Նավապետի դեմքը գունատվեց, երբ պատկերացրեց, թե նպարավաճառը ինչ հաշիվ պետք է ներկայացնի իրեն։ Նպարավաճառի հաշվի մասին մտածելը նրան հանգեցրեց էլ ավելի տխուր մտքերի․ հիշեց առեւտրի վրա դրված պետական հարկը, ճանապարհային հարկը, ծառի հարկը, գազի հարկը, խոտի հարկը, օդի հարկը, ռազմական հարկերը, որ մնացել էին դեռեւս առաջին համաշխարհային պատերազմից, երկրորդ համաշխարհային պատերազմից, երրորդ համաշխարհային պատերամզից եւ չորրորդ համաշխարհային պատերազմից։
Նավապետը ծանր շունչ քաշեց։ Դե ոնց չխմես, երբ պիտի փող տաս այն պատերազմների համար, որոնց մասնակեցլ մասնակցել է քո ապուպապը, քո պապի պապը, քո պապը եւ քո հայրը։ Նա նախանձով նայեց Բիրպին, Պեմպֆին եւ Ֆարդելին։ Նրանք թքել են հարկերի վրա։ Վայրենիների պես պար են բռնել գարեջրի դատարկ շշերի շուրջը եւ արդեն հասցրել են անպարկեշտ երգ հորինել Երկրի կապույտ ավազների մասին։
Նավապետը փորձեց լսել բառերը։ Նրա ականջներն այրվեցին։