Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 166 074 բայտ, 10:43, 13 Դեկտեմբերի 2015
|աղբյուր = [[«Մտքի բուրմունքը»]]
}}
[[CategoryԿատեգորիա: Արձակ]][[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
==Գլուխ 1==
Եվ ահա նրանք վերջապես միացան՝ աստղերի ու մոլորակների միջև ճամփորդելուց հոգնած Կետին, որին բերել էր Հայտնաբերման կետի մոգական ձգողությունը, և Մարվինը՝ ջահել, ուժեղ, արևակեզ, բարեհոգի դեմքին զուսպ, պայծառ ժպիտ, Մարվինը, որը երիտասարդական հանդգնությամբ ու ինքնավստահությամբ ընդունել էր ծեր ու խառնիճաղանջ տիեզերքի մարտահրավերը, կանգնած Կետիի կողքին՝ տարիքով իրենից փոքր, և սակայն անհամեմատ մեծ իր կանացի բնածին բնազդային իմաստությամբ, քնքուշ Կետին, որի չքնաղ մուգ աչքերի մեջ վաղուցվա վշտի արձագանք կար, սպասումի տխրության անորսալի ստվեր, տխրություն, որի մասին Մարվինը չգիտեր, այլ գիտեր միայն, որ ամբողջ սրտով անհաղթահարելիորեն տենչում է պաշտպանել ու փայփայել այդ արտաքուստ փխրուն աղջկան, որն ինչ֊որ գաղտնիք ուներ, որ չէր կարող հայտնել ու վերջապես եկել էր իր՝ Մարվինի մոտ, մարդու մոտ, որը ոչ մի գաղտնիք չուներ, որ կարողանար հայտնել։
Նրանց երջակնությունն անկատար էր և վսեմ։ Մարվինի քթի ռումբը տկտկում էր, հաշվելով ճակատագրի անողորմ վայրկյանները՝ նրանց սիրո պարի համար որպես ռիթմ ծառայելով։ Բայց մռայլ կանխորոշվածության զգացումը նարնց նրանց ճակատագրերին ստիպեց միանալ և նրանց հարաբերություններին նրբագեղ իմաստ հաղորդեց։
Մարվինը լուսաբացի ցողից ջրվեժներ էր ստեղծում Կետիի համար, իսկ կարկաչուն առվակի գույնզգույն խճաքարերից՝ վզնոց, զմրուխտներից ավելի գեղեցիկ, մարգարիտներից ավելի տխուր։ Կետին որսւոմէր որսում էր Մարվինին մետաքսե մազերից հյուսված ցանցով, հետո քաշում նրան վար, վար, դեպի խորունկ լուռ ջրերը, մոռացությունիցէլ մոռացությունից էլ այն կողմ։ Մարվինը Կետիին ցույց էր տալիս սառած աստղերն ու հալած արևը, Կետին Մարվինին տալիս էր երկար, միահյուսված ստվերներն ու սև թավիշի հնչյունները։ Մարվինը ձեռքերը երկարում էր դեպի նա և շոշափում մամուռը, խոտը, դարավոր ծառերը, ծիածանագույն լեռները․ Կետիի մատները, վեր ձգվելով, կպչում էին հին մոլորակներին և արծաթավուն լուսնալույսին,գիսաստղերի փայլին ու արևների տարրալուծվող աղաղակին։
Նրանք խաղում էին խաղեր, որոնցում Մարվինը մեռնում էր, իսկ Կետիին՝ ծերանում, ի սեր այն բանի, որ նորից շռնդալից ուրախ վերածնվեն։ Սիրո միջոցով մասնատում էին ժամանակը, հետո կրկին միացնում֊դարձնում ավելի երկար, լավ, դանդաղ։ Խաղալիքներ էին հնարում սարերից, դաշտերից, հովիտներից։ Նրանց սրտերը փայլձլում փայլփլում էին ճոխ մորթների մորթիների պես։
Նրանք սիրեկաններ էին և բացի սիրուց ոչինչ չէին ըմբռնում։ Բայց կային նրանց ատողներ։ Փտած ծառակոճղերը, անպտուղ արծիվները, հոտած ջրափոսերը, այս բոլորը զայրանում էին նրանց երջանկության վրա։ Եվ փոփոխությունների որոշ անհետաձգելիություններ հաշվի չէին առնում նրանց ցանկությունները, անտարբեր էին մարդկային մտադրությունների հանդեպ և շարունակում էին իրենց գործը՝ տիեզեքրը կործանելը։ Եզրակացությունները, որոնք չէին ուզում փոխվել, հլու հնազանդվում էին ոսկորների վրա փորած, արյան վրա գրված, մաշկի ներսի կողմում դաջված հինավուրց հրահանգներին։
― Ավա՜ղ, սինյոր, մենք տեսել չենք այդ կին, ոչ այժմ, ոչ էլ երբևէ մեր կյանքում։
Մարվինն իրեն տիրապետեց ու սկսեց կապակցված նկարագրել, մինչև ի վերջո մի ճանապարհ նորոգողի հանդիպեց, որը Կետիին նման աղջիկ էր տեսել մեծ ավտոմեքենայի մեջ՝ մի ցմփոր, սիգարը բերնին բերանին մարդու կողքին։ Նրանք դեպի արևմուտք էին մեկնել։ Իսկ մի ծխնելույզ մաքրող տեսել էր, թե ինչպես է նա քաղաքից հեռանում՝ ձեռքին իր փոքրիկ կապտաոսկեգույն պայուսակը։ Կետին վստահ քայլելիս էր եղել։ Նա ետ չէր նայել։
Հետո բենզոկայանի մի աշխատող արագ խզմզած երկտող տվեց Մարվինին, որտեղ Կետին գրել էր․
Երկտողի մնացած մասը, որ ծածկագրել էր վիշտը, անհասանելի էր մարդկային վերլուծությանը։
Մարվինի զգացումները ձկնկուլի առավոտյան թռիչքի պես աննկարագրելի էին ու անպատմելի։ Բավակա Բավական է ասել, որ նա մտածում էր ինքնասպանության մասին, բայց որոշեց չանել չափից դուրս անլուրջ այդ քայլը։
Ոչինչ չէր օգնում։ Հարբելը միայն մելամաղձոտություն էր առաջացնում, իսկ աշխարհիկ կյանքից հրաժարվելը թվում էր ոչ ավել, քան կամակոր մանկան քայլ։ Թատերական կեցվածքները, որ Մարվինը կարող էր այդ պահին ընդունել, հարմար չէին, ուստի նա որոշեց կեցվածք չընդունել։ Առանց մի կաթիլ արցունք թափելու, Մարվինը կենդանի դիակի պես անց էր կենում օրերի ու գիշերների միջով։ Նա քայլում էր, խոսում, մինչև իսկ ժպտում։ Անթերի քաղաքավարի էր։ Սակայն նրա թանկագին ընկեր Վալդեզին թվում էր, թե իսկական Մարվինն անհետացել է վշտի ակնթարթային պայթյունի մեջ, իսկ փոխարենը մնացել է տղամարդու մի խղճուկ կրկնօրինակ։ Մարվինը չկար, կար հետապնդվող մի գազան, որը բանական էակի նմանվելու իր սին փորձերով թվում է ուր որ է պետք է լարումից պայթեր։
Վալդեզը մոլորվել էր, շվարել։ Երբեք Որոնումների խորամանկ վարպետն այդպիսի դժվար դեպքի չէր պատահել։ Հուսահատ ջանքեր գործադրելով, նա փորձում էր ընկերոջը դուրս բերել կենդանի մահվան վիճակից։
Սկզբից նա փորձեց ընկերոջ վրա ազդել կերեկցանքի կարեկցանքի միջոցով։
― Շատ լավ գիտեմ, թե ինչ ես զգում, իմ անբախտ ընկեր, քանզի երբ շատ ջահել էի, ինձ հետ էլ մի անգամ նման բան եղավ և պարզվեց․․․
Մարվինը ոչինչ չէր կարծում։ Հոգու արիությունը չկորցնելով, Վալդեզը փորձեց ընկերոջն աշխուժացնել իր անձի հանդեպ խղճահարություն առաջացնելով։
― Է՛հ, Մարվին, տղա՛ս, բժիշկները նայեցին մաշկիս վրայի այս ցանին և ասացին, որհամավարակ որ համավարակ իմպետիգո ունեմ։ Ինձ տասներկու ժամ տվեցին, որից հետո հավաքում եմ իմ չիփերը և սեղանի մոտ տեղ եմ բացում ուրիշ խաղացողի համար<ref>Խոսքը գնում է «փոկեր» թղթախաղի մասին։</ref>։ Բայց այդ վերջին տասներկու ժամում կուզեի, որ․․․ Ոչ մի արդյունք։ Վալդեզը փորձեց ընկերոջ վրա գյուղացիական փիլիսոփայությամբ ազդել․ ― Ամենաիմաստուն մարդիկ հասարակ գյուղացիներն են։ Գիտե՞ս, թե ինչ են ասում նրանք։ Նրանց ասում են, որ կոտրված դանակից լավ ձեռնափայտ դուրս չի գա։ Պետք է միտքդ պահես այդ բանը, Մարվին․․․ Սակայն մտացրիվ Մարվինը մտքում չպահեց այդ բանը։ Վալդեզը դիմեց Հիպերստրասիական էթիկային, ըստ Տիմոմախեական ձեռագրերի։ ― Ուրեմն, դու քեզ վիրավորված ես համարում, այնպես չէ՞։ Բայց հաշվի առ․ մարդու անձը սրբազան է ու եզակի և արտաքին ազդեցությունների ենթակա չէ։ Հետևաբար, Վիրավորվում է միայն Վերքը և դա, լինելով Անձի համար կողմնակի և ընկալումից դուրս, Ցավի համար պատճառ չի հանդիսանում։ Այդ փաստարկն էլ չազդեց Մարվինի վրա։ Վալդեզն անցավ հոգեբանության։ ― Սիրեցյալի կորուստն, ըստ Սթայնմետցերի, կղկղանքային Ես֊ի կորստյան ծիսային կրկնությունն Է։ Հետևաբար, որքան էլ զվարճալի է, երբ մեզ թվում է, թե սգում ենք հեռացած սիրելիին, իրականում ողբում ենք մեր կղկղանքների անդառնալի կորուստը։ Բայց դա էլ չհանեց Մարվինին խոր թմրությունից։ Բոլոր մարդկային արժեքներից նրա մելամաղձոտ խորթացումը, թվում է, անդառնալի էր։Այդ տպավորությունն ուժեղացավ, երբ մի գեղեցիկ օր նրա քթի օղը դադարեց տկտկալ։ Դա ամենևին էլ ռումբ չէր եղել, պարզապես Մարդուք Կրասի ընտրողները զգուշացրել էին նրան։ Եվ այսպիսով, Մարվինին այլևս գլուխը կորցնելու անմիջական վտանգ չէր սպառնում։ Բայց նույնիսկ բախտի այդ փայլատակումը չբարձրացրեց նրա գորշ ռոբոտային տրամադրությունը։ Շատ անտարբեր, Մարվինն իր փրկության փաստն ընդունեց այնպես, ինչպես մի ուրիշը կվերաբերվեր ամպի ետևից արևի դուրս գալուն։ Ոչ մի բան չէր ազդում նրա վրա։ Եվ նույնիսկ համբերատար Վալդեզն ի վերջո ստիպված էր նշել․ ― Մարվին, ա՛յ թե հաստագլուխն ես։ Մարվինը շարունակում էր տխրել։ Եվ Վալդեզին ու Սան Ռամոյի բարեսիրտ բնակիչներին թվում էր, որ այդ մարդն այլևս կորած է։ Եվ սակայն, որքան քիչ գիտենք մարդկային բանականության շրջադարձողների մասին։ Քանզի հաջորդ իսկ օրը, հակառակ բոլոր սպասումների, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը վերջապես Մարվինին հանեց թմրությունից և անսպասելիորեն լայն բացեցտրտմության դարպասները, որոնց ետևում նա թաքնվել էր։ Ընդամենը մի իրադարձություն (թեև իր հերթին այդ իրադարձությունը հետևանքայն կապերի մի նոր շղթայի սկիզբը հանդիսացավ, տիեզերական անհաշիվ դրամաներից մեկի առաջին պատկերը)։ Բավական անհեթեթորեն, ամեն ինչ սկսվեց ժամը հարցնելու։ ==Գլուխ 24== Դեպքը տեղի ունեցավ Պլացա դե լոս Մուերտոսի հյուսիսային մասում, երեկոյան զբոսանքից քիչ անց, թռչունների առավոտյան երգեցողությունից ուղիղ տասնհինգ րոպե առաջ։ Մարվինն իր սովորության համաձայն քայլում էր․ նա անցավ Ժոզե Գրիմուչիոյի արձանի կողքով, հասավ տասնհինգերորդ դարում կառուցված անագե ցանկապարսպին, որտեղ շարք֊շարք նստած էին կոշիկ մաքրողները, և դիմեց դեպի մռայլ փոքրիկ զբոսայգու արևելյան մասում ծվարած Սան Բրիոսկի շատրվանը։ Նա արդեն հասել էր Միսբեգոթենի դամբարանին, երբ մի մարդ հայտնվեց ճամփին և տիրականորեն բարձրացրեց ձեռքը։  ― Հազար ներողություն,― ասաց մարդը։― Ձեր միայնության այս կամայական ընդհատումն ինձ ցավ է պատճառում, իսկ ձեզ, գուցե, վիրավորանք, և այնուհանդերձ պարտավորված եմ հարցնել, թե արդյոք պատահաբար չէի՞ք կարող ինձ ասել ճշգրիտ ժամը։  Բավական անվնաս խնդրանք․․․ անվնաս արտաքուստ։ Մինչդեռ այդ մարդու տեսքն առանձնահատուկ երանգ էր հաղորդում նրա առօրեական խոսքերին։ Նա միջահասակ էր ու նվազամարմին, հնաոճ բեղերով՝ այդպիսի բեղեր կարելի էր տեսնել Գրիերի «Մորքավիո Ռեդոնդո արքա» դիմանկարում։ Հագուստը ծվեն֊ծվեն էր եղած, բայց շատ մաքուր էր և խնամքով արդուկված, իսկ ճաքճքված կոշիկները փայլեցված էին։ Աջ ցուցամատին նախշազարդ կնիքով ծանր մատանի կար։ Նա հրամայելու սովոր մարդու սառն, արծվային աչքեր ուներ։ Ժամանակի մասին նրա հարցը զարմանք չէր առաջացնի, եթե չլիներ հրապարակի մեծ ժամացույցը, որն ամենաշատը երեք րոպե էր սխալվում։ Նայելով կոճի ժամացույցին, Մարվինն իրեն միշտ հատուկ քաղաքավարությամբ պատասխանեց, որ մեկն անց է հինգ րոպե։ ― Շնորհակալ եմ, սըր, դուք ինձ մեծապես պարտավորեցրիք,― ասաց մարդը։― Արդեն անց հի՞նգ։ Ժամանակը խժռում է մեզ՝ թշվառ մահկանացուներիս, միայն մի դառը հուշ թողնելով։ Մարվինը գլխով արեց․ ― Եվ այդուհանդերձ այդ աննկարագրելի ու անորսալի, չնչին քանակությունը,― ասաց նա,― որ կոչվում է ժամանակ, մեր միակ իսկական հարստությունն է։ Մարդը գլխով արեց, ասես Մարվինը մի խորիմաստ բան էր ասել, այլ ոչ թե պարզապես ծեծված քաղաքավարական պատասխան տվել։ Նա խոր գլուխ տվեց (այնպես, ինչպես կանեին առաջներում, այլ ոչ թե մեր պլեբեյական ժամանակներում)։ Այդ շարժումն անելիս հավասարակշռությունը կորցրեց և կընկներ, եթե Մարվինը ամուր չբռներ ու ոտքի չկանգնեցներ նրան։ ― Մեծապես շնորհակալ եմ,― ասաց օտարականը, մի պահ անգամ ինքնատիրապետումը <ref>Բառախաղ է։ Անգլերեն poiso բառը միաժամանակ նշանակում է և՛ ինքնատիրապետում և՛ հավասարակշռություն։</ref> չկորցնելով։― Դուք լավ եք բռնում և՛ մարդկանց, և՛ ժամանակը։ Այդ ասելով նա կտրուկ շրջվեց և գնաց֊խառնվեց ամբոխին։ Մարվինը, թեթևակի շփոթված, նայում էր, թե ինչպես է անծանոթը հեռանում։ Ինչ֊որ բան այդ մարդու մեջ ճիշտ չէր թվում։ Գուցե բեղերը՝ բացահայտորեն կեղծ, կամ մատիտով թավացրած հոնքերը, կամ ձախ այտի արհեստական գորտնուկը․ կամ գուցե պատճառը կոշիկներն էին, որոնք երեք մատնաչափ ավելացրել էին անծանոթի հասակը, կամ թիկնոցը, որ կոչված էր լայնացնելու բնականից նեղ ուսերը։ Ինչևէ, Մարվինը տարակուսած էր, բայց չէր շտապում կասկածել, քանզի այդ մարդու սնապարծության ետևում ուրախ ու ամուր ոգի էր նշմարվում, որն անհնար էր մթագնել<ref>Կրկին բառախաղ․ discount բառը միաժամանակ նշանակում է մթագնել և հաշվի չառնել։</ref>։ Մարվինն այդ մասին էր խորհում, երբ պատահաբար հայացք նետեց իր աջ ձեռքին։ Ավելի մոտիկից նայելով, ափի մեջ մի թղթի կտոր գտավ։ Թուղթն, անտարակույս, ձեռի մեջ ինչ֊որ մեկի օգնությամբ էր հայտնվել։ Մարվինը հասկացավ, որ թիկնոցավոր օտարականը հավանաբար սայթաքելիս թուղթն իր ափի մեջ էր խցկել (այժմ, իհարկե, պարզ էր՝ ոչ թե սայթաքելիս, այլ ձևացնելիս, որ սայթաքում է)։ Այդ փաստը միանգամայն այլ լույսի տակ ցույց տվեց հենց նոր տեղի ունեցած իրադարձությունը։ Թեթևակի կնճռոտվելով, Մարվինը բացեց թուղթը և կարդաց․  «Եթե պարոնը հաճի լսել մի բան, որ հետաքրքիր է ու օգտակար թե՛ իր և թե՛ տիեզերքի համար, մի բան, որի կարևորությունը թե՛ անմիջապես ներկայում և թե՛ հեռավոր ապագայում հանարվոր չէ մանրամասն շարադրել սույն երկտողում ակներև ու խիստ հիմնավոր պատճառներով, սակայն յուր ժամանակին կպատմվի հետաքրքրությունների ու բարոյական պատկերացումների ընդհանրությունների պայմաններում, այդ դեպքում թող պարոնը ժամը իննին հաճի գալ Կախաղան հանվածի պանդոկը, թող նստի ձախակողմյան անկյունի սեղանի մոտ՝ զույգ էմբրոշյուների կողքին, կոճկամերում սպիտակ կոկոն վարդ ունենա, իսկ աջ ձեռքում՝ Diario de Celsus ամսագրի (քառաստղային հրատարակություն) մի օրինակ, և թող աջ ձեռքի ճկույթով կտկտացնի սեղանին, առանց որոշակի ռիթմի։ Եթե կատարեքն այդ հրահանգները, մեկը կմոտենա ձեզ և կհայտնի այն, ինչ մենք համոզված ենք, դուք կուզեիք լսել։ Ձեր լավը կամեցող»։ Մարվինը երկար խորհեց երկտողի գաղտնի իմաստի մասին։ Նա զգում էր, որ փոխկապակցված կյանքերի և պրոբլեմների մի խումբ, մինչ այդ իրեն անծանոթ, կտրել է իր ճանապարհը։ Բայց հիմա եկել էր ընտրելու պահը։ Ուզո՞ւմ էր արդյոք ինքը խառնվել ինչ֊որ դավադրությունների, որքան էլ բազմախոստում լինեին։ Ավելի լավ չէ՞ր հեռու մնալ և միայնակ ուղի հարթել մետաֆորային դեֆորմացիաների այդ աշխարհում։ Գուցե․․․ այնուհանդերձ, պատահարը հետաքրքրել էր Մարվինին և խոստանում էր շեղել մտքերը, օգնել, որ մոռանա Կետիի կորստյան ցավը։ (Գործողությունն ամոքում է, մինչդեռ հայեցողությունն ի վերջո վերածվում է ամենաուղղակի մասնակցության, ուստի մարդիկ խուսափում են այդ երկրորդից)։ Մարվինը հետևեց խորհրդավոր անծանոթի հրահանգներին։ Գնեց մի օրինակ Diario de Celsus (քառաստղային հրատարակություն) և կոճկամերում սպիտակ կոկոն վարդ ամրացրեց։ Ուղիղ ժամը իննին գնաց Կախաղան հանվածի պանդոկը և նստեց հեռավոր ձախակողմյան անկյունի սեղանի մոտ, զույգ էմբրոշյուրների կողքին։ Նրա սիրտն արագ խփում էր և դա այնքան էլ տհաճ չէր։ ==Գլուխ 25== Կախաղան հանվածի պանդոկը կոպիտ ու հասարակ, սակայն ուրախ տեղ էր։ Հաճախորդները մեծ մասամբ ցածր խավերի բարեհոգի ներկայացուցիչներ էին։ Հաղթանդամ ձկնավաճառները բղավելով խմիչք էին պատվիրում, ինչ֊որ ագիտատորներ տաքացած գոռգոռում էին՝ հայհոյելով պետությանը, իսկ ուժեղ, մկանուտ դարբիններն աղմուկով լռեցնում էին նրանց։ Հսկայական բուխարիում խորովվում էր վեցոտանի կոկորդոսիանը, կողքը կանգնած խոհարարն ախորժելիորեն ճրթճրթացող մսի վրա մեղրաջուր էր լցնում։ Մի ջութակահար բարձրացել էր սեղանին և ժիգա<ref>Հինավուրց անգլիական պար։</ref> էր նվագում։ Նրա փայտե ոտքը կրկներգի հետ ուրախ տակտ էր խփում։ Կոպերը թանկարժեք քարերով զարդարած ինչ֊որ պոռնիկ ինքնախղճահարված հեկեկում էր անկույնում՝ հարբածի առատ արտասունքեր թափելով։ Օծանելիքի հոտ արձակող մի շքեղ հագնված դենդի<ref>Ազնվատոհմիկ պարոն, նաև պճնամոլ։</ref> մետաքսե թաշկինակով սրբեց քիթը և արհամարհանքով մետաղադրամ նետեց պարան քաշող ըմբիշներին։ Ձախ կողմի ընդհանուր սեղանի մոտ ինչ֊որ կոշիկ մաքրող ուզեց պնակից մի կտոր ոսկրոտ միս վերցնել, երբ ռիիսմանի դաշույնը ծակեց֊մեխեց նրա ձեռքը սեղանաին։ Ռիիսմանի այդ սխրանքը սեղանակիցներն ընդունեցին հրճվանքով։ ― Բարի ողջուն, սըր, ի՞նչ կկամենայիք խմել։ Մարվինը գլուխը բարձրացրեց և մի կարմրաթուշ ու լայնակուրծք մատուցողուհի տեսավ, որը սպասում էր պատվերի։ ― Մեղրաջուր, և դա բավ կլինի,― կամաց ասաց Մարվինը։ ― Անմիջապես կբերեմ,― պատասխանեց աղջիկը։ Նա կռացավ, որպեսզի գուլպայի կապիչն ուղղի և շշնջաց Մարվինին․ ― Ազնվազարմ սըր, զգոն եղեք այս պանդոկում, որը ճշմարիտն ասած ձեզ նման երիտասարդ ջենտլմենին այնքան էլ վայել տեղ չէ։ ― Շնորհակալ եմ զգուշացման համար,― պատասխանեց Մարվինը։― Սակայն եթե բանը հասնի անախորժությունների, հուսով եմ հոխորտանք չի լինի, թե ասեմ, որ այնքան էլ չեմ խեղճանա։ ― Ա՜խ, դուք չգիտեք, թե ում հետ գործ ունեք,― ասաց աղջիկը և հապճեպ հեռացավ, քանզի մի հաղթահասակ պարոն, ամբողջովին սև հագած, մոտեցել էր Մարվինի սեղանին։ ― Ամենակարողի քաղցր ու արյունոտ վերքե՛րը վկա, չեմ հասկանում, այս ի՞նչ է տեղի ունենում,― բղավեց անծանոթը։ Լռություն տիրեց պանդոկում։ Մարվինն անվրդով նայեց անծանոթին, նրա հզոր կրծքավանդակին ու անսովոր հաղթ թիկունքին և միանգամից ճանաչեց «Սև Դենիսին», ինչպես նրան անվանում էին մարդիկ։ Եվ հիշեց, որ նա հայտնի կռվազան է, գլխից ձեռք քաշած մեկը, հռչակավոր ջարդարար ու թալանչի։ Մարվինը ձևացրեց, թե չի նկատում քրտնահոտ արձակող այդ նոր հարևանին։ Նա մի հովհար վերցրեց ու մեղմ թափահարեց քթի մոտ։ Պանդոկում հավաքվածները միանգամից աշխուժացան։ Սև Դենիսը կես քայլ առաջ եկավ։ Նրա թևի մկանները երկունքի մեջ գտնվող կոբրայի պես ցնցվեցին, երբ ձեռքը տարավ սուսերի երկարավուն կոթին։ ― Զույգ աչքերով կուրանամ, թե սո՛ւտ եմ ասում,― գոռաց Սև Դենիսը,― ինձ թվում է մեր մեջ մի մարդ կա, որը շատ է նման թագավորական լրտեսի։ Մարվինը ենթադրեց, որ նա ուզում է կռիվ հրահրել։ Ուստի չլսելու տվեց կծու դիտողությունը և սկսեց խարտոցիկով եղունգները փայլեցնել։ ― Թող ինձ մեջտեղից կիսեն ու մեջքիս շուրջը աղիքներիցս գոտի՛ սարքեն, եթե սխալվում եմ,― գոչեց Սև Դենիսը,― ինձ թվում է, որ ոմն այսպես կոչված ջենտլմեն հեչ էլ ջենտլմեն չի, քանի որ չի լսում, երբ մի ուրիշ ջենտլմեն է խոսում իր հետ։ Բայց գուցե ողորմած պարոնը խուլ է, այդ դեպքում ես դա կպարզեմ նրա ձախ ականջն ուսումնասիրելով․․․ տանը, երբ ազատ ժամանակ կունենամ։ ― Դուք ի՞նձ էիք դիմում,― կասկածելի մեղմ ձայնով հարցրեց Մարվինը։ ― Իհարկե ձեզ,― ասաց Սև Դենիսը։― Քանզի հանկարծ զգացի, որ ձեր դեմքը դուրս չի գալիս։ ― Իրո՞ք,― շշնջաց Մարվինը։ ― Այո՛,― որոտաց Սև Դենիսը։― Ոչ էլ առավել ևս հավանում եմ ձեր շարժուձևերը, կամ ձեր օծանելիքի գարշահոտությունը, կամ ձեր ոտքի չափը, կամ ձեռքի ձևը։ Մարվինի աչքերը նեղացան։ Պահը լի էր մահացու լարվածությամբ․ չէր լսվում ոչ մի ձայն, բացի Սև Դենիսի ծանր շնչառությունից։ Ապա, մինչ Մարվինը կհասցներ պատասխանել, մի մարդ վազելով մոտեցավ Սև Դենիսին։ Դա մի գունատ կուզիկ էր, երկար սպիտակ մորուքով, հասակը ոչ ավել, քան երեք ոտնաչափ․ նա հազիվ էր քարշ տալիս մի ոտքը, որի թաթն այլանդակված էր։ ― Սպասի՛ր, Սև Դենիս,― ասաց կուզիկը։― Ջենտլմենին սազական չէ արյուն թափել սուրբ Օրիգենի տոնի նախօրեին։ Ամոթ, հազա՛ր ամոթ։ ― Ես արյուն կթափեմ, երբ սիրտս կուզի, սուրբ Կարմիր սարի խոցե՛րը վկա,― հանդգնորեն գոռաց ջարդարարը։ ― Ճի՛շտ է, դո՛ւրս թափի դրա աղիքները,― բղավեց մի թուլակազմ երկարաքիթ մարդ, կկոցնելով կապույտ աչքը և թարթելով մյուս՝ շագանակագույնը աչքը։ ― Ճի՛շտ է, դո՛ւրս թափի,― աղաղակեցին տասնյակ այլ ձայներ։ ― Պարոնայք, խնդրում եմ,― ասաց գեր պանդոկպանը, ձեռքերը կոտրատելով։ ― Ախր ձեզ ի՞նչ է արել,― ասաց փնթի բուֆետապանուհին, նրա ձեռքի բաժականերով սկուտեղը դողից ցնցվում էր։ ― Թո՛ղ այդ պճնամոլին, թույլ տուր իր համար խմի,― բերանի փսլինքները վազեցնելով, ասաց կուզիկը և ամբողջ ուժով քաշեց Սև Դենիսի թևքը։ ― Թո՛ղ ինձ, սապատավո՛ր,― գոչեց Սև Դենիսը և խփեց կռանի մեծության աջ ձեռքով։ Հարվածը կպավ կուզիկի ուղիղ կրծքին և այնքան ուժեղ էր, որ վերջինս թռավ սենյակով մինչև մուտքի մոտի սեղանը և թափով կպավ պահարանին։ Կոտրվող բաժակների ձայն լսվեց։ ― Դե արի՛, հանդերձյալ կյանքի քմայքները վկա,― ասաց հաղթանդամ կռվազանը, շրջվելով դեպի Մարվինը։ Մարվինը հանգիստ շարունակեց հով անել և ավելի խոր նստեց աթոռին․ հանգիստ, բայց բիբերն առաջվա պես նեղ։ Ուշադիր դիտողը կնկատեր նրա ազդրերի թույլ սպասողական դողը և դաստակների հազիվ նկատելի լարվածությունը։ Այժմ Մարվինը բարեհաճեց նկատել իրենց անհանգստացնողին։ ― Դեռ այստե՞ղ եք,― տեղեկացավ նա։― Լսեք, ձեր պնդերեսությունը հոգնեցուցիչ է դառնում ականջի համար և ձանձրացուցիչ՝ տեսողության։ ― Այո՞,― գոռաց Սև Դենիսը։ ― Այո,― հեգնանքով պատասխանեց Մարվինը։― Անազնիվ մարդիկ շատ են սիրում, երբ իրենց մի բանը երկու անգամ են ասում, ինձ, սակայն, դա հաճույք չի պատճառում։ Ուստի բարի եղեք, երիտասարդ, ձեր տաքացած լեշը մի կողմ քաշել ու գնալ, քանի ես այն չեմ սառեցրել այնպիսի մի արյունառությամբ, որին ամենալավ վիրաբույժը կնախանձի։ Այդ զուսպ, սակայն մահացու վիրավորանքից Սև Դենիսի բերանը բաց մնաց։ Հետո, իր հսկա մարմնին անհամապատասխան արագ, նա դուրս քաշեց սուսերը և այնպիսի ուժով վար բերեց, որ ծանր կողնե սեղանը երկու կես եղավ և նույնը կլիներ Մարվինի հետ, եթե նա ճարպկորեն խույս չտար։ Կատաղությունից ոռնալով, Դենիսը հարձակվեց, ճոճելով սուսերն ինչպես հողմաղաց։ Մարվինը, մինչդեռ, նրբագեղորեն մի քիչ ետ գնաց, ծալեց հովհարն ու խրեց գոտկի մեջ, քշտեց թևերը, կռացավ, որ խուսափի հաջորդ հարվածից, ետ ցատկեց և կողքի սեղանի վրայից միս կտրելու մի դանակ ճանկեց։ Հետո, դանակը սեղմած, անձայն քայլերով առաջ գնաց՝ մարտն ընդունելու։ ― Փախիր, սը՛ր,― գոչեց բուֆետապանուհին։― Նա կմորթի քեզ, չէ՞ որ ձեռքդ ոչինչ չունես բացի մի փոքրիկ սեղանի դանակից։ ― Զգուշացե՛ք, երիտասա՛րդ,― բացականչեց կուզիկը, սեղանի ետևում պատսպարվելով։ ― Դո՛ւրս թափիր դրա աղիքները,― գոչեց վտիտ ու երկաքիթ, խայտաբղետ աչքերով մարդը։ ― Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ,― բացականչեց դժբախտ պանդոկպանը։ Հակառակորդները դեմ առ դեմ ելան ընդհանուր սենյակի կենտրոնում և Սև Դենիսի, որի դեմքը զայրույթից ծամածռվել էր, խաբս տվեց ու սուսերը վար բերեց այնպիսի ուժգնությամբ, որ կաղնե տակառը երկու կես անելու համար բավական կլիներ։ Մարվինն անմարդկային ինքնավստահությամբ ընդունեց հարվածը, ետ մղելով quatre<ref>Սուսերամարտի տերմին։</ref>, ապա անմիջապես պատասխան հասցրեց quinze<ref>Սուսերամարտի տերմին։</ref>։ Այդ ճարպիկ հակահարվածից Դենիսին փրկեց միայն անսովոր արագ revanche<ref>Սուսերամարտի տերմին։</ref>֊ը, եթե ոչ, նրա կոկորդը խոցված կլիներ։ Սև Դենիսը զգուշացավ, նա հակառակորդին նայեց արդեն հարգանքով։ Հետո կատաղի ոռնաց և հարձակվեց, ստիպելով Մարվինին նահանջել դեպի ծխոտ սենյակի խորքը։ ― Կրկնակի Նապոլեոն<ref>Ֆրանսիական ոսկեդրամ։</ref> հաղթանդամի վրա՛,― գոչեց օծանելիք քսած դենդին։ ― Համաձա՛յն եմ,― բացականչեց կուզիկը։― Այդ նրբակազմ ջահելը ոտքերով ճիշտ է աշխատում, ասածս լավ հիշեք։ ― Մինչև օրս դեռ ոտքերի աշխատանքը պողպատե սայրի դեմը չի առել,― պատասխանեց դենդին։― Կարծիքդ քսակովդ կպաշտպանե՞ս։ ― Այո։ Եվ կավելացնեմ հինգ լուիդոր<ref>Ֆրանսիական ոսկեդրամ։</ref>,― ասաց կուզիկը, ձեռքը քսակին տանելով։ Այժմ մյուսներն էլ վարակվեցին գրազ բռնելու մարմանջով։― Հինգ ռուփի<ref>Հնդկական դրամ։</ref> Դենիսի վրա՛,― բղավեց երկարաքիթը։― Երեքը մեկի դիմա՛ց։ ― Համաձա՛յն եմ, եթե չորսը դնես մեկի դիմաց,― բացականչեց միշտ զգույշ պանդոկպանը։― Եվ յոթը հինգի դիմաց, թե ով առաջինն արյուն կբերի։― Եվ այս խոսքերով նա մի քսակ սովերեյն<ref>Անգլիական ոսկեդրամ։</ref> դուրս քաշեց։  ― Եղա՛վ,― ճչաց խայտաբղետ աչքերով երկարաքիթը, գրպանից հանելով երեք արծաթյա տաղանդ<ref>Հին եգիպտական դրամ։</ref> և մի ոսկե կես֊դենարիուս<ref>Հին հռոմեական դրամ։</ref>։― Եվ, Սև Մայրը վկա, նույնիսկ կառաջարկեմ ութը վեցի դիմաց, թե ով առաջինը կուրծք կխոցի։ ― Ընդունո՛ւմ եմ գրազը,― աղաղակեց օծանելիք քսած դենդին։― Եվ մտրակս վկա, նույնիսկ կառաջարկեմ իննը չորսի դիմաց, որ նրբագեղ երիտասարդը խանձված որսաշան նման կփախչի այստեղից։ ― Ես ընդունում եմ այդ գրազը,― գոհունակ ժպիտով ասաց Մարվին Ֆլինը։ Խուսափելով Դենիսի անշնորհք հարձակումից, նա գոտու միջից մի քսակ ֆլորին<ref>Իտալական ոսկեդրամ։</ref> հանեց և շպրտեց դենդիին։ Ապա լրջորեն զբաղվեց մենամարտով։  Նունիսկ մի քանի ժլատ շարժումներից պարզ երևում էր, որ Մարվինը հմուտ սուսերամարտիկ էր։ Սակայն նա գործ ուներ ուժեղ ու համարձակ հակառակորդի հետ, որի ձեռքի սուսերը մի քանի անգամ մեծ էր Մարվինի անհավասար զենքից և որի վճռականությունը խելահեղության էր հասնում։ Այժմ բոլորը շունչեները պահեցին, տեսնելով, թե ինչպես Սև Դենիսը Ջագերնաութի<ref>Հնդկական Վինու աստծո չար մարմնավորումներից մեկը։</ref> պես առաջ նետվեց։ Մարվինը հարկադրված էր նահանջել այդ սրընթաց գրոհի ճնշման տակ։ Նա ետ֊ետ գնաց, ցատկեց սեղանի վրայով և հայնտվեց փակուղու մեջ՝ անկյունում։ ապա թռավ, բռնեց ջահից, ճոճվեց ու փափուկ վար ցատկեց։ Սև Դենիսը, շփոթահար և մի փոքրիկ անվստահ, դիմեց խորամանկության։ Երբ նորից դեմ դիմաց ելան, նա մի աթոռ վերցրեց, նետեց Մարվինի ոտքերի տակ և, մինչև վերջինս խույս կտար, սեղանի վրայից մի բուռ իգնեական պղպեղ ճանկեց ու շպրտեց Մարվինի երեսին․․․ Բայց Մարվինի երեսն այլևս այնտեղ չէր։ Ձախ ոտքին հենվելով նա տեղում պտույտ գործեց և խուսափեց այն նենգ հնարքից։ Հետո դանակով խաբս տվեց, աչքերով կրկնակի խաբս և, իբր նահանջելով, դանակը խրեց ուղիղ հակառակորդի կուրծքը։ Սև Դենիսն աչքերն անմտորեն թարփեց, և նայեց ներքև՝ կրծքում ցցված դանակի կոթին։ Նրա աչքերը զարմանքից լայն չռվեցին, իսկ սուսերը բռնող ձեռքը բարձրացավ պատասխան հարվածի համար։  Մարվինն անվրդով շրջվեց և դանդաղ հեռացավ, անպաշտպան մեջքը սուսերի փայլուն ծայրի դեմ ուղղելով։ Սև Դենիսը ձեռքը վար բերեց, սակայն մոխրագույն քող էր տակավին պատել նրա աչքերին։ Մարվինն անսովոր ճշգրտությամբ էր որոշել վերքի խորությունը։ Սև Դենիսի սուսերը զրնգալով գետին ընկավ, իսկ մի պահ անց սուսերին միացավ ջարդարարի հսկա մարմինը։ Առանց ետ նայելու, Մարվինը գնաց և նստեց իր տեղը։ Նա բացեց հովհարը, հետո, կնճռոտվելով, գրպանից մի մետքսե թաշկինակ հանեց և մոտեցրեց ճակատին, որի մարմարյա կատարելությունը մթագնել էին քրտինքի երկու թե երք կաթիլ։ Ֆլինը սրբեց այդ կաթիլները, իսկ թաշկինակը մի կողմ նետեց։  Սենյակում քար լռություն էր։ Նույնիսկ խայտաբղետ աչքերով մարդն առաջվա պես խռպոտ չէր շնչում։ Դեռ երբեք հավաքվածները այդպիսի զարմանահրաշ սուսերամարտ չէին տեսել։ Լինելով առաջինից մինչև վերջինը երդվյալ տարդարարներ, մարդիկ, ովքեր ոչ մի հեղինակություն չէին ընդունում, նրանք այնուհանդրեձ տպավորված էին։ Բայց, չանցած մի րոպե, աներևակայելի իրակարանցում սկսվեց։ Մարդիկ խմբվեցին մարվինի շուրջը, լսվեցին շնորհավորական բացականչություններ, բոլորը հիանում էին Մարվինի հմտությամբ։ Պարան քաշող ըմբիշները (նրանք եղբայրներ էին, երկուսն էլ խուլուհամր) ինչ֊որ ճղճղան ձայներ էին հանում և գլուխկոնծի տալիս, կուզիկը ժպտում էր և փրփրած շուրթերով հաշված տարածը, բուֆետպանուհին շփոթեցնող կրքոտությամբ նայում էր Մարվինին, պանդոկպանը, մռայլ, խմիչք էր մատուցում, խայտաբղետ աչքերով մարդը ֆսֆսացնում էր երկար քիթը և խոսում բախտը բերելու մասին, և նույնիսկ օծանելիք քսած դենդին մի թեթև շնորհավորեց Մարվինին։ Աստիճանաբար սենյակը հանդարտվեց։ Ցուլերի պես հաստավիզ երկու ծառա դուրս քաշեցին Սև Դենիսի մարմինը, իսկ դյուրափոփոխ ամբոխը նարնջի կճեպներ շպրտեց դիակի վրա։  Կրկին շամփուրի վրա սկսեցին միս խորովել, և կույր, միոտանի ջութակահարի նվագին վերստին խառնվեցին խաղաթղթերի խշխշոցն ու զառերի շրխկոցը։ Դենդին մոտեցավ Մարվինի սեղանին և կանգնեց նրա առաջ՝ ծղոտե գլխարկը կողքին պահած։ ― Պատիվս վկա, սըր,― ասաց նա։― Դուք իրոք բավական հմուտ սուսերամարտիկ եք, և ինձ թվում է ձեր ճարպկությունը լավ կպարգևատրվեր, եթե ծառայեքի կարդինալ Մաչուրչիին, որը բարյացակամ է վերաբերվում արագաշարժ ու պատրաստակամ մարդկանց։ ― Ես չեմ վարձվում,― կամաց ասաց Մարվինը։ ― Ուրախ եմ լսելու,― պատասխանեց զրուցակիցը։ Եվ այժմ, մոտիկից, Մարվինը նրա կոճկամերում սպիտակ կոկոն վարդ տեսավ, իսկ ձեռքին՝ Diario de Celsus (քառաստղային հրատարակություն)։ Դենդիի աչքերում զգուշացնող կրակ հայտնվեց։ Անհոգ ձայնով նա ասաց․ ― Դե ինչ, սըր, մեկ անգամ ևս ընդունեցեք շնորհավորանքներս և, եթե դեմ չեք մի փոքր զվարճանալուն, խնդրում եմ հյուրս եղեք Մարտիրոսների պողոտայի իմ առանձնատանը։ Մենք կարող էին քննարկել սուսերամարտի մի քանի նբրություններ, ըմպել բավական հաճելի գինի, որն իմ ընտանեկան ամբարներում հարյուր երեք տարի պահված է եղել, և այդ ընթացքում գուցե զրուցեինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի մասին։ Այժմ Մարվինը ճանաչեց երեկ երեկոյան իր ձեռքը գրություն դնող մարդուն, չնայած վերջինս ծպտված էր։ ― Սըր,― ասաց Մարվինը,― ձեր հրավերն ինձ պատիվ է բերում։ ― Ամենևին, սըր։ Ձեր կողմից հրավեր ընդունելն է ինձ պատիվ բերում։ ― Ոչ, սըր,― պնդեց Մարվինը և կշարունակեր քննարկումը, եթե զրուցակիցը ձևականություններին վերջ չտար և չշշնջար․ ― Ուրեմն անմիջապես հեռանանք։ Սև Դենիսն ընդամենը նախակարապետ էր՝ ծղոտ, որը ցույց է տալիս, թե քամին որ կողմ է փչում։ Եվ ես լրջորեն կասկածում եմ, որ եթե այստեղից շտապ չհեռանանք, քամին կվերածվի փոթորիկի։ ― Դա անշուշտ, անցանկալի կլիներ,― ասաց Մարվինը, հազիվ նկատելի ժպտալով։ ― Տնօրե՛ն, հաշիվն ինձ վրա կգրեք։ ― Ինչպես կհրամայեք, սըր Յյուլ,― խոր գլուխ տալով, ասաց պանդոկպանը։ Եվ նրանք ելան դուրս՝ դեպի գիշերային մառախուղը։ ==Գլուխ 26== Նրանք քայլեցին կենտրոնական նեղլիկ, ծուռումուռ փողոցներով, անցան Տերք ամրոցի մռայլ, երկաթագորշ պատերի կողքով և հասան տխրահռչակ Սփոդնի խելագարանոցին, որտեղ թշվառ ու հալածված հիվանդների աղաղակները միախառնվում էին Մահամարտի նավամատույցի հսկա ջրանիվի ճռճռոցին, հետո դիմեցին դեպի հեծեծող բանտարկյալներով լեփ֊լեցուն ցածրադիր, չարագույժ Լուսնի գլխավոր աշտարակը, որից հետո երևաց սարսռազդու ատամնասյուներով գարշահոտ Պարիսպը։  Որպես այդ դարի ու ժամանակի զավակներ, Մարվինը և սըր Ժյուլը մինչև իսկ ուշք չդարձրին լսածին և տեսածին։ Հանգիստ ու անտարբեր նրանք անցան Աղբալճակի մոտով, որտեղ նախկին ռեգենտը բավարարել էր յուր խելագար գիշերային քմայքները և մի հայացք անգամ չարժանացրին շնորհել Առյուծի գամբիտին, որտեղ մանր պարտապանները և երեխա կործանողները գլխիվայր թաղված էին արագ չորացող ցեմենտի մեջ՝ ի խրատ մյուսներին։ Դժվարին ու ծանր դար էր, շատերը կասեին՝ դաժան դար։ Վարքուբարքը նրբին էր, բայց կրքերն՝ անզուսպ։ Պահպանվում էին ամենամանրամասն ձևականությունները, սակայն տանջամահ անելը սովորական բան էր։ Այդ դարում կանանց յոթից վեցը մահանում էին երկունքից, մանկական մահացությունը ութսունյոթ տոկոս էր կազմում, իսկ կյանքի միջին տևողությունը ոչ ավելի, քան 12.3 տարի էր։ Այդ դարում ժանտախտն ամեն տարի բզկտում էր քաղաքներն ու գյուղերը, իր հետ տանելով բնակչության ուղիղ կեսը՝ այն աստիճան, որ մի քանի գնդերում ստիպված հրեատնու սպա էին նշանակում կույրերին։ Եվ այնուհանդերձ, այդ դարը չէր կարելի ապերջանիկ դար անվանել։ Չնայած դժվարություններին, բնակչության քանակը ամեն տարի աճում էր, իսկ մարդկանց խիզախությունը նորանոր հրաշքներ էր գործում։ Կյանքն անհաստատ էր, բայց գոնե հետաքրքիր։ Մեքենաները դեռ մարդկային ցեղին չէին զրկել անձնական նախաձեռնության հանարվորություններից։ Ու թեև կային ցնցող դասակարգային տարբերություններ, և ֆեոդալական դասն ուներ անսահմանափակ իշխանություն, որը ենթակա էր միայն թագավորի կասկածելի հզորությանը և եկեղեցու կործանարար հսկողությանը, այնուամենայնիվ, այդ դարը կարող էր կոչվել դեմոկրատական և անձնական հնարավորություններ ընձեռնող։ Սակայն ոչ Մարվինը և ոչ էլ սըր Ժյուլը չէին մտածում այդ մասին, երբ մոտենում էին իջեցրած փեղկերով նեղ հինավուրց տանը, որի դռան մոտ զույգ ձիեր էին կանգնած։ Նրանք չէին խորհում համարձակ ձեռնարկների մասին, թեև հարկ եղած դեպքում առաջինն էին մարտ նետվում, ոչ էլ մտածում էին մահվան մասին, թեև շարունակ շրջապատված էին մահվան սպառնալիքով։ Այդ դարում մարդկանց վրդովելը հեշտ չէր։ ― Շնորհ արեք,― ասաց սըր Ժյուլը և լուռումունջ ծառաների կողքով հյուրին առաջնորդեց դեպի բարձր առաստաղով նախշապատ սենյակը, ուր հսկա եղեգնաքարե բուխարիի մեջ ճարճատում ու ճրթճրթում էր զվարթ կրակը։ Մարվինը չպատասխանեց։ Նրա աչքերը զբաղված էին սենյակի մանրամասները դիտելով։ Փորքգիր պահարանիկն անտարակույս տասներորդ դարի աշխատանք էր, իսկ արևմտյան կողմի պատի դիմանկարը, որ կիսով չափ թաքնված էր ոսկեջրած շրջանակների ետևում, անկասկած Մուսո էր։ ― Աղաչում եմ, շնորհ արեք նստել,― ասաց սըր Ժյուլը, վայելչագեղորեն ընկղմվելով Դեյվիդ Օգիլվիի ձեռքի աշխատանք կիսաբազմոցի մեջ՝ զարդարված աֆղանական դիպակով, որը շատ տարածված էր այդ տարի։ ― Շնորհակալ եմ,― ասաց Մարվինը, նստելով կարմիր արևադարձային փայտից բռնակներով և արմավենու միջուկից թիկնակով ութոտանի «Հովհաննես 4֊րդի» վրա։ ― Մի քիչ գինի՞,― հարցրեց սըր Ժյուլը, անփույթ֊ակնածանքի ձեռքը վերցնելով բրոնզե գրաֆինը, որի վրա Դագոբըրթ Հոյսի ձեռքով ոսկե փորագրություններ էին արված։ ― Ոչ այժմ, երախտապարտ եմ ձեզ,― պատասխանեց Մարվինը, սրբելով փոշեհատիկները մուգ կանաչ բապտիստից<ref>Բառախաղ՝ ուզում է ասել բատիստից, մինչդեռ «բապտիստ» բառը նշանակում է կնքող։</ref> ֆիլդեկոսե նախշուն լամբակներով վերարկուից, որը նրա համար կարել էր Փալփինգ լեյնի<ref>Նշանակում է շոշափողների կամ քծնոնղերի փողոց։</ref> Ժոֆրեն։  ― Այդ դեպքում գուցե մի պտղունց քթախո՞տ,― տեղեկացավ սըր Ժյուլը, հրամցնելով յուր փոքրիկ պլատինե քթախոտատուփը՝ Սնեդումցի Դուրի ձեռքի աշխատանքը, որի վրա սրածայր պողպատով նկարած էր որսի մի տեսարան Լեժի Նարնջային անտառում։ ― Գուցե ավելի ուշ,― ասաց Մարվինը, աչքերը հառելով յուր պարային կոշիկների կրկնակի վարդակապված արծաթաթել նրբաքուղերին։ ― Իմ ձեզ այստեղ բերելու նպատակը,― կտրուկ ասաց տանտերը,― տեղեկանալն էր, թե հնարավորություն ունե՞ք արդյոք աջակցելու մեզ մի բարի ու արդար գործում՝ գործ, որի մասին, հույս ունեմ, կատարելապես անտեղյակ չեք։ Խոսքը վերաբերում է սըր Լեմփրի <ref>Նշանակում է քարալեզ։</ref> Հայթ <ref>Նշանակում է բարձունք։</ref> դ՝Ագուստինին, որն ավելի հայտնի է որպես Լուսավորյալ։ ― Դ՝Ագուստի՛նը,― բացականչեց Մարվինը։― Բայց չէ՞ որ ես ճանաչել եմ նրան, երբ դեռ հազիվ պատանի էի,․․․ 02֊ին կամ․․․03֊ին, չեչոտ ժանտախտի տարում։ Նա հաճախ էր այցելում մեր ամառանոցը։ Մինչև օրս հիշում եմ նշակարկանդակի խնձորները, որ բերում էր ինձ համար։ ― Ես հուսով էի, որ կհիշեք նրան,― ցածրաձայն ասաց սըր Ժյուլը։― Բոլորս ենք հիշում։ ― Եվ ինչպե՞ս է իրեն զգում այդ մեծամեծ ու բարի ջենտլմենը։ ― Բավական լավ․․․ Մենք հուսով ենք։ Մարվինն ակնթարթորեն ուշադրությունը լարեց։ ― Ի՞նչ նկատի ունեք, սըր։ ― Անցյալ տարի դ՝Ագուստինն աշխատում էր Դուվաննեմորի կալվածքում, որը գտնվում է Մոր՝ դ՝Ալենքոնից ոչ հեռու, Սանգրելայի ստորոտում։ ― Ես գիտեմ այդ տեղը,― ասաց Մարվինը։ ― Նա ավարտում էր յուր գլուխգործոցը՝ Անվճռականության էթիկան, որով երկնել էր այս էլ քսան տարի։ Երբ հանկարծ, մի խումբ զինավառ մարդիկ, նախապես կոտորելով ծառաներին և կաշառելով անձնական թիկնապահներին, խուժեցին Ռյուն աշխատասենյակը, որտեղ դ՝Ագուստինն աշխատում էր։ Ուրիշ ոչ ոք ներկա չէր, բացառությամբ նրա դստեր, որն անկարող էր միջամտել։ Այդ անանուն մարդիկ բռնեցին ու կապեցին դ՝Ագուստինին, ապա այրեցին նրա գրքի բոլոր պահպանված օրինակները, իսկ իրեն գերի տարան։ ― Որպիսի՛ խայտառակություն,― գոչեց Մարվինը։ ― Նրա աղջիկը, ականատես լինելով այդչափ ահասարսուռ մի տեսարանի, ուշակորույս եղավ ու ընկավ մոռացության գիրկը, այն ասիտճան խոր, որ մեռածի նմանվեց։ Այդպիսով այդ ակամա կեղծիքը փրկեց նրան անտարակույս մահից։ ― Ցնցո՛ղ պատմություն,― մրմնջաց Մարվինը։― Սակայն ո՞ւմ շահերն էին մղում բռնություն գործել մի անվնաս գրագողի նկատմամբ, որին շատերն անվանում են մեր ժամանակի ու դարաշրջանի ականավոր փիլիսոփա։  ― Ասում եք, անվնա՞ս,― տեղեկացավ սըր Ժյուլը և նրա շուրթերը ծամածռվեցին ցավագին քմծիծաղից։― Արդյոք ծանո՞թ եք դ՝Ագուստինի աշխատանքին, որ այդպես եք ասում։ ― Բախտ չեմ ունեցել ծանոթանալու,― ասաց Մարվինը։― Իմ կյանքն, իրավ ասած, քիչ հնարավորություն է ընձեռնել նման զբաղմունքների համար, քանզի բավական ժամանակ է, որ ճանապարհորդում եմ։ Սակայն ինձ թվում է, որ այդքան մեղմաբարո ու հարգամեծար մարդու գրածներն անշուշտ․․․ ― Ինձ թույլ կտամ ձեզ հետ չհամաձայնել,― ասաց սըր Ժյուլը։― Այդ հիանալի ու արդարամիտ ծերունին, որի մասին խոսում ենք, տրամաբանական հետևողականության անդառնալի ընթացքի շնորհիվ առաջ է քաշել մի վարդապետություն, որը, տարածվելու դեպքում, կարող է արյունահեղ հեղափոխության առիթ դառնալ։ ― Անշուշտ, դա հաճելի բան չէ,― սառնորեն ասաց Մարվինը,― և ո՞րն է այդ դատապարտելի ուսմունքի էությունը։ ― Կամա՛ց, ողորմած պարոն, կամա՛ց։ Դ՝ Ագուստինի քարոզած գաղափարները ինքնին այնքան ահավոր չեն, որքան, ավելի շուտ, դրանց հետևանքները։ Այդ գաղափարները բարոյախոսական երանգ ունեն, և ավելի ապստամբական չեն, քան լուսնի ամենամյա աճը կամ նվազումը։ ― Բարի եղեք․․․ մի օրինակ ասել։ ― Դ՝ Ագուստինը հայտարարում է, որ մարդիկ ծնվել են հավասար,― ցածրաձայն ասաց սըր Ժյուլը։ Մարվինը մտածեց այդ մասին։ ― Այդ միտքը նորություն է,― ի վերջո ասաց նա,― սակայն ինչ֊որ չափով համոզիչ է։ Ուրի՞շ։ ― Նա հայտարարում է, որ արդարացի վերաբերմունքը գովելի է և աստծո աչքերում գոհացուցիչ։ ― Իրերը դիտելու տարօրինակ ձև,― որոշեց Մարվինը։― Եվ այնուհանդերձ, հը՜մ․․․ ― Դ՝ Ագուստինը նաև պնդում է, որ չարժե ապրել, եթե չես ուսումնասիրում կյանքը։ ― Բավական արմատական տեսանկյուն,― ասաց Մարվինը։― Եվ, իհարկե, ակնբախ է, թե ինչ կպատահեր, եթե այդ գաղափարները հասնեին բնակչության լայն խավերին։ Թագավորի և եկեղեցու հեղինակությունն անխուսափելիորեն կսասանվեր․․․ և այնուամենայնիվ, այնուամենայնիվ․․․ ― Այո՞,― մեղմորեն հուշեց Ժյուլը։ ― Եվ այնուամենայնիվ,― ասաց Մարվինը, աչքերը երազկոտ սևեռած նկարազարդ միահյուսված պալադիումներով տերակոտե առաստաղին,― և այնուամենայնիվ, արդյոք նոր կարգուկանոն չէ՞ր ստեղծվի քաոսից, որն անխուսափելիորեն կառաջանար։ Չէ՞ր ծնվի արդյոք մի նոր աշխարհ, որում ազնվականության ամբարտավան կամայականությունները կվերանային ու կբարեփոխվեին, իրենց տեղը զիջելով անձնական արժանապատվության գաղափարին, աշխարհ, որում անարգ, քաղաքականության մեջ խրված եկեղեցու ամպագոռգոռ սպառնալիքներին կհակադրվեին մարդու և Աստծո միջև ստեղծված նոր հարաբերությունները, առանց գեր տերտերների կամ գող վանականների միջնորդության։ ― Դուք իրոք կարծում եք, որ դա հնարավո՞ր է,― թավիշին քսվող մետաքսի պես փափուկ ձայնով հարցրեց սըր Ժյուլը։ ― Այո,― ասաց Մարվինը։― Այո, աստծո ծղունգները վկա, հավատում եմ։ Եվ կօգնեմ ձեզ փրկելու դ՝ Ագուստինին և տարածելու այս տարօրինակ ու հեղափոխական, նոր վարդապետությունը։ ― Շնորհակալություն,― պարզապես ասաց Ժյուլը։ Եվ ձեռքով շարժում արեց։ Ինչ֊որ մեկը դուրս սահեց Մարվինի աթոռի ետևից։ Դա կուզիկն էր։ Մարվինը որսաց պողպատի մահացու փայլը, մինչ կուզիկը դանակը կդներ պատյանի մեջ։ ― Մենք չէինք կամենում հարձակում գործել։ Իհարկե, վստահ էինք ձեզ վրա։ Սակայն եթե հավանություն չտայիք մեր ծրագրին, կհարկադրեինք, որ թաքցնեինք մեր սխալ ընտրությունն անանուն գերեզմանում։ ― Զգուշությունն ավելի արժանավստահ է դարձնում ձեր պատմությունը,― չոր ասաց Մարվինը,― սակայն նման հապճեպ գնահատականն իմ սրտով չէ։ ― Նման բարեկամական զրույցները բոլորիս ճակատին են գրված,― բարբառեց կուզիկը,― մի՞թե հույները չէին գերադասում մեռնել ընկերների ձեռքերի վրա, քան մահն ընդունել թշնամիների ճիրաններում։ Մեր դերերն այս աշխարհում ընտրված են անողորմ ճակատագրի խստաշունչ թելադրանքով և շատուշատ անձինք, որոնք մտադրվել են կյանքի բեմում արքայի դեր խաղալ, փոխարենը մի օր անշունչ դիակի են վերածվել։ ― Սըր,― ասաց Մարվինը,― ձեր խոսքերից զգում եմ, որ կյանքում շատ առիթներ եք ունեցել բեմի հետ գործ ունենալու։ ― Այո, ավաղ,― չոր պատասխանեց կուզիկը։― Ես իմ կամոք այդ անարժան դերերը չէի ընտրի, եթե անկանխագուշակելի անհրաժաշտությունը չհարկադրեր ինձ այդպես վարվել։ Այդ ասելով, կուզիկը կռացավ և քանդեց ոտքերը, որ կապված էին եղել ազդրերին, ապա ուղղվեց վեց ոտնաչաթ մեկ մատնաչափ հաղթ հասակով։ Հետո թուլացրեց֊հանեց մեջքի կուզը, մաքրեց դեմքի գրիմը և փսլինքը, սանրեց մազերը, պոկեց մորուքը, այլանդակված թաթը և ծուռ ժպիտով շրջվեց դեպի Մարվինը։ Մարվինը սևեռուն նայեց այդ կերպարանափոխված մարդուն, հետո խոր գլուխ տվեց և բացականչեց․ ― Միլորդ Ինգլենուկ բար նա Իդրիսի֊սան, ծովակալության առաջին լորդ, պրեմիեր֊մինիստրին մերձավոր անձ, թագավորի Արտակարգ խորհրդական, եկեղեցական Ահեղի Մահակ և Գխլավոր հյուպատոսի Ոգեհարց։ ― Այո, այդ ես եմ,― պատասխան տվեց Ինգլենուկը։― Եվ կուզիկի դեր եմ կատարում քաղաքական շարժառիթներով, քանզի բավական է, որ իմ այստեղ գտնվելու մասին կասկածի հակառակորդս՝ լորդ Բլաքըմուր դե Մորդևունդը, և ամենքս մեռած կլինենք ավելի շուտ, քան Թագավորական լճակի գորտերը կհասցնեն կռկռալ ֆոեբուսի<ref>Արև (լատ․), նաև Ապոլոն։</ref> առաջին ճառագայթների ներքո։ ― Գաղտնեգործության այս բաղեղն<ref>Բառախաղ՝ ivy բառը նաև նշանակում է ինտելեկտուալ վերնախավ։</ref> աճում է բարձր աշտարակների վրա,― մեկնաբանեց Մարվինը։― Ես անկասկած, կծառայեմ ձեզ և թող ամենաբարձյալն ուժ տա բազուկներիս, որպեսզի որևէ պանդոկային ջարդարար մեկ յարդանոց պողպատով որովայնումս խոռոչ չբացի։ ― Եթե խոսքը վերաբերում է Սև Դենիսի միջադեպին,― ասաց սըր Ժյուլը,― կարող եմ վստահեցնել ձեզ, որ ամենը կազմակերպված էր սըր Բլաքրմուրի հնարավոր լրտեսների ուշադրությունը շեղելու համար։ Իրականում, Սև Դենիսը մեր մարդկանցից էր։ ― Հրա՜շք հրաշքի ետևից,― բացականչեց Մարվինը։― այս ութոտնուկն, ինչպես երևում է, շատ շոշափուկներ ունի։ Սակայն պարոնայք, տարակուսում եմ, թե ինչո՞ւ մեր թագավորության բոլոր զորավոր ջենտլմեններից դուք դիմեցիք մեկին, որը ոչ հատուկ մենաշնորհներ ունի, ոչ բարձր դիրք, ոչ դրամական հարստություն, ոչի՛նչ, բացի աստծո առջևի ջենտլմենի տիտղոսից, յուր պատվի նախանձախնդիր պահապանի համարումից և հազարամյա հնության ազնվական անունից։ ― Ձեր համեստությունն անսահման է,― ծիծաղեց լորդ Ինգլենուկը։― Քանզի ամենին քաջ հայտնի է, որ սրամարտելու վարպետության մեջ չունեք ձեզ հավասարը, բացի երևի զազիր ու նենգավոր Բլաքըմուրից։ ― Ես այդ արվեստի մեջ ուսանող եմ միայն,― անհոգ ասաց Մարվինը։― Ինչևէ, եթե իմ համեստ ունակությունը ձեզ օգտակար կլինի, ապա ուրախ եմ։ Իսկ այժմ, պարոնայք, ի՞նչ է ինձնից պահանջվում։ ― Մեր ծրագիրը,― դանդաղ ասաց Ինգլենուկը,― ունի այն առավելությունը, որ խիստ հանդուգն է, և այն թերությունը, որ արտակարգ վտանգավոր է։ Զառերի մի նետում հաղթանակ է բերում կամ իր հետ տանում գրավը՝ մեր կյանքը։ Խաղ, որտեղ պարտվողին գերեզման է սպասում։ Եվ այդուհանդերձ, ինձ թվում է այդ հանդուգն ձեռնարկը տհաճ չէ ձեր սրտին։ Մարվինը ժպտաց, նախադասությունը վերլուծելով, հետո ասաց․ ― Արագ խաղը զվարթ է լինում։ ― Գերազանց է,― խոր արտաշնչեց Ժյուլը, ոտքի ելնելով։― Այժմ պետք է մեկնենք Ռոմենի հովիտ՝ Քաստելգաթ ամրոցը։ Եվ ճանապարհին ձեզ կծանոթացնենք մեր նախագծի մանրամասներին։ Եվ այդպես երեք համախոհները, փաթաթված թիկնոնցների մեջ, ետնասանդուղքով դուրս եկան բարձր, նեղ առանձնատնից և մոտեցան հին արևմտյան պատի ետնադարպասին։ Այնտեղ նրանց մի կազմուպատրաստ քառաձի կառք էր սպասում, որի ոտնակներին երկու զինված պահապաններ էին կանգնած։ Մարվինը պատրաստվեց ներս մտնել և տեսավ, որ կառքի մեջ ինչ֊որ մեկն արդեն նստած է։ Դա մի աղջիկ էր և, ավելի մոտից դիտելով, Մարվինը տեսավ․․․ ― Կետի՛,― գոռաց նա։ Աղջիկը ոչինչ չհասկանալով նայեց Մարվինին և սառը, տիրական ձայնով պատասխանեց․ ― Սըր, ես Կատարինա դ՝ Ագուստինն եմ և ձեր դեմքն անծանոթ է ինձ։ Իսկ ձեր հանդուգն ընտանեվարությունը սրտովս չէ։ Աղջկա գեղեցկիկ մոխրագույն աչքերն անտարբեր էին՝ նա Մարվինին չէր ճանաչել, իսկ հարցեր տալու ժամանակ չկար։ Քանզի դեռ չէր հասցրել սըր Ժյուլը շտապ ծանոթացնել նրանց, երբ ետևից բղավոց լսվեց։ ― Հեյ, դո՛ւք, կառքի մե՛ջ։ Արքայի անունից հրամայում եմ կա՛նգ առնել։ Ետ նայելով, Մարվինը տեսավ դրագունների մի կապիտանի, որին ուղեկցում էին տասը ձիավոր։ ― Դավաճանութո՛ւն,― գոռաց Ինգլենուկը։― Շտապե՛ք, կառապաննե՛ր, մտրակե՛ք ձիերին։ Սանձերի զրնգոցի ուղեկցությամբ չորս ընտիր նժույգները սլացան ու կառքը նեղ փողոցով տարան դեպի Իննաքարի և Օվկիանակողմի գլխավոր ճանապարհ։ ― Կարո՞ղ են հասնել մեզ,― հարցրեց Մարվինը։ ― Հնարավոր է,― պատասխանեց Ինգլենուկը։― Նրանց ձիերը շատ լավն են երևում, անիծյա՛լ լինեն նրանց կապույտ բշտիկավոր հետույքները։ Ներողություն, մադամ․․․ Մի քանի վայրկյան Ինգլենուկը դիտում էր ընդամենը քսան յարդ այն կողմ գտնվող ձիավորներին, որոնց սրերը փայլում էին լամպերի աղոտ լույսի տակ, հետո ուսերը թոթվեց ու շրջվեց։ ― Թույլ տվեք տեղեկանալ,― ասաց նա,― թե արդյոք ծանո՞թ եք վերջին քաղաքական անցքերին այստեղ և ըդնանրապես Հին կայսրությունում, քանզի այդ իմացությունն անհրաժեշտ է մեր ծրագրերի էությունը ձեզ պարզ դարձնելու համար։ ― Վախենում եմ, որ քաղաքականության մասին իմ գիտելինքերը ծայրահեղ աղքատիկ են,― ասաց Մարվինը։ ― Ուրեմն թույլ տվեք շարադրել մի քանի հիմնական մանրամասներ, որոնք իրավիճակն ընկալման համար ավելի հասու կդարձնեն։ Մարվինը թիկնեց ետ, ականջներում դրագունների ձիերի սմբակների թմբկահարությունը։ Կետին, նստած առջևում (մի քիչ աջ), սառնորեն նայում էր սըր Ժյուլի գլխարկի օրորվող ծոպիկներին։ Եվ լորդ Ինգլենուկը սկսեց խոսել։ ==Գլուխ 27== Ծերունի արքան մեռավ մոտ տասը տարի առաջ, հենց այն ժամանակ, երբ սուեսյան հերետիկոսները գլուխ էին բարձրացրել։ Նա Մուլվավիայի թագի համար լիիրավ ժառանգ չթողեց։ Եվ ամբողջ մայրցամաքը սկսեց եռ գալ չարագույժ կրքերից։ Երեք հավակնորդներ ընդհարվեցին Թիթեռնագահի համար։ Թեմայի արքայազն Մորովեյի մոտ էր գտնվում Ակնհայտ<ref>Բառախաղ՝ patent բառը նաև նշանակում է ակնհայտ․ ստացվում է՝ ակնհայտ ակնհայտը։</ref> հրովարտակը, որը նրան շնորհել էր կաշառված, սակայն դեռևս պաշտոնին մնացած Ընտրյալ հյուպատոսը։ Ավելին, այդ հրովարտակը Մորովեյին պատկանում էր ըստ Թագավորական էմպլիտուդի դոգմայի, քանի որ նա բարոն Նորվեգի՝ ծերունի արքայի քրոջ կիսազարմիկի (Դանատի հզոր մորտջոյի<ref>Կարելի է թարգմանել մահուրախ։</ref> գծով) հանրաճանաչ, ապօրինի երկրորդ (և միակ կենդանի) որդին էր։ Ուրիշ՝ պակաս խառը ժամանակներում, դա բավական կլիներ։ Սակայն մայրցամաքը քաղաքացիական ու եկեղեցական պատերազմների նախաշեմին էր, ուստի հավակնության և, առավել ևս, հավակնորդի թերի կողմերն աչքի զարնեցին։ Արքայազն Մորովեյը հազիվ ութ տարեկան էր և դեռ մի բառ չէր արտասանել։ Ըստ Մուվեյի դիմանկարի, նա հրեշավոր ուռուցիկ գլուխ ուներ, կախ ընկած ծնոտ և ուղեղի ջրգողությամբ տառապող ապուշի չկենտրոնացող աչքեր։ Նրա միակ սիրած զբաղմունքի առարկան որդերի հավաքածուն էր (լավագույնը մայրցամաքում)։ Ժառանգության հարցում նրա հրմնական հակառակորդը Գոթլիբ Հոսթրատերն էր՝ Մելայի դուքսը և կայսրական Մարգինլանդի<ref>Կարելի է թարգմանել սահմանային երկիր։</ref> իրպահպանը, որի կասկածելի ազնիվ ծագումը պաշտպանում էր սուեսական հերթվածող հոգևորականությունը և մասնավորապես Դոդեսայի զառամած եպիսկոպոսը։  Երրորդ հավակնորդը՝ Ռոմրուգո Վարսեցին, հաշվի մեջ չէր լինի, եթե յուր պահանջը չհիմնավորեր Վասքի հարավային դքսություններից բերված հիսուն հազար փորձառու զորականներով։ Լինելով երիտասարդ և ուժեղ, Ռոմրուգոն հայտնի էր որպես արտառոց վարքուբարքի տեր․ նրա ամուսնությունը յուր սիրեցյալ զարմիկ Օրսիլլայի հետ դատապարտվեց ուղղափառ օվենսյան եկեղեցու կողմից, որի անհաստատուն կողմնակիցն էր Ռոմրուգոն։ Բացի այդ, նա համակրանք չէր վայելում նաև Գինթ֊Լուզենի բնակիչների մոտ այն բանից հետո, երբ կարգադրեց նրանց հպարտ քաղաքը թաղել քսան ոտնաչափ խորության հողի տակ «որպես նվեր ապագա հնէաբաններին»։ Այդուհանդերձ, Մուլվավիայի գահի հանդեպ նրա հավակնություններն արագորեծն կօրինականացվեին, եթե Ռոմրուգոն միջոցներ ունենար զինվորներին վճարելու։ Ի դժբախտություն իրեն, նա կարողություն չուներ (ամբողջովին վատնել էր լեդերթական ձեռագրեր գնելու վրա)։ Ուստի, բանակի դրամական միջոցներն ավելացնելու համար, Ռոմրուգոն դաշինք առաջարկեց հարուստ, բայց անազդեցիկ Թիհուրրու ազատ քաղաքի բնակիչների հետ, որոնց ղեկավարության տակ էր գտնվում Սիդյուի նեղուցը<ref>Բառախաղ՝ straits բառը միաժամանակ նշանակում է և՛ նեղուց, և՛ ծանր ֆինանսական դրություն։</ref>։ Այդ անխոհեմ քայլը նրա դեմ գրգռեց Պուլսի դքսությունը, որի արևմտյան սահմանները երկար տարիներ պատնեշ էին եղել Հին կայսրության համար կռապաշտ մոնոգոթերի ասպատակություններից։ Պուլսի մռայլ և ուղղամիտ երիտասարդ դուքսն անմիջապես հարեց հերձվածող Հոսթրատերին (նման արտառոց միությունը դեռ մայրցամաքը չէր տեսել) և, այդպիսով, ուղղակի սպառնալիք դարձավ արքայազն Մորովեյի և վերջինիս հովանավորող Դանատի մորտջոյի համար։ Եվ այսպես, անսպասելիորեն տեսնելով, որ երեք կողմերից շրջապատված է սուեսացիներով, իսկ չորրորդ կողմից՝ անհանգիստ ու համառ մոնոգոթերով, Ռոմրուգոն սկսեց հուսահատ այսուայնկողմ նետվել՝ նոր դաշինք փնտրելով։ Եվ գտավ՝ ի դեմս հանելուկային բարոն լորդ Դարքմութի՝ Թուրփլանդ կղզու Կանխատիրոջ։ Բարձրահասակ, լռախոս<ref>Բառախաղ՝ brooding բառը նաև նշանակում է թուխս նստած։</ref> բարոնը միանգամից ծով իջեցրեց քսանհինգ գալեոններից կազմված յուր տորմիղը և ողջ Մուլվավիան շունչը պահեց, տեսնելով Դորթերի ուղղությամբ Էսչերյան ծով գնացող նավերի սպառնալի շղթան։  Հնարավո՞ր էր պահպանել հավասարակշռությունը, նույնիսկ այդքան ուշ։ Միգուցե, եթե Դոռեսայի ծեր եպիսկոպոսը, որը վերջապես վճռել էր համագործակցել Հոսթրաերի հետ, մեռնելու համար այդքան անհամապատասխան պահ չընտրեր և այդպիսով իշխանությունը չտար հանֆուտմութցի ընկնավոր Մուրվեյին։ Կամ եթե Կարմրաձեռ Էրիկմութը՝ արևմտյան մոնոգոթերի առաջնորդը, չընտրեր հենց այդ պահը արտաքսելու համար։ Պրոփեային՝ Պուլսի մռայլ դուքսի քրոջը, այն դուքսի որը հայտնի էր որպես «Մուրճ ընդդեմ հերետիկոսների» (դրանց թվում նա դասում էր բոլոր նրանց, ովքեր չէին ընդունում իր ջատագոված խիստ ուղղափառ դելոնգիանիզմը)։ Սակայն ճակատագրի ձեռքը խառնվեց, որպեսզի կանգնեցնի անխուսափելին, բարոն Դարքմութի գալեոններն ընկան․․․ 05 թվականի Մեծ փոթորկի մեջ և ստիպված էին պատսպարվել Թիհրրուում, որը թալանեցին, այդկերպ խափանելով Ռոմրուգոյի դեռ լրիվ չկայացած միությունը և խռովություն առաջացնելով անռոճիկ մնացած նրա վասքցիների մեջ․ նրանք լքեցին գնդերը և միացան Հոսթրատերին, որի տիրույթներով անցնում էին։ Այդպիսով Հոսթրատերը՝ թագի հավակնորդներից երրորդը և ամենադժկամը՝ մարդ, որը հաշտվել էր կորցրածի հետ, կրկին հայտնվեց պայքարի կենտրոնում և Մորովեյը, որի աստղը վառ շողում էր, հայտնաբերեց, որ երբ արևելյան կիրճերը վճռական թշնամու ձեռքերում են, Էչիլիդես լեռները հուսալի պաշտպանություն չեն։ Այդ ամենն անմիջականորեն ազդեց, առաջին հերթին, իհարկե, Ռոմրուգոյի վրա։ Նրա դրությունն աննախանձելի էր․ լքված էր սեփական զորքերի և մոռացված յուր դաշնակից բարոն Դարքմութի կողմից (որը մինչև կոկորդը խրված էր Թիհուրրուն ռուլլացի ծովահենների հարձակումից պաշտպանեով), և անապահով էր նույնիսկ սեփական Վարս կալվածքում, որտեղ ամեն րորպե հարձակում էր սպասում մորտջոյի գաղտնի համախոհներից, մինչդեռ Մարչի քաղաքները կողքից քաղցած գայլերի նման ցատկի էին պատրաստվում։ Ի լրումն բոլոր դժբախտությունների, զամբիկ Օրսիլլան ընտրեց հենց այդ պահը նրան լքելու համար։ Եվ այդուհանդերձ, այդ բոլոր ծանր փորձությունները չսասանեցին Ռոմրուգոին։ Օվենսյան հոգևորականությունը ցնծությամբ ընդունեց զմաբիկի դավաճանությունը, անհաստատ հավատացյալին բացարձակ ապահարզան շնորհվեց։ Ի սարսափ իրենց, հոգևորականները շուտով իմացան, որ ցինիկ Ռոմրուգոն մտադիր է օգտագործել յուր ազատությունը, որպեսզի կնության առնի Պրոփեյային և այդպիսով միություն կազմի Պուլսի երախտապարտ դուքսի հետ։ Ահա այն գործոնները, որ կառավարում էին մարդկանց կրքերն այդ ճակատագրական տարում։ Մայրցամաքը հավասարակշռություն էր պահպանում աղետի եզրին։ Գյուղացիները թաղում էին հացահատիկը և սրում գերանդիները։ Բանակները կազմուպատրաստ էին, սպասելով հրամանի, թե որ ուղղությամբ շարժվեն։ Արևմտյան մոնոգոթերի վայրագ զանգվածները, որոնց ետևից սեղմում էին էլ ավելի վայրագ, մարդակեր քոչվոր ալլահուտների հորդաները, սպառնալիորեն կիտվում էին Հին կայսրության սահմանների մոտ։ Դարքմութը շտապեց վերահանդերձավորել յուր նավերը, իսկ Հոսթրատերը վճարեց վասքցի զորականներին և վարժեցրեց նրանց նոր՝ ավելի ժամանակակից պատերազմի համար։ Ռոմրուգոն ամրապնդեց դաշինքը Պուլսի հետ, զինադադար կնքեց Էրիկմութի հետ և օգտվեց մորտջոյի և ընկեցիկ, սակայն անդրդվելի ու ամուր Մուրվեյի միջև ծագած նոր թշնամանքից։ Իսկ Թեմայի Մորովեյը՝ ռուլլացի ծովահենների ակամա դաշնակիցը, սուեսական հերետիկոսության ալարկոտ կողմնակիցը և Կարմրաձեռ Էրիքմութի չկանխամտածված մեղսակիցը, նայում էր Էչիլիդեսի արևելյան մռայլ լանջերին և սրտատրոփ սպասում։ Ահա այս գերագույն, համընդհանուր լարվածության պահին էր, որ միլորդ դ՝ Ագուստինը, առանց որևէ հետին դիտավորթյան, հայտարարեց յուր փիլիսոփայական երկն ավարտելու մասին։  Ինգլենուկի ձայնը դանդաղ մարեց և, միառժամանակ, բացի ձիերի սմբակների ծանր դոփյունից, ոչ մի ուրիշ ձայն չէր լսվում։ Հետո Մարվինը կամաց ասաց․ ― Այժմ հասկանում եմ։ ― Գիտեի, որ կհասկանաք,― ջերմորեն պատասխանեց Ինգլենուկը։― Եվ դրա լույսի տակ կարող ենք նաև հասկանալ մեր ծրագիրը՝ ժողովվել Քաստելգաթ ամրոցում, իսկ հետո անմիջապես հարվածել։ Մարվինը գլխով արեց․ ― Տվյալ հանգամանքներում ուրիշ ելք չի կարող լինել։ ― Սակայն նախ,― ասաց Ինգլենուկը,― հարկավոր է ազատվել այս հետապնդող դրագուններից։ ― Ինչ վերաբերվում է դրան,― ասաց Մարվինը,― ես մի ծրագիր ունեմ․․․ ==Գլուխ 28== Խորամանկ մի հնարքի շնորհիվ, Մարվինն ու նրա հայրենակիցները կարողացան խույս տալ հետապնդող դրագուններից և անվնաս հասնել Քաստելգաթի հսկա խրամատավոր մրցահրապարակը։ Այնտեղ, ժամացույցի տասներկուերորդ զարկի հետ, դավադիրները պետք է հավաքվեին, վերջնական զորադասավորումներ անեին ու հենց նույն օրը ճամփա ընկնեին՝ որպեսզի Բլաքըմուրի ահեղ ճանկերից դ՝ Ագուստինին փրկելու հանդուգն փորձ կատարեին։ Մարվինը գնաց արևելյան թևում գտնվող յուր սենյակները։ Նա ապշեցրեց մանկլավիկների՝ ձեռքերը լվանալու համար մի աման ջուր պահանջելով։ Մարվինի հիշյալ հակումը տարօրինակ էր համարվում այդ դարում, երբ նույնիսկ մեծամեծ պալատական տիկնայք սովոր էին օծանելիք քսած մետաքսե ներքնահագուստների տակ ծվեն֊ծվեն կեղտ թաքցնել։ Սակայն Մարվինն այդ սովորությունը ձեռք էր բերել հարավային Ռեմուվի զվարթ հեթանոս տեսքոների մեջ ապրելիս, որոնց օճառային շատրվանները և սպունգե արձանները հրաշքների հրաշքն էին թվում ինքնահավան, փնթի հյուսիսային ազնվականներին։ Եվ չնայած յուր սյուզերենների հեգնանքին ու կրոնավորների դժգոհությանը, Մարվինը համառորեն պնդում էր, որ մեկ֊մեկ ձեռքեր լվանալը վնաս չի, եթե իհարկե ջուրն ուրիշ տեղերի չկպչի։ Ձեռալվան ավարտվեց, և Մարվինը, որի հագին միայն սև սատինե կիսատաբատ էր, սպիտակ ժանյակավոր վերնաշապիկ, երկարճիտ կոշիկներ, ուսերին հասնող էրեցիական թավշակաշվե ձեռնոցներ, իսկ վրայի միակ զենքը՝ Քուեր դե Ստաբաթ սուրը, որը նրա գերդաստանում սերնդեսերունդ էր փոխանցվել հինգ հարյուր տարի, հանկարծ ինչ֊որ աղմուկ լսեց և կայծակի արագությամբ պտտվեց, ձեռքը սրի երախակալին։ ― Օ՜, սըր, մի՞թե ինձ մեջտեղից երկու կես կանեք,― ծաղրեց լեյդի Կատարինան՝ քանզի դա նա էր, կանգնած տախտակադրվագավոր դռների մեջ։ ― Պատիվս վկա, ձերդ ողորմածությունն ինձ հանկարծակիի բերեց,― ասաց Մարվինը։― Սակայն ինչ վերաբերում է երկու կես անելուն, այդ մեկն իրոք ուրախությամբ կանեի, բայց ոչ սրով, այլ ավելի հուսալի զենքով։ ― Ամո՜թ, սըր,― ծաղրական ասաց լեյդի Կատարինան։― Բռնություն կնոջ հանդե՞պ։ ― Միայն հաճելի բռնություն,― նրբակիրթ պատասխան տվեց Մարվինը։ ― Խիստ ճարտար եք երևում,― ասաց լեյդի Կատարինան։― Հայտնի է, որ երկար ու ճկուն լեզուները սովորաբար զենքերի կարճությունն ու անզորությունը թաքցնելու միջոց են։ ― Ձերդ ողորմածությունն անարադար է իմ հանդեպ,― ասաց Մարվինը,― քանզի համարձակվում եմ ասել, որ իմ զենքը վերին աստիճանի գործունակ է՝ բավական սուր, որպեսզի խոցի֊անցնի ուզած պաշտպանություն ու, եթե հարկ լինի, կրկնի հարվածները։ Եվ, բացի նման տարրական գործածությունից, այն տիրապետում է մի քանի հուսալի հնարքների, որոնք հաճույքով կցուցադրեի ձերդ ողորմածությանը։ ― Ո՛չ, պահեք ձեր սուրը պատյանում,― ասաց տիկինը ցասումով, բայց նրա աչքերը փայլում էին,― իմ սրտով չեն ձեր խոսքերը, քանզի պարծենկոտի պողպատը ծռմռվող թիթեղն է՝ արտաքուստ փայլուն, իսկ իրականում խիստ դյուրաթեք։ ― Աղաչում եմ, բնական փորձության ենթարկեք զենքը,― ասաց Մարվինը,― և գործածության արդյունքներով որոշեք, թե արժե՞ հեգնել։ Տիկինը թափահարեց չքնաղ գլուխը։ ― Գիտցեք, սըր, այդպես կարող են վարվել լպրծուն աչքերով ճերմակամորուս փիլիսոփաները․ ազնվական տիկնայք, մինչդեռ, հիմնվում են ներըմբռնման վրա։ ― Տիկին, ձեր ներըմբռնումն աստվածային է,― պատասխան տվեց Մարվինը։ ― Օ՜, սըր, ի՞նչ կարող է իմանալ ներըմբռնման մասին ձեզ պես մեկը՝ որ հոխորտում է յուր կասկածելի հզորության զենքով։ ― Լեյդի, սիրտս ինձ թելադրում է, որ ձեր ներըմբռնումը կատարյալ է, հավասարը չունեցող, հմայիչ ու նուրբ և որ․․․ ― Բա՛վ է, սըր,― գոչեց լեյդի Կատարինան, նա թունդ շառագունեց և թափով տարուբերեց ճապոնական հովհարը, որի ալիքավոր մակերևույթի վրա պատկերված էր Իիչիի պաշտոնադրման տեսարանը։ Լռություն տիրեց։ Նրանք խոսել էին նրբակիրթ սիրո հինավուրց լեզվով, որտեղ բառերը ներքին խորհուրդ ունեին։ Այդ օրերին նույնիսկ ամենաբարեկիրթ ու համեստ տիկնայք խոսում էին այդ լեզվով, առանց վախենալու, որ կխախտեն վարվելակարգը՝ այդ դարում մարդիկ համարձակ էին։ Սակայն այժմ լրջության ստվեր իջավ երկու զրուցակիցների վրա։ Մարվինը մռայլ խաղում էր ժանյակավոր սպիտակ վերնաշապիկի մոխարգույն պողպատյա կոճակի հետ։ Լեյդի Կատարինան նույնպես անհանգիստ էր։ Նրա հագին կարմիր կրոնե նախշազարդերով թխակապույտ կակաչագույն գիշերանոց էր, որը, ընդունված սովորության համաձայն, ձևված էր այնպես, որ ի ցույց էր դնում փոքրիկ, վարդագույն֊ուռուցիկ փորը։ Ոտքերին փղոսկրագույն կամկայից սանդալներ էին, իսկ մազերը, որ գիշերասաթե հերակալից վեր էին կիտել, զարդարված էին գարնանային սնիպինիներից արտախուրակով։ Դեռ երբեք Մարվինը այդչափ գեղեցիկ տեսարանի չէր հայել։ ― Մի՞թե հնարավոր չէ վերջ տալ բառերի այս անմիտ խաղին,― ցածրաձայն հարցրեց Մարվինը։― Մի՞թե չենք կարող ասել սրտի եղածը, փոխանակ անսիրտ սրախոսություններով այսպես մենամարտելու։ ― Չեմ համարձակվում,― մրմնջաց լեյդի Կատարինան։ ― Եվ այնուհանդրեձ, դու Կետին ես, որը սիրել է ինձ ուրիշ ժամանակ և ուրիշ տեղ,― անգթորեն ասաց Մարվինը,― և որը հիմա չար կատակ է խաղում հետս՝ անպատասխան թողնելով երբեմնի փոխադարձ սերը։ ― Պետք չէ խոսել անցած բաների մասին,― վախեցած շշնջաց Կետին։ ― Եվ սակայն դու սիրե՛լ ես ինձ մի ժամանակ,― տաքացած գոչեց Մարվինը։― Փորձի՛ր ժխտել այդ բանը։ ― Այո,― ասաց Կատարինան թույլ ձայնով։― Սիրե՜լ եմ քեզ մի ժամանակ։ ― Իսկ ա՞յժմ։ ― Ավա՜ղ։ ― Սակայն խոսի՛ր, հայտնիր պատճառը ինձ։ ― Ո՛չ, չե՛մ կարող։ ― Չե՛ս կամենում, ավելի ճիշտ։ ― Ինչպես կուզես, Ընտրությունը գերին է Սրտի։ Սակայն չէի ցանկանա, որ դու այդպես կարծեիր,― ցածրաձայն ասաց Կետին։ ― Ո՞չ։ Այդ դեպքում անշուշտ Ցանկությունը հայրն է Մտադրության,― ասաց Մարվինը, խիստ ու անողորմ արտահայտությամբ։― Եվ ոչ մի իմաստուն չի հերքի, որ Սիրո խորթ քույրն Անտարբերությունն է, իսկ Հավատարմության խորթ մայրը՝ Ցավը։ ― Մի՞թե այդպես եք իմ մասին մտածում,― թույլ ճչաց Կատարինան։ ― Ինչ արած, տիկին, դու ինձ ընտրություն չես թողել,― զրնգուն բրոնզե ձայնով պատասխան տվեց Մարվինը։― Իմ Կիրքն անտեր ու լքյալ մի նավակ է Հիշողության ծովի վրա, Անտարբերության փոփոխական քամին է ճիշտ ուղուց շեղել նրան, իսկ Մարդկային ցեղի մակընթացության ալիքը տանում է նրան դեպի Տանջանքի քարքարոտ խութերը։ ― Ես այդպես չէի ասի,― ասաց Կատարինան և Մարվինը ցնցվեց՝ լսելով հաստատում, թեկուզև թույլ, մի բանի, որ անդառնալիորեն կորած էր համարել։ ― Կե՛տի․․․ ― Ո՛չ, դա չի՛ կարող լինել,― ճչաց Կատարինան, տանջալի ցավից ետ քաշվելով՝ նրա փորը թրթռում էր զգացմունքների հեղեղից։― Դու չգիտե՛ս իմ թշվառ վիճակի մանրամասները։ ― Ես պահանջում եմ, որ ասես,― գոչեց Մարվինը, հետո թափով ետ շրջվեց, ձեռքը գցելով սրի երախակալին։ Քանզի սենյակի հսկա կաղնե դուռն անաղմուկ բացվել էր և դռան մոտ անփութորեն պատին հենված կանգնել էր ձեռքերը կրծքին ծալած մի մարդ, որի բարակ, մուրաքավոր շուրթերին կիսաժպիտ էր խաղում։ ― Տե՛ր իմ։ Մենք կորա՜ծ ենք,― ճչաց Կատարինան, ձեռքերը սեղմելով դողացող փորին։ ― Սըր, ի՞նչ է ձեզ հարկավոր,― զայրագին հարցրեց Մարվինը։― Պահանջում եմ, որ տաք ձեր անունը և նշեք այս անբարեկիրթ ու անպատշաճ այցելության պատճառը։ ― Հենց հիմա ամեն բան կիմանաք,― ասաց դռան մոտ կանգնած մարդը սպառնալի շշնջոցով։― Իմ անունը, սըր, լորդ Բլաքըմուր է, այն լորդ Բլաքըմուրը, ընդդեմ որի ուղղված էին ձեր մանկամիտ մեքենայությունները, և ես այս սենյակ եմ մտել օգտվելով այն պարզ առավելությունից, որ ունի ամեն ոք, ով կամենում է ծանոթանալ յուր սեփական կնոջ երիտասարդ բարեկամի հետ։ ― Կնո՞ջ,― արձագանքեց Մարվինը։  ― Այս տիկինը,― հայտարարեց Բլաքըմուրը,― որը տարօրինակ սովորություն ունի ուղղակի չներկայանալու, իրականում ազնվազարմ Կատարինա դ՝ Ագուստին դի Բլաքըմուրն է՝ ձեր խոնարհ ծառայի սիրող և սիրեցյալ կինը։ Եվ այդ ասելով, Բլաքըմուրը հանեց գլխարկը և խոր գլուխ տվեց, ապա կրկին յուր նախկին դիրքն ընդունեց։ Մարվինը կարդաց ճշմարտությունը Կետիի արտասվաթաց աչքերում և դողդողացող փորում։ Կետին, իր սիրեցյալ Կետին, յուր հարազատ հոր՝ դ՝ Ագուստինի և նրա կողմնակիցների ոխերիմ թշնամի Բլաքըմուրի կինն է։ Սակայն ժամանակ չկար ազգակցական այդ արտասովոր կապերի մասին մտածելու, քանզի խորհելու առաջնահերթ նյութն ինքը՝ Բլաքըմուրն էր, որ հրաշքով հայտնվել էր յուր ոսոխների ամրոցում և անհանգստության ոչ մի նշան չէր ցուցաբերում թվում է ծայրահեղ վտանգավոր այդ իրավիճակում։ Եվ դա անտարակույս նշանակում էր, որ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես Մարվինը համարել էր, և ճակատագրի թելերն արդեն այնքան են խճճվել, որ հնարավոր չէ միանգամից կարգի բերել։ Բլաքըմուրը Քատելգաթո՞ւմ։ Մարվինը մտածեց և մի պահ սառը քրտինք պատեց նրա ճակատին, ասես մահվան հրեշտակն անցավ կողքով, դժոխային թևերը թափահարելով։ Մահն էր սողոսկել սենյակը․․․ բայց ո՞ւմ համար։ Մարվինը վախենում էր վատթարագույնից, սակայն նա անվրդով շրջվեց ասես օբսիդիանե անթափանց դիմակ հագած դմեքը և նայեց թշնամուն՝ իր սիրեցյալի ամուսնուն և նրա հորը գերեվարողին։ ==Գլուխ 29== Միլորդ Լեմփրի դի Բլաքըմուրը կանգնած էր լուռ ու անկաշկանդ։ Նա միջինից բարձրահասակ տղամարդ էր, որի նիհարությունն է՛լ ավելի ցայտուն էր դառնում սաթի պես սև, խիտ մորուքի, երկար այտամորուսների և en brosse կտրած մազերի պատճառով, որոնց օձաձև գանգուրները թափվել էին ճակատին։ Սակայն կարծեցյալ վտիտության տպավորությունն անցնում էր, հենց որ նայում էիր ուսերի լայնությանը և կիսաթիկնոցի տակից երևացող հուժկու, սուսերամարտի սովոր բազուկին։ Նրա հագուստի կոճակները և թալիսմանները պճնամոլաբար մանրակարված էին մացեդիումե թելերով և քանդվում էին միայն արծաթագույն դարտուրների միջոցով։ Սառնաշունչ դեմքը գեղեցիկ դիմագծեր ուներ, աղավաղված միայն աջ քունքից մինչև բերանի ձախ անկյունն իջնող կնճռոտ սպիով, որը նա ցուցադրաբար ալ կարմիր էր ներկել։ Դրանից Բլաքըմուրի ծաղրական դիմագծերը դարձել էին չարագույժ և անհեթեթ։ ― Ինձ թվում է,― բառերը ձգելով ասաց Բլաքըմուրը,― որ չափից երկար խաղացինք այս ֆարսը։ Մոտենում է պահը դիմակազերծման։ ― Ուրեմն միլորդը փորձե՞լ է երրորդ գործողությունը,― անհողդողդ ու հանգիստ տեղեկացավ Մարվինը։ ― Դերաբաշխումն արվել է,― ասաց Բլաքըմուրը։ Նա անփութերոն շրխկացրեց մատները։ Ներս եկան միլորդ Ինգլենուկը, նրա ետևից սըր Ժյուլը և սոճեգույն ցուլի կաշվից կիսաբաճկոններ հագած թուրինգացի զինվորների մի ջոկատ՝ բրչասրերը պատրաստ պահած։ ― Այս ի՞նչ ստոր ծուղակ է,― բացատրություն պահանջեց Մարվինը։ ― Ասա նրան, եղբայր իմ,― ծաղրաբար ձայնեց Բլաքըմուրը։ ― Այո, դա ճիշտ է,― մահացու գունատվելով, ասաց լորդ Ինգլենուկը։― Բլաքըմուրը և ես կիսով չափ եղբայրներ ենք, քանի որ մեր մայրը մարկիզուհի Ռոսետա Տիմոնն էր՝ դուստրը Բրանդեյսյան Ընտրողի և հարսնաքույրը Երկասուր Արծաթախապալարի, որը հայրն էր Կարմրասուր Էրիկմութի, և որի առաջին ամուսինը՝ Մարշի Մարկիլլան, իմ հայրն էր, սակայն, որի հիվանդությունից հետո նա ամունսացավ Հանթֆորդի՝ Քլիվի Արքայական Ստորաբճի և Ընտրամուրաբայի Ձևամոլի հետ․ ― Պատվի հնաոճ զգացումը նրան սիտպեց հլու֊հնազանդ ընդունել բոլոր առաջարկները,― քմծիծաղեց Բլաքըմուրը։  ― Տարօրինակ դեպք,― բարձրաձայն միտք արեց Մարվինը,― երբ պատվի զգացումը պատվազրկում է մարդուն։ Ինգլենուկը գլուխը կախեց և ոչինչ չասաց։ ― Սակայն ինչ վերաբերում է ձեզ, միլեդի,― ասաց Մարվինը, դիմելով Կետին,― ապա անկարող եմ ըմբռնել, թե ինչո՞ւ եք ամուսնացել ձեր հոր գերեվարողի հետ։ ― Ավա՜ղ,― ասաց Կետին,― դա մի լրիվ այլ, շատ գարշելի պատմություն է․ նա սկզբից սիրահետեց ինձ, դիմելով սպառնալիքների և անտարբերության, ապա գրավեց յուր մութ ուժով, որին ոչ ոք չէր կարող դիմադրել, իսկ հետո, բազմապիսի անգութ թմրադեղերի և երկիմաստ խոսքերի, ինչպես նաև ձեռքերի հմուտ շարժումների օգնությամբ, նա արբեցրեց ինձ ու հասցրեց կեղծ կրքոտության վիճակի՝ այն աստիճան, որ ես ուշագնաց էի լինում նրա եղծելի մարմնի մի հպումի և զզվելի շուրթերի կենտ համբույրի համար։ Եվ քանի որ այդ պահին չկար մեկը, որ հիշեցներ աստծո մասին և բարերար ազդեցություն գործեր վրաս, ես չդիմացա ու տեղի տվեցի։ Բայց գիտեմ, որ իրավունք չունեմ ներողամտություն հայցել, թուլությունս վկայակոչելով։ Մարվինը շրջվեց դեպի միակ մարդը, որի վրա դեռ հույս ուներ։ ― Սըր Ժյո՛ւլ,― գոչեց նա։― Դուրս քաշիր քո սուրը և մենք պայքարով կհարթենք մեր ճամփան դեպի ազատություն։ Բլաքըմուրը չոր ծիծաղեց։ ― Կարծում եք սուրը դո՞ւրս կքաշի։ Գուցե։ Բայց միայն որպեսզի խնձոր կճպի․ Մարվինը սևեռուն նայեց յուր ընկերոջը և նրա դեմքին տեսավ ամոթ՝ ավելի խոր, քան անդունդը և ավելի մահացու, քան թույնը։  ― Ճշմարիտ է,― ասաց սըր Ժյուլը, աշխատելով որ ձայնը չդողա։― Ես չեմ կարող քեզ աջակցել, թեև սիրտս մորմոքվում է, վիճակդ տեսնելով։ ― Իսկ քե՞զ ինչ նենգ կախարդանքով է հմայել Բլաքըմուրը,― գոչեց Մարվինը։ ― Ավա՜ղ, իմ լավ բարեկամ,― ասաց տարաբախտ Ժյուլը։― Այս խաբեբայությունն այնքան խնամքով ու տրամաբանորեն է մտածված, որ անհնար է մի թույլ տեղ գտնել և այնքան խորամանկ է նախագծված ու իրագործված, որ դրա կողքին ուրիշ, ավելի փոքր մարդկանց խղճուկ մտահղացումները թվում են տղայական չարաճճիություններ․․․ Արդյոք գիտեի՞ր, որ ես Սուրբ անկման Գորշ ասպետների հանրահայտ միության անդամ եմ։ ― Ես այդ մասին տեղյակ չէի,― ասաց Մարվինը։― Եվ այդուհանդերձ, Գորշ ասպետները միշտ հայտնի են եղել որպես ուսումնառության և բարեպաշտության ջերմեռանդ ջատագովներ, նրանք մասնավորապես հանդես են գալիս դ՝ Ագուստինի կողմից՝ թագավորական կուսակցության դեմ։  ― Ճիշտ է, անտարակույս ճիշտ,― ասաց թշվառ Ժյուլը, և նրա հիվանդագին գեղեցիկ դիմագծերն աղավաղվեցին հոգեկան տանջանքներից։― Ես էլ էի այդ բանում համոզված։ Սակայն անցյալ շաբաթվա վերջին օրն իմացա, որ մեր Մեծ Տիրավարպետ Հելվեցիուսը հոգին ավանդել է․․․ ― Շնորհիվ լյարդի մեջ պատահաբար հայտնված մի քիչ պողպատի,― ասաց Բլաքըմուրը։ ․․․ և որ այժմ պարտավոր եմ ենթարկվել նոր Տիրավարպետին, առաջվա պես լրիվ ու անառարկելիորեն, քանզի մենք երդում ենք տվել միությանը, և ոչ թե առանձին մարդու։ ― Եվ այդ նոր Տիրավարպե՞տը,― հարցրեց Մարվինը։ ― Ե՛ս եմ, որ կամ,― գոչեց Բլաքըմուրը։ Եվ այժմ Մարվինը նրա մատին տեսավ միաբանության մեծ կնիք֊մատանին։ ― Այո, այդպես եղավ,― ասաց Բլաքըմուրը և նրա բերանի ձախ անկյունը անպատկառորեն վար ծռվեց։― Ես ձեռքս վերցրի այդ հինավուրց միաբանությունը, քանի որ այն հարմար գործիք էր նպատակներիս իրագործման համար։ Եվ այսպես, ես Տիրավարպետն եմ, միաձայն ղեկավարն ու Որոշում կայացնողը, պատասխանատու չեմ ոչ ոքի առջև, բացի դժոխքից և պարտավոր չեմ ունկնդրել ոչ մի այլ ձայնի, բացի հոգուս ամենաստորին խորքերից եկածից։ Ինչ֊որ հիասքանչ բան կար այդ պահին Բլաքըմուրի մեջ։ Որքան էլ գարշելի ու դաժան լիներ, հետադեմ, եսասեր, փառասեր և ուրիշների ճակատագրի հանդեպ անտարբեր, այնուամենայնիվ նա մարդ էր բառիս բուն իմաստով։ Զուսպ հարգանքով Մարվինը մտածեց այդ մասին։ Ապա, շուրթերին կամակոր ու վճռական արտահայտություն, շրջվեց դեպի յուր հակառակորդը։ ― Իսկ այժմ,― ասաց Բլաքըմուրը,― գլխավոր դերակատարները բեմի վրա են և պակասում է միայն մի դերասան, որպեսզի ավարտի մեր դրաման և հասցնի համապատասխան եզրափակման։ Այդ վերջին գործող անձը երկար ու համբերատար սպասել է կուլիսների ետևում, ամեն ինչ նկատելով և մնալով աննկատ, հետևելով իրերի ընթացքին և սպասելով յուր հերթին, որպեսզի բեմ դուրս գա և ըմբոշխնի փառքի կարճատև պահը։ Սակայն, կամաց, նա գալիս է։ Միջանցքում ծանր ոտնաձայներ լսվեցին։ Սենյակում գտնվողներն ականջները սրեցին ու սպասեցին, անհանգիստ շուռումուռ գալով։ Դուռը դանդաղ բացվեց․․․ Եվ ներս մտավ մի դիմակավոր մարդ, ոտքից գլուխ սև հագած, ուսին երկսայր հսկա մի կացին։ Նա դռների մեջ կանգ առավ, ասես անվստահ, որ ցանկալի հյուր է։ ― Բարի օր, դահիճ,― բառերը ձգելով ասաց Բլաքըմուրը։― Այժմ ամեն ինչ լրիվ է և կարելի է խաղալ այս ֆարսի վերջին պակտերը։ Պահապաննե՛ր, հառա՛ջ։ Պահապանները, բրչասրերը մերկացրած, շրջան կազմեցին Մարվինի շուրջը, բռնեցին նրան, պինդ կապկպեցին, ապա կռացրին, մերկանցլեով վիզը։ ― Դահի՛ճ,― գոչեց Բլաքըմուրը,― կատարի՛ր պարտականությունդ։ Դահիճն առաջ քայլեց և ստուգեց հսկա կացնի սայրերի սրությունը։ Ապա զենքը թափով վեր տարավ, ու սսկսեց վար բերել․․․ Եվ Կետին ճչա՛ց։ Նա նետվեց այդ մռայլ դիմակավոր անձնավորության վրա, շեղեց հարվածի ուղղությունը, և կացինը զրնգոցով ընկավ ու կպավ գրանիտե հատակին, կայծակի փունջ արձակելով։ Դահիճը զայրացած մի կողմ հրեց Կետիին, սակայն վերջինիս մատներն արդեն հասցրել էին ճանկել դիմակի սև մետաքսը։ Դահիճը ոռնաց, զգալով, որ դիմակը պատռվում է։ Տագնապալի աղաղակելով, նա փորձեց փակել յուր դիմագծերը։ Սակայն բոլորը հասցրեցին պարզ տեսնել նրան։ Մարվինը սկզբից չհավատաց աչքերի վկայությանը։ Դեմքը մի տեսակ հարազատ էր։ Որտե՞ղ էր ինքը տեսել այդ այտերն ու հոնքերը, շագանակագույն աչքերը, ամուր կզակը։  Հետո նա հիշեց․ շա՜տ վաղուց, հայելու մեջ։ Դահիճի վրա իր դեմքն էր ու իր մարմինը։ ― Զե Կրա՛գգաշ,― բացականչեց Մարվինը։ ― Պատրաստ եմ ծառայելու։― Եվ Մարվինի մարմինը գողացող մարդը ծաղրաբար խոնարհվեց ու ժպտաց Մարվինին Մարվինի դեմքով։ ==Գլուխ 30== Լորդ Բլաքըմուրը առաջինը խախտեց tableau֊ն<ref>Անսովոր տեսարան։</ref>։ Վարժ շարժումներով նա հանեց գլխարկն ու կեղծամը։ Օձիքը թուլացնելով, շոշափեց վիզը, քննադելով ինչ֊որ անտեսանելի կոճկագամներ։ Հետո մի շարժումով, երեսից քաշեց պիրկ նստած մաշկե դիմակը։ ― Խուզարկու Ո՛ւրդորֆ,― գոչեց Մարվինը։ ― Այո, այդ ես եմ,― ասաց մարսեցի խուզարկուն։― Ներիր, որ ստիպված եղանք քեզ այսպիսի պատմության մեջ քաշել, Մարվին, բայց սա քո գործն արագ ու հաջող վախճանի բերելու միակ հնարավորությունն էր։ Իմ գործընկերներն ու ես որոշեցինք․․․ ― Գործընկերնե՞րը։ ― Մոռացա ձեզ ծանոթացնել,― ծուռ ժպտալով ասաց խուզարկու Ուրդորֆը։― Մարվին, թույլ տվեք ձեզ ներկայացնել լեյտենանտ Ուրիին և սերժանտ Ֆրաֆին։ Որպես լորդ Ինգլենուկ և սրը Ժյուլ դիմակավորվածներն այդժամ քաշեցին֊հանեցին մաշկե դիմակները և հայտնվեցին Հյուսիս֊արևմտյան գալակտիկայի միջաստղային ոստիկանության համազգեստներով։ Նրանք բարեհոգաբար ժպտալով սեղմեցին Մարվինի ձեռքը։ ― Իսկ այս պարոնայք,― ասաց Ուրդորֆը, ցույց տալով թուրինգացի պահապաններին,― նույնպես բավական օգնեցին մեզ։ Պահապանները հանեցին ցուլի մորթուց սոճեգույն կիսաբաճկոնները և մնացին Քասնեմ սիթիի ճանապարհային տեսչության համազգեստներով։ Մարվինը շրջվեց դեպի Կետին։ Վերջինս արդեն կրծկալին ամրացրել էր Միջաստեղային զգոնամիության կարմրակապույտ տարբերանշանը։ ― Կարծես թե․․․ հասկանում եմ,― ասաց Մարվինը։ ― Դա բավական պարզ է,― ասաց խուզարկու Ուրդորֆը։― Ձեր գործը վարելուց ես, սովորականի պես, օգտվում էի տարբեր քննչական գործակալությունների օգնությունից։ Երեք անգամ մենք հանցագործին բռնելու վրա էինք, բայց նրան հաջողվում էր խուսափել։ Հայտնի չէ, թե դա որքան կշարունակվեր, եթե մենք չփորձեինք որսալու այս տարբերակը։ Մեր տեսությունը պետք է անխափան գործեր․ չէ՞ որ եթե Կրագգաշին հաջողվեր կործանել ձեզ, նա կկարողանար պնդել, թե մարմինն իրենն է, առանց վախենալու, որ դուք հակառակը կպնդեք։ Մինչդեռ, քանի որ դեռ դուք կենդանի էիք, պիտի շարունակեիք փնտրել նրան։ Եվ ահա մենք ձեզ ներքաշեցինք մեր ծրագրի մեջ, հույս ունենալով, որ Կրագգաշը կիմանա այդ մասին և ինքն էլ կներգրավվի այդ իրադարձությունների մեջ, որպեսզի հաստատ կործանի ձեզ։ Մնացածն ինձնից լավ գիտեք։ Շրջվելով դեպի քողազերծված դահիճը, խուզարկու Ուրդորֆն ասաց․ ― Կրագգաշ, ավելացնելու բան ունե՞ք։ Մարվինի դեմքը կրող գողը նրբագեղորեն հենվեց պատին, ձեռքերը կրծքին ծալած, կատարելապես հանգիստ ու անվրդով։ ― Համարձակություն կունենամ մի երկու մեկնաբանություն անել,― ասաց Կրագգաշը։― Առաջինը՝ թույլ տվեք նշել, որ ձեր մտահղացումն ապաշնորհ էր ու ակներև։ Ես ամենասկզբից հավատացած էի, որ ամենը կեղծիք ՝ և մասնակցեցի միայն ելնելով այն քիչ հավանական ենթադրությունից, թե կողծիք չէ։ Ուստի, զարմացած չեմ։ ― Զվարճալի բացատրություն,― ասաց Ուրդորֆը։ Կրագգաշն ուսերը թոթվեց․ ― Երկրորդ, ուզում եմ ձեզ ասել, որ մազաչափ անգամ չեմ զղջում իմ այսպես կոչված մեղքի համար։ Եթե մարդ չի կարողանում հսկել իր սեփական մարմինը, ուրեմն արժանի է կորցնելու։ Իմ երկար ու բազմաբովանդակ կյանքի ընթացքում նկատել եմ, որ մարդիկ պատրաստ են իրենց մարմինները տալ առաջին պատահած ստահակին, եթե ա խնդրի և ստրկացման տալ գիտակցություններն առաջին իսկ ավազակին, եթե հրամայի։ Ահա թե ինչու մարդկանց շոշափելի մեծամասնությունը չի կարողանում պահպանել ի ծնե իրենց տրված գիտակցություններն ու մարմինները, այլ փոխարենը կամովին հրաժարվում է ազատության այդ շփոթահարույց խորհրդանիշերից։ ― Դա,― ասաց խուզարկու Ուրդորֆը,― հանցագործի դասական ինքնաարդարացում է։ ― Այն, ինչ դուք անվանում եք հանցագործություն, երբ մեկն է անում,― ասաց Կրագգաշը,― կոչում եք պետություն, երբ շատերն են անում։ Անձամբ ես տարբերություն չեմ տեսնում և, հետևաբար, չեմ ուզում ձեզ պես ապրել։ ― Մենք այստեղ կարող ենք մի ամբողջ տարի կանգնել ու բառեր շաղ տալ,― ասաց Ուրդորֆը։― Բայց ես նման զվարճությունների համար ժամանակ չունեմ։ Ձեր փաստարկները կշարդրեք բանտային քահանային, Կրա՛գգաշ։ Ես ձերբակալում եմ ձեզ ապօրինի գիտակցափոխության, սպանության փորձի և խոշոր կողոպուտի մեղադրանքով։ Այսպիսով իմ 159֊րդ հետաքննությունը հաջողությամբ պսակվեց և ես կտրեցի անհաջողությունների շղթան։ ― Իրո՞ք,― սառնորեն ասաց Կրագգաշը։― Դուք իսկապե՞ս համարում եք, որ ամեն ինչ այդքան հեշտ է։ Իսկ հաշվի առե՞լ եք, որ աղվեսը կարող է մի ուրիշ բույն ունենալ։ ― Բռնե՛ք նրան,― բղավեց Ուրդորֆը։ Չորս ոստիկաններ նետվեցին դեպի Կրագգաշը։ Սակայն մինչ այդ հանցագործը բարձրացրեց ձեռքը և օդի մեջ արագ մի շրջան գծեց։ Շրջանն այրվո՛ւմ էր։ Կրագգաշը մի ոտքը դրեց շրջանի մեջ։ Ոտքն անհետացավ։ ― Եթե ձեզ պետք լինեմ,― ծաղրանքով ասաց նա,― գիտեք, թե որտեղ կարելի է ինձ գտնել։ Տեսնելով, որ ոստիկաններն արդեն մոտ են, նա մյուս ոտքն էլ շրջանի մեջ մտցրեց, անհետացավ ամբողջովին, բացի գլխից և Մարվինին աչքով արեց։ Հետո չքվեց նաև գլուխը և չմնաց ոչինչ բացի կրակե օղից։ ― Շո՛ւտ,― գոռաց Մարվինը,― բռնեք նրան։ Նա շրջվեց դեպի Ուրդորֆը, և ապշեց, տեսնելով, որ խուզարկուի ուսերը վար են իջել, իսկ դեմքը հուսահատությունից մոխրագույն է դարձել։ ― Շտապե՛ք,― գոչեց Մարվինը։ ― Դա անօգուտ է,― ասաց Ուրդորֆը,― ինձ թվում էր, թե հաշվի եմ առել բոլոր խորամանկությունները, բայց այս մեկը․․․ Այդ մարդն ակնհայտորեն խելքը թռցրել է։ ― Ի՞նչ է հնարավոր անել,― բղավեց Մարվինը։ ― Ոչինչ,― պատասխանեց Ուրդորֆը։― Նա գնաց Խճճված աշխարհ և ես անհաջողության մատնվեցի 159֊րդ անգամ։ ― Բայց մենք դեռ կարող ենք հետապնդել նրան,― հայտարարեց Մարվինը, շարժվելով դեպի կրակե օղակը։ ― Ո՛չ։ Դուք չպե՛տք է այդպես վարվեք,― բացականչեց Ուրդորֆը։― Դուք չեք հասկանում․․․ Խճճված աշխարհը նշանակում է մահ կամ խելագարություն, և կամ երկուսը միանգամից։ Ձեր դուրս պրծնելու շանսերն այնքան փոքր են․․․ ― Ճիշտ այնքան, որքան Կրագգաշի՛նը,― գոչեց Մարվինը և մտավ օղակի մեջ։ ― Սպասե՛ք, դուք չհասկացա՛ք,― աղաղակեց Ուրդորֆը։ Կրագգաշը շանս չունի՜։  Սակայն Մարվինը չլսեց այդ վերջին բառերը, քանզի արդեն անհետացել էր բոցակիզվող շրջանակի մեջ և աննկուն առաջ էր շարժվում Խճճված աշխարհի օտարոտի ու չհետազոտված հեռաստաններում։ ==Գլուխ 31== ՄԻ ՔԱՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՃՃՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ «․․․ այդպես, Ռիմանն֊Հեյքի հավասարումների միջոցով վերջապես գտնվեց Թվիստերմանի<ref>Բառախաղ՝ «թվիստ» (twist) բառը նշանակում է ծռմռվել կամ խճճվել, համապատասխանաբար «Խճճված աշխարհը» (Twised world) արտահայտությունը համահնչում է Twistermann ազգանվանը։</ref> Տրամաբանական դեֆորմացիայի Տիեզերական տարածքի մաթեմատիկական արտահայտությունը։ Այդ տարածը հայտնի դարձավ որպես Խճճված աշխարհ, թեև ոչ խճճված էր, ոչ էլ աշխարհ։ Եվ, որքան էլ տարօրինակ է, ապացուցվեց, որ Թվիստերմանի առաջնահերթ կարևոր երրորդ բնորոշումը (Տարածքը կարող է համարվել տիեզերքի այն հատվածը, որը գործում է որպես հավասարակշիռ քաոսի և նախնական ռեալ կառուցվածքի տրամաբանական հարաբերության միջև) ավելորդ է»։ «Խճճված աշխարհ» հոդվածը համընդհանուր գիտելիքների գալակտիկական հանրագիտարանից, 483֊րդ հրատարակություն։ «․․․հետևաբար «հայելային դեֆորմացիա» տերմինը բնորոշում է մեր մտքերի իմաստը (եթե ոչ էությունը)։ Քանի որ, իրոք, ինչպես տեսանք, Խճճված աշխարհը կատարում է հետևյալ անհրաժեշտ և միաժամանակ արգահատելի դերը՝ անորոշացնում է բոլոր օբյեկտիվ ռեալություններն ու պրոցնեսները, և այդպիսով դարձնում տիեզերքը տեսականորեն, ինչպես նաև գործնականորեն, անխուսափելի»։  Հատված «Մաթեմատիկոսի խորհրդածություններից»․ Էդգար Հոուփ գրիֆ<ref> «Հոուփ» (hope) նշանակում է հույս, «Գրիֆ» (grief) նշանակում է վիշտ։</ref>, էվկլիդ֊սիթի ֆրի պրես։ «․․․բայց, չնայած դրան, Խճճված աշխարհի խելակորույս ճանապարհորդները պետք է հիշեն մի քանի հիպոթետիկ կանոններ․ Հիշեք, որ Խճճված աշխարհում բոլոր կանոնները կարող են սուտ լինել, ներառյալ սույն կանոնը, որը վերաբերում է բացառությանը, ինչպես նաև ներառյալ այս նախադասությունը, որ չեղյալ է հայտարարում բացառությունը․․․ ad infinituin<ref>Մինչև անվերջություն (լատ․)։</ref>։ Սակայն նաև հիշեք՝ կանոններն անպայման չէ, որ սուտ լինեն, ցանկացած կանոն կարող է ճիշտ լինել, ներառյալ սույն կանոնը և նրա բացառությունները։ Խճճված աշխարհում պարտադիր չէ, որ ժամանակը համապատասխանի ձեր նախապաշարմունքներին։ Իրադարձությունները կարող են հաջորդել արագ (դա նորմալ է), կամ դանդաղ (դա ավելի լավ է), կամ բոլորովին չհաջորդել (դա շատ վատ է)։  Հնարավոր է, որ Խճճված աշխարհում ձեզ հետ ընդհանրապես ոչինչ չկատարվի։ Անխոհեմություն կլիներ այդ բանին սպասելը և հավասար անխոհեմություն՝ դրան պատրաստ չլինելը։ Խճճված աշխարհում պատահելիք հնարավոր աշխարհների մեջ մեկը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհն է, մյուսը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը, բացի մի մանրամասնից, երրորդը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը, բացի երկու մանրամասնից և այլն։ Եվ հակառակը՝ մեկը պետք է բացարձակորեն տարբերվի մեր աշխարհից, բացի մի մանրամասնից և այլն․․․ Ամբողջ հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս գուշակես, թե որ աշխարհում ես, քանի դեռ Խճճված աշխարհը չի տվել իր սեփական կործանարար բացատրությունը։ Խճճված աշխարհում, ինչպես ամեն մի այլ աշխարհում, դու կարող ես հայտանբերել ինքդ քեզ։ Բայց միայն Խճճված աշխարհում է այդ հանդիպումը սովորաբար ճակատագրական լինում։  Որքան լավ ես ճանաչում Խճճված աշխարհին, այնքան ավելի վանող է թվում այն։ Հարմար է (բայց սխալ) մտածել, թե Խճճված աշխարհը մայաի<ref>Պատրանք (սանսկրիտ), հնդկական կրոնական փիլիսոփայություն։</ref>՝ պատրանքի, հակադարձ աշխարհն է։ Կարող է պարզվել, որ ձեզ շրջապատող ուրվագծերն իրական են, իսկ Դուք, որ հետազոտում եք այդ ամենը, պատրանք եք։ Նման հայտնագործությունը հետաքրքրաշարժ է, բայց մահացու։ Մի իմաստուն մարդ հարցրել է․ ― Ի՞նչ կպատահեր, եթե կարողանայի Խճճված աշխարհ մտնել առանց նախապաշարմունքների։ Նրա հարցին վերջնական պատասխան տալ հանարավոր չէ, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ դուրս գալուց նա արդեն որոշ նախապաշարմունքներ կունենար։ Կարծիքի բացակայությունը պաշտպանվելու միջոց չէ։ Ոմանք համարում են, թե գերայգույն իմաստնություն է հայտնագործելը, որ բոլոր իրերը կարող են շրջվել և այդպիսով դառնալ իրենց հակառակը։ Այդ ենթադրությունը շատ սրամիտ եզրահանգումների հնարավորություն է ընձեռնում, բայց խորհուրդ չենք տա գործածել Խճճված աշխարհում։ Այնտեղ բոլոր տեսությունները պատահական են, ներառյալ տեսություների պատահականության մասին տեսությունը։ Մի հուսացեք խորամանկությամբ գերազանցել Խճճված աշխարհին։ Այն ավելի մեծ է, ավելի փոքր, ավելի երկար և ավելի կարճ, քան դուք․ այն չի ապացուցում, այլ կա։ Այն ինչ կա, կարիք չունի որևէ բան ապացուցելու։ Ապացույցը ճշմարիտ է միայն ինքն իր համար և չի նշանակում ոչինչ բացի ապացույցների (որոնք ոչինչ չեն ապացուցում) գոյությունից։ Ցանկացած բան, որ կա, անհավանական է, քանի որ ամեն բան անկապ է, ոչ անհրաժեշտ և վտանգավոր առողջ դատողության համար։ Խճճված աշխարհի մասին այն մեկնաբանությունները կարող են ոչ մի ընդհանուր բան չունենալ Խճճված աշխարհի հետ։ Ճանապարհորդը զգուշացրել է»։ Զե Կրագգաշ․ «Խաբուսիկության անխուսափելիությունը»,<br> Մարվին Ֆլինի անվան հավաքածու։ ==Գլուխ 32== Տեղափոխությունը կատարվեց կտրուկ, բոլորովին ոչ այնպես, ինչպես ենթադրում էր Մարվինը։ Նա շատ էր լսել Խճճված աշխարհի մասին և աղոտ պատկերացնում էր, թե պետք է հայտնվի անորոշ գծագրությունների, փոփոխվող գույների, գրոտեսկների ու հրաշքների մեջ։ Բայց հիմա միանգամից տեսավ, որ իր տեսակետը եղել է ռոմանտիկ և անսահմանափակ։ Մարվինը գտնվում էր մի փոքրիկ ընդունարանում։ Գոլորշապատ, գաղջ օդից քրտինքի հոտ էր գալիս։ Ինքը, մի քանի տասնյակ ուրիշ մարդկանց հետ, նստած էր երկար փայտե նստարանին։ Ինչ֊որ գրասենյակային ծառայողներ ձանձրացած գնում֊գալիս էին, նայում թղթերին և երբեմն կանչում սպասողներից մեկին։ Լսվում էին շշուկներ՝ նրանք խորհրդակցում էին։ Երբեմն ոմանք համբերությունը կորցնում և թողնում֊հեռանում էին։ Երբեմն էլ մի նոր խնդրառու էր գալիս։ Մարվինը սպասում էր, դիտում, աչքերը բաց ննջում։ Ժամանակը դանդաղ էր անցնում, սենյակում ստվերներ հայտնվեցին, ինչ֊որ մեկը լույսերը միացրեց։ Մարվինին դեռ ոչ ոք չէր կանչում։ Նա, ավելի շուտ ձանձրույթից, քան հետաքրքրասիրությունից նայեց կողքի նստած մարդկանց։ Ձախակողմյան հարևանը շատ բարձրահասկան էր և դիականման, նրա վզի վրա, հենց օձիքի մոտ, մի բորբոքված չիբան կար։ Աջ կողմի նստածը, մինչդեռ, կարճահասակ էր, գեր ու կարմրադեմ և շնչելիս ֆսֆսացնում էր։ ― Տեսնես դեռ ինչքա՞ն կտևի,― հարցրեց Մարվինը գեր մարդուն, ավելի շուտ ժամանակ սպանելու, քան մի բան իմանալու համար։ ― Ինչքա՞ն։ Ինչքան կտևի՞,― հարցը կրկնեց գեր մարդը։― Ինչքան ասես, ահա թե ինչ։ Այս ավտոմոբիլային գրասենյակի «մինիստրներին» շտապեցնել չի լինի, նույնիսկ եթե ուզածդ եղած֊չեղածը վարորդական իրավունքի ժամկետը երկարացնելն է՝ իմ պես։ Դիականման մարդը ծիծաղեց բենզինի դատարկ ցիստեռնին կպչող փայտի ձայներով։ ― Դու դեռ շատ կսպասես, սիրելիս,― ասաց նա,― քանի որ գտնվում ես բարեկեցության մինիստրության փոքր շահերի բաժնում։ Մարվինը մտածկոտ թքեց փոշոտ հատակին և ասաց․ ― Հետաքրքիրն այն է, պարոնա՛յք, որ դուք երկուսդ էլ սխալվում եք։ Մենք գտնվում ենք ձկնորսությունների մինիստրությունում, ավելի ճիշտ, ձկնորսությունների մինիստրության ընդունարանում։ Եվ իմ կարծիքով խայտառակ բան է, որ քաղաքացին ու հարկատուն չի կարող նույնիսկ ձուկ որսալ պետական ջրերում, մինչև մի ամբողջ օր չկորցնի թույլտվություն ստանալու համար։ Զրուցակիցները նայեցին իրար։ (Խճճված աշխարհում չկան հերոսներ, խոստումները շատ քիչ են, տեսակետները մատների վրա կարելի է հաշվել, իսկ եզրակացությունների մասին խոսելն անգամ ավելրոդ է)։ Նրանք ոչ այնքան խելահեղ կասկածանքով սևեռուն նայում էին միմյանց։ Դիականման մարդու մատների ծայրից սկսեց մի թեթև արյուն հոսել։ Մարվինը և գեր մարդը շփոթահար կնճռոտվեցին ու ձևացրեցին, թե չեն տեսնում։ Դիականման մարդը վիրավոր ձեռքն անհոգ մտցերց անջրանցիկ վերարկուի գրպանը։ Մի ծառայող մոտեցավ նրան։ ― Ձեզանից ո՞ր մեկն է Ջեյմս Գրիննել Սթարմախերը,― հարցրեց նա։ ― Ես,― պատասխանեց Մարվինը,― Եվ պետք է ասեմ, որ ահագին ժամանակ սպասում եմ, ու որ ձեր մինիստրությունում աշխատանքը լավ չի կազմակերպված։ ― Ճիշտ է, բայց գիտեք,― ասաց ծառայողը,― դեռ մեքենաներ չենք ներդրել։― Նա նայեց թղթերին։― Դուք դիմում եք տվել դիակ ստանալու համա՞ր։ ― Այո, տվել եմ,― ասաց Մարվինը։ ― Եվ հաստատում եք, որ հիշյալ դիակը չի օգտագործվի անբարոյական նպատակներո՞վ։ ― Այո, հաստատում եմ։ ― Բարի եղեք նշել այս դիակն ուզելու ձեր շարժառիթները։ ― Ես ցանկանում եմ այն օգտագործել զուտ դեկորատիվ նպատակով։ ― Ձեր մասնագիությո՞ւնը։ ― Ինտերիերների դեկորատոր։ ― Նշեք ձեր ունեցած վերջին դիակի անունը և/կամ տարբերանշանային պայմանական համարը։ ― Ուտիճ,― պատասխանեց Մարվինը,― ցեղային համարը՝ 3/32 Ա_45345։ ― Սպանված ո՞ւմ կողմից։ ― Իմ։ Ես թույլտվություն ունեմ սպանել բոլոր այն արարածներին, որոնք չեն պատկանում իմ ենթատեսակին, չհաշված մի քանի բացառություններ, ինչպիսիք են ոսկե արծիվը և լամանտինը։ ― Ձեր վերջին սպանության նպատա՞կը։ ― Ծիսական մաքրում․․․ ― Խնդրանքը բավարարված է,― ասաց ծառայողը։― Ընտրեք ձեր դիակը։ Գեր մարդը և դիականման մարդը Մարվինին նայեցին թաց, հույսով լի աչքերով։ Մարվինը քիչ էր մնում գյաթակղությանը տեղի տար, սակայն հետո զսպեց իրեն։ Նա շրջվեց և ասաց ծառայողին․ ― Ես ընտրում եմ ձեզ։ ― Այդպես էլ կնշենք,― ասաց ծառայողը, խզմզելով թղթերի վրա։ Նրա դեմքը դարձավ պսևդո֊Ֆլինի դեմք։ Մարվինը ծառայողից մի սղոց փոխ վերցրեց և, որոշ դժվարությամբ, կտրեց֊անջատեց ծառայողի աջ թևը մարմնից։ Ծառայողը մեղմանուշաբար շունչը փչեց, նրա դեմքը կրկին դարձավ իր՝ ծառայողի դեմքը։ Գեր մարդը ծիծաղեց, տեսնելով Մարվինի շփոթմունքը։ ― Մի քիչ փոխակերպությունը կարող է հեռու տանել,― ծաղրանքով ասաց նա,― բայց ոչ այնքան, չէ՞։ Ցանկությունը ձևավորում է մարմինը, բայց մահն է վերջին քանդակագործը։ Մարվինը լալիս էր։ Դիականման մարդը բարեստրոեն դիպավ նրա թևին։ ― Շատ մի վշտացիր, փոքրիկ։ Սիմվոլիկ վրիժառությունն ավելի լավ է, քան բոլորովին վրեժ չլուծելը։ Քո ծրագիրը լավն էր, թերությունները քեզնից անկախ էին։ Ես եմ Ջեյմս Գրիննել Սթարմախերը։ ― Ես դիակ եմ,― ասաց ծառայողի դիակը։― Ճիշտ նպատակին չհասած վրիժառությունն ավելի լավ է, քան բոլորովին վրեժ չլուծելը։ ― Ես այստեղ եմ եկել վարորդական իրավունքներիս ժամկետը երկարացնելու,― ասաց գեր մադրը,― գրողի ծոցը գնացեք ձեր խորիմաստ մտքերով, գործ անելո՞ւ եք, թե՞ ոչ։ ― Իհարկե, սըր,― ասաց ծառայողի դիակը։― Բայց իմ ներկա վիճակում ես կարող եմ միայն թույլտվություն տալ, որ սատկած ձուկ որսաք։ ― Սատկած, կենդանի, ի՞նչ տարբերություն,― ասաց գեր մարդը։― Կարևորը ձկնորսությունն է, շատ էլ կապ չունի, թե ինչ եք որսում։ Նա շրջվեց դեպի Մարվինը, հավանաբար այդ միտքը զարգացնելու համար։ Բայց Մարվինը հեռացավ և, անհամոզիչ տեղափոխությունից հետո, հայտնվեց մի լայն, քառակուսի, դատարկ սենյակում։ Սենյակի պատերը պողպատյա սալիկներից էին շարված, իսկ առաստաղը հարյուր ոտնաչափ բարձրություն ուներ։ Վերևում լուսարձակներ կային և մի դիտանցքավոր խցիկ։ Խցիկից Մարվինին սևեռուն դիտում էր Զե Կրագգաշը։  ― Փորձ 342,― վճռական ձայնեց Կրագգաշը։― Նյութը՝ մահ։ Հարցադրումը՝ կարո՞ղ է մարդ արարածը սպանվել։ Դիտողություններ՝ մարդ արարածի հնարավոր մահկանացության մասին այս հարցը երկար ժամանակ հուզել է մեր լավագույն մտածողներին։ Մահվան մասին բանահյուսություն է ստեղծվել, և սպանությունների մասին բազում չստուգված հաղորդագրություններ են գրանցվել դարեր շարունակ։ Ավելին, ժամանակ առ ժամանակ ներկայացվել են դիակներ՝ անկասկած մեռած, և ներկայացվել որպես մարդ արարածի մնացորդներ։ Չնայած այդ դիակները պատահում են ամեն քայլափոխին, աննշան կապ անգամ չի գտնվել ապացուցելու համար, որ դրանք երբևէ ապրել են, կամ մարդ֊արարած են եղել։ Ուստի, այդ հարցը մեկընդմիշտ լուծելու համար, մենք կատարում ենք հետևյալ փորձը։ Առաջին․․․ Պողպատյա մի սալիկ կրնկի վրա բացվեց․ Մարվինը ժամանակին շրջվեց ու տեսավ իր վրա թռչող մի տեգ։ Նա, կաղ ոտքն անշնորհք շարժելով, մի կողմ թեքվեց և խուսափեց հարվածից։ Եվս մի քանի սալիկներ բացվեցին։ Դանակներ, նետեր, մահակներ՝ այդ ամենը շպրտվեց Մարվինի վրա տարբեր անկյուններից։  Բացվածքներից մեկի միջով թունավոր գազագեներատոր ներս հրեցին։ Կոբրաների կծիկ նետեցին սենյակ։ Մի առյուծ և մի տանկ գրոհի անցան։ Լսվեց թունավոր նետ արձակող խողովակի սվսվոց։ Ճայթեցին էներգիական զենքերը։ Հազացին հրանետները։ Ականանետը մաքրեց կոկորդը։ Սենյակում ջուր էր լցվում, արագ շատանալով։ Առաստաղից արյրվող լիգրոին թափվեց։ Բայց կրակն այրեց առյուծներին, որոնք խժռեցին օձերին, որոնք փակեցին հաուբիցների փողանցքը, որոնք ճզմեցին նետերը, որոնք փչացրին գազագեներատորը, որը լուծեց ջուրը, որը հանգցրեց կրակը։ Մարվինն ինչ֊որ հրաշքով անվնաս մնաց։ Նա բռունցք թափահարեց Կրագգաշի վրա, պողպատե սալիկին դիպչելով ընկավ ու վիզը կոտրեց։ Մարվինին թաղեցին ռազմական պատվավոր լրիվ ծիսակարգով։ Նրա այրին մեռավ հետը, իրեն այրելով թաղման խարույկի վրա։ Կրագգաշը փորձեց հետևել այրուն, և նույնպես մխիթարանք գտնել սաթիի<ref>Հնդկական սովորույթ, որի համաձայն այրին ինքն իրեն վառում է ամուսնու դիակի հետ։</ref> շնորհիվ, բայց նրան թույլ չտվեցին։ Մարվինը դամբարանում պառկեց երեք օր և երեք գիշեր, որի ընթացքում նրա քթից շարունակ վազում էր։ Ողջ կյանքը դանդաղ կինոնկարի պես անցավ Մարվինի աչքի առջևով։ Վերջում նա հարություն առավ ու շարժվեց առաջ։  Սենյակում, որը չարժե նկարագրել, գտնվում էին սահմանափակ, բայց անժխտելի զգայունակությամբ հինգ օբյեկտներ։ Օբյեկտներից մեկն, ըստ երևույթին, Մարվինն էր։ Մյուս չորսը պարզապես ֆիգուրներ էին, հապճեպ գծված ստերեոտիպեր,որոնք ստեղծվել էին միայն մի նպատակով՝ զարդարել առաջնային իրավիճակը։ Այդ հինգին իրար հետ համեմատում էին, որպեսզի պարզեն, թե ո՞ր մեկն է Մարվինը և որոնք՝ անկարևոր երկրորդական ֆիգուրները։ Նախ առաջացավ անունների հարցը։ Հինգից երեքը կամենում էին անմիջապես կոչվել Մարվին, մեկն ուզում էր կոչվել Էդգար Ֆլոյդ Մարիսըն, իսկ մյուսը ցանկանում էր, որ իրեն դիմեն որպես «անկարևոր երկրորդական ֆիգուր»։ Դրանք ակնհայտորեն կանխակալ ցանկություններ էին, ուստի նրանք համարակալեցին իրենց մեկից մինչև չորսը, բացի հինգերորդից, որը կամակորաբար պնդում էր, որ իրեն անվանեն Քելլի։ ― Դե լավ, լա՛վ, բավական է,― ասաց համար մեկը, որն արդեն սկսել էր պնդերեսություն ցուցաբերել։― Պարոնայք, գուցե վե՞րջ տանք զավզակությանը և այս ժողովը նորմալ հունո՞վ տանենք։ ― Հրեական առոգանությունն այստեղ ձեզ չի օգնի,― մռայլ ասաց համար երեքը։ ― Լսեք,― ասաց համար մեկը,― ի՞նչ կարող է իմանալ լեհի մեկը հրեական առոգանության մասին։ Ի միջի այլոց, ես հրեա եմ միայն հորս կողմից ու թեև ես հարգանք եմ տածում․․․ ― Որտե՞ղ եմ ես,― ասաց համար երկուսը։― Տեր աստված, ի՞նչ կատարվեց ինձ հետ։ Այն օրվանից, երբ հեռացա Սթենհոուփից․․․ ― Ռեխդ փակի, քոսոտ իտալացի։ ― Իմ անունը ոչ քոսոտ իտալացի, իմ անունը կա Լուիջի,― հարավացու առոգանությամբ պատասխանեց համար երկուսը։― Ես կամ երկու տարի ձեր մեծ երկիր այն օրից, երբ փոքր տղա մեկնեցի Սան Մինեստրոնե դելլա Զուպպա գյուղից, nicht wahr?  ― Գլուխ մի տար,― մռայլ ասաց համար երեքը,― դու հեչ քոսոտ իտալացի էլ չես, դու եղած֊չեղածը սահմանափակ շարժունակության շարքային ժամանակավոր ֆիգուր ես․ ավելի լավ է ռեխդ փակես, քանի մի լավ չեմ հասցրել, nichy wahr?  ― Լսե՛ք,― ասաց համար մեկը։― Ես հասարակ մարդ եմ, առանց մեծ պահանջների, և եթե պետք է, կարող եմ հրաժարվել մարվինության իմ իրավունքներից։ ― Հիշողություն, հիշողություն,― մրթմրթաց համար երկուսը։― Ի՞նչ է պատահել հետս։ Ովքե՞ր են այս տեսլիները, այս շատախոս ստվերները։ ― Է՜, լսիր,― ասաց Քելլին,― դա արդեն անքաղաքավարություն է, ծերուկ։ ― Եվ անազնվություն, գրողը տանի,― մռթմռթաց Լուիջին։ ― Աստծո հետ հաղորդակցությունը ճանապարհային հաղորդակցություն չէ,― ասաց համար երեքը։ ― Բայց ես իրոք չեմ հիշում,― ասաց համար երկուսը։ ― Ես էլ այնքան լավ չեմ հիշում,― ասաց համար մեկը։― Բայց տեսե՞լ ես, որ դրա համար աղմուկ սարքեմ։ ես նույնիսկ չեմ պնդում, թե մարդ եմ։ Միայն այն փաստը, որ կարող եմ անգիր Լևիտիկուս արտասանել, դեռ ոչինչ չի ապացուցում։ ― Ճիշտ է, չի ապացուցում,― բղավեց Լուիջին։― Ոչ էլ հերքումն է մի առանձին սարսափելի<ref>Լուիջին flaming բառն օգտագործում է զուտ ավստրալական իմաստով՝ «սարսափելի», ինչը հիմք է տալիս Քելլիին կասկածել, որ նա իտալացի չէ։</ref> բան ապացուցում։ ― Ես կարծում էի, թե դու իտալացի ես,― ասաց նրան Քելլին։ ― Այո, բայց ես ծնվել եմ Ավստրալիայում։ Դա բավական տարօրինակ պատմություն է․․․ ― Ոչ ավելի տարօրինակ, քան իմը,― ասաց Քելլին։― Սև իռլանդացի՞ եք ինձ անվանում։ Բայց քչերը գիտեն, որ պատանեկան տարիներս անց եմ կացրել Հանչժոու քաղաքում՝ պոռնկատանը, իսկ հետ անդամագրվել եմ կանադական բանակ, որպեսզի խուսափեմ ֆրանսիացիների հետապնդումից Մավրիտանիայում գոլլիստների օգնելուս համար, և հենց այդ պատճառով․․․ ― Zut, alors<ref>Գրողը տանի, այդ դեպքում։</ref>,― գոռաց համար չորսը։― Էլ չեմ կարող ձայնս կտրել։ Իմ վկայականների իսկությունը կասկածի տակ դնելը մի բան է, հայրենիքս արատավորելը՝ միանգամայն այլ։ ― Քո ցասումը ոչինչ չի ապացուցում,― գոռաց համար երեքը։― Ճիշտ է, չկարծես, թե շատ պետքս է, քանի որ այլևս չեմ ուզում Մարվին լինել։ ― Պասսիվ դիմադրությունն ագրեսիայի ձև է,― պատասխանեց համար չորսը։ ― Անընդունելի վկայությունը, միևնույն է, մնում է վկայություն,― խոսքի տակ չմնաց երրորդը։ ― Չգիտեմ թե ինչի մասին եք խոսում,― հայտարարեց համար երկուսը։ ― Տգիտությունը քեզ ոչ մի լավ բանի չի հասցնի,― փնթփթնաց համար չորսը։― ես կտրականպես հրաժարվում եմ Մարվին լինելուց։ ― Չի կարելի հրաժարվել չունեցած բանից,― հեգնեց Քելլին։ ― Ես կարող եմ հրաժարվել ինչից խելքս փչի՜,― զայրացած բղավեց համար չորսը։― Եվ ոչ միայն հրաժարվում եմ մարվինությունից, այլև ձեռք եմ քաշում իսպանական թագից, զիջում Ներքին գալակտիկայի դիտատորությունը և ետ եմ կանգնում Բահայի փրկարարությունից։ ― Հիմա ավելի լա՞վ ես զգում, զավակս,― թունոտ հարցրեց Լուիջին․ ― Այո․․․ Դա անտանելի էր։ Պարզությունը սազում է բարդ խառնվածքին,― ասաց համար չորսը։― Ձեզանից ո՞ր մեկն է Քելլին։ ― Ես,― ասաց Քելլին։ ― Դու հասկանո՞ւմ ես,― հարցերց Լուիջին,― որ միայն դու և ես անուններ ունենք։ ― Ճիշտ է,― ասաց Քելլին։― Դու և ես տարբեր ենք։ ― Սպասեք, մի՛ րոպե,― ասաց համար մեկը։ ― Ժամանակը սպառվե՛ց, պարոնայք։ ― Ձեզ ամո՛ւր պահեք։ ― Ձեզ պինդ պահեք։ ― Լսափո՛ղը պահեք։ ― Ինչպես և ասո՛ւմ էի,― խոսեց Լուիջին։― Մե՛նք։ Մե՛զ։ Ենթադրյալ ապացույցի անվանյալնե՛րս։ Քե՛լլի, դու կարող ես լինել Մարվին, եթե ես կարողանամ Կրագգաշ լինել։ ― Համաձա՛յն եմ,― աղաղակեց Քելլին, ուշք չդարձնելով երկրորդական ֆիգուրների բողոքներին։ Նույնությունից առաջացած արբեցման րոպեական էյֆորիայի մեջ Մարվինը և Կրագգաշը ժպտացին մեկմեկու։ Հետո նրանք նետվեցին ու իրար կոկորդ բռնեցին՝ փորձելով խեղդել մեկը մյուսին։ Երեք համարակալվածները, զրկված անդրանիկության իրավունքից, որ երբեք չէին ունեցել, ոճավորված երկիմաստության պայմանական կեցվածքներ ընդունեցին։ Երկու անվանավորվածներ, որոնց շնորհված էր նույնություն, որը, միևնույն է, ուժով էին ձեռք բերել, մեկմեկու կծում էին ու քաշքշում, իրար վրա շպրտում հանդունգն արիաներ և սողում ամենակործան ռեչիտատիվների առջև։ Համար մեկը նայեց այնքան, մինչև ձնարձացավ, ապա սկսեց խաղալ ճողփյունի լուծույթի հետ։ Եվ դա եղավ վերջին կաթիլը։ Բոլոր կրակոցներն ու կռիվները սահեցին֊գնացին, ինչպես կայծակնային<ref>Բառախաղ՝ նույն (grease) արմատով կազմվում է նաև «ճարպոտ» բառը։</ref> խոզը ցած կսլանար բարձր ապակե սարի վրայով, միայն մի փոքր ավելի արագ։  Օրը հաջորդեց գիշերվան, որին հաջողվեց<ref>Բառախաղ՝ succedd բառը նշանակում է և՛ հաջորդել, և՛ հաջողվել։</ref> իրեն լրիվ հիմարի տեղ դնել։ Պլատոնը գրել է․<br> «Կարևոր չի, թե ինչ ես անում, կարևորը՝ որ անում ես»։ Հետո որոշել է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ այդ մտքի համար և ջնջել է գրածը։ Համմուրաբին <ref>Բաբելոնական արքա (մ․թ․ա․ 1955-1913)։</ref> գրել է․<br> «Չարժե ապրել, եթե չես ուսումնասիրում կյանքը»։  Բայց նա վստահ չէր, որ դա ճշմարիտ է, ուստի ջնջել է գրածը։ Գաութամա Բուդդան<ref>Բուդդիզմի հիմնադիրը։</ref> գրել է․<br> «Բրահմանները թրիք են»։ Սակայն հետո գրածն ուղղել է։ Բնությունը խորշում է վակուումից, այն ճիշտն ասած իմ սրտով էլ չէ։ Մարվինի՛ սսիմո։ Ահա նա կատվաքայլ մոտ է գալիս, հաղթական ծածանելով իր ուռճացրած նույնությունը։ Բոլոր մադրիկ մահկանացու են, ասում է նա մեզ, բայց ոմանք մյուսներից ավել իմահկանացու են։ Ահա նա խաղում է բակում, ցեխից արժեքավոր դատողություններ ստեղծելով։ Զուրկ լինելով հարգանքից, նա դառնում է նրա հայրը։ Անցյալ շաբաթ մենք չեղյալ հայտարարեցինք նրա աստվածայնությունը՝ նա բռնվել էր առանց վարելու իրավունքի կյանք վարելիս։  (Բայց ես ձեզ հաճախ զգուշացրել եմ, բարեկամներ, պրոտոպլազմային վտանգի մասին, որը սողում է երկնքով ու հանգցնում աստղերը, անամոթաբար գոյատևելով և հոսում, արմատախիլ անլով մոլորակները և հարթեցնելով աստղերը։ Արգահատելի պնդերեսությամբ այն նողկանք է սերմանում)։ Ահա կրկին գալիս է գունաթափ բեժ մաշկով այդ հնամաշ աճպարարը, այդ կարկատած ժպիտով լավատեսը։ մարդասպա՛ն, սպանի՛ր ինքդ քեզ։ Կողոպտի՛չ, գողացի՛ր ինքդ քեզ։ Ձկմո՛րս, որսա՛ ինքդ քեզ։ Հնձվո՛ր, հնձի՛ր ինքդ քեզ։ Իսկ այժմ կլսենք Հատուկ գրոծերի քննիչի զեկույցը։ ― Շնորհակալ եմ, ըհմ, ըհմ։ Ես հայտնաբերել եմ, որ Մարվինն այն մեկն է, որին արժե ունենալ, երբ ունես մեկից ավելին, որ աստղերն ընկնում են Մարվին Ֆլինի վրա, որ մարդ պետք է փառաբանի աստծուն և հաշվի չառնի Մարվին Ֆլինը։ Ես նաև նկատել եմ, սիրելիս, քանի որ վերևում ես, մի Մարվին Ֆլին բեր ինձ համար՝ Մարվին Ֆլինն ի վերջո ավելի լավ է, քան թանկարժեք լայնարձակությունը<ref>Բառախաղ՝ «spread» բառը նաև նշանակում է խնջույք։</ref>։ Խոստացիր աղջկան ինչ մտքովդ կանցնի, բայց տուր նրան Մարվին Ֆլին։ Թույլ տուր քո Մարվինին զբոսնել դեղնած էջերով։ Խմեք Մարվին, այն զովացնում է։ Այս շաբաթ չաղոթե՞նք քո ընտրած Մարվին Ֆլինում։ Քանզի միասին աղոթող Մարվին Ֆլինը միասին ու ամբողջական է մնում։  ․․․ իրար կառչել էին տիտանական գոտեմարտում, որը, քանի որ տեղի էր ունեցել, անխուսափելի էր։ Մարվինը հարվածեց Կրագգաշի կրծքի ոսկորին, հետո, ինչքան հոգում թախիծ կար, հարվածեց քթի ոսկորին։ Կրագգաշն անմիջապես վերածվեց Իռլանդիայի, որ Մարվինը նվաճեց, որպես դանիացի բերսերկների<ref>Առասպելական ամանահաղթ զինվորներ։</ref> կիսալեգիոն, ստիպելով Կրագգաշին թագուհի գնացող շախմատի զինվոր դառնալ, քանզի գիտեր, որ իր փոքր ֆլաշն<ref>«Փոկեր» թղթախաղում ֆլաշը համագույն խաղաթղթերի համակցությւոնն է՝ բավական մեծ միավոր</ref> ավելի ուժեղ է։ Մարվինը փորձեց խփել իր հակառակորդին, վրիպեց և կործանեց Ատլանտիդան։ Կրագգաշը հարվածեց ափի հակառակ կողմով ու մի մժեղ սպանեց։ Մահասփյուռ ճակատամարտը շարունակվում էր Միոցենի գոլորշապատ ճահիճներում․ մրջյունների մի համայնք սգում էր թագուհում, մինչդեռ Կրագգաշը գիսաստղ դարձած հուսահատ նետվեց Մարվինի արևի վրա, ի վերջո բաժան֊բաժան լինելով ու վերածվելով անհամար ռամատենչ բեղմնիկների։ Սակայն Մարվինն անսխալ տարբերեց ադամանդը շողացող ապակուց և Կրագգաշը մեջքի վրա ընկավ Ջիբրալթար։ Նրա ամրոցը դադարեց դիմադրել այն գիշեր, երբ Մարվինն առևանգեց Բարբարիական կապիկներին, և Կրագգաշը շտապեց փախչել հարավային Թրեյսով՝ մարմինը ճամպրուկի մեջ պահած։ Նրան ձերբակալեցին Ֆտիսթիայի սահմանում՝ երկիր, որը Մարվինը ստեղծել էր Եվրոպայի պատմությունը վերափոխելով։ Թուլանալով, Կրագգաշը չարիք դարձավ, չարիք դառնալով, թուլացավ։ Իզուր էր նա սատանայի պաշտամունք տարածում։ Մարվինության հետևորդները խոնարհվում էին ոչ թե կուռքի առջև, այլ՝ խորհրդանիշի։ Չարիքի վերածվելով, Կրագգաշը եղծելի դարձավ։ Նրա եղունգների տակ աճում էր կեղտը, հոգու վրա հայտնվեիցն թունավոր մազափնջեր։ Ի վերջո Կրագգաշը՝ չարիքի այդ մարմնացումը, ուժասպառ եղավ, ճանկերի մեջ Մարվինի մարմինը սեղմած։ Էկզորսիզմի<ref>Չար ոգուն հեռացնելու հմայություն։</ref> ծախսերն արագացրին նրա հոգեվարքը։ Շրջանաձև սղոցը, ծպտված որպես աղոթանիվ, անդամահատեց նրան․ որպես բուրվառ զգեստափոխված մի գուրջ ջախջախեց նրա գանգը։ Ալեհեր տեր Ֆլինը վերջին աղոթքը մրմնջաց նրա վրա․― Թող այն աշխարհում հույսդ մի կոլոակի վրա չլինի, որդյակս։ Եվ Կրագգաշին թաղեցին կենդանի Կրագգաշից տաշած դամբարանում։ Գերեզմանի վրա համապատասխան մակագրություն փորագրվեց, իսկ գերեզմանի շուրջը ծաղկող կրագգաշներ տնկեցին։ Դա հանգիստ վայր է։ Ձախ կողմում կրագգաշածառերի պուրակ կա, աջ կողմում՝ նավթազտման գործարան։ Նայում ես ու մեկ էլ տեսար ոտքիդ տակ գարեջրի մի դատարկ շիշ ես տեսնում, կամ գնչուական մի ցեց։ Եվ հենց այդտեղ, մոտակայքում, այն բացատն է, որտեղ Մարվինը բացեց ճամպրուկը և հանեց իր վաղուց կորած մարմինը։ Նա մարմնի վրայից փչեց֊սրբեց փոշին և սանրեց մազերը։ Սրբեց քիթը և ուղղեց փողկապը։ Հետո, ակնածանքով, հագավ։ ==Գլուխ 33== Այսպիսով Մարվին Ֆլիկը կրկին հայտնվեց Երկրում և իր սեփական մարմնում։ Նա գնաց հարազատ քաղաք՝ Սթենհոուփ, և տեսավ, որ ամեն ինչ անփոփոխ է։ Քաղաքն առաջվա պես Նյու Յորքից հեռու էր մի երեք հարյուր մղոն տարածական իմաստով և մի քանի հարյուր տարի՝ հոգեկան ու զգացմունքային իմաստով։ Առաջվա նման ծաղկում էին այգիները, իսկ շագանականգույն կովերի նախիրներն արածում էին բլրաշատ կանաչ արոտավայրերում։ Թեղիազարդ Մեյն֊սթրիթը և ռեակտիվ օդանավերի գիշերային հեծեծանքները թվում է, հավերժ կային ու կլինեին։ Ոչ ոք Մարվինին չհարցրեց, թե որտեղ է եղել։ Նույնիսկ ամենամոտ ընկերը՝ Բիլլի Հեյքը, կարծում էր, թե Մարվինը մեկնել էր զվարթ ճամփորդության որևէ սովորական տուրիստական երթուղիով, ասենք Սինքյան կամ ներքին Իթուրիի Անձրևի անտառը։ Սկզբից այդ հավիտենական անփոփոխությունը Մարվինին դառնացրեց ոչ պակաս, քան գիտակցափոխային տեղաշարժերը կամ Խճճված աշխարհի հանելուկները։ հաստատունությունն օտարոտի էր, Մարվինն անընդհատ սպասում էր, թե այն երբ կվերանա։ Բայց Սթենհոուփի պես վայրերը չեն վերանում, իսկ Մարվինի պես տղաներն աստիճանաբար դադարում են հավատալ հրաշքների։ Հաճախ գիշերները Մարվինն իր ձեղնահարկի սենայկում երազում էր Կետիի մասին։ Նա չէր կարողանում իրեն համոզել, որ Կետին Միջաստղային զգոնամիության գործակալ է եղել։ Ճիշտ է, դեռ այն ժամանակ այդ կնոջ պահելաձևում ինչ֊որ պնդերեսություն կար, իսկ գեղեցիկ աչքերում՝ առաքինի դատախազային փայլ։ Մարվինը սիրում էր Կետիին և միշտ սգալու էր նրա կորուստը, բայց ավելի շուտ համաձայն էր սգալ նրան, քան վերագտնել։ Եվ, եթե ճիշտն ասվի, Մարվինն աարդեն աչք էր դրել Մարշա Բեյքըրի՝ Սթենհոուփի ամենախոշոր մեծածախ առևտրականի դստեր վրա, կամ ավելի շուտ, Մարշան էր կրկին ուշադրության նշաններ ցույց տալիս նրա հանդեպ։ Եթե ոչ բոլոր հնարավոր, ապա գոնե Մարվինի տեսած աշխարհներից Սթենհոուփն ամենալավն էր։ Դա մի տեղ էր, որտեղ իրերը չէին ցատկում վրադ, ոչ էլ դու էիր ցատկում իրերի վրա։ Սթենհոուփում մենաֆորային դեֆորմացիա լինել չէր կարող․ կովը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ, և նրան այլ անուն տալը միայն բանաստեղծների ոչ պաշտոնական իրավունքն էր։ Եվ այսպես, անկասկած, ուր էլ գնաս, տնիցդ լավը չկա, ուստի Մարվինը որոշեց ի սրտե վայելել այն ամենն, ինչին միշտ սովոր է եղել, չէ՞ որ իմաստուն մելամաղձոտ մարդիկ դա համարում են իաստնության գագաթնակետը։ Միայն մեկ կամ երկու փոքրիկ կասկածներ էին մթագնում նրա կյանքը։ Առաջին և ամենակարևոր հարցը հետևյալն էր․ ինչպե՞ս ինքը Խճճված աշխարհից ետ դարձավ Երկիր։ Մարվինը երկար քննեց այդ հարցը, որն ավելի չարագույժ էր, քան սկզբից էր թվում։ Նա հասկացավ, որ Խճճված աշխարհում ոչինչ անհնար չէ և ոչ մի բան անհավանական չէ։ Խճճված աշխարհում կան պատահականություններ, բայց կան նաև ոչ պատահականություններ։ Ոչինչ չպետք է լինի, ոչինչ անհրաժեշտ չէ։ Ուստի շատ հնարավոր էր, որ Խճճված աշխարհը Մարվինին ետ էր շպրտել Երկիր և, Մարվինին ազատ արձակելով, մի անգամ ևս հաստատել իր ուժը։ Թվում է, հենց այդպես էր եղել։ Բայց կար նաև մի այլ, պակաս հաճելի տարբերակ։ Այդ բանը ըստ Դուրմանի թեորեմայի հնչում է հետևյալ կերպ․ ― Խճճված աշխարհում հենդիպող հնարավոր թագավորություններից մեկը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհն է, մյուսը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը․ բացի մի մանրամասնից, երրորդը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը, բացի երկու մանրամասնից և այլն։ Իսկ դա նշանակում էր, որ չէր բացառվում Մարվինի դեռևս Խճճված աշխարհում գտնվելը, և որ նրա ընկալած աշխարհը գուցե ընդամենը արտահոսում էր, հիմնահատակ քաոսի մի անցողիկ պահ, որը վաղ թե ուշ պետք է կրկին տարրալուծվեր Խճճված աշխարհի հիմնահատակ անմտության մեջ։ Մի կողմից տարբերություն չկար, քանի որ ոչինչ հարատև չէ, բացի մեր պատրանքներից։ Բայց ոչ ոք չի ուզում, որ իր պատրանքները սպառնալիքի տակ գտնվեն, և Մարվինը ցանակնում էր իմանալ՝ ինչն ինչոց է։ Արդյոք ինքը Երկրո՞ւմ է, թե՞ Երկրի պատճենում։ Կա՞ արդյոք որևէ կարևոր մանրամասն, որ չի հապատասխանում իր իամցած Երկրին։ Կամ մի քանի մանրամասնե՞ր։ Մարվինը փորձում էր այդ բանը պարզել հանուն սեփական հանգստության։ Նա հետազոտեց Սթենհոուփի արվարձանները, նայեց, փորձեց և ստուգեց բուսական և կենդանական աշխարհը։ Թվում է, ամեն բան ճիշտ էր։ Կյանքը շարունակվում էր ստվորականի պես․ ՄԱրվինի հայրն առաջվա պես խնամում էր առնետների իր հոտը, մայրը շարունակում էր անվրդով ձու ածել։ Մարվինը ուղևորվեց դեպի Բոստոն և Նյու֊Յորք, հետո հարավ՝ Ֆիլադելֆիա և Լոս Անջելես։ Ամեն բան կարգին էր թվում, Մարվինը մտածեց լայնահուն Դելավոր գետով կտրել֊անցնել մայրցամաքը և շարունակել որոնումները կալիֆորնիական Սքենեքթեդի, Միլվոքի և Շանհայ քաղաքներում։ Հետո միտքը փոխեց, հասկանալով, որ իմաստ չունի կյանքը վատնել պարզելու համար, ունի՞ ինքը, թե՞ չունի վատնելու կյանք։ Բացի այդ, հնարավոր էր, որ նույնիսկ եթե Երկիրը փոխված էր, իր հիշողություններն ու զգայությունները կարող էին նույնպես փոխված լինել, ուստի միևնույն է ոչինչ հնարավոր չէր լինի պարզել։ Մարվինը, պառկած Սթենհոուփի հարազատ կանաչ երկնքի տակ, կշռադատում էր այդ տարբերակը, որը խելքին մոտ բան չէր թվում, քանզի մի՞թե հսկա կաղնիները չէին շարունակում ամեն տարի հարվ քոչել։ Մի՞թե կարմիր արևը չէր կատարում իր ամենօրյա շարժումը երկնքով, մութ արևի ուղեկցությամբ։ Կամ երեք լուսիններն առաջվա պես գիսաստղերով համալրված չէի՞ն վերադառնում։ Այդ ծանոթ պատկերները հանգստացնում էին նրան։ Ամեն բան նույնն էր, ինչպես միշտ։ Եվ այդպես, կամովին ու հոժարությամբ, Մարվինն աշխարհն ընդունեց ինչպես կար, առանց խորանալու, ամուսնացավ Մարշա Բեյքըրի հետ և ապրեց մինչև խոր ծերություն։