==7==
: Չորեքշաբթի, առավոտյան ժամը վեցը։ Դեռ չէի արթնացել, ու հանկարծ,֊ Բ֊Ո՜Ւ֊Ո՜Ւ֊Մ՛,֊ խլացուցիչ, անկասելի աղմուկ՝ բարձրահունչ, պայթուցիկ սիմֆոնիայի պես, անսպասելի հազարաձայն երգչախումբ, բառերը՝ լատիներեն, ջութակներ, թմբուկներ, շեփորներ, որոնց ձայներից զրնգում են ապակիները։ Հողը ցնցվում էր։ Ֆլիտը վեր֊վեր թռավ, ու ես դուրս պրծա անիվների տակից, կատվի պես, որին հարվածել էր 400 վոլտտնոց էլեկտրական աղեղը, և բուրդը փշաքաղվել էր տարակուսանքից։ Երկնքում վառվում էր ոսկեկրակ արշալույսը, սրընթաց անցնում էին նոսրացող ամպերը, և այդ ամենը հնչում էր որպես խենթացնող կրեշչենդո։
: ֊ ՎԵ՛ՐՋ ՏՈԻՐ։ ՎԵ՛ՐՋ ՏՈՒՐ։ ԱՆՋԱՏԻՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՆՋԱՏԻ՜Ր։
: Շիմոդան այնքան բարձր ու կատաղի Էր գոռում, որ լսելի Էր այդ դղրդոցի միջով։ Երաժշտության ձայնն անմիջապես կտրվեց, իսկ արձագանքը թռչում Էր ավելի ու ավելի հեռու։ Ապա խաղաղ հոգևոր երաժշտություն լսվեց, մեղմ, ինչպես ծովային զեփյուռը, ինչպես Բեթհովենը՝ երազանքներում։
: Բայց այդ փոփոխությանը նրա վրա ազդեցություն չունեցավ։
: ֊ Լսի՛ր, ասացի, չէ՞, անջատի ր։ Երաժշտությունը լռեց։
: ֊ Օ՜ֆ,֊ տնքաց Շիմոդան։ Ես նայեցի նրան․
: ֊ Ամեն ինչին իր տեղն ու ժամանակը, այո՞։
: ֊ Ասենք, տեղն ու ժամանակը, հետո՞…։ Մի քիչ երկնային երաժշտությունը հրաշալի է մտքերիդ միայնության մեջ կամ, գուցե թե, ինչ֊որ առանձնահատուկ հանգամանքներում, բայց առավոտն սկսել դրանի՜ց, և այն էլ այդքան բա՜րձր։ Դու այդ ի՞նչ ես անում։
: ֊ Ե՞Ս ինչ եմ անում։ Դո՛ն, ես խոր քնած էի, դու ի՞նչ ես ուզում ասել՝ ԵՍ ի՞նչ եմ անում։
: Նա օրորեց գլուխը, անօգնական թոթվեց ուսերը, փնչացրեց ու նորից մտավ քնապարկը՝ ինքնաթիռի թևի տակ։
: «Փրկչի տեղեկատուն» բաց ընկած էր խոտին։ Ես զգուշորեն շրջեցի գիրքն ու կարդացի․
: Պնդելով,
: թե ինչ֊որ բան չես կարողանամ,
: քեզ զրկում ես
: Ամենազորությունից։
:Այո, փրկիչներին ես դեռ այնքան էլ լավ չէի հասկանում։
==8==
: Մենք օրն ավարտեցինք Համոնդում, Վիսկոնսինի նահանգ, ման տվինք մի քանի ուղևորի (երկուշաբթի էր), ապա ոտքով հասանք քաղաք, ճաշեցինք ու վերադարձանք։
: ֊ Դո՛ն, ես քեզ հավատում եմ՝ որ այս կյանքը կարող է հետաքրքիր կամ ձանձրալի, կամ այնպիսին լինել, ինչպիսին մեր խելքին կփչի դարձնել այն, բայց նույնիսկ իմ ամենափայլուն պահերին չեմ կարողացել հասկանալ, թե ինչ ենք անում այստեղ։ Սա՝ նախ և առաջ։ Ինձ որևէ բան պատմիր դրա մասին։
: Մենք անցանք տնտեսական ապրանքների խանութի (փակ է) ու կինոթատրոնի (բաց է․ «Բաթչ Քասիդի և Ստնդընս Քիդ») մոտով, և պատասխանելու փոխարեն նա կանգ առավ ու հետ դարձավ մայթով։
: ֊ Մոտդ փող կա, չէ՞։
: ֊ Լի՜քը։ Ի՞նչ է պատահել։
: ֊ Արի կինո նայենք,֊ առաջարկեց նա։֊ Համաձա՞յն ես։
: ֊ Չգիտեմ, Դո՛ն։ Դու գնա։ Ես կվերադառնամ ինքնաթիռների մոտ։ Չեմ ուզում, որ երկար ժամանակ առանց հսկողության մնան։ Համ էլ ի՞նչ մի կարևոր բան դարձավ կինոն։
: ֊ Ինքնաթիռներին բան չի պատահի։ Գնանք կինո։
: ֊ Կինոնկարն արդեն սկսվել է։
: ֊ Ուրեմն, ուշանամ ենք։
: Նա արդեն իր համար տոմս էր գնել։ Ես նրա հետևից հայտնվեցի դահլիճի խավարում, ու մենք նստեցինք առաջին պատահած տեղը, վերջին շարքում։ Մեր շուրջը, մթան մեջ, հիսուն մարդ կար։ Որոշ ժամանակ անց մոռացա ինչի համար էինք եկել, ֆիլմը կլանեց ինձ։ Համենայնդեպս ես այն միշտ դասական նկար էի համարել։ Արդեն երրորդ անգամն էի դիտում։ ժամանակն այդ ֆիլմում մերթ պարուրաձև էր շարժվում, մերթ ձգվում էր, ինչպես լինում է լավ նկարներում, ու ես սկզբում դեռ հետևում էի տեխնիկական հնարքներին… ինչպես են կառուցված տեսարանները, ինչպես Է մեկը համակցվում մյուսին, ինչու է այս տեսարանն ընթանում հիմա ու ոչ թե հետո։ Աշխատում էի նկարը գնահատել այդ տեսանկյունից, բայց այն վերստին կլանեց, և մոռացա, թե ով ու ինչ կա շուրջս։
: Այն դրվագում, երբ Բաթչն ու Սանդընսը շրջապատվում են բոլիվիական ամբողջ բանակով, համարյա ֆիլմի ավարտին, Շիմոդան հանկարծ ցնցեց ուսս։ Ես, առանց աչքս էկրանից կտրելու, թեքվեցի նրա կողմը, որ շուտ ասի, թե իրեն ինչ է հարկավոր, իսկ ավելի լավ է՝ սպասի մինչև կինոնկարի ավարտը։
: ֊ Ռի՛չարդ։
: ֊ Այո՞։
: ֊ Դու ինչո՞ւ ես այստեղ։
: ֊ Սա լավ ֆիլմ Է, Դո՛ն։ Սը՜ս։֊ Բաթչն ու Սանդընսը, երկուսն էլ արյան մեջ կորած, խոսում էին այն մասին, թե ինչու է անհրաժեշտ, որ իրենք մեկնեն Ավստրալիա։
: ֊ Ինչո՞վ է լավ։
: ֊ Հետաքրքի՜ր Է։ Հետո կպատմեմ։
: ֊ Կտրվի՛ր ֆիլմից։ Արթնացի՛ր։ Այս ամենը պատրանք Է։ Ես սրտնեղեցի։
: ֊ Դո՛նալդ, էլի մի քանի րոպե, ու մենք կկարողանանք զրուցել ինչի մասին ուզում ենք։ Բայց թույլ տուր մինչև վերջ նայեմ, լա՞վ։
: Նա կրքոտ, դրամատիկ շշնջաց․
: ֊ Ռի՛չարդ, դու ինչո՞ւ ես այստեղ։
: ֊ Լսիր, ես այստեղ եմ որովհետև դու խնդրեցիր մտնել ներս։
: Ես շրջվեցի փորձելով մինչև վերջ նայել կինոնկարը։
: ֊ Պարտադիր չէր, որ ներս մտնեիր, դու կարող էիր ասել․ «Շնորհակալությո՛ւն, չե՛մ ուզում»։
: ֊ ԻՆՁ ԴՈ՛ՒՐ է ԳԱԼԻՍ ԱՅՍ ԿԻՆՈՆ։֊ Աոջևի շարքում նստած տղամարդը շրջվեց ու զայրալից հայացքով չափեց մեզ։֊ Ինձ դուր է գալիս այս ֆիլմը, Դո՛ն։ Ի՞նչ վատ բան կա դրանում։
: ֊Ոչ մի։
: Մինչև կինոնկարի ավարտը նա այլևս ոչ մի բառ չասաց, ու մենք նորից հին տրակտորների կողքով քայլեցինք հեռուն, դեպի դաշտը, դեպի խավարը՝ մեր ինքնաթիռների մոտ։ Ուր որ է անձրև էր սկսվելու։ Ես մտածում էի դահլիճում նրա տարօրինակ պահվածքի մասին։
: ֊ Դո՛ն, քո արարքները մի՞շտ են որևէ պատճա՞ռ ունենում։
: ֊ Երբեմն։
: ֊ Ինչո՞ւ գնացինք կինո։ Ինչո՞ւ այդքան անսպասելի ուզեցիր նայել «Սանդընսը»։
: ֊ Դու հարց ունեիր։
: ֊ Այո՛։ Դու ունես պատասխանը։
: ֊ Դա իմ պատասխանն էր։ Մենք գնացինք կինո, որովհետև դու հարց տվեցիր։ Կինոն քո հարցի պատասխանն էր։֊ Ես հասկացա, որ նա ծիծաղում է վրաս։
: ֊ Ի՞նչ հարց էր։
: ֊ Քո հարցի էությունը, Ոի՚չարդ, այն էր, որ նույնիսկ ամենահրաշալի պահերիդ չես կարողացել հասկանալ, թե ինչի՞ համար ենք այստեղ։
: Ես հիշեցի․
: ֊ Եվ կինոն պատասխա՞նն էր։
: ֊ Այո։
: ֊ Ահա՜ թե ինչ․․․
: ֊ Չե՞ս հասկանում,֊ հարցրեց նա։
: ֊ Ոչ։
: ֊ Դա լավ ֆիլմ էր,֊ սկսեց բացատրել Դոնալդը։֊ Բայց աշխարհի ամենալավ ֆիլմն անգամ պատրանք է։ Ճի՞շտ է։ Կադրերն անշարժ են, մեզ միայն թվամ է, թե շարժվում են։ Լույսի խաղ, որը միայն խավարում հաստատված ողորկ էկրանին է որպես շարժում ընկալվում։
: ֊ Այդպես է,֊ ես սկսում էի գլխի ընկնել։
: ֊ Մյուսները, ցանկացւսծ մարդ և ամենուր, նրանք, որ գնում են կինո, ինչո՞ւ են հայտնվում այնտեղ, եթե այդ ամենն ընդամենը պատրանք է։
: ֊ Ի՞նչ ասեմ, զբաղմունք է։
: ֊ Ժամա՛նց։ Ճի՛շտ է։ Դա՝ մեկ։
: ֊ Ֆիլմը կարող է դաստիարակչական լինել։
: ֊ Լա՜վ։ Միշտ այդպես է։ Ուսուցում։ Երկու։
: ֊ Երևակայությո՚ւն։ Փախո՛ւստ։
: ֊ Դա նույնպես ժամանց է։ Մե՛կ։
: ֊ Տեխնիկական խնդիրներ, հասկանալ, թե ինչպես է ստեղծվել ֆիլմը։
: ֊ Ուսուցո՛ւմ։ Երկո՛ւ։
: ֊ Փախուստ ձանձրույթից։
: ֊ Փախուստ, դա արդեն ասել ես։
: ֊ Սոցիալական պատճառներ․ ընկերների հետ լինելու ցանկություն,֊ ասացի ես։
: ֊ Դա կինո գնալո՛ւ պատճառն է, բայց ոչ՝ կինոնկար դիտելու։ Ինչ էլ որ լինի, դա նույնպես ժամանց է։ Մե՛կ։
: Ինչ էլ որ առաջարկում էի, համապատասխանում էր նրա երկու ծալված մատներին․ մարդիկ կինոնկար են դիտում հանուն զվարճության կամ սովորելու համար, կամ էլ՝ երկուսը միասին։
: ֊ Իսկ կինոն նմա՞ն է կյանքին, Դո՛ն։
: ֊ Այո:
: ֊ Ուրեմն, ինչո՞ւ են ոմանք ընտրում վատ կյանքը, սարսափի ֆիլմը։
: ֊ Նրանք սարսափի ֆիլմ դիտելու են գալիս ոչ միայն հանուն ժամանցի․ նրանք գիտե՜ն, որ դա սարսափի ֆիլմ է, երբ մտնում են ներս։
: ֊ Ուրեմն, ինչո՞ւ են մտնում։
: ֊ Սարսափի ֆիլմերը քեզ դո՞ւր են գալիս, դու նայո՞ւմ ես։
: ֊ Ոչ։
: ֊ Բայց չէ որ շատերն ահագին փող ու ժամանակ են ծախսում, որ սարսափի ֆիլմեր կամ մելոդրամներ դիտեն, որոնք մյուսների համար տխուր ու ձանձրալի են։
: Նա դադար տվեց, սպասելով, թե ինչ կպատասիսսնեմ։
: ֊Այո։
: ֊ Դու պարտավոր չես նայել այդ ֆիլմերը։ Նրանք էլ պարտավոր չեն։ Դա կոչվում է ազատություն։
: ֊ Բայց ինչո՞ւ պիտի որևէ մեկը սարսափի մատնվի։ Կամ մեռնի ձանձրույթից։
: ֊ Նրանք կարծում են, որ արժանի են դրան։ Որ իրենք ստեղծված են մեկ ուրիշին սարսափեցնելու համար, կամ նրանց դուր է գալիս սարսափի հաճույքը, կամ էլ այդ ձանձրույթը,֊ այն, ինչպիսին, նրանց կարծիքով, պիտի լինեն ֆիլմերը։ Կարո՞ղ ես, արդյոք, պատկերւսցնել, թե քանի֊քանիսը, իրենց համար միանգամայն տրամաբանական պատճառներով, հաճույք են ստանում այն մտքից, որ անօգնական են իրենց իսկ ֆիլմերում։ Չե՛ս կարող։
: ֊ Չեմ կարող,֊ ասացի ես։
: ֊ Մինչև դա չհասկանաս, նորից ու նորից հարցնելու ես, թե ոմանք ինչո՞ւ են դժբախտ։ Նրանք դժբախտ են, որովհետև դժբախտ լինելն են ընտրել, և դա, Ոի՛չարդ, ճիշտ է։
: ֊ Հը՛մ։
: ֊ Մենք խաղամոլներ ենք, որոնք զվարճանում են բանականությամբ։ Մենք Տիեզերքի ջրասամույրներն ենք։ Մենք չենք կարող մեռնել, մենք չենք կարող մեզ ավելի վնաս պատճառել, քան էկրանի պատրանքները։ Սակայն կարող ենք հավատալ, որ զոհեր ենք, սպանվողներ կամ սպանողներ, որոնք ցնցվում են անհաջողության սարսափից։
: ֊ Բազում կյանքե՞ր,֊ հարցրի ես։
: ֊ Դու քանի՞ ֆիլմ կլինես նայած։
: ֊ 0՜․․․
: ֊ Ֆիլմեր՝ այս մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի մասին և այլ մոլորակների կյանքի մասին, այն ամենը, ինչ տարածության և ժամանակ է բովանդակում, այդ ամենը կինո է, և այդ ամենը պատրանք է,֊ ասաց նա։֊ Բայց և այնպես, մենք աներևակայելի շատ բան կարող ենք սովորել ու մի լավ զվարճանալ մեր պատրանքների հաշվին, ճի՞շտ է...
: ֊ Իսկ որքա՞ն հեռու է տանում ֆիլմերի հետ քո այդ զուգահեռը։
: ֊ Իսկ ինչքա՞ն հեռու ես ուզում։ Դու այսօր կինո նայեցիր, որովհետև, մասամբ, ես էլ էի ցանկանում դիտել։ Մարդկանցից շատերն այս կամ այն կյանքն են ընտրում, որովհետև նրանց դուր է գալիս միասին ինչ֊որ բան անելը։ Այս ֆիլմի դերասանները միասին խաղացել են նաև այլ նկարներում։ Մինչ այս, թե հետո՝ կախված է նրանից, թե դու ինչ ֆիլմ ես դիտել սկզբում։ Կամ էլ կարող ես նրանց միաժամանակ տեսնել տարբեր էկրանների վրա։ Մենք տոմս ենք գնում այդ ֆիլմերի համար՝ մուտքի գինը վճարելով նրանով, որ համաձայնում ենք հավատալ տարածության իրական լինելուն և ժամանակի իրական լինելուն... Ոչ մեկն էլ իրական չէ, բայց այդ գինը վճարել չցանկացողը, չի կարող հայտնվել այս մոլորակի վրա կամ ընդհանրապես որևէ այլ տարածա֊ժամանակային համակարգում։
: ֊ Դո՛ն, կա՞ն մարդիկ, որոնք ընդհանրապես որևիցե կյանք չեն ունենում տարածության ու ժամանակի մեջ։
: ֊ Կա՞ն մարդիկ, որոնք երբեք կինո չեն գնում։
: ֊ Հասկացա։ Նրանք սովորում ու զվարճանում են այլ միջոցներով։
: ֊ Դու իրավացի ես,֊ ինձնից գոհ՝ ասաց նա։֊ Տարածություն֊ժամանակը բավական պարզունակ դպրոց է։ Սակայն մարդկանց մեծ մասը մնում է պատրանքների հետ, եթե նույնիսկ դրանք ձանձրալի են, ու չի ցանկանամ, որ լույսերը շուտ վառվեն։
: ֊ Ո՞վ է գրում ֆիլմերը, Դո՛ն։
: ֊ Տարօրինակ չէ°, թե մենք որքա՜ն բան գիտենք, եթե հարցնում ենք ինքներս մեզ, այլ ոչ ուրիշ մեկին։ Ո՞վ է գրում այդ ֆիլմերը, Ռի՚չարդ։
: ֊ Մե՛նք,֊ ասացի ես։
: ֊ Ո՞վ է խաղում։ ֊Մե՛նք
: ֊ Ո՞վքեր են օպերատորը, կինոմեխանիկը, կինոթատրոնի տնօրենը, հսկիչը, ո՞վ է հետևում, որ ամեն ինչ կարգով ընթանա։ Ո՞վ է ազատ՝ դուրս գալու կեսից, ցանկացած ժամանակ, ուզածդ պահի փոխել սյուժեն, ո՞վ է ընդունակ դիտելու այդ ֆիլմը նորից ու նորից։
: ֊ Սպասիր՝ մտածեմ, Դո՛ն,֊ ասացի ես։֊ Նա, ով ցանկանո՞ւմ է դա։
: ֊ Դա քեզ համար բավարա՞ր ազատություն է,֊ հարցրեց նա։
: ֊ Կինոն մատչելի է, որովհետև բնազդաբար զգում ենք, որ այն մեր կյանքի զուգահե՞ռն է։
: ֊ Գուցե այդպես է․․․ գուցե՝ ոչ։ Մի՞թե դա կարևոր է, հը՞։ Ի՞նչ բան է կինոպրոյեկտորը։
: ֊ Միտք,֊ ասացի ես,֊ ո՛չ, երևակայություն։ Ինչ էլ որ ասելու լինես՝ դա մեր երևակայությունն է։
: ֊ Իսկ ինքը ֆի՞լմն ինչ է,֊ հարցրեց նա։
: ֊ Բացատրիր ինձ։
: ֊ Այն ամե՞նն, ինչ մենք համաձայն ենք առնել մեր երևակայության մեջ։
: ֊ Կարող է և այդպես, Դո՛ն։
: ֊ Դու կարող ես բռնել կինոժապավենը,֊ ասաց նա,֊ ծայրեծայր ձեռքիդ է․ սկիզբը, միջնամսաը, վերջը։ Այն ամեն ինչ պարունակում է ակնթարթի մեջ և ակնթարթի միլիոներորդական մասում։ Ֆիլմը կա այն ժամանակից դուրս, որն ինքը արձանագրում է, ու եթե գիտես՝ դա ինչ ֆիլմ է, ապա ընդհանուր առմամբ գիտես, թե ինչ է կատարվելու, դեռևս մինչև կինոդահլիճ մտնելդ, այնտեղ ճակատամարտեր ու խռովություններ կլինեն, հաղթողներ և պարտվածներ, սեր, դժբախտություն,֊ դու գիտես, որ այդ ամենը կլինի, բայց որպեսզի դա կլանի քեզ, նվաճի, որպեսզի այդ ամենից առավելագույն հաճույք ստանաս, ստիպված ես ժապավենը դնել կինոպրոյեկտորի մեջ ու ոսպնյակների միջով բաց թողնել րոպե առ րոպե... Ցանկացած պատրանք պահանջում է, որ ժամանակն ու տարածությունը ապրված լինեն։ Ուստի, դու վճարում ես քո հինգ սենթը և տոմսակ ես ստանում, նստում ու մոռանում ես, թե ինչ է կատարվում դահլիճի պատերից այն կողմ, ու քեզ համար սկսվում է ֆիլմը։
: ֊ Եվ իրականում ոչ ոք չի՞ տառապում։ Եվ արյան փոխարեն լոլիկի հյո՞ւթ է։
: ֊ Ոչ, արյան հարցում ամեն ինչ կարգին է, Ոի՛չարդ,֊ ասաց նա,֊ բայց դա միանգամայն կարող էր և լոլիկի հյութ լինել, եթե խոսենք ազդեցության մասին, որ այդ ամենն ունենում է մեր իսկական կյանքի վրա։
: ֊ Իսկ իրականությո՞ւնը։
: ֊ Իրականությունն անտարբեր է, Ռի՛չարդ, աստվածային անխռովություն։ Մոր համար մեկ է՝ որդին խաղի մեջ ինչ դեր ունի․ այսօր՝ ջահել կտրիճ, վաղը՝ չարագործ։ Գոյը նույնիսկ տեղյակ չէ մեր պատրանքներին ու խաղերին։ Այն ճանաչում է միայն իրեն ու մեզ՝ ըստ իր պատկերի, կատարելության և ավարտունության։
: ֊ Ես համոզված չեմ, թե ցանկանում եմ կատարյալ և ավարտուն լինել, Դո՛ն։ Ինչ վերաբերում է ձանձրույթին․․․
: ֊ Երկինք նայիր,֊ ասաց նա․ դա թեմայի այնպիսի արագ փոփոխություն էր, որ իսկապես երկինք նայեցի, այնտեղ, վերևում, ճղճղված փետրավոր ամպերն իրենց լուսավոր եզաշերտերով արծաթին էին տալիս նոր֊նոր ծաթած լուսնալույսի մեջ։
: ֊ Գեղեցիկ երկինք է,֊ ասացի ես։
: ֊ Սա կատարյա՞լ երկինք է։
: ֊ Ինչ ասեմ, երկինքը միշտ կատարյալ երկինք է,Դո՛ն։
: ֊ Գուցե դու ցանկանում ես ասել, որ չնայած ամեն վայրկյան փոփոխվելուն երկինքը միշտ կատարյա՞լ երկինք է։
: ֊ Ահա թե ինչ։ Այ թե խելոքն եմ։ Այո՛։
: ֊ Ու ծովն էլ՝ միշտ կատարյալ ծով է, բայց չէ՞ որ այն նույնպես շարունակ փոփոխվում է,֊ ասաց նա։֊ Եթե կատարելությունը նեխումն է, ապա երկինքը ճահիճ է։ Գոյը, սակայն, որևէ կապ ունի՞ ճահճի հետ։
: ֊ Գոյը հենց այն է, ինչ որևէ կապ չունի ճահճի հետ,֊ մտացրիվ ասացի ես։֊ Կատարյալն ու շարունակ փոփոխվողը։ Այո՜։ Հավատում եմ։ Համաձայն եմ դրան։
: ֊ Դու դրան վաղուց, շատ վաղուց ես համաձայնել, եթե շեշտը դնում ես հատկապես ժամանակի վրա։
: Ես կտրուկ դարձա նրա կողմը․
: ֊ Դո՛ն, քեզ համար ձանձրալի չէ՞ շարունակ նույն չափումի մեջ մնալը։
: ֊ Բայց միթե ես միայն մեկ չափման մեջ եմ,֊ ասաց նա։֊ Իսկ դո՞ւ։
: ֊ Դո՛ն, ինչի՞ց է, որ ինչ ասում եմ, սխալ է դուրս գալիս։
: ֊ Բայց մի՞թե այն ամենն, ինչ դու ասում ես, սխալ է,֊ ի պատասխան հարցրեց նա։
: ֊ Ինձ թվում է՝ քիթս խոթում եմ ուրիշի գործերի մեջ։
: ֊ Գուցե դու մտածում ես իսկակա՞ն կալվածքի մասին,֊ ասաց նա։
: ֊ Իսկական կալվածք կամ ապահովագրություն։
: ֊ Իսկական կալվածքը, եթե այն քեզ իսկապես պետք է, ապագա ունի։
: ֊ Լա՛վ, ների՛ր,֊ ասացի ես։֊ Ոչ ապագա եմ ուզում, ոչ էլ անցյալ։ Ես այդ դեպքում շատ արագ Փառահեղ Ծեր Պատրանքների Աշխարհի Ուսուցիչ կդառնայի։ Ասենք, մի շաբաթում, հա՞։
: ֊ Ինչ կա որ, Ռի՛չարդ, կարծում եմ՝ նույնիսկ շատ ավելի արագ։
: Ես ուշադիր նայեցի, բայց Շիմոդան չէր ժպտում։
==9==
: Օրերը հաջորդում էին օրերին։ Մենք, ինչպես միշտ, թռչում էինք, բայց ես դադարել էի ամառը հաշվարկել քաղաքների անուններով կամ այն գումարներով, որ վճարում էին ուղևորները։ Ես սկսեցի ամառը նշագրել այն ամենով, ինչ սովորել էի, զրույցներով, որ զրուցում էինք թռիչքներն ավարտելուց հետո, հրաշքներով, որ երբեմն֊երբեմն կատարվում էին, մինչև այն պահը, երբ վերջապես իմացա, որ դրանք բոլորովին էլ հրաշքներ չեն։
: Պատկերացրու,
: որ Տիեզերքը սքանչեչի է
: և՛ արդարամիտ,
: և՛ կատարյալ,֊
:մի անգամ ինձ ասաց գրպանի տեղեկատուն։
: Եվ այդ ժամանակ
: վստահ եղիր,
: Գոյը, համենայնդեպս,
: նրան փոքր֊ինչ ավելի
: լավ է պատկերացրել,
: քան դու արեցիր։
==10==
: Խաղաղ օր էր… Երբեմն֊երբեմն միայն՝ որեւէ պատահական ուղեւոր։ Թռիչքադադարներին ես ամպ ցրել էի սովորում։ Ժամանակին թռիչքների հրահանգիչ էի աշխատել ու գիտեի, որ սովորողները միշտ թեթեւ գործերը բարդացնում են․ ես դա լավ պիտի իմանայի, քանի որ հիմա ինքս աշակերտ էի, որը սարսափազդու հայացքը գամում էր իր գանգրահեր թիրախներին։ Շիմոդան մեկնվել էր Ֆլիտի թեւի տակ ու քնած էր ձեւանում։ Թեթեւ խփեցի ձեռքին, ու նա արթնացավ։
: — Չեմ կարողանում,— ասացի ես։
: — Կարող ես,— ասաց ու նորից փակեց աչքերը։
: — Դո՛ն, ես փորձեցի։ Բայց հենց մտածում եմ, թե սկսում է ստացվել, ամպն, ասես վրաս ծիծաղելով, ավելի է փքվում։
: Նա հոգոց հանեց ու նստեց տեղը։
: — Խնդրում եմ ինձ համար մի թեթեւ ամպ ընտրես։
: Ես ընտրեցի երկնքի ամենամեծ եւ ամենից չարագուշակ ամպը երեք հազար ոտնաչափ բարձրության վրա, որը դժոխային ճերմակ ծուխ էր արձակում։
: — Ա՜յ սիլոսի աշտարակի վրա երեւացողթ,— ասացի։— Այն, որ գնալով սեւանում է։
: Նա լուռ ինձ նայեց։
: — Ինչո՞ւ ես ինձ այդքան ատում։
: — Որովհետեւ սիրում եմ քեզ, Դոն։ Դրա համար էլ խնդրում եմ,— ժպտացի ես։— Քեզ մարտահրավեր է հարկավոր։ Բայց եթե ուզում ես, թերեւս ընտրեմ ավելի փոքր մի ամպիկ։
: Նա նորից հոգոց հանեց ու նայեց երկինք։
: — Կփորձեմ։ Դե, ո՞րն ես ասում։
: Ես վեր նայեցի, ամպը, այդ հրեշն անձրեւի միլիոնավոր տոննաներով, չքացել էր, պարզապես կապույտ երկնքի՝ անհարթ եզրերով մի անցք էր նրա քիչ առաջվա տեղում։
: — Ա՛յ քեզ բան,— կամացուկ ասացի ես։
: — Վատ աշխատանք չէ,— գնահատեց նա։— Չէ՛, թեկուզեւ ցանկանում եմ ընդունել այն գովեստները, որ տեղալու ես վրաս, բայց պիտի ազնվորեն խոստովանեմ, որ դա այնքան էլ դժվար չէր։— Նա ցույց տվեց ամպի մի փոքրիկ պատառիկ, որ մեր գլխավերեւն էր։— Ահա՛։ Քո հերթն է։ Պատրա՞ստ ես։ Սկսի՛ր։
: Ես նայեցի փամփլիկ ճստիկին, իսկ նա՝ ինձ։ Ես մտածեցի, որ նա չքացել է, մտածեցի թափուր տեղի մասին, ուր գտնվում էր, ես տեք ճառագայթների տեսիլքը մղեցի նրա վրա, խնդրեցի, որ հայտնվի մեկ այլ վայրում, ու դանդաղ՝ մեկ րոպե անց, հինգ, յոթ րոպե անց ամպը վերջապես չքացավ։ Մյուս ամպերն ավելի էին փքվել, իսկ իմը չքացավ։
: — Դու այնքան էլ հմուտ ու ճարպիկ չես, ճի՞շտ է,— ասաց նա։
: — Բայց չէ՞ որ առաջին անգամն էր, չէ որ նոր֊նոր եմ սկսում։ Ապստամբում եմ անհնարինի դեմ… դե, աներեւակայելի դեմ, եւ այն ամենը, որ կարողանում ես ինձ ասել՝ անհմուտն ու անճարպիկն է։ Ամեն ինչ հրաշալի էր, եւ ինքդ գիտես դա։
: — Ապշելու բան է։ Դու այնքան կապված էիր նրան, ու նա, համենայնդեպս, չքացավ։
: — Կապվա՜ծ․ ես այդ ամպին խփում էի ինչով կարող էի։ Գնդաձեւ կայծակներ, լազերային ճառագայթներ, տան մեծության փոշեկուլներ…
: — Բացասական կապեր են, Ռի՛չարդ։ Եթե իսկապես ցանկանում ես ամպը վանել քո կյանքից, դա մեծ պատմություն մի դարձրու, պարզապես մի լարվիր ու հեռացրու այն քո գիտակցությունից։ Սա է ամբողջը ու՝ վերջ։
: Ամպը չգիտի՝
: ինքն ինչու է շարժվում
: այս կամ այն ուղղությամբ
: եւ այս կամ այ նարագությամբ,—
: ահա թե ինձ ինչ ասաց տեղեկատուն։—
: Նա հրում է զգում… ահա այն կետը,
: ուր հիմա պետք է գնալ։
: Բայց երկինքը գիտի՝
: ուր եւ ինչու են լողում ամպերը,
: եւ ինչ պատկեր է գծվում նրանցով,
: ու դու նույնպես կիմանաս,
: երբ բարձրանաս բավականաչափ բարձր,
: որպեսզի տեսնես հորիզոնի հակառակ կողմը։
==11==