{{անավարտ}}
==ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ==
Իհարկե, իր խոշոր տնտեսական նշանակությունն ունի հավելյալ արժեքի հարաբերությունը ո՛չ միայն կապիտալի այն մասի նկատմամբ, որից նա ծագում է անմիջաբար և որի արժեքի փոփոխությունն է ներկայացնում նա, այլ նաև ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։ Ուստի երրորդ գրքում մենք հանգամանորեն քննում ենք այդ հարաբերությունը։ Կապիտալի մի մասն աշխատուժի փոխարկելու միջոցով մեծացնելու համար անհրաժեշտ է կապիտալի մյուս մասը փոխարկել արտադրության միջոցների։ Որպեսզի փոփոխուն կապիտալը գործի, անհրաժեշտ է հաստատուն կապիտալն ավանսավորել որոշ համամասնությամբ, որ համապատասխանում է աշխատանքի պրոցեսի որոշ տեխնիկական բնույթին։ Սակայն այն հանգամանքը, որ քիմիական որոշ պրոցեսի համար կարիք է զգացվում փորձանոթների և ուրիշ անոթների, բնավ արգելք չի լինում, որ վերլուծության ժամանակ աբստրահվենք այդ իսկ փորձանոթից։ Որչափով արժեքի ստեղծումն ու արժեքի փոփոխումը քննության են առնվում ինքնըստինքյան, այսինքն՝ մաքուր ձևով, արտադրության միջոցները, հաստատուն կապիտալի այդ իրային ներկայացուցիչները, մատակարարում են լոկ այն նյութը, որի մեջ պետք է ֆիքսացիայի ենթարկվի արժեք, ստեղծող հոսուն ուժը։ Ուստի և ոչ մի նշանակություն չունի այդ նյութի բնույթը, այսինքն՝ միևնույն է — նա բամբակ է, թե երկաթ։ Նշանակություն չունի նաև այդ նյութի արժեքը։ Անհրաժեշտ է միայն, որ նրա մասսան բավարար լինի, որպեսզի կարողանա ներծծել արտադրության պրոցեսի ժամանակ ծախսվելիք աշխատանքի քանակը։ Երբ այդ մասսան տրված է, անկախ այն պարագայից, թե նրա արժեքը կբարձրանա, կամ կընկնի, կամ նա ոչ մի արժեք չի ունենա, ինչպես հողն ու ծովը,— այդ բնավ չի շոշափի արժեքի ստեղծման ու արժեքի փոփոխման պրոցեսը<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Ինքնըստինքյան հասկանալի է, ոը, ինչպես Լուկրեցիոսն է ասում, «nil posse creari de nihilo»։ Ոչնչից ոչինչ չի կարելի ստեղծել։ [Titus Lucretius Carus: «De rerum natura», գիրք I, ոտան. 155—156։] «Արժեքի ստեղծումը» աշխատուժի փոխարկումն է աշխատանքի։ Իր հերթին, աշխատուժը նախ և առաջ բնության մի նյութ է, որը փոխարկվել է մարդկային օրգանիզմի։</ref>։
Այսպես ուրեմն, մենք ամենից առաջ զրոյի ենք հավասարեցնում կապիտալի հաստատուն մասը։ Այս դեպքում ավանսավորած կապիտալը' c+v-ն, վեր է ածվում v-ի, իսկ արդյունքի արժեքը՝ (c + v) + m-ը, վեր է ածվում նոր արտադրված (v + m) արժեքի։ Եթե տրված է, որ նոր արտադրված արժեքը = 180 ֆ. ստեռլինգի, որի մեջ ներկայացված է արտադրության պրոցեսի ամբողջ տևողության ընթացքում շարունակվող աշխատանքը, ապա մենք պետք է հանենք փոփոխուն կապիտալի արժեքը = 90 ֆ. ստ., որպեսզի ստանանք հավելյալ արժեքը = 90 ֆ. ստեռլինգի։ 90 ֆ. ստեռլինգը = m թիվն այստեղ արտահայտում է արտադրված հավելյալ արժեքի բացարձակ մեծությունը։ Իսկ նրա հարաբերական մեծությունը, այսինքն՝ այն համամասնությունը, որով աճել է փոփոխուն կապիտալը, ակներևորեն, որոշվում է հավելյալ արժեքի հարաբերությամբ դեպի փոփոխուն կապիտալը, կամ արտահայտվում է <math>\frac{m/}{v }</math> կոտորակով։ Հետևաբար՝ վերևի օրինակի մեջ այն կարտահայտվի 90/90 = 100 %-ով։ Փոփոխուն կապիտալի այս հարաբերական աճումը, կամ հավելյալ արժեքի հարաբերական մեծությունը ես անվանում եմ հավելյալ արժեքի նորմա<ref>ճիշտ այնպես, ինչպես անգլիացիներն ասում են «rate of profits», «rate of interest» [«շահույթի նորմա», «տոկոսի նորմա»] և այլն։ 3-րդ գրքից ընթերցողը կտեսնի, շահույթի նորման հեշտ է ըմբռնելը, եթե հայտնի են հավելյալ արժեքի օրենքները։ Հակառակ կարգով չի կարելի հասկանալ «ni l’un, ni l’autre» [ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը]։<br>{'''3—րդ հրատ. ծանոթագրություն.'''— Հեղինակն այստեղ տնտեսագիտական սովորական լեզու է գործածում։ Հիշեցնենք, որ ինչպես ցույց է արված 137-րդ էջում [այս Հատորի 184—185 էջերը], իրականության մեջ ո՛չ թե կապիտալիստն է «ավանսավորում» բանվորին, այլ բանվորը՝ կապիտալիստին։— Ֆ. Է.}</ref>։
Մենք արդեն տեսանք, որ բանվորն աշխատանքի պրոցեսի մի մասի ընթացքում արտադրում է միայն իր աշխատուժի արժեքը, այսինքն՝ իրեն անհրաժեշտ կենսամիջոցների արժեքը։ Որովհետև նա արտադրում է աշխատանքի հասարակական բաժանման վրա հիմնված հարաբերությունների շրջանակներում, ուստի նա իր կենսամիջոցներն արտադրում է ո՛չ թե անմիջականորեն, այլ մի որոշ հատուկ ապրանքի, օրինակ, մանվածքի ձևով, արտադրում է մի արժեք, որը հավասար է իր կենսամիջոցների արժեքին կամ այն փողին, որով նա այդ կենսամիջոցներն է գնում։ Իր աշխատանքային օրվա այն մասը, որ նա գործադրում է դրա համար, կարող է ավելի մեծ կամ ավելի փոքր լինել, նայած նրա օրական միջին կենսամիջոցների արժեքին, այսինքն՝ նայած նրանց արտադրության համար պահանջվող օրական միջին աշխատաժամանակին։ Եթե բանվորի օրական կենսամիջոցների արժեքը միջին հաշվով մարմնացնում է 6 առարկայացած աշխատաժամ, ապա բանվորը միջին հաշվով պետք է օրական 6 ժամ աշխատի՝ այդ արժեքն արտադրելու համար։ Եթե նա աշխատեր ո՛չ թե կապիտալիստի համար, այլ հենց իրեն համար, ինքնուրույն կերպով, նա ստիպված կլիներ, մյուս հավասար պայմաններում, առաջվա նման միջին հաշվով աշխատել օրվա նույնպիսի մասի տևողությամբ, որպեսզի արտադրի իր աշխատուժի արժեքը և այդպիսով ձեռք բերի իր սեփական պահպանման կամ իր մշտական վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցները։ Բայց որովհետև աշխատանքային օրվա այն մասի ընթացքում, երբ նա արտադրում է աշխատուժի օրական արժեքը, ասենք՝ 3 շիլլինգ, նա միայն կապիտալիստի կողմից արդեն իրեն վճարված [''Տես 28a ծանոթ.''] արժեքի համարժեքն է արտադրում, այսինքն՝ նոր ստեղծված արժեքով լոկ փոխարինում է ավանսավորած փոփոխուն կապիտալային արժեքը, ուստի արժեքի այս արտադրությունը սոսկ վերարտադրություն է։ Այսպես ուրեմն, աշխատանքային օրվա այն մասը, որի ընթացքում կատարվում է այդ վերարտադրությունը, ես անվանում եմ անհրաժեշտ աշխատաժամանակ, իսկ այդ ժամանակի ընթացքում ծախսվող աշխատանքը՝ անհրաժեշտ աշխատանք<ref>Մինչև այժմ մենք այս աշխատության մեջ «անհրաժեշտ աշխատաժամանակ» բառերը գործ ենք ածել այն աշխատաժամանակի վերաբերմամբ, որ հասարակականորեն անհրաժեշտ է որոշ ապրանք արտադրելու համար։ Հիմա մենք նույն բառը գործ կածենք նաև այն աշխատաժամանակի վերաբերմամբ, որն անհրաժեշտ է մի այնպիսի առանձնահատուկ ապրանք արտադրելու համար. ինչպիսին է աշխատուժը։ Միևնույն termini technici [տեխնիկական տերմինները] տարբեր իմաստներով գործածելն անհարմար է, բայց ոչ մի գիտության մեջ չի հաջողվում լիովին խուսափել դրանից։ Համեմատեցեք, օրինակ, մաթեմատիկայի բարձրագույն ու ստորին բաժինները։</ref>։ Անհրաժեշտ՝ բանվորների համարի որովհետև այդ նրանց աշխատանքի հասարակական ձևից անկախ է։ Անհրաժեշտ՝ կապիտալի ու կապիտալիստական աշխարհի համար, որովհետև բանվորի մշտական գոյությունը նրանց բազիսն է։
Աշխատանքի պրոցեսի երկրորդ շրջանը,— այն շրջանը, որի ընթացքում բանվորն աշխատում է անհրաժեշտ աշխատանքի սահմաններից դուրս,— թեև նրա վրա աշխատանք, աշխատուժի ծախսում է նստում, սակայն բանվորի համար ոչ մի արժեք չի ստեղծում։ Նա գոյացնում է հավելյալ արժեք, որը կապիտալիստին գրավում է ոչնչից բան ստեղծելու ամբողջ հրապուրանքով։ Աշխատանքային օրվա այդ մասը ես անվանում եմ հավելյալ աշխատաժամանակ, իսկ նրա ընթացքում ծախսված աշխատանքը՝ հավելյալ աշխատանք (surplus labour)։ Որքան որ ընդհանրապես արժեքը հասկանալու համար կարևոր է արժեքը որպես սոսկ կարծրացած աշխատաժամանակ, որպես սոսկ առարկայացած աշխատանք գիտելը, նույնքան էլ հավելյալ արժեքը հասկանալու համար կարևոր է հավելյալ արժեքը որպես սոսկ կարծրացած հավելյալ աշխատաժամանակ, որպես սոսկ առարկայացած հավելյալ աշխատանք դիտելը։ Միայն այն ձևը, որով այդ հավելյալ աշխատանքը քամվում է անմիջական արտադրողից՝ բանվորից, իրարից տարբերում է հասարակության տնտեսական ֆորմացիաները, օրինակ, ստրկատիրության վրա հիմնված հասարակությունը վարձու աշխատանքի հասարակությունից<ref>Պարոն Վիլհելմ Թուկիդենես Ռոշերը իսկական գոտտշեդյան հանճարեղությամբ հայտնագործում է, որ հավելյալ արժեքը կամ հավելյալ արդյունքը և նրանց հետ կապված կուտակումն իրենց գոյացման համար ներկայումս պարտական են կապիտալիստի «խնայողությանը» կապիտալիստի, որը «դրա համար, օրինակ, տոկոս է պահանջում», ապա, ընդհակառակը, «կուլտուրայի ստորին աստիճանների վրա... ավելի ուժեղներն ավելի թույլերին հարկադրում են խնայողության» («Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 82, 78)։ Աշխատանքի՞, թե՞ արդյունքների գոյություն չունեցող ավելցուկի խնայողության։ Արժեքի ու հավելյալ արժեքի բարեխիղճ վերլուծության հանդեպ և ոստիկանական տեսակետից վտանգավոր հետևանքի հանդեպ ջատագովական վախը իրական տգիտության հետ միասին,— ահա ինչն է Ռոշերին ու Ընկ. հարկադրում՝ հավելյալ արժեքի ծագման հիմք դարձնելու ավելի կամ պակաս բարեմիտ այն պատճառաբանությունները, որոնցով կապիտալիստն արդարացնում է արդեն գոյություն ունեցող հավելյալ արժեքի յուրացումը։<br>30a 2-րդ հրատ. ծանոթագրություն.— Հավելյալ արժեքի նորման, աշխատուժի շահագործման աստիճանի ճիշտ արտահայտությունը լինելով, այնուամենայնիվ, ամենևին չի կարող շահագործման բացարձակ մեծության արտահայտություն ծառայել։ Օրինակ, եթե անհրաժեշտ աշխատանքը = 5 ժամի և հավելյալ աշխատանքը = 5 ժամի, ապա շահագործման աստիճանu = 100%-ի։ Շահագործման մեծությունն այստեղ չափվում է 5 ժամով։ Իսկ եթե անհրաժեշտ աշխատանքը = 6 ժամի և հավելյալ աշխատանքը = 6 ժամի, ապա 100% շահագործման աստիճանը մնում է անփոփոխ, այնինչ շահագործման մեծությունն աճում է 20%-ով, 5 ժամից դաոնում է 6 ժամ։</ref>։
Քանի որ փոփոխուն կապիտալի արժեքը հավասար է նրանով գնած աշխատուժի արժեքին, քանի որ այդ աշխատուժի արժեքով է որոշվում աշխատանքային օրվա անհրաժեշտ մասը, իսկ հավելյալ արժեքը, իր հերթին, որոշվում է աշխատանքային օրվա ավելցուկ մասով, ապա դրանից հետևում է, որ հավելյալ արժեքը հարաբերում է փոփոխուն կապիտալին, ինչպես հավելյալ աշխատանքը հարաբերում է անհրաժեշտ աշխատանքին, կամ հավելյալ արժեքի նորման<brmath> \frac{m }{v}=\frac{հավելյալ \ աշխատանք}{անհրաժեշտ \ աշխատանք}<br/math>---- = ---------------------------------։<br> v անհրաժեշտ աշխատանք Համամասնության երկու մասերն էլ արտահայտում են միևնույն հարաբերությունը տարբեր ձևով, մի դեպքում՝ առարկայացած աշխատանքի ձևով, մյուս դեպքում՝ հոսուն աշխատանքի ձևով։
Ուստի հավելյալ արժեքի նորման կապիտալի կողմից՝ աշխատուժի կամ կապիտալիստի կողմից՝ բանվորի շահագործման աստիճանի ճշգրիտ արտահայտությունն է [''Տես 30a ծանոթ.'']։
Մեր ենթադրության համաձայն արդյունքի արժեքը = էր (410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ.) + 90 ֆ. ստ., (c + v) + m, ավանսավորած կապիտալը = էր 500 ֆ. ստ.։ Քանի որ հավելյալ արժեքը = 90, իսկ ավանսավորած կապիտալը = 500, ապա հաշվելու սովորական եղանակով կստացվեր, որ հավելյալ արժեքի նորման (որ շփոթում են շահույթի նորմայի հետ) = 18%, մի հարաբերություն, որի ցածր մակարդակը կհուզեր պարոն Քերիին և ներդաշն ակութ յան մյուս պաշտպաններին։ Բայց հավելյալ արժեքի նորման իրոք ո՛չ թե = <math>\frac{m}{K}</K math> կամ <math>\frac{m/(}{c + v)}</math>, այլ <math>\frac{m}{v}</vmath>, հետևապես, ո՛չ թե <math>\frac{90/}{500}</math>, այլ = <math>\frac{90/}{90 }</math> = 100%, շահագործման թվացող աստիճանից հինգ անգամից էլ ավելի։ Թեև մենք տվյալ դեպքում չգիտենք ո՛չ աշխատանքային օրվա բացարձակ մեծությունը, n՛չ այն ժամանակաշրջանը, որի ընթացքում շարունակվում է աշխատանքի պրոցեսը (օր. շաբաթ և այլն), վերջապես, ո՛չ էլ բանվորների այն թիվը, որ 90 ֆ. ստ. փոփոխուն կապիտալը միաժամանակ շարժման մեջ է դնում, այնուամենայնիվ, հավելյալ արժեքի <math>\frac{m}{v}</v math> նորման` քանի որ նա կարող է վերածվել (<math>\frac{հավելյալ \ աշխատանք)/(}{անհրաժեշտ \ աշխատանք) }</math> ֆորմուլային, ճիշտ ցույց է տալիս աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի փոխադարձ հարաբերությունը։ Այդ հարաբերությունը հավասար է 100%-ի։ Հետևաբար, բանվորն օրվա կեսը աշխատել է իրեն համար, իսկ մյուս կեսը՝ կապիտալիստի համար։
Այսպես ուրեմն, կարճ ասած, հավելյալ արժեքի նորման հաշվելու մեթոդն այս է. մենք վերցնում ենք արդյունքի ամբողջ արժեքը և զրոյի ենք հավասարեցնում հաստատուն այն կապիտալային արժեքը, որ միայն կրկին երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ։ Արժեքի մնացած գումարն ապրանքի գոյացման պրոցեսում միակ իրապես նոր արտադրված արժեքն է։ Եթե հավելյալ արժեքը տրված է, ապա վերջինը հանում ենք այդ նոր արտադրված արժեքից, որպեսզի գտնենք փոփոխուն կապիտալը։ Իսկ եթե տրված է փոփոխուն կապիտալը, և մենք որոնում ենք հավելյալ արժեքը, մենք հակառակ ձևով ենք վարվում։ Եթե տրված են թե՛ հավելյալ արժեքը և թե՛ փոփոխուն կապիտալը, ապա մնում է լոկ եզրափակիչ գործողությունը կատարել, հաշվել հավելյալ արժեքի հարաբերությունը փոփոխուն կապիտալի նկատմամբ՝ <math>\frac{m/}{v}</math>-ն։
Որքան էլ պարզ է այս մեթոդը, բայց և այնպես տեղին է մի քանի օրինակով ընթերցողներին վարժեցնել ըմբռնման այն եղանակին, որը կազմում է այդ մեթոդի հիմքը և որը սովորական չէ նրանց համար։
</TABLE>
Այն մշտական ենթադրությամբ, թե արդյունքի գինը = նրա արժեքին, հավելյալ արժեքը այստեղ տրոհվում է տարբեր հոդվածների՝ շահույթ, տոկոս, տասանորդներ և այլն։ Այդ հոդվածները մեզ համար հետաքրքրություն չունեն։ Մենք դրանք գումարում ենք և ստանում 3 ֆ. ստեռլինգ 11 շիլլինգ հավելյալ արժեք։ Սերմացուի և պարարտանյութի արժեք 3 ֆ. ստեռլինգ 19 շիլլինգը, որպես կապիտալի հաստատուն մաս, մենք հավասարեցնում ենք զրոյի։ Մնում է ավանսավորած 3 ֆ. ստեռլինգ 10 շիլլինգ փոփոխուն կապիտալը, որի փոխարեն արտադրված է 3 ֆ. ստ. 10 շիլլինգ + 3 ֆ. ստ. 11 շիլլինգ նոր արժեքը։ Այսպիսով, <math>\frac{m/}{v }</math> կազմում է (<math>\frac{3 \ ֆ. \ ստ. \ 11 \ շիլլինգ) / (}{3 \ ֆ. \ ստ. \ 10 \ շիլլինգ)}</math>, 100%-ից ավելի։ Բանվորն իր աշխատանքային օրվա կեսից ավելին գործադրում է արտադրելու համար հավելյալ արժեք, որը զանազան անձինք զանազան պատրվակներով բաշխում են իրենց միջև31a [''Տես 31a ծանոթ.'']։
====2. ԱՐԴՅՈՒՆՔԻ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ՄԵՋ====