==5==
[[Պատկեր:Բնքս51.jpg|500px|left]]
Ռումինիայի նախագահ Չաուշեսկուի կոռումպացված ու դաժան ռեժիմը անհայտ էր աշխարհին։ Նրա վայրագ իշխանությունը երկար տարիներ կառավարում էր երկիրը, անխղճորեն ու ուղղորդված վերացնելով ցանկացած տիպի տարակարծություն։ 1989 թվականի նոյեմբերին նա վերընտրվեց նախագի նախագահի պաշտոնում եւս հինգ տարով՝ Կուսակցության համագումարի 40 մասնակիցների հոտնկայս ծափահարությունների ներքո։
Դեկտեմբերի 21ին Նախագահը, ով անհանգստացած էր արեւմտյան Տիմիշոարա քաղաքում բողոքող քահանային աջակցողների փոքրիկ ապստամբությամբ, ստիպված էր դիմել Բուխարեստում հավաքված ժողովրդին։
Անպատկերացնելի մի բան էր կատարվում։ Չաուշեսկուն կանգնած էր իր պատշգամբում, անվստահությունից սառած, բերանը ծիծաղաշարժ բացել֊փակելով։ Հետո, անվանգության տնօրենը արագորեն մտավ պատշգամբ ու մոտենալով նրան ասաց․ «Նրանք ներս են մտնում»։ Խոսափողը միացրած էր, եւ այդ խոսքերը հեռարձակվեցին ամբողջ երկրով մեկ՝ ազգային ռադիոյի ուղիղ եթերով։
Սա հեղափոխության սկիզբը եղավ։ Մի շաբաթվա մեջ Չաուշեսկուն մեռած էր։
==6==