Վիլֆորը, ամբողջ մարմնով դողալով, լուսամուտից չհեռացավ, մինչև որ հայրը չանհետացավ անկյունի մյուս կողմում։ Հետո արագ֊արագ հավաքեց հոր թողած իրերը, սև փողկապն ու կապույտ սերթուկը խոթեց ճամպրուկի խորքը, գլխարկը ճխլտեց ու նետեց պահարանի ներքին դարակը, ձեռնափայտը կոտրեց ու շպրտեց բուխարիի մեջ, դրեց ճամփորդական գլխարկը, կանչեց սպասավորին, հայացքով կասեցրեց նրա բոլոր հարցումները, հաշիվը փակեց, ցատկեց իրեն սպասող կառքի մեջ, Լիոնում իմացավ, որ Բոնապարտը արդեն մտել է Գրենոբլ և, ամբողջ ճանապարհին տիրող իրարանցման մեջ հասավ Մարսել, ապրելով այն բոլոր տանջանքները, որ փառամոլության և առաջին հաջողությունների հետ միասին թափանցում են մարդու սիրտը։
=== XIII. Հարյուր օր ===
----
<references/>