Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 415 բայտ, 14:15, 11 Մայիսի 2017
===ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՇԱՏ ՏԵՍԱԿՆԵՐ ՆՄԱՆ ԵՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՅՆ ԲԱՆՈՎ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՄՈՏԻԿ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՆՄԱՆ ԱԶԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՎ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՈՒՄ===
Կան ուշադրության արժանի այլ հարաբերություններ մեծ սեռերի տեսակների և նրանց տարատեսակների միջև, որոնք մտցված են ցուցակների մեջ։ Մենք տեսանք, որ տեսակը խիստ արտահայտված տարատեսակից տարբերելու համար չկա մի անսխալական չափանիշ։ Երբ երկու կասկածելի ձևերի միջև միջանկյալ օղակներ գտնված չեն, բնախույզներն ստիպված են իրենց եզրակացություններում ղեկավարվել այդ ձևերի միջև եղած տարբերության չափերով և լուծել այն հարցը, թե բավակա՞ն է արդյոք տարբերության այդ չափը նրանցից մեկին կամ երկուսին էլ տեսակի աստիճանի վրա բարձրացնելու համար։ Ուրեմն տարբերության չափերը շատ կարևոր չափանիշ են հանդիսանում լուծելու համար այն հարցը, թե պե՞տք է արդյոք երկու ձևերը համարել տեսակներ կամ տարատեսակներ։ Բայց Ֆրիսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Fries >'''Ֆրիս Էլիաս''' (Fries Elljas)։—Հայտնի բուսաբան Շվեդիալում (ծնվ. 1794 թ.)։ 1819 թվականից սկսած բուսաբանության պրոֆեսոր Լունդում, իսկ 1853 թվականից բուսաբանանական այգու դիրեկտոր Ուպսալայում։ Գրել է բազմաթիվ բուսաբանական աշխատություններ։</ref> բույսերի վերաբերմամբ, իսկ Ուեստվուդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Westwood>'''Ուեստվուդ''' (Westwood John-Obadiah)։— Միջատաբան և հնաշխարհագրագետ Անգլիայում (1805—1893)։</ref> միջատների վերաբերմամբ արդեն նշել են, որ մեծ սեռերի մեջ տեսակների միջև տարբերության չափերը չափազանց փոքր են։ Ես աշխատել եմ նրանց եզրակացությունը ենթարկել թվական ստուգման միջին մեծություններ հանելու միջոցով, և իմ ստացած շատ անկատար արդյունքների սահմաններում այդ կանոնը հաստատվել է։ Ես դիմել եմ նաև մի քանի խոհուն և փորձված դիտողների, և գործը ուշադրությամբ քննարկելուց հետո նրանք համաձայն են այդ եզրակացությանը։ Հետևաբար, այդ տեսակետից մեծ սեռերի տեսակները ավելի նմանվում են տարատեսակներին, քան փոքր սեռերի տեսակները։ Կամ, ուրիշ խոսքով, մեծ սեռերում, որոնց մեջ տարատեսակների կամ սաղմնային տեսակների պատրաստումը արտահայտվում է միջինից ավելի բարձր թվով, արդեն պատրաստված տեսակներից շատերը որոշ չափով դեռ նման են տարատեսակների, որովհետև նրանց միջև եղած տարբերությունների չափերը սովորականներից ավելի փոքր են։
Բացի դրանից, մեծ սեռերի տեսակները մեկը մյուսին հարաբերում են այնպես, ինչպես մի տեսակի տարատեսակները միմյանց։ Ոչ մի բնախույզ չի կարող պնդել, որ մի սեռի բոլոր տեսակները միմյանցից տարբերվում են միանման չափով։ Նրանց սովորաբար կարելի է բաժանել ենթասեռերի, կամ հատվածների, կամ այլ ավելի մանր խմբերի։ Ինչպես միանգամայն ճիշտ է նկատում Ֆրիսը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Fries /> տեսակների փոքր խմբերը սովորաբար արբանյակների պես խմբավորվում են ուրիշ տեսակների շուրջը։ Իսկ ի՞նչ են տարատեսակները, եթե ոչ ձևերի խմբեր, որոնք ոչ միանման մոտիկություն ունեն միմյանց հետ և համախմբված են այլ ձևերի՝ իրենց նախածնող տեսակների շուրջը։ Անտարակույս մի շատ կարևոր տարբերություն գոյություն ունի տարատեսակների և տեսակների միջև, այն է՝ տարատեսակների տարբերության չափերը ինչպես իրար հետ, այնպես էլ նախածնողական տեսակային ձևի հետ համեմատած ավելի քիչ են, քան նույն սեռի տեսակների միջև եղած տարբերությունները, բայց երբ խոսք կլինի այն բանի մասին, որ ես անվանում եմ հատկանիշների տարամիտում, մենք կտեսնենք, թե ինչով է այդ բացատրվում և ինչպես տարատեսակների միջև եղած փոքրիկ տարբերությունները ձգտում են մեծանալ, դառնալ զգալի տարբերություններ տեսակների միջև։
Վստահելի
1396
edits