― Քիթդ կախել ես, ի՞նչ։― հարցը վատ Էր ձևակերպված, բայց ակնհայտորեն բարեհամբույր երանգ ուներ։
Մարվինը նստեց Բիլլիի կողքին։ Ծանրացած սրտով, և սակայն թաքցնելով իր ընկերոջից, որ տխուր է, նա բարձրացրեց զույգ ձեռքերը և շարունակեց խոսել Հարթավայրերի հնդկացիների նշաններով։ (Շատ ինտելեկտուալ հակումների տեր երիտասարդներ դեռևս անցյալ տարվա սենսացիոն պրոյեկտոֆիլմի՝ «Դաքոթական երկխոսություն» ազգեցության ազդեցության տակ էին՝ գլխավոր դերերում նորահայտ աստղ Բյորն Ռաքրադիշ (Խելահեղ ձի) և Միլովար Սլավովիվովից (Կարմիր ամպ), ֆիլմում բառերը լրիվ փոխարինված էին շարժումներով)։
Կիսակատակ֊կիսալուրջ Մարվինը շարժումներով արտահայտեց սիրտ֊որը֊կոտրված է, ձի֊որը֊թափառում է, արև֊որը֊չի փայլի, լուսին֊որը֊չի կարող֊ծագել։
Նրան ընդհատեց միստր Բայգլոուն՝ Սթենհոուփյան դեղատան տնօրենը։ Միստր Բայգլոուն միջին տարիքի՝ յոթանասուն չորսամյա յոթանասունչորսամյա տղամարդ էր։ Նա արդեն սկսել էր թեթևակի ճաղատանալ և փոր էր գցում՝ դեռևս փոքր, բայց նկատելի։ Այնուհանդերձ, միստր Բայգլոուն սիրում էր իրեն ջահել տղայի տեղ դնել։ Այժմ նա դիմեց Մարվինին.
― Eh, Mijnheer, querenzie tomar la klopje inmensa de la cabeza vefrouvens in forma de ein skoboldash sundae? <ref>Ի՞նչ կասեք, պարոն, կուզեի՞ք ձեր գլխին մի ուժգին, կշտացնող հարված ստանալ հանձին սքոբոլդաշ սանդեի (Հավանաբար հնարովի կերակրատեսակ)։</ref>
Բերեցին սքոբոլդաշ սանդեն։ Մարվինը չնկատեց այն և շարունակեց սիրտը զեղել։
― Mira <ref>Նկատի ունեցիր։</ref> Բիլլի, այդ միտքն ինձ պարուրել է, ինչպես պոլիէթիլենային փրկարար պարան։ Ես մտածում եմ Մարսի, Վեներայի, կամ իսկապես հեռավոր վայրերի մասին ինչպես Ալդեբերանն ու Անթարեսը և… մի խոսքով գլուխս անընդհատ դրանով է լցված։ Կամ Պրոցիոն 5-րդի Խոսող օվկիանոսը, Ալոլա 2֊րդի եռասեռ հոմինոիդները… ինձ թվում է պարզապէս պարզապես կմեռնեմ, եթե չտեսնեմ։
― Անշուշտ,― ասաց նրա ընկերը,― ես էլ կուզեի տեսնել։
Այդ խոսքերը ցնցեցին թե՛ Բիլլին և թե՛ հենց իրեն՝ Մարվինին։ Վերջինս շատ հազվադեպ էր հայհոյում, և Բիլլին հասկացավ, որ նա
ծայրաստիճան նեղսրտված նեղսրտած է, եթե այդպիսի արտահայտություն է գործածում, թեկուզև ծածկագրված։ Իսկ Մարվինը, ասելով այդ,
հասկացավ, որ իր որոշումն անդառնալի է։ Եվ արտահայտելով հոգու եղածը, նա արդեն առաջվա պես չէր վախենում խորհել հաջորդ
քայլի մասին։
Ձայնը կամացուկ ծիծաղեց սեփական փոքրիկ կատակի վրա, իսկ հետ շարունակեց.
― Ուրեմն ի՞նչ ենք ստանում այս ամբողջ շիլաշփոթից։ Մենք, սիրելիներս, ստանում ենք մի տեսակ սիմբիոտիկ հարաբերություն գիտակցության ու մարմնի միջև, թեև միստր գիտակցությունը մի քիչ հակված է պարազիտիզմի։ Եվ այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրը կարող է, տեսկանորեն, առանց մյուսի գոյույուն գոյություն ունենալ։ Համենայն դեպս, խելոք մարդիկ այդպես են կարծում։
Մարվինը սեղմեց «առաջ» ստեղը։
― … և ամբողջ աշխատանքը հնարավոր է դարձնել իմունաձև ռեակցիայի զարմանալի պակասի պատճառով։ Պրակտիկ գիտակցափոխությունը պահանջում է մեխանիկահիպնոտիկ մեթոդիկայի կիրառություն, այդ թվում՝ հարկադիր ռելաքսացիա, գնդասեղային ֆիքսացիա, և գիտակցապոզիտիվ սուբստանցի օգտագործում, օրինակ, Վիլիմիտ՝ որպես նեղ֊ճառագայթային ֆոկուսիչ և ուժեղացուցիչ։ Ետադարձ սնման ծրագրավորումը…
― … Մի անգամ սովորելուց հետո դուք կարող եք գիտակցափոխվել առանց մեխանիկական հարմարանքների, արտաքինն օգտագործեոլվ օգտագործելով որպես ֆոկուս…
Մարվինն անջատեց հանգրագիտարանը և մտածեց տիեզերքի, մոլորակների ու դրանց տարաշխարհիկ բնակիչների մասին։ Նա մտածեց գիտակցափոխության մասին։ Մտածեց՝ վաղը կարող եմ Մարսի վրա լինել։ Վաղը մարսեցի կարող եմ լինել…
― Աստվա՛ծ վկա,― գոչեց նա, ձախ ձեռքի ափը խփելով աջ բռունցքին,― ես կանե՛մ այդ բանը։
Որոշման խորհդրավոր կախարդանքը կարծես վերածնել էր նրան։ Առանց վարանման Մարվինը հանգուստները հագուստները դասավորեց փոքրիկ մի ճամպրուկի մեջ, ծնողներին գրություն թողեց և շտապեց հասնել Նյու Յորթ Յորք թռչող օդանավին։
==ԳԼՈՒԽ 3==