Changes

Ճանճերի տերը

5 bytes removed, 09:51, 5 Ապրիլի 2014
/* Հինգերորդ գլուխ։ Ծովի գազանը */
=Հինգերորդ գլուխ։ Ծովի գազանը=
Զուրը Ջուրը գնալով ավելանում էր, նեղացնելով արմավների խորդուբորդ դարավանդի և ծուվ ծով միջև ընկած կոշտ լողափը։ Ռալֆը գնում էր այգ այդ հարթ շերտով, որովհետև մի լավ մտածելու կարիք ուներ, իսկ դա միակ ճանապարհն էր, որը թույլ էր տալիս ոտքերի տակ չնայել։ Ջրի կողքով քայլելով Ռալֆն ապշեցուցիչ մի հայտնություն արեց, հանկարծ գիտակցելով իր կյանքի տաղտկալիությունը, երբ ստիպված ես գլուխ դնել ամեն մի կածանի հետ, արթուն ժամանակվա մեծ մասն ուզած-չուզած ոտքի տակ նայելով։ Նա կանգ առավ և, կղզուն նայելով, որպես մանկության պայծառ մի հուշ, մտաբերեց իրենց առաջին խանդավառ հետախուզությունը։ Ռալֆը քմծիծաղ տվեց, շուռ եկավ և արևին ընդառաջ քայլեց դեպի հարթակը։ Ժողով անելու ժամանակն էր և, շլացուցիչ լույսի միջով անցնելով, նա կետ առ կետ ուշադիր վերանայում էր իր ճառը։ Այս ժողովը վճռորոշ էր լինելու, առանց պատրանքների հետևից ընկնելու․․․
Նրա մտքերը խճճվեցին, բառերը չէին հերիքում ծագող աղոտ գաղափարները ձևակերպելու համար։ Հոնքերը կիտելով, նա նորից փորձեց։
Ավազանի ափին ժողովին սպասող տղաների ցաքուցրիվ խմբեր էին կանգնած։ Նրանք լուռ ճանապարհ էին տալիս Ռալֆին, հասկանալով, որ նա խարույկի պատճառով անտրամադիր է։
Ժողովի վայրը քիչ թե շատ եռանկյունաձև էր, բայց, իրենց հիմնած ամեն ինչի պես՝ ծուռումուռ և անտաշ։ Հիմքում ընկած էր մի գերան, որին ինքը Ռալֆն էր նստում՝ հարթակի ծառերի համեմատ բացառիկ հաստ մի բուն, որը երևի քշել-բերել էր խաղաղօվկիանոսյան առասպելական փոթորիկներից մեկը։ Գերանը լողափին զուգահեռ էր, և Ռալֆը նստելով նրա վրա, նայում էր կղզուն, մինչդեռ տղաները տեսնում էին միայն ծովախորշի փայլի դիմաց ուրվագծվող մութ ստվերը։ Մյուս կողմերը պակաս ակնբախ էին։ Աջից անհանգիստ նստատեղերով փայլեցված մի ուրիշ գերան էր, որն իր չափով և հարմարավետությամբ զիջում էր առաջնորդինին։ Ձախից չորս կարճ գերաններ էին, որոնցից մեկը, չարաբաստիկ վերջին գերանը, անընդհատ ոստոստում էր։ Ամեն անգամ ժողովը ծիծաղից պայթում էր, երբ չափից հեռու նստելով, որևէ մեկը գերանը վեր էր թռցնում, խոտին գլորելով միանգամից հինգ-վեց հոգու։ Ռալֆը նոր միայն տեսավ, որ ոչ ոք, անգամ ինքը, Ջաքը կամ Խոզուկը, գլխի չէր ընկել մի քար բերել ու դնել այդ գերանի տակ։ Ուստի նրանք պիտի շարունակեին գերանից ցած գլորվել, քանի որ․․․ նա նորից մոլորվեց մտքերի թավուտում;թավուտում։
Գերանների տակ խոտը տրորված էր, չնայած բուռն աճում էր եռանկյուն ու կենտրոնում ու նաև գագաթի մոտ, որտեղ ոչ ոք չէր նստում։ Եռանկյունին շրջապատված էր ուղիղ և թեք գորշ բներով, որոնց սաղարթները, միահյուսվելով, ցածր կտուրով ծածկում էին հավաքատեղին։ Երկու կողմից ափն էր, հետևում՝ ծովախորշը, իսկ առջևից՝ կղզու խավարը։
«Մենակ թե»,— վճռեց Ռալֆը, առաջնորդի տեղին նայելով,— «Ես մտածել չգիտեմ։ Ի տարբերություն Խոզուկի»։
Երեկոյի ընթացքում Ռալֆն արղեն արդեն երկրորդ անգամ էր վերանայում իր արժեքները։ Խոզուկն իր գոնչո գլխով ամեն ինչ կարողանում էր ծանր ու թեթև անել, բայց դե Խոզուկից ի՜նչ առաջնորդ։ Խոզուկը հաստափոր էր ու զավեշտական, չնայած նրա ուղեղն անկասկած լավ էր գործում։ Ռալֆն արդեն մասնագիտացել էր մտածելու գործում և ընդունակ էր մտածողին մյուսներից տարբերել։
Արևը խփեց նրա աչքին, հիշեցնելով, որ արդեն ուշ է, և նա ծառից վերցրեց ու սկսեց ուսումնասիրել փողը։ Խեցու վարդագույն և դեղին փայլն օդից խամրել էր՝ սպիտակ, համարյա թափանցիկ դարձել։ Ռալֆը մի տեսակ քնքուշ ակնածանք էր տածում այդ խեցու հանդեպ, չնայած ինքն էր ծովախորշից այն հանել։ Դեմքը դարձնելով հավաքատեղի կողմը, նա սկսեց փչել։
Բոլորը վաղուց դրան էին սպասում և անմիջապես հավաքվեցին։ Նրանք, ովքեր գիտեին, որ նավ էր անցել, իսկ խարույկը հանգած էր եղել, ընկճված էին, կանխազգալով Ռալֆի զայրույթը, մյուսները, այդ թվում և փոքրերը, ազդվել էին ընդհանուր մթնոլորտից։ Հավաքատեղն արագ լցվում էր, Ջաքը, Սայմոնը, Մորիսը և որսորդների մեձ մեծ մասը նստել էին աջից, մնացածը՝ ձախից, արևի տակ։ Խոզուկը եռանկյունուց դուրս էր կանգնել, հասկացնելով, որ լսելու է, բայց չի խոսի, որպես բողոքի նշան։
— Էսպես ուրեմն՝ մենք պիտի ժողով անենք։
Ոչ ոք ձայն չհանեց, բոլորն անհամբեր նայում էին Ռալֆին, որը խեցին էր գուրգուրում։ Փորձը նրան ցույց էր տվել, որ նման ծանրակշիռ դատողությունները տեղ հասցնելու համար, հարկավոր էր առնվազն մեկ անգամ կրկնել։ Պետք էր նստել, բոլորի ուշադրությունը գրավել խեցուն և, ծանր կլոր քարերի պես, խոսքերը նետել գերաններին ծվարած տղաներին։ Նա փնտրում էր այն պարզ խոսքերը, որոնք նույնիսկ փոքրերին կստիպեին հասկանալ, թե ժողովն ինչի մասին է։ Հետո թող փորձված ճարտասանները՝ Ջաքը, ՄորիսրՄորիսը, Խոզուկը, ինչ ուզեին ասեին, կարևորը հենց սկզբից, հստակ ու անվերապահ, ժողովին ճիշտ ընթացք տալն էր։
— Մենք պետք է ժողով անենք։ Ոչ թե հաճույքի, ծիծաղելու ու գերանից ընկնելու համար,— ճոճվող գերանին նստած փոքրերը քրքջացին,— ոչ թե իրար ձեռ առնելու կամ,— նա խեցին բարձրացրեց, դիպուկ բառ փնտրելով,— փիլիսոփայելու համար։ Էդ բոլորը գլխներիցդ հանեք։ Մենք Ժողով ենք անում, որ մեր հարցերը լուծենք։
— Էստեղ գալուց ես երկար մտածում էի ինչն ինչոց է։ Ու արդեն գիտեմ մեզ ինչ է պետք՝ հարցերը լուծող ժողով։ Դե հիմա լսեք, ինչ եմ ասում։
Նա կանգ առավ և մեքենայաբար մազերը հետ քաշեց։ Խոզուկը մատների ծայրերի վրա մոտեցավ եռանկյունուն, վերջ տալով իր ապարդյուն ցույցին, և միացավ մնաց ածներին։մնացածներին։
— Մենք գիշեր-ցերեկ ժողով ենք անում՝ ո՞վ չի սիրում ելույթ ունենալ ու իրար գլխի հավաքվել։ Ամեն անգամ բաներ ենք որոշում։ Բայց դրանք անո՞ղն ով է։ Որոշել էինք փուչ կոկոսներով գետակից ջուր բերել ու տերևներով ծակած պահել։ Մի երկու օր էդպես էլ արինք ու պրծ։ Հիմա էլ ջուր չունենք՝ կոկոսներր կոկոսները դատարկ են։ Բոլորը գնում գետից են խմում։
Ժողովը ի համաձայնություն գվվաց։
— Ասում եմ, որ էդ ժամանակ հանկարծ փորներդ բռնի, գոնե մրգերից հեռու գնացեք, թե չէ եղած-չեղածը մուռտառում եք։
Բոլորը նորից հոհռացին։հռհռացին։
— Մարդու սիրտ է խառնում։
— Որսորդ եք, ինչ եք, դեռ ծիծաղում եք, հա՞։ Ո՞նց գլուխներդ չի մտնում, որ ծուխը ձեր խոզերից կարևոր է, ինչքան էլ որ դրանցից սպանեք։ Հիմա գոնե հասկացա՞ք։
նա Նա լայն պարզեց ձեռքերն ու դիմեց բոլորին։
— Մենք պետք է սարի գլխին ծուխ ունենանք, թե չէ կմեռնենք։
Իսկույն իրարանցում ստեղծվեց։ Տղաները վեր էին ցատկում ու ինչ-որ բան գոռում, Ռալֆն ի պատասխան նույնպես գոռաց․
— Մի ձուկ կամ խաչափառ խորովելու համար էլ կբարձրանաք, չեք մաշվի։ Էգպես Էդպես ավելի ապահով կլինի։
Մայր մտնող արևի լույսի տակ բազում ձեռքեր ձգվում էին խեցին վերցնելու։ Ռալֆը ցատկեց գերանի վրա։
Ջաքը ոտքի ելավ, խավարի մեջ մռայլվելով, և ձեռքը երկարեց խեցուն։
ես Ես դեռ չեմ պրծել։
— Մեռար խոսելով։
— Էդ բոլորը փոքրերի հնարածն է, մենք դրան պիտի վերջ տանք։ Հիմա մնաց, որ մենք էդ մասին խոսենք ու վախի հարցը մեջտեղից հանենք։
Նրա մազերր մազերը նորից թափվեցին աչքերին։
— Պետք է դրա մասին խոսենք, որ տեսնենք, որ մեջը բան չկա։ Մեկ-մեկ ես էլ եմ վախում, հետո՞ ինչ, հեչ բաներ են, հնարած։ Դրա հախից որ գանք, ամեն ինչ մարդավարի կսկսենք ու կրակին արդեն ավելի շատ ուշադրություն կդարձնենք։— Նրա երևակայության մեջ ծագեց պայծառ ծովափով քայլող երեք տղաների պատկերը։— Համ էլ երջանիկ կլինենք։
Ռալֆը բերանը բաց նայում էր Ջաքին, բայց նա չէր նկատում։
— Վախը ձեզ ոչ մի վնաս չի կարա տա, ոնց որ երազը։ Էս կղզում հեչ ոչ մի գազան չկա։— Նա աչքով անցկացրեց փոքրիկների փսփսացող շարքը։— Իսկը տեղը կլիներ, որ ձեզ մեկնումեկն ուտեր, մեկ է, ձեր լացուկոծ ով լացուկոծով ոչ ոքի պետք չեք։ Մենակ թե գազան իսկականից չկա․․․
Ռալֆը բարկացկոտ նրան ընդհատեց։
— Ի՞նչ գազան, այ մարդ։ Գազանի անուն ո՞վ տվեց։
— Հենց դու՝ էն օրը։ Չասի՞ր, քնի մեջ վեր են թռնում ու գոռում։ Հիմա էլ ինչ-որ շշուկներ են սկսել, արդեն իմ որսորդներն էլ են խոսում, մենակ փոքրերը չեն, ինչ-որ սև բանի մասին, գազան է, ինչ է։ Ես ինքս եմ լսել։ Ուրեմն չգիտեք, հա՞։ Դե հիմա լսեք։ Սրա պես ստից կղզիներում մեծ գազան չի լինում։ Մենակ խոզեր։ Առյուծներն ու վագրերը Աֆրիկայի ու Հնդկաստանի պես մեծ երկրներ ում երկրներում են լինում․․․
— Մեկ էլ գազանանոցում։
— Ես որսո՞րդ եմ, թե չէ։
Նրանք անկեղծորեն դլխով գլխով արին։ Այն էլ ի՜նչ որսորգ։ որսորդ։ Դրանում ոչ մի կասկած չկար։
— Դե որ տենց է, ինձ լսեք։ Ես էս կղզին ծերից-ծեր ինքս ման եմ եկել, մենակ։ Գազան թե լիներ, ոնց էլ պատահեր, կտեսնեի։ Կարող եք տակներդ լցնել, ձեր բախտն էլ էդ է, բայց անտառում ոչ մի գազան չկա։
— Իր ասածը երևի ուրուներն են։
Ռալֆը խեցին բարձրացրեց և հայացքը հառեց խավարին։ Դժգույն լողափը հազիվ էր երևում։ Փոքրերը կարծես թե ավելի էին մոտեցել։ Դե իհարկե, պինդ իրար գրկած, նրանք նստել էին կենտրոնի խոտերի մեջ։ Քամին շարժեց արմավների կատարները, և տերևների խշխշոցը լռության և խավարի մեշ մեջ ավելի նկատելի ու բարձր թվաց։ Երկու գորշ ծառաբուն իրար էին քսվում չարագուշակ մի ճռռոցով, որը մինչ այդ ցերեկով ոչ ոք չէր նկատել։
Խոզուկը նրա ձեռքից խեցին վերցրեց։ Նրա ձայնը վրդովված էր։
Նա նորից կանգ առավ։ Ժողովի իր մանրակրկիտ ծրագիրը տապալվել էր։
— Հիմա ես ձեզ ի՞նչ ասեմ։ Ինչ էշություն արի, որ էսքան ուշ ժողով կանչեցի։ Բոլորս էլ հոգնել ենք, եկեք էդ ուրուների հարցը քվեարկենք ու գնանք քնենք։ Ջաք, հո դո՞ւ չես, սպասի։ Ես ասում եմ, որ ուրուների չեմ հավատում, կամ ավելի ճիշտ, հավատալս չի գալի։ Բայց դրանց մասին մտածելն էլ դուրս չի դալիսգալիս, էլ չասած՝ գիշերով։ Մենք ինքներս հենց էն գլխից որոշեցինք բոլոր հարցերը լուծել։
Նա խեցին մի պահ վեր բարձրացրեց։
— Տեսեք, հետո չասեք։
նա Նա ոտքով խփեց գետնին։
— Լսեք, մենք մա՞րդ ենք, թե՞ անասուն։ Վայրենի՞ ենք, ի՞նչ ենք։ Մեծերը մեր մասին ի՞նչ կմտածեն։ Թողնում ցրվում ենք, խոզի հետևից ընկնում, կրակն անտեր թողնում, ու հիմա էլ․․․
— Ջա՜ք․․․
Ջաքր Ջաքը սկսեց նրան մաղձոտ կապկել։
— Ջա՜ք, Ջա՜ք։
— Որ լինեին, ամեն ինչ իրա իմաստը կկորցներ՝ տները, փողոցները․․․ հեռուստացույցը չէր աշխատի։
Շուրշպար Շուրջպար բռնած տղաներն աստիճանաբար հեռանում էին, մինչև որ նրանց երգը վերածվեց լոկ անխոսք կշռույթի։
— Իսկ, ասենք, թե էդ բաներն իսկականից իմաստ չունեն, հենց թեկուզ էստեղ, մեր կղզում։ Ի՞նչ զիտես, որ նրանք հիմա մեր վրա աչք չեն դրել, չեն սպասում։
— Բան էլ չի լինի։
— Ինքն ատում է ինձ։ Չիմացա ինչի։ Քեղ Քեզ ինչ կա որ՝ ինքը քեզ բանի տեղ կդնի։ Տեղը որ գա, դու մռթին էլ կարաս տալ։
— Բա էդ ո՞վ էր նոր հետն առյուծի պես կռվում։
Սայմոնը մթան մեջ շարժվեց։
— Դո՛ւ մնա առաշնորդ։առաջնորդ։
— Դո՛ւ գոնե չխոսեիր, մոծակ։ Չէի՞ր կարող ասել, որ ոչ մի զազան չկա։
Խավարի միջից եկավ մի բարակ կաղկանձ, նրանց լեղապատառ նետելով իրար գիրկը։ Կաղկանձը սաստկացավ, հեռավոր ու անդրերկրային, ապա վերածվեց անկապակցված քրթմնջոցի։ Փըրսիվալ Վիմզ Մեդիսընը, ծխական քահանայի տնից, Հաքըթ Սենթ Անթընի, բարձր խոտերի մեջ պառկած, ապրում էր այն արհավիրքը, որի դեմ անզոր է նույնիսկ անգիր արված հասցեի կախարդանքը։
 
=Վեցերորդ գլուխ։ Երկնքի գազանը=