==ԳԼՈՒԽ 9==
:Դմբուզի ճեղքված սմբակը երկար ժամանակ չէր ապաքինվում։ Հաղթանակի հանդիսությունների հաջորդ օրն եւեթ անասունները սկսեցին վերականգնել հողմաղացը։ Դմբուզը հրաժարվեց գեթ մեկ օրվա հանգիստ վերցնել եւ իր համար պատվի խնդիր դարձրեց ցավը թաքցնել։ Սակայն երեկոները նա Երեքնուկին խոստովանում էր, որ սմբակն իրեն շատ է նեղում։ Երեքնուկը սմբակին իր ծամած դեղաբույսերով թրջոցներ էր դնում եւ, Բենիամինի հետ միասին, համոզում էր նրան պակաս եռանդուն աշխատել։ «Ձիու թոքերը հավերժ չեն», ասում էր նա։ Բայց Դմբուզը չէր լսում։ Նա պատասխանում էր, որ իր կյանքում միայն մեկ իսկական նպատակ է մնացել՝ տեսնել հողմաղացի կառուցումը թոշակի անցնելուց առաջ։
: Սկզբում, երբ Անասնաֆերրմայի օրենքներն առաջին անգամ էին ձեւակերպվում, ձիերի եւ խոզերի թոշակի կարիքը որոշվել էր տասներկու, կովերինը՝ տասնչորս, շներինը՝ ինը, ոչխարներինը՝ յոթ, իսկ հավերինն ու սագերինը՝ հինգ տարեկան։ Թոշակները նույնպես մեծահոգաբար էին հաստատվել։ Ոչ մի կենդանի դեռեւս թոշակի չէր անցել, բայց վերջերս այդ նյութը սկսել էին գնալով ավելի հաճախ շոշափել։ Այժմ, երբ այգու հետեւի հողամասը գարի էր ցանված, լուրեր էին շրջում, որ որպես զառամյալ անասունների հանգստավայր առանֆնացվելու առանձնացվելու է մեծ արոտի մի անկյունը։ Ասում էին, որ ձիերի թոշակը լինելու է օրական հինգ ֆունտ հացահատիկ, իսկ ձմռանը՝ տասնհինգ ֆունտ հարդ, ինչպես նաեւ մեկական գազար կամ անգամ խնձոր տոն օրերին։ Դմբուզի տասներկու տարին լրանալու էր հաջորդ ամռան կեսին։: Իսկ մինչ այդ կյանքը շատ դժվարին էր։ Ձմեռը նույնքան ցրտաշունչ էր, ինչքան նախորդը, իսկ անասնակերն անգամ ավելի պակաս էր։ Վերստին կրճատվեցին բոլորի օրաբաժինները, չհաշված շներինն ու խոզերինը։ Օրաբադինների Օրաբաժինների չափից ավելի խիստ հավասարեցումը, ինչպես բացատրեց Զռանը, հակասում է Անասնիզմի սկզբունքներին։ Ամեն դեպքում նրա համար բոլորովին դժվար չէր մնացած անասուններին համոզել, որ իրականում, ինչ էլ որ թվա, նրանք կերի պակաս չեն զգում։ Առայժմ իհարկե, անհրաժեշտ էր օրաբաժինները ժամանակավորապես շտկել (Զռանը միշտ ասում էր «շտկել» եւ ոչ թե՝ «կրճատել»), սակայն Ջոնզի ժամանակների համեմատ առաջընթացն անվիճելի էր։ Զիլ ձայնով շուտասելուկի պես կարդալով թվերը, Զռանը հանգամանորեն ապացուցում էր, որ նրանք ավելի շատ վարսակ, խոտ ու շաղգամ ունեն, քան Ջոնզի ժամանակ, որ նրանք այժմ ավելի քիչ են աշխատում, որ նրանց խմած ջուրն ավելի բարձրորակ է, կյանքի տեւողությունն՝ ավելի երկար, որ մատղաշների մահացությունը պակասել է, իսկ գոմերի ծղոտն՝ ավելացել, եւ, վերջապես, որ ոջիլներն այժմ ավելի քիչ են անհանգստացնում։ Անասունները հավատում էին դրա ամեն մի բառին։ Եթե ճիշտն ասենք, նրանց հիշողությունից արդեն ջնջվել էին Ջոնզն ու իր մարմնավորած ամեն ինչը։ Նրանք գիտեին, որ ներկայիս կյանքը դաժան է ու անպաճույճ, որ իրենք հաճախ մրսում ու մեծ մասամբ քաղցած են, եւ որ արթուն ժամանակ սովորաբար միշտ աշխատում են։ Սակայն կասկած չկար, որ նախկինում ամեն ինչ ավելի վատ է եղել։ Նրանք ուրախ էին հավատալ այդ մտքին։ Բացի այդ, նախկինում նրանք ստրուկ էին, իսկ այժմ՝ ազատ, եւ դրանում էր հիմնական առավելությունը։ Զռանը չէր մոռանում ամեն անգամ շեշտել այդ փաստը։
: Կերակրելու բերաններն ավելացել էին։ Աշնանը չորս մերուն ցնկնել էին համարյա միաժամանակ, բոլորը միասին բերելով երեսունմեկ գոճի։ Գոճիները խայտաբղետ էին, բայց քանի որ Նապոլեոնը ֆերմայի միակ կինճն էր, հայրությունը հնարավոր էր գուշակել։ Այդ տարվա մեջ, ավելի ուշ, աղյուս ու տախտակներ գնելուց հետո, հայտարարվեց, որ տան հետեւի այգում դասասենյակ է կառուցվելու։ Իսկ մինչ այդ խոճկորների դաստիարակությամբ տան խոհանոցում կզբաղվի անձամբ Նապոլեոնը։ Խոճկորները վազվզում էին պարտեզում եւ խուսափում էին մյուս անասունների մատղաշների հետ խաղալուց։ Համարյա նույն ժամանակ օրենք դարձավ, որ, կածանի վրա խոզի հանդիպելով, մնացած անասունները պարտավոր էին ճանապարհը զիջել։ Բացի այդ խոզերին արտոնված էր կիրակի օրերին պոչին կանաչ ժապավեն կապել։
: Տարին բավական հաջող անցավ, սակայն ֆերման շարունակում էր դրամի կարիք զգալ։ Դասասենյակի համար պետք էր աղյուս, ավազ ու կիր ձեռք բերել, անհրաժեշտ էր նաեւ կրկին միջոցներ կուտակել հողմաղացի սարքավորումների համար։ Բացի այդ տան համար լամպի յուղ եւ մոմեր էին պետք, իսկ Նապոլեոնի սեղանի համար՝ շաքար (նա մնացած խոզերին դա արգելել էր, պատճառաբանելով, որ շաքարը գիրացնում է), չհաշված սովորական պետքերը, ինչպես, օրինակ՝ գործիքներ, մեխեր, պարաններ, ածուխ, երկաթ եւ շների բլիթներ։ Խոտի մի դեզ եւ կարտոֆիլի բերքի մի մասը վաճառվեցին, իսկ ձվեր մատակարարելու պարտավորությունը բարձրացվեց շաբաթական վեց հարյուրի, այնպես որ այդ տարի հավերը հազիվ կարողացան պահպանել իրենց քանակը։
: Դեկտեմբերին կրճատված օրաբաժինները փետրվարին կրճատվեցին նորից, եւ, յուղը խնայելու համար, գոմերում արգելվեց լույս վառել։ Սակայն խոզերն իրենց կարծես թե վատ չէին զգում եւ փաստորեն անգամ գիրանում էին։ Փետրվարի վերջին օրերից մեկի կեսին մի ջերմ, ախորժելի ու գրգռիչ բույր, որպիսին անասունները մինչ այդ երբեք չէին զգացել, տարածվեց բակով մեկ խոհանոցի հետեւի այն գարեջրանոցից, որը Ջոնզի օրւք օրոք չէր գործածվել։ Ինչ֊որ մեկն ասաց, որ այդպիսի հոտ գալիս է գարի եփելուց։ Քաղցած անասուններն անհամբեր հոտոտում էին օդը, կարծելով, թե ընթրիքին տաք լափ են ուտելու։ Սակայն ոչ մի լափ չեղավ, իսկ հաջորդ կիրակի հայտարարվեց, որ այդուհետեւ գարու ամբողջ բերքը վերապահվելու է խոզերի համար։ Այգու հետեւի արտն արդեն ամբողջովին գարի էր ցանված։ Շուտով նաեւ հայտնի դարձավ, որ ամեն խոզ օրական ստանում է մեկ փինթ գարեջուր։ Նապոլեոնին հասնում էր կես գալոն, որը նրան մատուցվում էր Արքայական Դերբի սպասքի ապուպամանով։: Բայց եւ այնպես բոլոր զրկանքները մաբամբ մասամբ հատուցվում էին նրանով, որ այդ օրերի կյանքում ավելի շատ արժանապատվություն կար։ Երգերը, ճառերն ու երթերը նախկինից ավելի շատ էին։ Նապոլեոնի հրամանով ամեն շաբաթ անց էին կացվում այսպես կոչված Ինքնաբուխ Ցույցեր, որոնց նպատակն էր փառաբանել Անասնաֆերմայի պայքարն ու նվաճումները։ Նշված ժամին բոլոր անասունները թողնում էին աշխատանքն ու շարքերով համաքայլ դոփում ֆերմայի շուրջը։ Առջեւից ընթանում էին խոզերը, ապա՝ ձիերը, կովերը, ոչխարներն ու թռչունները։ Շները քայլում էին կողքերից, իսկ ամենքի առջեւում գնում էր Նապոլեոնի սեւ աքլորը։ Դմբուզն ու Երեքնուկը միշտ երկու կողմից պահում էին կանաչ դրոշը, որի վրա, սմբակից ու պոզից բացի, կար նաեւ նշանաբան՝ «Կեցցե՛ ընկեր Նապոլեոնը»։ Երթից հետո արտասանվում էին Նապոլեոնին նվիրված բանաստեղծություններ, որին հետեւում էր Զռանի ճառը անասնակերի արտադրության ընթացիկ հաջողությունների մասին։ Վերջում ամեն անգամ պարպում էին հրացանը։ Ինքնաբուխ Ցույցերի ամենանվիրյալ մասնակիցները ոչխարներն էին, եւ եըե երբ որեւէ մեկը տրտնջար (ինչպես ոմանք անում էին խոզերի ու շների բացակայությամբ), ըե թե իզուր ժամանակ է վատնվում ցրտին կանգնելով, ոչխարներն իսկույն նրան լռեցնում էին իրենց զարհուրելի մկկոցով՝ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»։ Սակայն, ընդհանուր առմամբ, անասուններն այդ ցույցերը վայելում էին։ Նրանք շոյվում էին, վերհիշելով, որ, վերջիվերջո, իրենք էին իրենց իսկական տերերը, եւ որ իրենց աշխատանքն ուղղված է սեփական բարօրությանը։ Վե այդպես՝ երգերի, երթերի, Զռանի թվերի, հրացանի կրակոցների, աքլորականչի եւ ծածանվող դրոշի օգնությամբ, նրանք մոռանում էին, որ իրենց ստամոքսը դատարկ է, համենայն դեպս՝ ժամանակի մեծ մասը։
: Ապրիլին Անասնաֆերման հռչակվեց Հանրապետություն եւ Պրեզիդենտ ընտրելու անհրաժեշտություն առաջացավ։ Կար միայն մի թեկնածու՝ Նապոլեոնը, որն ընտրվեց միաձայն։ Նույն օրը հայտարարվեց, որ երեւան են եկել նոր փաստաթղթեր, որոնք թարմ մանրամասներ են բացահայտում Ձնագնդու եւ Ջոնզի դավադրությունից։ Պարզվում էր, որ Ձնագնդին ոչ թե, ինչպես անասուններն էին կարծել, պարզապես փորձել է ռազմական հնարքների միջոցով տանուլ տալ Գոմի ճակատամարտը, այլ բացեիբաց կռվել է Ջոնզի կողմից։ Փաստորեն հենց նա է եղել մարդկանց հրամանատարը, մարտի նետվելով «Կեցցե՛ մարդկությունը» կոչը շուրթերին։ Ձնագնդու մեջքի վերքերը, որոնց տեսքն անասուններից ոմանք դեռ հիշում էին, իրականում Նապոլեոնի ատամներից էին։
: Ամռան կեսին, տարիների բացակայությունից հետո, ֆերմայում հանկարծ նորից հայտնվեց Մովսես ագռավը։ Նա բոլորովին չէր փոխվել, նորից ոչ մի աշխատանք չէր անում եւ առաջվա պես շարունակում էր նույն ոգով պատմություններ անել Շաքարաքլոր Լեռան մասին։ Նա թառում էր մի որեւէ կոճղի, թեւերը թափահարում եւ, եթե լսող կար, ժամերով խոսում։ «Վերեւում, ընկերներ», հանդիսավոր ասում էր նա, մեծ կտուցը վեր տնկելով, «հենց ձեր տեսած այն մութ ամպի հետեւում գտնվում է երջանիկ մի երկիր՝ Շաքարաքլորի Լեռը, որտեղ մենք, թշվառ կենդանիներս, հավիտյան կազատվենք մեր չարչարանքներից»։ Նա նույնիսկ պնդում էր, որ իր բարձր թռիչքներից մեկի ժամանակ եղել է այնտեղ եւ տեսել է երեքնուկի մշտադալար արոտներն ու թփերի վրա աճող շաքարն ու կարկանդակները։ Անասուններից շատերը հավատում էին նրան, մտածելով, որ եթե իրենց կյանքն այժմ սովյալ է ու տքնաջան, ապա արդար չէ՞ արդյոք, որ մի տեղ պիտի լինի նաեւ ավելի լավ մի աշխարհ։ Խոզերի վերաբերմունքը Մովսեսի հանդեպ դժվար էր հասկանալ։ Նրանք արհամարանքով ժխտում էին Շաքարաքլոր Լեռան գոյությունը, միեւնույն ժամանակ թողնելով, որ Մովսեսը մնա ֆերմայում, չաշխատի եւ նույնիսկ գարեջրի օրաբաժին ստանա։
: Սմբակը բուժելով, Դմբուզը սկսեց նախկինից ավելի եռանդուն աշխատել։ Այդ տարի բոլոր անասուններն էին աշխատում ստրուկի պես։ Ֆերմայի առօրյա գործերից եւ հողմաղացի վերականգնումից բացի, ավելացել էր խոճկորների դպրոցի կառուծումը, որի պարապմունքները սկսվելու էին մարտին։ Կիսաքաղց վիճակում երկար աշխատելը երբեմն անտանելի էր, բայց Դմբուզը երբեք չէր տրտնջում։ Նրա արարքներն ու խոսքերը ոչ մի առիթ չէին տալիս կարծելու, թե նախկին ուժը լքել է նրան։ Թեթեւակի փոխվել էր միայն նրա արտաքինը՝ մաշկի փայլը խամրել էր, իսկ ազդրերը՝ սմքել։ Մյուսներն ասում էին՝ «Գարնան խոտի հետ Դմբուզը կարգի կգա»։ Սակայն գարունը եկավ, իսկ Դմբուզը չկազդուրվեց։ Երբեմն, երբ նրա մկանները լարվում էին մի մեծ քարաբեկորի քաշից, թվում էր, թե միայն շարունակելու կամքն է նրան ոտքի վրա պահում։ Այդ պահերին նրա շուրթերը կազմում էին «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» խոսքերը՝ արտասանելու համար ձայն չէր մնացել։ Երեքնուկն ու Բենիամինը կրկին անգամ նրան զգուշացրեցին, որ հետեւի իր առողջությանը, բայց Դմբուզը դրան ուշադրություն չէր դարձնում։ Մոտենում էր նրա տասներկուերորդ տարեդարձը։ Նրան հուզող միակ խնդիրը թոշակի անցնելուց առաջ բավականաչափ քար կուտակելն էր։
: Ամառային ուշ մի երեկո հանկարծակի լուր տարածվեց, թե Դմբուզին ինչ֊որ բան է պատահել։ Նա մենակ գնացել էր հողմաղացի համար հերթական անգամ քար կրելու։ Պարզվեց, որ լուրը ստույգ է։ Մի քանի րոպեից երկու աղավնի բերեցին մանրամասնությունները։ «Դմբուզը վայր է ընկել։ Կողքի վրա պառկած, չի կարողանում վեր կենալ»։
: — Թոքերն են։— Նվաղ ձայնով ասաց Դմբուզ։— Բան չկա։ Հուսով եմ, կկարողանաք առանց ինձ ավարտել հողմաղացը։ Արդեն բավականաչափ քար է կուտակվել։ Ամեն դեպքում ինձ ընդամենը մի ամիս էր մնացել։ Ճիշտն ասած, ես սպասում էի թոշակի անցնելուս։ Թերեւս, քանի որ Բենիամինն էլ ծերանալու վրա է, նրան թույլ տան թոշակի անցնել ինձ հետ միաժամանակ, որ միասին լինենք։
: — Պետք է անհապաղ օգնություն կանչել։— Ասաց Երեքնուկը։— Շո՛ւտ, մեկնումեկդ վազեք ու իմաց տվեք Զռանին։
: Մնացած բոլոր անասուններն իսկույն հետ վազեցին Զռանին լուրը հաղորդելու։ Մնացին միայն Երեքնուկն ու Բենիամինը, որը լուռ պառկեց Դմբուզի կողքին, իր երկար պոչով ճանճերին քշելով։ Քառորդ ժամից հայտնվեց Զռանը, կարեկցանքով ու հոգատարությամբ լի։ Նա ասաց, որ ընկեր Նապոլեոնը խորապես վշտացավ, իմանալով, որ ֆերմայի ամենից նվիրված աշխատավորներից մեկին նման դժբախտություն է պատահել, եւ արդեն կարգադրություններ է անում Դմբուզին Վիլինգդոնում հիվանդանոց տեղափոխելու համար։ Այդ լսելով, անասունները փոքր֊ինչ սրտնեղեցին։ Մոլլիից ու Ձնագնդուց բացի, ուրիշ ոչ մի անասուն երբեւէ ֆերման չէր լքել, եւ նրանց դուրը չեկավ հիվանդ ընկերոջը մարդկանց ձեռքը հանձնելու միտքը։ Սակայն Զռանը հեշտությամբ նրանց համոզեց, որ Վիլինգտոնի անասնաբույժը Դմբուզին շատ ավելի լավ կխնայիկխնամի, քան հնարավոր է ֆերմայի պայմաններում։ Մոտ կես ժամ անց Դմբուզը փոքր֊ինչ խելքի եկավ եւ, մեծ դժվարությամբ ոտքի կանգնելով, քարշ եկավ իր գոմը, ուր Երեքնուկն ու Բենիամինը նրա համար ծղոտե փափուկ անկողին էին պատրաստել։
: Հաջորդ երկու օրը Դմբուզը մնաց գոմում։ Խոզերը նրա համար լողասենյակի դեղադարակում գտնված վարդագույն դեղով մի մեծ շիշ էին ուղարկել, եւ Երեքնուկը օրական երկու անգամ ճաշից հետո տալիս էր նրան այդ դեղը։ Երեկոները Երեքնուկը պառկում էր Դմբուզի կողքին ու նրա հետ զրուցում, իսկ Բեինամինը քշում էր ճանճերին։ Դմբուզը նրանց խոստովանեց, որ չի ափսոսում կատարվածի համար։ Լավ ապաքինվելու դեպքում, նա կապրի եւս մի երեք տարի եւ հաճույքով կանխաճաշակում է այն խաղաղ օրերը, որ անց է կացնելու մեծ արոտից առանձնացված հողամասում։ Նա առաժին անգամ հնարավորություն եւ ժամանակ կստանա զբաղվելու իր մտքի կատարելագործմամբ։ Նա մտադիր է իր կյանքի մնացորդը նվիրել այբուբենի մնացած քսաներկու տառերը սովորելուն։
: Ինչեւէ, Բեինամինն ու Երեքնուկը կարող էին նրան ընկերակցել միայն աշխատանքային ժամերից հետո, իսկ երբ ֆուրգոնը եկավ նրան տանելու, դեռ կեսօր էր։ Անասունները, խոզերից մեկի ղեկավարությամբ, զբաղված էին շաղգամի արտը քաղհանելով, երբ հանկարծ ապշահար տեսան, թե ինչպես Բենիամինը, բարձրաձայն գոռալով, վազում է իրենց կողմը։ Նրանք առաջին անգամ էին Բենիամինին հուզված տեսնում, եւ ընդհանրապես նրան դեռ ոչ ոք երբեւէ վազելիս չէր տեսել։ «Արա՛գ, արա՛գ…», գոռում էր նա, «Վազե՛ք։ Դմբուզին տանո՜ւմ են։» Առանց խոզի կարգադությանը սպասելու, անասուններն, աշխատանքը թողած, նետվեցին շենքերի կողմը։ Իսկապես, բակում կանգնած էր երկու ձի լծած մի մեծ փակ ֆուրգոն, որի կողքերին ինչ֊որ բան էր գրված։ Վարորդի տեղում խարդախ տեսքով թասակավոր մի մարդ էր նստած։ Դմբուզի տեղը գոմում դատարկ էր։ Անասունները խմբվեցին ֆուրգոնի շուրջը։ «Ցտեսությո՜ւն, Դմբուզ», բացականչեցին բոլորը միասին, «Ցտեսությո՜ւն»։
: — «Ալֆպեդ Սիմոնդզ — Ձի Քերթող եւ Սոսինձ Եփող, Վիլինգդոն։ Կաշվի եւ աղացած ոսկորների առեւտուր։ Շան բների վաճառք»։ Մի՞թե չեք հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Դմբուզին տանում են մորթելո՛ւ։
: Անասունները սարսափահար ճիչ արձակեցին։ Նույն պահին ֆուրգոնավարը ձիերին մտրակեց, եւ ֆուրգոնը բակից արագ դուրս եկավ։ Անասունները, բարձր ճչալով, նետվեցին դրա հետեւից։ Երեքնուկն ամենից առաջ ընկավ։ Ֆուրգոնի ընթացքն արագացավ։ Երեքնուկը փորձեց անցնել վարգի, բայց չկարողացավ։ «Դմբո՛ւզ», գոռում էր նա, «Դմբո՛ւզ, Դմբո՛ւզ, Դմբո՛ւզ»։ Հենց այդ ժամանակ, ասես լսելով դրսի աղաղակը, ֆուրգոնի հետեւի փոքրիկ պատուհանում հայտնվեց Դմբուզի սպիտակ գծով մռութը։
: — Դմբո՜ւզ։ — Սոսկալի ձայնով գոռաց Երեքնուկը։— Դմբո՛ւզ, դո՛ւրս արի»։ Բայց ֆուրգոնն արդեն թափ էր առել եւ աստիճանաբար հեռանում էր։ Պարզ չէր՝ արդյո՞ք Դմբուզն հասկացել է Երեքնուկի գոռոցը։ Սակայն հաջորդ պահին նրա մռութը պատուհանից հեռացավ, եւ ֆուրգոնի ներսից սմբակների սոսկալի դոփյուն լսվեց։ Դմբուզը փորձում էր դուրս պրծնել։ Ժմանակին Ժամանակին նրա սմբակների մի երկու հարված կհերիքեր ֆուրգոնը ջախջախելու համար։ Բայց, ավա՜ղ, ուժը լքել էր նրան․ շուտով դոփյունը թուլացավ եւ մարեց։ Վհատված անասունները սկսեցին կոչ անել ֆուրգոնը քաշող ձիերին։ «Ընկերնե՛ր, ընկերներ», գոռում էին նրանք, «Ձեր եղբորը մի՛ տարեք մորթելու»։ Բայց տխմար գրաստները, առանց կատարվածը հասկանալու, միայն խլրտացրին ականջներն ու ավելի արագ վազեցին։ Դմբուզի մռութն այլեւս պատուհանի մեջ չերեւաց։ Ինչ֊որ մեկը գլխի ընկավ, որ հարկավոր է առաջ վազել ու փակել հնգահեծան դարպասը, բայց արդեն ուշ էր։ Ֆուրգոնն անցավ դարպասի միջով դեպի ճանապարհը եւ շուտով անհետացավ։ Դմբուզին այլեւս ոչ ոք չտեսավ։
: Երեք օր անց հայտարարվեց, որ Դմբուզը վախճանվել է Վիլինգդոնի հիվանդանոցում, չնայած ձիուն վայել լավագույն խնամքը ստանալուն։ Տխուր լուրը հայտնեց Զռանը, ասելով, որ անձամբ ներկա է եղել Դմբուզի վերջին ժամերին։
: — Դե իմ երբեւէ ապրած ամենահուզիչ տեսարանն էր։— Ասաց Զռանը, տոտիկով արցունքը սրբելով։— Ես նրա մահճի մոտ էի մինչեւ վերջին պահը։ Մեռնելուց առաջ, արդեն համարյա խոսելու անկարող, նա ականջիս շշնջաց, թե զղջում է միայն նրա համար, որ վախճանվելու է նախքան հողմաղացի ավարտը։ «Առա՛ջ, ընկերներ», շշնջաց նա, «Առա՛ջ հանուն Ապստամբության։ Կեցցե՛ Անասնաֆերման։ Կեցցե՛ ընկեր Նապոլեոնը։ Նապոլեոնը միշտ ճի՛շտ է»։ Ահա՛ նրա վերջին խոսքերը, ընկերներ։
: Իր ականջներին հասել է, ասաց նա, որ Դմբուզի մեկնման պահին անասունների մեջ հիմար ու անհիմն բամբասանք է շրջել։ Ոմանք նկատել են, որ նրան տանող ֆուրգոնի կողքին գրված է եղել «Ձի քերթող», եւ հանգել են այն շուտափույթ եզրակացությանը, թե Դմբուզին տանում են մորթելու։ Համարյա անհավատալի է, ասաց Զռանը, որ կարելի էր այդպիսի հիմար բան մտածել։ Մի՞թե, վրվովված բացականչեց նա, դեսուդեն անելով եւ պոչը շարժելով, մի՞թե նրանք իրենց Պաշտելի Առաջնորդ ընկեր Նապոլեոնից նման բան էին սպասում։ Այնինչ բացատրությունն ավելի քան պարզ է՝ անասնաբույժն այդ ֆուրգոնը վերջերս է գնել քերթողից եւ դեռ չի հասցել ջնջել հին գրությունը։ Հենց դա էլ հանդիսացել է թյուրիմացության պատճառը։
: Այդ լսելով, անասունների սրտից մի ծանր քար ընկավ։ Իսկ երբ Զռանը պատկերավոր նկարագրեց Դմբուզի ստացած հրաշալի խնամքը եւ այն թանկարժեք դեղերը, որոնց համար առանց մտածելու վճարել էր ընկեր Նապոլեոնը, նրանց վերջին կասկածներն անգամ չքացան, եւ Դմբուզի մահվան պատճառած վիշտը մասամբ փարատվեց այն մտքից, որ իրենց ընկերն առնվազն երջանիկ է մեռել։
: Հաջորդ կիրակի առավոտ Նապոլեոնն անձամբ ներկայացավ ժողովի եւ մի կարճ ճառ արտասանեց Դմբուզի պատվին։ Ցավոք, ասաց նա, իրենց հանգուցյալ ընկերոջ դիակը ֆերմա տեղափոխել հնարավոր չէ, սակայն ինքը հանձնարարել է պարտեզի դափնիներից մի մեծ պսակ հյուսել եւ ուղարկել նրա գերեզմանին։ Բացի այդ, խոզերը նախատեսում են մի քանի օրից Դմբուզի հիշատակին նվիրված բանկետ կազմակերպել։ Նապոլեոնն ավարտեց իր ճառը, հիշեցնելով Դմբուզի սիրելկ սիրելի «Ես ավելի եռանդուն կաշխատել» կաշխատեմ» եւ «Ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է» ասույթները, որոնք, ասաց նա, լավ կանի որդեգրի ամեն մի անասուն։: Բանկետի նշանակված օրը Վիլինգդոնից ժամանեց նպարավաճառի ֆուրգոնը, տան առաջ մի մեծ արկղ բեռնաթափելով։ Այդ գիշեր տնից բարձր երգեցողություն էր լսվում, ապա՝ կատաղի վեճի պես մի բան, որը ժամը տասնմեկի կողմերն ավարտվեց փշրվող ապակու սոսկալի աղմուկով։ Հաջորդ օրը մինչեւ կեսօր տնից ոչ մի ծպտուն չեկավ, եւ լուր տարածվեց, թե խոզերն ինչ֊որ տեղից փող են ճառել ճարել մի նոր արկղ վիսկի գնելու համար։
==ԳԼՈՒԽ 10==