― Իմ հոր Արկենստոնը,― ասաց նա,― մեկ֊մենակ ոսկու գետից թանկ է, իսկ ինձ համար առավել ևս գին չունի։ Այս ամբողջ հարստությունից հատկապես դա եմ ես ինձ համար նախընտրել և դաժանորեն վրեժ կլուծեմ ամեն մեկից, ով կգտնի այն ու կթաքցնի։
Բիլբոն լսեց նրա խոսքերն ու խիստ վախեցավ․ ի՞նչ կինիկլինի, եթե քարը գտնեն։ Նա քարը թաքցրել էր լաթերի կապոցի մեջ, որ գիշերը բարձի փոխարեն դնում էր գլխի տակ։ Բայց լռեց, որովհետև քանի տաղտուկն անտանելի էր դառնում, այնքան նրա գլխում աստիճանաբար պլանը հասունանում էր։
Ամեն ինչ անփոփոխ էր մնում, երբ հանկարծ արջնագռավները նոր լուր բերերցին, որ Դեյնը հինգ հարյուր թզուկներով դուրս է եկել Երկաթե Բլուրներից և մի երկու օր հետո կլինի Դեյլում։
Էլֆերը վայրկենապես սթափվեցին ու բռնեցին նրան։
― Ո՞վ ես դու։ Թզուկների հոբիր՞տը։ Ի՞նչ ես անում այստեղ։ Ինչո՞ւ մեր ժամապահները քեզ չեն նկատել,― հարցերի տարափ տեղափին տեղացին Բիլբոյի գլխին։
― Ես միստր Բիլբո Բեգինսն եմ,― պատասխանեց նա արժանապատվությամբ,― Տորինի ուղեկիցը։ Ես ձեզ ձեր թագավորին դեմքով շատ լավ եմ ճանաչում, բայց նա, հավանական է, արտաքնապես ինձ չի ճանաչում։ Ինձ Բերդը հաստատ կհիշի, և հենց նրան էլ ուզում եմ տեսնել։
― Ահա թե ինչ,― ասացին էլֆերը։― Իսկ ի՞նչ գործ ունես նրա հետ։
― Ինչո՞ւ ես այդպես բոլորը պատմում մեզ,― խիստ հարցրեց Բերդը։― Մատնում ես քո բարեկամների՞ն, թե մեզ ես վախեցնում։
― Թանկագին Բերդ,― ծվաց Բիլբոն։― Եզրակացություններ անելիս մի՛ շտապեք։ Կյանքումս այսպիսի կասկածամիտ մարդակնց մարդկանց չեմ հանիդպել։ Պարզապես փարձում փորձում են տհաճություններից ազատել բոլոր շահագռգռված շահագրգռված անձնաց։ Այժմ ես ձեզ մի առաջարկություն կանեմ։
― Կլսենք,― արձագանքեցին արքան և Բերդը։
― Բիլբո Բեգինս․․․― ասաց նա։― Դու ավելի արժանի ես էլֆերի թագավորական ասպազենը կրելու, քան շատերը նրանցից, ում վրա ավելի լավ է դա նստում։ Բայց ես ինչ֊որ կասկածում եմ, թե Տորին Օուքենշիլդը ևս այդպես կմտածի․․․ Երևակայիր, ես, այնուամենայնիվ, թզուկներին ավելի լավ եմ ճանաչում, քան դու։ Ահա իմ խորհուրդը, մնա մեզ հետ, այստեղ քեզ պատիվ և հյուրընկալություն ցույց կտրվի։
― Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ,― պատասխանեց Բիլբոն և խոնարհվեց։― Կարծում եմ, լավ չի լինի բարեկամներին լքել հիմա, այն բանից հետո, երբմենք երբ մենք երկար ապրել ենք միասին։ Բացի դրանից, ես խոստացել եմ ծերուկ Բոմբուրին արթնացնել գիշերվա ժամը տասներկուսին։
Որքան էլ նրան համոզեցին, նա չմնաց։ Այն ժամանակ նրա հետ ուղեկցողներ դրեցին, և արքան ու Բերդը հրաժեշտի ժամանակ պատվի առան։
― Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Եթե չեմ սխալվում, իրադարձություններն իրենց ավարտին են մոտենում։ Հիմա քեզ համար դժվար կլինի, բայց մի՛ ընկճվիր։ Գուցեև դուրս պրծնես։ Բոլորիդ այնպիսի նորություններ են սպասո՛ւմ, որոնց մասին նույնիսկ արջնագռավները չեն լսել։ Բարի գիշեր։
Մտահոգված, բայց և միաժամանակ հուսադրված Բիլբոն շարունակեց ճանապարհը։ Նրան բերեցին անվտանգ ծանծաղուտը և բարեհաջող ու չոր հասցրին մյուս ափը․ այստեղ նա հրաժեշտ տվեց էլֆերին և սկսեց մագլցել վեր, դեպի դարպասը։ Հանկարծ անսահման հոգնածություն տիրեց նրան, բայց, այնուամեայնիվայնուամենայնիվ, պարանով վեր բարձրացավ դեռևս կեսգիշեր չեղած։ Պարանը, փառք աստծո, կախված էր այնտեղ, որտեղ թողել էր։ Նա արձակեց պարանը, թաքցրեց, իսկ հետո նստեց պատին և խորասուզվեց մտքերի մեջ։ Ի՞նչ կլինի հետո․․․ նրա հոգում տագնապ կար։
Ժամը տասներկուսին նա արթնացրեց Բոմբուրին, հետո կուչ եկավ անկյունում ու, չլսելով գիրուկի շնորհակալությունները (նա գիտակցում էր, որ այնքան էլ արժանի չէ դրանց), պինդ քնեց, գլխից դուրս վանելով բոլոր հոգսերը։ Եվ, որպես գաղտնիք ասենք, նա երազում խոզապուխտով ձվածեղ տեսավ։