Սառը, վճիտ ապրիլյան օր էր, ու ժամացույցը խփում էր տասներեքը։ Չար քամուց թաքնվելու համար կզակը սեղմելով կրծքին՝ Ուինսթըն Սմիթն արագ ներս խցկվեց «Հաղթանակ» բնակելի տան ապակե շքադռնից՝ իր ետևից ներս թողնելով հատիկավոր փոշու մի ամբողջ փոթորիկ։
Նախասրահում խաշած կաղամբի ու հնամաշ ուղեալաթերի հոտ էր գալիս։ Շքադռանը դեմ հանդիման պատին կախված էր մի գունավոր ցուցապաստառ, որ շա՜տ մեծ էր այդ շինության համար։համար: Պաստառին մի հսկայական, մետրից ավելի լայնքով, քառասունհինգամյա տղամարդու դեմք էր` թանձր սև բեղերով, կոպտավուն, բայց առնականորեն գեղեցիկ դիմագծերով: Ուինսթոնը քայլեց դեպի սանդղահարթակը: Վերելակին մոտենալն ուղղակի անիմաստ էր: Լավագույն ժամանակներում անգամ այն հազարից մեկ էր աշխատում, իսկ հիմա ցերեկը հոսանքն ընդհանրապես անջատում էին: Գործում էր տնտեսման ռեժիմը. պատրաստվում էին Ատելության յոթնօրյակին: Ուինսթոնը պիտի յոթ սանդղահարթակ հաղթահարեր. նա երեսունինը տարեկան էր, աջ ոտնակոճին` երակային վերք. դանդաղ էր բարձրանում ու մի քանի անգամ կանգնեց` շունչ առնելու: Յուրաքանչյուր սանդղահարթակում պատից նայում էր նույն հսկայական դեմքը: Դիմանկարն այնպես էր արված, որ ուր էլ կանգնեիր, աչքերը քեզ բաց չէին թողնում: ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՔԵԶ - բարբառում էր մակագրությունը:
== Մաս II==