Նրանց աչքերը բոցկլտում էին շիկացած ածուխների նման, շուրթերը կրակ էին ժայթքում, երբ կռացած՝ կաթսայի մեջ էին մտցնում մերթ ճենճոտ փայտը, մերթ ոսկրոտ մատները։
::Երբ պիտի մենք կրկին խմբվենք երեքով՝
::Որոտով ու կայծակով կամ անձրևով։

Հարբած, օրորվելով, նրանք պարում էին ցամաքած ծովի ափին, պղծելով օդը անեծքներով և շանթահարելով չար կատվային հայացքով։
::Կաթսայի շուրջ պտույտ գործենք,
::Թունոտ աղիք մեջն ածենք։
::Դյութվի՜ր, դյութվի՜ր, տաժա՜նք, նյութվի՜ր,
::Կաթսա՜, փրփրա՜, բո՜ց, վառվի՜ր։

Նրանք կանգ առան, շուրջը նայեցին։