Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 4 բայտ, 12:18, 19 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 16 */
Այժմ Մարվինը հիշեց, որ միստր Բլանդըրսն իրեն նախազգուշացրել է այդ երևույթի կապակցությամբ։ Մետաֆորային դեֆորմացիան՝ միջաստղային ճանապարհորդությունների այդ հիվանդությունը, հանկարծակի և առանց զգուշացման համակել էր նրան։
Մարվինը գիտեր, որ դա վտանգավոր է, սակայն միակ զգացումը թեթևակի զարմանքն էր։ Նրա զգայությունները համընկնում էին ընկալությունների հետ, քանի որ չգիտակցված փոփոխությունը չգացված չզգացված փոփոխություն է։
― Ե՞րբ,― հարցրեց նա,― ես կսկսեմ տեսնել իրերն այնպես, ինչպես կան։
― Էհ, բախտի բան է, եթե թուղթը բաժանել են, պետք է խաղաս, հիմա հո դրա համար ամբողջ գիշեր այստեղ չե՞նք կանգնի։ Ո՞վ ես դու, օտարական, ասա ինձ ու այդքան բան։
― Ես,― ինքնագոհությամբ ասաց կովբոյ֊թափառաշրջիկը,― նա եմ, առանց որի քո երկխոսությունն անհանր անհնար կլիներ։ Ես անձնավորված անհրաժեշտություն եմ, առանց ինձ դու ստիպված կլինեիր ինքդ հիշել մետաֆորային դեֆորմացիայի տեսությունը, ինչն ըստ իս քեզ դժվար թե հաջողվեր։ Մի քիչ փող տուր, շարունակեմ։
― Այդպես գնչուներն են խոսում,― արգահատանքով ասաց Մարվինը։
― Ինքդ պիտի փաթաթես,― ասաց Մարվինը, Բուլլ Դարհամ թութունի քիսան մեկնելով։ Նա մի րոպե ուշադիր դիտեց իր ընկերոջը, հետո ասաց․― Տեսքից քոսոտի մեկն ես, կիսով չափ էշ ու կիսով չափ բորենի։ Բայց ես երևի քո հետ գամ, ինչ էլ որ լինես։
― Բրա՛վո,― լրջորդն լրջորեն ասաց կովբոյ֊թափառաշրջիկը,― լեզվական ու տեքստային փոփոխությունները հաղթահարում ես նույնքան վստահ, որքան կապիկը կհաղթահարեր բանանի կեղևները։
― Շատ շքեղ լեզվող ես խոսում,― ասաց Մարվինը։― Հիմա ի՞նչ ենք անելու, պրո՛ֆ։
― Պիտի դիմենք,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը,― դեպի մոտակա վատահամբավ սալունը։
― Յիփի՛<ref>Ցնծության բացականչություն։</ref>,― ասաց Մարվինը և ծնկները ծալելով ներս մտավ սալունի չղջիկի փևերի թևերի ձև ունեցող դռնով։
Մտնելուն պես իգական սեռի մի ներկայացուցիչ կպավ Մարվինի թևից։ Նա ալ էլ բարելյեֆային ժպիտով նայեց Մարվինին։ Կնոջ քնկոտ աչքերը ներկված էին՝ զվարթություն արտահայտելով, թառամած դեմքին ստու սուտ կենդանության հիերոգլիֆներ էին նկարած։
― Վերև գնանք, փիսի՛կ,― գոչեց զարհորելի զարհուրելի վհուկը։― Ուրախ ժամանակ կանցկացնենք։
― Զարմանալի է,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը։― Սովորությունը կանխորոշել է այս տիկնոջ դիմակը, պահանջելով, որ հաճույք վաճառողը ձևացնի, թե ինքն էլ հաճույք է զգում։ Ծանր պահանջ է դա, իմ բարեկամներ, պահանջ՝ որը չի դրվում ոչ մի այլ գործով զբաղվողի վրա։ Օրինակ՝ ձնկավաճառին թույլ է տրվում տառեխից խորշել, բանջարեղեն ծախողը կարող է զզվել շաղգամից և նույնիսկ լրագրավաճառ տղան իրավունք ունի անգրագետ լինել։ Մինչդեռ իսկ սրբերը պարտավոր չեն հաճույք զգալ իրենց մարտիրոսություններից։ Միայն խեղճուկրակ հաճույք վաճառողները, Տանտալուսի <ref>Լիդիական արքա, Զևսի որդին։ Ի հատուցումն աստածվների հանդեպ գործած մեղքի դատապարտվել էր հավիտենական պատժի Հադեսի մոտ՝ մեռածների աշխարհում։ Նա մինչև ծնոտը կանգնած էր ջրի մեջ, բայց հենց փորձում էր ծարավը հագեցնել, ջուրը ցամաքում էր։ Քամին քշում֊հեռացնում էր գլխավերևում կախված մրգերը, երբ Տանտալուսը փորձում էր քաղել։ Միաժամանակ, մի հսկա քար ամեն րոպե սպառնում էր ջախջախել նրան։</ref> նման, պետք է հավերժ սպասեն խնջույքին, որը չի լինելու։
― Եվ այսպիսով,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը,― մենք գործ ունենք կանացի բնության չմտածված ու վայրի պոռթկումի հետ, որին համեմատած մեր տղամարդկային կրքերը պարզապես մանկական խաղալիք են թվում։
― Արի՛,― գոռում էր հարպիան<ref>Թռչնակերպ կին֊հրեշներ։ Զևսը հարպիաներին ուղարկել էր պատժելու թրակիացիների արքա Ֆինեուսին՝ նրանք պարբերաբար խլում էին արքայի կերակուրը։ Երկու արգոնավորներ՝ Հյուսիսային քամու որդեիներ որդիներ Զեթեսը և Գալաիսը, որոնք նույնպես թևեր ունեին, փրկեցին Ֆինեուսին՝ հարպիաներին հետապնդելով։</ref>, հաղթանդամ մարմինը կեղծ կրքից ցնցելով, առավել ևս ահավոր, քանզի այդ կիրքն իսկական էր։― Վերև՛։ Դեպի անկողի՛ն,― ճչում էր նա, մոնղոլական դատարկ բեռնապարկի չափի ու պարունակության կուրծքը Մարվինին սեղմելով։― Գնանք, քեզ լավ բանե՛ր ցույց կտամ,― բղավում էր նա, Մարվինին փաթաթելով ծանր սպիտակ ոտքը՝ կեղտոտ և երակները լայնացած։― Երբ իմ հետ ժամանակ անցկացնես,― ոռնում էր նա,― այն ժամանակ կհասկանաս ինչն ինչոց է։― Եվ նա վավաշոտաբար Մավինին Մարվինին քսեց իր արտաքին սեռական օրգանները՝ պինդ ու զրահապատ, ինչպես տիրանոզավրի ճակատ։
― Ը՜, շատ շնորհակալ եմ,― ասաց Մարվինը,― բայց այս րոպեին այնքան էլ․․․
― Այո, ասա որ ձեռ չգցի։ Այս ի՞նչ բան է, մարդ չի կարող նույնիսկ տնից երեկոյան դուրս գալ զբոսնելու, անպայման մի խայտառակ միջապդեպ կլինի․․․
― Լաց մի լինի, ի սեր աստծո, լավ լաց մի լինի,― ասաց կովբոյ֊թափառաշրջիկը։― Գիտես, որ տանել չեմ կարող, երբ լաց ես լինում։
― Ես չեմ լալիս,― ֆսֆսացրեց Մարվինը։― ՈՒղղակի ափսոսս է գալիս վերնաշապիկս, որը նա պատռեց։ Քո՛ նվերը։