Changes

Մատանիների Տիրակալը

28 bytes removed, 16:54, 18 Մայիսի 2017
/* Գլուխ ութերորդ. Հրաժեշտ Լորիենին */
[[Պատկեր:Farewell to Lórien.jpg|300px|thumb|right]]
Երեկոյան Սելեբորնը ջոկատի Ջոկատի անդամներին կրկին հրավիրեց իր մոտ: Բոլորը հավաքվեցին դահլիճում: Ողջունելուց հետո Սելեբորնն ասաց.
— Պահապանների ջոկատի Ջոկատի ելույթի ժամն է: Ձեր առջև նորից ընտրություն է: Նրանք, ովքեր կվճռեն շարունակել արշավը, վաղը պետք է հեռանան Լոթլորիենից: Իսկ ով չի ցանկանում գնալ, կարող է առայժմ մնալ մեզ մոտ: Բայց եթե Թշնամին տիրանա Մատանուն, ոչ ոքի հանգիստ ապրել այլևս չի հաջողվի, քանզի մենք մոտեցել ենք ճակատագրական վերջնագծին: Ով ուզում է, կարող է այստեղ սպասել իր ժամին: Մենք կկոչենք նրան վերջին կռվի՝ չէ՞ որ մենք պետք է գրոհով հասնենք ծով: Իսկ այդ մարտում քչերը ողջ կմնան:
Լռություն տիրեց:
— Հնարավոր է,— ասաց Սելեբորնը: — Այնուամենայնիվ, առջևում Անդուինն է, և այն անցնել կարելի է միայն նավակով, քանզի Լորիենից մինչև Գոնդոր ոչ մի կամուրջ չկա: Օսգիլիաթում բոլոր կամուրջները քանդված են, և բոլոր անցումները հսկում է Թշնամին՝ այդպե՞ս է, Բորոմիր: Իսկ եթե որոշեք գնալ Մինաս Թիրիթ, ապա Գետն անցնելու կարիք չի լինի, բայց ուղիղ ճանապարհն անցնում է մութ ու վտանգավոր հողերով: Ուրեմն, ո՞ր ճանապարհն եք ընտրելու:
— Եթե ինձ լսեին, ապա ես կընտրեի այս ափը և ճանապարհը դեպի Գոնդոր,— ասաց Բորոմիրը: — Բայց ջոկատը Ջոկատը ես չեմ առաջնորդում:
Արագորնը չպատասխանեց: Մյուսները լուռ էին:
— Բարի գիշեր, բարեկամներ,— ժպտաց Գալադրիելը: — Հանգիստ քնեք, մի մտածեք վաղվա մասին: Կարող է պատահել, որ ձեզանից յուրաքանչյուրն արդեն ճակատագրով նախանշված իր ճանապարհն ունի, թեև առայժմ դուք չեք տեսնում այն:
Ճամփորդները վերադարձան շատրվանի մոտ, իրենց վրանը: Այս անգամ Լեգոլասը մնաց նրանց հետ՝ գիշերելու և խորհրդակցելու: Նրանք երկար ու բուռն քննարկում էին, թե ինչպես հասնեն Ճակատագրի Լեռ: Շուտով բացարձակապես պարզ դարձավ, որ բոլորին էլ վախեցնում է Մորդորը, և շատերն ուզում են գնալ Մինաս Թիրիթ, որ գոնե որոշ ժամանակով հետաձգեն ճամփորդությունը դեպի Սև Տիրակալի սարսափելի որջը: Ոչ ոք, սակայն չէր առարկի և վախը հաղթահարելով կանցներ ԱնուինըԱնդուինը, եթե Ֆրոդոն կոչեր այդ անել: Բայց Ֆրոդոն համառորեն լռում էր, և Արագորնը չգիտեր, թե ինչ վճիռ կայացնի:
Եթե Գենդալֆն առաջվա պես նրանց հետ լիներ, ապա Արագորնն առանց տատանվելու կթեքվեր Գոնդոր: Նա հավատում էր, որ Բորոմիրի ու նրա եղբոր մարգարեական երազը, հաստատելով դունադանների հին ավանդությունը, կոչ է անում իրեն՝ Էլենդիլի ժառանգին, որ եկել է ժամանակը բացվել աշխարհին և մարտի դուրս գալ Թշնամու դեմ: Բայց Գենդալֆը չկար, և Արագորնը հասկանում էր, որ ինքն է ստիպված լինելու ուղեկցել Ֆրոդոյին, եթե նա ցանկանա անցնել Անդուինը: Եվ, սակայն, ինքը ինչո՞վ կօգնի հոբիթին՝ կուրորեն սուզվելով Խավարի Վարագույրի հետևը...
— Մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում «կախարդական»,— հոբիթին պատասխանեց էլֆերից մեկը: — Քո թիկնոցն էլֆական է, կարող ես չկասկածել... Եթե դու այդ նկատի ունես: Լորիենի ջուրն ու օդը, հողն ու իրերը, ծառերն ու խոտերը դրան տվել են իրենց շողշողուն գույները, փափկությունն ու գեղեցկությունը, ամրությունն ու հավերժությունը, քանզի էլֆերին շրջապատող ամեն ինչ կենդանանում է նրանց վարպետների ստեղծածում: Թիկնոցը ռազմիկների և հետախույզների հագուստ է, բայց այն զրահ չէ և նետ ու նիզակից չի փրկի: Փոխարենը հիանալի կպաշտպանի ցրտից ու անձրևից, շոգին կպատսպարի այրող արևից ու արշավի ժամանակ կթաքցնի թշնամու աչքից: Դուք արժանացել եք տիրակալուհու բարեկամական ու առանձնահատուկ վերաբերմունքին, քանզի մինչ այժմ ոչ մի օտարական լորիենյան թիկնոց նվեր չի ստացել:
Հասավ մեկնելու ժամը: Պահապանները տխրությամբ նայեցին երկար ժամանակ իրենց տանը փոխարինած վրանին, շատրվանին, տիրակալների մելորնին... Հեռանում էին ծանր սրտերովսրտով: Շրջվելով՝ նրանք տեսան Հալդիրին: Հին ծանոթին տեսնելով՝ Ֆրոդոն շատ ուրախացավ:
— Ես պահպանում եմ հյուսիսային սահմանը,— ասաց էլֆը: — Բայց ինձ նշանակել են ձեզ ուղեկցող, և ես կարճ ժամանակով վերադարձել եմ Գալաթհոն: Սևագետքի հովիտը ծխով է ծածկված, իսկ ընդերքը ահավոր ցնցվում է՝ լեռներում ինչ-որ վատ բան է կատարվում: Եթե ինչ-որ մեկը փոշմանել է և ուզում է վերադառնալ, ապա կարող եք հրաժեշտ տալ այդ մտքին: Ձեր ճամփան գնում է հարավ, գնանք, ժամանակ կորցնել չի կարելի:
Ոսկեզօծ տերևները ծածկում էին երկինքը, բայց մի տաս լիգ անցնելուց հետո մելորնների միջից փայլեց կեսօրյա արևը: Ճամփորդներն ակամա արագացրին քայլերը և շուտով կայծկլտուն Էլանորներով ու զմրուխտ կանաչով ծածկված մի մարգագետին դուրս եկան: Նրանցից աջ հոսում էր Արծաթաջուրը՝ թափանցիկ, քչքչան ու ոչ շատ լայն, իսկ նրանցից ձախ, ճամփորդների ճանապարհը կտրելով, անաղմուկ իր մութ ջրերն էր գլորում աներևակայելի լայն ու մռայլ Անդուինը: Հյուսիսից մարգագետնի նեղ շերտը երիզում էր հսկա ծառերի պատը: Անդուինից այն կողմ, ինչքան աչքը կտրեր, անտառը շարունակվում էր: Բայց դա արդեն այլ անտառ էր՝ անհրապույր, տերևազուրկ: Լորիենի սահմաններից դուրս ծառերը մերկ էին:
Արծաթաջրի ձախ ափին, Անդուին թափվելուց երեսուն քայլի վրա, կառանատեղ կար, որտեղ կառանված էին տարբեր չափերի ու զանազան գույների նավակներ: Էլֆերը ճամփորդների պաշարները տեղավորեցին երեք ոչ մեծ մոխրագույն նավակների մեջ: Սեմը զգուշորեն մոտեցավ ափին, կռացավ, բարձրացրեց գետնին ընկած պարանի երեք կծիկներից մեկը և սկսեց շոշափել՝ այն թեթև էր, մետաքսանման ու բարակ:
— Սա է՞լ է մեզ համար,— հարցրեց նա էլֆերին:
— Հիթլայնից,— պատասխանեց էլֆը: — Բայց հիմա քեզ պարան հյուսել սովորեցնելու ժամանակ չկա. եթե ավելի շուտ ասած լինեիր, որ սիրում ես այդ արհեստը, մենք քեզ շատ բան կսովորեցնեինք: Ստիպված ես բավարարվել մեր նվերով: Թող որ այն հավատարմորեն ծառայի քեզ:
— Եկեք այստեղ,— կանչեց Հալդիրը: — Ամեն ինչ պատրաստ է, կարող եք վարել ձեր նավակները: Միայն թե չշտապեք Անդուին դուրս գալ. սկզբում ձեզ հարկավոր է վարժվել մակույկներինդրանց:
— Այո՛, այո՛, զգույշ եղեք,— Հալդիրին ձայնակցեցին մյուս էլֆերը: — Մեր նավակները խորը չեն սուզվում, եթե նույնիսկ չափից ավելի են բեռնված, և դուք դրանց միանգամից վարժվել չեք կարող: Սկզբում ափի մոտ փորձեք, ստուգեք, թե ինչպես են սահում ջրի վրայով:
Ճամփորդներն անշտապ նստեցին մակույկներընավակները, առաջինը՝ Ֆրոդոն, Սեմը և Արագորնը, նրանցից հետո՝ Փիփինն ու Մերին Բորոմիրի հետ, իսկ վերջերս մտերմացած Գիմլին ու Լեգոլասը նստեցին երկուսով՝ նրանց նավակում դրեցին նաև մթերքի պարկերը:
Նավակների հատակին դրված էին տերևաձև բերաններով թիեր: Արագորնը թիով հրվեց կառանատեղից և փորձի համար գնաց Արծաթաջրով վերև: Նա թիավարել գիտեր, բայց գետն արագահոս էր, և մակույկը նավակը բավական դանդաղ էր շարժվում: Սեմը տեղավորվել էր առջևի նստարանին և, երկու ձեռքով նավակի կողերից կառչած, սարսափով նայում էր ջրին: Արծաթաջուրն ուրախ կայծկլտում էր արևի տակ: Երբեմն նավակի կողքով մելորնի տերև էր լողում դեպի Անդուին:
Շուտով մարգագետինը վերջացավ և ճամփորդների գլխավերևում սաղարթե կամար կապվեց: Օդը չոր էր, բայց թարմ ու զով. լռությունը խզում էր միայն արտույտի երգը:
Երգում եմ հինավուրց քամու մասին՝ աղմկում է խոտը:
Եվ կրկին՝ ո՛չ արև կա, ո՛չ լուսին, միայն՝ աղմուկ ծովային,
Եվ կրկին սնուցվում է ոսկե ծառը Ոսկե Ծառը Իլմարին լեռան փեշերին:
Երանելի Էլդեմար, մեծ է քո հինավուրց գահը,
Եվ հրաշագեղ է Թիրիոնը՝ էլֆերի հին բնօրրանը,
Այնտեղ ճյուղ-տարիների վրա շատ տերևներ են աճում,
Իսկ այստեղ Բաժանումի Ափերին էլֆերն արցունք են թափում:
Օ՛ Լորիեն, կգա ձմեռը, և կսկսի կսկսվի տերևաթափ,
Տերևները կընկնեն գետն ու կհեռանան անվերադարձ:
Օ Լորիեն, շատ երկար եմ ապրել ես այս անտառում,
Կարապը դանդաղ լողաց դեպի կառանատեղին: Նավակները շրջելով՝ ճամփորդները հետևեցին նրան: Մարգագետնում, կանաչ խոտի վրա, դրված էին ճաշկերույթի պարագաները:
Ֆրոդոն ճաշկերույթի ընթացքում համարյա ոչինչ չկերավ: Նա տխուր նայում էր էլֆերի տիրուհուն ու լսում նրա ձայնը: Տիրուհին հզոր ու ահազդու չէր թվում այլևս, բայց ինչ-որ բան նրա մեջ փոխվել էր՝ ասես, մոտ լինելով, միաժամանակ հեռացել էր ու անհասանելի դարձել՝ վերածվելով վաղուց ժամանակի ալիքների հետևում մնացած դարաշրջանի Դարաշրջանի կենդանի տեսիլքի: Ու մինչ այսօր էլ այդպիսին են թվում էլֆերը հետագա դարերում ծնված մարդկանց:
Ճաշն ավարտվեց, բայց դեռ ոչ ոք չէր շտապում վեր կենալ: Սելեբորնը ձեռքը բարձրացրեց և ցույց տվեց հարավ:
— Հոսանքն ի վար անտառը շուտով կնոսրանա ու կվերջանա,— ասաց նա: — Հետո ամայի տափաստան կսկսվի: Գետը կթեքվի դեպի արևելք, իսկ հետո, մի քանի վիթխարի ոլորաններից հետո, աստիճանաբար նեղանալով, կթեքվի հարավ: Ապա, կտրելով ամայի սարահարթը, կհասնեք մի բարձր կղզու, որը կոչվում է Ժայռոտ կամ էլֆերեն՝ Թոլ Բրանդիր: Կղզին գետը բաժանում է երկու կատաղի վտակի, որոնք, մեծ աղմուկով ու որոտով ջրի ամպ բարձրացնելով, գահավիժում են Նինդալֆի հովիտը կամ ձեր լեզվով՝ Ցածրահովիտ: Ջրվեժը՝ Ռաուրոսը, իհարկե նավակներով հաղթահարել հնարավոր չէ, ստիպված կլինեք շրջանցել այն: Ցածրահովիտը ճահճոտ վայր է, որտեղ Գետը բաժանվում է բազմաթիվ վտակների: Այնտեղ Անդուինին է միանում Էնտուոշ գետը, որը հոսում է արևմուտքից, Ֆենգորնի անտառից: Էնտուոշի ափերը պատկանում են Ռոհանին: Ռոհանցիների հողերը Գետի այս ափին են: Մյուս ափին Էմին Մուիլի լերկ ժայռերն են: Այդ բարձրավանդակի մյուս կողմում փռված են Մեռյալ Ճահիճները, իսկ դրանցից այն կողմ գտնվում են Քիրիթ Գորգորն ու Մորդորի Սև դարպասըԴարպասը: Սակայն Բորոմիրը և ձեզանից նրանք, ովքեր պետք է գնան Մինաս Թիրիթ, ավելի լավ է Անդուինին հրաժեշտ տան մինչև Ռաուրոս հասնելը և հատեն Էնտուշը նրա ճահճոտ բերանից վերև: Միայն թե Էնտուոշի հոսանքով շատ վերև չբարձրանաք և, առավել ևս, պետք չէ խորանալ Ֆենգորնի անտառում, քանզի այդ հինավուրց անտառի մասին բավական տարօրինակ բաներ են պատմում: Այդ երկրամասի մասին քիչ բան է հայտնի՝ հատկապես հիմա: Ձեզ համար այն օտար է և վտանգավոր, բայց Բորոմիրն ու Արագորնը Արագորնն այդ մասին արդեն գիտեն:
— Իսկապես, Մինաս Թիրիթում Ֆենգորնի մասին տարօրինակ առասպելներ են շրջում,— համաձայնեց Բորոմիրը: — Սակայն դրանց մեծ մասը ծեր շաղակրատների հնարանքներ են: Մենք այդ հեքիաթները երեխաներին ենք պատմում: Ռոհանից դեպի հյուսիս ընկած այդ հողերն այնքան են ժամանակի ընթացքում հեռացել մեզանից, որ մարդկանց երևակայությունն ինչով ասես բնակեցնում է դրանք: Հինավուրց Ֆենգորնը գտնվում է մեր թագավորության սահմանների մոտ, բայց արդեն շատ սերունդներ գոնդորցիներն այնտեղ չեն եղել, ուստի և ժամանակի խորքերից եկած այդ առասպելները հերքել ոչ ոք չի կարող, սակայն հաստատել էլ ոչ ոք չի կարող: Ես անցել եմ Ռոհանով, բայց նրա հյուսիսային սահմաններին չեմ մոտեցել: Երբ ինձ ուղարկեցին Իմլադրիս, ես ընտրեցի Լեռնանցքով գնացող ուղին և, հետևում թողնելով Սպիտակ Լեռները, Իզենն ու Մոխրաջուրը, հասա հյուսիսային հողեր: Դա շատ երկար ու հյուծիչ արշավ էր. ես հաղթահարեցի առնվազն չորս հարյուր լիգ և ամսից ավելի անցկացրի ճանապարհներին, քանզի Թարբադում Մոխրաջուրը հատելիս կորցրի ձիուս: Բայց այժմ, հաղթահարելով այդ ուղին և այն, որն անցա Ջոկատի հետ, կարծում եմ, որ հեշտությամբ կգտնեմ տան ճանապարհը Ռոհանի հարթավայրերով և, եթե կարիք լինի, նաև Ֆենգորնով կանցնեմ:
Սկզբում նա դիմեց Արագորնին.
— Քեզ համար, Ջոկատի առաջնորդ, մեր վարպետները պատրաստել են փառապանծ Էլենդիլի սրին թրին վայել պատյան:
Պատյանը ծածկված էր խորամանկորեն իրար միահյուսված ոսկե և արծաթե ծաղիկներով ու տերևներով, իսկ տերևների արանքում թանկարժեք քարերով էլֆական ռունագրեր էին, որոնք կազմում էին սրի անունը՝ Անդուրիլ, և պատմում նրա պատմությունը:
— Տիրուհի, իմ երազանքը քեզ հայտնի է: Դու երկար ժամանակ պահպանել ես քո մոտ այն միակ գանձը, որին ես տենչում եմ: Բայց նույնիսկ եթե ցանկանաս էլ, քո ուժերից վեր է տալ այն ինձ: Միայն անցնելով Խավարի միջով, ես կգտնեմ այն:
— Լավ, ասաց տիրուհին,— բայց գուցե այն, ինչ կտամ փոխարենը, մխիթարանք կդառնա քեզ համար: Այս իրը թողնված է է ինձ մոտ, որպեսզի ես պահպանեմ այն ու փոխանցեմ քեզ, երբ դու անցնես մեր հողերով:
Նա Արագորնին մեկնեց թափանցիկ կանաչ քարից պատրաստված մի կրծքազարդ: Այն նման էր բացված թևերով արծվի ու մեղմ լույս էր ճառագում:
Եվ այնուամենայնիվ բառերը հավերժ մնացին նրա հիշողությունում, ինչպես լինում է էլֆերի երգերը լսելիս, և շատ-շատ ժամանակ անց նա թարգմանեց դրանք, ինչպես կարողացավ.
''«Ա՛հ, քամին ցրում է ոսկեզօծ տերևները, անթիվ, ինչպես անցած տարիները: Երկար-երկար տարիներն անցան, հեռացան, ինչպես մեղրաքաղցր թարմությունը Անդրծովյան մարգագետիններից, որտեղ աստղերը դողում են՝ լսելով Նրա երգերը, և Նա՝ Վարդան, աստղազարդ երկնքի տիրուհին, հանգցրեց աստղերը: Ծովը պատվեց խավարով ու բաժանեց մեզ մեր ծննդավայրից: Ու Կորավ այն հավերժ մշուշի մեջ: Վալիմարը մեզ համար կորած է ընդմիշտ, սգացեք, արևելքում Արևելքում ապրողներ: Մնաս բարո՛վ, Վալիմա՛ր: Բայց քեզ գտնելու հույսից մենք երբեք չենք բաժանվի»:''
Վարդան աստղերի տիրուհին է՝ հավերժական Անդրծովյան Երկրի տիրակալուհին, որին վտարանդի էլֆերն անվանում են Էլբերեթ:
Նրանց դադարը հրաշալի երազի պես ընդհատվեց: Ճամփորդները շրջվեցին ու հայացքները հառեցին առաջ: Իրիկնային արևը, գետում արտացոլվելով, կուրացնում էր նրանց արցունքալի աչքերը: Գիմլին, բոլորովին չթաքցնելով, լաց էր լինում:
— Այժմ, այս երանելի երկիրը տեսնելուց հետո,— տխուր ասաց նա Լեգոլասին,— ես ոչ մի բան հրաշագեղ չեմ անվանի... բացի Բացի նրա հրաժեշտի ընծայից: — Նա գրպանում շոշափեց տուփիկը, որի մեջ պահված էր Գալադրիելի ոսկեհեր խոպոպը: — Ես դժվարությամբ որոշեցի Մորդոր գնալ,— արցունքները սրբելով, նորից խոսեց նա,— բայց գլխավոր վտանգի մասին, պարզվում է, չգիտեի: Էլրոնդը ճիշտ էր ասում, որ ոչ ոք չգիտե, թե ինչ փորձություններ կհանդիպեն ճանապարհին: Ես վախենում էի փորձանքներից ու զրկանքներից խավարում, բայց այդ վախն ինձ հետ չպահեց: Իսկ եթե իմանայի, թե ինչ ահավոր եմ տանջվելու Լորիենից հեռանալիս, ապա դեռևս Ռիվենդելից տուն կվերադառնայի: Որովհետև եթե հենց վաղը Թշնամին ինձ բռնի, ավելի դառը ցավ, քան այսօրվա հրաժեշտն էր, չի կարող հնարել... Խեղճ Գիմլի, որդի Գլոյնի...
— Բոլորիս համար էլ ծանր է,— ասաց Լեգոլասը: — Բոլորիս՝ ով ապրում է այս մայրամուտի ժամանակներում... Մեզանից յուրաքանչյուրը կորուստների է դատապարտված: Բայց ես կարծում եմ, որ դու նաև գտել ես Գիմլի: Դու բաժանվել ես քո սրտին թանկ բանից սեփական ցանկությամբ՝ չէ՞ որ քո ընտրությունը կարող էր այլ լինել: Սակայն ծանր պահին դու մնացիր բարեկամներիդ հետ, և Լորիենի մասին երջանիկ հիշողությունը, որ ձեռք ես բերել, թող քեզ համար ցմահ պարգև լինի:
Վստահելի
1342
edits