Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

5 bytes removed, 09:56, 7 Դեկտեմբերի 2013
:Հեղինակը ճանապարհ է ընկնում իբրև նավի կապիտան։ Նավաստիները դավադրում են նրա դեմ, երկար ժամանակ փակում է իր կաբինի մեջ ու մի անհայտ երկրում ափ իջեցնում։ Նա գնում է երկրի ներսը։ Եհուների, կենդանիների այդ օտարոտի ցեղի նկարագրությունը։ Հեղինակը հանդիպում է երկու հուիհընհընմի։
Կնոջս ու երեխաներիս հետ միասին ես տանը մնացի մոտ հինգ ամիս, և ինձ երջանիկ կհամարեի, եթե վերջապես ըմբռնեի, թե ինչ բան է երջանկությունը։ Ես թողի իմ թշվառ կնոջս հղի վիճակում և ընդունեցի շահավետ առաջարկություն՝ դառնալ Էդվենչի նավի կապիտանը, մի առևտրական խոշոր նավի, որ 350 տոննա տարողություն ուներ։ Ես հիանալի կերպով ուսումնասիրել էի ծովագնացությունը, և ձանձրացած լինելով վիրաբույժի պաշտոնից, որոշեցի չհրաժարվել և հանգամանքից օգտվելով զբաղվել նաև այդ գործով։ Ես նավ հրավիրեցի մի երիտասարդ հմուտ բժկի՝ ոմն Ռոբերտ Պյուրիֆոյ։ 1710 թվի սեպտեմբերի 7֊ին մենք մեկնեցինք Պորտսմուտից։ 14֊ին Տեներիֆում մենք հանդիպեցինք բրիստոլցի կապիտան Պոկոկկին, որն ուղևորվում էր Կամպեշի ափերը՝ կարմիր փայտ կտրելու։ Բայց 16֊ին սկսած փոթորիկը նրան բաժանեց մեզանից․ վերջապես ես լսեցի, որ նրա նավը խորտակվել է և ազատվել է միայն կաբինի մի սպասավոր։ Կապիտանը պարկեշտ մարդ էր և հմուտ ծովագնաց, բայց մի փոքր համառ․ նրա այդ պակասությունը դարձավ թե՛ իր և թե՛ ուրիշ շատ֊շատերի կործանման պատճառ։ Եթե նա իմ խորհրդին հետևեր, հիմա երևի ինձ պես իր ընտանիքի հետ միասին ողջ և առողջ տանը կլիներ։
Նավի վրա ջերմախտից ես մի քանի մարդ կորցրի, ուստի ստիպված էի պակասը լրացնել Բարբադոսից և Անտիլյան մյուս կղզիներից, ուր ես կանգ էի առնում՝ համաձայն ինձ պաշտոնի հրավիրած առևտրականների հրահանգների։ Բայց ես շուտով դրա համար զղջացի, որովհետև հետագայում իմացա, որ նրանց մեծագույն մասը ելուզակներ են։ Նավի վրա ես հիսուն մարդ ունեի, և ինձ կարգադրված էր, որ Հարավային օվկիանոսում հնդիկների հետ առևտուր անեմ և ուսումնասիրրեմ ուսումնասիրեմ այդ կողմերը։ Այդ անզգամները հորդորելով մնացած նավաստիներին, դավադրություն սարքեցին նավին տիրանալու և ինձ ձերբակալելու համար։ Մի օր առավոտյան նրանք կատարեցին իրենց մտադրությունը՝ ներս թափվեցին իմ կաբինը, կապկպեցին իմ ոտքն ու ձեռքը և սպառնացին ինձ ծովը նետել, եթե ես փորձեմ դիմադրություն ցույց տալ։ Ես ասացի, որ նրանց գերին եմ և անձնատուր եմ լինում։ Նրանք ինձ ստիպեցին երդվել, որից հետո արձակեցին իմ կապանքները, միայն մի ոտքս շղթայով կապեցին մահճակալից և իմ դռան առաջ հրացանը պատրաստ մի պահակ դրին, որին հրամայեցին կրակել ինձ վրա, եթե ազատվելու փորձ անեմ։ Նրանք ինձ ուտելիք և խմելիք ուղարկեցին և նավի ղեկավարությունն իրենց ձեռքն առան։ Նրանց նպատակն էր ծովահեն դառնալ և իսպանացիներին կողոպտել, սակայն նրանք չկարողացան այդ գործով զբաղվել, որովհետև սակավաթիվ էին։ Ուստի նրանք նախ և առաջ որոշեցին վաճառքի հանել նավի ապրանքները և ապա գնալ Մադագասկար կղզին՝ մարդկանց պակասը լրացնելու, որովհետև նրանցից շատերը, իմ ձերբակալությունից հետո, մեռել էին։ Նրանք մի քանի շաբաթ ծովով ճանապարհ գնացին և առևտուր արին հնդիկների հետ, բայց թե ի՞նչ ուղղություն էին բռնել՝ ես չիմացա, որովհետև ինձ փակել էին կաբինի մեջ որպես բանտարկյալ և ամեն րոպե սպառնում էին հրացանազարկ անել։
1711 թվի մայիսի 9֊ին մի ոմն Ջեմս Ուելս իմ կաբինը եկավ ու ասաց, որ նա կապիտանից հրաման ունի ինձ ափ իջեցնելու։ Ես փորձեցի հակաճառել, բայց իզուր, նա նույնիսկ չուզեց ասել, թե ո՞վ է նրանց նոր կապիտանը։ Նրանք ինձ մի լաստանավ նստեցրին, թույլ տալով, որ հագնեմ իմ լավագույն և նոր հագուստը և վերցնեմ մի փոքրիկ կապոց սպիտակեղեն , իսկ իմ զենքերից միայն մի սուր։ Նրանք այնքան սիրալիր եղան, որ չխուզարկեցին իմ գրպանները, ուր ես ունեի մի քիչ դրամ և այլ մանր հարկավոր իրեր։ Նավից մոտ մեկ լիգ հեռանալով նրանք ինձ ծովափ իջեցրին։ Ես խնդրեցի , որ ասեն, թե ինչ երկիր է դա։ Նրանք երդվեցին, թե իրենք ավելին չգիտեն, քան ես, և ասացին, որ կապիտանը (ինչպես անվանում էին նրան) որոշել էր ապրանքները ծախելուց հետո ազատվել ինձնից՝ հենց որ մի ցամաք երկիր տեսնեին։ Նրանք անմիջապես հեռացան ափից՝ խորհուրդ տալով, որ մի փոքր աճապարեմ, որպեսզի ծովի մակընթացությունը չհասնի ինձ, և բարի ճանապարհ մաղթեցին։
Այդ տառապալի վիճակի մեջ նկատեցի, որ հանկարծ ամենքն էլ սկսեցին փախչել։ Այն ժամանակ ես որոշեցի հեռանալ ծառի մոտից ու շարունակել իմ ճանապարհը, միևնույն ժամանակ չիմանալով, թե ինչի՞ց նրանք այդքան սարսափեցին։ Սակայն դեպի ձախ նայելով, ես նկատեցի մի ձի, որ հանդարտ կերպով քայլում էր դաշտում․ նրանց փախուստի պատճառն այդ ձին էր, որին մի փոքր առաջ ինձ հետապնդողները նկատել էին։ Մոտենալով ինձ, ձին մի փոքր ցնցվեց, բայց շուտով ուշքի եկավ ու սկսեց զարմանքով լի արտահայտությամբ նայել ուղղակի իմ դեմքին։ Նա ուշադրությամբ դիտեց իմ ձեռքերն ու ոտքերը և մի քանի անգամ պտտվեց շուրջս։ Ես ուզում էի շարունակել ճանապարհս, բայց նա կտրեց իմ ուղին և հեզահամբյուր տեսքով նայեց ինձ, չունենալով ամենևին բռնություն գործելու որևէ մտադրություն։ Այդպես մնացինք մի առժամանակ, մեր աչքերը միմյանց հառած, վերջապես ես համարձակվեցի իմ ձեռքը մեկնել նրա բաշին, նրան շոյելու մտադրությամբ, դիմելով ժոկեյների սովորական միջոցներին ու սուլոցներին, երբ նրանք ուզում են ընտելացնել մի որևէ անծանոթ ձի։ Բայց կենդանին, ըստ երևությին, իմ այդ փաղաքշանքն ընդունեց արհամարհանքով, թափահարեց իր գլուխը, հոնքերը կիտեց և հանդարտորեն բարձրացնելով իր առաջի աջ ոտքը, ետ հրեց իմ ձեռքը։ Ապա նա երեք թե չորս անգամ վրնջաց, բայց այնպիսի տարբեր ելևէջներով, որ սկսեցի մտածել, թե մի գուցե նա խոսում է իրենց սեփական լեզվով։
Երբ ես ու նա այդ դրությամբ էինք, մեզ մոտեցավ մի ուրիշ ձի, առաջինին ողջունեց զարմանլի զարմանալի կերպով․ նրանք իրենց առջևի աջ ոտքերի սմբակները մեղմորեն զարկեցին իրար, մի քանի անգամ, մեջ ընդ մեջ, վրնջացին, ելևէջելով իրենց ձանըձայնը, որ ինձ միանգամայն հոդավորված թվաց։ Ապա նրանք մի քանի քայլ հեռացան ինձանից, կարծես թե միմյանց հետ խորհուրդ անելու մտադրությամբ, ու կողք֊կողքի ետ ու առաջ քայլեցին, նման այն մարդկանց, որոնք մի կարևոր խնդիր են լուծում, միևնույն ժամանակ հաճախ իրենց հայացքն ուղղելով դեպի ինձ, կարծես թե հսկելու համար, որ ես չփախչեմ։ Անբան անասունների այդ վարմունքից զարմացած ես եկա այն եզրակացության, որ այդ երկրի բնակիչները աշխարհիս ամենաիմաստուն ժողովուրդը պիտի լինեն, եթե դատողության նույն համեմատական չափով օժտված են և իրենք։ Այդ միտքն այնքան քաջալերեց ինձ, որ ես որոշեցի շարունակել իմ ճանապարհը, մինչև որ մի որևէ տան կամ գյուղի հասնեմ, կամ մի որևէ բնիկի հանդիպեմ, թողնելով որ երկու ձիերը զրուցեն իրար հետ որքան կամենան։ Բայց նրանցից առաջինը, որը գորշ խատուտիկ էր, նկատելով իմ փախուստը, վրնջաց իմ հետևից մի այնպիսի արտահայտիչ ձայնով, որ ինձ թվաց, թե հասկանում եմ նրա միտքը․ ես ետ դարձա ու մոտեցա նրան, սպասելով նրա հետագա հրամանին, սակայն թաքցնելով իմ վախը, որովհետև ես արդեն մտահոգ էի, թե ի՞նչ վախճան պիտի ունենա այս արկածը․ իսկ ընթերցողը հեշտությամբ կպատկերացնի, որ իմ կացությունն այնքան էլ դուրեկան չէր։
Երկու ձիերը մոտեցան ինձ ընդհուպ ու սկսեցին լրջությամբ դիտել իմ դեմքն ու ձեռքերը։ Գորշ ձին իր առջևի աջ ոտքի սմբակով չորս կողմից շոշափեց իմ գլխարկն ու այնքան ճմլեց, որ ես ստիպված էի հանել իմ գլխից, շտկել ու նորից դնել գլխիս։ Դրա վրա նա և իր ընկերը (որ թուխ գույնի էր), ըստ երևությին շատ զարմացան․ վերջինս դիպավ իմ հագուստի փեշերին, ու տեսնելով, որ ազատ կերպով կախված են, զարմանքով նայեցին ինձ։ Թուխ ձին շոյեց իմ աջ ձեռքը, կարծես թե զարմանալով նրա փափկության ու գույնի վրա, բայց նա այնքան պինդ սեղմեց իր սմբակի ու ճախանոցի մեջ, որ ես ստիպված էի գոռալ։ Դրանից հետո նրանք ինձ դիպչում էին զգուշությամբ։ Նրանց շատ էր շվարեցնում իմ կոշիկն ու գուլպան, որ նրանք շոշափում էին միմյամց հետ վրնջալով ու կիրառելով այն բազմազան ձևերը, որոնցից օգտվում է փիլիսոփան, երբ աշխատում է բացատրել մի որևէ նոր և դժվար լուծելի երևույթ։
Ընդհանրապես այդ կենդանիներն իրենց վարվեցողությամբ այնքան հետևողական ու բանիմաց էին, նրբամիտ ու ողջախոհ, որ ես վերջ ի վերջո եկա այն եզրակացության, որ միգուցե դրանք կախարդներ են, որոնք մի ինչ֊որ նպատակով այդպես կերպարանափոխվել են, ու հանդիպելով ճանապարհին մի օտարականի, որոշել են հետը խաղալ․ կամ գուցե իսկապես զարմացել են, տեսնելով մի մարդու, որ իր հագուստով, դիմագծերով ու կազմվածքով ամենևին նման չէ այն մարդկանց, որոնք թերևս ապրում են այս հեռավոր երկրում։ Գալով այս եզրակացության, ես որոշեցի դիմել նրանց հետևյալ ճառով․ ― Պարոններ, եթե դուք վհուկներ եք, ինչպես ես բավականաչափ հիմք ունեմ կարծելու, ապա դուք կարող եք հասկանալ ամեն մի լեզու․ ուստի ես համարձակություն ունեմ հաղորդելու ձեռդ ձերդ մեծություններին, որ ես մի թշվառ անգլիացի եմ, որին չար բախտը նետել է ձեր ափերը․ և ես աղաչում եմ, որ ձեր երկուսից մեկը թույլ տա նստելու իր մեջքին, ինչպես մի իսկական ձիու, և գնալու մի որևէ խրճիթ կամ գյուղ, ուր ես կարող կլինեի ապաստանել ու դադար առնել։ Այդ շնորհի փոխարեն ես ձեզ կնվիրեի այս դանակն ու ապարանջանը (որ իսկույն հանեցի իմ գրպանից)։ Խոսելու ժամանակ այդ երկու արարածները լուռ կանգնել էին և, կարծես թե, ուշադրությամբ լսում էին ինձ․ և երբ խոսքս վերջացրի, նրանք սկսեցին հաճախակի իրար հետ վրնջալ, կարծես թե մի ինչ֊որ լուրջ խոսակցություն ունեին։ Ինձ համար պարզվեց, որ նրանց լեզուն հիանալի արտահայտում է զգացմունքներ և որ մի թեթև ջանքից հետո նրանց լեզվի բառերը կարելի է հնչույնների հնչյունների բաժանել, և գուցե ավելի հեշտությամբ, քան չինարենի բառերը։
Ականջիս հաճախակի հասնում էր եհու բառը, որ նրանք երկուսն էլ շարունակ կրկնում էին․ և քանի որ անհնար էր ըմբռնել նրա իմաստը, ես երկու ձիերի խոսակցությունը լսելով, ճիգ էի թափում լեզուս վարժեցնել այդ բառին․ հենց որ նրանք լռում էին, ես համարձակ կերպով, բարձրաձայն, գոչում էի՝ եհո՜ւ, միևնույն ժամանակ ձայնս աշխատելով նմանեցնել ձիու վրնջոցին։ Ըստ երևույթին, այդ նրանց երկուսին էլ մեծ զարմանք պատճառեց, իսկ գորշ ձին երկու անգամ կրկնեց այդ բառը, կարծես նրա ճիշտ արտասանությունն ինձ սովորեցնելու նպատակով։ Ես սկսեցի նրա հետ միասին կրկնել այդ բառը և տեսա, որ կամաց֊կամաց զգալի առաջադիմություն եմ անում, թեև իմ արտասանությունը դեռևս շատ հեռու էր կատարյալ լինելուց։ Ապա թուխ ձին փորձեց վարժեցնել ինձ մի նոր բառի, որ արտասանության համար ավելի դժվար էր․ ըստ անգլիական ուղղագրության այդ բառը կարելի է այսպես հեգել՝ հուիհընհընմ։ Դրա արտասանությունն այնքան հեշտ չէր, որքան առաջին բառի, սակայն երկու֊երեք փորձից հետո գործս ավելի հաջող գնաց, ու կարծես թե երկու ձիերն էլ զարմացան իմ ձիրքի վրա։
Մոտ երեք մղոն ճանապարհ գնալուց հետո, մենք հասանք մի երկարաձև, ցածլիկ և ծղնուտով ծղնոտով ծածկված շինության, որի պատերը շինված էին ճյուղերով իրար հյուսած և գետնի մեջ խրած ձողերից։ Այստեղ ես ինձ մի փոքր թեթևացած զգացի և գրպանիցս հանեցի մի քանի անարժեք զարդեր, որ ճանապարհորդները սովորաբար վերցնում են իրենց հետ Ամերիկայի կամ այլ երկրների վայրենի հնդիկներին նվիրելու համար․ ես հույս ունեի, որ այդ զարդերի շնորհիվ տան ապրողներն ինձ ավելի սիրալիր ընդունելություն ցույց կտան։ Ձին նշանով ցույց տվեց, որ առաջ ես ներս մտնեմ։ Դա մի ընդարձակ սենյակ էր, կավե մաքուր հատակով․ պատերից մեկի ամբողջ երկարությամբ ձգվում էր մսուրների շարքը․ այդտեղ կար երեք քուռակ և երկու մատակ ձի, որոնք չէին կանգնած մսուրի մոտ և չէին ուտում, ինչպես այդ միշտ անում են պարապ ձիերը, այլ նստել էին իրենց զիստերի վրա, մի բան, որ ինձ շատ զարմացրեց․ բայց ինձ ավելի զարմացրին մյուսները, որոնք զբաղված էին տնային գործեր կատարելով, ըստ երևույթին սպասավորների պարտականությունը․ այդ ամենը հաստատեց իմ նախկին ենթադրությունը, թե մի ժողովուրդ, որ կարողացել է այդ աստիճանի կրթել անբան անասունները, անշուշտ իր իմաստությամբ պիտի գերազանցի աշխարհիս բոլոր ազգություններին։ Ինձնից հետո անմիջապես ներս մտավ գորշ ձին, և այսպիսով կանխեց, որ մյուսները դեպի ինձ վատ չվերաբերվեն։ Նա մի քանի անգամ հեղինակավոր ձայնով վրնջաց և նրանց կողմից պատասխան առավ։
Այդ սենյակից բացի տան երկարությամբ կար ուրիշ երեք սենյակ ևս․ մենք մտանք այդ սենյակները երեք դռներից, որոնք, ինչպես ծառուղի, գտնվում էին մի ուղղության վրա․ երկրորդ սենյակում մենք կանգ առանք․ այստեղ գորշ ձին մենակ մտավ երրորդ սենյակը, նշան անելով, որ սպասեմ։ Ես մնացի երկրորդ սենյակում և պատրաստեցի իմ նվերները՝ տանտիրոջը և տան տիրուհուն տալու համար․ ունեի երկու դանակ, երեք ապարանջան կեղծ մարգարիտներից, մի փոքրիկ հայելի և մի ուլունքե ժանյակ։ Ձին երեք֊չորս անգամ վրնջաց և ես սպասում էի, որ իբրև պատասխան կլսեմ մարդկային մի որևիցե ձայն։ Սակայն դրա փոխարեն ես լսեցի մի այլ վրնջյուն, որ հնչեց մի քիչ ավելի հուժկու։ Ես սկսեցի մտածել, թե երևի այդ տունը պատկանում է մի նշանավոր մարդու, քանի որ նրա ընդունելությանն արժանանալու համար այսքան շատ ձևականություններ են պետք։ Բայց թե այդ երևելի մարդու սպասավորները կարող են լինել միայն ձիեր, դա իմ ըմբռնողությունից վեր էր։ Ես վախեցա, թե միգուցե կրած նեղություններից ու չարչարանքներից հետո կորցրել եմ խելքս։ Ես ուշքի եկա և սկսեցի նայել չորս կողմս․ սենյակը, ուր ես մենակ էի մնացել, կահավորված էր այնպես, ինչպես նախկին սենյակը, միայն նրանից մի փոքր ավելի շքեղ էր։ Ես մի քանի անգամ տրորեցի աչքերս, բայց իմ առաջ կանգնած էին կրկին նույն իրերը։ Ես կսմթեցի ձեռքերս ու կողերս, որպեսզի արթնանամ, որովհետև հավատացած էի, թե երազի մեջ եմ։ Դրանից հետո ես վերջնականապես եկա այն եզրակացության, որ այդ ամբողջ երևույթը կարող է միայն կախարդություն և մոգություն լինել։ Բայց ես ժամանակ չունեցա խորանալու այդ մտքի մեջ, որովհետև գորշ ձին մոտեցավ դռանը և նշան արավ, որ հետևեմ իրեն դեպի երրորդ սենյակը, ուր ես տեսա մի գեղեցիկ մատակ՝ իր երկու քուռակի հետ միասին ծալապատիկ նստած խոտե խսիրի վրա, որ թեև ճաշակով չէր գործած, բայց շատ կոկիկ և մաքուր էր։
Երկու ձին էլ, ըստ երևույթին, վարանման մեջ էին, երբ շնորհիվ հագուստիս, որի մասին նրանք ոչ մի գաղափար չունեին, տեսան իմ և եհուի մարմինների մեջ եղած խոշոր տարբերությունը։ Կարմիր ձիաջորին ինձ մի արմատ առաջարկեց, որ նա բռնել էր իր սմբակի և ճախանոցի մեջ (թե ինչպե՞ս՝ մենք տեղն ընկած ժամանակը կնկարագրենք)․ ես այդ արմատը վերցրի ձեռքս և հոտոտելուց հետո շատ քաղաքավարի կերպով վերադարձրի իրեն։ Նա եհուի փարախից մի կտոր էշի միս բերեց, որից այնքա՜ն զզվելի հոտ էր գալիս, որ ես ստիպված էի գարշանքով երեսս շուռ տալ․ այդ ժամանակ նա այդ միսը շպրտեց եհուին և եհուն ագահությամբ լափեց։ Այնուհետև նա ինձ ցույց տվեց մի խուրձ չոր խոտ և մի աման լիքը քարի․ ես գլուխս շարժելով հասկացրի, թե ոչ մեկը և ոչ էլ մյուսն ինձ համար պիտանի սնունդ չեն։ Ու իմ մեջ ահ ծագեց, թե անպատճառ սովամահ պիտի լինեմ, եթե այստեղ ինձ նման մեկը չճարեմ։ Իսկ ինչ վերաբերում է այդ զազրելի եհուներին՝ հավատացած եմ, որ ով էլ որ լիներ այն ժամանակ իմ տեղը, նույնիսկ մարդկային ցեղի ամենամեծ բարեկամը, այնուամենայնիվ պիտի ընդուներ, որ դրանք բոլոր շնչավոր կենդանիների մեջ ամենից գարշելի արարածներն են․ և այդ երկրում եղած ժամանակ որքան շատ էի մոտենում նրանց, այնքան ավելի ատելի էին դառնում նրանք ինձ համար։ Իմ վերաբերմունքից կռահելով այդ՝ տանուտեր ձին եհուին ետ ուղարկեց իր գոմը։ Այնուհետև նա իր առջևի սմբակը տարավ բերանը, որ ինձ զարմանք պատճառեց, թեև այդ բանը նա արեց առանց դժվարության և այնպիսի շարժումով, որ միանգամայն բնական թվաց, և այդ նշանով հասկացրեց ինձ, թե ի՞նչ պիտի ուտեմ։ Սակայն ես չկարողացա այնպիսի պատասխան տալ, որ նա ըմբռներ․ և եթե անգամ նա ինձ հասկանար, ես չգիտեմ, թե որտեղից նա ինձ համար պիտի գտներ սննդարար կերակուր։ Մեր այդ խոսակցության ժամանակ ես նկատեցի, որ մեր կողքից մի կով անցավ ու ես մատով ցույց տվի ու ցանկություն հայտնեցի, որ նա թույլ տա, որ ես նրանից կաթ կթեմ։ Այդ ունեցավ իր արդյունքը, որովհետև նա ինձ վերադարձրեց իր տունը և հրամայեց մի մատակ ծառայի՝ որպեսզի բաց անի մի սենյակ, ուր կարգով շարված մաքուր կավե և փայտե ամանները լցված էին կաթով։ Մատակն ինձ մի գավաթ կաթ տվեց, որից հաճույքով խմելուց հետո ինձ բավականին կազդուրված զգացի։
Կեսօրին տանը մոտեցավ սայլի պես մի բան, որին լծված քարշ էին տալիս չորս եհու։ Սայլի վրա նստել էր ըստ երևույթին բարձր դիրք ունեցող, մի պառավ նժույգ․ նա ցած իջավ սայլից իր հետին երկու ոտքով, որովհետև նրա առջևի ձախ ոտքը վնասվել էր։ Նա ճաշի էր եկել մեր ձիու տունը, որը նրան շատ սիրալիր կերպով ընդունեց։ Նրանք ճաշեցին լավագույն սենյակում։ Նրանց երկրորդ կերակուրը կաթի մեջ խաշած գարի էր, որը պառավ նժույգը կերավ տաք֊տաք վիճակում, իսկ մյուս ձիերը՝ սառը։ Նրանց մսուրները շրջանաձև դասավորված էին սենյակի մեջտեղը և մասերի էին բաժանված․ նրանք նստեցին մսուրների չորս կողմը, հարդե բարձերի վրա։ Վերևից կախված էր խոտով լիքը մի խոշոր վանդակ, որը մասուրներին մսուրներին համապատասխան բաժանմունքներ ուներ, այնպես որ ամեն մի ձի և ամեն մի մատակ հնարավորություն ուներ վայելուչ և կարգապահությամբ ուտելու իր բաժին խոտն ու կաթի և գարու խառնուրդը։ Քուռակներն իրենց վարքով շատ համեստ էին, իսկ տանտերը և տանտիրուհին վերին աստիճանի սիրալիր և բարեհամբյուր՝ բարեհամբույր՝ դեպի իրենց հյուրը։ Գորշ ձին հրամայեց, որ ես մոտենամ իրեն, որից հետո նա իր բարեկամի հետ իմ մասին երկար ժամանակ խոսեց, ինչպես այդ երևաց նրա՝ ինձ վրա նետած օտարոտի հայացքներից և հաճախակի կրկնվող եհու բառից։
Այդ ժամանակ ես հագա իմ ձեռնոցները։ Գորշ տերս նկատելով այդ, զարմացավ և նշաններով հարցրեց, թե ի՞նչ արի ես իմ առջևի ոտքերի հետ․ երեք թե չորս անգամ նա սմբակը կպցրեց ինձ, կարծես թե հասկացնելու համար, որ ձեռքերիս տամ նախկին տեսքը․ ես կատարեցի նրա ցանկությունը, հանեցի զույգ ձեռնոցներս և դրի գրպանս։ Իմ վարմունքը մեծ խոսակցության առարկա դարձավ և ըստ երևույթին հաճելի եղավ ամենքին, որի արդյունքը ես շուտով զգացի։ Ինձ հրամայեցին, որ ես արտասանեմ իմ սովորած մի քանի բառերը, իսկ երբ նրանք ճաշի նստեցին, տերս ինձ սովորեցրեց գարու, կաթի, կրակի, ջրի և ուրիշ մի քանի բառերի անունները․ ես հեշտությամբ կրկնում էի նրա ասածները, որովհետև դեռևս մանկությունից լեզուներ սովորելու մեծ ընդունակություն ունեի։
Նրանք բառերն արտասանում էին քթի մեջ և կոկորդում, նրանց լեզուն իմ իմացած եվրոպական լեզուներից ավելի շատ մոտ էր հոլանդերենին կամ գերմաներենին, միայն նրանցից ավելի գեղեցիկ էր և ավելի արտահայտիչ։ Համարյա նույն դիտողությունն է արել Կարլոս v֊ը, երբ ասել է, թե՝ եթե նա խոսելու լիներ իր ձիու հետ, ապա այդ խոսակցությունը պիտի լիներ գերմաներեն։
Տիրոջս հետաքրքրությունն ու անհամբերությունն այնքան մեծ էր, որ նա իր պարապ ժամերից շատերը նվիրեց իմ դասավանդության։ Նա համոզված էր, (ինչպես հետո ինքը պատմեց ինձ), որ ես եհու եմ, սակայն իմ ընդունակությունը, քաղաքավարությունն ու մաքրասիրությունը զարմանք էին պատճառում նրան, որովհետև այդ հատկություններից եհուները միանգամայն զուրկ էին։ Ամենից շատ նրան շփոթեցնում էր իմ հագուստը, ու նա երբեմն ինքն իրեն հարց էր տալիս, թե միգուցե դա իմ մարմնի մի մասն է, որովհետև ես երբեք հագուստս չէի հանում, մինչև որ ամբողջ ընտանիքը քնած չլիներ, իսկ առավոտնրը առավոտները հագնում էի նախքան նրանք զարթնեին։ Իմ տերը ջերմ փափագ ուներ իմանալու, թե որտեղի՞ց եմ գալիս և ինչպե՞ս եմ ձեռք բերել այդ առերևույթ բանականությունը, որ նկատվում է իմ արած բոլոր գործերում․ նա ուզում էր իմ սեփական բերանից լսել իմ արկածների պատմությունը և հույս ուներ, որ դա պիտի լիներ շատ շուտով, շնորհիվ այն առաջադիմության, որ ես արել էի իրենց բառերի և դարձվածքների ուսումնասիրության և արտասանության ասպարեզում։ Հիշողությանս նպաստելու համար իմ սովորած բոլոր խոսքերը դասավորեցի անգլիական այբուբենի կարգով ու թարգմանությունների հետ միասին գրի առա։ Մի փոքր անց այդ բանը ես փորձեցի անել իմ տիրոջ ներկայությամբ։ Մեծ ջանք էր հարկավոր նրան բացատրելու, թե ի՞նչ եմ անում ես, որովհետև այդ երկրի բնակիչները ոչ մի գաղափար չունեն գրքի ու գրականության մասին։
Մոտ տասը շաբաթից հետո ես արդեն կարողանում էի հասկանալ իմ տիրոջ տված հարցերի մեծագույն մասը, իսկ երեք ամսից հետո՝ տանելի կերպով պատասխանել։ Նա չափազանց հետաքրքրվում էր իմանալու, թե աշխարհի ո՞ր մասիցն եմ գալիս և որտեղի՞ց եմ ձեռք բերել բանական արարածներին նմանվելու կարողությունս, որովհետև եհուները (որոնց իմ կարծիքով նման էի իմ գլխով, ձեռքերով ու դեմքով, այսինքն մարմնի այն մասերով, որոնք երևում են) իրենց խորամանկ երևույթով ու չարամիտ հակումներով հանդերձ, բոլոր կենդանիների մեջ ամենից բթամիտներն են համարվում։ Ես պատասխանեցի, որ եկել եմ ծովով մի շատ հեռու տեղից, ինձ պես ուրիշ շատ մարդկանց հետ միասին, մի գոգաձև և փայտաշեն խոշոր նավի վրա, որ իմ ընկերները ինձ ափ իջեցրին այս երկրում, թողնելով ինձ իմ ճակատագրին։ Ասածներս հասկացրի նրան մեծ դժվարությամբ և այն էլ բազմաթիվ նշանների օգնությամբ։ Տերս պատասխանեց, թե երևի ես սխալվում եմ, կամ թե չէ ես ասում եմ մի բան, որ չի եղել (նրանց լեզվով գույություն չունեն ստություն կամ խաբեբայություն արտահայտող բառեր): Նրան թվաց, թե անհնարին բան է, որպեսզի ծովի այն կողմը ցամաք լինի կամ թե կենդանիների մի խմբակ կարողանա ուզածի պես ջրի վրա շարժել մի փայտե նավ։ Նա հավատացած էր, որ հուիհընհընմներից ոչ ոք չէր կարող կառուցել մի այնպիսի նավ և ոչ էլ կարող էր վստահել, որպեսզի եհուները ղեկավարեն նրան։
Ընթերցողին ես արդեն պատմեցի, որ ամեն գիշեր, քնելուց առաջ, հանում էի շորերս ու նրանով ծածկում ինձ։ Մի օր, վաղ առավոտյան, իմ տերը հետևիցս ուղարկեց կարմիր ձիաջորուն, որ նրա սպասավորն էր․ երբ նա ինձ մոտ եկավ, ես խոր քնի մեջ էի, վրայիս շորերը մի կողմ էին ընկել, իսկ հագիս շապիկը մինչև գոտկատեղիս, վեր քաշվել։ Նրա բարձրացրած աղմուկից ես արթնացա և նկատեցի, որ նա գլուխը կորցրել է․ այդպես նա վերադարձավ իմ տիրոջ մոտ և սարսափահար ու շփոթված պատմեց իր տեսածի մասին։ Ես իսկույն իմացա այդ, որովհետև երբ հագնվելուց հետո գնացի իմ հարգանքները մատուցելու նորին մեծապատվությանը, նա հարցրեց, թե ի՞նչ են նշանակում իր սպասավորի ասածները, որ իբր թե ես քնած ժամանակ այն չեմ, ինչ որ արթուն ժամանակ, որ իմ մարմնի մի քանի մասերը սպիտակ են, մյուսները՝ դեղին կամ համենայն դեպս, ոչ այնքան սպիտակ, իսկ մի քանի մասերն էլ՝ բոլորովին թուխ։
Մինչև որս օրս ես թաքցնում էի իմ հագուստի գաղտնիքը, որպեսզի եհուների այդ զազրելի ցեղից որքան կարելի է ավելի շատ տարբերվեմ․ սակայն այսուհետև արդեն արժեք չուներ այդ գաղտնապահությունը։ Բացի այդ՝ իմ հագուստն ու ոտնամանները արդեն մաշվել էին ու հեռու չէր այն ժամանակը, երբ նրանք բոլորովին հալից կընկնեին և ստիպված կլինեի փոխարինել նրանց եհուների կամ այլ կենդանիների կաշուց շինած զգեստով․ այդպիսով իմ գաղտնիքը պիտի պարզվեր։ Ուստի ես պատմեցի իմ տիրոջը, թե այն երկրում, որտեղից ես գալիս եմ, մարդիկ ծածկում են իրենց մարմինը զանազան կենդանիների մորթիներից արվեստական կերպով պատրաստած մազեղենով՝ մասամբ պարկեշտությունից դրդված, մասամբ օդից և տաք ու ցուրտ եղանակներից պաշտպանվելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ ես կարող եմ նրա հրամանն ստանալուց հետո անմիջպես փաստեր բերել ասածներս հաստատելու համար, միայն ներողություն եմ խնդրում, որ նրան ցույց չպիտի տամ մարմնիս այն մասերը, որ ինքը՝ բնությունը սովորեցրել է մեզ թաքցնել։ Նա ասաց, որ բավական տարօրինակ են թվում իմ ասածները, մանավանդ վերջին մասը․ նա չէր կարող հասկանալ, թե բնությունն ինչպե՞ս է ներշնչում մեզ թաքցնել այն, ինչ որ ինքն է տվել։ Ո՛չ ինքը և ո՛չ էլ իր ընտանիքի անդամներն իրենց մարմնի ոչ մի մասի համար ամոթ չեն զգում․ համենայն դեպս ես կարող եմ ուզածս անել։ Դրա վրա ես կոճակներս բաց արի, հանեցի բաճկոնս, ապա ժիլետս, կոշիկներս, գուլպաներս ու անդրավարտիքս․ շապիկս իջեցնելով մինչև գոտկատեղիս, փաթաթեցի այն գոտու պես մարմնիս միջին մասին, որպեսզի թաքցնեմ մերկությունս։
Տերս մեծ հետաքրքրությամբ ու զարմանքով դիտում էր իմ բոլոր գործողությունները։ Նա իր ճախանոցով մեկը մյուսի հետևից վերցնում էր իմ հագուստների մասերը և ուշադրությամբ զննում․ ապա նա մեղմորեն շոյեց մարմինս ու մի քանի անգամ չորս կողմից նայեց վրաս։ Հետո նա ասաց, թե պարզ է, որ ես մի իսկական եհու եմ, միայն ցեղակիցներիցս տարբերվում եմ իմ մորթի փափկությամբ, սպիտակությամբ և հարթությամբ, մազերի բացակայությամբ՝ մարմնիս մի քանի մասերի վրա, եղունգներիս ձևով ու երկարությամբ և այն, որ ձևանում եմ, իբր թե շարունակ ման եմ գալիս հետին երկու ոտքերի վրա։ Նա ինձ վրա այլևս նայել չցանկացավ ու թույլ տվեց, որ շորերս կրկին հագնեմ, որի համար ես շատ շնորհակալ եղա, մանավանդ որ ցրտից սկսել էի դողդողալ։
Ես իմ դժգոհությունը հայտնեցի, որ տերս հաճախ ինձ անվանում է եհու, մի զզվելի կենդանու անունով, որին ես բացարձակ կերպով ատում և արհամարում եմ։ Ես խնդրեցի, որ նա հրաժարվի ինձ այդ անունով կոչել և մի այդպիսի հրաման էլ տա իր ընտանիքին և բարեկամներին, որոնք ինձ տեսնելու են գալիս։ Նմանապես խնդրեցի, որ նա գաղտնի պահի, որ ոչ ոք չիմանա իմ մարմնի արհեստական ծածկոցի մասին, մինչև որ ներկա հագուստս վերջնականապես չմաշվի․ իսկ ինչ վերաբերում է նրա սպասավորին՝ կարմիր ձիաջորուն, նորին մեծապատվությունը թող հրամայի նրան, որ այդ գաղտնիքը ոչ ոքի չասի։
Այդ ամենին իմ տերը բարեհաճեց տալ իր համաձայնությունը և այդպիսով գաղտնիքը պահվեց, մինչև որ հագուստս ամենևին մաշվեց և ես ստիպված եղա հնարագիտության դիմել այն որևէ բանով փոխարինելու համար, որի մասին կհիշատակեմ հետագայում։ Միևնույն ժամանակ տերս ցանկացավ, որ ես ամեն ջանք գործ դնեմ ուսումնասւրելու ուսումնասիրելու իրենց լեզուն, որովհետև նրան ավելի շատ զարմանք էր պատճառել իմ խոսելու և դատելու ընդունակությունը, քան իմ մարմնի ձևը՝ թե արդյոք ծածկոց ունի՞ թե ոչ․ և ավելացրեց, թե անհամբեր սպասում է լսելու այն հրաշքների մասին, որ ես խոստացա պատմել նրան։
Այդ օրվանից իմ տերն սկսեց կրկնապատիկ եռանդով պարապել ինձ հետ․ նա տանում էր ինձ իր հետ զանազան շրջաններ և միևնույն ժամանակ ամենքին նախազգուշացնում, որպեսզի ինձ հետ քաղաքավարի վարվեն, որովհետև, ինչպես նա էր ասում, այդպիսով իմ տրամադրությունն ավելի լավ է լինում և ինքս էլ ավելի ուշագրավ եմ դառնում։
Բացի ինձ սովորեցնելու համար կրած նեղությունից, տերս ամեն օր, երբ գնում էի նրա մոտ, իմ մասին զանազան հարցումներ էր անում, որոնց ես պատասխանում էի ամենայն պատրաստակամությամբ․ այդպիսով նա կամաց֊կամաց իմ ասելիքի մասին կազմեց մի ընդհանուր գաղափար, թեև, միևնույն ժամանակ, վերին աստիճանի թերի։ Տաղտկալի կլիներ, եթե ես մեկ առ մեկ պատմեի կանոնովոր խոսակցություն վարելու համար իմ արած աստիճանական առաջադիմությունների մասին․ կասեմ միայն, որ առաջին ընդարձակ տեղեկությունը, որ հաղորդեցի նրան իմ մասին, հետևյալն էր։
Ես եկել եմ շատ հեռավոր երկրից, ինչպես արդեն փորձել էի նրան պատմել․ հետս կար ինձ նման հիսուն մարդ․ մենք գալիս էինք ծովով մի մեծ գոգավոր փայտե նավի վրա, որը նորին մեծապատվության տնից ավելի խոշոր էր։ Ես հասկանալի խոսքերով տվի նավի նկարագրությունը և թաշկինակս բաց արած հասկացրի, թե նավն ինչպե՞ս է քամուց շարժվում։ Նավի վրա ծագած գժտություններից հետո ինձ իջեցրին այս ափը, ուր ես առաջ էի գնում, չիմանալով՝ թե ու՞ր, մինչև որ նա ազատեց ինձ այդ գարշելի եհուների հարձակումից։ Նա ինձ հարցրեց, թե ո՞վ է կառուցել այդ նավը և ինչպե՞ս է եղել, որ մեր երկրի հուիհընհնմերը հանդուրժել են, որ նավի ղեկավարներն անասունները լինեն։ Ես պատասխանեցի, թե կշարունակեմ իմ պատմությունը, եթե նա ինձ ազնիվ խոսք տա, որ ասածներս վիրավորանք չպիտի համարի, և այն ժամանակ ես կպատմեմ նրան իմ խոստացած հրաշքների մասին։ Նա համաձայնեց։ Ու ես շարունակեցի, հավատացնելով նրան, որ նավը կառուցել են ինձ նման արարածներ, որոնք իմ բոլոր ճանապարհորդած երկրներում, ինչպես և իմ հայրենիքում միակ տիրող և բանական կենդանիներն են, որ այստեղ գալով, ես նույնքան զարմացա, երբ տեսա հուիհընհընմներին բանական արարածների նման, որքան և նա կամ իր բարեկամները կզարմանային, եթե մտքի նշույլ գտնեին մի այնպիսի կենդանու մեջ, որին նա բարեհաճեց եհու անվանել․ իհարկե, ես ըստ ամենայնի նման եմ եհուներին, սակայն անհասկանալի է ինձ համար նրանց այլասերման և վայրի բարքի պատճառը։ Ես ավելացրի, թե բախտի բերմամբ, եթե ես կրկին վերադառնալու լինեմ իմ հայրենի երկիրը, պիտի պատմեմ իմ այս ճանապարհորդության մասին, ինչպես որ արդեն որոշել եմ, և ամենքը պիտի կարծեն, թե ես ասում եմ մի բան, որ չի եղել և որ ասածներս, սկզբից մինչև վերջ , հնարել եմ իմ գլխից․ և չնայած այն պատկառանքին, որ ես տածում եմ նրա, նրա ընտանիքի և բարեկամների հանդեպ, և վստահ նրա խոստմանը, որ չպիտի վիրավորվի, համարձակություն եմ առնում ասելու, որ իմ հայրենակիցները հազիվ թե հավանական համարեն, որպեսզի հուիհընհընմները մի որևէ երկրում տիրող արարած լինեն, իսկ եհուները՝ անբան անասուններ։
Վստահելի
1396
edits