Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 6 բայտ, 19:31, 27 Սեպտեմբերի 2013
― Հերիք է դուրս տաք, ― մթության միջից ասաց տիրական ձայնը։ ― Այստեղ եկեք, դոն Ռումատա։
Ռումատան գնաց ձայնի կողմը, զգալով, ինչպես է կողքից կողք օրորվում։ Ինչ֊որ տեղից հայտնվեց ջահով մեկը ու քայլեց նրա առջևից։ Ռումատան ճանաչեց այս տեղը․ սա թագի պահպանության մինիստրության անթիվ ներքին բակերից մեկն է, թագավորական ախոռների մոտերքում։ Նա արագ կողմնորոշվեց, եթե աջ տանեն՝ Ուրախ Աշտարակ են տանում, զնդան։ Եթե ձախ՝ գրասենյակ։ Նա ուժեղ ցնցեց գլուխը։ Ոչինչ, մտածեց։ Որ կենդանի եմ, ուրեմն կպայքարեմ։ Նրանք թեքվեցին դեպի ձախ։ Միանգամից չեն ուզում, մտածեց Ռումատան։ Նախնական քննություն կկատարեն։ Տարօրկնակ Տարօրինակ է։ Եթե բանը հասել է քննությանը, ապա ինչո՞ւմ կարող են ինձ մեղադրել։ Թերևս պարզ է։ Թունավորող Բուդախին հրավիրելը, թագի դեմ դավադրությունը․․․ Հնարավոր է նաև արքայազնի սպանությունը։ Եվ, բնականաբար, լրտեսություն հոգուտ Իրուկանի, Սոանի, բարբարոսների, բարոնների, սուրբ միաբանության և այլն, և այլն․․․ Ուղղակի զարմանալի է, թե ոնց եմ կենդանի մնացել։ Ուրեմն էլի ինչ֊որ բան է մտքին դրել այդ արնախում սարդը։
― Այս կողմը, ― ասաց տիրական ձայնով մարդը։
― Մենամարտում ես սպանեցի Օգոստոսափայլ ընտանիքի անդամին։
Ի՜նչ եք ասում։ Իսկ ո՞ւմ։
― Երիտասարդ հերցոգ Էկինին։
― Արա՛գ֊արա՛գ, մի՛ դանդաղեք, ― զզվանքով նետեց դոն Ռեբան։
Հաստլիկը կատաղորեն դիմադրում էր, մինչև որ նրան քարշ տվին վարագույրների հետևը։ Լսվում էր, թե ինչպես է նա ճչում ու հեծեծում, հետո հանկարծ գոռաց մի անմարդկային, անճանաչելի ձայնով և իսկույն լռեց։ Դոն Ռեբան վեր կացավ տեղից ու նետը հանեց աղեղի միջից։ Ռումատան շշմած հետևում էր նրա շարժումներին։ Դոն Ռեբան հետուառաջ էր քայլում սենյակում, նետով մտախոհ քորելով մեջքը։ «Լավ, լավ, ― գրեթե քնքշորեն մրմնջաց նա։ ― Հոյակապ է․․․»։ Ասես մոռացել էր Ռումատային։ Նրա քայլերն ավելի ու ավելի էին արագանում, քայլելիս նա ձեռքի նետը թափահարում էր դիրիժորական փայտիկի պես։ Հետո հանկարծ կտրուկ կանգ առավ սեղանի մոտ, շպրտեց նետը, զգուշորեն նստեց ու ժպտաց ամբողջ դեմքոով դեմքով մեկ։
― Ոնց էր հը՞․․․ Ոչ մեկը ծպտուն էլ չհանեց․․․ Կարծում եմ, որ ձեզ մոտ այդպես չեն կարողանա․․․
― Ի՞նչը։
― Որ դուք իքնակոչ ինքնակոչ եք։
― Հարգարժան Ռեբա, ― ասաց Ռումատան հորդորանքով, ― այդպիսի բաներն ապացուցում են։ Չէ՞ որ դուք ինձ վիրավորում եք։
Ինչ֊որ բան փնտրելով գրասեղանի դարակում, դոն Ռեբան հանեց մի հաստ, քառակուսի թուղթ և, հոնքերը վեր բարձրացնելով, զննեց այն։
― Թող ձեզ հայտնի լինի, ― սկսեց նա, բարյացակամորեն ժպտալով, ― թող ձեզ հայտնի լինի, որ իմ՝ արկանարյան թագի պահպանության մինիստրի կողմից, որոշ միջոցներ ձեռնարկվեցին, այսպես կոչված, ուսյալների, գիտնականների և պետության համար վնասակար ու ոչ պիտանի մարդկանց դեմ։ Այս գործողությունները որոշ տարօրինակ դիմադրության հանդիպեցին։ Այն ժամանակ, երբ բոլորը, հավատարիմ մնալով իրենց թագավորին, ինչպես նաև արկանարյան ավանդույթներին, ամեն կերպ աջակցում ու օգնում էին ինձ՝ մատնելով թաքնվածներին, ինքնադատաստան տեսնելով նրանց հետ և նշելով կասկածյալներին, որոնք սպրդել էին իմ ուշադրությունից, նույն այդ ժամանակ, ոմն անհայտ, սակայն շատ եռանդուն մեկը, մեր քթի տակից փախցնում էր և թագավորության սահմաններից դուրս էր տանում ամենանողկալի և ամենաանուղղելի հանցագործներին։ Այդպես մեզնից խուսափեցին անաստված աստղաբան Բագիր Կիսենացին, հանցագործ ալքիմիկոս Սինդան, որը, ինչպես ապացուցվել է, կապված էր սատանայի ու իրուկանյան իշխանությունների հետ։ Նողկալի պամֆլետներ գրող և անդորրը խանգարող Ցուրենը և մի շարք այլ՝ ավելի ցածր կարգի հանցագործներ։ Անհետացել է ցնդած կախարդ և մեխանիկ Կաբանին։ Ինչ֊որ մեկը ահագին ոսկի է ծախսել, որպեսզի խանգարեր նորին մեծության նախկին լեյբհեքիմների, լրտեսների ու թունավորողների նկատմամբ արդար դատաստանի ի կատար ածմանը։ Ոմն մեկը, հիրավի ֆանտաստիկ հանգամանքներում, որը դարձյալ ստիպում է մտածել մարդկային ցեղի թշնամու մասին, բանտից ազատեց այլասերված ճիվաղ և ժողովրդական հոգիները ավաղաղողաղավաղող, գեղջկական խռովության պարագլուխ Արատա Սապատավորին․․․ ― Դոն Ռեբան դադար տվեց ու, շարժելով ճակատի մաշկը, բազմանշանակ նայեց Ռումատային։
Ռումատան, աչքերը գցելով առաստաղին, երազկոտ ժպտում էր։ Արատա Սապատավորին ինքը փախցրեց ուղղաթիռով։ Պահակների վրա դա ահավոր տպավորություն էր թողել։ Ի դեպ՝ նաև Արատայի վրա։ Ինչևիցե, կեցցե՛մ ես, մտածեց նա։ Լա՛վ եմ աշխատել։
― Ես շարունակում եմ, ― ասաց դոն Ռեբան։ ― Հոգիներն ապականող այս մարդկանց փրկելու համար դուք, դոն Ռումատա, իմ համեստ ու ոչ լրիվ հաշվումներով, ծախսել եք ոչ պակաս երեք փութ ոսկի։ Ես չեմ խոսում այն մասին, որ Արկանարյան թագավորությունում գտնվելու ողջ ընթացքում դուք ձեր Էստորյան տերությունից մի գրոշ անգամ չեք ստացել, ասենք, ինչո՞ւ պիտի ստանայիք։ Ինչո՞ւ պիտի փող մատակարարեն հանգուցյալին, թեկուզ նա լինի իրենց հարազատը։ Բայց ձեր ոսկին․․․ ― Նա բացեց թղթերի կույտի տակ դրած զարդատուփը և Պիցա Վեցերորդի պատկերով մի բուռ ոսկեդրամ հանեց այնտեղից։ ― Հենց միայն այս ոսկին բավական կլիներ, որ ձեզ այրեինք խարույկի բոցերի մեջ, ― ճչաց նա։ Սա դիվային ոսկի է։ Մարդկային ձեռքերն անկարող են պատրաստել այսպիսի մաքրության ոսկի։ ― Նա հայացքով շաղափեց Ռումատային։
Այո, մեծահոգաբար մտածեց Ռումատան, դա լա՛վ է գտել։ Կեցցե՛։ Այդ մասին մենք, թերևս չէինք մտածել։ Ու, թերևս, նա առջինն առաջինն է նկատել։ Սա պետք է հաշվի առնել․․․
Հանկարծ Ռեբան նորից հանգեց։ Նրա ձայնի մեջ հնչեցին կարեկցական, հայրական նոտաներ․
Վստահելի
1396
edits