== Պնդում 34 ==
Զուգահեռագիծ պատկերներում հակառակ կողմերն ու անկյունները հավասար են միմյանց, իսկ անկյունագիծը կիսում է դրանք հավասար մասերի:
[[Պատկեր:ElementsBook1-Propostion34.png|center|200px]]
ACDB-ն զուգահեռագիծ պատկեր է և BC-ն դրա անկյունագիծն է։ Պնդումն այն է, որ ACDB զուգահեռագծում հակադիր կողմերը և անկյունները հավասար են միմյանց և BC անկյունագիծը կիսում է այն հավասար մասերի։ Քանի որ AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին և BC ուղիղը հատում է դրանք, խաչադիր ABC և BCD անկյունները հավասար են միմյանց [Պնդում 1.29]։ Կրկին, քանի որ AC և BD ուղիղները զուգահեռ են և BC ուղիղը հատում է դրանք, խաչադիր ACB և CBD անկյունները հավասար են միմյանց [Պնդում 1.29]։ Հետևաբար, Զուգահեռագիծ պատկերներում հակառակ կողմերն ու անկյունները հավասար են միմյանց, իսկ անկյունագիծը կիսում է դրանք հավասար մասերի: Սա այն էր, ինչ պետք էր ապացուցել։
== Պնդում 35 ==