ABCD-ն զուգահեռագիծ է, իսկ AC-ն՝ նրա անկյունագիծը: EH-ը և FG-ն զուգահեռագծեր են AC-ի շուրջ, իսկ BK-ն և KD-ն՝ այսպես կոչված լրացումները (AC-ի շուրջ): Պնդումն այն է, որ BK լրացումը հավասար է KD լրացմանը:
Քանի որ ABCD-ն զուգահեռագիծ է և AC-ն նրա անկյունագիծն է, ABC եռանկյունը հավասար է ACD եռանկյանը [[[#Պնդում 34|Պնդում 1.34]] ]։ Կրկին, քանի որ EH-ը զուգահեռագիծ է և AK-ը նրա անկյունագիծը, AEK եռանկյունը հավասար է AHK եռանկյանը [[[#Պնդում 34|Պնդում 1.34]] ]։ Այսպիսով, նույն պատճառով, KFC եռանկյունը հավասար է KGC եռանկյանը։ հետևաբար, քնաի որ AEK եռանկյունը հավասար է AHK եռանկյանը և KFC-ն KGC-ին, AEK և KGC եռանկյունների գումարը հավասար է AHK և KFC եռանկյունների գումարին։ Իսկ ամբողջ ABC եռանկյունը հավասար է ամբողջ ADC եռանկյանը։ Հետևաբար, հավելյալ BK լրացումը հավասար է հավելյալ KD լրացմանը։
[[Պատկեր:ElementsBook1-Propostion43.png|center|200px]]