: Եվ ոչ մի բան, քան այդ մտածողությունը, չի վտանգում մշակույթը։ Ես դա կբացատրեմ ավելի մանրամասնորեն։
: Խորհրդային քաղաքացին սարսափելիորեն չի ճանաչում օտարերկրացուն<ref>Կամ գոնե գիտի միայն այն, ինչ հաստատում են նրա կարծիքն ու պատկերացումները։</ref>։ Ավելին, նրան համոզում են, որ արտասահմանում բոլոր բնագավառներում ամեն ինչ շատ ավելի վատ վիճակում է, քան ԽՍՀՄ֊ում։ Այս պատրանքը նրանք շատ վարպետորեն պահպանում են, քանզի կարեւոր է, որ յուրաքանչյուր ոք, եթե նույնիսկ լիովին բավարարված չէ, փառաբանի այն վարչակարգը, որը նրան պահպանում է առավել վատթար ցավերից։ Այդտեղից է գալիս նրանց սեփական գերազանցության բարդույթը, որի որոշ օրինակներ կբերեմ հիմա։
: Յուրաքանչյուր ուսանող պարտավոր է սովորել որեւէ օտար լեզու։ Ֆրանսերենն ամբողջությամբ անտեսված է․ նրանք ավելի շուտ կարող են իմանալ անգրեծենանգրերեն, հատկապես գերմաներեն։ Ես զամրանում եմ, երբ տեսնում եմ, որ այդքան վատ են խոսում այդ լեզուներով․ մեր երկրորդ դասարանի աշակերտներն ավելի լավ գիտեն դրենք։դրանք։
: Նրանցից մեկը, որին մենք հարցաքննեցինք, տվեց հետեւյալ բացատրությունը (ռուսերեն, եւ Ժեֆ Լաստը մեզ թարգմանում է)․
: — Դեռ մի քանի տարի առաջ Գերմանիան եւ Միացյալ Նահանգները մեզ ինչ֊որ բան կարող էին սովորեցնել։ Բայց հիմա մենք այլեւս ոչինչ չունենք սովորելու օտարերկրացիներից։ Ուրեմն ինչի պետք է սովորել նրանց լեզուն<ref>Մեր անթաքույց զարմանքի առջեւ ուսանողն, իհարկե, ավելացրեց․ «Ես հասկանում եմ, եւ մենք հասկանում ենք այսօր, որ դա անհեթեթ դատողություն է։ Օտար լեզուն, երբ այլեւս պիտանի չէ կրթելու համար, կարող է դեռեւս սովորեցնել»։</ref>։
: Ասենք, եթե նրանք, այնուամենայնիվ։ անհանգստացում այնուամենայնիվ, անհանգստանում են նրանով, ինչ կատարվում է արտասահմանում, ապա դա ավելի շուտ մտահոգություն է, թե ինյ ինչ է մտածում արտասահմանանն իրենց մասին։ Նրանց պետք է միայն իմանալ, թե արդյոք մենք բավականաչավ հիանո՞ւմ ենք իրենցով։ Նրանք վախենում են, որ մենք պետք եղածին չափ տեղյակ չենք իրենց արժանիքներին։ Նրանք ուզում են, որ մենք ոչ թե սովորեցնենք, այլ հաճոյախոսություններ անենք իրենց։
: Մի մանկապարտեզում (ուր, ի դեպ, ամեն ինչ գովելի է, ինչպես այն ամենը, ինչ արվել է այստեղ երիտասարդության համար) մի քանի փոքրիկ անուշիկ աղջիկներ սեղմվում են ինձ եւ հարցերի տարափ տեղում վրաս։ Այն, ինչ նրանք ուզում են իմանալ, այն չէ, թե մենք մանկապարտեզներ ունենք Ֆրանսիայում, ալյ արդյոք գիտենք, որ իրենք ԽՍՀՄ֊ում այդքան գեղեցիկ մանկապարտեզներ ունեն։
: Ինձ տրվող հարցերն երբեմն այնքան ապշեցուցիչ են, որ դժվարանում եմ հիշատակել։ Կկարծեն, թե ես եմ հորինել։ Նրանք կասկածամտորեն ժպտում են, երբ ասում եմ, որ Փարիզում եւս մետրո կա։ Ունե՞նք մենք հանրակառքեր, ավտոբուսներ… Մեկը հարցնում է (եւ դրանք այլեւս երեխաներ չեն, այլ կրթված բանվորներ), թե արդյո՞ք մենք դպրոցներ ունենք։ Մեկ ուրիշը՝ մի փոքր ավելի բանիմաց, ուսերն է թոթվում․ դպրոցներ, այո, ֆրանսիացիներն ունեն, բայց այնտեղ երեխաներին ծեծում են․ նա այդ գիտի ստույգ աղբյուրներից։ Որ մեզ մոտ բանվորները դժբախտ են, ինքնըստինքյալ հասկանալի է, քանի որ մենք դեռ «հեղափոխություն» չենք արել։ Նրանց համար ԽՍՀՄ֊ից դուրս խավար է։ Մի քանի խայտառակ կապիտալիստներից բացի, աշխարհի մնացած ողջ մասը խարխափում է խավարի մեջ։
: Արտեկ ճամբարի կրթված ու բավական նրբաճաշակ աղջիկները (այդ ճամբարը ընդունում է միայն արտասովոր երեխաների) շատ զարմացան, երբ ես, ռուսական ֆիլմերի մասին խոսելիս, ասացի, որ «Չապաեւը» եւ «Մենք Կրոնշտադտից ենք» կինոնկարները Փարիզում մեծ հաջողություն են ունեցել։ Չէ՞ որ նրանց բազմիցս պնդել էին, որ ռուսական բոլոր ֆիլմերը Ֆրանսիայում արգելված են։ Եվ քանի որ դա նրանց ասել էին իրենց ուսուցիչները, ապա ես տեսնում էի, որ նրանք կասկածի տակ են առնում իմ խոսքը։ Չէ՞ որ ֆրանսիացիները հայտնի կատակաբաններ են։
: Ծովային սպաների հասարակության մեջ, մի հածանավի վրա, որն ինձ նոր էին ներկայացրել, եւ որով ես հիացել էի («այս մեկն ամբողջությամբ պատրաստված է ԽՍՀՄ֊ում»), ես համարձակվեցի ասել, թե վախենում եմ, որ ԽՍՀՄ֊ում ավելի քիչ են տեղյակ, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում, քան Ֆրանսիայում են տեղյակ, թե ինչ է կատարվում ԽՍՀՄ֊ում։ Բարձրացավ անհամաձայնության մի շշուկ․ «Պրավդան» ամեն ինչի մասին բավականաչափ տեղեկացնում է։ Հենկարծ ինչ֊որ մեկը, հավանաբար սենտիմենտալ մի անձնավորություն տեղից վեր թռչելով, գոչում է․ «ԽՍՀՄ֊ում կատարվող ամբողջ նորը, վեհն ու գեղեցիկը պատմելու համար ողջ աշխարհում չի գտնվի բավականաչափ թուղթ»։ Այդ նույն Արտեկ մոդել֊ճամբարում՝ մոդել երեխաների, հրաշամանուկների, մրցանակակիր պատանիների դրախտում (որի համար էլ ես այն գերադասում եմ բազմաթիվ այլ, ավելի համեստ եւ պակաս բարձրաշխարհիկ ճամբարներից) մի տասներեքամյա պատանի, որը, եթե ես ճիշտ եմ հասկացել, եկել է Գերմանիայից, սակայն Միությունն արդեն հասցրել է ձեւավորել նրան, ինձ ուղեկցում է զբոսանքի՝ ուշադրությունս հրավիրելով այգու գեղեցկությունների վրա, եւ արտասանում է․ «Նայեցե՛ք, այստեղ դեռ վերջերս ոչինչ չկար… եւ հանկարծ, ահա այս աստիճանը։ Ես Եվ այսպես ողջ ԽՍՀՄ֊ում։ Երեկ ոչինչ, վաղն՝ ամեն ինչ։ Նայեք այնտեղ, այն բանվորներին։ Ինչպե՜ս են նրանք աշխատում։ Եվ ամբողջ ԽՍՀՄ֊ում այսպիսի դպրոցներ ու ճամբարներ կան։ Բնականաբար, ոչ բոլորն են այսքան գեղեցիկ, որովհետեւ Արտեկ ճամբարն իր նմանը չունի ողջ աշխարհում։ Ստալինը հատուկ հետաքրքրվում է նրանով։ Այստեղ եկող բոլոր երեխաներն առանձնահատուկ են»։
: «Դուք հիմա կլսեք մի տասներեքամյա պատանյակի, որը դառնալու է աշխարհի լավագույն ջութակահարը․ նրա տաղանդն այնքան է գնահատվել մեզանում, որ նրան պատմական ջութակ են նվիրել, հին ժամանակների մի շատ նշանավոր վարպետի գործ։<ref>Հետո ես լսեցի այդ հրաշամանուկին, ստրադիվարիուսի վրա նա կատարեց Պագանինիի եւ Գունոյի մի պո֊պուրի, եւ պետք է խոստովանեմ, որ ցնցող էր։</ref>
: Նայեք այնտեղ, այն պատին․ կարո՞ղ էիք պատկերացնել, որ այն կառուցվել է տաս օրում»։
: Սոչիի հյուրանոցն ամենահաճելի հյուրանոցներից է, իր գեղեցիկ պարտեզներով, շատ հմայիչ լողափով։ Բայց լողացողներն անմիջապես մեզ ստիպեցին խոստովանել, որ Ֆրանսիայում ոչ մի նման բան չկա։ Համեստորեն մենք խուսափում էինք ասել, որ Ֆրանսիայում մենք ավելի, շատ ավելի լավ լողափներ ունենք։
: Ո՛չ, ամենալավն այնտեղ այն է, որ այս շքեղությունն ու հարմարությունը դրված է ժողովրդի տրամադրության տակ (եթե, իհարկե, նրանք, ովքեր գալիս են այստեղ բնակվելու, արտոնյալ անձինք չեն)։ Առհասարակ արտոնյալ են միայն ամենաարժանավորները, սակայն բոլորն էլ պայմանով, որ լինեն համանման, հետեւեն «կարգին»․ արտոնություններից օգտվում են միայն նրանք։
: Ամենահիանալին Սոչիում քաղաքի շուրջը կառուցված մեծ թվով առողջարանների, հանգստյան տների առկայությունն է։ Եվ հրաշալի է, որ այդ ամենը կառուցված է աշխատավորների համար։ Սակայն նույնքան ցավալի է տեսնել, թե ինչպես են դրա կողքին բանվորներն աշխատում նոր թատրոնի շինարարության վրա՝ չնչին վճառով վճարով եւ գիշերելով սարսափելի կեղտոտ ճամբարներում։
: Ամենահիանալին Սոչիում Օստրովսկին է (տես հավելվածը)։
: Եթե արդեն գովում եմ Սոչիի հյուրանոցը, ապա ինչ պիտի ասեմ Սուխումին մերձակա Սինոպի հյուրանոցի մասին, որը գերազանցում է նրան եւ դիմանում արտասահմանյան լավագույն, ամենահարմարավետ առողջարանային հյուրանոցների հետ համեմատությանը։ Նրա հրաշալի այգին մնացել է դեռ նախկին վարչակարգից, սակայն հյուրանոցի շենքը նոր կառույց է։ Այն շատ խելացիորեն է ձեւավորված, ունի եւ՛ հաճելի ներքին, եւ՛ արտաքին տեսք։ Յուրաքանչյուր համար ունի լոգասենյակ եւ հատուկ լայն պատշգամբ։ Կահույքն ընտրված է գերազանց ճաշակով, խոհանոցը հիանալի է՝ ԽՍՀՄ֊ում մեր ճաշակած լավագույն խոհանոցներից մեկը։ Սինոպի հյուրանոցը թվում է աշխարհի այն վայրերից մեկը, ուր մարդը առավել մոտ է երջանկությանը։
: Հյուրանոցի կողքին ստեղծվել է մի սովխոզ՝ այն սննդամթերքով ապահովելու համար։ Ես հիանում եմ տնտեսության ցուցանմուշային ախոռով, գոմով, խոզանոցով եւ հսկայական՝ «նորաձեւության վերջին ճիչը», հավանոցով։ Յուրաքանչյուր հավ տոտիկներով բռնել է համարակալված փայտիկ, ածած ձվերը մեկառմեկ հաշվառկվում են, յուրաքանչյուրն ունի իր հատուկ փոքրիկ արկղիկը, ուր նրան փակում են, եւ որտեղից նա դուրս է գալիս միայն ածելուց հետո (անհրաժեշտ չեմ համարում ասել, որ այդքան հոգածություններից հետո հյուրանոցում մատուցվող ձվերը գերազանց որակի չեն)։ Ավելացնեմ, որ այդ շենքերը մտնել կարելի է միայն ստերիլիզացնող նյութով ներծծված գորգի վրա ոտքերը մաքրելուց հետո՝ կոշիկներն ախտահանելու համար։ Իսկ անասուններն անցնում են գորգի կողքով․ ի՜նչ արած։
: Սովխոզը եզերող առվի մյուս կողմում կողք֊կողքի կանգնած են մի քանի հյուղակներ։ Այնտեղ չորս հոգով տեղավորվում են երկուսուկես մետր երկարությամբ եւ երկու մետր լայնությամբ մի սենյակում, որը վարձակալվում է յուրաքանչյուր շնչին ամսական երկու ռուբլի վարձով։ Ճաշը սովխոզի ճաշարանում արժե երկու ռուբլի, շքեղություն, որ չեն կարող իրենց թույլ տալ ամսական յոթանասունհինգ ռուբլի աշխատավարձ ստացող մարդիկ։ Նրանք պիտի բավարարվեն, հացից բացի, մեկ չորացրած ձկով։
: Ես չեմ բողոքում աշխատավարձի անհավասարության դեմ, համաձայն եմ, որ այն անհրաժեշտ է։ Սակայն սոցիալական տարբերությունները կրճատելու միջոցներ կան, թեպետ վախենում եմ, որ այդ տարբերությունները մեղմանալոո մեղմանալու փոխարեն, գնալով ցայտուն են դառնում։ Վախենում եմ, որ շուտով ստեղծվի բանվորական հագեցած (եւ պահպանողական, գրողը տանի) բուրժուազիայի մի նոր տեսակ, հար եւ նման մեր մանր բուրժուազիային։ Ամենուր տեսնում եմ դրա խոսուն նշանները<ref>Վերջերս հրապարակված արհեստական վիժեցման դեմ օրենքը շփոթության մեջ է գցել բոլոր նրանց, ովքեր անբավարար աշխատավարձի պատճառով ի վիճակի չեն ընտանիք կազմել եւ երեխաներ մեծացնել։ Միեւնույն ժամանակ այն շփոթույան մեջ է գցել նաեւ այլ մարդկանց, եւ բոլորովին այլ պատճառներով․ չէ՞ որ այդ օրենքի կապակցությամբ խոստացել էին կազմակերպել մի փոքրիկ հանրաքվե, ժողովրդական հարցում, որը պիտի որոշեր նրա ընդունումն ու գործադրումը։ Զգալի մեծամասնությունը (ճիշտ է, քիչ թե շատ բացահայտորեն) դեմ է արտահայտվել այդ օրենքին։ Սակայն հասարակական կարծիքը շրջանցվել է, եւ օրենքն, այնուամենայնիվ, ընդունվել է, ի զարմանս համարյա բոլորի։ Թերթերը, հասկանալի է, տպագրել են միայն հավանություններ։ Այս թեմայով ես որոշ բանվորների հետ զրույցներ եմ ունեցել, որոնց ընթացքում լսել եմ միայն զուսպ կշտամբանքներ, հաշտվողական գանգատ։: Բայցեւայնպես, արդյոք ինչ֊որ իմաստով արդարացված չէ՞։ Այն հրապարակվել է ի պատասխան բազմաթիվ ցավագին չարաշահումների։ Բայց ի՞նչ ասել, մարքսիստական տեսանկյունից մի փոքր ավելի առաջ համասեռամոլների դեպ հրապարակված օրենքի մասին, որը նրանց հավասարեցնելով հակահեղափոխականներին (քանզի ոչհարմարվողականությունը ոչ հարմարվողականությունը հետապնդվում է նաեւ սեռական հարցերում), դատապարտում է հինգ տարվա աքսորի, պատճի պատժի կրկնության սպառնալիքով, եթե նրանք չուղղվեն աքսորի ընթացքում։</ref>։ Եվ քանի որ, ավա՜ղ, այլեւս կասկած չկա, որ քաղքենիական այդ թուլամորթ, վայելքի հակված, ուրիշի նկատմամբ անտարբեր բնազդները ննջում են շատերի սրտում՝ հակառակ ամենայն հեղափոխության (քանզի մարդու վերափոխումը չի կարող կատարվել միայն արտաքին աշխարհի միջոցով), շատ եմ անհանգստանում, տեսնելով, որ այսօրվա ԽՍՀՄ֊ում այդ բնազդներն անուղղակիորեն շոյվում եւ քաջալերվում են վերջերս ընդունված մի շարք որոշումներով, որոնք, ցավոք, հավանության են արժանանում մեզանում։ Ընտանիքի, ժառանգության (որպես հասարակական օղակ) վերականգնումից հետո շահությի շահույթի եւ սեփական ունեցվածքի ձգտումը սկսում է դուրս մղել ընկերության, կիսվելու եւ համատեղ կյանքի պահանջը, ոչ բոլորի, իհարկե, բայց շատերի համար։ Եվ նորից կազմվում են հասարակական շերտեր, եթե ոչ արդեն դասակարգեր, մի ինչ֊որ արիստոկրատիա․ խոսքն այստեղ արժանիքի եւ անձնական արժեքի արիստոկրատիայի մասին չէ, այլ ճիշտ մտածելու, հարմարվողականության արիստոկրատիայի մասին, որը հաջորդ սերնդի ժամանակ կդառնա փողի արիստոկրատիա։
: Արդյոք չափազանցված չե՞ն իմ մտավախությունները։ Կցանկանայի, որ այդպես լիներ։ Ասենք ԽՍՀՄ֊ը մեզ ցույց տվեց, որ ընդունակ է կտրում շրջադարձերի։ Բայց եւ այնպես, վախենում եմ, որ այսօր ղեկավար անձանց քաջալերած եւ աջակցվող այդ բուրժուականացմանը վերջ տալու համար շուտով կարիք կլինի նոր կտրում գործողությունների, որոնք կարող են լինել նույնքան դաժան, որքան ՆԵՊ֊ին վերջ դնող գործողությունները։
: Ինչպե՞ս չապշես այն արհամարհանքից կամ առնվազն անտարբերությունից, որ «վերեւում» գտնվողները եւ իրենց այդպիսին զգացողները ցուցաբերում են «ստորին խավի», ծառաների<ref>Եվ ասես ի արտացոլումն դրա, ինչպիսի ստրկամտություն, ինչպիսի ստորաքարշություն կա ծառաների մեջ․ ոչ հյուրանոցների ծառաների, որոնք շատ հաճախ ունեն կատարյալ արժանապատվության զգացում (թեեւ շատ սրտակից են), այլ նրանց մեջ, ովքեր գործ ունեն ղեկավարների, «պատասխանատուների» հետ։</ref>, աշխատավորների, «օրավարձով» ապրող տղամարդկանց ու կանանց նկատմամբ (ուզում էի ասել «աղքատների»)։ ԽՍՀՄ֊ում այլեւս դասակարգեր չկան, դա անվիճելի է։ Բայց կան աղքաթներաղքատներ, չափազանց շատ աղքաթներ։ աղքատներ։ Իսկ ես հուսով էի, որ այլեւս նրանց չեմ գտնի, կամ ավելի ճիշտ՝ այլեւս նրանց չտեսնելում չտեսնելու համար է, որ եկել էի ԽՍՀՄ։
: Ավելացնենք, որ ոչ ֆիլանտրոպիան եւ ոչ էլ հասարակ ողորմածությունն<ref>Շտապում եմ, սակայն, ավելացնել հետեւյալը։ Սեւաստոպոլի քաղաքային զբոսայգում մի հաշմանդամ երեխա, որը չի կարողանում շարժվել առանց հենակների, անցնում է նստարանների առջեւով, որտեղ նստած են զբոսանքի եկած մարդիկ։ Ես երկար դիտում եմ, թե ինչպես է նա ողորմություն հավաքում։ Այն 20֊ից, որոնց նա դիմում է, 18֊ը տալիս են, բայց, անշուշտ, սրտաշարժվելով նրա հիվանդությունից։</ref> այլեւս ընդունված չեն։ Պետությունն այն վերցրել է իր վրա։ Նա իր վրա է վերցնում ամեն ինչ, եւ ոչ ոք այլեւս ոչ մի օգնության կարիք չունի, դա անվիճելի է։ Դրանից է բխում մարդկային հարաբերություններում տիրող որոշակի չորությունը, անկախ ամեն մի ընկերության գաղափարախոսությունից։ Եվ բնականաբար այստեղ մենք գործ ունենք ոչ հավասարների միջեւ հարաբերությունների հետ․ այդ «ստորին խավի» նկատմամբ, որի մասին խոսում էի, մյուսների վերաբերմունքում լիակատար իշխում է գերազանցության բարդույթը։
: Այդ մանր բուրժուական մտածողությունը, որը, վախենում եմ, այնտեղ միտում ունի զարգանալու, ըստ իս, խորապես եւ հիմնովին հակահեղափոխական է։
: Բայց այն, ինչ ԽՍՀՄ֊ում համարում են «հակահեղափոխական», բոլորովին էլ դա չէ։ Այն նույնիսկ համարյա դրա հակառակ երեւույթն է։
: Ոգին, որն այսօր անվանվում է «հակահեղափոխական», այն նույն հեղափոխական ոգին է, նույն խմորիչը, որը սկզբում հօդս ցնդեցրեց հին ցարական աշխարհի կիսով չափ նեխած խրամատային ջրափոսերը։ Շատ ցանկալի կլիներ, որ հնարավորություն ունենայինք մտածելու, թե նրանց սիրտը լցված է մարդկանց նկատմամբ անսահման սիրով կամ գոնե արդարության տիրական պահանջով։ Բայց հենց որ հեղափոխությունը կատարվեց, հաղթանակեց եւ ամրապնդվեց, մոռացվեցին այդ բոլորը եւ այն զգացմունքները, որոնք առաջնորդում էին նախկին հեղափոխականներին, դարձան անհանդուրժելի, կաշկանդող, ինչպես գործածությունից դուրս եկած իրեր։ Այդ զգացմունքներն, իմ կարծիքով, նման էին այն հենակներին, որոնցից օգտվում են կամարներ կառուցելիս, եւ որոնք հանում են կամարի ամրանալուց հետո։ Հիմա, երբ հեղափոխությունը հաղթանակել է, երբ կայունանում, հաստատվում եւ գործում է, ոմանց կարծիքով ավելի խելամիտ է դարնում։ դառնում։ Բոլոր նրանք, ովքեր դեռ պահպանել են հեղափոխական այդ խմորիչը եւ փոխհամաձայնություն են համարում հերթական ջիզումներըզիջումները, նրանք դարձել են անհարմար տարրեր, դուրս են մղվել, օտարվել։ Եվ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի բառախաղերի փոխարեն ընդունել, որ հեղափոխական (կամ պարզապես քննադատական) ոգին արդեն ապրել է իր դարը եւ որ այլեւս պետք չէ։ Այն ամենը, ինչ պահանջվում է ներկայումս, համաձայնություն է, հաշտվողականություն։ Այն, ինչ կամենում եւ պարտադրում են, ԽՍՀՄ֊ում կատարվող ամեն ինչին հավանություն տալն է, այն, ինչի ուզում են հասնել, այն է, որ հավանությունը չլինի ստիպողական, այլ անկեղծ, նույնիսկ խանդավառ։ Եվ ամենազարմանալին այն է, որ նրանք հասնում են դրան։ Բայց դրա հետ միասին ամենաչնչին հակաճառությունը, նվազագույն իսկ քննադատությունը հղի է վատթարագույն հետեւանքներով եւ, ի դեպ, անմիջապես ճնշվում է։ Եվ ես կարծում եմ, որ աշխարհի ոչ մի այլ երկրում, նույնիսկ հիտլերյան Գրեմանիայում, հնարավոր չէ պատկերացնել ավելի կաշկանդված, ճնշված, սարսափած ու ստրկացված ոգի։
==IV==