Հազիվ էին գոբլինները ուշքի եկել էլֆերի գրոհից, երբ հովտում մռնչյուն տարածվեց։ «Մորայա» և «Դեյն» գոչելով մյուս կողմից դուրս թռան Երկաթե Բլուրների թզուկները՝ թափահարելով մարտական բրիչները, իսկ նրանց ետևից առաջ նետվեցին Լճաշեն քաղաքի ռազմիկները՝ երկար թրերով։
Խուճապը պատեց գոբլիններին։ Նրանք շրջվեցին նոր թշնամուն ընդառաջ, և այդ ժամանակ էլֆերը տասնապատիկ ավելի մեծ քանակով նորից գրոհի անցան։ Շտ Շատ գոբլիններ արդեն փախուստ էին տալիս գետի երկյնքովերկայնքով, որպեսզի ծուղկից խույս տան, վարգերն արդեն սկսեցին հարձակվել իրենց հեծյալների վրա, հոշոտելով դիակներն ու վիրավորներին։ Արդեն, թվում էր, հաղթանակը մոտ է, երբ հանկարծ վրևից վերևից նոր կանչեր լսվեցին։ Իսկապես էլ գոբլինները բարձրացել էին Սարը հակառակ կողմից և այժմ կատաղի հոսանքով լանջերով ձգվում էին ներքև․ ուշադրություն չդարձնելով յուրայիններից նրանց , ովքեր ոռնոցով պոկվում ու գլորվում էին անդունդը։ Գոբլիններն ուզում էին լեռան թևերը գրոհել վերևից, դարպասի կողմից։ Սարից արահետներ էին գնում դեպի լեռան ճյուղավորումները․ մարդիկ, էլֆերն ու Դեյնի թզուկները չէին հերիքում, նրանք չէին կարող բոլոր արահետները փակել։ Հաղթանակի հույսը նվազեց։ Սև լավայի միայն առաջին գրոհը հաջողվեց կասեցնել։
Վաղուց կեսօրն անցել էր։ Գոբլինները նորից կուտակվեցին հովտում։ Արդեն սրընթաց այստեղ էին գալիս գիշատիչ վարգերը, իսկ նրանց հետ էլ՝ Բոլգի գվարդիան՝ դրանք հսկայական չափերի գոբլիններ էին՝ պողպատե կեռ թրերով։ Ամպրոպի երկինքը գնալով մթնում էր։ Առաջվա նման մեծ֊մեծ չղջիկները պտտվում էին մարդկանց ու էլֆերի գլխավերևում և վամպիրի պես կպչում վիրավորներին։ Բերդը ողջ ուժերով պաշտպանում էր արևելյան թևը, բայց աստիճանաբար ստիպված էր նահանջել։ Իսկ էլֆերին, արքայի հետ միասին, քշելէին քշել էին ընդհուպ մինչև Ագռավի Բարձունքի պահակակետը։
Հանկարծ մի բարձր կանչ լսվեց, դարպասից հնչեց փողի ձայն։ Նրանք Տորինին մոռացել էին։ Պատի այն մասը, որ քանդել էին լինգով, փուլ եկավ ջրամբարի մեջ։ Անցքից դուրս թռան Սարատակի թագավորն ու նրա զինակիցները։ Ո՞ւր էին կորել նրանց թիկնոցներն ու կնգուղները։ Դրանք փոխարինված էին շողշողուն ասպազենով։ Թզուկների աչքերը վառվում էին կարմիր կրակով։ Մթնշաղում Տորինի ոսկե զենք ու զրահը լույս էր տալիս ածուխից շիկացած մետաղի նման։
― Ինձ մո՜տ։ Ինձ մոտ, էլֆեր ու մարդիկ։ Ինձ մոտ, իմ հարազատներ․․․― կոչ էր անում նա, և ձայնը զնգում էր հովտում, ինչպես շեփորը։
Նրան օգնության նետվեցին Դեյնի թզուկները։ Այնտեղ վազեցին նաև շատ մարդիկ, և Բերդը չկարողացավ պահել նրանց։ Մյուս կողմից հայտնվեցին էլֆերի նիզակակիրները։ Գոբլիններին նորից ջարդեցին։ Հովիտը ծածկվեց զզվելի դիակների սև կույտերով։ Վարգերին քշեցին։ Տորինը թրով նեղեց Բոլգի գվարդիային, բայց հո նա չէր կարող բոլոր շարքերը միանգամից խոցել։ Արդեն շատ մարդիկ էին ընկել, և՛ թզուկներ, և՛ հրաշագեղ էլֆեր, որ կարող էին երկար ապրել իրենց անտառներում։ Որքան հովիտը լայնանում էր, այնքան Տորինի գրոհը թուլանում էր։ Նրա զինակիցները չափազանց քիչ էին, թևերն անպաշտպան։ Շուտով թշնամիները հարձակման անցան, և Տորինի թզուկներն ստիպված եղան օղակ կազմել, որովհետև բոլոր կողմերից նրանց շրջապատել էին գոբլիններն ու գայլերը։ Բոլգի գվարդիան ոռնոցով արշավում էր թզուկների վրա, իսկը ավազուտ կղզին գրոհող ալիքների պես։ բարեկամներն Բարեկամներն արդեն չէին կարողանում օգնել թզուկներին, քանի որ Սարից գոբլինների նորանոր բազմություններ էին թափվում, և ամենուրեք մարդկանց ու էլֆերին կամաց֊կամաց պարտության էին մատնում։
Բիլբոն դառնությամբ էր նայում այս տեսարանին։ Նա էլֆերի հետ միասին դիրք էր գրավել բարձունքի վրա, մասամբ այն պատճառով, որ այնտեղից փրկվելու հավանակնությունն ավելի մեծ էր, մասամբ էլ (ինչպես նրան հուշում էր գիտակցության տուկովյան մասը) այն պատճառով, որ վերջին անխուսափելի մարտում կգերադասեր պաշտպանել էլֆերի արքային։ Հենդալֆը, ի դեպ ասած, նույնպես նստած էր կողքը, մտքերի մեջ խորասուզված, ըստ երևույթին պատրաստվելով ինչ֊որ վերջին կախարդական պայթյունը սարքել։
«Այժմ արդեն քիչ է մնացել,― մտածում էր Բիլբոն։― Հենց որ գոբլինները դարպասը գրավեն, բոլորս կկոտորվենք կամ գերի կընկնենք։ Երբ մտածում ես, թե զուր տեղը ինչքան տառապանքներ կրեցինք, իսկապես լացդ գալիս է։ Իմ կարծիքով, ավելի լավ էր ծերուկ Սմոգը շարունակեր պառկած մնալ իր այդ անիծյալ գանձերի վրա, միևնույն է, դրանք հիմա այս զզվելի արարածներին են բաժին դառնալու։ Խե՜ղճ գիրուկ Բոմբուրը, խեղճ Բալին, Ֆիլի ու Կիլի, և Բերդն էլ, և Լճաշենի բնակիչները, և ուրախ էլֆերը՝ բոլորը կկործանվեն․․․ Վա՜յ ինձ․․․ Շատ երգեր եմ լսել ճակատամարտերի մասին, և այնպես էր ստացվում, իբրև թե պատրտությունն պարտությունն էլ կարող է փառք բերել։ Իսկ իրականում, այս բոլորը շատ անախորժ է, եթե չասենք ցավալի։ Ինչպես կուզենայի մի ինչ֊որ հեռու տեղ հայտնվել»։
Հանկարծ քամին ամեպրը ցրեց, մայրամուտի կարմիր շերտը կտրատեց արևամուտքը։ Բիլբոն շրջվեց լույսի կողմը, նրա կրծքից բարձր մի կանչ դուրս թռավ, սիրտն սկսեց արագ զարկել․ պայծառ շերտի ֆոնի վրա նա թռչող մուգ ստվերներ տեսավ։
― Արծիվնե՜րը․․․ Արծիվնե՜րը․․․― Բիլբոն թռչկոտում էր ու ձեռքերը թափահարում։ Էլֆերը նրան տեսնել չէին կարող, բայց լսեցին։ Նրանք ձայնակցեցին ճիչին, և կանչերը տարածվեցին ողջ հովտով մեկ։
― Արծիվնե՜րը,― մեկ անգամ էլ բղավեց Բիլբոն, բայց այստեղ վերևից նետված քարը զարկվեց նրա սաղավարտին, Բիլբոն տապալվեց գետնին և այլսև այլևս ոչինչ չտեսավ ու չլսեց։
==ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ==