Changes
</poem>
==ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Ցած դեպի ճագարի բույնը ==
Ալիսն արդեն ձանձրանում էր, որովհետև գետափին քրոջ կողքին նստած ոչինչ չէր անում: Մեկ, երկու անգամ նա աչք գցեց քրոջ կարդացած գրքին, բայց այնտեղ ոչ նկար կար, ոչ էլ խոսակցություն:
== ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
Արցունքի լճակը ==
— Սա ի՞նչ տարօրինակագույն զգացում է, — բացականչեց Ալիսը (նա մի պահ զարմանքից բոլորովին մոռացավ ճիշտ խոսելը): — Այժմ ես բացվում եմ աշխարհի ամենամեծ հեռադիտակի նման: Գնաք բարով, ոտքեր: (Երբ ուզեց նայել ոտքերին, չկարողացավ տեսնել, որովհետև դրանք գնալով հեռանում էին):
— Դուրս գանք ափ, և այնտեղ ես քեզ կպատմեմ իմ կյանքը և դու կհասկանաս, թե ինչու եմ ատում կատուներին ու շներին, — ցածր, դողդոջուն ձայնով ասաց Մուկը: Վաղուց արդեն դուրս գալու ժամանակն էր, որովհետև լճակի վրա ազատ տեղ չէր մնացել: Բազմաթիվ թռչուններ ու կենդանիներ էին ընկել ջրի մեջ՝ Բադ Ռոբինը, Դոդոն, Լորը, Արծվիկ էդը: Ալիսի գլխավորությամբ ամբողջ խումբը լողաց դեպի ափ:
== ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
Վազքի մրցում և երկար վերջավորություն ==
Ափին հավաքվածներն իրոք արտառոց տեսք ունեին: Թռչունների փետուրները կեղտի մեջ կորել էին, կենդանիները կուչ էին եկել իրենց մորթիների մեջ, բոլորն էլ թրջված էին, բարկացած ու դժգոհ:
== ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
Ճագարը ներս է ուղարկում փոքրիկ Բիլին ==
Եկողը Սպիտակ ճագարն էր: Նա դանդաղաքայլ առաջանում էր, անհանգստացած այս ու այն կողմ նայելով, կարծես ինչ-որ բան էր Փնտրում: Ալիսը լսեց, թե ինչպես ճագարը փնթփնթաց քթի տակ.
Եվ ձգվելով կանգնեց ոտքերի ծայրերին, գողունի նայեց եզրն ի վեր ու հայացքը հանդիպեց մեծ, կապույտ թրթուրի հայացքին: Թրթուրը սունկի գագաթին նստած ամենևին ուշադրություն չէր դարձնում ոչ Ալիսի և ոչ էլ ուրիշ բանի վրա. նա ձեռքերը ծալած հանգիստ նարգիլե էր քաշում:
== ԳԼՈՒխ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Թրթուրի խորհուրդը==
Մի որոշ ժամանակ Թրթուրն ու Ալիսը լուռ դիտում էին միմյանց: Վերջապես, Թրթուրը բերանից հանեց նարգիլեն ու դիմեց աղջկան թույլ, քնկոտ ձայնով.