|աղբյուր = [[«Տոն, որը միշտ քեզ հետ է»]]
}}
{{անավարտ}}
Եթե բախտդ բանել է, և ջահել օրերիդ ապրել ես Փարիզում, ապա հետագայում որտեղ էլ լինես, այդ քաղաքը մինչև քո օրերի վերջը քեզ հետ կլինի, որովհետև Փարիզը մի տոն է, որը միշտ քեզ հետ է։
(էռնհստ Հեմինգուեյի՝ իր բարեկամին գրած նամակից. 1950 թ.)
==Նախաբան==
Շատ վայրեր, մարդիկ, դիտումներ ու տպավորություններ, հեղինակի համար բոլորովին համոզիչ պատճառներով, չեն մտել այս գրքի մեջ։ Դրանցից մի քանիսը պետք է գաղտնի մնան, իսկ մնացածները հայտնի են ամենքին, բոլորն էլ գրել են դրանց մասին և, անշուշտ, դեռ էլի կգրեն։