|վերնագիր = Դեսանտ Սալոնիկում
|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = «Գյադաների ժամանակը» գրքից, տպագրված է «ԳԱՍՊՐԻՆՏ» տպագրատանը, Երեւան 2005
}}
:Քաղաքում պետական գաղտնիքը առաջինը լրբերը իմացան: Երբ լրբերի կռահումը համոզմունքը դարձավ, ոստիկանապետը զեկուցեց քաղքապետին: Քաղաքապետը վիրավորվեց: Նա համոզված էր, որ նման նշանակալից դեպքի մասին կառավարությունը իրեն տեղյակ չի պահել սոսկ այն պատճառով, որ ինքը պառլամենտական մեծամասնության կուսակցությունից չէ: Քաղաքապետի վրդովմունքի մասին խոսում էին նույն լրբերը բարերում: Նա նույնիսկ մտադրված է եղել, ասում էին, հարցը քննարկել սոցուժերի տեղական ակտիվիստների հետ, բայց ազգային անվտանգության քաղաքի պատասխանատուն, ըստ լրբերի, խորհուրդ չի տվել: Մեր քաղաքի լրբերը քաղաքականությանը չէին խառնվում, ինչ-որ մի տեղով զգալով, որ դա կխփի գործին, բայց քաղաքապետին սիրում էին քույրաբար: