռոբերտ Բրոունը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Brown /> խիստ պնդել է, որ թերաճ ծաղիկների դիրքադրությունը շատ կարևոր է հացազգիների դասակարգման համար։
Կարելի էր բերել բազմաթիվ օրինակներ, որ այն հատկանիշները, որոնք վերցված են շատ կասկածելի ֆիզիոլոգիական նշանակություն ունեցող մասերից, բոլորի գնահատությամբ շատ պիտանի են ամբողջ խմբերի բնութագրման համար։ Օրինակ, քթանցքներից դեպի բերանի խոռոչը տանող բաց անցքի ներկայությունը կամ բացակայությունը, ըստ Օուենի, <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> միակ հատկանիշն է, որով անպայման զատվում են ձկները սողուններից, այդպիսին են՝ պարկավորների ստորին ծնոտի անկյան շեղումը, միջատների թևերը ծալելու եղանակը, որոշ ջրիմուռների գույնը, հացազգիների ծաղկի որոշ մասերի վրա մազմզուկները. ողնաշարավորների մաշկային գոյացումների՝ փետուրների և մազերի բնույթը։ Եթե բադակտուցը մազերի փոխարեն ծածկված լիներ փետուրներով, ապա այդ արտաքին և քիչ նշանակություն ունեցող հատկանիշը բնախույզների կողմից կհամարվեր մի կարևոր միջոց այդ տարօրինակ էակի և թռչունների ազգակցության աստիճանը որոշելու համար։
Դասակարգման համար անկարևոր առանձնահատկությունների այդպիսի նշանակությունը կախված է գերազանցապես նրանց հարաբերակցությունից ավելի կամ պակաս կարևոր այլ առանձնահատկությունների հետ։ Իսկ առանձնահատկությունների կամ հատկանիշների ամբողջ գումարի նշանակությունը բնապատմության մեջ ինքնըստինքյան ակներև է։ Ուրեմն, ինչպես այդ հաճախ նշվել է, տեսակը կարող է տարբերվել իր մերձավորներից շատ հատկանիշներով, որոնք թե ֆիզիոլոգիական տեսակետից կարևոր են և թե ընդհանրապես ցայտուն կերպով են արտահայտված, բայց և այնպես մեզ թողել են կասկածանքի մեջ այն հարցի վերաբերմամբ, թե սիստեմի մեջ որտեղ պետք է զետեղել նրան։ Այստեղից էլ հայտնի է դարձել, որ մի հատկանիշի վրա հիմնված դասակարգությունը, ինչքան էլ հատկանիշը կարևոր լինի, միշտ սխալական է չինում, որովհետև չկա կազմվածքի մի այնպիսի գիծ, որը շարունակ անփոփոխ լիներ։ Հատկանիշների գումարի նշանակությունը, նույնիսկ այն դեպքում, երթ նրանց մեջ ոչ մեկը էական չէ, բացատրում է մեզ Լիննեյի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Linne /> արտահայտած այն աֆորիզմը, որ ոչ թե հատկանիշներն են որոշում սեռը, այլ սեռը՝ հատկանիշները, որովհետև, ինչպես թվում է, այդ աֆորիզմը բխում է նմանության այնպիսի անկարևոր շատ գծերի նշանակության գնահատումից, որոնք չափազանց թույլ են, որպեսզի կարողանային սահմանման ենթարկվել։ Malpighiaceae-ներին պատկանող մի քանի բույսեր տալիս են լրիվ և թերազարգացած ծաղիկներ, վերջինների մոտ, ինչպես նկատում է Ա. դը-Ժյուսյեն,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Jussien /> «տեսակի, սեռի, ընտանիքի և դասի հատկանիշների մեծ մասն անհետանում է, և այսպիսով նրանք ծիծաղում են մեր դասակարգության վրա»։ Բայց Aspicarpa-ն թեև մի քանի տարի շարունակ Ֆրանսիայում տվել է միայն այնպիսի թերազարգացած ծաղիկներ, որոնք բազմաթիվ ամենակարևոր առանձնահատկություններով զարմանալիորեն այնպես տարբերվում էին այն ընտանիքի իսկական տիպից, որին նա պատկանում է։ Ռիշարը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Richard>'''Ռիշար''' (Richard Louis-CIaude-Marie)։— Բուսաբան Ֆրանսիայում (1754—1821)։ Կատարել է ճանապարհորդություններ ֆրանսիական Գվիանայում, Անտիլյան կղզիներում և Մեքսիկական ծովածոցի կղզիներում։ 1789 թվականին վերադարձել է Ֆրանսիա և իր հետ բերել է նոր և հազվագյուտ բույսերի մեծ հավաքածուներ։ Գրել է մի շարք բուսաբանական աշխատություններ։</ref> համաձայն Ժյուսյեի դիտողության, այնուամենայնիվ խորաթափանց կերպով եկել է այն եզրակացության, որ այդ սեռը դարձյալ պետք է մնա Malpighiaceae-ների մեջ։ Այս դեպքը լավ պարզաբանում է մեր դասակարգումների ոգին։
Ժոֆֆրուա Սենտ-Իլերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Geoffroy_Saint_Hilaire_Isidor /> վճռականորեն պնդում էր հոմոլոգ մասերի հարաբերական դրության կամ հարաբերակցության կարևոր նշանակության վրա. նրանք կարող են իրենց ձևով ու չափերով ծայրահեղորեն փոփոխվել, բայց միշտ միացած են միևնույն անփոփոխ եղանակով։ Օրինակ, մենք երբեք չենք գտնի, որ բազկի և նախաբազկի կամ ազդրի և սրունքի ոսկրները տեղափոխվեն։ Ուստի միևնույն անունները կարելի է տալ չափազանց տարբեր կենդանիների հոմոլոգ ոսկիներին։ Նույն կարևոր օրենքը մենք տեսնում ենք միջատների բերանի մասերի կառուցվածքում. ի՞նչը կարող է ավելի տարբեր լինել, քան գիշերաթիթեռի ծայր աստիճան երկար, պարուրաձև ոլորված կնճիթը, մեղվի կամ փայտոջիլի յուրահատուկ ձևով կառուցված կնճիթը և բզեզի մեծ ծնոտները։ Բայց և այնպես այդ բոլոր օրգանները, որոնք ծառայում են շատ տարբեր նպատակների համար, առաջացել են վերին շրթունքի, վերին ծնոտների և երկու զույգ ստորին ծնոտների անսահման փոփոխությունների միջոցով։ Միևնույն օրենքն է ղեկավարում խեցեմորթների բերանի և վերջավորությունների մասերի կառուցվածքը։ Նույնը ճիշտ է նաև. բույսերի ծաղիկների վերաբերմամբ։
Ոչինչ չի կարող ավելի անհուսալի լինել, քան միևնույն դասի անդամների մոտ եղած կառուցվածքի այդ ընդհանրությունը օգտակարության, կամ վախճանական պատճառների ուսմունքի տեսակետից բացատրելու փորձը։ Այդպիսի փորձի անհուսալիությունը պարզ կերպով մատնանշել է Օուենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> իր «Վերջավորությունների բնույթը» վերին աստիճանի հետաքրքրական աշխատության մեջ։ Հետևելով այն սովորական տեսակետին, որ յուրաքանչյուր էակ անկախ կերպով է ստեղծվել, մենք կարող ենք միայն ընդունել փաստերը և ասել, որ արարչին հաճո է եղել յուրաքանչյուր մեծ դասի, բոլոր կենդանիներին ու բույսերին կառուցել մի ընդհանուր պլանով, բայց դա գիտական, բացատրություն չէ։ Դրա փոխարեն՝ շատ պարզ բացատրություն է տալիս հաջորդական թույլ փոփոխությունների ընտրության տեսությունը, որոնցից յուրաքանչյուրը որոշ չափով օգտակար է փոփոխվող ձևին, բայց հաճախ պայմանավորվում է կազմվածքի մյուս մասերի հետ ունեցած կոռելյացիայով։ Նման փոփոխությունների ժամանակ հիմնական պլանի փոփոխության և մասերի տեղափոխության հակումը կամ քիչ է, կամ բոլորովին չի լինում։ Վերջավորությունների ոսկրները կարող են որոշ չափով կարճանալ ու տափակել, միաժամանակ ծածկվելով փափուկ մասերի ավելի հաստ շերտերով և այդ դեպքում փոխարկվում են լողաթևի. կամ թե թաղանթով օժտված վերջավորության բոլոր կամ մի քանի ոսկրները կարող են որոշ չափով երկարել, որի հետ միասին մեծանում է նրանց կապող թաղանթը և վերջավորությունը կարող է դառնալ թև. բայց այդ բոլոր փոփոխությունները չեն ձգտում փոփոխել ոսկրների հիմնական կառուցվածքը կամ մասերի հարաբերակցությունը։ Եթե մենք ենթադրենք, որ բոլոր կաթնասունների, թռչունների և սողունների ամենահին նախածնողի, որին կարելի է անվանել նախատիպ, վերջավորությունները կառուցված են եղել այժմ գոյություն ունեցող հիմնական պլանի համաձայն, անկախ նրանց կատարած ֆունկցիաներից, մենք իսկույն կըմբռնենք բոլոր դասերում վերջավորությունների հոմոլոգ կառուցվածքի ամբողջ իմաստը։ Ճիշտ նույնպես միջատների բերանի մասերի վերաբերմամբ մեզ հարկավոր է միայն ենթադրել, որ նրանց նախածնողն ունեցել է վերին շրթունք, վերին ծնոտներ և երկու զույգ ստորին ծնոտներ, ընդ որում թերևս այդ մասերը եղել են շատ պարզ կազմությամբ, և բնական ընտրությունը կբացատրի մեզ միջատների բերանի մասերի կազմության և կատարած դերերի ամբողջ անսահման բազմազանությունը։ Սակայն հասկանալի է, որ օրգանի կաոուցվածքի հիմնական պլանը կարող է այն աստիճանի թաքնված լինել, որ բոլորովին կանհետանա կամ թերազարգացման, կամ որոշ մասերի լիակատար ռեդուկցիայի, մյուսների միաձուլման, երրորդ մասերի կրկնապատկման և ընդհանրապես թվի ավելացման հետևանքով՝ բոլորն էլ այնպիսի փոփոխություններ են, որոնք, ինչպես մենք գիտենք, գտնվում են հնարավորության սահմաններում։ Մահաջնջված հսկայական ծովային մողեսների լողաթևերի և մի քանի խեցեմորթների ծծող բերանամասերի մեջ հիմնական պլանը մասամբ թվում է մի քիչ քողարկված։
Կա էլի մի հավասար չափով հետաքրքրական հարց, որը դարձյալ սրան է վերաբերում, այն է՝ սերիական հոմոլոգիաները կամ միևնույն անհատի զանազան մասերի ու .օրգանների համեմատությունը, այլ ոչ թե միևնույն դասի զանազան անդամների միևնույն մասերի և օրգանների համեմատությունը։ Ֆիզիոլոգների մեծամասնությունը կարծում է, թե գանգի ոսկրները հոմոլոգ են, այսինքն՝ թվով և հարաբերական դասավորությամբ համապատասխանում են բրոշ թվով ողերի հիմնական մասերին։ Բոլոր բարձրակարգ ողնաշարավորների խմբերում առջևի և հետևի վերջավորությունները հոմ ոլոգ են։ Ճիշտ այդպես էլ հոմոլոգ են խեցեմորթների զարմանալի բարդ ծնոտները և վերջավորությունները։ Գրեթե ամեն մեկին հայտնի է, որ ծաղկի մեջ բաժակաթերթերի, պսակաթերթերի, առէջքների և վարսանդների հարաբերական դիրքը, ինչպես նաև նրանց կառուցվածքի մանրամասնությունները հասկանալի են դառնում միայն այն դեպքում, երբ մենք նրանց համարում ենք պարուրաձև դասավորություն ունեցող փոփոխված տերևներ։ Այլանդակ բույսերի վրա մենք հաճախ ուղղակի ցուցումներ ենք գտնում մի օրգանը մյուսի փոխարկվելու հնարավորության մասին, և մենք կարող ենք նկատել ծաղիկների, ինչպես նաև խեցեմորթների և այլ կենդանիների զարգացման վաղ, կամ սաղմնային ստադիաներում, որ զարգացման հետ զուգընթաց չափազանց տարբերվող օրգանները սկզբում բոլորովին նման են իրար։
Ինչքա՜ն անբացատրելի են սերիական հոմոլոգիաների դեպքերը արարչագործական գործունեության նկատմամբ եղած սովորական տեսակետով։ Ինչո՞ւ գլխուղեղը պարփակված է տուփի մեջ, որը կազմված է այնքան բազմաթիվ և յուրահատուկ ոսկրներից, որոնք ըստ երևույթին ներկայացնում են ողեր։ Ըստ Օուենի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> դիտողության՝ այն օգուտը, որ առաջանում է կաթնասունների ծննդաբերության ժամանակ առանձին ոսկիների որոշ շարժականությունից, երբեք չի բացատրում թռչունների և սողունների գանգի նույն կառուցվածքը։ Ինչո՞ւ միևնույն ոսկրները ստեղծվել են չղջիկի թևի և հետևի վերջավորության կառուցման համար, որոնք գործածվում են այնքան տարբեր նպատակների համար, ինչպես թռչելն ու ման գալը։ Ինչո՞ւ բազմաթիվ հավելուկներով չափազանց բարդ կառուցված բերան ունեցող խեցեմորթները դրա հետ միասին միշտ ավելի քիչ ոտներ են ունենում, և ընդհակառակը, նրանք, որոնք շատ ոտներ ունեն, բերանի մասերի ավելի պարզ կառուցվածք են ունենում։ Ինչո՞ւ յուրաքանչյուր ծաղկի մեջ բաժակաթերթերը, պսակաթերթերը, առէջքները և վարսանդները, թեև բոլորովին տարբեր դեր են ունենում, կառուցված են մի հիմնական տիպարով։
Բնական ընտրության տեսության միջոցով մենք որոշ չափով կարող ենք պատասխանել այդ հարցերին։ Մենք կարիք չունենք խորհելու, թե ինչպես որոշ կենդանիների մարմինը բաժանվել է սկզբում մի շարք հատվածների կամ թե ինչպես նրանց մոտ առաջացել են աջ և ձախ կողմերը համապատասխան օրգաններով միասին, որովհետև այդպիսի հարցերը գրեթե դուրս են գալիս հետազոտության սահմաններից։ Սակայն հավանական է, որ որոշ դեպքերում սերիական կառուցվածքը հանդիսանում է բջիջների բաժանման միջոցով բազմանալու արդյունք, որն իր հերթին պայմանավորում է այդպիսի բջիջներից զարգացող մասերի շատացում։ Մեզ համար բավական է իմանալ, որ միևնույն մասերի կամ օրգանների անսահման կրկնությունը, ըստ Օուենի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> դիտողության, բնորոշում է բոլոր ստորակարգ կամ քիչ մասնագիտացած ձևերին. այդ պատճառով ողնաշարավորների անհայտ նախածնողը հավանորեն ունեցել է շատ ողեր, հոդվածոտանիների նախածնողը՝ շատ հատվածներ, ծաղկավոր բույսերի նախածնողը՝ շատ տերևներ, որոնք դասավորված են եղել մեկ կամ ավելի պարուրներով։ Ճիշտ այդպես էլ մենք արդեն տեսանք, որ մի քանի անգամ կրկնվող մասերը մեծ հակում ունեն փոփոխվելու ոչ միայն թվով, այլև ձևով։ Հետևաբար, այդպիսի մասերը, որոնք արդեն գոյություն ունեն մեծ թվով և լինելով չափազանց փոփոխական, բնականաբար նյութ են հանդիսանում շատ բազմազան նպատակների հարմարվելու համար, սակայն, ընդհանրապես նրանք պետք է ժառանգականության ուժով պահպանեին իրենց նախասկզբնական կամ հիմնական նմանության ակնհայտ հետքերը։ Եվ նրանք կարող էին պահպանել այդ նմանությունը, մանավանդ, որ այն վարիացիաները, որոնք բնական ընտրության ազդեցությամբ նրանց հետագա փոփոխությունների համար հիմք են կազմել, հենց սկզբից հակում են ունեցել իրար նմանվելու, որովհետև այդ մասերը զարգացման վաղ ստադիաներում նման են եղել և գտնվել են մոտավորապես միանման պայմաններում։ Այդպիսի մասերը ավելի կամ պակաս չափով փոփոխվելով, բայց դեռ չկորցնելով իրենց ընդհանուր ծագման հետքերը, դարձել են սերիական հոմոլոգ մասեր։
Կակղամորթների ընդարձակ դասի մեջ, չնայած տարբեր տեսակների մոտ հոմոլոգ մասերի գոյությանը, կարելի է շարքային հոմոլոգիաների միայն քիչ օրինակներ ցույց տալ, ինչպիսիք են, օրինակ, խիտոնների խեցիները, այսինքն մենք միայն հազվագյուտ դեպքերում կարող ենք ասել, որ միևնույն անհատի մի մասը հոմոլոգ է նրա մյուս մասին։ Եվ դա մեզ հասկանալի է, որովհետև կակղամորթների մեջ, նույնիսկ այդ դասի ստորակարգ ներկայացուցիչների մեջ, մենք բոլորովին չենք գտնում որևէ մասի այնպիսի անսահմանափակ կրկնություն, որին մենք հանդիպում ենք կենդանական ու բուսական աշխարհի մյուս մեծ խմբերում։
Սաղմի զարգացման ժամանակ նրա կազմվածքն ավելի կատարյալ է դառնում, ես այդ արտահայտությունը գործ եմ ածում, թեև գիտեմ, որ հազիվ թե հնարավոր է պարզորոշ կերպով որոշել, թե ինչ է հասկացվում բարձր կամ ավելի ցածր կազմվածք ասելով։ Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չի վիճարկի, որ թիթեռը իր կազմվածքով ավելի բարձր է թրթուրից։ Սակայն որոշ դեպքերում, ինչպես, օրինակդ մի քանի մակաբույծ խեցեմորթների մոտ էլ չափահաս կենդանուն կարելի է դիտել որպես թրթուրից ավելի ցած կանգնած։ Մի անգամ էլ վերադառնանք փնջոտնյաներին։ նրանց թրթուրներն առաջին ստադիայում օժտված են շարժողության երեք զույգ օրգաններով, ունեն մի պարզ աչք և կնճիթանման բերան, որի օգնությամբ նրանք առատորեն սնվում են, որովհետև նրանք զգալիորեն մեծանում են։ Երկրորդ ստադիայում, որը համապատասխանում է թիթեռների հարսնյակին, նրանք ունեն վեց զույգ հիանալի կառուցված լողաոտեր, մի զույգ սքանչելի բարդ աչքեր և չափազանց բարդ շոշափուկներ, բայց բերանը փակ է, անկատար և պիտանի չէ սնունդը կլանելու համար, այդ ստադիայում նրանց խնդիրն է իրենց լավ զարգացած զգայարանների միջոցով որոնել և լողալու լավ միջոցների շնորհիվ հասնել մի հարմար տեղ ամրանալու համար, որտեղ էլ նրանք ավարտում են իրենց կերպարանափոխությունները։ Երբ կերպարանափոխություններն ավարտված են, նրանք ամրանում են մինչև իրենց կյանքի վերջը, այդ ժամանակ նրանց վերջավորությունները դառնում են բռնելու օրգաններ, բերանը նորից դառնում է լավ կառուցված, բայց շոշափուկներ չունեն, իսկ երկու աչքերը ձևափոխվել, դարձել են մի փոքրիկ պարզ ակնային բիծ։ Այս վերջին ստադիայում փնջոտանին կարելի է համարել և ավելի բարձր, և ավելի ցածր կազմակերպված, քան նա եղել է թրթուրային ստադիայում։ Բայց մի քանի սեռերի թրթուրները զարգանում, դառնում են սովորական կառուցվածքով հերմաֆրոդիտ անհատներ, կամ այնպիսիներ, որոնց ես անվանել եմ լրացուցիչ արուներ, վերջիններիս զարգացումը անկասկած ետ է գնացել, որովհետև այդպիսի արուն իրենից ներկայացնում է պարզապես մի պարկ, որը կարճատև գոյություն ունի և զուրկ է բերանից, ստամոքսից և բոլոր այլ կարևոր օրգաններից, բացի վերարտադրության օրգաններից։
Մենք այնքան սովորել ենք սաղմի և չափահաս կենդանու միջև եղած տարբերությանը, որ աշխատում ենք այդ տարբերությունը կախման մեջ դնել աճումից։ Բայց այդ դեպքում հիմք չէր լինի նրա համար, օրինակ, որպեսզի չղջիկի թևը կամ դելֆինի լողաթևը իրենց բոլեր մասերով հիմնադրված չլինեին՝ պահպանելով որոշ հարաբերական չափեր, հենց որ որևէ մասը նկատելի կդառնա։ Այդ լինում է որոշ խմբերում ամբողջությամբ և այլ խմբերում տարբեր անդամների մոտ, ըստ որում սաղմն իր ոչ մի ստադիայում զգալիորեն չի տարբերվում չափահաս կենդանուց. այսպես, թանաքաձկան մասին Օուենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> նկատել է, որ «այստեղ կերպարանափոխություն չկա. գլխոտանի կակղամորթի բնույթն արտահայտված է դեռ շատ ավելի վաղ, քան սաղմի բոլոր մասերը կարողանում են ձևավորվել»։ Ցամաքային կակղամորթները և քաղցրահամ ջրերի խեցեմորթները ծնվում են՝ ունենալով իրենց բնորոշ ձևը, մինչդեռ նույն երկու մեծ խմբերի ծովային անդամներն իրենց զարգացման ժամանակ ենթարկվում են բավական կարևոր և հաճախ նույնիսկ մեծ փոփոխությունների։ Սարդերն, ընդհակառակը, հազիվ թե որևէ կերպարանափոխության են ենթարկվում։ Միջատների մեծամասնության թրթուրները անցնում են որդանման ստադիայով, միևնույնն է թե նրանք գործունյա են և հարմարված զանազան պայմանների կամ անգործունյա, երբեմն գտնվելով ուղղակի սնունդ ծառայող միջավայրի մեջ, երբեմն կերակրվելով ծնողների կողմից, բայց մի քանի սակավաթիվ դեպքերում, օրինակ խոտային լվիճների մոտ, եթե նայենք այդ միջատների զարգացման սքանչելի նկարները, որ արել է պրոֆ. Հյոքսլին,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Huxley /> մենք հազիվ նշմարենք որդանման ստադիայի որևէ հետք։
Երբեմն դուրս են ընկնում զարգացման միայն վաղ ստադիաները։ Այսպես. Ֆրից Մյուլլերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Mueller_Fritz /> արել է մի ուշագրավ հայտնագործություն, որ Penaeus-ին մերձավոր մի քանի խեցեմորթներ սկզբում երևան են գալիս նաուպլիուսի ձևով, հետո անցնում են Zoea-ի երկու կամ ավելի ստադիաները, այնուհետև միզիս ստադիան և վերջապես ստանում են չափահասի կառուցվածք. ամբողջ Malacostraca ընդարձակ կարգի մեջ, որին պատկանում են այդ խեցեմորթները, չկա խմբի մի այլ անդամ, որը երևան գար Nauplius-ի ստադիայում, թեև շատերը երևան են գալիս Zoes-ի ձևով. այնուամենայնիվ Մյուլլերը հիմքեր է բերում իր կարծիքի համար, որ եթե այդ բոլոր դեպքերում ճնշված զարգացում չլիներ, ապա այդ բոլոր խեցեմորթները կծնվեին նաուպլիուսների ձևով։
Երկու նպատակների համար ծառայող օրգանը կարող է դառնալ թերաճ և նույնիսկ բոլորովին թերազարգացած մի ավելի կարևոր նպատակի համար և միանգամայն պիտանի մնալ մյուսի համար։ Այսպես, օրինակ, բույսերի մոտ վարսանդի դերն այն է, որ փոշեհատիկի խողովակներն անցկացնի դեպի սերմնարանի մեջ գտնվող սերմնաբողբոջը։ Վարսանդը կազմված է սպիից, որը հենվում է սռնակի վրա. բայց մի քանի բարդածաղիկների արական ծաղիկները, որոնք իհարկե չեն կարող բեղմնավորվել, ունեն թերաճ վարսանդ, որի վրա սպի չկա, մինչդեռ սռնակը լավ զարգացած է և սովորականի նման ծածկված է մազմզուկներով, որոնք ծառայում են նրա համար, որպեսզի դուրս նետեն ծաղկափոշին իրեն շրջապատող և իրար հես։ Խողովակի ձևով սերտաճած փոշանոթներից։ Բացի դրանից, օրգանը կարող է թերաճ դառնալ իրեն հատուկ դերի համար և գործածվել մի այլ նպատակի համար, որոշ ձկների մոտ լողափամփուշտը թերազարգացած է որպես հիդրոստատիկ ապարատ, բայց դարձել է շնչառության նոր սկզբնավորվող մի օրգան կամ թոք։ Կարելի է բերել շատ նաև այլ նման օրինակներ։
Օգտակար օրգանները, ինչքան էլ նրանք քիչ զարգացած լինեն, չեն կարող թերաճ հարմարվել մինչև այնքան ժամանակ, քանի դեռ մենք հիմք չունենք կարծելու, որ նրանք առաջ եղել եկ ավելի զարգացած։ Նրանք կարող են ներկայացնել միայն առաջին ստադիաներ, որոնք դեռ հետագա զարգացում պիտի ստանան։ Մյուս կողմից թերաճ օրգանները կամ բոլորովին անօգուտ են, ինչպես, օրինակ, լնդերքի միջից երբեք դուրս չեկող ,ատամները, կամ քիչ օգտակար են, ինչպես ջայլամի թևերը, որոնք միայն որպես առագաստներ են ծառայում։ Քանի որ այդպիսի օրգաններն իրենց նախկին վիճակում, երբ դեռ քիչ զարգացած են եղել, նույնքան քիչ են գործածվել, ինչքան որ այժմ, ուստի նրանք իհարկե չէին կարող փոփոխության միջոցով զարգանալ բնական ընտրության ազդեցության տակ, որովհետև այդ ազդեցությունն արտահայտվում է միայն օգտակար ձևափոխությունների պահպանման մեջ։ Այդպիսի օրգանները մասամբ պահպանվել են ժառանգականության միջոցով և վերաբերում են իրերի նախկին գրությանը։ Սակայն հաճախ դժվար է լինում տարբերություն գտնել թերազարգացած և նոր երևացող օրգանների միջև, որովհետև մենք միայն անալոգիայով կարող ենք դատել, թե արդյոք օրգանն ընդունակ է հետագա զարգացման, և միայն այդ դեպքում նա արժանի է նոր երևացող կամ սկբնավորվող օրգան անվանվելու։ Այդպիսի դրության մեջ գտնվող օրգանները բավական քիչ են հանդիպում, որովհետև դրանցով օժտված օրգանիզմները սովորաբար դուրս են մղվում կամ փոխարինվում են իրենց հաջորդներով, որոնք ունեն նույն օրգաններն ավելի զարգացած վիճակում, և հետևաբար մահաջնջվում են։ Պինգվինի թևը, գործելով որպես լողաթև, մեծ նշանակություն ունի, հետևապես նա կարող է ներկայացնել որպես թևի առաջացման վաղ ստադիա, թեև ես այդ չեմ կարծում, բայց ավելի հավանական է, որ դա թերաճած օրգան է, որը փոփոխվել է նոր ֆունկցիայի համար. մյուս կողմից, կիվիի թևը բոլորովին անօգուտ է և իսկապես թերաճ է։ Օուենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> լեպիդոսիրեն ձկան պարզ թելանման վերջավորությունները համարում է «այնպիսի օրգանների սկզբնավորումներ, որոնք լրիվ ֆունկցիոնալ զարգացման են հասնում բարձրակարգ ողնաշարավորների մոտ», բայց համաձայն դոկտոր Գյունտերի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Guenther /> վերջերս պաշտպանած հայացքների, ամենայն հավանականությամբ, այդ մնացորդներն են, որոնք բաղկացած են լողաթևի պահպանված առանցքից, որը կորցրել է կողմնային ճառագայթները կամ ճյուղերը։ Բադակտուցի կաթնագեղձերը կովի կրծի համեմատությամբ կարելի է դիտել որպես նոր երևացող օրգան։ Մի քանի փնջոտնյաների ձվային սանձիկները, որոնք դադարել են ձվերը պահելուց և թույլ են զարգացած, սկզբնավորվող խռիկներ են։
Թերաճ օրգանները միևնույն տեսակին պատկանող տարբեր անհատների մոտ մեծ հակում ունեն փոփոխվելու ինչպես իրենց զարգացման աստիճանի, այնպես էլ այլ տեսակետներից։ Ճիշտ այդպես էլ միևնույն օրգանի կրճատման չափերը շատ մերձավոր տեսակների մոտ երբեմն խիստ զգալիորեն են փոփոխվում։ Վերջինս լավ լուսաբանվում է միևնույն ընտանիքին պատկանող ցեցերի էգերի թևերի վիճակով։ Թերաճ օրգանները, վերջապես, կարող են բոլորովին անհետանալ, և այդ մեզ բացատրում է, թե ինչու մի քանի կենդանիների և բույսերի մոտ բացակայում են այնպիսի մասեր, որոնք անալոգիայով մենք կարող ենք սպասել գտնելու նրանց մոտ և որոնք երբեմն երևան են գալիս այլանդակ անհատների մոտ։ Խլածաղիկների (Scrophulariaceae) մեծամասնության հինգերորդ առէջքը սովորաբար բոլորովին թերազարգացած է. սակայն դատելով նրանից, որ այդ օրգանի թերաճիկը հանդիպում է տվյալ ընտանիքի շատ տեսակների մոտ, մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ հինգերորդ առէջքը առաջներում գոյություն է ունեցել, պատահելիս նրա թերաճիկը լինում է նույնիսկ շատ լավ զարգացած, ինչպես այդ երբեմն կարելի է տեսնել «առյուծաբերանի» (Antirrhinum) ծաղկի վրա։ Միևնույն ղասին պատկանող զանազան անդամների մոտ որևէ հոմոլոգիա հայտնաբերելու համար չկա ավելի սովորական և զանազան մասերի փոխհարաբերությունը հասկանալու տեսակետից ավելի օգտակար միջոց, քան թերաճ օրգանների հայտնագործումը։ Այդ լավ ցույց է տվել Օուենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> ձիու, ցուլի և ռնգեղջյուրի վերջավորությունների ոսկորների նկարների վրա։
Չափազանց կարևոր է այն, որ զանազան օրգաններ, ինչպիսիք են, օրինակ, կետերի և որոճողների վերին ծնոտի վրա ատամները, հաճախ կարող են սաղմի մոտ գտնվել, բայց հետո բոլորովին անհետանում են։ Ես կարծում եմ, կարելի է նաև որպես ընդհանուր կանոն ընդունել այն, որ սաղմի մոտ թերաճ օրգանը ունենում է հարաբերականորեն ավելի մեծ չափեր, քան չափահաս կենդանու մոտ, այնպես որ այդպիսի օրգանն իր զարգացման վաղ ստադիաներում ավելի քիչ թերաճած է լինում և թերևս նույնիսկ արժանի չէ այդպես անվանվելու։ Այդ հիման վրա հաճախ ասում են, որ թերաճիկ օրգանները չափահաս կենդանու մոտ պահպանում են իրենց սաղմնային կառուցվածքը։
Վստահելի
1396
edits