[[Պատկեր:ElementsBook1-Propostion42.png|center|200px]]
BC-ն E կետում կիսված է երկու հավասար մասի [[[#Պնդում 10|Պնդում 1.10]] ] և միացված է AE ուղիղը։ D անկյանը հավասար CEF անկյունը կառուցված է E կետում՝ EC կողմի վրա [[[#Պնդում 23|Պնդում 1.23]] ]։ A կետով գծված է AG ուղիղը, որը զուգահեռ է EC-ին [[[#Պնդում 31|Պնդում 1.31]] ] և C կետով գծված է CG ուղիղը, որը զուգահեռ է EF-ին [[[#Պնդում 31|Պնդում 1.31]] ]։ Հետևաբար, FECG-ն զուգահեռագիծ է։ Քանի որ BE-ն հավասար է EC-ին, ABE եռանկյունը հավասար է AEC եռանկյանը։ Դրանք հավասար BE և EC հիմքերի վրա են և նույն BC և AG զուգահեռների միջև [[[#Պնդում 38|Պնդում 1.38]] ]։ Հետևաբար, ABC եռանկյան մակերեսը AEC եռանկյան մակերեսի կրկնապատիկն է։ FECG զուգահեռագծի մակերեսը նույնպես AEC եռանկյան մակերեսի կրկնապատիկն է։ Այն ունի նույն հիմքը (AEC) և նույն զուգահեռների միջև է (AEC)[[[#Պնդում 41|Պնդում 1.41]] ]։ Հետևաբար, FECG զուգահեռագիծը հավասար է ABC եռանկյանը։ Իսկ FECG-ի CEF անկյունը հավասար է D անկյանը։
Հետևաբար, ABC եռանկյանը հավասար FECG զուգահեռագիծը կառուցված է CEF անկյունով, որը հավասար է D անկյանը։ Սա այն էր, ինչ պետք էր անել։