Երեկոյան հոբիթները հավաքվեցին Բիլբոյի մոտ՝ առանձին գաղտնի խորհրդակցության: Մերին ու Փիփինը վրդովվեցին, երբ իմացան Սեմի արարքի մասին:
— Որտե՞ղ է արդարությունը,— զայրանում էր Փիփինը: — Այդ խաբեբային դահլիճից Խորհրդից չեն վռնդել, անպատկառ ինքնակոչության համար շղթայակապ չեն արել, այլ մի բան էլ պարգևատրել են, և նա Ֆրոդոյի հետ կճանապարհվի:
— Պարգևատրե՜լ են,— տխուր ծիծաղեց Ֆրոդոն: — Ավելի լավ է ասես՝ ահավոր պատժի են դատապարտել: Մտածի՛ր, կարելի՞ է արդյոք Մորդոր գնալը, այն էլ Մատանիով հանդերձ, պարգև համարել: Իսկ ես հույս ունեի, թե Մատանին իմ ձեռքից կվերցնեն ու կհաջողվի հանգստանալ Ազատքում:
— Այո, հյուընկալվելն հյուրընկալվելն էլֆերի մոտ շատ ավելի հաճելի է, քան Մորդոր քարշ գալը,— համաձայնեց Մերին: — Բայց չէ՞ որ մենք նախանձում ենք ոչ թե քեզ, այլ Սեմին: Քանի որ դու ձեռնամուխ ես եղել այդ գործին, մեզ համար սոսկալի պատիժ կլինի, եթե քեզ թույլ տանք մենակ գնալ այնտեղ: Ճանապարհի մի մասը միասին ենք անցել՝ հարկավոր է միասին էլ վերջացնել:
— Ես էլ եմ այդպես գտնում,— միջամտեց Փիփինը: — Մեզ՝ հոբիթներիս, իրարից բաժանվել չի կարելի: Եթե ինձ բանտում չփակեն, ես անպայման կգնամ Ֆրոդոյի հետ: Չէ՞ որ նա պետք է խելքը գլխին մի ուղեկից ունենա:
— Բայց ախր ես... Իմ կարծիքով, դրա մեջ ես մի քիչ տարօրինակ տեսք կունենամ,— ասաց Ֆրոդոն:
— Ես էլ նույնը մտածեցի,— ասաց Բիլբոն,— երբ առաջին անգամ տեսա: Հագիր բաճկոնիդ տակից, և վերջ: Ոչ ոք ոք՝ մեզանից բացի՝ բացի, չի իմանա դրա մասին: Այո՛, այո՛ , ոչ ոքի մի ասա... Կարծում եմ... — Բիլբոն շուրջը նայեց ու դեպի Ֆրոդոն թեքվելով շշնջաց,— որ այն ոչ մի զենքով խոցել չի լինի, նույնիսկ Սև Հեծյալի դաշույնով:
— Այդ դեպքում կվերցնեմ,— վճռեց Ֆրոդոն: Նա օղազրահը հագավ, ինչպես Բիլբոն խորհուրդ տվեց, բաճկոնի տակից, իսկ վրայից գցեց թիկնոցը, այնպես որ թուրն էլ չէր երևում:
Շուտով պատշգամբում հայտնվեց Գենդալֆը. նրան ուղեկցում էր Ռիվենդելի տիրակալը:
— Այսօր, ոչ բարձր ասաց Էլրոնդը,— Մատանու Պահապանը ճանապարհ է ընկնում դեպի Ճակատագրի Լեռ: Լսեցեք իմ վերջին մաղթանքը: Նա մենակ է պատասխանատու Մատանու ճակատագրի համար և, կամավոր մտնելով այդ բեռի տակ, չպետք է Մատանին դեն նետի ճանապարհին կամ հանձնի Թշնամու սպասավորներին: Կարող է այն ժամանակավորապես վստահել միայն Խորհրդի կամ Ջոկատի մեկ այլ անդամի, այն էլ սոսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մատանու Պահապանի ուղեկիցներն իրեց սեփական կամքով են գնում նրա հետ, և երդմամբ չեն կապված: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է կանգ առնել, վերադառնալ կամ ուրիշ ճանապարհ ընտրել՝ դա ձեր իրավունքն է, քանի որ ոչ ոք ի վիճակի չէ նախապես կռահելու, թե ինչ փորձություններ են սպասում ճանապարհին և ուժ կլինի՞ արդյոք մինչև վերջ գնալու: Հիշեք, որքան մոտենաք Մորդորին, այնքան դժվար կլինի նահանջել, այդ պատճառով...
— Ով որ դժվարություններից վախենալով նահանջում է, անվանվում է դավաճան,— նրան ընդհատեց Գիմլին:
Ջոկատի առջևից գնում էր Գենդալֆ Մոխրագույնը, նրանից աջ՝ Արագորնը, որը հիանալի գիտեր արևմտյան հարթավայրերը, այնպես որ մութը նրա համար խանգարող հանգամանք չէր. նրա հետևից քայլում էին մնացած ճամփորդները, իսկ երթը եզրափակում էր էլֆ Լեգոլասը, որը, ինչպես և Չարքանտառի բոլոր էլֆերը, գիշերով տեսնում էր ոչ պակաս, քան ցերեկը: Սկզբում ուղղակի ձանձրալի էր, և Ֆրոդոյի հիշողության մեջ գրեթե ոչինչ չմնաց, բացի արևելյան սառնաշունչ քամուց: Մշուշապատի սառը շնչառությունը թափանցում էր մինչև ոսկորները, այնպես որ Ֆրոդոն, չնայած տաք հագուստին, շարունակ իրեն սառած էր զգում՝ և՛ գիշերը՝ ճամփին, և՛ ցերեկը՝ հանգստի ժամանակ: Առավոտները, երբ անթափանցելի խավարը փոխվում էր մոխրագույն, անարև աղջամուղջի, ճամփորդները դադարի տեղ էին գտնում և մտնում շրջակա լանջերին աճած փշարմավի փշոտ ճյուղերի տակ: Երեկոյան, հերթական պահակի ձայնից արթնանալով, նրանք թմրած ուտում էին սառը ընթրիքը և քնատ, դողդողալով ճանապարհ ընկնում:
Հոբիթներն այդպիսի ճանապարհորդությունների սովոր չէին, և երբ լուսաբացը մոտենում էր, հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին. խեղճերին թվում էր, թե իրենք չեն շարժվում առաջ, այլ գիշերից գիշեր քայլում են տեղում: Անցնող օրերը ջրի կաթիլների պես մեկը մյուսին նման էին: Տաղտուկ, ձորերով կտրտված հարթավայրը՝ փշարմավի ծակծկող թփերի կղզյակներով, ձգվում էր շատ լիգեր, և կարծես թե վերջ չուներ: Սակայն լեռները գնալով մոտենում էին: Մառախլապատ Լեռնաշղթան աստիճանաբար թեքվում էր դեպի արևմուտք ու մեծանում: Շուտով սկսեցին գնալ սարահարթով՝ ակոսված մթին կիրճերով, որոնց հատակին աղմկում էին վտակները: Ոլոր-մոլոր, վաղուց լքված արահետները հաճախ Պահապաններին փակուղի էին տանում՝ վերջանալով մե՛րթ վարար, փրփրաշատ վտակի վրա կախված քարափի գլխին, մե՛րթ գահավեժ վայրեջք կատարելով դեպի անհատակ ճահճուտ:
Տասնչորսերորդ գիշերը եղանակը փոխվեց: Արևելյան քամին կարճ ժամանակով դադարեց, իսկ հետո անփոփոխ փչում էր հյուսիսից: Թանձր ամպերը լուսադեմին ցրվեցին, թափանցիկ օդը սառն ու չոր դարձավ, իսկ Մշուշապատ Լեռների հետևից դուրս եկավ ձմեռային դալուկ ու պաղ արևը: Ճամփորդները կանգ առան փշարմավներով պսակված բլրաշարի տակ: Թվում էր, թե դրանց հինավուրց, մոխրագույն բները կերտված են նույն քարից, ինչից՝ լեռները:
Առջևում, Ջոկատի ճանապարհը փակելով, բարձրանում էր վիթխարի լեռնաշղթան՝ հավերժական ձյան արծաթափայլ երեք գագաթներով: Դրանցինց Դրանցից ամենամոտն ու ամենաբարձրը ժանիք էր հիշեցնում. քարքարոտ լերկ լանջը դեռևս ստվերի մեջ էր, բայց այնտեղ, որտեղ ընկել էին արևի ճառագայթները, քարերը բոսորագույն էին ներկվել:
Ֆրոդոն ուշադիր զննում էր լեռները: Անլսելի նրան մոտեցավ Գենդալֆը և, ձեռքը ճակատին հովար անելով, նայեց հեռուն:
— Իսկ ինչու՞ լեռները հանկարծ հայտնվեցին առջևում,— հարցրեց Փիփինը: — Երևի գիշերը թեքվել ենք արևե՞լք:
— Այդպիսի բան չի եղել,— առարկեց Գենդալֆը: — Արևոտ եղանակին ուղղակի ավելի հեռուն է երևում: Մշուշապատ Լեռնաշղթան Էրեգիոնի սահմանների մոտ սահուն թեքվում է հարավ-արևմուտք: Դու, ինչ է, ոչ մի անգամ քարտեզ չէ՞ս չե՞ս նայել Ռիվենդելի տիրակալի մոտ հյուընկալվելու հյուրընկալվելու ժամանակ:
— Ո՜նց չեմ նայել,— նեղացավ Փիփինը: — Մեկ-երկու անգամ եմ: Բայց տեսողական վատ հիշողություն ունեմ: Իսկ մեր Ֆրոդոն հաստատ բոլորը հիշում է:
— Ժամանակ դեռ կա,— ասաց Արագորնը: — Երբ դուրս գալու ժամանակը գա, մեկ այդ հարցը մեկ անգամ էլ կքննենք:
Երեկոյան, մինչ նրանց ուղեկիցներն ընթրում էին, Արագորնն ու Գենդալֆը մի կողմ քաշվեցին և սկսեցին շշուկով զրուցել՝ երբեմն-երբեմն Բոսոր Կոտոշի զանգվածին նայելով: Լեռան լանջերը լերկ էին ու մռայլ, իսկ գագաթը կորչում էր ամպերի մեջ: Ֆրոդոն հետևում էր Արագորնին ու Գենդալֆին՝ փորձելով կռահել, թե նրանցից որ մեկը մյուսին կհամոզի և, և երբ Արագորնն ու Գենդալֆը վերադառնալով հայտարարեցին, որ այս գիշեր հարկավոր է հաղթահարել լեռնանցքը, հոբիթն ուրախացավ: Իհարկե նա չգիտեր, թե ինչ չփորձված ու մութ ճանապարհի մասին էր առավոտյան խոսում Գենդալֆը, բայց, չգիտես ինչու, նախապես դրանից վախենում էր:
— Կարող է պատահել, որ Բոսոր Դարպասը հսկում են Թշնամու լրտեսները,— ասաց Գենդալֆը: — Եղանակն էլ ինձ լուրջ տագնապ է ներշնչում: Մենք լեռնանցքում կարող ենք փոթորկի մեջ ընկնել: Ստիպված ենք շատ արագ քայլել: Նույնիսկ այդ դեպքում էլ տեղ կհասնենք երկու գիշերվա ընթացքում: Այսօր երեկոյան մութը շուտ կընկնի, դրա համար էլ ճամբարը հավաքելու ժամանակն է, հազիվհազ հասցնենք...
Մինչ նրանք կանգնած էին, քամին հանդարտվեց, իսկ մի քանի րոպե հետո ձյունն էլ դադարեց: Նրանք նորից առաջ շարժվեցին, սակայն լռությունը խաբուսիկ դուրս եկավ: Կես մղոն էլ չէին հասցրել քայլել, երբ նրանց դեմքին փչեց ծակող քամին, և ձնահողմը նորից սկսվեց: Ձյունը թափվում էր հսկայական փաթիլներով, և շուտով մի կատաղի բուք գալարվեց: Այժմ արդեն հզոր Բորոմիրն էլ էր դժվարությամբ քայլում: Հոբիթները քարշ էին գալիս երթի վերջից, ու բոլորի համար պարզ էր, որ եթե բուքը շարունակվի, նրանք երկար չեն դիմանա: Ֆրոդոն հազիվ էր ոտքերը փոխում: Սեմն ախուվախ անելով, ոտքերը քարշ էր տալիս Ֆրոդոյի հետևից: Փիփինը կամաց հետ էր մնում: Գիմլին էլ էր ուժասպառվել, թեպետ թզուկները հռչակված են իրենց դիմացկունությամբ:
Հանկարծ Ջոկատը տեղում քարացավ, կարծես ճանապարհորդները պայմանավորվել էին կանգ առնել, թեև ոչ ոք ոչ մի բառ չէր ասել: Շուրջը տարօրինակ ձայներ էին հնչում: Հնարավոր է, քամին էր ոռնում, բայց նրա թնդուն , բազմաձայն վայնասունի մեջ պարզ լսվում էին չար սպառնալիքներ, մոլեգին քրքիջ ու խռպոտ կաղկանձ... Ոչ, քամին չէր կարող այդպես կաղկանձել: Հանկարծ վերևից մի քար գլորվեց, հետո ևս մեկը, հետո էլի... Ճամփորդները սեղմվեցին զառիկող պատին, քարերը դրխկոցով ընկնում էին քիվին, թռչկոտում ու ընկնում սև անդունդը, ժամանակ առ ժամանակ ուժեղ դղրդյուն էր լսվում և վերևից գահավիժում էին հսկայական ժայռաբեկորներ:
— Հարկավոր է վերադառնալ,— ասաց Բորոմիրը: — Ով կուզի, թող սա քամի անվանի, բայց այժմ մենք բոլորովին էլ քամու ձայն չենք լսում... Սա արդեն թշնամական ուժերի ձայներ են... ու քարերն էլ այստեղ պատահաբար չսկսեցին թափվել:
Բուրավետ հեղուկի կումը ոչ միայն տաքացրեց փայտացած Ֆրոդոյին, այլև վանեց նրան պատած վախը: Մնացած Պահապանները նույնպես աշխուժացան: Սակայն առաջվա պես մոլեգնում էր քամին, իսկ բորանը կարծես թե նույնիսկ ավելի էր ուժեղացել:
— Արդյոք խարույկ չվառե՞նք,— հարցրեց Բորոմիրը: — Իմ կարծիքով, մենք արդեն քո ասած երկնտրանքի երկընտրանքի առաջ ենք կանգնած՝ կա՛մ կործանվել, կա՛մ խարույկի մոտ տաքանալ: Այս ձնակույտերի մեջ դժվար թե մեզ նկատեն, բայց դա արդեն կարևոր չէ:
— Ինչ կա որ, կարելի է,— պատասխանեց Գենդալֆը: — Եթե այստեղ լրտեսներ կան, որոնք ընդունակ են դիմակայելու այսպիսի բորանին, ուրեմն, միևնույնն է, մեզ արդեն նկատել են:
Ճամփորդները և փայտ ունեին և կպչան՝ նրանք կատարել էին Բորոմիրի խորհուրդը, բայց ո՛չ էլֆը, ո՛չ թզուկը չկարողացան այնպիսի կայծ առաջացնել, որ վառեր որը կվառեր խոնավացած ցախը: Գենդալֆը, թեև մեծ դժկամությամբ, ստիպված եղավ գործի անցնել: Նա իր գավազանը դրեց ցախի կույտի վրա և հրամայեց. ''«նաուր ան էդրիաթ ամմին»'': Կանաչ-կապույտ կրակի խուրձը վառ լուսավորեց փոթորկալի մութը, ցախը բռնվեց ու արագ վառվեց: Այժմ կատաղի քամին միայն ավելի էր ուժեղացնում խարույկը:
— Եթե ինչ-որ մեկը մեզ հետևում է, ապա նրա համար այլևս գաղտնիք չէ, որ ես էլ եմ մասնակցում արշավին,— մռայլ հպարտությամբ նկատեց հրաշագործը: — Սա նույնն է, թե երկնքում ամպերով գրես. «Գենդալֆն այստեղ է» և, այնպես հասկանալի, որ ոչ ոք չի սխալվիչսխալվի:
Բայց հազիվ թե մյուսները Գենդալֆին լսեցին: Նրանք երեխաների պես ուրախանում էին կրակով: Այրվող փայտն ուրախ ճարճատում էր, և Պահապանները, ուշադրություն չդարձնելով բքին ու ոտքերի տակ հալվող ձյանը, բոլոր կողմերից շրջապատել էին խարույկը, որպեսզի տաքանան կենարար ջերմությամբ: Նրանց տանջահար, բայց կարմրատակած դեմքերին թռչկոտում էին կրակի ոսկեգույն ցոլքերը, իսկ շուրջը, ասես նրանց բանտարկելով զնդանում, խտանում էր կապտավուն փոթորկածուփ մութը:
— Հարկավոր է փորձել,— ասաց Արագորնը: — Արի երկուսով առաջ ընկնենք:
Արագորնը ջոկատում Ջոկատում ամենաբարձրահասակն էր, բայց թիկնեղ Բորոմիրն ավելի ամուր էր երևում: Նա առաջ ընկավ, Արագորնը՝ նրա հետևից: Գնալը բավական դժվար էր: Տեղ-տեղ ձյունը Բորոմիրի ուսերին էր հասնում. նա ձեռքերով ճանապարհ էր բացում, և թվում էր, թե լողում է ճերմակ ալիքների մեջ:
Լեգոլասը ժպտալով նայում էր նրանց, հետո շրջվեց դեպի հրաշագործն ու բացականչեց.
— Բայց ախր մենք ինչպե՞ս ենք այնտեղ հասնելու,— Բորոմիրին հարցրեց հուզված Փիփինը՝ արտահայտելով բոլոր հոբիթներին համակած տագնապալի հարցը:
— Մի՛ անհանգստացիր,— պատասխանեց նրան Բորոմիրը: — Ես հոգնել եմ, բայց դեռ ուժ ունեմ, Արագորնը՝ նույնպես: Մենք ձեզ կտանենք ձնակույտերի մոտ: Եվ դա կսկսենք, պատվելի Փերեգրին, ձեզնիցձեզանից:
Փիփինը մագլցեց Բորոմիրի մեջքին: