==Տատիկի տունը==
ամէն առաւօտ միեկոն հագնում էր տատի հին ամառային բամբակեայ կիմոնոյից կարած զգեստը։ այն չունէր կոճակներ կամ գօտի, որը միեկոն կարող էր հեշտօրէն սահեցնել իր գլխով։ Տատը վերցրել էր երկարաթեւ բլուզները եւ լայն շալուարները, որը Միեկոն էր բերել եւ դրել էր դրանք տոպրակի մէջ։
ես չեմ հասկանում, ինչու է կառավարութիւնը աղջիկներին տուել այս շոգ, ծակծկող շորերը,֊ ասում էր նա,֊շնորհակալութիւն փառք տիրոջը, որ պատերազմն արդէն աւարտուել է եւ մենք կրկին մարդավարի շորեր կարող ենք հագնել։
Կանգնեց կրունկների վրայ եւ նայեց վերից վար նայեց Միեկոյին։
֊Շատ լաւ է,֊ասաց նա գոհունակ ժպիտով,֊այո, Միեկո, դու կրկին աղջկայ տեսք ունես։
Ֆերմայում միշտ անելու բան կար։ Տատը երբեք չէր դադարում աշխատել ֊ եփել, մաքրել, աւլել կամ նորոգել որեւէ բան. Միեկոն փորձում էր օգնել։ Նա կերակրում էր հաւերին, հաւաքում ձուերը, փայլեցնում էր փայտէ պատշգամբը, երեկոյեան վառում էր կրակը եւ ջուր էր ցրում չոր հատակի վրայ, որ փոշի չլինի։
Խոհանոցի գործն ամենադժուարն էր, քանի որ Միեկոյի ձեռքերը լաւ չէին աշխատում, երբ նա ցանկանում էր գդալ կամ պատառաքաղ վերցնել։ Նա երկար ժամանակ էր ծախսում վարունգը կամ սմբուկը ձախ ձեռքով պահելու վրայ։
Միեկոն մի անգամ յատակին գցեց կտրտած ձուկը։ կանգնեց, նայեց ներքեւ, շուրթերը դողում էին։
-Ես ոչ մի բան չեմ կարող անել,֊լացում էր նա։
Տատը մաքրեց ձուկը հատակից․
֊Մի մտածիր միկեո։ դա փոքր բան էր։ անցեալ շաբաթ, երբ բժիշկը եկաւ, նա ասաց, որ քո ձեռքը կրկին կը լաւանայ։ Յետոյ, այսպիսի բաներ չեն լինի։
Միեկոն լուռ էր։ նա գիտէր, որ այն այլեւս երբեք առաջուանը չի լինի։
Ամառուայ օրերն անցնում էին ու Միեկոն աւելի ու աւելի էր անհանգստանում դպրոցի համար։ նրա տատն ու պապը չէին խօսում այդ մասին, եւ նա յոյս ունէր, որ մոռացել են։
բայց մի օգոստոսեան խոնաւ առաւօտ, երբ նրանք ուտում էին բրինձ եւ ապուր, տատն ասաց․
֊Միեկո, դու եկող շաբաթուանից դպրոց ես գնալու։
Միեկոն ցած դրեց գդալը, որը նա պատրաստուում էր բերանը տանել․ Նա այլեւս քաղցած չէր։