Մատուցողի ձեռքը ինքաբերաբար ձգվեց կոճակին, բայց նա տեղն ու տեղը զգաստացավ։
― Իխ ֆերշտեե զի նիխտ, <ref>ich verstehe sie nicht (գերմաներեն) ― ես ձեզ չեմ հասկանում</ref> ― ասաց նա ու կտրուկ հեռացավ։
― Արի ու աշխատիր սրանց նմանների հետ, ― հոգոց հանեց Բուկաշևը։ Բացահայտվում են ամեն մի հիմարության վրա։ Ուրեմն, այ թե ինչ ես քեզ կասեմ։ Դու գիտես, որ ես երբեք հիմար չեմ եղել։ Ամեն մի վսեմ զառանցանքին չեմ հավատացել։ Բայց քեզ խաբել ինձ պետք չէ։ Չկա ոչ մի պատճառ։ Եվ եթե ես խոսում եմ հնարավորություններից, ուրեմն, ես այդ մասին ինչ֊որ չափով խորհել եմ։ Եվ ոչ միայն ես։ Դու, ես գիտեմ, մեր ղեկավարության մասին շատ ցածր կարծիք ունես, բայց հավատա ինձ, որ այնտեղ էլ կան մարդիկ, որոնց ուղեղները պտտվում են։
Աստվա՜ծ իմ, մտածում էի ես, մի՞թե այդ երկրում իսկապես երբեք ոչինչ չի փոխվի։
===Զանգ Տորոնտոյից===