Changes

Ալիսը հրաշքների աշխարհում

Ավելացվել է 21 424 բայտ, 20:06, 5 Մայիսի 2014
«Ով էլ որ ապրում է այնտեղ, — մտածեց Ալիսը, — երբեք չեմ կարող այս հասակովս հայտնվել ու լեղապատառ անել նրանց»: Նա նորից կերավ աջ ձեռքի պատառից ու չմոտեցավ տնակին այնքան ժամանակ, մինչև որ դարձավ ինը մատնաչափ:
 
== ԳԼՈհխ ՎԵՑԵՐՈՐԴ <br /> Խոզն ու պղպեղը ==
 
Մի քանի րոպե Ալիսը կանգնած դիտում Էր տնակը և մտածում անելիքի մասին: Հանկարծ անտառից վազելով դուրս եկավ շքազգեստ հագած մի ծառա (Ալիսը նրա զգեստից կռահեց, որ նա ծառա Է, թեպետ դեմքից դատելով նրան ձուկ կկոչեր) և մոտենալով տնակին, ուժեղ բախեց դուռը: Բացվող դռան մեջ երևաց նույնպիսի շքազգեստ հագած, կլոր դեմքով, գորտի աչքերի նման չռված աչքերով մեկ ուրիշ ծառա: երկուսն Էլ, ինչպես Ալիսը նկատեց, ունեին դիմափոշի քսած մազեր, որոնք գանգուրների Էին վերածված ամբողջ գլխով մեկ: Նա շատ Էր ցանկանում իմանալ, թե ինչ Է Նշանակում այդ բոլորը և թաքնվեց մի հարմար տեղ, անտառից դուրս, որ լսի նրանց խոսակցությունը:
 
Ծառա-Ձուկը թևի տակից դուրս քաշեց մի հսկայական նամակ՝ մոտավորապես իր մեծության և հանդիսավորությամբ հանձնելով մյուս ծառային, ասաց. «Դքսուհուն: Հրավեր Թագուհուց՝ քրոքեթ խաղալու»: Ծառա-Գորտը նույն հանդիսավորությամբ կրկնեց նրա ասածը՝ միայն փոխելով բառերի դասավորությունը. «Թագուհուց: Հրավեր Դքսուհուն՝ քրոքեթ խաղալու»:
 
Հետո նրանք այնպես խոր գլուխ տվին, որ նրանց գանգուրները միախառնվեցին:
 
Ալիսը սրա վրա այնպես բարձր քրքջաց, որ ստիպված վազեց մտավ անտառ: Երբ հետ նայեց, Ծառա-Ձուկը գնացել էր. իսկ Ծառա-Գորտը, անմիտ հայացքը երկնքին հառած, նստել Էր դռան շեմին:
 
Ալիսը երկչոտ քայլերով մոտեցավ դռանը ու բախեց.
 
— Իզուր ես բախում, — ասաց ծառան, — երկու պատճառով, նախ՝ ես Էլ քեզ հետ գտնվում եմ դռան այս կողմը և բացի այդ, նրանք ներսում այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ ոչ ոք քեզ չի լսի:
 
Եվ իսկապես, Ներսից շատ անսովոր ձայներ Էին գալիս: Շարունակ ոռնոց ու փռշտոց, երբեմն Էլ՝ ուժգին շրխկոց, կարծես ափսե կամ թեյաման Էր փշուր-փշուր լինում:
 
— Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարող եմ ներս մտնել, — հարցրեց Ալիսը:
 
— Քո բախոցը միգուցե որևէ իմաստ ունենար, — շարունակեց ծառան, առանց ուշադրություն դարձնելու նրան,— եթե դուռը մեր միջև լիներ: Օրինակ, եթե դու ներսում լինեիր, կարող էիր բախել, իսկ ես կբացեի:
 
Խոսելիս ծառան շարունակ երկնքին էր նայում, որն Ալիսի կարծիքով խիստ անքաղաքավարության նշան էր:
 
«Գուցե դրանից է, որ աչքերը ճակատի վրա են: Համենայն դեպս, կարող էր պատասխանել իմ հարցերին»,—մտածեց նա:
 
— Ինչպես կարող եմ ներս մտնել, — նորից հարցրեց Ալիսը, ձայնը բարձրացնելով:
 
— Ես կնստեմ այստեղ մինչև, վաղը..., — իմիջիայլոց ասաց ծառան:
 
Այդ պահին հանկարծ տան դուռը բացվեց, և մի խոր ափսե թռավ կպավ ծառայի գլխին, քերծեց քիթն ու դիպչելով ծառին փշուր-փշուր եղավ:
 
—...Կամ մինչև վաղը չէ մյուս օրը, — միալար շարունակեց ծառան, կարծես ոչինչ չէր պատահել:
 
— Ինչպե՞ս կարող եմ ներս մտնել, — ձայնը բարձրացնելով կրկնեց Ալիսը:
 
— Իսկ քեզ ո՞վ կթողնի, — հարցրեց ծառան, — դու այդ մասին բոլորովին չես մտածում:
 
Ծառայի ասածը իրականություն էր, բայց դա Ալիսին դուր չեկավ:
 
— Այս արարածների հետ վիճաբանելն ուղղակի անտանելի է, — փնթփնթաց Ալիսը, — մարդու խելքահան են անում:
 
Ծառան, առիթից օգտվելով, զանազան տարբերակներով արտահայտեց նույն միտքը:
 
— Ես կնստեմ այստեղ և հիմա, և հետո, և ամեն օր...
 
— Իսկ ես ի՞նչ անեմ:
 
— Ինչ ուզում ես արա, — ծառան սկսեց սուլել:
 
— է՜հ, իզուր է նրա հետ խոսելը, — հուսահատվեց Ալիսը, — նա կատարյալ ապուշ է, — և բացելով դուռը, մտավ ներս:
 
Միջանցքը տանում էր ուղիղ դեպի խոհանոց, որն ամբողջովին ծայրից ծայր լի էր ծխով: Դքսուհին նստել էր սենյակի մեջտեղում, եռոտանի աթոռակին և օրորում էր գրկի երեխային: Խոհարարուհին, թեքված օջախին, խառնում էր մի մեծ լիքը կաթսա ապուրը:
 
— Ինչքա՜ն շատ պղպեղ են լցրել մեջը, — մի կերպ կարողացավ ասել Ալիսը և ուժգին փռշտաց:
 
Օդը հագեցած էր պղպեղի հոտով: Նույնիսկ Դքսուհին ժամանակ առ ժամանակ փռշտում էր, իսկ երեխան անդադար լաց էր լինում ու հետն էլ փռշտում: Միայն երկու հոգի չէին փռշտում՝ մեկը խոհարարուհին էր, իսկ մյուսը՝ մեծ կատուն, որը կրակի մոտ նստած ժպտում էր:
 
— Ասացե՛ք խնդրեմ, — փոքր-ինչ քաշվելով Դքսուհուն դիմեց Ալիսը, որովհետև չգիտեր, թե իրեն հարմար է առաջինը խոսել, — ինչո՞ւ է ձեր կատուն այդքան երջանիկ ժպտում:
 
— Դա Չեշիրյան Կատու է, — ասաց Դքսուհին, — ահա թե ինչու՛, «խո՛զ»:
 
Դքսուհին վերջին բառն այնպիսի ցասումով արտասանեց, որ Ալիսը ցնցվեց: Բայց հետո անմիջապես գլխի ընկավ, որ այդ խոսքն ուղղված էր երեխային, և համարձակություն ստանալով, շարունակեց.
 
— Ես չգիտեի, որ Չեշիրյան կատուները շարունակ ժպտում են: Ճիշտն ասած, ես նույնիսկ չգիտեի, որ ընդհանրապես կատուները կարողանում են ժպտալ:
 
— Նրանք բոլորն էլ կարող են, — բացատրեց Դքսուհին, — և մեծամասնությունն էլ ժպտում է:
 
— Ես ոչ մի կատու չեմ ճանաչում, որ կարողանա ժպտալ, — խիստ քաղաքավարի ասաց Ալիսը, գոհ, որ խոսակցություն է սկսել:
 
— Դու շատ բան չգիտես, — նկատեց Դքսուհին, — և դա փաստ է:
 
Ալիսին բոլորովին դուր չեկավ այդ դիտողությունը և որոշեց խոսքը փոխել: Մինչ փորձում էր հարմար նյութ ընտրել, խոհարարուհին ապուրով կաթսան իջեցրեց կրակից ու անմիջապես գործի անցավ շրջապատում եղած իրերը մեկ առ մեկ նետելով Դքսուհու և երեխայի վրա: Սկզբում թռան ունելիները, դրանց հաջորդեց պղինձների, սկուտեղների ու ափսեների մի տարափ: Դքսուհին ամենևին ուշադրություն չէր դարձնում այդ բոլորի վրա, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք վնասում էին իրեն: Իսկ երեխան առանց այդ էլ այնպես բարձր էր ոռնում, որ անհնար էր ասել, հարվածները վնասում էին նրան, թե ոչ:
 
— Վա՜յ, զգույշ, այդ ի՞նչ եք անում, — սարսափահար վեր թռավ Ալիսը, — երեխայի թանկագին քիթը վնասվեց:
 
Անսովոր մեծության մի տապակ թռավ-անցավ երեխայի մոտով և քիչ մնաց պոկեր քիթը:
 
— Եթե ամեն մարդ իր գործով զբաղվեր, — փնթփնթաց Դքսուհին, — երկիրն ավելի արագ կպտտվեր:
 
— Դրանից ոչինչ չէր փոխվի, — Ալիսը շատ ուրախացավ, որ իր գիտելիքները ցուցադրելու հարմար առիթ գտավ, — ապա մտածեք, ինչ կլիներ ցերեկվա ու գիշերվա հետ: Ինչպես գիտեք, երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը քսանչորս ժամում:
 
— Հիմա մի վայրկյանում կպտտվես քո առանցքի շուրջը, — ճչաց Դքսուհին, — կտրել նրա գլուխը:
 
Ալիսը վախեցած նայեց խոհարարուհուն, թե արդյո՞ք նա կկատարի Դքսուհու հրամանը, բայց խոհարարուհին եռանդով ապուրն էր խառնում, կարծես չէր էլ լսել Դքսուհուն:
 
Ալիսը շարունակեց.
 
— Կարծեմ քսանչորս ժամում է, թե՝ տասներկու, ես...
 
— է՜հ, հանգիստ թող ինձ, ես թվեր չեմ սիրում, — ասաց Դքսուհին և սկսեց ցնցել երեխային, երգելով օրորոցայինի նմանվող մի բան՝ յուրաքանչյուր տողի վերջում ուժգին թափ տալով մանկանը.
 
 
<poem>Լավ քոթակ տուր քո տղային,
Եթե հանկարծ փռշտա.
Օյիններ են սիրում խաղալ,
Մեր ջիգրո՛ւ են անում դա:
</poem>
 
 
Կրկներգ (որին ձայնակցում էին խոհարարուհին ու երեխան)՝
 
 
Հափչի, հափչի, հափչի:
 
 
Երբ Դքսուհին անցավ երկրորդ քառյակին, նա սկսեց երեխային կոպտորեն վեր ու վար նետել: Խեղճ փոքրիկն այնպես էր ոռնում, որ Ալիսը հազիվ էր կարողանում զանազանել բառերը.
 
 
<poem>Քոթակում եմ իմ տղային,
Եթե հանկարծ փռշտա.
Թողնես ամբողջ օրը նստած
Կարմիր պղպեղ ուտի նա:</poem>
 
 
Կրկներգ՝
 
Հափչի, հափչի, հափչի14:
 
 
— Եթե ուզում ես, կարող ես նրան մի քիչ օրորել, բռնի՛ր, — Դքսուհին երեխային շպրտեց Ալիսի կողմը, — ես պետք է հագնվեմ, որ Թագուհու մոտ գնամ քրոքեթ խաղալու, — և դուրս եկավ սենյակից: Խոհարարուհին տապակը շպրտեց Դքսուհու հետևից, բայց վրիպեց:
 
Ալիսը դժվարությամբ բռնեց փոքրիկին, որովհետև նրա մարմնի կառուցվածքը շատ տարօրինակ էր, և ձեռքերն ու ոտքերը տարբեր ուղղությամբ էին տարածվում: «Կարծես աստղաձուկ լինի», — մտածեց Ալիսը:
 
Խեղճ փոքրիկը փնչացնում էր շոգեքարշի նման: Նա մեկ կծկվում էր, մեկ նորից ձգվում այնպես, որ սկզբում դժվար էր նրան գրկելր:
 
Հենց որ Ալիսը նրան գրկելու ձևը գտավ (երեխային հանգույցի պես ոլորեց, աջ ականջը պինդ սեղմեց ձախ ոտքին, հնարավորություն չտալով ձգվելու), դուրս եկավ բակ: «Եթե սրան հետս չվերցնեմ, — մտածեց նա, — հավանաբար, մի երկու օրից կսպանեն: Իսկ եթե թողնեմ այս տեղ, արածս հանցագործություն չի լինի արդյոք»: Նա վերջին խոսքերը բարձրաձայն ասաց, իսկ երեխան ի պատասխան խռխռաց: (Նա այլևս չէր փռշտում):
 
— Ի՞նչ ես խռխռում, — հորդորեց Ալիսը, — կարծում ես դրանով կարո՞ղ ես մտքերդ արտահայտել:
 
Երեխան նորից խռխռաց: Ալիսը անհանգստացած նայեց նրա դեմքին: Կասկած չկար, որ երեխայի վեր ցցված քիթն ավելի շուտ նման էր խոզի դնչի, քան սովորական քթի:
Աչքերը չափազաՆց փոքր էին: Ընդհանրապես, Ալիսին բոլորովին դուր չէր գալիս նրա արտաքինը:
 
— Գուցե հեկեկու՞մ է, — Ալիսը նրա աչքերում արցունքներ չնկատեց:
 
— Եթե ուզում ես խոզ դառնալ, սիրելիս, — խիստ ասաց նա, — ես քեզ հետ այլևս անելիք չունեմ: Լավ մտածիր:
 
Խեղճ փոքրիկ արարածը նորից հեկեկաց (կամ խռխռաց, դա անհնար է ասել) և նրանք միառժամանակ լուռ քայլեցին՝
 
Մինչ Ալիսը մտածում էր. «Ի՞նչ եմ անելու սրան, երբ տուն հասնեմ», — երեխան սկսեց դարձյալ խռխռալ ու այնպիսի ուժգնությամբ, որ Ալիսը տագնապահար նայեց նրա
դեմքին: Այս անգամ սխալմունք լինել չէր կարող: Անտարակույս, դա մի կատարյալ գոճի էր, և չլսված հիմարություն էր նրան գրկած տանելը:
 
Նա ցած դրեց խոզուկին և շատ ուրախացավ, երբ սա չորեքթաթ վազ տվեց դեպի անտառ:
 
— Երբ մեծանար, — ասաց Ալիսը, - սարսափելի տգեղ երեխա կլիներ, բայց երևի գեղեցիկ խոզ կդառնա:
 
Նա սկսեց մտածել իր ճանաչած երեխաների մասին, որոնք սիրունիկ գոճիներ կլինեին:
 
— Մարդ միայն իմանար նրանց խոզ դարձնելու ձևը, — Ալիսը դեռ նոր էր արտասանել այդ խոսքերը, երբ հանկարծ կանգ առավ՝ նկատելով ծառին նստած Չեշիրյան Կատվին, իրենից մի քանի քայլ հեռավորության վրա:
 
Տեսնելով Ալիսին, Կատուն միայն ժպտաց15: Ալիսը մտածեց, որ նա բարեհոգի է: Բայց Կատուն շատ երկար ճանկեր և սուր ատամներ ուներ, ուստի պետք է ստիպված հարգանքով վերաբերվեր նրան:
 
— Չեշիրյան Փիսիկ,—վախվորած սկսեց Ալիսը, որովհետև չգիտեր, թե նրան դուր կգա այդ անունը:
 
Կատուն էլ ավելի լայն ժպտաց:
 
«Առայժմ նրան հաճելի է», — ենթադրեց Ալիսն ու շարունակեց.
 
— Բարի եղեք, ասացեք, ո՞րն է անտառից դուրս գալու ճանապարհը:
 
— Դա կախված է այն բանից, թե ուր ես ուզում գնալ:
 
— Ինձ համար միևնույն է, — ասաց Ալիսը:
 
— Ուրեմն նշանակություն թե ուր կգնաս:
 
— Միայն թե որևէ տեղ չունի, հասնեմ, — ավելացրեց Ալիսը:
 
— Դե, իհարկե կհասնես, — հաստատեց Կատուն, — եթե միայն շատ հեռու գնաս:
 
Ալիսն զգաց, որ հակառակվելն ավելորդ է և փորձեց մեկ ուրիշ հարց տալ:
 
— Ի՞նչ մարդիկ են ապրում մոտերքում:
 
— Այս կողմում, — ցույց տվեց Կատուն՝ թափահարելով աջ թաթը, — ապրում է Գլխարկագործը, - իսկ այն կողմում, — Կատուն թափահարեց մյուս թաթը, — ապրում է Մարտյան Նապաստակը: Այցելիր ում որ կամենաս: Նրանք երկուսն էլ խելագար են16:
 
— Բայց ես չեմ ուզում խելագարների մոտ գնալ, նեղսրտեց Ալիսը:
 
— Դու չես կարող չգնալ, մենք բոլորս էլ այստեղ խելագարներ ենք: Ես խելագար եմ, դու խելագար ես:
 
— Իսկ որտեղի՞ց գիտեք, որ ես խելագար եմ: Եթե խելագար չլինեիր, այստեղ չէիր գա:
 
Ալիսը համաձայն չէր Կատվի ասածներին: Այնուամենայնիվ, շարունակեց.
 
— Իսկ որտեղի՞ց գիտեք, որ դուք խելագար եք:
 
— Սկսենք այն բանից, որ Շունը խելագար չէ: Համաձա՞յն ես:
 
— Ենթադրենք:
 
— Դե, ուրեմն, — շարունակեց Կատուն, — Շունը գռմռում է, երբ բարկանում է, իսկ երբ գոհ է, պոչն է շարժում: Իսկ ես գռմռում եմ, երբ գոհ եմ և պոչս եմ շարժում, երբ բարկացած եմ: Դրա համար էլ ես խելագար եմ:
 
— Ես ձեր արածը կանվանեի մռլտոց ն ոչ թե գռմռոց:
 
— Ինչպես ուզում ես անվանիր, — անփույթ ասաց Կատուն: — Այսօր Թագուհու մոտ քրոքեթ խաղալու ես:
 
— Շատ եմ ուզում, բայց հրավիրված չեմ:
 
— Դու ինձ այնտեղ կտեսնես, — ասաց կատուն ու չքացավ:
 
Ալիսն այնքան էլ չզարմացավ, որովհետև արդեն վարժվել էր տարօրինակությունների: Մինչ շարունակում էր նայել ճյուղին, որի վրա քիչ առաջ նստած էր Կատուն, հանկարծ սա նորից հայտնվեց:
 
— Իմիջիայլոց, ինչ եղավ երեխան, քիչ մնաց մոռանայի, — հարցրեց Կատուն:
 
— Խոզ դարձավ, — շատ հանգիստ պատասխանեց Ալիսը, կարծես Կատուն սովորական ձևով հետ եկած լիներ:
 
— Այդպես էլ գիտեի: — ու նորից չքացավ:
 
Ալիսը սպասեց մի քիչ, հուսալով, հր նորից կտեսնի Կատվին, բայց իզուր: Քիչ անց քայլեց այն ուղղությամբ, որտեղ Մարտյան Նապաստակն էր ապրում:
 
— Գլխարկագործներ շատ եմ տեսել, Մարտյան Նապաստակն ավելի հետաքրքիր է: Բայց կարող է պատահել, նա այլևս խելագար չէ, որովհետև հիմա մայիս է, և կամ էլ ոչ այնքան խելագար, ինչպես մարտ ամսին:
 
Այս խոսքերն ասելուն պես նա վեր նայեց ու կրկին տեսավ ծառին նստած Կատվին:
 
— Դու խո՞զ ասացիր, թե՞ պոզ:
 
— Խոզ ասացի, — պատասխանեց Ալիսը, — ես կուզեի, որ դուք այդպես հանկարծակի չհայտնվեիք ու չանհետանայիք, մարդու գլուխն ուղղակի պտտվում է:
 
— Շատ լավ, — զիջեց Կատուն ու այս անգամ դանդաղ անհետացավ՝ սկսեց պոչի ծայրից մինչև ժպիտը, որը մնաց բավական ժամանակ նրա անհետանալուդ հետո:
 
«Ես շատ եմ տեսել կատու՝ առանց ժպիտի, բայց ժպիտ առանց կատվի, երբեք17: Դա ամենահետաքրքիր բան՝ է, որ երբևէ տեսել եմ իմ ամբողջ կյանքում», —եզրակացրեց Ալիսը: Նա շատ չէր հեռացել, երբ երևաց Մարտյան Նապաստակի տունը: Ալիսը չէր սխալվում, որովհետև ծխնելույզները նման էին նապաստակի ականջների, իսկ տանիքը ծածկված էր մորթով: Տունն այնքան մեծ էր, որ Ալիսը չհամարձակվեց մոտենալ, մինչև չկծեց աջ ձեռքում գտնվող սունկի կտորից ու չերկարեց երկու ոտնաչափ: Նույնիսկ դրանից հետո էլ նա երկչոտ քայլեց՝ մտածելով.
 
«Իսկ եթե Մարտյան Նապաստակի գժությունը բռնած լինի երանի Գլխարկագործի մոտ գնայի»:
Վստահելի
294
edits