— Իսկ ինչացու՞ է Էդ Սարումանը,— մեջ ընկավ Փիփինը,— դու նրա մասին ինչ-որ բան գիտե՞ս:
— Սարումանը հրաշագործ է, դրանից ավելին ես չգիտեմ: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին Ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից անմիջապես հետո, բայց նավերով էին եկել, թե ուրիշ տեղից էին եկել՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շա՜տ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին և ու բնակություն հաստատեց Անգրենոսթում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում իրեն շատ հանգիստ էր պահում, և նրա փառքն օրեցոր աճում էր: Նրան ընտրեցին որպես Սպիտակ Խորհրդի գերագույն, բայց դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ: Հնարավոր է, նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր ձգվել դեպի չարը: Թեև այն ժամանակ իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես նրա հետ շատ եմ զրուցել: Կար ժամանակ, երբ նա հաճախակի էր երևում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձանից թույլտվություն էր հարցնում ինչ-որ բան անելուց առաջ և մեծ հետաքրքրությամբ էր լսում էր իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, այնպիսի բաների, որ ինքն իրենով երբեք գլխի չէր ընկնի, թեև : Սակայն անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում, ոչ: Չեմ հիշում մի դեպք, որ նա երբևէ ինձ ինչ-որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում էին տարիներ և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել: Ոչ . ոչ թե դեմք, այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ՝ ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում, թե ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, այ ահա թե ինչ, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն, ինչ աճում է ու շնչում, նրան հետքրքիր հետաքրքիր չէ, եթե, իհարկե, ինչ-որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ նա սև դավաճան է: Գարշելի օրքերի հետ է կապվել: Բռում հու՛մ: Եվ դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ-որ բան է արել, ինչ-որ վտանգավոր բան: Այդ իզենգարդցիներն իզենգարդցիների մեջ մարդկանցից ավելի շատ մարկանց են նմանբան կա, քան օրքերիօրքերից: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում Մեծ Խավարի ժամանակ, արևի լույսը տանել չէին կարողանում, իսկ Սարումանի օրքերն արևից չեն վախենում, թեև՝ թեև ատում են: Կուզենայի իմանալ՝ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե ինչ-որ կերպ խաչասերել է դրանց մարդկանց հե՞տ: Եթե այդպես է՝ դա մեծ չարագործություն է:
Էնտն ինչ-որ բան դնդնաց, ասես ինչ-որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին:
— Ես էլ զարամանում եմ, թե օրքերն ինչպես են օրքերը հանդգնում այդպես ազատ զբոսնել իմ անտառում,— շարունակեց նա: — Հիմա եմ հասկանում, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավական երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա գիշատիչներն այստեղ չար գործեր անելով գործերով են զբաղված: Անտառի եզրին բազմաթիվ ծառեր են արմատախիլ արել. դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են, թափում գետնին և թողնում, որ փտեն: Սակայն մեծ մասը տանում են Օրթհանք՝ սնուցելու անհագ վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր ցերեկ ծուխ է բարձրանում երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը: Արմա՛տ , արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց, երբ դեռ կաղին ու ընկույզ էին: Նրանցից ամեն մեկն իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր ու փշեր են մնացել: Մինչև հիմա ես լռել եմ, դիմացել, բայց վե՛րջ, հերի՛ք է:
Ծարմորուսը հանկարծ վեր թռավ տեղից, կանգնեց և ու ձեռքով հարվածեց սեղանին: Շողշողացող անոթները ցնցվեցին ու բոցավառվեցին: Էնտի աչքերը կայծկլտացին կանաչ կրակով, մորուքը ցախավելի պես ցից-ցից կանգնեցեղավ:
— Ես վե՛րջ կտամ այդ ամենին,— որոտաց նա: — Իսկ Եվ դուք էլ կգաք ինձ հետ: Չի բացառվում, որ ինչ-որ բանում օգտակար կլինեք ինձ և ձեր բարեկամներին: Եթե Սարումանի հարցերը չլուծենք, Գոնդորն ու Ռոհանը կհայտնվեն երկու կրակի միջև: Միասին գնում ենք Իզենգարդ:
— Այո՛, մենք կգանք քեզ հետ,— ասաց Մերին,— և կփորձենք օգտակար լինել:
Ծեր էնտը դանդաղ ուղղվեց դեպի մուտքը և կանգնեց ջրի շիթերի տակ: Մի քանի րոպե անց ծիծաղեց, թափահարեց ու իրեն ու վերադարձավ: Ջրի կաթիլները, նրա վրայից ընկնելով գետնին, բոցավառվում էին կարմիր ու կանաչ կրակներով: Էնտը նորից պառկեց ու լռեց:
Որոշ ժամանակ անց հոբիթները լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր , թե ինչ-որ բան է մատների վրա հաշվում:
— Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... Այ, այ, այ... Վերջ: Վշտալի է, որ մերոնցից այդքան այսքան քիչ են մնացել,— ասաց նա՝ շրջվելով դեպի հոբիթները: — Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել. ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը՝ այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Կաշվակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես, ուրեմն, Գանգրատերևն ու Կաշվակեղևն այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես փայտակալել է: Անտառի . անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է և, պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի էլ չի էլ արթնանում: Ամբողջովին տերևակալել է, առաջ գոնե ձմեռն արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Իսկ Կաշվակեղևն Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Կաշվակեղևին ծանր վիրավորել էին, սպանել նրա ցեղակիցներից շատերին, իսկ նրա հոտի ծառերի մեծամասնությանը ոչնչացրել: Եվ ծառերը ոչնչացան, և հովիվները... Այդ դեպքից հետո Կաշվակեղևը հեռացավ լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ, և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե , իհարկե , կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավական դժվար է տեղից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:
— Բայց ինչո՞ւ եք այդքան քիչ, եթե հնուց ի վեր բնակվում եք այստեղէստեղ,— զարմացավ Փիփինը,— մի՞թե բոլորը մահացել են:
— Դե, ոչ, իհարկե,— ասաց Ծառմորուսը: — Իր մահով, այսքան դարերի ընթացքում, ոչ ոք չի մահացել: զոհվելը , հա՛, պատահել է զոհվել են, բայց շատերը քուն են մտել ու փայտացել... Թեպետ էնտերը երբեք էլ շատ չեն եղել: Մենք չենք բազմանում: Ինչպես ասում են, փոքրիկ էնտիկներ էլ չկան. արդեն շատ դարեր են անցել, ինչ մեզ մոտ փոքրիկներ չեն ծնվում: Հասկանու՞մ եք, մենք կորցրել ենք մեր կանանց:
— Ա՛յ քեզ փորձանք,— մռայլվեց Փիփինը: — Իսկ ի՞նչ է պատահել նրանց, բոլորը մահացե՞լ են:
— Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,— համաձայնեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: — Իհարկե, մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք, և, հնարավոր է, այնպես ստացվի, որ երեկոյան էնտերն արշավի դուրս գան:
— Ուրեմն, այսպես, դա մի տարօրինակ և տխուր պատմություն է,— քիչ լռելուց հետո սկսեց նա: — Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜, ինչ հրաշագեղ էր Ֆիմբրեթիլը, իմ թեթևոտն Կեչուհինկեչուհին, օ՜հ, ինչ երանելի էին պատանեկության տարիները... Մենք միասին էինք ապրում և միասին էլ թափառում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին աճում, զարգանում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին, իսկ էնտուհիները՝ ինչին տիրապետում էին: Էնտերին դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախնադարյան նախասկզբնական անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափված պտուղները: Էլֆերն էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: նրանք Նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների մեջ, ամռանը ամռանը՝ ջրային մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը աշնանը՝ դաշտերում, որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել ծառերի հետ: Նրանք միայն ուզում էին, որ դրանք լսեն ու ենթարկվեն իրենց: Էնտուհիները հրամայում էին ծառերին աճել՝ ինչպես իրենք են ուզում, ծաղկել՝ ինչպես իրենք են ուզում, և տերևներն էլ պիտի կանաչեին նրանց հրամանով, պտուրներն էլ հասնեին միայն այն ժամանակ, երբ նրանք ցանկանային: Նրանք կարգ ու կանոն էին պահանջում, առատություն ու խաղաղություն, այսինքն ամեն ինչ իր տեղում պիտի դրած լիներ, իսկ եթե պետք լիներ՝ իրենք էլ կարող էին տեղը փոխել: կամաց-կամաց Էնտերի կանայք Էնտուհիներն այգիներ տնկեցին և տեղափոխվեցին այնտեղ: Իսկ մենք՝ էնտերս, շարունակում էինք առաջվա պես շրջել անտառներում և հազվադեպ էինք հյուրընկալվում նրանց այգիներում: Երբ հյուսիսային երկրներում իջավ Մեծ Խավարի ստվերը, էնտերի կանայք տեղափոխվեցին Մեծ Գետի այն կողմը և նոր այգիներ տնկեցին, և մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնվել: Իսկ երբ Խավարը պարտություն կրեցնահանջեց, մեր կանանց այգիները ծաղկունք ապրեցին՝ ծառերը կռացել էին առատ բերքի ծանրության տակ: Մարդիկ կամաց-կամաց սովորեցին նրանց արվեստը, ու մեր կանայք մեծ հարգանք էին վայելում մարդկանց շրջանում: Իսկ մենք մարդկանց համար այդպես էլ մնացինք առասպել, անտառային թավուտների առեղծված... Սակայն մենք մինչև հիմա էլ ապրում ենք այստեղ, նույն վայրերում, իսկ մեր կանաց այգիները վաղուց չորացել ու մոռացության են մատնվել: Մարդիկ հիմա այդ տարածքն անվանում են Շագանակագույն հարթավայր:
Հիշում եմ այսօրվա պես, պես՝ իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում Արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ էնտուհուց, որի հետ ես թափառում էի նախասկզբնական անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը՝ խնձորի պես կարմրել: Բայց նրանց աչքերը չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Ուրեմն, մենք հատեցինք Անդուինը և, հասնելով մեր կանանց հողերին, ավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմն ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանաց կանանց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես են նրանք գնում դեպի արևելք, երրորդներն արևմուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Ցավոք, մեր որոնումներն ապարդյուն էին:
Մեծ էր մեր վիշտը, սակայն վայրի անտառը կանչում էր մեզ, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, հանդիպողներին տալիս էինք նրանց գեղեցիկ անունները... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառն ու շատ չէինք հեռանում: Այժմ հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր որոնումների մասին, և այդ երգերից մի քանիսը նույնիսկ մարդիկ էին երգում: Սակայն մենք՝ էնտերս, մեր կանաց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ գուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և՛ նրանց, և՛ մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանանց միայն այն ժամանակ, երբ թե՛ նրանք, և թե՛ մենք կկորցնենք այն ամենը՝ ինչ հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնն ավերեց մեր կանանց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերն այդ մասին մի երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը Մեծ Գետի ափերին ամեն տեղ երգում էին: Եթե այն մեր լեզվով երգեինք, ապա շա՜տ-շա՜տ երկար կստացվեր: Սակայն մենք ագիր անգիր սովորել ենք և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.
<poem>
Երբ գարունն է շրջում դաշտերում, և անտառն է կանաչում,
Երբ իմ այգում սպիտակ ձյան պես ծաղիկներն ծաղիկներ են ծաղկում,
Երբ անձրև է արևով գալիս և բուրմունքով լցնում օդը,
Ես չե՛մ վերադառնա, որովհետև չքնաղ է իմ երկիրը: