Changes

Շան սիրտ

Ավելացվել է 53 177 բայտ, 19:13, 18 Հունվարի 2014
— Շրխկացվել եմ։
 
— Բացեք փակը: Ի՞նչ է, կողպեք չե՞ք տեսել երբեք։
 
— Ախր, չի բացվում անիծվածը,— վախեցած պատասխանեց Պոլիգրաֆը։
 
— Տեր Աստված, նա պահպանափակն է գցել,— բղավեց Զինան և ձեռքերն իրար զարկեց։
 
— Այնտեղ մի տեսակ կոճակ կա,— բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ջանալով խլացնել ջրի ձայնը,— սեղմեք դա ցած... Ցած սեղմեք։ Ցած։
 
Շարիկովը չքվեց, մի րոպե անց կրկին հայտնվեց պատուհանին։
 
— Շան որդին չի երևում,— սարսափահար հաչաց նա։
 
— Լամպը վառեք։ Կատաղել է։
 
— Անիծված կատուն լամպը փշրել է,— պատասխանեց Շարիկովը,— ես էլ ուզում էի էդ սրիկայի ոտից բռնել, ծորակը բացեցի, իսկ հիմա գտնել չեմ կարողանում։
 
Երեքն էլ ծափ զակեցին ու քարացան այդ դիրքով։
 
Հինգ բոպե անց Բորմենտալը, Զինան և Դարյա Պետրովնան կողք֊կողքի նստած էին ոլորածալ, թաց գորգի վրա, դռան առաջ և հետույքներով գորգը սեղմում էին դռնատակի անցքին, իսկ շվեյցար Ֆյոդորը, Դարյա Պետրովնայի պսակադրության մոմը վառած, փայտյա ելարանով բարձրացել ու մտնում էր ձեղնապատուհանից ներս։ Նրա խոշոր, մոխրագույն քառեկանախշ հետույքը երևաց ու անհետացավ անցքի մեջ։
 
— Դու... հու-հու...,— ինչ-որ բան էր բղավում Շարիկովը ջրի խշշոցի միջից։
 
Պատուհանից, ճնշման տակ մի քանի անգամ ջուր ժայթքեց խոհանոցի առաստաղին, և ջրի հոսքը մեղմվեց։
 
Լսվեց Ֆյոդորի ձայնը.
 
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ մեկ է, պետք է դուռը բացել, թող դուրս գա, հետո խոհանոցից կքամենք։
 
— Բաց արեք,— բարկացած ձայնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
Այն երեքը վեր կացան գորգի վրայից, լողասենյակից սեղմեցին դուռը և ջուրն իսկույն խուժեց միջանցք։ Այստեղ բաժանվեց երեք վտակի. ուղիղ հակառակ կողմը՝ դեպի զուգարան, դեպի աջ՝ խոհանոց և դեպի ձախ՝ նախասրահ։ Չլմփացնելով ու ցատկոտելով, Զինան փակեց նախասրահի դուռը։ Մինչև կոճերը ջրի մեջ, դուրս եկավ Ֆյոդորը, չգիտես ինչու ժպտալով։ Նա կարծես մոմլապատ լիներ՝ ամբողջովին թաց։
 
— Հազիվ խցկեցի, ճնշումը մեծ էր,— բացատրեց նա։
 
— Ո՞ւր է նա,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և անիծելով բարձրացրեց մի ոտքը։
 
- Վախենում է դուրս գալ,– անմիտ ժպտալով բացատրեց Ֆյոդորը։
 
- Ծեծելո՞ւ եք, հայրիկ,– լողասենյակից լսվեց Շարիկովի լացակումած ձայնը։
 
— Տխմար,— կարճ արձագանքեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
Զինան և Դարյա Պետրովնան, մինչև ծնկները քշտած շրջազգեստներով, բոբիկ, Շարիկովր և շվեյցարը՝ Էլի բոբիկ, վեր քշտած շալվարի փողքերով, թաց լաթերը տանում֊բերում Էին խոհանոցի հատակին և քամում դրանք կեղտոտ դույլերի և կոնքի մեջ։ Անուշադրության մատնած սալօջախը գվվում Էր։ Դռան տակից ջուրը լցվում էր թնդուն սանդուղք և թափվում նկուղ։
 
Բորմենտալը, ոտնաթաթերի վրա ձգված, կանգնած էր ջրալճակի մեջ նախասենյակի մանրահատակին և քիչ կիսաբաց դռնից բանակցություններ էր վարում։
 
— Այսօր ընդունելություն չի լինելու, պրոֆեսորը վատառողջ է։ Բարի եղեք, հեռացեք դռնից, խողովակ է պայթել մեզ մոտ։
 
- Իսկ ե՞րբ կլինի ընդունելություն,– համառում էր ձայնը դռան մյուս կողմից։— Գոնե մեկ րոպեով ես...
 
- Չեմ կարող,– Բորմենտալը ոտնաթաթերից կրունկներին կանգնեց։– Պրոֆեսոը պառկած է, ջրի խողովակն էլ պայթել է։ Վաղը՝ խնդրեմ։ Զինա, սիրելիս։ Այստեղից քամեք, թե չէ շքամուտք կլցվի։
 
— Լաթերը չեն չորանում։
 
— Հիմա ամաններով կանենք,— արձագանքեց Ֆյոդորը,— հիմա։
 
Զանգերը հետևում էին մեկը մյուսին, և Բորմենտալը արդեն կոշկատակով էր կանգնած ջրի մեջ։
 
— Իսկ ե՞րբ է վիրահատությունը,— համառում էր ձայնը և ճգնում ճեղքից սողոսկել ներս։
 
— Խողովակն է պայթել...
 
— Ես կրկնակոշիկներով կմտնեմ...
 
Կապտավուն ուրվագծեր էին հայտնվում դռան ետևում։
 
- Չի կարելի, խնդրում եմ՝ վաղը։
 
— Ես գրանցված եմ...
 
— Վաղը: Ջրատարն աղետի է ենթարկվել։
 
Ֆյոդորը դոկտորի ոտքերի մոտ պտտվում էր լճակի մեջ, ջուրը վերցնում ամանով, իսկ ճանկռոտված Շարիկովը նոր միջոց էր հորինել։ Հսկայական լաթի կտորը ոլորել էր գլանաձև, փորով պառկել ջրի մեջ և գլանով քշում էր ջուրը նախասենյակից ետ՝ զուգարան։
 
— Սատանայի մեկը, ի՞նչ ես բնակարանով մեկ չփում ջուրը,— բարկացավ Դարյա Պետրովնան,— լցրու կոնքի մեջ։
 
— Ի՞նչ կոնք,— ձեռքերով որսալով պղտոր ջուրը՝ պատասխանեց Շարիկովը,— ջուրը շքամուտք է գնում։
 
Միջանցքից ճռնչոցով դուրս սղղաց նստարանը, և դրա վրա ձգված, հավասարակշռությունը պահպանելով, պառկած էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը, կապույտ շերտավոր գուլպաներով։
 
- Իվան Առնոլդովիչ, էլ մի պատասխանեք։ Գնացեք ննջասենյակ, ես ձեզ կոշիկ կտամ։
 
— Ոչինչ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, դատարկ բան է։
 
— Կրկնակոշիկ հագեք։
 
— Ոչինչ, միևնույն է՝ ոտքերս թրջված են...
 
— Ահ, տեր Աստված,– վշտացել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
— Ինչ վնասակար կենդանի է,– հանկարծակի ասաց Շարիկովը և չորեքթաթ դուրս եկավ, սուպի ամանը ձեռքին։
 
Բորմենտալը փակեց դուռը, չդիմացավ ու ծիծաղեց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի ռունգերը փքվեցին, և ակնոցը շողարձակեց։
 
— Այդ ո՞ւմ մասին եք ասում,— հարցրեց Շարիկովին վերևից։— Թույլ տվեք իմանալ։
 
— Կատվի մասին եմ ասում։ Սրիկայի մեկը,— պատասխանեց Շարիկովը՝ աչքերը փախցնելով։
 
— Գիտեք, Շարիկով,— շունչը տեղը բերելով՝ ձայնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ավելի լկտի արարած, քան դուք եք, ես հաստատապես չեմ տեսել։
 
Բորմենտալը քթի տակ ծիծաղեց։
 
— Դուք,— շարունակեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ուղղակի ամոթ չունեք։ Ինէպե՜ս եք համարձակվում այդպես ասել։ Այս ամենը դուք սարքեցիք և դեռ թույլ եք տալիս ձեզ... Չէ։ Սատանան գիտե, թե սա ինչ է։
 
— Շարիկով, ասացեք, խնդրեմ,– խոսեց Բորմենտալը,- դեռ ինչքա՞ն ժամանակ պիտի ընկնեք կատուների ետեից։ Ամաչեք, դա այլանդակություն է։
 
— Վայրենի։
 
— Ես ի՞նչ վայրենի,- խոժոռված պատասխանեց Շարիկովը,– իսկի էլ վայրենի չեմ։ Բնակարանում անհնար է դիմանալ կատվին։ Մենակ թողես ման գա, թե ինչ թռցնի։ Դարյայի մոտից աղացած միս էր թռցրել։ Ես նրան դաս տալ էի ուզում։
 
— Ձեզ պետք է դաս տալ,– պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Դուք ձեր կերպարանքը նայեք հայելու մեջ։
 
- Քիչ էր մնացել աչքս հաներ,— մռայլված պատասխանեց Շարիկովը՝ սև ու թաց ձեռքը աչքին հպելով։
 
Երբ խոնավությունից մգած մանրահատակը քիչ չորացավ և բոլոր հայելիներին բաղնիքի շոգի կապեց ու դադարեցին զանգերը, ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմիր սեկե կոշիկներով կանգնած էր նախասենյակում։
 
— Սա՝ ձեզ, Ֆյոդոր...
 
- Հոգաչափ շնորհակալ եմ...
 
- Հենց հիմա փոխեք հագուստը։ Մեկ էլ՝ Դարյա Պետրովնայի մոտ օղի խմեք։
 
- Հոգաչափ շնորհակալ եմ,— Ֆյոդորը մլուլ էր տալիս, հետո ասաց.– Մի բան էլ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ... Ես ուղղակի ներողություն եմ խնդրում, իսկականից անհարմար է։ Մենակ յոթերորդ բնակարանի ապակու համար... Քաղաքացի Շարիկովը քարեր է շպրտել...
 
- Կատվի վրա՞,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը ամպի նման մթնելով։
 
- Բանն այն է հենց, որ տանտիրոջ վրա։ Նա արդեն սպառնում է դատի տալ։
 
- Սատանան տանի։
 
- Շարիկովը նրանց աղախնին է գրկել, իսկ տանտերը քշել է... է, վիճել են...
 
- Ի սեր Աստծո, դուք ինձ անմիջապես հայտնեք նման բաների մասին։ Ինչքա՞ն է պետք։
 
- Մեկուկես։
 
Ֆիլիպ Ֆիլիպովիչը երեք փայլուն հիսուննոց հանեց ու տվեց Ֆյոդորին։
 
- Էդ տեսակ սրիկային դեռ երեք հիսուննոց վճարել,— դռան մեջ մի խուլ ձայն լսվեց,– ինքն է ախր...
 
Ֆիլիպ Ֆիլիպովիչը շրջվեց, շրթունքը կծեց և լուռ հրելով Շարիկովին, տարավ ընդունարան ու դուռը կողպեց բանալիով։ Շարիկովը ներսից անմիջապես սկսեց բռնցքահարել դուռը։
 
- Չհամարձակվես, — հաստատապես հիվանդագին ձայնով բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
- Էս արդեն իսկականից,– բազմանշանակ նկատեց Ֆյոդորը,- էս տեսակ անամոթ կյանքումս չեմ տեսե։
 
Բորմենտալն ասես գետնի տակից բսնեց։
 
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, խնդրում եմ ձեզ, մի հուզվեք։
 
Եռանդուն բժիշկը բացեց ընդունարանի դուռը, և այնտեղից լսվեց նրա ձայնը.
 
— Սա ի՞նչ է։ Դուք գինետա՞նն եք, ինչ է։
 
— էդպես, — ավելացրեց վճռական Ֆյոդորը,— այ, էդպես։ Ու մի հատ էլ վզակոթին...
 
— Ի՞նչ եք ասում, Ֆյոդոր,— տխրամած թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
— Ողորմած եղեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, Դուք եք մեղք։
 
7.
 
— Ոչ, ոչ, ոչ,համառորեն կրկնեց Բորմենտալը,– բարի եղեք, հագցրեք։
 
— էս ի՞նչ է, Աստված վկա,– գռմռաց դժգոհ Շարիկովը։
 
— Շնորհակալ եմ, դոկտոր,- սիրալիր ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– թե չէ, արդեն հոգնել եմ դիտողություն անելուց։
 
— Միևնույն է, չեմ թողնի ուտել, մինչև չհագցնեք։ Զինա, վերցրեք մայոնեզը Շարիկովից։
 
— Ո՞նց թե՝ «վերցրեք»,— դառնացավ Շարիկովը,— հիմա կհագցնեմ։
 
Ձախ ձեռքով նա պնակը պատնեշեց Զինայից, իսկ աջով անձեռոցիկը հագցրեց օձիքի տակ, և նմանվեց վարսավիրանոցի այցելուի։
 
-Եվ՝ պատառաքաղով, խնդրում եմ,– ավելացրեց Բորմենտալը։
 
Շարիկովը երկար հոգոց հանեց ու սկսեց թառափի կտորները որսալ թանձր սոուսի միջից։
 
— Ես Էլ օղի կխմեմ,— հայտարարեց նա հարցական։
 
— Իսկ հերիք չէ՞,- տեղեկացավ Բորմենտալը,– վերջին ժամանակներս շատ եք վրա պրծնում օղուն։
 
— Ափսոսո՞ւմ եք,— հարցրեց Շարիկովը և նայեց հոնքերի տակից։
 
— Հիմարություններ եք ասում...,— միջամտեց խստահայաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, բայց Բորմենտալը նրան ընդհատեց.
 
— Մի ան հանգստացեք. Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ես ինքս։ Շարիկով, դուք դատարկ բաներ եք ասում և ամենից վրդովեցուցիչն այն է, որ ասում եք անառարկելի և վստահ։ Օղին չեմ ափսոսում, իհարկե, առավել ևս, որ օղին իմը չէ, այլ Ֆիլիպ Ֆիլիպովիչինը։ Պարզապես՝ վնասակար է։ Սա՝ մեկ, իսկ երկրորդը՝ առանց օղի էլ ձեզ անվայել եք պահում։
 
Բորմենտալը մատնացույց արեց սոսնձած բուֆետը։
 
— Զինուշա, խնդրեմ, էլի ձուկ տվեք ինձ։
 
Այդ ընթացքում Շարիկովը ձեռքը մեկնեց փոքր գրաֆինին և, Բորմենտալի կողմը խեթելով, լցրեց ըմպանակը։
 
— Մյուսներին էլ է պետք առաջարկել,— ասաց Բորմենտալը,— այ, այսպես. սկզբից Ֆիլիպ Ֆիլիպովիչին, հետո՝ ինձ, իսկ վերջում՝ իրեն։
 
Շարիկովի բերանին հազիվ նկատելի ծաղրական ժպիտ երևաց, և նա օղի լցրեց ըմպանակները։
 
- Ըհը, ձեզ մոտ ամեն ինչ շքերթի պես Է,— սկսեց խոսել նա,— անձեռոցիկն՝ Էստեղ, փողկապն՝ Էստեղ, ու «կներեք», ու «խնդրեմ», «մերսի», իսկ Էնպես, որ իսկականից լինի, էդ մեկը՝ չէ։ Չարչարում եք ձեզ, ոնց որ ցարական ռեժիմի ժամանակ։
 
- Իսկ ինչպե՞ս լինի «իսկականից», թույլ տվեք հարցնել։
 
Շարիկովը չպատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի այդ հարցին, բարձրացրեց ըմպանակն ու արտասանեց.
 
— Դե, ցանկանում եմ, որ բոլորը...
 
— Ձեզ նույնպես,— որոշ հեգնանքով արձագանքեց Բորմենտալը։
 
Շարիկովը օղին շպրտեց կոկորդը, կնճռոտվեց, մի կտոր հաց մոտեցրեց քթին, հոտ քաշեց, ապա կլլեց, ըստ որում, աչքերն արցունքակալվեցին։
 
— Ստաժը,— հանկարծ կերկեր և ասես ինքնամոռաց ասաց Ֆիլպ Ֆիլիպովիչը։
 
Բորմենտալը զարմացած խեթեց.
 
— Ներեցե՞ք...
 
— Ստաժը,— կրկնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և դառնացած ճոճեց գլուխը,- այստեղ արդեն ոչինչ չես կարող անել։ Կլիմը...
 
Բորմենտալն արտակարգ ուշադրությամբ և սուր հայացքով նայեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի աչքերին։
 
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, դուք ենթադրո՞ւմ եք։
 
— Ենթադրելու բան չկա։ Համոզված եմ։
 
— Միթե...— սկսեց Բորմենտալը և կանգ առավ, խեթ նայելով Շարիկովին։ Սա կասկածանքով խոժոռվել էր։
 
— Spater...<ref>Ավելի ուշ</ref> կամացուկ ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
— Gut,—<ref>Լավ</ref> պատասխանեց ընթերական։
 
Զինան բերեց հնդուհավը։ Բորմենտալը կարմիր գինի լցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին և առաջարկեց Շարիկովին։
 
— Չեմ ուզում, ավելի լավ Է օղի խմեմ։– Դեմքը յուղոտվածի պես Էր, ճակատին քրտինք Էր հայտնվել, նա զվարթացել Էր։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն Էլ Էր քիչ բարիացել խմիչքից հետո։ Աչքերը պարզվել Էին, նա բարեհաճ նայում Էր Շարիկովին, որն անձեռոցիկով նստած Էր, ինչպես ճանճը թթվասերի վրա։ Իսկ Բորմենտալը, խմիչքից հետո,դրսևորեց գործունեության հակում։
 
— Դե՛-հ, ի՞նչ ձեռնարկենք ձեզ հետ այս երեկո,տեղեկացավ նա Շարիկովից։
 
Սա ճպճպացրեց աչքերն ու պատասխանեց.
 
— Գնանք կրկես, ամենից լավը կլինի։
 
— Ամեն օր կրկե՞ս, — բավականին բարեհոգությամբ ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— իմ կարծիքով, բավական ձանձրալի Է։ Ձեր տեղը գոնե մեկ անգամ թատրոն կգնայի։
 
— Ես թատրոն գնացողը չեմ,– դժկամությամբ պատասխանեց Շարիկովը և խաչակնքեց բերանը։
 
— Սեղանի շուրջ զկռտալը մյուսների ախորժակը փակում է,— մեքենայաբար հայտարարեց Բորմենտալը։— Ինձ կներեք... Ինչո՞ւ ձեզ դուր չի գալիս թատրոնը։
 
Շարիկովը նայեց դատարկ ըմպանակին, ինչպես հեռադիտակին են նայում, մտածեց ու փքեցրեց շրթունքները։
 
— Ամբախ֊զամբախ բաներ են... Խոսում են, խոսում։ Իսկը հակահեղափոխականություն։
 
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ետ ընկավ գոթական թիկնակին եւ քրքջաց այնպես, որ բերանում պսպղաց ոսկյա ցանկապատը։ Բորմենտալը սոսկ գլուխն օրորեց։
 
— Դուք որևէ բան կարդայիք,— առաջարկեց նա,— թե չէ, գիտեք ինչ...
 
— Առանց էդ էլ կարդում եմ, կարդում եմ...— պատասխանեց Շարիկովը և հանկարծ արագ ու գիշատչաբար կես բաժակ օղի լցրեց։
 
— Զինա,— տագնապած բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— օղին տար, աղջիկս, այլևս պետք չէ։ Իսկ ի՞նչ եք կարդում։- Նրա գլխում հանկարծ մի պատկեր շողաց. անմարդաբնակ կղզի, գազանի մորթիով ու գդակով մարդ։– «Պետք է լինի Ռոբինզոնը...»։
 
— էդ... ոնց էր... Էնգելսի նամակագրությունը էդ... անունն ինչ էր սատանայի... Կաուտսկու հետ։
 
Բորմենտալը բերանին չհասցրեց պատառաքաղը՝ սպիտակ մսի կտորով, իսկ Ֆիլիպ Ֆիլիպովիչը թափեց գինին։ Այդ ընթացքում Շարիկովը ճարպկորեն կլլեց օղին։
 
Ֆիլիպ Ֆիլիպովիչը արմունկները հենեց սեղանին, ուշադիր նայեց Շարիկովին և հարցրեց.
 
— Թույլ տվեք իմանալ, ի՞նչ կարող եք ասել կարդացածի կապակցությամբ։
 
Շարիկովը թոթվեց ուսերը։
 
- Դե, ես համաձայն չեմ։
 
- Ո՞ւմ հետ։ Էնգելսի՞, թե՝ Կաուտսկո։
 
- Երկուսի հետ էլ– պատասխանեց Շարիկովը։
 
- Սա հոյակապ է, երդվում եմ Աստծով։ «Բոլորին, ով կասի, թե ուրիշը...»։ Իսկ ձեր կողմից, դուք ի՞նչ կարող եք առաջարկել։
 
- Առաջարկելու բան չկա... Թե չէ գրում, գրում են... կոնգրես, ինչ֊որ գերմանացիներ... մարդու գլուխն ուռչում է։ Ամեն ինչ վերցնել ու բաժանել...
 
- Այդպես էլ մտածում էի,— բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ ձեռքի ափը խփելով սփռոցին,— հենց այդպես էլ ենթադրում էի։
 
- Դուք եղանա՞կն էլ գիտեք,– հարցրեց հետաքրքրված Բորմենտալը։
 
- էստեղ էլ ի՞նչ եղանակ,— օղուց հետո ավելի զրուցասեր դարձած բացատրեց Շարիկովը,— հասարակ բան է։ Թե չէ ի՞նչ. մեկը յոթը սենյակներում է նստած, քառասուն հատ շալվար ունի, մյուսը դեսուդեն ընկած, աղբամաններից ուտելու բան է ման գալիս։
 
- Յոթը սենյակ ասելով, դուք, իհարկե, ի՞նձ էիք ակնարկում,- հպարտությամբ աչքերը կկոցած՝ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Շարիկովը կծկվեց ու լուռ մնաց։
 
- Դե ինչ, լավ, ես դեմ չեմ բաժանքին։ Դոկտոր, քանի՞ հոգու եք երեկ մերժել։
 
- Երեսունինն հոգու,– իսկույն պատասխանեց Բորմենտալը։
 
- Հըմ... Երեք հարյուր իննսուն ռուբլի։ Մեղքը երեք տղամարդու վրա։ Տիկնանց՝ Զինային և Դարյա Պետրովնային չենք հաշվում։ Ձեզնից Շարիկով, հարյուր երեսուն ռուբլի, հաճեցեք մուծել։
 
- Լա՜վ գործ է,– վախեցած պատասխանեց Շարիկովը,– էդ ինչի՞ համար։
 
- Ծորակի համար ու կատվի համար,— հանկարծ թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ դուրս գալով հեզական հանգստության վիճակից։
 
- Ֆիլիպ Ֆիլիպովիչ,– տագնապած բացականչեց Բորմենտալը։
 
— Սպասեք: Այլանդակության համար, որ սարքեցիք և որի պատճառով ձախողեցիք ընդունելությունը: Սա անհանդուրժելի է։ Մարդը վայրենու նման թռչկոտում է բնակարանով մեկ, պոկում ծորակները... Ո՞վ է սպանել մադամ Պոլլասուխերի կատվին։ Ո՞վ...
 
— Շարիկով, նախանցյալ օրը դուք մի տիկնոջ եք կծել սանդոխքի վրա,— վրա պրծավ Բորմենտալը։
 
— Դուք կանգնած եք...— բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
— Ախր, նա իմ քիթումռութին հասցրեց,— ծղրտաց Շարիկովը,— հո պետական չի իմ քիթը։
 
— Որովհետև նրա կուրծքն էիք ճմկտել,— բղավեց Բորմենտալը՝ գցելով գավաթը,— դուք կանգնած եք...
 
— Դուք կանգնած եք զարգացման ամենաստորին աստիճանի վրա,— ավելի բարձր բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— դուք դեռևս նոր֊նոր ձևավորվող, մտավոր առումով մի թույլ արարած, ձեր բոլոր արարքները զուտ գազանային են, և դուք, համալսարանական կրթութլուն ստացած երկու մարդու ներկայությամբ, թույլ եք տալիս ձեզ, միանգամայն անտանելի սանձարձակության ինչ-ինչ խորհուրդներ տալ տիեզերական չափերի և էլի տիեզերական ապուշության, թե ինչպես բաժանել ամեն ինչ, և նույն ժամանակ ատամի փոշի եք խժռում։
 
— Նախանցյալ օրը,— հաստատեց Բորմենտալը։
 
— Ուրեմն, այսպես,- դղրդում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– օղ արեք ձեր ականջին... ի դեպ, ինչո՞ւ եք վրայից հանել ցինկի քսուքը... որ դուք պետք է լռեք և լսեք, թե ինչ են ձեզ ասում։ Սովորել ու ջանալ սոցիալական հասարակության գեթ փոքր֊ինչ տանելի անգամ դառնալ։ Իմիջիայլոց, ո՞ր սրիկան է այդ գրքույկը ձեզ տվել։
 
- Ձեզ որ լսենք, ամենքը սրիկա են,— վախեցած պատասխանեց Շարիկովը՝ շշմած երկու կողմից հարձակումից՛.
 
— Ես կռահում եմ,– չարացած ու կարմրատակած բացականչեց
Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
— Հետո՞ ինչ... հա, ՇվոնդերՆ է տվել։ Նա սրիկա չէ։ Որպեսզի զարգանամ:
 
— Տեսնում եմ, ինչպես եք զարգացել Կաուտսկուց հետո,– ծղրտան ու դեղնելով՝ բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Այստեղ նա մոլեգնած սեղմեց պատի վրայի զանգը։- Այսօրվա դեպքը լավագույնս ցուցադրում է դա։ Զինա՛։
 
— Զինա՛,- բղավեց Բորմենտալը։
 
— Զինա՛,– գոռաց վախեցած Շարիկովը։
 
Զինան՝ գունատված, եկավ վազեվազ։
 
— Զինա՛, այնտեղ ընդունարանում... Ընդունարանո՞ւմ է գիրքը։
 
— Ընդունարանում,— հնազանդորեն պատասխանեց Շարիկովը,– արջասպի պես կանաչ։
 
— Կանաչ գրքույկ։
 
— Դե, հիմա վառել,— հուսահատ բղավեց Շարիկովը,– պետական է, գրադարանի գիրք է։
 
— Նամակագրություն է կոչվում... ի՞նչ էր։ էնգելսի և այդ գրողի տարածի... Գցեք վառարանը։
 
Զինան շրջվեց ու անհետացավ։
 
— Ես այդ Շվոնդերին առաջին պատահած ծառից կկախեի, ազնիվ խոսք,– բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ մոլեգնած կծելով հնդուհավի թևը,– զարմանալի մի աղբ է նստած տանը, թարախի պես։ Քիչ է դե, որ զանազան տխմար պասկվիլներ է գրում թերթերում...
 
Շարիկովը չարախինդ ու հեգնաբար սկսեց խեթել պրոֆեսորին, Ֆիլիպ Ֆիլիպովիչն իր հերթին մի շեղ հայացք նետեց ու լռեց։
 
«Օհ, կարծում եմ, ոչ մի բարի բան չի ստացվի մեր բնակարանում»,— հանկարծ մարգարեաբար մտածեց Բրմենտալը։
 
Կլոր մատուցարանով Զինան մի կողը դեղնավուն, մյուսը կարմրած թխվածք բերեց և սրճաման։
 
— Ես դա ուտողը չեմ,— սպառնալի ու դժկամությամբ հայտարարեց Շարիկովը։
 
— Ձեզ ոչ ոք չի էլ առաջարկում։ Ձեզ կարգին պահեք։ Դոկաոր, խնդրեմ։
 
Լռության մեջ ավարտվեց ճաշը։ Շարիկովը գրպանից հանեց ճմրթված գլանակը և ծխեց։ Սուրճը խմելով, Ֆիլիպ Ֆիլիպովիչը նայեց ժամացույցին, սեղմեց ռեպետիրը, և ժամացույցը նվագեց ճիշտ ութն անց քառորդ: Ֆիլիպ Ֆիլիպովիչն, իր սովորությամբ, ետ ընկավ գոթական թիկնակին և ձգվեց դեպի սեղանիկին դրված լրագրերը։
 
— Դոկտոր, խնդրում եմ, նրա հետ կրկես գնացեք։ Միայն թե, ի սեր Աստծո, նայեք, ծրագրում կատուներ չկա՞ն։
 
— Ու ո՞նց են էդ սրիկաներին թողնում կրկես մտնել,— խոժոռ նշեց Շարիկովը՝ գլուխն օրորելով։
 
— է, էնտեղ ում ասես, որ չեն թողնում,— երկիմաստ պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ի՞նչ կա նրանց մոտ։
 
— Սոլոմոնսկիյի մոտ,— սկսեց կարդալ Բորմենտալը,— չորս ինչ- որ... Յուսսեմս և մեռյալ կետի մարդը։
 
— Ի՞նչ ասել Է այդ Յուսսեմսը,— կասկածանքով հարցեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
— Աստված գիտե դրանց, առաջին անգամ Է բառը հանդիպում։
 
— Ուրեմն, Նիկիտինի մոտ նայեք։ Անհրաժեշտ Է, որ ամեն ինչ հստակ լինի։
 
- Նիկիտինի մոտ... Նիկիտինի մոտ... փղեր և մարդկային ճարպկության գագաթնակետը։
 
— Էդպե՜ս֊սս։ Ի՞նչ կասեք փղերի վերաբերյալ, թանկագին Շարիկով,– անվստահ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
Սա վիրավորվեց։
 
— Ես չե՞մ հասկանում, ի՞նչ է։ Կատուն՝ ուրիշ, փղերն օգտակար կենդանիներ են,— պատասխանեց Շարիկովը։
 
— Դե֊հ, հրաշալի է։ Քանի որ օգտակար են, գնացեք, նայեք նրանց։ Իվան Առնոլդովիչ, խոնարհաբար խնդրում եմ, Շարիկովին գարեջուր չառաջարկել։
 
Տասը րոպե անց, Իվան Առնոլդովիչը և Շարիկովը, բադակտուց գլխարկներով և դրապե վերարկուներով, օձիքները բարձրացրած, գնացին կրկես։ Բնակարանում լուռ֊լուռ էր։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն իր աշխատասենյակում էր։ Նա վառեց կանաչ լուսամփոփով լամպը, ինչից վիթխարի աշխատասենյակը շատ խաղաղ դարձավ, և նա սկսեց էափչփել աշխատասենյակը։
 
Երկար ժամանակ ու տաք փայլում էր սիգարի ծայրը բաց կանաչ կրակով։ Պրոֆեսորը ձեռքերը դրեց շալվարի գրպանները, և մի ծանր խոհ տանջում էր նրա գիտուն և կողաճաղատներով ճակատը։ Նա չպչպացնում էր, սեղմած ատամների արանքից երգում՝ «Դեպի ափերը սրբազան Նեղոսի» և ինչ֊որ բաներ մրթմրթում։
 
Վերջապես սիգարը դրեց մոխրամանի մեջ, մոտեցավ ծայրեծայր ապակեպատ պահարանին, և ամբողջ աշխատասենյակը լուսավորեց առաստաղից սփռվող երեք հզոր լույսերով։ Երրորդ ապակյա դարակի վրայից Ֆիլիպ Ֆիլիպովիչը մի նեղլիկ աման վերցրեց և խոժոռված սկսեց նայել դրան՝ լույսին պահած։ Թափանցիկ ու ծանր հեղուկի մեջ լողում էր, հատակին չհասնելով, փոքրիկ, ճերմակավուն գնդիկ՝ հանված շարիկովյան ուղեղի խորքերից։ Ուսերը ցնցելով, շրթունքները ծռմռելով և հըմհըմացնելով անթարթ նայում էր դրան, ասես այդ ճերմակ, չսուզվող գնդիկի մեջ կամենում էր տեսնել զարմանալի դիպածների պատճառը, որ տակնուվրա էր արել պրեչիստենկյան բնակարանի կյանքը։
 
Շատ հնարավոր է, որ գերգիտնական մարդը դա տեսավ։ Համենայնդեպս, բավականաչափ զննելով ուղեղի հավելաճուկը, նա ամանը պահեց պահարանում, կողպեց բանալիով, բանալին դրեց ժիլետի գրպանը, իսկ ինքը մխրճվեց կաշվե բազմոցի մեջ, գլուխն ուսերի մեջ առած, ձեռքերն ավելի խորը խրած պիջակի գրպանները։ Երկար ժամանակ նա վառում էր երկրորդ սիգարը, լրիվ ծամծմեց սիգարի ծայրը և կատարյալ մենության մեջ, կանաչ լույսով լուսավորված, որպես ալեհեր մի Ֆաուստ, բացականչեց վերջապես.
 
— Աստված է վկա, ես կարծում եմ, կվճռեմ։
 
Ոչ ոք ոչինչ չպատասխանեց դրան։ Բնակարանում դադարել Էին րոլոր ձայները։ Օբուխովո նրբանցքում ժամը տասնմեկին, էնչպես հայտնի է, մեղմվում է երթևեկը։ Հազվադեպ հնչում էր ուշացած մի անցորդի հեռավոր ոտնաձայները, որոնք կտկտում էին վարագույրից այն կողմ ու մարում։ Աշխատասենյակում Ֆիլիպ Ֆիլիպովիչի մատների տակ նրբաձայն զնգում էր ռեպետիրը փոքր գրպանում։ Պրոֆեսորն անհամբերությամբ սպասում էր դոկտոր Բորմենտալի և Շարիկովի վերադարձին։
 
8.
 
Հայտնի չէ, թե էնչ էր վճռել Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում առանձնապես ոչինչ չձեռնարկեց նա, և գուցե թե նրա անգործության հետևանքով բնակարանային կյանքը լի էր դեպքերով։
 
Ջրի և կատվի պատմությունից վեց օր անց, տնային կառավարչությունից Շարիկովի մոտ եկավ երիտասարդը, որը պարզվեց՝ կին էր, և նրան հանձնեց փաստաթղթերը, որոնք Շարիկովն անմիջապես դրեց պիջակի գրպանը, որից հետո կանչեց դոկտոր Բորմենտալին։
 
— Բորմենտալ։
 
- Ոչ, դուք ինձ անուն հայրանունով դիմեք, խնդրում եմ,– պատասխանեց Բորմենտալն այլայլվելով։
 
Հարկ է նշել, որ այդ վեց օրերի ընթացքում վիրաբույժը կարողացել էր մի ութն անգամ վիճաբանել իր սանի հետ, և օբուխովյան սենյակներում մթնոլորտը հեղձուկ էր։
 
— Ուրեմն, ինձ էլ անուն հայրանունով դիմեք,— միանգամայն հիմնավորված պատասխանեց Շարիկովը։
 
- Ոչ,— դռան մեջ թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— նման անուն հայրանունով ես թույլ չեմ տա իմ բնակարանում կոչել։ Եթե կամենում եք, որ դադարեն ձեզ ընտանեվարի «Շարիկով» կոչել, ես և դոկտոր Բորմենտալը ձեզ կկոչենք «պարոն Շարիկով»։
 
— Ես պարոն չեմ, պարոնները Փարզում են,— հաչաձայն պատասխանեց Շարիկովը։
 
— Շվոնդերի աշխատանքն է,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— լավ, ես այդ սրիկայի հաշիվները կմաքրեմ։ Պարոններից բացի, ոչ ոք չի կարող լինել իմ բնակարանում, քանի դեռ այստեղ եմ գտնվում։ Հակառակ դեպքում, կամ ես, կամ էլ դուք կգնանք այստեղից, և բոլորից ավելի հաստատ՝ դուք։ Այսօր ես հայտարարություն կզետեղեմ թերթերում, և հավատացեք, սենյակ կգտնեմ ձեզ համար։
 
— Չէ մի, էնքան ախմախ եմ, որ էստեղից գնամ,— շատ հստակ պատասխանեց Շարիկովը։
 
— Ինչպե՞ս,– հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և այնպես այլայլվեց, որ Բորմենտալր վազեց նրա կողմն ու մեղմորեն, տագնապած բռնեց թևքը։
 
— Գիտեք ինչ, մսյո Շարիկով, լկտիություններ մի արեք,– Բորմենտալը շատ բարձրացրեց ձայնը։ Շարիկովը ետ-ետ գնաց... գրպանից երեք թուղթ հանեց, կանաչ, դեղին և սպիտակ, և մատը տնկելով դրանց վրա, սկսեց խոսել.
 
— Հրես։ Բնակարանային ընկերության անդամ, և ինձ բնակտարածություն է հասնում որոշակիորեն պատասխանատու վարձակալ Պրեոբրաժենսկիյի համար հինգ բնակարանում՝ տասնվեց քառակուսի արշին,— Շարիկովը մտածեց, և ավելացրեց մի բառ, որը Բորմենտալը մեքենայաբար նշեց ուղեղում որպես նոր,— բարեհաճեցեք։
 
Ֆիլիպ Ֆիլիպովիչը կծեց շրթունքը և արանքից անզգույշ արտաբերեց.
 
— Երդվում եմ, ես այդ Շվոնդերին ի վերջո կգնդակահարեմ։
 
Շարիկովը վերին աստիճանի ուշադիր և սրությամբ ընդունեց այդ բառերը, ինչը երևում էր նրա աչքերից։
 
— Ֆիլիպ ֆիլիպովիչ, vorsichtig<ref>զգույշ(գերմ)</ref>...,— նախազգուշացրեց Բորմենտալը։
 
— Գիտեք, սա արդեն... Եթե նման ստորություն...— բղավում Էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը ռուսերեն։- Նկատի ունեցեք, Շարիկով, պարոն... որ եթե մի անգամ էլ ձեզ թույլ տաք նման արարմունք, ես ձեզ կզրկեմ ճաշից և ընդհանրապես սնունդից իմ տանը։ Տասնվեց արշինը հիանալի է, բայց ես պարտավոր չեմ ձեզ կերակրել, ըստ այդ դոդոշային թղթի։
 
Շարիկովը վախեցավ և կիսաբացեց բերանը։
 
- Առանց սնվելու ես չեմ կարող մնալ,– մրթմրթաց նա,– էլ որտե՞ղ պիտի կերակրվեմ։
 
— Այդ դեպքում, ձեզ կարգին պահեք,— միաձայն ձգեցին երկու բժիշկները։
 
Շարիկովը բավականաչափ սսկվեց և այդ օրը ոչ մի վնաս չհասցրեց ոչ մեկին, բացառությամբ ինքն իրեն. օգտվելով Բորմենտալի կարճատև բացակայությունից, ձեռքն առավ բժշկի ածելին և այտը ճղեց այնպես, որ Ֆիլիպ Ֆիլիպովիչը և դոկտոր Բորմենտալը պատռվածքին կարեր դրեցին, որից Շարիկովը երկար ժամանակ վնգստում էր՝ առատորեն արցունք թափելով։
 
Հաջորդ գիշեր պրոֆեսորի աշխատասենյակում, կանաչ կիսախավարում նստած էին երկուսը՝ ինքը՝ Ֆիլիպ Ֆիլիպովիչը և հավատարիմ ու նրան մեծապես մտերմացած Բորմենտալը։ Բնակարանում արդեն քնած էին։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն իր երկնագույն խալաթով էր և կարմիր չստերով, իսկ Բորմենտալը՝ վերնաշապիկով և կապույտ տաբատակալներով։ Բժիշկներին բաժանում էր կլոր սեդանը, որի վրա, հաստ ալբոմի կողքին, կոնյակի շիշն էր, կիտրոնի պնակը և սիգարի տուփը։ Գիտնականները, սենյակը լրիվ ծխապատելով, տաքացած քննարկում էին վերջին իրադարձությունները. այդ երեկո Շարիկովը Ֆիլիպ Ֆիլիպովիչի աշխատասենյակից ծծողականի տակ դրված երկու տասանոց էր թռցրել, չքվել բնակարանից, վերադարձել ուշ և կատարելապես հարբած։ Դա քիչ էր, նրա հետ հայտնվել էին երկու անհայտ անձնավորություն, որոնք աղմկել էին սանդուղքների վրա և ցանկություն հայտնել գիշերել, որպես Շարիկովի հյուրեր։ Սույն անձնավորությունները հեռացել էին սոսկ այն բանից հետո, երբ Ֆյոդորը՝ ներկա այդ տեսարանին, սպիտակեղենի վրա գցած աշնանային վերարկուով, հեռախոսով զանգահարել էր միլիցիայի քառասունհինգերորդ բաժանմունք։ Անձնավորությունները վայրկենապես անհեաացել էին Ֆյոդորի՝ հեռախոսը կախելուն պես։ Նրանցից հետո հայտն է չէ, թե ուր էր չքացել դահանակե մոխրամանը նախամուտքից, Ֆիլիպ Ֆիլիպովիչի կղբենու գլխարկը և հենց նրա ձեռնափայտը, որի վրա ոսկետառ գրված էր՝ «Թանկագին և հարգելի Ֆիլիպ Ֆիլիպովիչին, երախտապարտ օրգինատորներից...», հետո գալիս էր հռոմեական թվանիշ «XXV»։
 
— Ովքե՞ր էին դրանք,– բռունցքները սեղմած վրա պրծավ Շարիկովին Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
Շարիկովը, օրորվելով ու մոշտակներին քսվելով, մրմնջում էր այն մասին, որ անձնավորություններն իրեն հայտնի չեն և որ շուն շանորդի չեն նրանք, այլ լավ մարդիկ։
 
— Ամենից ապշեցուցիչն այն է, որ երկուսն էլ հարբած էին ու ինչպե՞ս խելքները կտրեց,– ապշել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը և նայում էր կանգնակի այն տեղին, ուր ժամանակին դրված էր հոբելյանական հիշատակը։
 
— Մասնագետներ էին,— պարզաբանեց Ֆյոդորը՝ քնելու գնալով, ռուբլիանոցը գրպանում։
 
Շարիկովը կտրականապես հրաժարվեց երկու տասանոցներից, ընդ որում, անիմաստ ինչ֊որ բաներ ասաց այն մասին, թե ինքը մենակ չէ այս բնակարանում։
 
— Գուցե թե դոկտոր Բորմենտա՞լն է թռցրել այդ տասանոցները,— տեղեկացավ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մեղմ, սակայն երանգով սարսափելի ձայնով։
 
Շարիկովը ճոճվեց, բացեց կատարելապես պղտորված աչքերը և ենթադրություն արտահայտեց.
 
— Իսկ կարող է պատահել՝ Զինան է վերցրել...
 
— Ի֊իի՞նչ,— բղավեց դռան մեջ տեսիլքի պես հայտնված Զինան, կրծքի վրա արձակված կոֆտան ծածկելսվ ձեռքի ափով,- ինչպե՞ս է դա համարձ...
 
Ֆիլիպ Ֆիլիպովիչի վիզը կարմրատակեց:
 
— Զինուշա, հանգիստ,— ասաց նա՝ ձեռքերը նրան պարզելով,— մի հուզվիր, ամեն ինչ կկարգավորենք։
 
Զինան դանդաղ հեկեկաց, շրթունքները կախ ընկան, և ձեռքի ափը թրթռաց կրծքկոսկրի վրա։
 
- Զինա։ Չե՞ք ամաչում։ Եվ ո՞վ կարող է մտածել։ Փո՛ւհ, ի՜նչ խայտառակություն,— շփոթված խոսեց Բորմենտալը։
 
- Զինա, դու հիմար ես, մեղա քեղ, Աստված,— սկսեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Բայց այստեղ Զինայի լացը կտրվեց ինքնըստինքյան, և բոլորը լռեցին։ Շարիկովը վատացավ։ Գլուխը խփելով պատին, արձակեց «ի»֊ի, թե «ե»-ի պես հնչյուն, կարծես «իյե»։ Դեմքը գունատվել էր, ջղաձգվում էր ստորին ծնոտը։
 
— Դույլ տվեք սրիկային, զննարանից բերեք։
 
Եվ բոլորն իրար անցան, վազվզեցին, խնամելով վատացած Շարիկովին։ Երբ նրան տանում էին քնելու, նա ցնցվելով Բորմենտալի ձեռքերի մեջ, շատ նուրբ ու մեղեդային հայհոյանքներ էր տեղում, դժվարությամբ արտաբերելով բառերը։
 
Այս ամբողջ պատմությունը կատարվեց ժամը մեկի մոտ, իսկ հիմա կեսգիշերվա ժամը երեքն էր, սակայն աշխատասենյակում երկուսն արթուն էին, կոնյակից բորբոքված։ Այնքան էին ծխել, որ ծուխը շարժվում էր դանդաղ շերտերով, նույնիսկ չծփալով։
 
Դոկտոր Բորմենտալը տեղից բարձրացավ՝ գունատ, շատ վճռական աչքերով, բարձրացրեց բարալիկ ոտքով ըմպանակը։
 
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— զգացված խոսեց նա,— ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես կիսաքաղցած ուսանողս, եկա ձեզ մոտ, և դուք ինձ պատսպարեցիք ամբիոնում։ Հավատացեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ինձ համար դուք շատ ավելին եք, քան ուսուցիչ֊պրոֆեսոր... Իմ անսահման հարգանքը ձեր հանդեպ... Թույլ տվեք համբուրեմ ձեզ, թանկագին Ֆիլիպ Ֆիլիպովիչ։
 
- Այո, սիրելիս...– շփոթված մրմնթաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և ընդառաջ ելավ։ Բորմենտալը գրկեց նրան և համբուրեց փափլիկ, անչափ ծխահարված բեղերը։
 
— Աստված վկա, Ֆիլիպ Ֆիլիպո...
 
— Ինչպես հուզվեցիք, ինչսլե՜ս հուզվեցիք... շնորհակալ եմ,— ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— սիրելիս, երբեմն վիրահատությունների ժամանակ բղավում եմ ձեր վրա։ Ներող եղիր, ծերունական դյուրաբորբոքություն է։ Ըստ էության, ես այնքան մենակ եմ... «Սևիլյայից Գրենադա...»:
 
- ՖիլիպՖիլիպովիչ, ամոթ չէ՞...– անկեղծորեն բացականչեց ոգեշունչ Բորմենտալը,– եթե չեք ուզում ինձ նեղացնել, այլևս այդպես չխոսեք։
 
- Է, շնորհակալ եմ... «Դեպի ափերը սրբազան Նեղոսի...», շնորհակալ եմ... Ես էլ ձեզ եմ սիրել, որպես ընդունակ բժշկի։
 
- Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ես ձեզ ասում եմ...,– կրքոտ րացականչեց Բորմենտալը, պոկվեց տեղից, ավելի պինդ փակեց միջանցք տանող դուռը և ետ գալով, շարունակեց շշնջաձայն.– չէ՞ որ միակ ելքն է։ Իհարկե, ես չեմ համարձակվի ձեզ խորհուրդներ տալ, սակայն ձեզ նայեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, միանգամայն տանջահար եք եղել, չէ՞ որ այլևս աշխատել չի լինում։
 
— Բացարձակապես անհնար է,— հոգոց հանելով հաստատեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
 
- Ահա, չէ՞ որ դա անպատկերացնելի է,– շշնջում էր Բորմենտալը,— նախորդ անգամ ասացիք, որ ինձ համար եք վախենում, և եթե իմանայիք, թանկագին պրոֆեսոր, ինչպես հուզեցիք ինձ դրանով։ Սակայն ես էլ երեկվա երեխան չեմ ու պատկերացնում եմ, թե ինչ զարհուրելի բան կստացվի։ Բայց, իմ խորին համոզմամբ, ուրիշ ելք չկա։
 
Ֆիքիպ Ֆիլիպովիչը տեղից ելավ, ձեռքերը թափահարեց և բացականչեց.
 
— Մի գայթակղեցրեք, նույնիսկ մի խոսեք,— պրոֆեսորը քայլում էր սենյակում՝ տատանելով ծխի ալիքները,— չեմ լսի անգամ։ Հասկանում եք, թե ինչ կստացվի, եթե մեզ բռնեցնեն։ Չէ՞ որ ինձ և ձեզ «ուշադրության առնելով «ծագումը»֊ով գլուխ ազատել չի հաջողվի, չնայած մեր առաջին դատվածությանը: Չէ՞ որ համապատասխան ծագում չունեք, չէ՞, թանկագինս։
 
- Ի՞նչ գրողի տարած... Հայրս դատական քննիչ է եղել Վիլնոյում,— վշտացած պատասխանեց Բորմենտալը՝ կոնյակի ումպ անելով։
 
- Ըհը՛ ինչ կհրամայեք: Չէ՞ որ դա վատ ժառանգականություն է։ Դրանից աղտոտ ոչինչ չի կարելի պատկերացնել։ Ի դեպ, կներեք, իմն էլ ավելի վատ է։ Հայրս տաճարական ավագերեց էր։ Մերսի... «Սևիլյայից Գրենադա, գիշերների լուռ խավարում...»։ Ահա՛, գրողը տանի։
 
- Ֆիլիպ Ֆիլիպովիչ, դուք համաշխարհային նշանակության մեծություն եք, և ինչ֊որ, ներեցեք արտահայտությանս, շան լակոտի համար, մի՞թե կարող են ձեզ ձեռք տալ, ներեցեք։
 
- Առավել ես, չեմ գնա դրան,– մտազբաղ առարկեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը կանգ առնելով ու հենվելով ապակեպատ պահարանին։
 
-Իսկ ինչո՞ւ։
 
- Որովհետե դուք հո համաշխարհային մեծության աստղ չե՞ք։
 
- Որտեղի՞ց...
 
- Այդպես֊ս։ Իսկ գործընկերոջը լքել աղետի պահին, իսկ ինքը գլուխն ազատել համաշխարհային նշանակությամբ, ներեցեք... Ես մոսկովյան ուսանող եմ, ոչ թե Շարիկով,– Ֆիլիպ Ֆիլիպովիչը հպարտությամբ բարձրացրեց ուսերը և նմանվեց ֆրանսիական հնամենի արքայի։
 
- Ֆիլիպ Ֆիլիպովիչ, էհհ...— շատ դառնացած բացականչեց Բորմենտալը,— ուրեմն, ի՞նչ։ Դիմանա՞նք։ Դուք պիտի սպասե՞ք, մինչև այդ խուլիգանից հաջողվի մարդ դարձնե՞լ։
 
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան, կոնյակ լցրեց, ումպ արեց, կիտրոն ծծեց և խոսեց.
 
- Իվան Առնոլդովիչ ըստ ձեզ, ես ինչ֊որ բան հասկանո՞ւմ եմ անատոմիայի և ֆիզիոլոգիայի, է, ասենք, մարդու ուղեղից։ Ի՞նչ եք կարծում։
Վստահելի
1318
edits