— Վերջապե՛ս,— բացականչեց Արագորնը,— ահա՛ նրանց հետքերը: Ճիշտ ուղղություն ենք ընտրել, հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են այս կողմ:
Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով՝ թռչկոտելով ողորկ քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերն իրենք չէին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտեց ճամփորդների մազերն ու ծածանեց թիկնոցների ծայրերը: Բարեկամները հետ դարձանշրջվեցին: Գետի այն կողմում բլուրներն արդեն լուսավորվել էին լուսաբացի առաջին ճառագայթներից: Մթագնած գագաթների հետևից երևաց արեգակի բոսոր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում, փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում: Կանաչեցին Ռոհանյան լայնարձակ տափաստանները, ճերմակեցին գետափնյա հովիտներում փռված մշուշները, իսկ հեռու-հեռվում, մի երեսուն լիգ կամ գուցե ավելի այն կողմ, արևի վարդագույն ճառագայթների ներքո փայլատակեցին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:
— Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր,— բացականչեց Արագորնը,— Երբևէ կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ մի օր: Ա՜խ, եթե ես կարողանայի թեքվել հարավ՝ դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ճանապարհն ինձ այլ կողմ է տանում...
— Տեսե՛ք,— բացականչեց Լեգոլասը՝ ձեռքը մեկնելով դեպի գունատ երկինքը: — Նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է թռչում: Երևում է, հետ է վերադառնում, հյուսիս, և շատ արագ է թռչում: Տեսնո՞ւմ եք:
— Ոչ, իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,— պատասխանեց Արագորնը: — Երևի նա իսկապես շատ բարձր է թռչում: Եթե դա այն նույն թռչունն է, ապա կուզենայի իմանալ, թե ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայի՛ր, հարթավայրում նույնպես ինչ-որ բան է շարժվում, այդպես չէ՞:
— Այո, այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Դա մի մեծ հետյոտն ջոկատ է, բայց թե ի՞նչ ջոկատ է՝ չեմ կարող ասել: Բավական հեռու է, կլինի մի տասներկու լիգ այստեղից, թեպետ, հարթավայրը խաբուսիկ է, և ես կարող եմ սխալվել:
— Օրքերն արդեն գտել են,— նկատեց Արագորնը:
Եվ ջոկատը շարունակեց հետապնդումը՝ արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում են՝ ինչքան ուժ ունեն: Անընդհատ հանդիպում էին դեն նետված և լքված իրեր. ուտելիքի պարկեր, բզկտված սև թիկնոց, չորացած հացի մնացորդներ, ծանր ու հնամաշ կոշիկներ: Հետքը տարավ ճամփորդներին քարափի երկայնքով դեպի ձախ, և վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված մի խորը իջվածք: Ափի երկայնքով ձգվում էր Առվի կողքով կոպիտ ու հինավուրց արահետըարահետ էր իջնում, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:
Վերջին աստիճանը հաղթահարելով՝ ճամփորդները կտրուկ իջան ցած և, ի զարմանս իրենց, մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե ինչպես է այն խուլ խշշում՝ սկսելով իր ճանապարհը դեպի Էնտուոշ գետի հարթավայրը:
— Սպասե՛ք, մի՛ եկեք իմ հետևից,— և թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Սակայն շուտով այն ընդհատվում էր մեկ այլ՝ օրքային կոպիտ հետքով, և փոքրիկ ոտքերի հետքը կտրուկ շրջադարձ կատարելով կորչում էր տրորված խառնաշփոթում: Արագորնը կռացավ, ինչ-որ բան վերցրեց գետնից, ապա վազելով վերադարձավ ընկերների մոտ:
— Ճիշտ էի հասկացելԿասկածներս փարատվեցին,— հայտարարեց նա,— հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փիփինի հետքն է՝ Մերին Մերիի ոտքերն ավելի բարձրահասակ էմեծ են: Տեսե՛ք:
Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները: Ափի մեջ արևի տակ փայլփլում էր մի փոքրիկ, ասես նոր ծաղկած տերև: Տարօրինակ էր տեսնել այդ տերևը ծառազուրկ հարթավայրում:
Երբ սկսեց մթնել, Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրն ընդամենը երկու անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը, մոտավորապես տասներկու լիգ մնացել էր հետևում:
— Մենք պետք է ծանր ընտրություն կատարենք,— ասաց Արագորնը: , — Մնանք մնանք այստեղ գիշերե՞նք, թե վազենք այնքան, մինչև ուժասպառ լինենք:
— Եթե թշնամիները գիշերը կանգ չառնեն նրանք շատ հեռու կգնան,— ասաց Լեգոլասը:
— Փիփինի հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը, երևի, հիմա հոգնածությունից հազիվ են ոտքները քարշ տալիս,— չէր համաձայնում Լեգոլասը: — Եթե մենք հոբիթներին չօգնենք՝ նրանք երկար չեն վազի: Իհարկե դեռ չգիտեմ, թե ինչպես ենք նրանց օգնելու, բայց դա առայժմ կարևոր չէ. հիմա գլխավորը օրքերին հասնելն է:
— Ես սովոր եմ հեռավոր ճամփորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, սակայն նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,— հառաչեց Գիմլին: Իմ սիրտն էլ է այրվում, և եթե դա հնարավոր լիներ, ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:
— Ասացի, չէ՞, որ ընտրությունը ծանր է լինելու,— խոսեց Արագորնը: — Եվ այսպես, ի՞նչ ենք որոշում:
— Սիրտս առաջ է թռչում,— ասաց Լեգոլասը,— բայց մենք պետք է միասին մնանք: Ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:
— Իզուր ընտրությունն ինձ վրա թողեցիք,— հառաչեց ասաց Արագորնը: — Այն պահից սկսած, ինչ մենք հետևում թողեցինք Քարե Հսկաներին, ես անընդհատ սխալվում եմ:
Նա լռեց՝ նայելով հյուսիս-արևմուտքում թանձրացող խավարին:
Նա պառկեց գետնին ու միանգամից քնեց, քանզի Թոլ Բրանդիրի ստորոտում անցկացրած գիշերից հետո մինչև հիմա աչք չէր փակել: Սակայն լույսը դեռ չբացված արդեն ոտքի վրա էր: Գիմլին դեռ չէր արթնացել, իսկ Լեգոլասը, ինչպես մատղաշ ծառն անքամի գիշերով, անշարժ, մտահոգ կանգնած, նայում էր հյուսիս:
— Նրանք արդեն շատ հեռու ենհեռացել,— տխուր ասաց նա, շրջվելով դեպի Արագորնը: — Ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել են՝ ես զգում եմ այդ: Այժմ միայն արծիվը կհասնի նրանց...
— Եվ այնուամենայնիվ մենք կգնանք նրանց հետքերով, որքան ուժներս կբավականացնի,— պատասխանեց Արագորնը և, կռանալով, թափահարեց թզուկի ուսը: — Արթնացի՛ր Գիմլի, շարժվելու ժամանակն է, հետքը սառչում է:
— Վախենում եմ ես նրանց այլևս ոչ մի տեղից չեմ տեսնի,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ո՛չ սարի գլխից, ո՛չ այստեղից, ո՛չ լուսնի լույսի ներքո, ո՛չ էլ արևի:
— Երբ դավաճանում է տեսողությունը, կարող է օգնել լսողությունը,— ասաց Արագորնը: — Հողը Անկասկած հողը հիմա հաստատ տնքում է այդ չարագործների ծանր կոշիկների հարվածներից:
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Այդ ընթացքում երկինքն սկսեց լուսավորվել և հարթավայրում կիսախավար տիրեց: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:
Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս-արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջեր, որոնք, ալիք-ալիք հեռանալով, վերածվում էին կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքն ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ո՛չ մարդու, ո՛չ գազանի: Ճիշտ է, ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների, անտառապատ ստորոտում, որոնք թաքնված էին մշուշում և այստեղից չէին երևում: Բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիներն իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում: Այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճամփորդները կանգ առան: Երկու Նրանք արդեն երկու անգամ տասներկու լիգ նրանք թողել էին հետևում: Էմին Մուիլի պատը վաղուց կորել էր մշուշում, որը ծածկել էր հորիզոնը: Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղեր չկային:
— Գնալով ավելի շատ եմ զղջում կորցրած ժամանակի համար,— հուսահատված հուսահատ ասաց Լեգոլասը: — Չարագործ օրքերն այնպես են սլանում, ասես Սաուրոնն ինքն է մտրակով նրանց քշում: Նրանք երևի արդեն հասել են անտառեզրին...
— Նշանակում է, վե՛րջ մեր այսքան ջանքերին ու փայփայած հույսին,— ատամները կրճտացրեց Գիմլին:
— Հույսին՝ հնարավոր է և վերջ, բայց ջանքերին՝ ո՛չ,— արձագանքեց Արագորնը: — Հետ չենք դառնալու, այդ մեկը հաստատ: Բայց Սակայն ինչու՞ եմ ես այսպես հոգնել...
Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.
— Այստեղ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Եվ այս գունատ լուսնին էլ չեմ հավատում: Աստղերը հազիվ են առկայծում, և ինչ-որ աննախադեպ հոգնածություն է վրաս իջել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ-որ մեկն մեկի հզոր կամքն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ-որ անտեսանելի արգելքներ տարածում: Ճիշտն ասած, ոտքերս այնքան չեն ծանրացել, որքան սիրտս:
— Իրոք այդպես էՃիշտ ես ասում,— հաստատեց Լեգոլասը: — Ես դա զգացել եմ այդ ծանրությունը դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: — Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք, դեպի Ռոհանի մթին դաշտերը: — Թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր հետևում չէ, այլ առջևում,— ասաց նա:
— Սարումանն է,— ցածրաձայն ասաց Արագորնը: — Դե, նա մեզ չի՛ կարող հետ դարձնել, բայց գիշերել՝ ստիպված ենք: Տեսնու՞մ եք: Լուսինը կրկին թաքնվել է ամպերի հետևում: Իսկ հետքն առաջվա պես հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ ու կրկին առաջ:
Արագորնն ու Գիմլին արագ վեր կացան, և ջոկատն առանց ժամանակ կորցնելու շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճամփորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և զննեց տրորված տարածքն ու դրա շրջապատը:
— Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,— ասաց նա,— բայց հետքերն արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք արագությունը չեն կոտրել, ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզրին:
— Ո՛չ հյուսիսում, ո՛չ ել արևմուտքում ոչինչ չի երևում, բացի մշուշում կորչող կանաչից,— բողոքեց Գիմլին: — Գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը: Մեկ էլ տեսար՝ անտառն երևաց:
— Չի երևա,— առարկեց ասաց Արագորնը: — Բլուրները դեռ ութ լիգ էլ ձգվում են դեպի հյուսիս, եթե ճիշտ եմ հիշում, իսկ այնտեղից մինչև անտառեզր կլինի երևի տասնհինգ լիգ:
— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց Գիմլին: — Պարտադիր չէ, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...
Երբ արևն արդեն մայր էր մտնում, բարեկամներն անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք վազել էին առանց հանգստանալու և հիմա ստիպված անցել էին քայլի: Գիմլին հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե՛ ճանապարհին, թե՛ աշխատանքի ժամանակ ժայռի պես տոկուն են, սակայն անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, և մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը գրեթե մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ՝ մռայլ, ժամանակ առ ժամանակ կռանալով ու զննելով հետքը. նա հույս ուներ արահետում կռանում, զննում հետքը՝ փորձելով կրկին ինչ-որ նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև. թվում էր, թե նրա ոտքերը չեն դիպչում գետնին՝ համենայն դեպս, նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային գալեթներով և, եթե կարելի է այդպես ասել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:
— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
— Ոչինչ չի երևում,— ասաց Գիմլին: — Ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տեսնել: Ցրտում է, զգու՞մ եք:
— Քամին հյուսիսից է փչում, ձյունապատ լեռներից,— պատասխանեց բացատրեց Արագորնը:
— Առավոտյան Առավոտվա կողմ քամին ուղղությունը կփոխի և կփչի արևելքից,— խոստացավ Լեգոլասը: — Հանգստանանք, եթե հոգնել եք, բայց հույսներդ մի կորցրեք: Ոչ ոք չգիտի, թե առավոտյան իրեն ինչ կարող է սպասվելսպասել: Լուսաբացը հաճախ է անակնկալ լուրեր բերում:
— Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել հետապնդումը սկսելուց հետո, և ի՞նչ օգուտբայց ոչ մի տեսակի լուր դրանք իրենց հետ չեն բերել,— ուսերը թոթվեց փնչացրեց Գիմլին:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Գիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով՝ նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մե՛կ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մե՛կ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ-որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ դժգույն արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:
Արևելքում, ինչքան աչքը կտրում էր, տարածված էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել՝ շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնը, բայց դեռ մոտ տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատի հեռավոր լանջերը հալվում էին հորիզոնի կապույտում, միայն Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթն էր վեր խոյանում մոխրագույն ամպերի միջից: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտուոշը: Օրքերի հետքն ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծյալներիհեծյալներ, շատ հեծյալներիհեծյալներ: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Գիմլին լսում էր խոտերի խշշոցը:
— Հեծյալնե՛ր են,— ոտքի թռչելով բղավեց բացականչեց Արագորնը,: — Հեծյալների մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով:
— Ճիշտ է,– հաստատեց Լեգոլասը: — Հարյուր և հինգ հոգի են: Խարտյաշ մազերով ենմազեր ունեն, իսկ զրահները կայծկլտում են արևի տակ: Նրանց առաջնորդը բարձրահասակ մարդ է:
— Սուր են էլֆերի աչքերը,— ժպտաց Արագորնը:
— Եվ ի՞նչ դժվար Դժվար բան կա չկա այստեղ,— ուսերը թոթվեց ասաց Լեգոլասը: — Նրանք ընդամնեը հինգ լիգ են հեռու այստեղից:
— Հինգ լիգ են հեռու, թե մեկ՝ կարևոր չէ,— ձեռքը թափ տվեց Գիմլին: — Միևնույնն է բաց դաշտում հանդիպումից չենք խուսափի: Շարժվենք առա՞ջ, թե՞ սպասենք այստեղ:
— Սպասե՛նք,— որոշեց Արագորնը: — Մեր ուժերը սպառվելու վրա են, իսկ հետապնդումը ոչինչ չտվեց: Իսկ գուցե հեծյալները մեզանից առա՞ջ են անցել: Նրանք էլ են օրքերի հետքով արշավում, միայն թե հակառակ ուղղությամբ: Մեզ Հնարավոր է, մեզ համար թարմ լուրեր են սպասվումունեն:
— Կամ էլ սուր նիզակներ,— քմծիծաղեց Գիմլին:
— Ձիերից երեքն առանց հեծյալների հեծյալ են,— ասաց Լեգոլասը,— բայց հոբիթների չեմ տեսնում և հոբիթներ չկան նրանց հետ:
— Ես չասացի, որ թե լուրերն անպայման բարի են լինելու,— ասաց Արագորնը: — Սակայն, ինչպիսին էլ որ լինեն՝ սպասել է պետք, մինչև հասնեն:
Բարեկամներն իջան բլրի գագաթից՝ գագաթից, որովհետև չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին՝ նրանք, փաթաթվելով փաթաթվեցին թիկնոցների մեջ, և նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, և սպասումը գնալով ծանրանում էր: Գիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող:
— Ի՞նչ գիտես այդ հեծյալների մասին Արագո՛րն,— հարցրեց նա: — Գուցե մենք այստեղ նստած սպասում ենք մահվա՞ն:
— Ռոհանում լինել ինձ բածտ բախտ վիճակվել է,— պատասխանեց Արագորնը: — Քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են ու մեծ սիրտ ունեն: Խիզախ են, բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն, բայց սուր միտք ունեն: Գրքեր չեն գրում, բայց երգեր ունեն՝ հինավուրց, ինչպես այն ժամանակները, երբ Խավարի վարագույրը Վարագույրը դեռ չէր տարածվել Միջերկրում: Բայց ես չգիտեմ, թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչ ընտրություն են կատարել Ռոհիրիմերը: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, թեև արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել Էորլ երիտասարդը: (Ռոհիրիմների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) նրանք երևի : Նրանք հյուսիսից են, և արյունակցական կապերով , երևի, ավելի մոտ են երկար լճիԲարդ Նետաձիգի ցեղին՝ Երկար Լճի, Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, և անտառային Բեորնի մարդկանց ցեղին, որոնք հպատակվում բնակվում են ԲեորնինԽլուտում: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ և տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիներն օրքերին չեն խղճում:
— Բայց Գենդալֆն ասում էր, որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,— հիշեց Գիմլին:
— Շուտով ճշմարտությունը կիմանանք,— կտրեց Լեգոլասը: — Նրանք արդեն մոտ են:
Վերջապես նույնիսկ Գիմլին լսեց հեռվից եկող մոտեցող սմբակների դոփյունը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին, և բլրի հետևից երևացին ոոհանցիները, որոնք, խթանելով իրենց ձիերին, սլանում էին առաջ՝ շրջանցելով բլուրը: հարթավայրը Հարթավայրը դղրդում էր նրանց ձիերի սմբակների դոփյունից: Շարքը շարքի հետևից անցնում էր ջոկատը ռոհիրիմները սկսեցին անցնել ճամփորդների առջևով: Հեծյալներն ուժեղՈւժեղ, ամրակազմ տեսք ունեին, զինված էին ու զրահապատ, թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը, խելացի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր էր կախված, իսկ մեջքներին՝ վահան, ձեռքներին բռնել էին նիզակներընիզակներ: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչերը ծածանվում էին քամուց:
Թեև ժամանակ առ ժամանակ հեծյալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջը, բայց կարծես ոչ մեկը չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում, երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոչեց.
— Ի՞նչ նորություններ կան հյուսիսում, Ռո՛հանի հեծյալներռազմիկներ:
Զարմանալի վարպետությամբ հեծյալները կանգնեցրին իրենց նժույգներին և արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջօղակում: Արագորնը Արագորնն անշարժ կանգնել էր, իսկ Գիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ՝ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծյալները Ռոհանցիները կանգ առան ու նիզակներն ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից: Նրա սաղավարտի հետևի մասում ծածանվում էր ձիու պոչից պատրաստված սպիտակ մազափունջը: Նա առաջ եկավ՝ նիզակի ծայրը ծայրն ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց:
— Ովքե՞ր եք դուք, և ի՞նչ գործ ունեք այստեղ,— համընդհանուր ընդհանուր լեզվով հարցրեց հեծյալը: Նրա խիստ ձայնն ու առոգանությունը թզուկին ու էլֆին հիշեցրին Բորոմիրին:
— Ինձ Պանդուխտ են անվանում,— պատասխանեց Արագորնը,— հյուսիսից եմ եկել, օրքերին եմ հետապնդում:
Առաջնորդն իջավ ձիուց՝ նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը թուրը պատյանից, նա մոտեցավ Արագորնին և զարմացած հայացքով ոտքից գլուխ չափչփեց չափեց նրան:
— Սկզբում ես ինքս ձեզ օրքերի տեղ դրեցի, բայց հիմա տեսնում եմ, որ սխալվել եմ... — վերջապես ասաց նա: — ՍակայնԼավ չես դու ճանաչում օրքերին, ձեզանից ի՞նչ որսորդ: Ո՞վ է եթե հետապնդում օրքերին ես նրանց այսպիսի ջոկատով: Նրանք շատ ճարպիկ են կռվի դաշտում և Մեծ ոհմակ էր ու լավ էլ զինված ենէին գիշատիչները: Էլ չխոսեմ նրանց քանակից: Բախտներդ բերել է, որ չեք հանդիպել նրանց, թե չէ որսորդներից կվերածվեիք որսի: Բայց գիտե՞ս ինչ, Պանդուխտ, քո մեջ ինչ-որ տարօրինակ բան կա, Պանդուխտ: — Նա ուշադիր հայացք նետեց Արագորնի վրա: — Պանդուխտ... Մի՞թե դա անուն էԱնունը, որով ներկայացար, հարմար չէ քեզ: Նույնիսկ Եվ հագուստդ էլ է տարօրինակ: Որտեղի՞ց հայտնվեցիք: Ինչպե՞ս կարող էինք ձեզ չնկատել: Գուցե դուք էլֆե՞ր եք:
— Ոչ,— պատասխանեց Արագորնը,— մեզանից միայն մեկն է էլֆ՝ Լեգոլասը, հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհը ճանապարհն անցել է Լոթլորիենով, որի տիրուհին, ի նշան բարեկամության, մեզ ճանապարհել է նվերներով:
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
— Ստացվում է, որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է Ոսկի Անտառում,— ասաց նա: — Լսել եմ, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրումԶարմանալի է ու անհավատալի... Բայց, եթե դուք եղել ընկել եք Լորիենում Լորիեն և ստացել եք կախարդուհու օրհնությունըօգնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ և խաբեության ինչ-որ ծուղա՞կ եք հյուսում: — Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին: — Իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
Գիմլին վեր կացավ տեղից և տապարը ձեռքին, ոտքերը լայն բացած, կանգնեց ռոհանցու դիմաց: Նրա աչքերը փայլատակեցին:
— Սկզբում ասա քո անունը, հեծյա՛լ, և հետո կիմանաս իմը,— հպարտ գոչեց ասաց նա:
— Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,— խստացավ ռոհանցին՝ չափելով Գիմլիին ոտից գլուխ,— բայց թող քո ասա՛ծը լինի: Ես իմացի՛ր. ես Էոմե՛րն եմ, Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ զորավարը:
— Այդ դեպքում լսի՛ր ինձ, Էոմե՛ր, Էոմունդի՛ որդի,— գոչեց թզուկը: —Ես — Ես Ջի՛մլին եմ, Գլոյնի որդին՝ Սարամիջի թագավորությունից: Հիմար Անմտածված զրույցներ անելու փոխարեն լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան, ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն, ինչը չգիտես:
Ռոհանցու աչքերը փայլատակեցին: Շրջափակման օղակն ավելի նեղացավ: Նիզակների ծայրերը դիպան ճամփորդների կրծքերին:
— Ես կթռցնեի քո գլուխը, թզու՛կ, մորուքիդ հետ միասին, եթե դու գոնե մի փոքր քիչ բարձրահասակ լինեիր,— ցասումով գոչեց Էոմերը:
— Դու կմեռնես ավելի շուտ, քան թուրդ կհասցնի հարվածե՛լ,— կայծակնային արագությամբ աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը: — Նա Գիմլին այստեղ մենակ չէ:
Էոմերը բարձրացրեց սուրըթուրը, և ամեն ինչ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Գիմլիի միջև:
— Ներիր մեզ նրանց Էոմե՛ր,— ասաց նա,— եթե դու մեզ ճանաչեիր, ապա կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ո՛չ Ռոհանին, ո՛չ էլ նրա ժողովրդին: Նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:
— Լա՛վ,— պատասխանեց Էոմերը՝ իջեցնելով սուրըԷոմերը և իջեցրեց թուրը,— բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Ասա՛ Եվ ասա՛ ինձ քո իսկական անունը:
— Սկզբում ասա , թե ու՛մ ես դու հպատակվում,— առարկեց ասաց Արագորնը: — Մորդորի Սև Տիրակալին թշնամի՞ ես, թե՞ բարեկամ:
— Ես հպատակվում եմ իմ տիրակալին՝ տիրակալ Ռոհանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,— պատասխանեց Էոմերը: — Մենք չենք հպատակվում Սև Տիրակալին, բայց դեռ պատերազմի մեջ և պատերազմ էլ չենք մղում նրա հետդեմ: Սակայն եթե դուք նրանից եք փախչում, ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմաններն ապահով չեն: Մեզ , և մեզ անընդհատ սպառնում են, բայց մենք միայն մի բան ենք ուզում, որ մեզ հանգի՛ստ թողնեն: Ուզում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչև հիմա: Չե՛նք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև՝ կարևոր չէ բարի, թե չար: Կար ժամանակ, երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականները թող չնեղանան՝ նրանց հետ խոսակցությունը կարճ է տևում: Ասա՛, ո՞վ ես դու, ու՞մ ես հպատակվում, և ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
— Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,— ասաց պատասխանեց Արագորնը,— բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում, և եթե ընտրություն ունենայի, այլ կերպ կվարվեիկհետապնդեի նրանց: Օրքերը մեր ընկերներից երկուսին պատանդ են վերցրել: Նման իրավիճակում էլ չես մտածում ոտքո՞վ ես, թե՞ ձիով: Սլանում ես առանց հետ նայելու և ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Եվ չես էլ հաշվում շա՞տ են թշնամիներդ, թե՞ քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում նրանց կտրված գլուխները: Չէ՞ որ ես անզեն չեմ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդուրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլեց էլֆական պատյանը:
— Էլենդի՛լ,— բարձր ձայնով գոչեց Արագորնը: — Ես Արագո՛րնն եմ, Արաթորնի Արաթհորնի որդի՛ն: Ինձ նաև Էլեսսար են նաև ինձ կոչում՝ էլֆական բյուրեղ: Ծնունդով ես Դունադան եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի ժառանգը: Քո առջև Էլենդիլի կոտրված թուրն Կոտրված Թուրն է, Արևմուտքի Կայծակը: Այն նորից են կռել: Ճակատագրական ժամը մոտ է: Ընտրի՛ր , վերջապես , բարեկամ ես ինձ, թե՞ թշնամի: Կօգնե՞ս ինձ, թե՞ կխանգարես:
Գիմլին ու Լեգոլասն ապշած Լեգոլասը զարմացած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել: Թվում էր, թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ, իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկն ակամա հիշեցին Անդուինի Քարե Հսկաներին՝ Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց, թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերն ընկրկեց՝ խոնարհելով հպարտ գլուխը: Նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:
— Իսկապես որ չտեսնված Չտեսնված ժամանակներ են եկել,— մրթմրթաց նա: — Ասույթներն ու առասպելները բուսնում են ճանապարհիդ՝ անմիջապես խոտի միջից... Բայց, ասա՛ ինձ, օ՛ պարոնպատվարժա՛ն օտարական, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները: Եվ ի՞նչ ճակատագրական ժամի մասին ես դու խոսում: Ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը... Շատ օրեր են անցել այն պահից, երբ Բորոմիրը՝ Դենեթորի որդին, հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք փոխարինաբար փոխ տվել, առանց հեծյալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից:
— Ես բերել եմ ձեզ ընտրություն,— պատասխանեց Արագորնը: — Փոխանցիր Թեոդենին՝ Թենգելի որդուն, որ վաղ թե ուշ նա ստիպված է լինելու պատերազմի մեջ մտնել՝ կա՛մ Սաուրոնի կողմից, կա՛մ էլ նրա դեմ: Ոչ ոք այլևս չի կարող ապրել առաջվա պես, և քչերը կպահպանեն իրենց տիրույթները: Սակայն այդ մասին հետո կխոսենք: Եթե ոչինչ չխանգարի՝ ես ինքս թագավորին կհանդիպեմ: Իսկ հիմա իմ առջև դժվար ճանապարհ է և ես քո օգնության կարիքն ունեմ: Դու արդեն լսեցիր, որ ես հետապնդում եմ օրքերին, որոնք պատանդ են վերցրել մեր ընկերներին: Ի՞նչ կասես այդ մասին:
— Հետապնդելն իմաստ չունի,— ասաց Էոմերը,— օրքերը ոչնչացված են:
— Մենք միայն օրքերի ենք տեսել:
— Բայց դա իսկապես տարօրինակ է,— բացականչեց ասաց Արագորնը: — Իսկ դուք զննե՞լ եք սպանվածներին: Մի՞թե այնտեղ միայն օրքեր են եղել: Մեր ընկերները փոքրահասակ են: Դուք նրանց երեխաների տեղ կընդունեիքկդնեիք: Ոտաբոբիկ են, մազոտ ոտնաթաթերով, և այս նույն թիկնոցներից են կրում:
— Այնտեղ ո՛չ երեխաներ կային, ո՛չ էլ թզուկներ,— ասաց Էոմերը: — Մենք հավաքել ենք նրանց զենքերը, իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար գլուխ ու այրել: Մնացորդները դեռ ծխում են:
— Մեր ընկերները ո՛չ թզուկներ են, ո՛չ էլ երեխաներ,— առարկեց խոսեց Գիմլին: — Նրանք հոբիթներ են:
— Հոբիթնե՞ր,— զարմացավ Էոմերը,— այդ ի՞նչ ցեղ է: Տարօրինակ անվանում ունեն:
— Անվանումն էլ է տարօրինակ, ժողովուրդն էլ,— համաձայնեց Գիմլին: — Այդ երկուսը մեզ համար շատ թանկ են: Որքան հասկացա՝ գուշակության բառերն այստեղ էլ են հասել: Այնտեղ խոսվում է կոլոտիկի մասին: Ուրեմն՝ կոլոտիկները հենց հոբիթներն են:
— Կոլոտիկներ,— քմծիծաղեց Էոմերի կողքին կանգնած ռոհանցին: — Ինչեր ասես որ չես լսի հիմա: Կոլոտիկներն այն Չէ՞ որ Այդ փոքրիկ մարդուկներն են՝ մարդուկները գոյություն ունեն միայն հյուսիսային հին հեքիաթներիցհեքիաթներում: Մենք ինչ է, հեքիաթո՞ւմ ենք, թե՞ այնուամենայնիվ գտնվում ենք ռոհանի հարթավայրում, պայծառ արևի ներքոօրը ցերեկով:
— Լինում Կարելի էմիաժամանակ լինել և՛ այնտեղ, որ իրարից չես տարբերումև՛ այնտեղ,— պատասխանեց Արագորնը: — Մեզանից Քանզի մեզանից հետո ապրողներն էլ մեր ժամանակի մասին հեքիաթներ կպատմեն: Դու ասում ես, որ մենք կանգնած ենք հարթավայրում, իսկ հարթավայրի մասին մի՞թե երգեր չկան:
— Ժամանակը չի սպասում տեր իմ,— անհամբեր խոսեց ռոհանցին, ուշադրություն չդարձնելով Արագորնի վրա: — Հարկավոր է շտապել հարավ: Թողնենք այս խելագարներին իրենց զառանցանքներով: Թե՞ կհրամայես կապկպել կապել նրանց և տանել թագավորի մո՞տմոտ:
— Հանգի՛ստ, Էոթա՛յն,— ասաց նրան Էոմերը , անցնելով ռոհաներենի,— սպասի՛ր մի քանի րոպեես ինքս եմ ուզում նրանց հետ խոսել: Գնացե՛ք, հավաքվեք արահետի մոտ ու պատրաստ եղեք: Գնալու ենք Էնտուոշի գետանցում:
Էոթայնը քթի տակ փնթփնթալով հեռացավ հեռացավ՝ ջոկատին փոխանցելու առաջնորդի հրամանը: Էոմերը մնաց օտարականների հետ:
— Տարօրինակ են զրույցներդ ասածներդ, Արագո՛րն,— ասաց նա,— բայց ես զգում եմ, որ դու չես խաբում: Մենք՝ ռոհանցիներս, երբեք չենք ստումխաբում, այդ պատճառով էլ մեզ հեշտ չէ խաբել: Չնայած ինչ-որ բան թաքցնում եսամբողջն էլ չասացիր: Կպատմե՞ս ինձ ձեր ճանապարհորդության ճամփորդության իրական նպատակի մասին:
— Մեր ճանապարհորդությունը ճամփորդությունն սկսվել է Իմլադրիսից,— պատասխանեց Արագորնը,— այն նույն Իմլադրիսից, որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր ջոկատումՋոկատում: Ես պետք է գնայի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեի Սաուրոնի դեմ պատերազմում: Սակայն ջոկատը Ջոկատն ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա խոսելու իրավունք չունեմ: Մեր ջոկատի Ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:
— Գե՛նդալֆը,— գոչեց բացականչեց Էոմերը,: — Ռոհանում Գենդալֆ Մոխրագույնին լավ են ճանաչում: Բայց զգուշացնում եմ, նրա անունը չի օգնի ձեզ ձեռք բերել թագավորի բարեհաճությունը: Գենդալֆը հաճախ էր հյուր գալիս մեզ: Լինում . լինում էր , նույնիսկ , տարվա մեջ մի քանի անգամ: Բայց լինում Լինում էր, նաև, որ անհետանում էր մի քանի տարով և , սակայն ամեն անգամ վերադառնալով միշտ անհանգստացնող լուրեր էր բերում: Դրա համար նրան էլ ոմանք սկսեցին նրան անվանել Գենդալֆ չարագույժՉարագույժ և պնդում են, որ նա փորձանք է բերում: Եվ իսկապես, այս ամառվա նրա վերջին այցելությունից հետո անախորժություններն սկսվեցին՝ Սարումանի հետ լեզու չենք գտնում: Առաջ մենք Սարումանին բարեկամ էինք համարում, բայց Գենդալֆն զգուշացրեց, որ Իզենգարդում մեր դեմ պատերազմի են նախապատրաստվում: Նա ասաց, որ բանտարկված է եղել Օրթհանքում և հրաշքով է փրկվել: Խնդրեց, որ օգնենք իրեն, բայց թագավորը մերժեց: Ռոհանում զգուշացիր Գենդալֆի անունը տալուց, թագավորը կատաղած է նրա վրա: Նա մեր երամակից ընտրել տարել է Լուսաչ անունով արքայական նժույգին, որին հեծնել կարող են միայն Ռոհանի տիրակալները: Լուսաչի նախահայրը Էորլ արքայի փառապանծ նժույգն է եղել, որը, ինչպես հայտնի է, հասկանում էր մարդկային լեզուն: Յոթ օր առաջ Լուսաչը վերադարձել է, բայց թագավորը ավելի է կատաղել. նժույգը ոչ մեկին չի թողնում իրեն մոտենալ:
— Փաստորեն Լուսաչը կարողացել է գտնել տան ճանապարհը,— ասաց Արագորնը: — Նա Գենդալֆից բաժանվել է հեռավոր հյուսիսում: Բայց, ավա՜ղ, Գենդալֆն այլևս չի կարողանա հեծնել նժույգին: Նա գահավիժեց Մորիայի խավար անդունդն ու հավիտյան հեռացավ այս աշխարհից:
— Վշտալի լուր է,— ասաց Էոմերը: — Համենայն դեպս ինձ և ինձ նմանների համար: Սակայն ոչ բոլորն են այդպես մտածում: Թագավորի արքունիքում լինես՝ ինքդ կհամոզվես:
— Այդ լուրն ավելի դառն է, քան դուք՝ ռոհանցիներդ, կարող եք պատկերացնել,— տխուր պատասխանեց Արագորնը: — Կարճ ժամանակ անց դրա ծանրությունը կզգան բոլորը: Նրա մահից հետո ջոկատը Ջոկատը ես էի առաջնորդում և տարա նրանց Լոթլորիեն: Այդ հրաշք երկրի մասին խոսելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ այն տեսնել, Էոմե՛ր: Այնպես որ դատարկ զրույցներ այլևս չանես: Հետո մենք լողացինք Մեծ Գետն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը, և այնտեղ իր մահը գտավ Բորոմիրը: Նրան նետահարեցին այն նույն օրքերը, որոնց դուք քիչ առաջ ոչնչացրել եք:
— Վա՜յ մեզ,— մինչև հոգու խորքը ցնցված բացականչեց Էոմերը: — Բորոմիրի մահը չափազանց մեծ կորու՛ստ է Մինաս Թիրիթի և մեզ բոլորիս համար: Նա հզոր ռազմիկ էր, և նրա փառքը թնդում էր ամենուր: Ռոհանում նա հազվադեպ էր լինում: Պաշտպանում էր Գոնդորի արևելյան սահմաննները, բայց ինձ հաջողվել է հանդիպել նրան: Նա ավելի շատ ռոհանցու էր հիշեցնում, քան խստադեմ գոնդորցու: Ափսո՜ս: Բորոմիրն իր ժողովրդի համար մեծ առաջնորդ կդառնար, բայց երևում է, ճակատագիրն այլ կերպ է որոշել... Իսկ ինչու՞ Գոնդորից լուր չի եկել: Ե՞րբ է այդ ամենը կատարվել: