}}
:==ԱՌԱՋԱԲԱՆ==
:Երբ «Ճայը» լույս տեսավ, ինձ հաճախ էին հարցնում․ «Իսկ հետո՞, Ռիչա՛րղ, ինչի՞ մասին ես պատրաստվում գրել «Ջոնաթանից» հետո»։
:==1==
:1․ Կանխորոշված էր, որ հայտնություն գա
:ու կյանքն էր այսպես հոսում շարունակ։
:==2==
: Ամռան կեսերին էր, որ դիպվածն ինձ հանդիպեցրեց Դոնալդ Շիմոդային։ Չորս տարվա թռիչքների ընթացքում չէի հանդիպել մեկ այլ օդաչուի, որը կաներ այն, ինչ ես էի անում հնամաշ բիպլանով․ թռչեր քաղաքից քաղաք և ուղևորներ ման տար՝ տաս րոպեն չորս դոլարով։ Բայց մի անգամ, Իլինոյս նահանգի Ֆերիս քաղաքից հյուսիս, ցած նայեցի իմ Ֆլիտի բաց խցիկից ու, կհավատա՞ք, տեսա, որ ներքևում մի հին Թրեվըլ Էյր֊4000 է կանգնած՝ ճերմակականաչ, զմրուխտյա, ցանկապատված դաշտում։
: ֊ Երբ փողերիդ մեջ լող տալն ավարտես, չե՞ս հաճի ինձ փոխանցել մսի պահածոն։
:==3==
: Հրմշտոց, ամբոխներ, մարդկային բազմության գետեր, որ հորձանք են տալիս դեպի կենտրոնում կանգնածը։ Հետո մարդկային հոսանքները ձուլվում են, դառնամ օվկիանոս, որն ուր որ է կուլ կտա կենտրոնում կանգնած մարդուն, սակայն խորտակվելու փոխարեն նա ինչ֊որ մեղեդի սուլելով քայլում է օվկիանոսի միջով ու անհետանում․․․ Ջրեղեն օվկիանոսը վերածվեց խոտեղենի։ Ոսկեճերմակ Թրեվըլ Էյրն իջավ խոտին, օդաչուն դուրս եկավ խցիկից և ինքնաթիռի վրա կտավե պաստառ փակցրեց ԹՌԻՉՔ֊3$֊ԹՌԻՉՔ։
: Այն կարճ միջոցում, քանի դեռ փորփրում էի շարժիչը, ներքին ցնծությամբ մտածում էի, որ պարզապես պետք է մնալ այդ տղայի հետ, ու ոչ մի հոգս չեմ ունենա, որևէ վատ բան չի պատահի, և ամեն ինչ հրաշալի կլինի։ Բայց այն, թե ինչպես ասաց․ «Ես ջանում եմ չմտածել դրա մասին», ինձ ստիպեց խորհել՝ ինչ է կատարվում մեր աշխարհն ուղարկված Փրկիչների հետ։ Ողջամտությունն իմ ներսում ճչո՜ւմ էր օդ բարձրանալուն պես դառնալ դեպի հարավ ու թռչել֊հեռանալ այդ մարդուց որքան կարելի է հեռու։ Սակայն հայտնի է, թե որքան մենակ է լինում միայնակ թռչողը, և ես ուրախ էի նրան գտնելու համար․ պարզապես՝ լինի մեկը, ում հետ կկարողանաս խոսել, և այդ մեկն էլերոնը տարբերի ուղղաձիգ կայունարարից։ Ես կշրջվեի դեպի հարավ, սակայն օդ բարձրանալով՝ մնացի նրա հետ, ու մենք թռանք դեպի հյուսիս և արևելք, դեպի ապագան, որի մասին նա աշխատում էր չմտածել։
:==4==
: ֊ Դու որտե՞ղ ես սովորել այս ամենը, Դոն։ Դու այնքան շատ գիտես, բայց գուցե ի՞նձ է թվում, թե գիտես։ Դու շա՜տ գիտես։ Այդ ամենը զուտ փորձառությո՞ւն է։ Մի՞թե համապատասխան կրթություն չեն ստանում ուսուցիչ դառնալու համւսր։
: Բայց ես գրքույկն ինձ մոտ պահեցի, ու Դոնն այդպես էլ երբեք չհարցրեց նրա մասին։
:==5==
: Միջին Արևմուտքում ագարակատերերին բարեբեր հող է հարկավոր, որ տնտեսությունը ծաղկի։ Այն նույնքան պետք է նաև թափառական օդաչուներին, որպեսզի մոտ լինեն իրենց ուղևորներին։ Նրանք թռիչքադաշտ պիտի գտնեն քաղաքից ոչ հեռու՝ մարգագետին կամ արտ, խոտածածկ կամ հնձած ցորենով, վարսակով, ու որ մոտակայքում կովեր չլինեն, որոնք կարող են ուտել ինքնաթիռների նրբակտավե երեսվածքը, որ հարևանությամբ ճանապարհ լինի՝ մեքենաների, ու դռնակ՝ մարդկանց համար, դաշտը պիտի այնպիսի դիրք ունենա, որ ինքնաթիռն ստիպված չլինի ցածրաթռիչք անցնել որևէ տան վրայով, այն պիտի բավականաչափ հարթ լինի, որպեսզի մեքենան կտոր֊կտոր չլինի՝ դարուփոսերին 50 մ/վրկ արագությամբ ցնցվելով, այն պիտի բավականաչւսփ երկար լինի, որ հնարավոր դառնա անվտանգ թռչելն ու վայրէջք կատարելը ամռան օրով, ու նաև անհրաժեշտ է հողատիրոջ թույլտվությունը՝ այդ դաշտից թռչելու համար։
: Դա վախկոտությո՞ւն էր։ Չգիտե՛մ։ Ես դանդաղաքայլ մոտեցա իմ մեքենային, բաց արի կափույրները, գործարկեցի պտուտակը, որ շարժիչն աշխատի։ Ապա ելա խցիկ, Ֆլիտի քիթը դարձրի քամուն հակառակ և օդ բարձրացա։ Իմ վերջին հայացքում դրոշմվեց Դոնալդ Շիմոդան, որ նստել էր իր խցիկի անկյունում, իսկ շուրջը ամբոխն էր։ Ես մեքենան դարձրի դեպի արևելք, ապա հարավ֊արևելք, ու շուտով վայրէջք կատարեցի՝ գիշերելու հանդիպած առաջին իսկ դաշտում, որտեղ սաղարթախիտ ծառեր կային և առվակ, որից կարելի էր ջուր խմել։ Դաշտը հեռու էր քաղաքից։
:==6==
: Մինչև օրս չեմ կարող ասել, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Պարզապես մի ճնշող զգացում ինձ հեռու էր քշում այդ տղայից՝ Դոնալդ Շիմոդայից։
: Նա ոչ մի բառ չարտաբերեց։ Ես նրա առաջ բացում էի կյանքի համապատկերը, իսկ իմ Փրկիչը, կարծես իր երջանկության մասին ասված պատահական բառի մեջ լսելով այն ամենն, ինչ իրեն պետք էր՝ խորունկ քնել էր։
:==7==