Changes

Պատահար թարգմանչի հետ

18 bytes removed, 20:42, 24 Օգոստոսի 2013
— Միանգամայն հասկանալի է։ Գիտեք, Լոնդոնում բավական շատ են այնպիսի մարդիկ, որոնք մեկը երկչոտությունից, մյուսը՝ մարդատյացությունից, փախչում են իրենց նմանների միջավայրից։Բայց, միաժամանակ, նրանք դեմ չեն հանգիստ նստել բազկաթոռին և թարմ թերթեր ու ամսագրեր թերթել։ Նրանց համար էլ ժամանակին ստեղծվել է «Դիոգենես» ակումբը և այժմ այն իր մեջ ընդգրկում է մեր քաղաքի ամենաանհաղորդ «հակաակումբային» մարդկանց։ Ակումբի անդամներին չի թույլատրվում ուշադրություն դարձնել միմյանց վրա։ Բացի կողմնակի այցելուի սենյակից ակումբում ոչ մի ձևով ոչ մի խոսակցություն չի թույլատրվում, և այդ կանոնը երեք անգամ խախտելուց հետո, եթե դրա մասին զեկուցվում է ակումբի կոմիտեին, շատախոսը ենթակա է հեռացման։ Եղբայրս հիմնադիր անդամներից մեկն է, և ես ամձամբ համոզվել եմ, որ այնտեղ մթնոլորտը չափազանց հանգստացնող է։
Այսպես զրուցելով մենք հասանք Սենտ֊Ջեյմս և թեքվեցինք դեպի Փել֊Մել Փել-Մել փողոցը։ Կարլտոն չհասած Շերլոկ Հոլմսը կանգ առավ մուտքի մոտ, հիշեցրեց ինձ, որ խոսելն արգելվում է, և շքամուտքից ներս մտավ։ Ապակեպատ դռան միջով աչքներիս առջև բացվեց մեծ և շքեղ դահլիճը, ուր նստել էին ինչ-որ տղամարդիկ և ամեն մեկն իր առանձնացված անկյունում թերթ էր կարդում։ Հոլմսն ինձ տարավ մի փոքրիկ սենյակ, որի պատուհանները նայում էին դեպի Փել-Մել և, մեկ րոպե ինձ այնտեղ մենակ թողնելուց հետո, վերադարձավ ուղեկցի հետ, որն, ինչպես գիտեք, այլ ոք չէր կարող լինել, քան իր եղբայրը։
Մայքրոֆտ Հոլմսը Շերլոկից բարձրահասակ էր և գեր, ինչպես ասում են, ծանրամարմին տղամարդ էր․ նրա դեմքին, թեկուզ և ծանր, պահպանվել էր այն սուր արտահայտչականությունից ինչ-որ բան, որը եղբոր դեմքին ապշեցուցիչ արտահայտությում էր տալիս։ Ջրալի-մոխրագույն և մինչև տարօրինակության հասնող նրա լուսավոր աչքերը կարծես միշտ ունեին այն նպատակասլաց և միաժամանակ ներկլանված արտահայտությունը, որն ինչպես նկատել էի, Շերլոկի մոտ միայն այն րոպեներին էր ի հայտ գալիս, երբ նա լարում էր միտքը։
— Դուք այստեղ կիջնեք, միստր Մելաս, — ասաց ուղեկիցս։ ― Ներեցեք, որ ձեզ լքում եմ ձեր տնից այսքան հեռու, բայց մենք ուրիշ ելք չունենք։ Ձեր կողմից կատարվող ամեն մի փորձ՝ որոշելու կառքի վերադարձի ճանապարհը, ձեզ վնաս կպատճառի։
Այս ասելով նա բացեց դուռը, և ես չէի հասցրել դուրս թռչել, երբ կառապանը թափահարեց մտրակն, ու կառքը աղմուկով սլացավ։ Ես տարակուսանքով նայեցի շուրջս։ Կանգնած էի ինչ֊որ ինչ-որ արոտավայրում, այստեղ֊այնտեղ աճած հավամրգի և սևացած որոճի թփերի մեջտեղում։ Հեռվում ձգվում էր տների շարքը և այնտեղ՝ տանիքի տակ, ինչ֊որ ինչ-որ պատուհանից լույս էր երևում։ Հակառակ կողմում տեսա երկաթգծի կարմիր ազդանշանային լապտերը։
Ինձ բերող կառքն արդեն ծածկվել էր տեսադաշտից։ Ես շուրջս էի նայում ու գուշակում, թե ուր են ինձ բերել, երբ հանկարծ տեսա, որ մթության մեջ ուղիղ դեպի ինձ է գալիս ինչ֊որ ինչ-որ մի մարդ։ Երբ նա հավասարվեց ինձ, ես կռահեցի, որ նա երկաթգծի բեռնակիր է։
Դուք ինձ չե՞ք ասի, սա ի՞նչ վայր է, հարցրի ես։
― Ուոնդսուերթ֊Կոմոնը— Ուոնդսուերթ-Կոմոնը, ասաց նա։
Կարո՞ղ եմ հասնել քաղաք մեկնող գնացքին։
Եթե ոտքով գնաք մինչև Կլեպեմյան կայարան, դա այստեղից մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա է, կհասնեք Վիկտորիա մեկնող վերջին գնացքին։
Դրանով էլ ավարտվեց իմ արկածը, միստր Հոլմս։
Լսելով այս տարօրինակ պատմությունը մենք մի պահ լռեցինք։ Հետո Շերլոկ Հոլմսը նայեց եղբորը։
Միջոցներ ձեռք առնվե՞լ են, հարցրեց նա։
Մայքրոֆտը վերցրեց սեղանի ծայրին դրած «Դեյլի Նյուս»֊ի Նյուս»-ի համարը։
« Յուրաքանչյուր «Յուրաքանչյուր ոք, ով ինչ֊որ ինչ-որ բան կհայտնի հույն, ոչ անգլիախոս, աթենքցի Պաուլոս Կրաթիդեսի մասին, վարձատրություն կստանա։ Նույնքան պարգև կվճարվի նաև յուրաքնչյուրին, ով լուրեր կհայտնի Սոֆյա անունով հելենուհու մասին։ x2473»: Հայտարարությունը տպագրվեց բոլոր թերթերում։ Առայժմ ոչ ոք չի արձագանքել։
Իսկ ի՞նչ կասեք հունական դեսպանատան մասին։
Ես տեղեկացա։ Այնտեղ ոչինչ չգիտեն։
Այդպես։ Հեռագիր տանք Աթենքի ոստիկանապետին։
Մեր ընտանիքի ողջ եռանդը բաժին է ընկել Շերլոկին, ինձ դիմելով, ասաց Մայքրոֆտը։ Դե ինչ, զբաղվիր այս գործով, գործադրիր քո ողջ կարողությունը և եթե արդյունքի հասնես, ինձ իմաց տուր։
Անպայման, պատասխանեց ընկերս, բազկաթոռից վեր կենալով։ Իմաց կտամ և՛ քեզ և՛ միստր Մելասին։ Իսկ մինչ այդ, միստր Մելաս, ես ձեր փոխարեն խիստ կզգուշանայի, որովհետև այս հայտարարությամբ նրանք, իհարկե, կիմանան, որ դուք իրենց մատնել եք։
Մենք տուն ուղեևորվեցինք։ Ճանապարհին Հոլմսը հեռագրատուն մտավ և մի քանի շտապ հեռագրեր ուղարկեց։
Տեսնում եք, Ուոտսոն, ասաց նա։ Երեկոն աննպատակ չանցկացրինք։ Իմ բազմաթիվ, ամենահետաքրքիր դեպքերը ինձ են հասել այսպիսի ճանապարհով՝ Մայքրոֆտի միջոցով։ Մեզ տրված խնդիրը, իհարկե, կարող է ունենալ միան միայն մեկ լուծում, բայց, այնուամենայնիվ, ունի իր առանձնահատկությունները։
Հույս ունեք լուծե՞լ այս խնդիրը։
Իմանալ այսքան բան, որքան մենք գիտենք, և չբացահայտել մնացածը, իսկապես տարօրինակ կլիներ։ Դուք ինքներդ էլ արդեն կռահել եք ձեր վարկածը, որը կարող է բացատրել մեզ հաղորդված փաստերը։
Այո, միայն ընդհանուր գծերով։
Ի՞նչ մտահխացում մտահղացում ունեք։
Ինձ հավանական է թվում, որ հելենուհուն առևանգել է երիտասարդ անգլիացին, որն իրեն Հարոլդ Լաթիմեր է կոչում։
Առևանգե՞լ, որտեղի՞ց։
Հավանաբար, Աթենքից։
Շերլոկ Հոլմսը տարուբերեց գլուխը։
Երիտասարդը հունարեն ոչ մի բառ չգիտե։ Օրիորդը բավականին ազատ խոսում է անգլերեն։ Հետևություն՝ օրիորդը որոշ ժամանակ ապրել է Անգլիայում, իսկ երիտասարդը երբեք չի եղել Հունաստանում։
Լավ։ Այդ դեպքում մենք կարող ենք ենթադրել, որ օրիորդը Անգլիա է եկել հյուրընկալության, և Հարոլդը համոզել է նրան փախչել իր հետ։
Դա ավելի հավանական է։
Հետո նրա եղբայրը (կարծում եմ, նրանք հենց քույր ու եղբայր են) որոշել է միջամտել և եկել է Հունաստանից։ Անշրջահայացորեն նա ընկել է երիտասարդի և նրա տարեց մեղսակցի ձեռքը։ Այժմ չարագործները ուժով ստիպում են նրան ինչ֊որ ինչ-որ թուղթ ստորզգրել ստորագրել և իրենց փոխանցել օրիորդի կարողությունը, որը գուցե գտնվում է եղբոր խնամակալության տակ։ Նա հրաժարվում է։ Նրա հետ բանակցությունների համար թարգմանիչ է անհրաժեշտ։ Նրանք գտնում են Մելասին, սկզբում օգտվել էին ուրիշի ծառայությունից։ Օրիորդին չեն հայտնում, որ եղբայրը եկել է, և նա դա բացահայտում է զուտ պատահականությամբ։
Հիանալի է, Ուոտսոն, բացականչեց Հոլմսը, ինձ թվում է, անկեղծորեն եմ ասում, որ դուք մոտ եք ճշմարտությանը։ Ինքներդ եք տեսնում, որ բոլոր խաղաթղթերը մեր ձեռքին են, և այժմ մեզ պետք է շտապել, քանի դեռ անուղղելին չի կատարվել։ Եթե ժամանակը ների, մենք նրանց անպայման կճանկենք։
Իսկ ինչպե՞ս կիմանանք, որտեղ է գտնվում այդ տունը։
Դե, եթե մեր դատողությունները ճիշտ են և օրիորդին իսկապես կոչում են Սոֆյա Կրաթիդես, ապա մենք առանց դժվարության կընկնենք հետքի վրա։ Ամբողջ հույսը նրա վրա է, քանի որ եղբորը ոչ ոք քաղաքում չգիտե։ Պարզ է, այն ժամանակվանից, ինչ Հարոլդի և օրիորդի միջև ինչ֊որ փոխհարաբերություն է սկսվել, պետք է, որ որոշ ժամանակ անցած լինի, ամենաքիչը մի քանի շաբաթ, մինչև լուրը հասել է Հունաստան, և եղբայրը ծովով եկել է այստեղ։ Եթե այս ընթացքում նրանք միասին ապրել են ինչ֊որ ինչ-որ տեղում, մենք, հավանաբար, Մայքրոֆտի տված հայտարարության հիման վրա ինչ֊որ ինչ-որ պատասխան կստանանք։
Նման խոսակցություններով հասանք Բեյքր֊սթրիթ։ Բեյքր-սթրիթ։ Հոլմսն աստիճաններով առաջինը վեր բարձրացավ և բացելով մեր սենյակի դուռը, զարմանքից քար կտրեց։ նրա Նրա ուսի վրայից նայելով պակաս չզարմացա նաև ես։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, նստել էր բազկաթոռին և ծխում էր։
Մտիր, Շերլոկ։ Մտեք, սըր, հրավիրեց նա քաղաքավարի, ժպտալով նայելով մեր զարմացած դեմքին։ Դու ինձնից արագություն չէիր սպասում, չէ՞, Շերլոկ։ Բայց այս դեպքը չգիտես ինչու գլխիցս դուրս չի գալիս։
Բայց դու ինչպե՞ս այստեղ հասար։
Կառքով ձեզնից առաջ ընկա։
Իրադարձությունները հետագա զարգացու՞մ են ստացել։
Ստացվել է իմ հայտարարության պատասխանը։
Ահա թե ինչ։
Այո, ձեր գնալուց հինգ րոպե անց։
Ի՞ նչ են հայտնում։
Մայքրոֆտը բացեց թուղթը։
Ահա, ասաց նա։ Գրված է միջին տարիքի, թույլ կազմվածքով մարդու կողնիցկողմից, բութ ծայրով, ստանդարտ չափսի թղթի վրա։ «Սըր, գրում է նա, ի պատասխան ձեր այսօրվա հայտարարության, թույլ տվեք հայտնել ձեզ, որ ես գերազանց գիտեմ հիշյալ երիտասարդ կնոջը։ Եթե թույլ տաք այցելել ձեզ, այդ ցավալի պատմության վերաբերյալ կարող եմ հայտնել մի քանի մանրամասներ։ Ներկայումս օրիորդը բնակվում է Բեկենհեմում՝ «Միրտի» ամառանոցում։ Պատրաստ եմ ծառայելու։ Ջ․ Դեվենպորտ»։
Գրում է Լոուեր֊ԲրիքստոնիցԼոուեր-Բրիքստոնից, ավելացրեց Մայքրոֆտ Հոլմսը։ Դու ի՞նչ կարծիքի ես, Շերլոկ, արդյոք անհրաժեշտ չէ՞ հենց հիմա գնալ նրա մոտ և իմանալ, հիշյալ մանրամասները։
Իմ սիրելի Մայքրոֆտ, եղբորը փրկելն ավելի կարևոր է, քան քրոջ պատմությունն իմանալը։ Կարծում եմ, մենք պետք է գնանք Սկոտլանդ֊ՅարդՍկոտլանդ-Յարդ, տեսուչ Գրեգսոնի ետևից և շարժվենք ուղիղ Բեկենհեմ։ Մենք գիտենք, որ մարդը դատապարտված է, և ամեն մի ժամի հապաղումը կարող է թանկ նստել նրա վրա։
Լավ կլինի ճանապարհին հետներս վերցնենք նաև միստր Մելասին, առաջարկեցի ես, գուցե թարգմանչի կարիք զգացվի։
Հիանալի է, ասաց Շերլոկ Հոլմսը։ Սպասավորին ուղարկեք կառքի ետևից, և անմիջապես մեկնենք։ Խոսելու ընթացքում նա բացեց սեղանի դարակը, և ես տեսա, ինչպես ատրճանակը գրպանը խցկեց։
Այո, պատասխանեց նա իմ հարցական հայացքին։ Մեր լսածից ես կռահեցի, որ մեզ հարկ կլինի գործ ունենալ ծայրահեղ վտանգավոր բանդայի հետ։
Արդեն մթնում էր, երբ հասանք Փել֊Մել Փել-Մել և բարձրացանք Մելասի բնակարանը։ Մենք իմացանք, որ նրա ետևից եկել է մի ինչ֊որ ինչ-որ ջենտլմեն, և նա գնացել է։
Մեզ չէի՞ք ասի, թե ուր, հարցրեց Մայքրոֆտ Հոլմսը։― Չգիտեմ, սըր, ― պատասխանեց մեզ համար դուռը բացող կինը։
― Նա ձեզ հայտնե՞ց իր անունը։— Չգիտեմ, սըր, — պատասխանեց մեզ համար դուռը բացող կինը։
― Ոչ, սըր։— Նա ձեզ հայտնե՞ց իր անունը։
― Գեղեցիկ— Ոչ, մուգ գույնի մազերով մի երիտասարդ էր, չէ՞։սըր։
― Ախ— Գեղեցիկ, ոչ, սըր, նա փոքրամարմին մուգ գույնի մազերով մի երիտասարդ էր, ակնոցով, նիհար դեմքով, բայց հաճելի վարվելակերպով, խոսելու ընթացքում անընդհատ ժպտում էր։չէ՞։
― Գնանք— Ախ, ― ընդհատեց Շերլոկ Հոլմսը։ ― Գործը լուրջ ընթացք է ստանումոչ, սըր, ― նկատեց նափոքրամարմին էր, երբ մենք մոտեցանք Սկոտկանդ֊Յարդին։ ― Այդ մարդիք դարձյալ տիրել են Մելասին։ Նա քաջերից չէ, ինչպես նրանք համոզվել են այն գիշեր։ Սրիկան, հավանաբար, նրան արդեն սարսափեցրել է միայն իր հայտնվելով։ Նրանակնոցով, անկասկածնիհար դեմքով, դարձյալ հարկավոր է եղել թարգմանչի մասնագիտությունըբայց հաճելի վարվելակերպով, և հետո էլ ցանկանում են պատժել դավաճանության համար՝ որիշ ինչպես կարող են գնահատել նրա արարքը։խոսելու ընթացքում անընդհատ ժպտում էր։
Մենք հույս ունեինք գնացքով տեղ հասնել— Գնանք, եթե ոչ շուտ— ընդհատեց Շերլոկ Հոլմսը։ — Գործը լուրջ ընթացք է ստանում, ապա գոնե կառքի հետ միաժամանակ։ Բայց Սկոտլանդ֊Յարդում սպասեցինք մեկ ժամից ավելի— նկատեց նա, մինչև մեզ ուղեկցեցին տեսուչ Գրեգսոնի մոտերբ մենք մոտեցանք Սկոտկանդ-Յարդին։ — Այդ մարդիկ դարձյալ տիրել են Մելասին։ Նա քաջերից չէ, և այնտեղ կատարեցինք բոլոր ձևականություններըինչպես նրանք համոզվել են այն գիշեր։ Սրիկան, որոնք թույլ էին տալիս մեզ հանուն օրենքի տուն թափանցել։ Տասից քառորդ էր պակասհավանաբար, երբ մոտեցանք Լոնդոնյան կամրջիննրան արդեն սարսափեցրել է միայն իր հայտնվելով։ Նրան, և տասն անց կեսն անցել էրանկասկած, երբ չորսով իջանք Բեկեմհեմյան կառամատույց։ Կայարանից մինչև «Միրտի» ամառանոցը կես մղոն էր․ դա մռայլ մի տուն էրդարձյալ հարկավոր է եղել թարգմանչի մասնագիտությունը, ճանապարհից ոչ շատ հեռու, հողամասի խորքում։ Այստեղ մենք բաց թողեցինք կառքը և գնացինք ծառուղիով։հետո էլ ցանկանում են պատժել դավաճանության համար՝ որիշ ինչպես կարող են գնահատել նրա արարքը։
― Բոլոր պատուհանները մութ ենՄենք հույս ունեինք գնացքով տեղ հասնել, ― նկատեց տեսուչը։ ― Երևում էեթե ոչ շուտ, տանը ապա գոնե կառքի հետ միաժամանակ։ Բայց Սկոտլանդ-Յարդում սպասեցինք մեկ ժամից ավելի, մինչև մեզ ուղեկցեցին տեսուչ Գրեգսոնի մոտ, և այնտեղ կատարեցինք բոլոր ձևականությունները, որոնք թույլ էին տալիս մեզ հանուն օրենքի տուն թափանցել։ Տասից քառորդ էր պակաս, երբ մոտեցանք Լոնդոնյան կամրջին, և տասն անց կեսն անցել էր, երբ չորսով իջանք Բեկեմհեմյան կառամատույց։ Կայարանից մինչև «Միրտի» ամառանոցը կես մղոն էր․ դա մռայլ մի տուն էր, ճանապարհից ոչ ոք չկա։շատ հեռու, հողամասի խորքում։ Այստեղ մենք բաց թողեցինք կառքը և գնացինք ծառուղիով։
― Բույնը դատարկ է, թռչնակերը թռել — Բոլոր պատուհանները մութ են, ― ասաց Հոլմսը։— նկատեց տեսուչը։ — Երևում է, տանը ոչ ոք չկա։
― Ինչու՞ եք այդպես կարծում։— Բույնը դատարկ է, թռչնակերը թռել են, — ասաց Հոլմսը։
— Ինչու՞ եք այդպես կարծում։ Ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ, այստեղից ծանր բեռով կառք է անցել։
Տեսուչը ծիծաղեց։
Ես ինքս էլ դարպասի լապտերի լույսի տակ թարմ անվահետք տեսա, բայց բեռը որտեղի՞ց հորինեցիք։
Դուք կարող էիք նկատել նաև դեպի տուն գնացող երկրորդ անվահետքը։ Հակառակ ուղղությամբ գնացող անվահետքը խորն է, բավականին խորը։ Ահա թե ինչու մենք կարող ենք անվարան հաստատել, որ կառքը վերցրել է բավակամին ծանր բեռ։
Ոչինչ ասել չեմ կարող։ Մեկ միավոր՝ ձեր օգտին, ասաց տեսուչը և թոթվեց ուսերը։ Էհե՜, այս դուռը կոտրելն այնքան էլ հեշտ չէ։ Փորձենք թակել, գուցե ինչ որ մեկը լսի։
Նա մուրճիկով ուժեղ հարվածեծ դռանը և տվեց զանգը, սակայն ապարդյուն։ Այդ ընթացքում Հոլմսը կամացուք անհետացավ, բայց երկու֊ երկու-երեք րոպեից վերադարձավ։
Պատուհանը բացեցի, ասաց նա։
Փառք աստծո, որ դուք գործում եք ոստիկանության կողմից, ոչ թե նրա դեմ, միստր Հոլմս, նկատեց տեսուչը, երբ տեսավ, թե ինչ սրամիտ ձևով էր ընկերս ետ քաշել սողնակը։ Այսպես։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակում կարելի է ներս մտնել առանց հրավերի։
Մենք միմյանց ետևից մտանք մեծ դահլիճը, ըստ երևույթին, հենց այնտեղ, ուր եղել էր միստր Մելասը։ Տեսուչը վառեց իր լապտերը, և մենք տեսանք երկու դուռ, դռան ծանր վարագույրներ, լամպ և ճապոնական ասպետական հավաքածու, ինչպես մեզ նկարագրել էին։ Սեղանին դրված էին երկու բաժակ, կոնյակի դատարկ շիշ և կերակրի մնացորդներ։
Այս ի՞նչ է, հանկարծ հարցրեց Շերլոկ Հոլմսը։
Բոլորս կանգ առանք, ականջ դրեցինք։ Մեր գլխավերևում, ինչ֊որ ինչ-որ տեղից, կարծես հառաչանքներ էին լսվում։ Հոլմսը նետվեց դեպի դուռը, այնտեղից՝ միջանցք։ Հանկարծ վերևից պարզորոշ ողբի ձայն լսվեց։ Հոլմսը սըրնթաց սրընթաց վազեց աստիճաններով, ես և տեսուչը կրնկակոխ հետևեցինք նրան։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, ևս շտապեց, որքան թույլ էր տալիս նրա ծանրացած մարմինը։
Երկրորդ հարկի հարթակում տեսանք երեք դուռ․ այդ սարսափելի հառաչանքները լսվում էին մեջտեղի դռան ետևից․ դրանք մերթ մարում էին՝ վերածվելով խուլ մրթմրթոցի, մեկ դարձայլ դարձյալ դառնում ականջ ծակող ողբ։Դուռը փակ էր, բայց դրսի կողմից բանալի էր կախված։ Հոլմսը բացեց փեղկերը, ներս վազեց և ակնթարթորեն դուրս թռավ՝ ձեռքերով բռնելով կոկորդը։
Շմոլ գազ, բղավեց նա։ Մի քիչ սպասեք։ Հիմա կցնդի։
Դռնից ներս նայելով տեսանք, որ սենյակը լուսավորում է միայն կրակի աղոտ կապույտ բոցը՝ առկայծելով փոքրիկ պղնձե կրակարանի մեջտեղում։ Այն հատակի վրա անբնական, մեռնող լույսի շրջանակներ էր առաջացնում, իսկ մթան խորքում, պատի մոտ, մենք տարբերեցինք երկու անորոշ, ծռմռված ստվերներ։ Բացված դռնից դուրս ձգվեց սարսափելի թունոտ ծուխը, որից մենք շնջահեղձ եղանք և հազացինք։ Հոլմսը աստիճաններով վազեց մինև վերջ, որպեսզի մաքուր օդ շնչի և հետո սենյակ նետվելով՝ թափով բացեց պատուհանը և դուրս նետեց վառվող կրակարանը։
Մեկ րոպեից կարող ենք ներս մտնել, խռխռաց նա, դարձյալ հարթակ նետվելով։ Որտե՞ղ է մոմը։ Դժվար թե մենք կարողանանք լուցքի վառել այսպիսի ածխահորում։ Դու, Մայքրոֆտ, կկանգնես դռան մոտ և կլուսավորես, իսկ մենք նրանց դուրս կբերենք։ Դե, մտնենք, հիմա կարելի է։
Մենք նետվեցինք թունավորվածների մոտ և նրանց հարթակ քարշ տվեցինք։ Երկուսն էլ անգիտակից վիճակում էին, կապտած շրթունքներով, ուռած, արյուն լցվաց դեմքերով և դուրս պրծած աչքերով։ Նրանց դեմքերն այնքան էին այլանդակվել, որ միայն սև մորուքն ու ամրակազմ, կարճահասակ կերպարանքը հնարավորություն տվեցին ճանաչելու դրանցից մեկին՝ հույն թարգմանչին, որից մենք բաժանվել էինք ընդամենը մի քանի ժամ առաջ «Դիոգենեսում»։ Նրա ոտքերն ու ձեռքերը ամուր կապված էին, աչքին նկատելի էր ուժեղ հարվածի հետք։ Պարզվեց, որ երկրորդը բարձրահասակ էր, վերին աստիճանի հյուծված, նա ևս կապկպված էր, և սպեղանու մի քանի շերտեր պատել էին դեմքը արտասովոր Նախշերով։ նախշերով։ Երբ նրան դրեցինք հատակին, նա դադարեց տնքալուց, և մի հայացքից հասկացա, որ մեր օգնությունն այստեղ ուշացած է։ Բայց միտր Մելասը դեռ ողջ էր, և, դիմելով անուշադրի սպիրտի ու բրենդիի օգնությանը, ես, մեկ ժամ էլ չանցած, տեսնելով, թե ինչպես է նա աչքերը բացում, բավականությաբ համոզվեցի, որ իմ ձեռքը ետ բերեց նրան այն մթին հովտից, ուր տանում են բոլոր ճամփաները։
Այն, ինչ նա մեզ պատմեց, շատ պարզ էր և հաստատում էր միայն մեր սեփական հետևությունները։ Այցելուն, հազիվ մտնելով Փել֊ՄԵԼ Փել-Մել փողոցի վրայի նրա սենյակը, թեզանիքից դուրս է քաշել արճիճով լեցուն դագանակը և անմիջական ու անխուսափելի մահվան սպառնալիքի տակ երկրորդ անգամ էր կարողացել փախցնել նրան։ Այդ սրիկան իր քմծիծաղով դժբախտ պոլիգլոտի վրա համարյա հիպնոսող ինչ֊որ ինչ-որ ազդեցություն էր թողել՝ նույնիսկ հիմա էլ, հազիվ էր սկսել խոսել նրա մասին, ձեռքերը սկսեցին դողալ և դեմքը գունատվեց։ Նրան բերելով Բեկենհեմ երկրորդ հարցաքննության, որն ավելի դրամատիկական էր, քան առաջինը, անգլիացիները սպառնացին անմիջապես բանտարկյալի վերջը տալ, եթե նա չկատարի իրենց պահանջները։ Վերջ ի վերջո, համոզվելով, որ ոչ մի սպառնալիքով նրան չես ընկճի, ետ տարան իր բանտը, իսկ հետո հայհոյելով Մելասին իր դավաճանության՝ հայտարարության միջոցով գաղտնիքը բացելու համար, շշմեցրին նրան դագանակի հարվածով, և նա այլևս ոչինչ չէր հիշում, մինչև իր վրա խոնարհված մեր դեմքերը տեսնելը։
Այսպիսին էր հույն թարգմանչի արտառոց պատմությունը, ուր մինչև հիմա էլ շատ թաքնված գաղտնիքներ կան։ Կապվելով հայտարարությանը արձագանքած ջենտլմենի հետ, մենք պարզեցինք, որ դժբախտ օրիորդը սերում է հարուստ հույն ընտանիքից և Անգլիա էր եկել՝ հյուրընկալվելու իր ծանոթների մոտ։ Նրանց տանը ծանոթացել է Հարոլդ Լաթիմեր անունով մի երիտասարդի հետ, որը նրա վրա իշխանություն է ձեռք բերում և, վերջ ի վերջո, նրան մղում է փախուստի։ Ընկերները զայրացած նրա վարքից, պատահածի մասին իմաց են տալիս Աթենք՝ նրա եղբորը, և դրանով էլ սահմանափակվում են։ Եղբայրը, ժամանելով Անգլիա, անզգուշաբար հայտնվում է Լաթիմերի և նրա մեղսակից Ուիլսոն Կեմպի՝ կեղտոտ անցյալ ունեցող մի մարդու ձեռքերում։ Այդ երկուսը տեսնելով, որ հույնը անգլերեն չգիտե և միանգամայն անօգնական է, փորձում են սովի և խոշտանգումների միջոցով նրա և քրոջ ամբողջ կարողությունը դարձցնել իրենց անունով։ նրան տանը պահել են քրոջից գաղտնի, իսկ դեմքի սպեղանիները նրա համար էին, որ օրիորդը, եթե պատահաբար տեսներ, չկարողանար ճանաչել եղբորը։ Բայց խորամանկությունը չօգնեց, օրիորդն, իր կանացի սուր հայացքով, անմիջապես ճանաչում է եղբորը, երբ նրան տեսնում է թարգմանչի առաջին այցի ժամանակ։ Սակայն դժբախտ աղջիկն ինքն էլ էր բանտարկյալ, քանի որ տանը ուրիշ սպասավորներ չկային բացի կառապանից և նրա կնոջից, որոնք չարամիտների ձեռքում հլու գործիք էին։ Համոզվելով, որ իրենց գաղտնիքը բացահայտված է և գերուց ոչինչ չեն կարող կորզել, սրիկաները փախել են աղջկա հետ, մեկնելուց երկու֊երեք երկու-երեք ժամ առաջ հրաժարվելով իրենց վարձած կահավորված տնից և հասցնելով, ինչպես իրենք էին ենթադրում, վրեժխնդիր լինել երկուսից էլ՝ այն մարդուց, որը չխոնարհվեց իրենց առաջ և նրանից, որը համարձակվեց մատնել իրենց։
Մի քանի ամիս անց Բուդապեշտից ստացանք լրագրից կտրված մի հետաքրքիր տեղեկություն։ Գրված էր երկու անգլիացիների ողբերգական վախճանի մասին, որոնք ճանապարհորդում էին ինչ֊որ ինչ-որ կնոջ ընկերակցությամբ։ Երկուսն էլ գտնվել են խողխողված վիճակում, և հունգարական ոստիկանությունն այն կարծիքին էր, թե նրանք վիճելով, մահացու վիրավորել էին մեկը մյուսին։ Բայց Հոլմսն, ինչպես ինձ թվում է, այլ կերպ էր մտածում։ Նա մինչև օրս էլ գտնում է, որ եթե գտնեն այն հույն աղջկան, նրանից կարելի կլինի իմանալ, թե ինչպես է վրեժխնդիր եղել թե՛ իր, թե՛ եղբոր համար։
Վստահելի
1396
edits