Այդ լուրը լսելիս Ուլենշպիգելն ասաց Լամմեին․
― Սատանան տանի, դուքս Ալբան գլխավոր դատախազ Դյուբուայի պնդումով երեք անգամ տասնչորս օր ժամանակ է տվել Օրանժի իշխանին, նրա եղբայր Լյուդվիգին, Հոոգստրաատներին, վան դել Բերգին, Կուլեմբուրգին, Բրեդերոդեին և իշխանի մյուս բարեկամներին՝ ներկայանալ իրեն՝ խոստանալով արդար դատաստան և գթասրտություն։ Լսի՛ր, Լամմե՛․ մի օր, ամստերդամցի մի հրեա ասպարեզ կանչեց իր թշնամիներից մեկին՝ իջնել փողոց․ մարտակոչողը սալահատակի վրա էր, մարտակոչվողը պատուհանում․ «Հապա ցած իջիր, ― ասում էր մարտակոչողը մարտակոչվողին, ― բռունցքի մի այնպիսի հարված իջեցնեմ գլխիդ, որ գլուխդ մտնի կրծքիդ մեջ և դու կողերիդ միջից նայես, ինչպես գողը բանտի ճաղադռան արանքից»։ Մարտակոչվողը պատասխանեց․ «Հարյուրապատիկ ավելի էլ որ խոստանան՝ դարձյալ ցած չեմ գա։ գա»։ Այսպես էլ Օրանժն ու մյուսները կարող են պատասխանել։
Եվ այդպես էլ արին․ հրաժարվեցին ներկայանալ։ Էգմոնտը ու Հոորնը չհետևեցին նրանց օրինակին։ Եվ պարտականության թերացումը արագացրեց աստծո դատաստանը՝ ի վնաս իրենց։
― Մեզ մատնել են, ― ասաց Ուլենշպիգելը։
― Երբ նա այլևս չէր տեսնում գուգազներին՝ արագոտն վազեց մինչև Օհեն։ Գուգազները թողեցին, որ նա անցնի՝ առանց ուշադրություն դարձնելու, որովհետև նա փայտահատի հագուստով էր և շալակին փայտի բեռ ուներ։ Այդտեղ նա գտավ ձիավորներին, որոնք սպասում էին․ նա լուրը տարածեց, և ամենքն էլ ցրվեցին ու խույս տվին՝ բացի տյար Բոզար դ'Արմանտիերից, որը բռնվեց։ Գալով Բրյուսելից եկող հետևակներին, ապա նրանցից չգտավ և ոչ մեկին։
Այս անգամ էլ տյար Լիքսի գնդին պատկանող մի փոքրոգի դավաճան մատնեց ամենքին։
Մահը հնձում է այն հարուստ ու ընդարձակ երկրում, որի սահմաններն են Հյուսիսային ծովը, Էդմենի կոմսությունը, Էմս գետը, Վեստֆալիայի, Կլևի, Ցուլիեի ու Լիեժի երկրամասերը, Քյոլնի ու Տրիրի եպիսկոպոսությունները, Լոթարինգիան ու Ֆրանսիան։ Մահը հնձում է երեք հարյուր քառասուն մղոն տարածության վրա, երկու հարյուր պարիսպապատ քաղաքներում, քաղաքի իրավունքներ ունեցող հարյուր հիսուն գյուղում, ավաններում, շեներում ու անդաստաններում։ Ունեցվածքը ժառանգում է արքան։
― Երկիրն իր առանձնաշնորհումները նվաճել էր կարիքավոր իշխաններին տված փողերով։ Այդ առանձնաշնորհումները խլված են։ Երկիրը հույս ուներ վեհապետների հետ կնքած պայմանագրերով վայելել իր հարստությունը՝ իր աշխատանքի պտուղը։ Սխալվել էր․ որմնադիրը կառուցում է հրդեդի հրդեհ համար, արհեստագործը աշխատում է գողի համար։ Ունեցվածքը ժառանգում է արքան։
Արյուն ու արցո՜ւնք․ մահը հնձում է խարույկների վրա, մեծ ճանապարհը եզերող և կախաղանի դեր կատարող ծառերի վրա, բաց փոսերում, ուր ողջ֊ողջ նետում են խեղճ դեռատի աղջիկներին, բանտերի հեղձուկի մեջ, բոցավառ խռիվի օղակներում, որի մարմանդ կրակի վրա այրվում են դատապարտյալները․ ճարճատող ծղոտի դեզերում, որոնց բոցի ու ծխի մեջ վառվում են զոհերը։ Ունեցվածքը ժառանգում է արքան։
Եվ Ուլենշպիգելը սկսեց երգել․
<poem>
Slaet op den trommele van dirre dom deyne,
Slaet op den trwmmele trommele van dirre dom, dom.
Զարկեցե՛ք թմբուկը van dirre dom, deyne,
::Զարկեցեք թմբուկը մարտի։
Ուլենշպիգելը Իպո գալով զինվորներ էր հավաքագրում իշխանի համար։ Հետապնդվելով դքսի մարդաորսներից՝ նա ներկայացավ սուրբ Մարտինի վանքի աբբահորը՝ որպես ժամկոչ։ Այստեղ նրա ընկերն էր մի զանգահար՝ ոմն Պոմպիլիոս Նուման, բարձրահասակ մի վախկոտ, որ գիշերն իր ստվերն ընդունում էր սատանայի տեղ, իսկ իր շապիկը՝ ուրվականի։
Աբբահայրը գիրուկ ու կլորիկ էր՝ խորովելու համար չաղացված հավի պես։ Շատ չանցած Ուլենշպիգելը տեսավ, թե ինչ է ուտում այդ հոգևորականը՝ այդքան ճարպ կապելու համար։ Ըստ զանգահարից իմացածի և իր աչքերի տեսածի՝ աբբահայրը ճաշում էր ժամը իննին, ընթրում՝ չորսին։ Մինչև ժամը ութն անց կեսը նա մնում էր անկողնում, ապա ճաշից առաջ գնում էր մի շրջան կատարելու իր եկեղեցում, տեսնելու, թե աղքատների գանձանակը լա՞վ է լցված։ Եվ պարունակության կեսը գցում էր իր քսակը։ Ժամը իննին ճաշում էր՝ մի գուշ կաթ, ոչխարի մի կես ճուռ, թռչնախյուս և դատարկում էր հինգ գավ Բրյուսելի գինի։ Ժամը տասին մի քանի հատ սալորաչիր ծծելով և դրանք Օռլեանի գինով ողողելով՝ աղոթում էր աստծու որկրամոլության գիրկը չնետել իրեն։ Տասներկուսին, ժամանակ սպանելու համար մի սխտոր ու մի թռչնահետույք էր ճաշակում։ Ժամը մեկին մտածելով ընթրիքի մասին՝ մի մեծ թաս իսպանական գինի էր պարպաումպարպում, ապա պառկելով անկողնի վրա՝ մի քիչ ննջում էր թարմանալու համար։
Արթնանալուն պես մի քիչ աղի սաղմոն էր ուտում ախորժակը բացելու համար և մի մեծ գավ Անտվերպենի donnelknol խմում։ Հետո իջնում էր խոհանոց, նստում էր բուխարու մոտ՝ նրա մեջ ճտճտացող հաճելի կրակի առաջ։ Եվ դիտում էր, թե ինչպես աբբայության վանականների համար կարմրում ու խորովվում է հորթի մսի մի խոշոր կտոր կամ թե լավ խաշված մի փոքրիկ խոզ, որն ավելի հաճությամբ կուտեր, քան թե մի կլորակ հաց։ Բայց ախորժակը մի քիչ պակասում էր։ Եվ զննում էր շամփուրը, որն ինքնիրեն պտտվում էր հրաշալիքի նման։ Դա հնարանքն էր վարպետ Պետեր վան Ստենկիստեի, որն ապրում էր Կուրտրեի կանոնիկոսության մեջ։ Այդ շամփուրներից մեկի համար աբբահայրը տասնհինգ փարիզիս էր վճարել։
― Իսկ այս զանգահարը, ― ասաց աբբահայրը ցույց տալով Պոմպիլիոսին, ― երբևէ ձեռքը չի՞ թաթախել այդ ոճիրի մեջ, որովհետև հոգին տվողի պես գունատ է, հավանաբար այն պատճառով, որ գողացած գինին թույնի պես է ազդում նրան։
― Ավա՜ղ, հա՛յր սուրբ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Դուք զուր եք մեղադրում ձեր զանգահարին, որովհետև եթե նա գունատ է, ապա ոչ թե գինի խմելուց է, այլ բավականաչափ չխմելուց է, որից նա այնքան է թուլացել, որ եթե նրան չբռնեն ու չպահեն՝ հոգին առվակի պես կլցվի նրա վարտիքի մեջ։
― Ինչպիսի՜ խեղճ մարդիկ կան աշխարհում, ― ասաց աբբահայրը գինու գավից մի խոշոր ումպ խմելով։ ― Բայց ասա ինձ, որդյա՛կ իմ, դու, որ լուսնի աչքեր ունես, գողերին չե՞ս տեսել։
Քահանաները օրհներգ էին երգում տիրամորը կերկերուն ձայնով․
<poem>
<poem>
Si de coe-coe-coe-lo desenderes,
O sancta-a-a-a Ma-a-ria...
Բայց որովհետև արցունքը հորդառատ հոսում էր նրա աչքերից՝ կանայք ասում էին․
― Ո՜վ սուրբ Մարտին, Իպո Իպր քաղաքի մեղքերի համա՞ր եք դուք լաց լինում։ Այդ ձեր ազնվազարմ քի՞թն է շարժվում։ Այնուամենայնիվ մենք հետևել ենք Լյուդովիկուս Վիվեսի խորհուրդներին, այնպես որ Իպռի Իպրի աղքատներն աշխատանք էլ կունենան, ուտելիք էլ։ Ա՜խ, այդ խոշոր արցունքնե՜երը։ Մարգարիտներ են դրանք։ Այստեղ է մեր փրկությունը։
Տղամարդիկ ասում էին․
― Ուրեմն տասնհինգ դուկատը կստանաս, ― ասաց աբբահայրը։ ― Հիմա գնա քորվիր։
===VIII===
― Այո, այո, խաղաղություն ի վերա երկրի՝ բարեմիտ կուզերին․ խաղաղություն կուզիկներին, հանգիստ խեղյալներին, ներում նվաստացյալներին։ Հանի՛ր մեր կուզերը, ո՜վ սուրբ Ռըմակլ։
Ավագերեցը հրամայեց Ուլենշպիգելին իջնել դամբարանի վրայից և կուզը քսել սալաքարի եզրին։ Այդպես էլ արեց նա՝ շարունակ կրկնելով․ «Mea culpa onfiteorconfiteor,<ref>մեղավոր եմ, խոստովանիմ (լատ․)։</ref> հանի՛ր իմ կուզը»։ Եվ շատ լավ էլ քսում էր՝ ի տես և ի գիտություն ներկաների։
Եվ ներկաները գոչում էին․
Հանկարծ բոլոր կուզիկները բարձրաձայն ճչացին, որովհետև Ուլենշպիգելը ուժգնորեն սեղմվելով գերեզմանի սալաքարի եզրին՝ պայթեցրեց իր կուզը։ Մեջը եղած ամբողջ արյունը դուրս եկավ և հոսելով բաճկոնակի վրայից՝ խոշոր կաթիլներով թափվեց սալաքարի վրա։ Այնժամ նա ուղղվեց և թևերը պարզելով՝ գոչեց․
― Փրկվա՜ծ եմ։
Եվ բոլոր կուզիկներ միաբերան գոչեցին․
― Ի՞նչ եք արել։
― Մի լավ գործ, ― ասացին նրանք, ― ստեցինք թագավորի համար։ Մեր շնորհիվ կապիտաններն ու գուգազները կասկածելով խոսում են իրար մեջ, «Ստոր փառասիրությունից մղված՝ իշխանը դիմադրում է արքային։ Նա հույս ունի այդպիսսովայդպիսով, որ կվախենան իրենից, որով ինքը, ի վարձատրություն հաշտության, կստանա քաղաքներ ու սինյորություններ։ Հինգ հարյուր հազար ֆլորինի համար նա պատրաստ է լքել հայրենյաց համար մարտնչող քաջարի սինյորներին։ Դուքսը նրան առաջարկել է կատարյալ ներումն՝ խոստանալով ու երդվելով, որ թույլ կտա իր, ինչպես և բանակի մյուս բոլոր բարձրաստիճան զորապետների կալվածները և ինչքը վերադարձնել՝ եթե նրանք հնազանդություն հայտնեն արքային։ Օրանժի իշխանը միայնակ է բանակցելու դքսի հետ»։ Իսկ Լռակյացի հավատարիմները պատասխանում են․ «Դքսի առաջարկը մի նենգ ծուղակ է․ Օրանժի իշխանը երբեք չի ընկնի այդ ծուղակի մեջ՝ հիշելով տյարք Էգմոնդին ու Հոորնին։ Նրանք այդ լավ գիտեն, քանի որ կարդինալ Գրանվելան Հռոմում լինելիս ասել է կոմսերին ձերբակալելու առթիվ․ «Երկու խարակաձկներին բռնել են, բայց գայլաձուկը մնացել է․ ուրեմն ոչինչ չի բռնված», քանի դեռ Լռակյացը մնում է»։
― Պառակտումը մե՞ծ է ճամբարում, ― հարցրեց գեղջուկը։
Նկատելով, որ լապտերը հաճախ խափանվում էր մի սև ստվերով՝ Ուելնշպիգելը ենթադրեց, որ նրանք քայլում են իրար հետևից։
Նա լցրեց իր հրահարը և կրակեց սև ստվերի վրա։ Այնժամ նա տեսավ, որ լապտերը մի քանի անգամ իջավ ու բարձրացավ, և ենթադրեց, թե երկուսից մեկը ընկել է, և մյուսը ուզում է տեսնել, թե վերքն ինչպիսին է։ Նա դարձյալ լցրեց հրահարը։ Ապա տեսնլելովտեսնելով, որ լապտերը օրորվելով միայնակ ու արագ գնում է ճամբարի ուղղությամբ՝ նա նորից կրակեց։ Լապտերը երերաց, հետո ընկավ, հանգավ և խավարը պատեց ամեն ինչ։
Այնժամ վազելով դեպի ճամբարը՝ նա տեսավ ավագ սպային, որ հրահարի կրակոցներից արթնացած գուգազների բազմության հետ դուրս էր եկել։ Ուլենշպիգելը մոտենալով նրանց ասաց․
Հետո անցան հետևակ գուգազները՝ վառոդի տոպրակը գլխարկների վրա և հրահարները բարձր պահած։ Ապա գալիս էին սայլակները, կեռավոր հրահարներով զինված վաշտերը, մանյովրային գուգազները, հրձիգներն ու հրանոթը մաքրողները, ռմբանետները, կրկնակ֊ռմբանետները, մեծ ու փոքր թնդանոթները, օձահրետները, կիսօձահրետները, կրկնակ օձահրետները, ուրիշ բազմատեսակ թնդանոթներ՝ մեծ ու փոքր, սակռեր՝ դաշտային փոքր հրանոթներ, որոնք հաստատված էին երկձի հրետասայլի առաջամասի վրա՝ սրընթաց արշավով մանյովրել կարողանալու համար, և որ ամեն բանով նման էին այն հրանոթներին, որոնք կոչվեցին «կայսեր ատրճանակ»։ Նրանց հետևից, պաշտպանելով հետամասը, գալիս էին լանդկսնեխտներն ու Ֆլանդրիայի ռեյտարները։
Ուլենշպիգելը որևէ տաքացնոզ տաքացնող խմիչք էր որոնում։ Աղեղնավոր Ռիզենկրաֆտը՝ Վերին Գերմանիայից, նիհար, դաժան ու վիթխարի մի ռազմիկ, գինօղու հոտ էր արձակում։ Ուելնշպիգելը նիրհած ֆսֆսացնում էր նրա կողքին իր նժույգի վրա և արտաշնչելիս նրա ձիու գավակի վրա որոնեց շիշը, գտավ, բայց տեսնելով, որ թոկով կապված է թրակապին, կտրեց ու սկսեց զցարթագին ումպ֊ումպ խմել։ Նրա աղեղնավոր ընկերներն ասացին․
― Մեզ էլ տուր։
Այդպես էլ արեց։ Երբ այլևս գինօղի չմնաց՝ նա թոկով շիշը նորից կապեց և ուզեց դնել գուգազի կրծքի վրա։ Բայց երբ նա թևը բարձրացրեց շիշը անցկացնելու համար՝ Ռիզնեկրաֆտը Ռիզենկրաֆտը զարթնեց, վերցրեց շիշը և ուզեց կթե իր սովորական կովը։ Եվ տեսնելով, որ կաթից կտրվել է՝ սաստիկ բարկացավ․
― Ավազա՛կ, ― ասաց նա, ― ի՞նչ ես արել իմ գինօղին։
― Խմել եմ։ Թրջված հեծյալների համար մեկի գինօղին ամենքի գինօղին է։ Իսկ ժլատը վատ մարդ է։
― Վաղը մրցադաշտում միսդ կբրդեմ, ― ասաց Ռիզենշպիգելը։Ռիզենկրաֆտը։
― Կբրդենք միմյանց, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― գլուխ, ձեռք, ոտք և ամեն ինչ։ Բայց չլինի՞ պնդություն ունես, քանի որ այդքան թթու է ռեխդ։
Քաղաքի վրա գրոհելը հետաձգվեց հաջորդ օրվան և Արքան որ խիստ ապշել էր հանդուգն գետանցից, իր լրտեսների միջոցով իմացավ, որ Լռակյացի գուգազները դեռ պատրաստ չեն գրոհի։
Այդ պատճառով էլ նա սպառնաց Լիեժն ու նրա շրջակայքը արյան ու կրակի մեջ ողողել՝ եթե իշխանի բարեկամներն այնտեղ որևէ շարժում անեն։ Գերհարդ Գրոոսբեկեն՝ եպիսկոպոսական մարդորսը, զինեց իր գուգազներին ըննդեմ ընդդեմ իշխանի, ոըը որը խիստ ուշ հասավ այդտեղ վերին գերմանացիների պատճառով, որոնք վախեցել էին իրենց վարտիկների քիչ֊քիչ թրջվելուց։
Մենամարտը տեղի էր ունենալու մի փոքրիկ մացառուտում։
Հենց առավոտից Ռիզենկրաֆտը հագավ իր աղեղնավորի համազգեստը, դրեց լանջապանակով սաղավարտը՝ առանց հովարի և հագավ անթև օղակաշապիկ։ Մյուս շապիկը, որ պատառ֊պատառ էր եղել, դրեց սաղավարտի մեջ, որպեսզի կարիքի դեպքում վիրակապ դարձնի։ Նա վերցրեց Արդենյան ընտիր փայտից շինված արբալետը՝ երեսուն նետի մի տրցակով, մի երկար դաշյունդաշույն, և ոչ թե զույգ ձեռքի թուր, որը աղեղնավորի սուրն է։ Եվ եկավ մարտնչելու վայրը՝ հեծած իր նժույգը՝ թամբը մարտական, փետրացցուն գլխապանով, և առհասարակ ձին լանջապանել էր մետաղով։
Ուլենշպիգելը զորական ազնվականի զգեստ հագավ․ նրա նժույգը մի էշ էր, որի թամբը աղջկա շրջազգեստներից էր կազմված․ փետրացցուն գլխապանակը փոխարինված էր ուռենու ճյուղով՝ վերնամասը զարդարված փռփռան գեղեցիկ տաշեղներով։ Էշի լանջապանը ճարպե<ref>Այստեղ, ինչպես և հաջորդ նկարագրության մեջ, կա հաջող բառախաղ, ֆրանսերեն barde բառը նշանակում է և՛ լանջապան (ձիու), և՛ խոզաճարպի շերտ։</ref> էր, որովհետև, ասում էր նա, երկաթը խիստ թանկ է, պողպատն արդեն անգին բան է, գալով պղնձին, ապա դրանից այնքան են թնդանոթ շինում այս վերջին օրերս, որ համարյա բան չի մնում մինչև իսկ մի ճագար զինելու համար։ Իբրև գլխանոց դրել էր սալաթի<ref>Դարձյալ բառախաղ․ ֆրանսիական հանրածանոթ salade բառը, բացի սովորական սալաթից նշանակում է, նաև սաղավարտի մի տեսակ, կլոր վերնամասով, որ գործածական էր XVI դարում։ Բնագրում ասված է՝ Ռիզենկրաֆտը դրել էր լանջապանակով սաղավարտ՝ salade a gorgerin։</ref> գեղեցիկ մի տերև, որ խխունջները դեռ չէին ծակծկել֊կերել․ սալաթի տերևի վրա կարապի մի փետուր էր ամրացրել, որպեսզի վերջին երգը երգեր, եթե մեռներ։
― Եթե այս չնչին արարածը իր կատարյալ ցանկությամբ ընտրել է այսպիսի արտասովոր մի զենք, ապա նա հույս ունի, թե կկարողանա իր կյանքը պաշտպանել դրանով։
Ուլենշպիգելը դարձյալ կրկրնեցկրկնեց, թե ուզում է գործածել իր ավելը, չորս վկաներն էլ հայտարարեցին, թե ամեն ինչ տեղին է։
Ախոյաններն իրար դեմ կանգնած էին՝ Ռիզենկրաֆտը՝ երկաթե լանջապանով ձիու վրա, Ուլենշպիգելը՝ ճարպե լանջապանով էշի վրա։
Ուլենշպիգելն առաջացավ դաշտի մեջտեղը և իր ավելը նիզակի պես բռնելով ասաց․
― Ես ժանտախտից, բորոտությունից և մահից ավելի գարշահոտ եմ համարում այն զզվելի ճիճուներին, որոնք իրար լավ ընկեր եղող գուգազների ճամբարում այլ մտահոգություն չունեն, եթե ոչ ամենուրեք պտտեցնել իրենց թթու ռեխը և բարկություն թքող բերանը։ Որտեղ դրանք են կենում՝ ծիծաղը չի համարձակվում երևալ, և երգերը լռում են։ Նրանց մի բան է պետք՝ շարունակ մռմռալ կամ կռվել և, այդպիսով, հայրենիքի համար մղվող օրինական մարտի կողքին մտցնել մասնվոր մասնավոր մարտը, որը բանակի կործանում է և թշնամու հրճվանք։ Ռիզենկրաֆտը, որ ներկա է այստեղ, անմեղ խոսքերի համար սպանել է քսանմեկ մարդ, առանց երբևիցե ճակատամարտում կամ նախամարտում փայլուն քաջության որևէ արարք գոծած լինելու, ո՛չ էլ իր արիությամբ նվազագույն պարգևի արժանանալու։ Արդ, ինձ հաճո է այսօր հակառակ ուղղությամբ խոզանակել այս կծան շան լերկ կաշին։
Ռիզենկրաֆտը պատասխանեց․
― Այս հարբեցողը լավ բաներ է երազել մասնավոր մարտի ի չար գործադրումից․ ուստի հաճո է ինձ այսօր ճմլել նրա գլուխը՝ ցույց տալու համար ամեն ոքի, որ նրա ուղեղում միայն հարդ կա։
Վկաները նրանց ստիպեցին իջնել ձիուց ու էշից։ Իջնելուց հետո Ուլենշպիգելը ցած գցեց գլխից սալաթը, որն էշն իսկույն բերանն առավ, բայց ավանակի այդ աշխատանքը ընդհատվեց մի քացիով, որ նրան շնորհեց վկաներից մեկը՝ մարտադաշտի շրջանակից դուրս հանելու համար։
Ուլենշպիգելը ձայն չհանեց, և երկուսով հեծան իրենց էշերն ու գնացին։
===XX===
― Բարեմիտ մարդիկ եք դուք, ― ասաց նա, ― խմում եմ Ձերդ վեհանձնությունների կենացը, մանավանդ որ վաստակ ունեմ խմված գինուց։ Ո՞ւր են ձեր անցաթղթերը։
― Ահա՛, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ստորագրված դքսի կողմից, ― ասաց պանդոկապանը։ ― Խմում եմ դքսի կենացը։
Պանդոկապանը շարունակելով իր խոսքը՝ ասաց․
― Ինչո՞վ են բռնում առնետներին, մկներին ու խլուրդներին,<ref>Բնութագրում Բնագրում mulot, որ նշանակում է շեկ մուկ․ մենք պայմանական կերպով թարգմանում ենք խլուրդ։ Պանդոկապանը այդ բառով բառախաղ է անում Օրանժի իշխանի անվան հետ, որ ինչպես հայտնի է՝ նշանակում է նարինջ, նարնջագույն․ հետևաբար՝ շեկ (մուկ), կրակի գույն։</ref> ― թակարդներով, ծուղակներով։ Ո՞վ է խլուրդը, ― մեծ հերետիկոս նարինջն է՝ դժոխքի կրակի գույն։ Աստված մեզ հետ է։ Նրանք գալու են։ Հե՜յ֊հե՜յ։ Գինի եմ ուզում․ լցրո՛ւ, խաշվում եմ, այրվում եմ․ լրցրո՛ւ։ Երեք փոքրիկ, սիրունիկ ռեֆորմիստական քարոզիչներ, այսինքն ուզում էի ասել՝ փոքրիկ․․․ սիրունիկ կտրիճներ, ամրակազմ գուգազներ, ասես կաղնու ծառեր․․․ Լցրո՛ւ։ Չե՞ք գնա նրանց հետ մեծ հերետիկոսի ճամբարը։ Անցաթղթեր ունեմ՝ նրա կողմից ստորագրված․․․ Կտեսնեք նրանց գործը։
― Կգնանք նրանց ճամբարը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Լամմեն դուրս գալով իր բնից՝ տեսավ Ուլենշպիգելին ամբողջովին արնաթաթավ։ Այնժամ եղնիկի պես վազելով՝ չնայած իր խոշոր փորին՝ նա մոտեցավ Ուլենշպիգելին, որ նստած էր գետնին՝ սպանվածների մոտ։
― Վիրավորվա՜ծ է նա, անուշիկ բարեկամս, վիրավորվա՜ծ այս անպիտան մարդասպանի ձեռքով, ― գոչեց նա։ Եվ կրունկի մի հարվածով փշրելով ամենամոտիկ քարոզչի ատամները՝ ասաց․ ― Չե՞ս պատասխանում Ուլենշպի՛գել։ Մեռնո՞ւմ ես, Ի՞նչ է, որդյա՛կ իմ։ Ո՞ւր է այն բալասանը։ Հա՜, որսապարկի հատակո՜ւմն է, երշիկների տակ։ Ուլենշպի՛գել, ինձ չե՞ս լսում։ Ավա՜ղ, գոլ ջուր էլ չունեմ, որ վերքերդ լվանամ, ոչ էլ ճարելու նվազագույն միջոց։ Բայց Սամբրի ջուրն էլ հերիք է։ Խոսի՛ր, ասա՛ բարեկամս։ Այնուամենայնիվ այնքան ծանր չես վիրավորվել։ Մի քիչ ջուր, սառը ջուր, լա՞վ։ Սթափվում է։ Ես եմ, որդյա՛կ իմ, բարեկամդ․ նրանք սպանված են՝ ամենքն էլ։ Սպիտակ լա՜թ, սպտակ սպիտակ լա՜թ՝ նրա վերքերը կապելու համար։ Չկա՜։ Ոիրեմն՝ իմ շապիկը։ ― Եվ Լամմեն հանվեց, շարունակելով իր խոսքը, ― կտոր֊կտոր անե՛նք շապիկը։ Արյունը դադարում է։ Բարեկամս չի՛ մեռնի։ Պա՜հ, ինչ ցուրտ է․ տկլոր մեջքը դեմ անես այս օդին։ Չէ՛, հագնվենք։ Նա չի՛ մեռնի։ Ե՛ս եմ, Ուլենշպիգել, ես եմ՝ բարեկամդ Լամմեն։ Օհո՛, նա ժպտում է։ Հիմա կկապոտեմ այդ մարդասպաններին։ Դրանց փորը ֆլորին է։ Ոսկե ընդերք՝ կառոլուս, ֆլորին, դիլդեր, պատար ու նամակնե՜ր։ Հարստացա՜նք։ Երեք հարյուրից ավելի կառոլուս կա բաժանելու։ Վերցնենք զենքերն ու փողը։ Պողպատի քամին այլևս չի փչի իշխանի համար։
Ուլենշպիգելը ցրտից ատամները կափկափելով վեր կացավ։
― Ո՞ւր ենք գնում հիմա, ― հարցրեց Լամմեն։
― Մաաստրիխտ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Աստված ու իշխանը վարձատրեն քեզ, ― ասաց Ուլենշպիգելը։
― Ես բնավ վարձատրության համար չեմ աշխատում, ― պատասխանեց Թոմաս Ուտենհովեն։
― Ինչպե՞ս եք անում, ― հարցրեց Լամմեն մի խոշոր, սև արնաերշիկ խժռելով, ― ի՞նչ եք անում, պարո՛ն հյուրընկալ, այսպիսի անուշաբույր, հյութեղ և նրբորեն ճարպոտ կերակուր պատրաստելու համար։
Ուլենշպիգելն ասաց Թոմաս Ուտենհովենին․
― Դե հիմա խմենք։ Ուրեմն մի կին կճարեք ինձ՝ հարուստ կամ աղքատ։ Ես նրա հետ կգնամ եկեղեցի և քահանային օրհնել կտամ ամուսնությունը։ Նա էլ մեզ կտա պսակի վկայայան՝ վկայաkան՝ անվավեր, որովհետև ինկվիզիտոր պապիստի տրվածն է։ Մենք դրա մեջ նշել կտանք, որ երկուսս էլ լավ քրիստոնյաներ ենք՝ խոստովանած ու հաղորդված, ապրում ենք առաքելաբար՝ հետևելով մեր սրբազան կաթոլիկ մայր եկեղեցու պատվիրաններին, եկեղեցու, որ վառում է իր զավակներին, և, այդպիսով, մեր վրա կհրավիրենք օրհնությունը մեր սուրբ հոր՝ պապի, երկնային ու երկրային բանակների, սրբերի ու սրբուհիների, աբբահայրերի, ավագերեցների, վանականների, գուգազների, մարդորսների և այլ ապիրատ մարդկանց։ Զինված վերոհիշյալ վկայականներով, մենք կպատրաստվենք հարսանեկան ճանապարհորդության սովորական ծիսակատարության և քեֆին։
― Բայց կի՞նը, ― հարցրեց Թոմաս Ուտենհովենը։
Եվ սրանք էլ ջերմագին ծափահարեցին նրանց, հրճվեցին միասին։
Երբ սայլերի մեջ այլևս գինի չմնաց՝ գեղջուկներն ու գեղջկուհիները ճանապարհ ընկան թմբուկների, փողերի ու պարկապզուկների հնչյունների ներքո․ գնում էին ազատ ու համարձակ․համարձակ։
Եվ ուրախացած զինվորները ի պատիվ նրանց հրահարների՝ մի համազարկ տվին։
Դուքսն իմացավ այս ռազմական խորամանկությունը։ Այդ մասին մի երգ հորինվեց, ուղարկվեց նրան․ դրա կրկներգն այսպես էր․
<poem>
Դուքս արնախում ու չնչին,
Տեսե՞լ ես նորահարսին։
Եվ ամեն անգամ, երբ նա որևէ սխալ գործողություն էր կատարում, զինվորները երգում էին․
<poem>
Դուքսը հարսին նայեց՝
Աչքի լույսը կտրվեց։
Աստ հանգչի նա, որ խակ թուզ ուտելուց մեռավ, թեև դրանից չհիվանդացավ․
<poem>
A qui jaze qui para desit verdad,
Morio s'in infirmidad.
Ուլենշպիգելը երգեց․
<poem>
<poem>
Դրոշիս վրա գրեցի «Ապրել»,
Ապրել ընդմիշտ լույսի տակ։
Իսկ երկրորդը՝ ձիգ պողպատ։
</poem>
Բայց Լամմեն հառաչեց․
― Այն ինչ ճիշտ է, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― համեստություն մի՛ անի և ինձ մի՛ հակաճառի։ Այո, բարի՛ մարդիկ, շուտով կտեսնեք, թե ինչպես բազուկները գործի դնելով՝ կոչնչացնի այդ նշանավոր Ստերկե Պիրին։
― Լռիր է՜, ― ասաց Լամմեն։
― Քո ուժը հանրածանոթ է, չես կարող թաքցնել։
Այնժամ տեսան Լամմեին, որ վեհանձնաբար բարձրացրեց իր թշնամուն․ նավաստին ոտքի կանգնեց և մեջքը դարձնելով հանդիսատեսներին՝ լեզու ցույց տվեց Ուլենշպիգելին, որ ծիծաղելուց պայթում էր՝ տեսնելով, թե ինչպես Լամմեն հպարտությամբ ցնցում է իր գլխարկի փետուրը և հաղթական երթևեկում էր նավի վրա։
Եվ գետափին խռնված մարդիկ ու կանայք, տղաներն ու աղջիկները որքան ուժ ունեին ծափահարում էին՝ ասելով․ « Կեցցե «Կեցցե Ստերկե Պիրին հաղթողը, երկաթե մարդ է դա։ Տեսա՞ք ինչպես բռունցքով դնգստեց նրան, ինչպես գլխի հարվածով գցեց մեջքի վրա։ Հիմա արդեն կնստեն խմելու՝ ի նշան հաշտության։ Ստերկե Պիրն ահա նավամբարից դուրս է գալիս՝ գինի ու երշիկ վերցրած»։
Եվ իրոք, Ստերկե Պիրը դուրս է եկել՝ բերելով երկու գավ ու մի խոշոր փարչ Մաասի սպիտակ գինի։ Լամմեն ու նա հաշտվել էին։ Լամմեն չափազանց հրճված իր հաղթանակի, գինու ու երշիկների համար՝ հարցնում էր նրան, ցույց տալով երկաթե ծխնելույզը, որից սև, թանձր ծուխ էր ելնում, թե ի՛նչ խորտիկներ է պատրաստում այնտեղ՝ նավամբարում։
Պատանյակն էլ ցատկեց նավի տախտակամածը։
Եվ նրանք շարունակեցին խմել։ Լամմեն ապուշ կտրած չգիտեր, թե իրոք ի՞նքն էր՝ Դամմեի բնակիչը, որ ծեծլ ծեծнլ էր այդ հուժկու մարդուն, և այլևս չէր համարձակվում նայել նրան, եթե ոչ գաղտագողի, առանց որևէ հաղթական հայացքի ու վախենալով, թե չլինի հանկարծ այդ մարդը ցանկություն ունենա բռնելու իրեն՝ ինչպես էշերին էր բռնել, և ողջ֊ողջ շպրտի Մաասը՝ ի գոհացումն պարտության ոխի։
Բայց նավաստին ժպտալով՝ ուրախ֊զվարթ հրավիրեց նրան դարձյալ խմել։ Լամմեն թոթափելով ահը՝ նորից սկսեց հաղթական վստահությամբ նայել նրան։
― Կեցցե՛ն գյոզերը, այստեղ կա և՛ բակլա, և՛ սոուս․ խզակոթերը ոչխարաճռներն են, սալաթը՝ գեղարդների ծայրերը, իսկ հրահանների փողերը՝ եզան սրունքներ՝ ազատության խաշի համար։ Կեցցե՛ն գյոզերը։ Ո՞ւր պետք է տանեմ այս սննդամաթերքը, ― հարցրեց նա Ուլենշպիգելին։
― Նիմեգ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― ուր կմտնես քո նավով՝ էլ ավելի բարձած իսկական բանջարեղենով, որ քեզ կբերեն գյուղացիները, որոնց կվերցնես Էտսենում, Ստեֆանսվերտում և Ռուրմոնդեում։ Սրանք էլ կդայլայլեն արտույտի՝ ազատ մարդկանց թռչունի պես․ դու էլ կպատասխանես աքաղաղի մարտական ծուղրուծուով։ Կերթաս դոկտոր Պոնտուսի մոտ, որ ապրում է Նյուվե֊Վաալի մոտ․ կասես նրան, որ բանջարեղենով հանդերձ ես ժամանել և վախենում ես չորանան։ Երբ գյուղացիները կգնան շուկա՝ ծախելու բանջարեղենն այնքան թանկ, որ ոչ ոք չի գնի՝ նա քեզ կասի, թե ինչ պետք է անես զենքդ։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նա կհրամայի անցնել, ոչ առանց վտանգի, Վահալով, Մաասով կամ Հռենոսով՝ բանջարեղենը փոխանակելով ծախու ուռկանների հետ, որպեսզի նավարկես Հառլինգենի ձկնորսական նավերի հետ, ուր արտույտի դայլայլը ճանաչող նավաստիներ շատ կան․ հետո նավարակելով նավարկելով գետափից Վադենի մոտով, կհասնես Լաուվերզեե, ուռկանները կփոխանակես երկաթի ու արճճի հետ, Մարկենի, Վլիլանդի կամ Ամելանդի տարազներ կտաս գյուղացիներին, մի քիչ կանգ կառնես ափերին՝ ձուկ որսալու համար, իսկ ձուկը ոչ թե կծախես, այլ աղ կդնես , որովհետև օրինական է՝ թարմ բան խմել, աղի բանով պատերազմել։
― Որ այդպես է՝ խմենք, ― ասաց նավավարը։
Ուլենշպիգելն ու Լամմեն էշերը հեծան ու ճանապարհ ընկան դեպի Լիեժ։
― Որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն ճանապարհը շարունակելով հանդերձ, ― ինչպե՞ս այդ մարդը, որ այդքա՜ն ուժեղ է, թողեց, որ այնքան սաստիկ դնգստեմ նրան։
― Նրա համար, որ սարսափը քեզնից առաջ ընկած գնա ամեն տեղ, ուր գնում ենք։ Դա մեզ համար ավելի լավ պահակախումբ է, քան քսան լանդսկնեխտը։ Սրանից հետո էլ ո՞վ կհամարձակվի դիպչել Լամմեին՝ հզոր, հաղթական Լամմեին, նմանը չունեցող ցլանման Լամմեին, որ գլխի լոկ մի հարվածով՝ ամենքի և յուրաքանչյուրի աչքի առաջ գետին գցեց Ստերկե Պիրին՝ Ուժեղ Պետրոսին, որ էշերը գառների պես բարձրացնում է և մի ուսով տանում է գարեջրի լիքը տակառներով սայլակը։ Արդեն ամեն ոք քեզ ճանաչում է այստեղ․ դու ահարկու Լամմեն ես, անպարտ Լամմեն, և ես քայլում եմ քո պաշտպանության հովանու տակ։ Ամեն ոք քեզ կճանաչի այս ճանապարհի վրա, որ մենք անցնելու ենք, ոչ ոք չի համարձակվի վատ աչքով նայելու քեզ, և ի տես մարդկային մեծ քաջության, դու քո ճանապարհին ամենուրեք կգտնես միայն խոնարհ ողջույններ, բարեմաղթություն, հարգանք ու պատկառանք՝ ուղղված քո ահարկու բռունցքի ուժին։
― Լավ ես խոսում, որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն՝ ուղղվելով իր թամբի վրա։
― Եվ ճիշտ եմ խոսում, ― վրա բերեց Ուլենշպիգելը։ ― Տեսնո՞ւմ ես այս հետաքրքրասեր դեմքերը գյուղի հենց առաջին տներում։ Մատնացույց են անում Լամմեին՝ ահազդեցիկ հաղթողին։ Տեսնո՞ւմ ես այս մարդկանց, որ նախանձով նայում են քեզ, և այդ վտիտ վախկոտներին, որ հանում են իրենց գդակները։ Պատասխանի՛ր նրանց ողջյունին, Լամմե՛, գողտրի՛կս․ մի արհամարիր արհամարհիր թույլ ժողովրդին։ Տե՛ս, երեխաները գիտեն քո անունը և ահով են կրկնում այն։
Եվ Լամմեն անցնում էր հպարտ՝ թագավորի պես ու ահյակ բարևներ սփռելով։ Եվ նրա քաջության լուրը շենից֊շեն, քաղաքից֊քաղաք հետևեց նրան մինչև Լիեժ, Շոքինե, լա֊Նյովիլ, Վեզեն և Մամյուռ, որից նրանք խուսափեցին երեք քարոզիչների պատճառով։
Եվ այդպես էլ նրանք հասան Ստոքեմ։
===XXVIII===
― Գնանք փնտրենք նրան։
Եվ այդպես հասան նրանք Ստորին Շելդայի թաղամսը։
― Ծանո՞թ ես այդ վանքին, ― հարցրեց Լամմեն։
― Հիմա կգնամ այդտեղ կնոջդ փնտրելու։ Ե՛կ։
― Չէ։ Միտքս փոխեցի։ Մի՛ գնա այնտեղ։
― Դե՛, ուրեմն, եկ, ― ասաց Ուլենշպիգելը դուռը բանալով և Լամմեին ներս հրելով։ ― Տե՛ս, տիրուհին իր տակառների հետևն է՝ երկու մոմի միջև․ սրահն ընդարձակ է՝ կաղնեփայտե սևացած առաստաղով, ծխակալած հեծաններով, չորս կողմը նստարաններ, կաղ ոտքերով սեղաններ՝ ծանրաբեռնված բաժակներով, տկճորներով, սկահակներով, գավերով, թասերով, շշերով և կոնծաբանության այլ մեքենաներով։ Կենտրոնումն էլ սեղաններ ու աթոռներ կան, որոնց վրա գահակալում են լաթերը, այսինքն կանացի գլխանոցներ, ոսկեճամուկ գոտիներ, թավշե մուճակներ, պարկապզուկներ, սրինգներ, փողեր։ Անկյունում մի սանդուղք կա, որ տանում է վերևի հարկը։ Մի փոքրիկ, ճաղատ կուզիկ նվագում է կլավեսին, որ հաստատված է ապակե ոտքերի վրա, որոնց պատճառով էլ նվագարանի ձայնը դառնում է ճռինչ։ Պարի՛ր, ցմփո՛ր։ Տասնհինգ գեղեցիկ աղիճներ նստած են՝ ո՛րը սեղանի, ո՛րը աթոռի վրա՝ մի սրունքն այս կողմ, մյուսն այն կողմ, կռացած, ուղղված, կռթնած, պառկած մեջքի կամ կողքի վրա՝ ըստ իրենց ցանկության, սպիտակ, կարմիր հագուստներով, բազուկները մերկ, ինչպես և ուսերն ու լանջը՝ մինչև իրանի կեսը։ Ամեն տեսակ էլ կա դրանց մեջ․ ընտրի՛ր միայն։ Մոմերի լույսը շոյելով ոմանց խարտյաշ ծամերը՝ ստվերի մեջ է թողնում կապույտ աչքերը, որոնց միայն խոնավ կրակի փայլելն ես տեսնում։ Ոմանք էլ դիտելով առաստաղը՝ ջութակի հնչյունների տակ գերմանական որևէ բալլադ են հեծեծում։ Ոմանք էլ՝ թմփլիկ, թխլիկ, չաղ ու անպատկառ՝ լիք գավերով խմում են Ամբուազի գինի, ցույց տալիս իրենց կլորիկ, մինչ ուսերը մերկ բազուկները, կիսաբաց զգեստը, որից երևում են կրծքերի խնձորները, և առանց ամոթխածության խոսում են ամբողջ կոկորդով՝ մեկը մյուսից հետո կամ ամենքը միասին։ Լսի՛ր նրանց․
― Կորչի փողն այսօր․ մեզ սեր է այժմ պետք, սեր՝ մեր ընտրությամբ, ― ասում էին սիրուն աղջիկները, ― տղայի, պատանու և մեր հավանած մարդու սեր՝ անվճար։ ― Թո՛ղ նրանք, ում մեջ բնությունը դնում է այն առնական ուժը, որ արուներ է ծնեցնում, թո՛ղ գան մեզ մոտ, այստեղ, ի սեր աստծուն և մեզ։ ― Երեկ վճարովի օր էր, այսօր սիրելու օր է։ ― Ո՞վ է ուզում խմել մեր շրթներից․ նրանք գինուց դեռ թաց են։ Գինի ու համբույր՝ կատարյալ խրախճանք։ ― Գրո՜ղը տանի միայնակ ննջող այրիներին։ Մենք աղջիկ ենք։ Այսօր ողորմածության օր է։ Երիտասարդներին, ուժեղներին ու գեղեցիկներին կբացենք մենք մեր գիրկը։ Գինի լցրե՛ք։ ― Անուշի՛կս, սիրո ճակատամարտի համա՞ր է սիրտդ թմբկահարում կրծքիդ տակ։ Ինչպիսի՜ ճոճանակ․ համբուրյների համբույրների ժամացույցն է դա։ Ե՞րբ կգան նրանք՝ լեցուն սրտերով, դատարկ քսակներով։ Մի՞թե չեն առնում փառավոր սիրահարվածների հոտը։ Ի՜նչ տարբերություն երիտասարդ գյոզի և պարոն մարկգրաֆի միջև։ Այն, որ պարոնը վճարում է ֆլորինով, իսկ ջահել գյոզը՝ գուրգուրանքով։ Կեցցե՜ն գյոզերը։ Ո՞վ է ուզում գնալ արթնացնել մեռյալներին։
Այսպես էին խոսում սիրավառ կյանք վարող բարի, աշխույժ ու զվարթ աղջիկները։
Բայց դրանց մեջ կային և ուրիշներ՝ նեղ դեմքով, ուսերով․ սրանք իրենց մարմինը դարձրել էին խնայողության կրպակ և գորշ֊գորշ կուտակում էին իրենց լղար մսի գինը։ Սրանք քրթմնջում էին իրար մեջ․
― Շատ անսիրտ բան է հրաժարվել վճարից այս հոգնեցուցիչ արհեստը բանեցնելով՝ ի սեր այդ անհեթեթ քմահաճույքների, որ դուրս են տալիս տղամարդկանց սիրահար այդ աղջիկները։ Եթե դրանք քմայքներ ունեն, մենք ամենևին չունենք և գերադասում ենք ծերության օրերը դրանց պես քարշ չգալ ցնցոտիներով, առուների մեջ, և ուզում ենք մեր վարձը, քանի որ ծախու ենք։ ― Գրողի ծո՛ցը ձրին։ Տղամարդիկ տգեղ են, գարշահոտ, կռվարար, շատակեր ու հարբեցող; հարբեցող։ Հենց նրանք են, որ վատ ճանապարհի են մղում խեղճ կանանց։
Սակայն ջահելներն ու գեղեցիկները չէին լսում այս խոսքերը և ամբողջովին անձնատուր եղած իրենց հաճույքին ու կոնծաբանությանը, ասում էին․
Տիրուհին ծիծաղում էր մոմերի միջև նստած։
― Հասե՛ք, ― գոչում էր Լամմեն, ― հասե՛ք․ Ուլենշպիգե՛լ, արի սրբիր֊ավելիր այս ամբողջ ոմնակը։ ոհմակը։ Թողեք․ պետք չունեմ ձեր համբույրենրին։ Ես ամուսնացած մարդ եմ, աստվա՛ծ վկա, և ամեն ինչ պահում եմ կնոջս համար։
― Ամուսնացա՞ծ․ բայց միայն քո կնոջ համար շատ ես դու՝ քո կազմվածքի տեր մա՜րդը։ Մի քիչ էլ մեզ տուր։ Հավատարիմ կինը լավ բան է, բայց հավատարիմ ամուսինը՝ կռտած աքաղաղ։ Աստված քո ճարն անի, հիմա ընտրությունդ արա, թե չէ մենք քեզ կմտրակահարենք։
― Ընտրի՛ր։
― Չեմ ընտրի։
― Ինձ չե՞ս ուզում, ― ասաց մի սիրուն, խարտյաշ աղջիկ, ― մի տես՝ անուշիկ եմ և սիրում եմ նրան, ով սիրում է ինձ։
Հանկարծ տիրուհին, որ նստած մնացել էր զույգ մոմերի մեջտեղ, ուժգին ձայնով և սպառնալի ասաց․
― Այ աղջիկնե՛ր, երդվում եմ իմ մեծ սատանայով, որ եթե մեկ րոպեի մեջ ծիծաղով ու քաղցրությամբ այս մարդուն բարի վախճանի չհասցնեք, այսինքն ձեր անկողինը չտանեք՝ ես կերթամ գիշերապահներին կանչելու, որպեսզի ամենքիդ էլ մի լավ մտրակի քաշեն նրա փոխարեն։ Դուք ամենևին արժանի չեք սիրատարփ աղջիկների անվան՝ եթե զուրն զուր տեղն եք բերնի լրբություն անում, ձեռքի սանձարձակություն և հրացայտ հայացքներ արձակում արուներին զայրացնելու համար միայն, ինչպես լուսատիտիկների էգերն են անում, որոնք լապտեր ունեն սոսկ այդ գործի համար։ Եվ դուք անողոքաբար մտրակահար կարվեք ձեր տխմարության համար։
Այս խոսքերի վրա աղջիկներն սկսեցին դողալ, իսկ Լամմեն հրճվեց։
― Սիրե՜մ քեզ, խենթո՛ւկ բարեկամ, դու այդ ուզում ես սոսկ քո ուզած ժամերիդ, ― ասաց աղջիկը։
― Թռչունը, որ սավառնում է մեր գլխավերևում, երգում է իր երգը ու անցնում։ Այդպես էլ ես, քացրի՛կս․ քաղցրի՛կս․ ուզո՞ւմ ես միասին երգենք։
― Այո, ծիծաղի ու արցունքի երգ։
Եվ աղջիկը փաթաթվեց Ուլենշպիգելի վզին։
Երբ Ուլենշպիգելն ու Լամմեն հաճույքից նվաղում էին իրենց անուշիկների գրկում՝ հանկարծ սրինգի ու թմբուկի նվագակցությամբ իրար հրելով, շտապելով, երգելով, սուլելով, աղաղակելով, ոռնալով, գոռգոռալով տուն մտան meesevanger-ների մի ուրախ ընկերություն․ այդպես են Անտվերպենում անվանում երաժշտահավեր երաշտահավեր բռնողներին։ Նրանք շալակել էին այդ փոքրիկ թռչուններով լեցուն պարկեր ու վանդակներ, ինչպես և նրանց այդ գործում օգնող բուերին, որոնք քթթում էին իրենց ոսկեգույն աչքերը լույսի տակ։
Թռչնաորսները տասը հոգի էին՝ խիստ կարմրած, գինուց ու գարեջրից փքված, գլուխներն օրորվում էին, երերուն ոտքերի վրա քարշ էին գալիս և գոռում այնպիսի խռպոտ ու բեկ֊բեկ ձայնով, որ սարսափահար աղջիկներին թվում էր, թե լսում են վայրի գազանների մռնչյունն անտառում և ոչ թե մարդկանց ձայնը բնակարանում։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Իշխանը վտարված է Հոլանդիայից՝ իր բանակի հետ, վարձկան զորքի ստորության պատճառով, որոնք գոռում են Geld, Geld! (Փո՜ղ, փո՜ղ), երբ պետք է կռվել։ Այդտեղից էլ գնաց Ֆրանսիայի կողմերը՝ հավատարիմ գուգազների, իր եղբոր՝ կոմս Լյուդվիգի և Զույգ֊կամուրջների<ref>Deux-Ponts, որի գերմանական ձևը Ցվալ Ցվայ Բրոկեն։</ref> օգնելու Նավարայի թագավորին<ref>Հետագայում Հենրի IV, թագավոր Ֆրանսիայի (թագ․ 1589―1610), որ այդ ժամանակ հուգենոտ (բողոքական) էր։</ref> և հուգենոտներին․ այդտեղից անցավ Գերմանիա՝ Դիլենբուրգ, ուր բազմաթիվ հոլանդական փախստականներ միացել են նրան։ Դու պետք է ուղարկես նրան զենք ու հավաքած փողը, մենք էլ այդ միջոցին ծովի վրա կկատարենք ազատ մարդկանց գործը։
― Ինչ որ պետք է՝ կանեմ, ― ասաց smitte Վաստելեն, ― ունեմ զենք և ինը հազար ֆլորին։ Բայց դուք կարծեմ էշով եք եկել։
― Ես էլ heetekoek֊ներ և oliekoek֊ներ կծախեմ, այսինքն ձեթի մեջ տապակած կարկանդակներ ու գնդիկներ։
― Դե հիմա եկեք իմ հետևից․ ահա ձեզ արդեն շինված վանդակներ ու թակարդներ․ սա էլ գործիքներ ու պղնձե լար ու ցանց՝ հները նորոգլեու նորոգելու և նորեր շինելու համար։ Իմ լրտեսներից մեկն է բերել դրանք։ Սա քեզ համար, Ուլենշպի՛գել։ Իսկ քեզ, Լամմե՛, ահա այս փոքրիկ կրակարանը և փուքսը․ ես քեզ կտամ ալյուր, յուղ ու ձեթ՝ heetekoek֊ներ ևoliekoek֊ներ և oliekoek֊ներ պատրաստելու համար։
― Նա բոլորը կուտի, ― ասաց Ուլենշպիգելը։
― Առանց կարագի, ― պատասխանեց Վաստելեն։
― Գարեջուր կան կամ գինի չունե՞ս, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Ես երբեք չեմ խմում, ― պատասխանեց դարբինը, ― բայց կգնամ «Հավալուսն» պանդոկը, որ հեռու չէ, բերելու՝ եթե ուզում եք։
― Լամմեն էլ մեզ կօգնի, ― ասաց Վաստելեն։
― Այո, ― ասաց Լամմեն խեղճ֊խեղճ՝ խմիչքից ու կերածից գլորվերլով։գլորվելով։
― Դու արճիճը կհալես, ― ասաց Ուլենշպիգելը։
Ուլենշպիգելը մոտեցավ կնոջը։
― Բարձրացրու շրջազգեստս մի կողմից, մյուս կողմից էլ ինքս կբարձրացնեմ, և վազենք։
― Ինչո՞ւ վազենք, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Negen manneken֊ներով (ինը մարդուկով) պարտք֊պահանջ չեն ունենա։
― Այսինքն ֆլանդրիական վեց ցեց,<ref>Դրամական մանր միավորների ժողովրդական անուններ։</ref> երկու ցեց էլ կավելանա։ Ինչ որ է, լցրո՛ւ։
Ուլենշպիգելը մի գավ լցրեց կնոջ համար, ապա հպարտ֊հպարտ վեր կենալով և բերանը դնելով ցմփորի ծորակին՝ ամբողջ գարեջուրը դատարկեց կոկորդը։ Սահանքի կարկաչաձայն էր լսվում այդ միջոցին։
Երբ ավագ դատավոր Սպելլեն եկավ Մյոլեստե իր երկու մարդորսների հետ՝ Պետեր դե Ռոզեն հավատարիմ շան պես սկսեց ամեն տեղ ուղեկցել դրանց ու իր հաշվին հյուրասիրել դրանց գինով, մսով և բազում այլ հաճույքներով, որոնք փողով են ձեռք բերվում։ Եվ այդպես դարձավ նրանց ընկերն ու բարեկամը և սկսեց իր ամբողջ չարությունը գործի դնել տանջելու համար նրանց, ում ատում էր․ դրանք Մյոլետեի բնակիչներն էին՝ հատկապես իմ եղբայրը։
Ամենից առաջ նա ձեռք զարկեց Միխելկինին։ Ֆլորինի ծարավ սրիկաներ՝ կեղծ վկաներ հայտարարեցին, թե Միխելկինը հերետիկոս է, կեղտոտ խոսքեր է ասել աստվածածնի մասին և բազմիցս նշավակել աստծու անունը ու սրբորեն Valek գինետամ գինետան մեջ, և ի միջի այլոց, երեք հարյուր ֆլորին ունի մի սնդուկում։
Չնայած վկաների բարի վարք ու կենցաղ չունենալուն՝ Միխելկինը ձերբակալվեց, և Սպելեն ու նրա մարդորսները հայտարարեցին, թե ապացույցները բավարար են մեղադրյալին տանջանքի ենթարկելու համար։ Եվ Միխելկինին բազուկներից կախեցին առաստաղին մի ճախարակից՝ ամեն մի ոտքին հիսուն ֆնտանոց ծանրություն ամրացնելով։
Պետեր դե Ռոզեն նորից համարձակություն ձեռք բերելով՝ վերադարձել էր Մյոլեստե։ Նա ամեն տեղ հետևում էր Ապելլեին ու նրա մարդորսներին նրանցից պաշտպանություն գտնելու համար։ Սպելլեն երբեմն ինքն էր վճարում խմիչքի արժեքը։ Եվ նրանք միասին ուրախ֊զվարթ վայելում էին զոհերի փողը։
«Բազե» պանդոկն այլևս այնպես չէր լցվում, ինչպես այն օրերին, երբ գյուղաքաղքն գյուղաքաղաքն ապրում էր ուրախ, պաշտում էր աստծուն, կաթոլիկաբար և դա նկատվում էր բազմաթիվ դատարկ կամ փակված տներից, ամայի փողոցներից, ուր թափառում էին մի քանի լղար շներ և աղբակույտերում նեխած սնունդ որոնում։
Մյոլեստեում միայն երկու չարագործների համար տեղ կար։ Գյուղի ահաբեկված բնակիչները տեսնում էին, որ նրանք ցերեկը անցնում են լրբորեն ու նշանակում ապագա զոհերի տները, կազմում մահվան ցուցակները․ իսկ երեկոյան, «Բազեից» վերադառնալիս երգում էին կեղտոտ երգեր, մինչդեռ երկու մարդորսները՝ նույնպես հարբած՝ մինչև ատամները զինված հետևում էին նրանց որպես թիկնապահեր։
― Կհիշենք, ― ասաց Յոսը։ Եվ բարձրացնելով իր թասը ասաց։ ― Խմում եմ Սպելլեի պարանի կենացը։
― Պարանի կենացը, ֊ ― ասաց Ուլենշպիգելը։ Հետո պանդոկապանի հետ վերադարձավ սրահ, ուր խմում էին մի քանի հնավաճառ գենտցիներ, որոնք վերադարձել էին Բրյուգգեի շաբաթօրյա տոնավաճառից, ուր թանկ֊թանկ ծախել էին թավշե բաճկոնակներ, ոսկեճամուկ, արծաթահուռ թիկնոցներ, որ չնչին գնով գնել էին իսպանացիների պերճանքն ընդօրինակել ցանկացող և դրանից էլ կործանված մեր ազնվականներից։
Եվ մեծ վաստակի պատճառով կերուխում էին անում ու զվարճանում։
― Թողեք ապրի, ― ասաց նա, ― ավելի լավ է, որ մեռնի դահճի պարանով, քան թե ուրվականի մատներով։
― Ի՞նչ պիտի անեք նրան, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Մեղադրել նրան դքսի առաջ և կախել տալ, ― պատասխանեց ավագերեցը։ ― Բայց ո՞վ ես դու, ― հարցրեց նա։
― Թո՜ւ, քարասիրտ լիրբ, ― ասաց Լամմեն։ ― Էլ չեմ գա քեզ հետ։ Կմնամ այստեղ՝ այս ազնիվ մարդկանց և բարի կանանց հետ։ Անամոթ, ինչպե՜ս կարող ես այդքան անզգա լինել իմ ցավերի նկատմամբ, երբ հավատարիմ շան պես գալիս եմ քո հետևից ձյունին, սառնամանիքին, անձրևին, կարկուտին, քամուն, իսկ երբ շոգ է՝ հոգիս քրտնքի պես դուրս է գալիս մաշկիս միջից։
― Վերքդ աննշան բան է։ Մեկ հատ oliekoek (կարկանդակ) դիր վրան և, դա կլինի անուշեղենի մահլամ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Իսկ գիտե՞ս դու ինչ անուն են տալիս լյուվենցիներին։ Չգիտես, խե՜ղճ բարեկամս։ Դե լավ, ես քեզ հիմա կասեմ՝ քո տնքոցը դադարեցնելու համար։ Նրանց անվանում են koeye-schieter֊ներ (կովասպաններ), որովհետև մի անգամ այնքան տխմար են լինում, որ կրակում են կովերի վրա, որոնց թշնամու գուգազների տեղն էին դրել։ Իսկ մե՞նք, մենք կրակում ենք իսպանական այծերի<ref>Իսպանացիրներն այդ դարաշրջանում իրոք որ այծամորուք էին թողնում։</ref> վրա․ դրանց միսը թեև գարշահոտ է, բայց մորթը շատ լավ է թմբուկի համար։ Իսկ տիռլըմոնցիների մականո՞ւնը։ Գիտե՞ս։ Նույնպես չգիտես։ Նրանք կրում են kweker պանծալի մականունը։ Պատճառն այն է, որ հոգեգալստի տոնին նրանց մեծ եկեղեցում մի բադ միջնաբեմից թռչում է խորանը, և դա էլ նրանց սուրբ հոգու պատկերն է։ Մեկ հատ koekebakke դիր վերքիդ վրա։ Առանց ձայն հանելու հավաքում ես եղջերուի շուռ տված ամաններն ու տապակածները։ Խոհանոցային քաջությունդ բռնել է։ Նորից ես վառում կրակը, բարձրացնում ես ապուրի կաթսան եռոտանու վրա․ խիստ ուշադիր հետևում ես եփելուն։ Գիտե՞ս թե ինչու չորս հրաշալիք կա Լուվենում։ Չէ։ Հիմա քեզ ասեմ։ Նախ՝ որովհետև կենդանի մարդիկ այնտեղ անցնում են մեռելների տակից, քանի որ սուրբ Միքայելի եկեղեցին շինված է քաղաքի դարպասի մոտ, իսկ նրա գերեզմանատունը վերևն է։ Երկրորդ՝ որովհետև զանգակներն այնտեղ աշտարակներից դուրս են, ինչպես այն տեսնում ես սուրբ Հակոբի եկեղեցում, ուր կա մի խոշոր և մի փոքրիկ զանգ․ և քանի որ փոքրիկը չի տեղավորվել զանգակատանը, ուստի դուրսն են հաստատել։ Երրորդ հրաշալիքը եկեղեցուց դուրս գտնվող խորանն է․ որովհետև սուրբ Հակոբի եկեղեցու ճակատամուտքը նման է խորանի։ Չորրորդը․ Անգամ անգամ աշտարակն է, որովհետև սուրբ Գերտրուդի եկեղեցու սլաքաձև գմբեթը կառուցված է քարից, փոխանակ փայտից լինելու, իսկ քարերը երբևէ չեն գամում, բացի արնախում արքայի սրտից, որ ես շատ կուզենայի գամել Բրյուսելի մեծ դարպասին։ Բայց դու ինձ չես լսում։ Սոուսների մեջ աղ չկա՞, ի՞նչ է։ Իսկ գիտե՞ս, թե ինչու Տերմոնդի բնակիչները կոչվում են ջեռակ՝ de vierpann֊ներ։ Որովհետև մի երիտասարդ իշխան ձմեռ ժամանակ պիտի գար գիշերելու «Ֆլանդրիայի զինանշան» պանդոկում, իսկ պանդոկապանը չգիտեր ինչպես տաքացներ անկողինը, քանի որ ջեռակ չուներ։ Ուստի անկողինը տաքացրեց իր դեռահաս աղջկա միջոցով, որը լսելով իշխանի գալը՝ դուրս եկավ ու փախավ, իսկ իշխանը հարցրեց, թե ինչո՞ւ ջեռակը չեն թողել անկողնի մեջ։ Տա՜ աստված, որ Ֆիլիպ արքան մի շիկացած երկաթե սնդուկի մեջ դրած՝ ջեռակ լինի տիկին Աստարտեի անկողնի համար։
― Ինձ հանգիստ թող, ― ասաց Լամմեն, ― թքած քեզ վրա էլ, ջեռակների վրա էլ։ Անգամ աշտարակի վրա էլ, մյուս սուտ ու փուչ բաների վրա էլ։ Թող ինձ իմ սոուսների հետ։
Ուլենշպիգելն ասաց․
― Այլևս հնարավորություն չկա ցամաքի վրա մարտնչելու դահճի դեմ։ Հիմա ծովի վրա պետք է խորտակել նրա հզորությունը։ Գնացեք Զելամդական Զելանդական կղզիների կողմերը՝ Բրյուգգեի, Հեյստի և Կնոկեի վրայով։
― Փող չունենք, ― ասացին նրանք։
Հառլեբեկեում Լամմեն լրացրեց oliekoek֊ների իր պաշարը, կերավ դրանցից քսանյոթ հատ և երկուսն էլ դրեց զամբյուղը։ Ուլենշպիգելն էլ իր վանդակներն էր բռնած տանում։ Երեկոյան կողմ նրանք հասան Կուրտրե և in de Bie` «Մեղու «Մեղու» պանդոկը՝ Ժիլիս վան դեն Էնդեի մոտ, որն արտույտի դայլայլը լսելուն պես եկավ դուռը բանալու։
Այդտեղ կարագ ու մեղր ծորեց նրանց համար։ Պանդոկապանը իշխանի նամակները տեսնելով հիսուն կառոլուս հանձնեց Ուլենշպիգելին՝ իշխանին հանձնելու, և ոչ մի վճար ստանալ չուզեց հնդկահավի համար, որ հրամցրեց նրանց, ոչ էլ գարեջրի համար, որով ցողեց նրանց ճաշը։ Նա նախազգուշացրեց նաև, որ Կուրտերում, արյունահեղ դատարանի լրտեսներ կան, ուստի և Ուլենշպիգելը, ինչպես և նրա ընկերը պետք է լեզուները զուսպ պահեն։
Հանկարծ Լամմեն ասաց․
― Երբ Մարտին վան դեն Էնդեին հարցրի, թե չի՞ տեսել իմ կնոջ նման մեկին՝ նկարագրեցի նրա գողտրիկ պատկերը, ինձ ասաց, որ Բրյուգգեի խճուղու վրա, քաղաքից դուրս, «Ծիածանում», տիկին Ստեվենի մոտ բազմաթիվ կանայք կան և երեկոները բոլորն էլ ի մի են հավաքվում։ Հիմա այնտեղ եմ գնում։
― Ես քեզ անմիջապես կգտնեմ, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Ուզում եմ տեսնել քաղաքը․ եթե պատահեմ կնոջդ՝ անմիջապես կգամ մոտդ։ Չմոռանաս, որ պանդոկապանը պատվիրեց քեզ զգույշ լինել՝ եթե կաշիդ թանկ է քեզ համար։
Պանդոկապանը ձևացավ, թե Ուլենշպիգելի ականջները ձիգ է տալիս, կամացուկ ասաց․
― Յոթ հոգի քեզ․․․ պինդ մարդիկ, մասգործ․․․ մսագործ․․․ Գնում եմ․․․ խիստ եմ ճանաչված քաղաքում․․․ երբ գնամ՝ կգոռաս «T si van te beven de klinkaert... » ամեն ինչ փշրեցեք․․․
― Լավ, ― ասաց Ուլենշպիգելը վեր կենալով և մի քացի հասցնելով նրան։
Եվ Ժիլինը ջութակը վերցնելով սկսեց երգել ֆրանսերեն․
<poem>
<poem>
Վինի հետ ներդաշնակ
Երգում եմ օր գիշեր․
Ես սառն եմ կամ այրող,
Քնքուշ եմ, տոչորող,
Խելահեղ,աննըման՝
Նայած քո ցանկության։
Ծախում եմ ես ձեզ սեր։
</poem>
Եվ իր երգը երգելիս Ժիլինն այնքան գեղեցիկ էր, այնքան դյութիչ ու չքնաղ, որ բոլոր տղամարդիկ՝ մարդորսները, մսագործները, Ուելնշպիգելն ու Լամմեն մնացել էին համրացած, սրտազեղ, ժպտերես՝ նրա հրապույրից կաշկանդված։
Հանկարծ քրքջալի ծիծաղելով և Ուլենշպիգելին նայելով Ժիլինն ասաց․
― Ահա այսպես են թռչուններին գցում վանդակ։
Եվ նրա թովչանքը չքացավ։
Ժիլինը երգեց․
<poem>
<poem>
Ջերմ համբույր, սեր, հրճվանք,
Բոլորն ա՛ռ, սիրելի՛ս,
Նաև մահ՝ թե կամիս։
</poem>
Ապա քամահրանքով ասաց․
― Նա ինձ չի՞ սպանում, ― գոչեց Ժիլինը՝ ցատկելով իր անկյունից և ճոճելով օդում իր վինը։ Ապա երգեց․
<poem>
<poem>
Դըժնի էր երազը,
Երազն իմ հեգ սրտի․
Իմ հայրն է սատանան։
</poem>
Ստեվենը ու մյուսները պատրաստվում էին լաց լինել։
Օդը զով էր, մառախուղը սահում էր մարգագետիններին քսվելով, չոր ոստերը ծառերից ընկնում էին ճանապարհի վրա։ Եվ լուսինը փայլում էր, ու ջրանցքի ջրի վրա կրակներ կային։ Հանսկեն ինձ ասաց․ «Այսօր մարդագելի գիշերն է․ բոլոր հանցապարտ հոգիները դուրս են գալիս դժոխքից։ Ձախ ձեռքով պետք է երեք անգամ խաչակնքել ու գոչել․ «Ա՜ղ, ա՜ղ, ա՜ղ, որ է անմահության խորհրդանիշը, և նրանք քեզ վնասել չեն կարող»։ Ես էլ ասացի․ «Կանեմ այն, ինչ դու ես ուզում, անուշիկս»։ Նա ինձ գրկեց ու ասաց․ «Դու իմ կինն ես»։ «Այո», ասացի ես։ Եվ նրա քաղցր խոսքի վրա մի երկնային երջանկություն բալասանի պես սահեց մարմնիս վրա։ Նա պսակեց ինձ վարդերով ու ասաց․ «Գեղեցիկ ես դու»։ Ես էլ նրան ասացի․ «Դու էլ գեղեցիկ ես, Հանսկե՛, անուշի՛կս, կանաչ թավշե, ոսկերիզ, նրբակար հագուստներովդ, ջայլամի երկար փետուրներովդ, որ ծածանվում է անեզր գլխարկիդ վրա, և ծովու հրաշող ալիքներին նմանող քո դժգույն դեմքով։ Եվ եթե Դամմեի աղջիկները տեսնեն քեզ՝ անվերջ հետևիցդ կվազեին, խնդրելով սիրտդ․ բայց միմիայն ինձ պետք է տաս այն, Հանսկե՛»։ Նա ասաց․ «Ջանա՛ իմանալ, թե ամենահարուստները որոնք են․ նրանց ունեցածը կլինի քոնը»։ Ապա ինձ թողեց ու գնաց՝ արգելելով, որ հետևեմ նրան։
Կանգնած մնացի այդտեղ՝ զնգզնգացնելով ձեռքիս մեջ երկու կառոլուսը, և մառախուղի պատճառով դողդողալով ու փետացած՝ երբ տեսա, թե ինչպես ջրանցքի դարպասից մագլցելով զառիվայրը՝ երևաց մի գայլ, որի դեմքը կանաչ էր և նրա սպիտակ ստևի մեջ երկար եղեգներ կային։ «Ա՜ղ, ա՜ղ, ա՜ղ», ― գոչեցի ես ու խաչակնքեցի․ բայց նա կարծես ամենևին չվախեցավ դրանից։ Ես սկսեցի ամենայն ուժով վազել․ ես ճչում էի, նա ոռնում էր․ ապա լսեցի նրա ատամների չոր կափկափումը այնքան մոտիկ, որ կարծեցի, թե ինձ կբռնի։ Բայց ես նրանից ավելի արագ էի վազում։ Բարեբախտաբար Արագիլի փողոցի անկյունում հանդիպեցի գիշերապահին՝ իր լապտերով․ «Գա՜յլը, գա՜յլը», ― գոռացի ես։ «Մի՛ վախենա, ― ասաց գիշերապահը, ― հիմա քեզ կտանեմ տունդ, գի՛ժ Կատլին»։ Եվ ես զգացի, որ այն ձեռքը, որով բռնել էր ինձ, դոդում դողում էր։ Նա նմանապես վախենում էր։
― Բայց նա արդեն սրտապնդվել է, ― ասաց Նելեն։ ― Լսո՞ւմ ես, թե ինչպես ծոր տալով երգում է հիմա՝ De clock is tien, tien aen de clock (ժամը տասն է զանգակատանը, զանգակատանը ժամը տասն է)։ Եվ ճկճկացնում է իր կոչնակը։
Նրանք գնացին շուկա և գնեցին երկու սիրուն էշ՝ իրենց թամբ ու սանձով։
===XXXIX===
― Կունենաս՝ առաքինի կերուխում, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Ամենալիքը փորերն էլ չեն դիմանում դրան․ աստիճանաբար ուռուցքն իջեցնելով՝ ամենածանր մարդուն էլ թեթևացնում են։ Եվ շատ չանցած՝ ամենքը կտեսնեն, թե ինչպես բավականաչափ ճարպաթափված, գողտրիկ Լամմեն եղնիկի պես վազ է տալիս։
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն, ― ի՞նչ կլինի հայսմհետև հայսուհետև իմ նիհար վիճակը։ Քաղցած եմ, որդյա՛կ իմ, ուզում եմ ընթրել։
Իրիկունն իջնում էր։ Նրանք հասան Բրյուգգե՝ Գենտի դարպասը, ցույց տվին անցաթղթերը։ Պարտադիր վճարը անելուց հետո ― կես սու իրենց, երկու սու էշերի համար ― նրանք մտան քաղաք։ Լամմեն սրտամորմոք միտք էր անում Ուլենշպիգելի խոսքերի մասին։
Ուլենշպիգելը մնացել էր կանգնած և իր ծանր տխրությամբ համակված նայում էր սիրուց ժպտացող Նելեին։
Եվ Նելեն առանց որևէ բան ասելու փաթաթվեց նրա վզին։ Նա էլ կարծես խելագար լիներ․ լալիս էր, ծիծաղում և մեծ ու քաղցր հրճվանքից կարմրած՝ կրկնում էր միայն՝ Թի՛լ, Թի՛լ։ Ուլենշպիգելը նայում էր նրան երջանիկ․ հետո Նելեն թողեց նրան, գնաց կանգնեց քիչ հեռու և ուրախ զննում էր նրան ու այդտեղից դարձյալ խոյնում խոյանում նրա վրա, փաթաթվում վզին․ և այդպես շատ անգամ։ Ուլենշպիգելը երջանիկ՝ պահում էր նրան՝ չկարողանալով բաժանվել նրանից, մինչև որ նա ընկավ մի աթոռի վրա՝ նվաղուն ու կարծես անզգա։ Եվ առանց ամաչելու ասում էր․
― Թի՛լ, Թի՛լ, սիրելի՛ս, վերջապես վերադարձա՜ր։
― Հետ չես գա։
Եվ իր մարդու ու երկու եղբայրների հետ, որոնք լավ զինված էին, նա գնաց փնտրելու գայլին ծովփի ծովափի ավազաբլուրների վրա, հովիտների մեջ, բայց չգտավ։ Եվ մարդն ստիպված էր վերադարձնել նրան տուն, որովհետև գիշերվա ցրտից հիվանդացել էր տենդով։ Նրանք հսկում էին նրան և նորոգում ուռկանները մոտակա ձկնորսության համար։
Դամմեի դատավորը նկատի առնելով, որ weerwolf֊ը արյունով ապրող մի գազան է և մեռածներին չի թալանում, ասաց, որ նրան անկասկած հետևում են ավազաբլուրներում թափառող գողերը՝ իրենց չարանենգ օգուտի համար։ Ուստի հրամայեց, ահազանգ հնչեցնել և հայտարարեց ամենքին ու յուրաքանչյուրին, որ լավ զինված կամ մահակներ առած շտապեն ձերբակալելու բոլոր մուրացկաններին ու չնչին թափառաշրջիկներին և խուզարկեն նրանց՝ իմանալու համար, թե իրենց քսակներում ոսկի կառոլուսներ կամ զոհերի հագուստների որևէ կտոր չունե՞ն։ Եվ դրանից հետո առողջ մուրացկաններն ու թափառաշրջիկները տարվելու էին արքունի նավերը որպես թիապարտ։ Բաց էին թողնելու միայն ծերունիներին ու խեղանդամներին։
Հեյստ հասնելուն պես գնաց ավագերեցի մոտ, հանձնեց դատավորի տված նամակը։ Ավագերեցն ասաց․
― Դու քաջասիրտ մարդ ես․ այնուամենայնիվ իմացիր, ով էլ որ երեկոյան միայնակ անցնի ավազաբլուրների մոտով, մանավանդ շաբաթ օրը, նրան կծոտված ու անշնչացած գտնում են ավազի վրա։ Ամբարտակների վրա աշխատող բանվորները և մյուսները խումբ֊խումբ են միայն գնում այդտեղ։ Երեկոն իջնում է։ Լսո՞ւմ ես մարդագելի ոռնոցը հովտից։ Գուցե և գա, ինչպես անցած գիշեր, զարհուրիկ ոռնալու գերեզմանատանը մինչև լուսաբաց։ Աստված քեզ հետ, զավա՛կս, բայց մի՛ գնա այնտեղ։ ― Եվ քահանան խաչակնքեց երեսը։
― Աճյունը բախում է սրտիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Եթե չգիտես, թե որ ճանապարհի վրա կենաս, ապա սպասիր նրան գերեզմանատուն տանող ճանապարհի վրա, որը ձգվում է երկշար փշացանկապատի միջև։ Երկու մարդ կողք֊կողքի չեն կարող անցնել այդտեղից։
― Այդտեղ էլ կսպասեմ, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Իս Իսկ դուք, պարո՛ն արիասիրտ ավագերեց, ազատագրման աջակից, հրամայեցեք ու կարգադրեցեք աղջկա մորը, նրա ամուսնուն ու եղբայրներին, որ լինեն եկեղեցում, լավ զինված, լույսերը հանգցնելու ժամից առաջ։ Եթե լսեն, որ սուլում եմ ամարի պես, նշանակում է տեսել եմ մարդագելին։ Այնժամ նրանք պետք է Wacharm` ահազանգ տան և շտապեն ինձ օգնության։ Իսկ եթե կան մի քանի ուրիշ քաջասիրտ մարդիկ․․․
― Չկան, որդյա՛կ իմ, ― պատասխանեց ավագերեցը։ ― Ձկնորսները մարդագելից ավելի են վախենում, քան թե ժանտախտից ու մահ տարաժամից։ Բայց և այնպես մի՛ գնա։
― Ո՞վ է տալիս զանգերը, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Լանսաամը պատասխանեց․
― Իմ անդրանիկն է․ փոքրը վազում է գյուղում, բախում դռները ու գոռում, թե գայլը բռնված է։ Փա՜ռք քեզ։
― Փշրեցե՜ք զանգերը, սպանեցե՛ք այդ ճվճվացող երեխաներին։
― Իսկ Տորիան ասում էր․
― Թո՛ղ հատուցի, մարմանդ կրակի վրա, հրաշեկ աքցաններով․ թո՛ղ հատուցի։
Տխուր սրտով նայում էր նա ամպերին, որ խելագարի պես վազում էին երկքում, ծովին, ուր տեսնում էր հրավառ ոչխարներ, իսկ ջահերի ու լապտերների լույսի տակ՝ գերու դեղնած դեմքը, որ դաժան հայացքով նայում էր իրեն։
Եվ աճյունը բախեց նրա սրտին․սրտին։
Եվ չորս ժամ քայլելով հասան Դամմե, ուր խուռներամ հավաքվել էր ժողովուրդը, որ արդեն ամեն ինչ իմացել էր։ Ամենքն էլ ցանկանալով տեսնել կալանավորին՝ միացան ձկնորսների խմբին՝ աղաղակելով, երգելով, պարելով ու ասելով․
Եվ դա ասես ժողովրդական ապստամբություն լիներ։
Երբ նրանք անցնում էին դատավորի տան առջևից, սա էլ աղմուկը լսելով դուրս եկավ և ասաց Ուլենշպիգելին։Ուլենշպիգելին.
― Հաղթական ես դու․ դու։ Փա՜ռք քեզ։
― Կլաասի աճյունը բախում է սրտիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ստում ես, ― ասաց Լամմեն, ― ոչ ոք չի տեսել։
― Ո՛չ ոք, ոչ ոք չի տեսել, ― գոռաց Տորիան։ ― Կրակին հանձնեցեք այդ գազանին։ Մեռնելուց առաջ մի անմեղ զոհ էլ է ցանկանում կրակին մատնել։ Թո՛ղ հատուցի։ Սուտ է ասում։ Եթե արել ես՝ մի՛ խոստովանիր, Ուլենշպիգե՛լ։ Ոչ մի վկա չկա։ Թող հատուցի մարմանդ կրակի վրա, շիկացած աքցաններով։
― Սպանություն կատարե՞լ ես, ― հարցրեց դատավորը Ուլենշպիգելին։
Եվ Տորիան աղաղակեց․
― Հատուցո՜ւմ է, հատուցո՜ւմ է։ Գալրվում Գալարվում են մարդասպանության շտապող նրա ձեռքերն ու ոտքերը։ Ճերմակ մազերը՝ բորենու մազերը վառվում են նրա գունատ դնչի վրա։ Հատոցո՜ւմ է նա, հատուցո՜ւմ է։
Եվ ձկնավաճառը գայլի պես ոռնալով մեռավ։