Այսպիսով, եթե ուղիղը կամայականորեն բաժանված է մասերի, ապա ամբողջ ուղղով կազմված քառակուսին հավասար է նրա մասերի քառակուսիների գումարին և այդ մասերի արտադրյալի կրկնապատիկին։ Սա այն էր, ինչ պետք էր ապացուցել։
== Պնդում 5 <ref>Այս պնդումը հետևյալ հանրահաշվական նույնության երկրաչափական տարբերակն է՝ <math>ab + ((frac{a + b)/}{2 } − b)^2 = ((frac{a + b)/}{2})^2.</math></ref>==
Եթե ուղիղը բաժանված է հավասար և անհավասար մասերի, ապա ամբողջ ուղղի անհավասար մասերից կազմված ուղղանկյան և հավասար և անհավասար մասերի տարբերության քառակուսու գումարը հավասար է գծի կեսի քառակուսուն։