Ցավոք, ոչ մի գրառում ինձ մոտ չի պահպանվել։ Իմ բոլոր տետրերը, բլոկնոտները, օրագրերը, ծոցատետրերը և թղթի առանձին թերթիկները մնացին այնտեղ։ Միայն մի ճմրթված, մաշված, գզգզված ծայրերով թերթիկ պատահաբար ընկել էր պիջակի աստառի տակ, որը և ինձ վերադարձրեց մեր շտոկդորֆյան քիմ մարքրման քիմմարքրման տիրուհի՝ ֆրաուԳրյունբերգը։ Այդ թերթիկի վրա ես կարողացա տեսնել մի կողմում գրված «4 шм. У наг. Тт. ЛО. Ль»։ Եվ հակառակ կողմում՝ «Վաղը կամ երբե՛ք»։ Դե, այս արտահայտության իմաստը ինձ համար պարզ է, ես այն ընթացքում հեշտությամբ կբացատրեմ։ Բայց ի՞նչ է նշանակում առաջին գրառումը։ Ի՞նչ չորս «шм»֊ի մասին է խոսքը և ի՞նչ են նշանակում մյուս տառերը, սպանեք էլ, չեմ հիշում։
Անձամբ ինձ չգիտես ինչու, ամենից շատ հետաքրքրում է այդ կոշտ «ь»֊ով «Л» տառը։ Ի՞նչ է նրանով նշված՝ մարդ, առարկա, կենդանի։ Դա ինձ մոտ կտրականապես չի ասոցացվում ոչ մի բանի հետ։
Իսկ դեռ վերջերս իմ հիշողությունը ողղակի հիասքանչ էր։ Հատկապես լավ էի հիշում թվերը։ Ես միշտ անգիր հիշում էի իմ անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների և գրողների միությանն միության իմ անդամակցելը հաստատող փաստաթղթի համարները։ Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ես երբեք գրի չէի առնում հեռախոսների համարները, ես նրանք հիշում էի միանգամից։
Իսկ հիմա՞․․․
Հեշտությամբ կանխատեսում եմ, որ որոշ ընթերցողներ անվստահությամբ կվերաբերվեն իմ պատմածին և կասեն․ սա արդեն չափազանց է, սա նա հնարել է, այդպիսի բան չի կարող լինել։ Չեմ վիճի, միգուցե և չի կարող, բայց պետք է հստակորեն ասեմ, որ ես երբեք և ոչինչ չեմ հորինում։
Ես պատմում եմ միայն նրա մասին, ինչը տեսել եմ սեփական աչքերով։ Կամ լսել եմ սեփական ականջներով։ Կամ ինձ պատմել է ինչ֊որ մեկը, որին ես շատ եմ վստահում։ Կամ վստահում եմ, բայց ոչ այնքան։
Կամ չափից շատ չեմ վստահում։ Համենայն դեպս այն ինչ գրում եմ, միշտ հիմնված է ինչ֊որ բանի վրա։ Երբեմն նույնիսկ, ոչ մի բանի վրա էլ հիմնված չի։ Բայց յուրաքանչյուրը, ով գոնե մակերեսորեն ծանոթ է հարաբերականութայն տեսութայն հետ գիտե, որ ոչինչը ինչ֊որ բանի տարբերակն է, իսկ ինչ֊որ բանը դա այն է, որից կարելի է կորզել որևիցե բան։
Ես կարծում եմ, որ այս բացատրությունը բավարար է, որպեսզի իմ պատմածին վերաբերվեք ամենայն վստահությամբ։
Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։
==Առաջին մաս==
Գործողության վայրը․ Անգլիական այգի, Մյունխեն։
Մենք նստած էինք բացօդյա գարեջրատանը։ Մենք՝ դա ես և իմ ծանոթը, որի անունն է Ռուդոլֆ, կամ կարճ, Ռուլի։ Ռուդի։ Իսկ նրա ազգանունը ռուս մարդու համար ընդհանրապես անհնարին է հիշել։ Ոչ այն է Միտտելբրեխենմախեր, ոչ այն է Մախենմիտտելբրեխեր։ Ինչ֊որ մի նման բան, բայց դա կարևոր չէ։ Անձամբ ես նրան անվանում եմ ուղղակի Ռուդի։
Մենք նստած էինք դեմ առ դեմ, և Ռուդին ինձանից մի թեթև փակում էր ընդհանուր համայնապատկերը։ Բայց աչքերս թեքելով մի փոքր աջ, ես տեսնում էի արճճագույն փայլով քնատ լիճը, որի ափով, մի ոտքից մյուսի վրա ընկնելով դանդաղ քայլում էին ճարպոտ սագերը և մերկ գերմանացիները։ Այսինքն, ավելի շուտ, ոչ միայն գերմանացիները, այլ նաև բոլոր ազգությունները ներկայացնող էքսգիբիցիոնիստները, որոնք օգտվելով տեղի ոստիկանության թողտվությունից, ամբողջ աշխարհից հավաքվում էին Մյունխենում, որպեսզի և մարդկանց տեսնեն և իրենց ցույց տան։
Ռուդին այնքան է տարված տեխնիկայով, որ կարծես, ոչինչ չի կարդում, բացի տեխնիկական ամսագրերից և ֆանտաստիկայից։ Նա նույնիսկ իմ գրքերը չի կարդացել, չնայած պահում է նրանք երևացող տեղում և իր ձիական ծանոթների առաջ պարծենում է, որ ունի այդպիսի անսովոր ընկեր, ռուս գրող։
Նա ինձ ասում է (առանց կարդալու), որ ես գրում եմ շատ ճշմարտացի, իսկ դա գրականության երեկվա օրն է։ Անկեղծ ասած այդպիսի անհեթեթ դատողությունները ինձ զայրացնում են ու ես միշտ ասում եմ Ռուդիին, որ նրա ձիերը նույնպես երեկվա օրն են։ Բայց եթե նույնիսկ ձիերն են դեռ ինչ֊որ մեկին պետք, ապա մարդկանց իրական կյանքը նկարագրող գրականութայն կարիքը նույնպես չի վերացել։ Իրենց մասին կարդալ մարդկանց համար ավելի հետաքրքիր է, քան ինչ֊որ ռոբոտների և մարսիանների մարսեցիների մասին։
Ես հենց գարեջրատանը, որտեղ մենք նստած էինք, այդ ասացի։ Ի պատասխան, Ռուդին ներողամտաբար ժպտալով առաջարկեց ինձ համեմատել իմ գրքերի տպաքանակները որևիցե միջին ֆանտաստի գրքերի տպաքանակների հետ։
Այդ պնդումով նա հանեց ինձ հունից։ Ես պատվիրեցի երկրորդ մասսը և ասացի, որ ֆանտաստիկան, ինչպես նաև դետեկտիվը, ընդհանրապես գրականություն չեն, այլ էլեկտրոնային խաղերի նման անհեթեթություն, և նպաստում են մասսայական ապուշության զարգացմանը։
Շոգ արևը, սառը գարեջուրը, այստեղի կյանքի ընդհանուր կարգը, չեն նպաստում բուռն վեճերին։ Ռուդին ծուլորեն առարկում էր, անտեսելով իմ վրդովմունքը․ նա հիշեց Ժյուլ Վերնին, որն իբրև թե ի տարբերություն ռեալիստների կանխագուշակել էր մեր ժամանակի շատ գիտական նվաճումներ նվաճումներ՝ այդ թվում նաև մարդու թռիչքը լուսին։
Ես պատասխանում էի, որ գիտական նվաճումների կանխատեսումը ընդհանրապես գրականության գործը չե, որ Ժյուլ Վերնի կանխագուշակումներում ոչ մի օրիգինալ բան չկա։ Ամեն մի մարդ էլ երբևիցե պատկերացրել է և՛ թռիչքներ դեպի տիեզերք, և՛ ստորջրյա նավարկություններ, և բազմաթիվ հին գրքերում նման հրաշքները նկարագրված են եղել Ժյուլ Վեռնից շատ ավելի առաջ։
― Այդ դեպքում, ― ասաց նա, ― դու շատ ես սխալվում։ ― Ճանապարհորդությունները ժամանակի մեջ ֆանտաստիկայից արդեն անցել են իրականացման շրջան։
Ինքնին հասկանալի է, որ մեր խոսակցությունը տեղի էր ունենում գերմաներեն լեզվով, որում որից ես այն ժամանակ, 1?82 թվականին, դեռ շատ ուժեղ չէի (որում որից ես հիմա նույնպես այնքան էլ ուժեղ չեմ): Դրա համար ես Ռուդիին հարցրեցիհարցրի, ճի՞շտ եմ ես արդյոք նրան հասկացել, որ արդեն այսօր, ինչ֊որ տեխնիկական միջոցներով կարելի է մի ժամանակից տեղափոխվել մեկ ուրիշը։
― Այո֊այո, ― հաստատեց Ռուդին։ ― Հենց դրա մասին էլ ես քեզ ասում եմ։ Արդեն այսօր դու կարող ես գնալ ռայզեբյուրո, որոշակի գումարով տոմս գնել և ժամանակի մեքենայով մեկնել դեպի ապագա կամ անցայլ, որտեղ որ քեզ ավելի շատ է դուր գալիս։ Իմիջիայլոց, այդպիսի մեքենա առայժմ գոյություն ունի միայն մեզ մոտ Գերմանիայում, «Լյուֆտգանզա» ընկերությունում։ Ի դեպ, տեխնիկական լուծումը շատ պարզ է։ Դա սովորական կոսմոպլան է, ամերիկյան շատլի նման, որը սակայն ունի ոչ միայն հրթիռային, այլև ֆոտոնային շարժիչներ։ Կոսմոպլանը հասնւմ է սկզբից առաջին, հետո երկրորդ տիեզերական արագության, որից հետո միանում են ֆոտոնային շարժիչները։ Նրանց օգնությամբ մեքենան զարգացնում է լույսին մոտ արագություն և քեզ համար ժամանակը կանգ է առնում, իսկ երկրագնդի վրա շարժվում է և դու հայտնվում ես ապագայում։ Կամ ապպարատը զարգացնում լույսից ավելի մեծ արագություն և դու ժամանակից առաջ անցնելով հայտնվում ես անցայլաում։անցյալաում։
Ես արդեն բավականաչափ գարեջուր էի խմել և մի քիչ հարբել, բայց խելքս, դեռ չէի թռցրել։ Եվ ես ասացի Ռուդա․Ռուդիին․
― Գիտե՞ս ինչ, վերջացրու այս հիմար խոսակցությունները։ Դու շատ լավ գիտես, որ դեռ Էնշտեյն Էյնշտեյնն է ապացուցել, որ ոչ միայն հնարավոր չէ գերազանցել լույսի արագությունը, այլև լույսի արագությանը հնարավոր չէ հասնել։
Ինչից հետո, վերջապես, Ռուդին կորցրեց ինքնատիրապետումը, դուրս թքեց սիգարը, դատարկ գավաթը շրխկացրեց սեղանին, ինչը ես նրանից, այդպիսի նրանից՝ այդպիես հավասարակշռվածիծ, չէի սպասում։
―Այն, ինչ ասել է քո ԷնշտեյնըԷյնշտեյնը, ― հայտարարեց Ռուդին, ― վաղուց հնացել է։ Եվկլիդոսն Էվկլիդեսը ասում էր, որ որ հարթությունից դուրս գտնվող կետի միջով կարելի է անցկանել միայն մեկ զուգահեռ և իրավացի էր, իսկ Լոբաչևսկին ասաց, որ կարելի է անցկացնել երկու ու ավելի զուգահեռներ և երկուսն էլ իրավացի էին։ Էնշտեյն Էյնշտեյնն ասաց, որ անհնարին է, և իրավացի էր, ես ասում եմ, որ հնարավոր է ու ես էլ եմ իրավացի։
― Լսիր, լսիր, ― ասացի ես նրան, ― պետք չէ այդպես երևակայել։ Ես իհարկե քեզ հարգում եմ (երբ ես խմում եմ, բոլորին էլ հարգում եմ), բայց դու համենայն դեպս դեռ Էնշտեյն Էյնշտեյն չես։
― Դե հա, ― համաձայնվեց Ռուդին։ ― Ես իսկապես Էնշտեյն Էյնշտեյն չեմ։ Ես՝ Միտելբրեխենմախեր եմ, բայց պետք է քեզ ասեմ, որ Լոբաչևսկին էլ Եվկլիդոս Էվկլիդես չէր։
Տեսնելով, որ նա այդքան խիստ հուզվել է, ես նրան տեղն ու տեղը ասացի, որ վերջ ի վերջո, ինձ քիչ է հետաքրքրում, թե նրանցից ով (ԷնշտեյնըԷյնշտեյնը, Լոբաչևակին, ԵվկլիդոսըԷվկլիդեսը, թե Ռուդին է) ավելի խելացի, ես պատրաստ եմ օգտվել ժամանակակից տեխնիկայով գործնականորեն, իսկ թե ինչ օրենքների հիման վրա է նա այն կառուցված, ինձ համար նույնիսկ անհետաքրքիր է։ Եվ իրոք։ Իմ այս նշումները ես գրում եմ համակարգչի վրա։ Ես սեղմում եմ ստեղները ― էկարանի վրա հայտնվում են բառեր։ Մի քանի պարզ գործողություն և նույն բառերը տպվում են թղթի վրա։ Եթե ես ուզեմ փոխել տեղերով ինչ֊որ պարբերություններ, մեքենան անհապաղ կկատարի իմ կամքը։ Կցանկանամ բոլոր դեպքերում Միտելբրեխենմախեր ազգանունը փոխարինել Մախենմիտտելբրեխերով, կամ ԷնշտեյնովԷյնշտեյնով, մեքենան դա էլ կանի ինձ համար։ Ես ամեն օր օգտվում եմ էլեկտրական սափրիչովսափրիչից, ռադիոընդունիչովռադիոընդունիչից, կամ հեռուստացույցով։ հեռուստացույցից։ Մի՞թե ես անպայման պետք է իմանամ, թե ինչ տեսությունների հիման վրա են նրանք աշխատում։
Ես հարցրեցի հարցրի Ռուդիին, արդյոք նա թռե՞լ է ժամանակի մեքենայով։ Նա ասաց որ թռել է, և իրենից հերիք արդեն կուշտ է։ Մի անգամ նա ուզում էր Հին Հռոմում դիտել գլադիատորների կռիվը, բայց հենց նրան իրեն էլ դուրս բերեցին արենա։ Եվ նա հազիվհազ այնտեղից փախցրեց ոտքերը։ փախավ։ Այն ժամանակվանից այդպիսի հրաշքները նախնտրում է նայել հեռուստատեսությամբ, կամ նրանց մասին գրքեր կարդալ։
Իհարկե, ես նրան շատ էլ չհավատացի։ Նա ինձ ասաց, որ ես հեշտությամն հեշտությամբ կարող եմ ինքս համոզվել այդպիսի ճանապարհորդության հնարավորությայն մեջ։ Դրա համար ինձ պետք է այցելել նրա ծանոթ Ֆրոյլեն Գլոբկեին, որը աշխատում է րայզեբյուրոյում, Ամալիենշտրասսե հինգում։
― Իրականում, ― ասաց Ռուդին, ― այդպիսի ճանապարհորդություն, քեզ հազիվ թե հաջողվի կատարել։
― Այո, ― ծիծաղեց նա։ ― Դա ճիշտ է։ Բայց տոմսի գինը ֆանտաստիկ է և չի դարձել մատչելի։ Համ էլ քո ինչի՞ն է պետք թռչել ինչ֊որ տեղ և ենթարկվել ավելորդ վտանգների։ Դու ինչ է, ավանտյուրիստ ե՞ս։
Այս վերջին նախադասությունը նշանակում էր, որ Ռուդին վատ էր ճանաչում ինձ։ Այո,ես հենց ավանտյուտի՛ստ ավանտյուրի՛ստ եմ։
==Ֆրոյլայն Գլոբկե==