— Աննկարագրելի էր,— բացականչեց պատանին, որը կին էր։
-— Ընդունարան ունեմ, որը, նկատի ունեցեք, միաժամանակ գրադարան է, ճաշասենյկըճաշասենյակը, իմ աշխատասենյակը՝ երեք։ Զննարանը՝ չորս։ Վիրահատարանը՝ հինգ։ Իմ ննջասենյակը՝ վեց, և սպասավորականը՝ յոթ։ Մի խոսքով, չի բավականացնում․․․ Ասենք, դա կարևոր չէ: Իմ բնակարանն ազատված է, էլ խոսք չկա։ Կարո՞ղ եմ գնալ ճաշելու։
— Կներեք,— ասաց չորորդը որ նման էր պնդակազմ բղեզի։բզեզի։
— Կներեք,— նրան ընդհատեց Շվոնդերը,— հենց զննարանի և ճաշասենյակի կապակցությամբ եկել ենք խոսելու։ Ընդհանուր ժուլովը ժողովը խնդրում է ձեզ կամավոր, աշխատանքային կարգապահությունից ելնելով, հրաժարվել ճաշասենյակից։ Մոսկվայում ճաշասենյակ ոչ ոք չունի:
— Նույնիսկ Այսեդորա Դունկանը,— զրնգուն բղավեզ կինը։
— Զննարանից նույնպես,— շարունակեց Շվոնդերը,— զննարանը հրաշալի կարելի է միացնել աշխատասենյակին։
-— Ուհո՜ւ,— արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը տարօրինակ ձայլնով,— իսկ որտե՞ղ պիտի սնվե։սնվեմ։
— Ննջասենյակում,— խմբովին արտասանեցին չորսը միաժամանակ։
Ֆիլիպ Ֆիլիպովիչի շառագույնը թեթևակի մոխրագույն երանգ ստացավ։
— Ննջասենյակում սնունդ ընդունել,— սկսեց խոսել նա թեթևակի խլացված ձայնով,- — զննարանում կարդալ, ընդունարանում հագնվել, վիրահատել ծառայասենյակո՞ւմ։ Շատ հնարավոր է, որ Այսեդորա Դունկանն այդպես էլ անում է։ Գոցեև աշխատասենյակում ճաշում է, իսկ ճագարներն էլ մորթում է լոգասենյակում: Կարող է պատահել։ Բայց ես Այսեդորա Դունկանը չեմ,— հանկարծակի թնդաց նա, և նրա շառագույնը դարձավ դեղին:— Ես կճաշեմ ճաշասենյակում, կվիրահատեմ վիրահատարանում: Փոխանցեք սա ձեր ընդհանուր ժողովին, և խոնարհաբար խնդրում եմ ձեզ վերադառնալ ձեր գործերին, իսկ ինձ հնարավորություն տաք սնունդն ընդունել այնտեղ, ուր ընդունում են րոլոր բոլոր նորմալ մարդիկ, այն է՝ ճաշսենյակումճաշասենյակում, և ոչ թե նախասենյակում կամ մանկական սենյակում:
— Այդ դեպքում, պրոֆեսոր, հաշվի առնելով ձեր համառ դիմադրությունը,— ասաց հուզված Շվոնդերը,— ձեզ վրա բողոք կներկայացնենք վերին ատյաններ:
— Ըհը՛,- — արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,- — այդպե՞ս,— Նրա ձայնն ընդունեց կասկածելի բարեկիրթ երանգ,— ձեզ կխնդրեմ մի րոպե սպասել :
«Ի՜նչ տղա է, է՜,— զմայլված մտածեց շունը,— իսկն ինձ նման: Օ՛հ, հո չի հասցնելու դրանց, օ՛հ, ոնց է հասցնելու։ Դեռ չգիտեմ, թե ինչպես, բայց հասցնելու է։ Տուր դրանց: էդ բարձրասրունքին, հիմա ատամներս խրեմ սապոգիցդ վեր, ջլերը․․․ Ռ- ռռ- ռ- ռ ․․․»։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը շխկոցով վերցեց խոսաթողը և այսպես ասաց․
- — Խնդրում եմ․․․ այո․․․ շնորհակալ եմ: Վիտալիյ Ալեքսա՞նդրովիչ։ Շատ ուրախ եմ, որ ձեզ գտա։ Շնորհակալ եմ, առողջ եմ: Վիտալի Ալեքսանդրովիչ, ձեր վիրրահատությունը վերացվում է։ Ի՞նչ։ Ոչ, լիովին վերացվում է, ճիշտ ինչպես մյուս վիրահատությունները: Ասեմ՝ ինչու, ես դադարեցնում եմ աշխատանքը Մոսկվայում և րնդհանրապես Ռուսաստանում․․․ նոր ինձ մոտ եկան չորս հոգի, մեկը կին է, տղամարդու հագուստով, երկուսը՝ ատրճանակներով, և ինձ ահաբեկեցին իմ բնակարանում, մի մասը խլելու նպատակով․․․
— Ներեցեք, պրոֆեսոր,— սկսեց Շվոնդերը, այլայլված դեմքով:
— Կներեք․․․ Ես հնարավորություն չունեմ կրկնել ալն այն ամենը, ինչ նրանք ասացին, ես անիմաստությունների սիրահար չեմ։ Բավական է ասել, որ նրանք առաջարկեցին ինձ հրաժարվել իմ զննարանից, այլ խոսքով, ստիպեցին անհրաժեշտության՝ վիրահատել ձեզ այնտեղ, որտեղ մինչև հիմա ճագարներ էի մորթում: Նման պայմաններում ոչ միայն չեմ կարող, այլև իրավունք չունեմ աշխատել: Այդ պատճառով էլ դադարեցնում եմ իմ գործունեությունը, փակում բնակարանը և մեկնում Սոչի: Բանալին կարող եմ տալ Շվոնդերին, թող նա վիրահատի։
Չորսը քարացան։ Ձյունը հալչում էր նրանց սապոգների վրա։
— Իսկ ի՞նչ անել․․․ Ինձ էլ է շաստ շատ տհաճ․․․ Ինչպե՞ս։ 0՜, ոչ, Վիտալիյ Ալեքսանդրովիչ: 0՜, ոչ: Այլևս համաձայն չեմ այդպես։ Համբերությունս հատել է: Սա արդեն երկրորդ դեպքն է, օգոստոս ամսից սկսած։ Ինչպե՞ս։ Հըմ․․․ Ինչպես կուզեք: Թեկուզև․․․ Բայց միայն մի պայմանով․ ում կողմից կուզեք, ինչ կուզեք, երբ կուզեք, բայց որպեսզի լինի այնպիսի մի թուղթ, որի առկայությամբ ոչ Շվոնդերը, ոչ մեկ ուրիշը չկարողանա նույնիսկ մոտենալ իմ բնակարանի դռանը։ Վերջնական թուղթ։ Փաստակա՛ն։ Իսկակա՛ն։ Ամրացո՛ւմ: Որպեսզի իմ անունը նույնիսկ չհիշատակվի: Վերջացավ: Ես նրանց համար մեռած եմ։ Այո, այո։ Խնդրում եմ։ Ո՞ւմ։ Ըհը․․․ Դե, դա ուրիշ բան: Ըհը: Լավ: Հիմա կտամ լսափողը։ Բարի եղեք,— օձի ձայնով Ֆիլիպ Ֆիլիպովիչը Շվոնդերին,— հիմա ձեզ հետ կխոսեն։
— Կներեք, պրոֆեսոր,— ասաց Շվոնդերը, մեկ բռնկվելով, մեկ մարելով,- — դուք խեղաթյուրեցիք մեր ասածները։
— Ձեզ կխնդրեմ նման արտահայտություններ չգործածե։չգործածել։
Շվոնդերը շշլկված վերցրեց լսապողն ու մրմնջաց․
Կատարյալ ապշահարություն գծագրվեց դեմքերին, իսկ կնոջ դեմքը լոռամրգի երանգ ստացավ։
- — Իսկ ինչո՞ւ եք հրաժարվում։
— Չեմ ուզում:
— Ոչ, կարեկցում եմ:
- — Ուրեմն, ինչո՞ւ։
- — Չեմ ուզում։
Լուռ էին։
— Գիտե՞ք ինչ, պրոֆեսոր,— սկսեց աղջիկը ծանր հոգոց հանելով,- — եթե դուք եվրոպական մեծության աստղ չլինեիք և ձեզ չպաշտպանեին ամենազայրացուցիչ կերպով (սևահերը քաշեց նրա բաճկոնի փեշից, բայց աղջիկը ետ տարավ նրա ձեռքը) անձինք, ու վստահ եմ, դեռ մենք կբացատրենք, պետք էր ձեզ ձերբակալել։
— Իսկ ինչի՞ համար, — հետաքրքրքությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպվիչը:
— Այո, ես չեմ սիրում պրոլետարիատին,— տրտմաձայն համաձայնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և սեղմեց զանգի կոճակը։ Ինչ-որ տեղ զնգզնգաց: բացվեց միջանցքի դուռը։
-— Զինա,— բարձրաձայն ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— մատուցիր ճաշը։ Թույլ կտա՞ք, պարոնայք։
Չորսը լուռ ելան աշխատասենյակից, լուռ անցան ընդունարանով, լուռ՝ նախասենյակը, և նրանց ետևից լսվեց, ինչպես ծանր ու շրխկոցով փակվեց մուտքի դուռը։
— Աստված ձեզ հետ, սիրելիս,— արձագանքեց տանտերը։— Սպիրտ է։ Դարյա Պետրովնան գերազանց օղի է պատրաստում։
- — Մի ասեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, րոլորը հաստատում են, որ սա շատ կարգին օղի է։ Երեսուն աստիճան։
- — Իսկ օղին պիտի լինի քառասուն աստիճան, և ոչ երեսուն, սա՝ մեկ,— խրատաբար ընդհատեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— իսկ երկրորդը, Աստված գիտե, թե ինչ են խառնել հետը։ Դուք կարո՞դ եք ասել, թե ինչ է անցել նրանց մտքով։
— Ինչ ասես,— վստահ ասաղ կծկածը։
— Իհարկե․․․ նկաաի ունեցեք, Իվան Առնոլդովիչ, սառն աղանդեր և սուպ վրայից ուտում են միայն բոլշևիկներից մազապուրծ կալվածատերերը: Իրեն փոքրիշատե հարգող մարդը միայն տաք աղանդերներ է օգտագործում։ Իսկ մոսկովյան տաք աղանդերներից սա առաջինն է: Ժամանակին դա շատ լավ պատրաստում էին «Սլավյանսկիյ բազարում»: Առ, սա էլ քեզ։
- — Շանը ճաշասենյակում եք կերակրում,— կնոջ ձայն լսվեց,— հետո դրան էստեղից քշել չի լինի։
— Ոչինչ․․․ Սովածացել է խեղճը,— Ֆիլիպ Ֆիլիպովիչը պատառաքաղի ծայրով աղանդեր մեկնեց, որն ընդունվեց աճպարարի ճարպկությամբ, իսկ պատառաքաղը շրխկոցով նետեց լվացարանի մեջ:
— Այ քեզ քա՜ն․․․
- — Այո՛։ Ի դեպ, ի՞նչ եմ անում։ Ինքս խոսք րացեցի բժշկությունից: Ավելի լավ է, ուտենք։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ետ ընկնելով, զանգ զարկեց, և բալեգույն վարագույրի ետևից հայտնվեց Զինան: Շանը բաժին հասավ թառափի բացգույն, չաղլիկ մի կտոր, որր նրան դուր չեկավ։ Դրանից անմիջապես հետո՝ արյունապատ ռոստբիֆի մի շերտ։ Խժռելով դա, շունը հանկարծ զգաց, որ քնել է ուզում և ոչ մի ուտելիք չի կարող տեսնել։ «Տարօրինակ զգացողություն,— մտածեց նա՝ թարթելով ծանրացած կոպերը,— աչքս ոչ մի ուտելիք տեսնել չի ուղում: Իսկ ճաշից հետո ծխելը հիմարություն է․․․»։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, այս երեկո ես ձեզ պե՞տք չեմ,— տեղեկաավ նա:
-— Ոչ, սիրելիս, շնորհտկալ եմ: Այսօր ոչինչ չենք անելու: Նախ, ճագարը սատկեց, երկրորդը՝ այսօր Մեծ թատրոնում «Աիդա»-ն է: Վաղուց չեմ լսել։ Սիրում եմ․․․ Զուգերգը հիշո՞ւմ եք․․․ Տարա․․․ Րառիմ․․․
— Այդ ինչպե՞ս եք հասցնում, Ֆիլիպ Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— հարգալիր հարցրեց բժիչկրը։
— Ամենուրեք հասցնում է նա, ով ոչ մի տեղ չի շտապում,— խրատաբար բացատրեց տանտերը:— Հարկավ, եթե ես սկսեի ցատկոտել նիստից նիստ և օրնիբուն երգեի սոխակի պես, փոխանակ իմ անմիջական գործով զբաղվեի, ոչ մի տեղ չէի հասցնի,- Ֆիլիպ Ֆիլիպովիչի մատների տակ երկնային ձայներ արձակեց ռեպետիրը,— ինն անց է մի քիչ․․․ երկրորդ գործողությանը կհասնեմ․․․ Ես կողմնակից եմ աշխատանքի բաժանմանը։ Մեծ թատրոնում թող երգեն, իսկ ես կվիրահաաեմ: Շատ լավ կլինի՝ և ոչ մի քայքայում․․․ Ինչ եմ ասում, Իվան Առնոլդովիչ, դուք ուշադիր հետևեք, հենց հարմար մահ եդավ, իսկույն սեղանից սնուցիչ հեղուկի մեջ և ինձ մոտ։
- — Մի անհանգստացեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— պաթոլոգանատոմներն ինձ խոստացել են։
— Հրաշալի։ Իսկ մենք առայժմ այս փողոցային նեվրաստենիկին կզննենք, կլողացնենք։ Թոդ կողն ապաքինվի․․․
Մեկ շաբաթվա ընթացքում շունը խժռեց այնքան, ինչքան վերջին քաղցած ամիսուկեսը փողոցում: Բայց, անշուշտ, ըստ կշռի։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի մոտ ուտելիքի որակի մասին խոսել իսկ չարժե: Եթե նույնիսկ ուշադրության չառնենք այն, որ Դարյա Պետրովնան ամեն օր տասնութ կոպեկի մսի կտորտանք էր գնում Սմոլենսկիյ շուկայից, բավական է հիշատակել ճաշերը երեկոյան ժամը յոթին ճաշասենյակում, որոնց ներկա էր լինում շունը, չնայած նրբագեղ Զինայի բողոքներին։ Այղ ճաշերի ընթացքում Ֆիլիպ Ֆիլիպովիչը վերջնականապես ստացավ կուռքի կոչում: Շունը կանգնում էր ետևի թաթերի վրա և քաշքշում պիջակը, շունն ուսումնասիրել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչի զանգ խփելը՝ երկու լիաձայն հատու տանտիրոջ զանգ, և հաչոցով դուրս էր պրծնում նախասենյակում դիմավորելու նրան։ Տանտերը ներս էր մտնում սևագորշ աղվեսամորթիով, փալեցնելով միլիոնավոր ձնե ցոլքերը, սփռելով մանդարինի, սիգարի, օծանելիքի, կիտորնի, բենզինի, օդըկոլոնի, մահուդի բույրեր, և նրա ձայնը, որպես հրամանատարական փող, տարածվում էր բնակարանով մեկ․
-— Խոզի մեկը, բուն ինչո՞ւ ես գզգզել: Քեզ խանգարո՞ւմ էր։ Խանգարո՞ւմ էր՝ հարցնում եմ: Պրոֆեսոր Մեչնիկովի՞ն ինչի համար ես ջարդել։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, նրան պիտի մտրակով դաղել գոնե մեկ անգամ,— զայրացած ասում էր Զինան, — թե չէ կատարելապես երես կառնի։ Տեսեք, ահա, թե ինչ է արել ձեր կրկնակոշիկները։