: Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան:
:- Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:
:Գլուխը բարձրացնելով` Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը: Նա սարսափից քար կտրեց:
:Իմաստ չուներ դիմադրելը, տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակը անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի ետևում երդիկի կողքին, որից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել:
:-Ուշի ուշով լսեք ինձ,- ասաց անծանոթը,- և հնազանդվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը... Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա` մեջը հինգ փամփուշտ... Վերցրեք այն:
: