==Առաջին գլուխ==
:::Ռոբինզոնի ընտանիքը։ Նրա փախուստը հայրենական տնից
Ամենավաղ մանկությունից ես աշխարհում ամենից ավելի ծովն էի սիրում։ Նախանձում էի հեռավոր նավարկության գնացող ամեն մի նավաստու։ Ժամերով կանգնած էի ծովափին և հայացքս սևեռած՝ նայում անցնող նավերին։