Աշխատանքի պրոցեսի պարզ մոմենտներն են՝ նպատակահարմար գործունեությունը, կամ ինքը՝ աշխատանքը, աշխատանքի առարկան ու աշխատանքի միջոցները։
Հողը (տնտեսական տեսակետից նրա մեջ է հաշվվում նաև ջուրը), որը սկզբում մարդկանց մատակարարում է սնունդ, պատրաստի կենսամիջոցներ<ref>«Թվում է,— և իրոք հենց այդպես էլ է,— թե հողի սկզբնական արդյունքները, որոնք սահմանափակ քանակությամբ են և որոնք գոյություն ունեն մարդուց բոլորովին անկախ, բնության կողմից տրված են բոլորովին այնպես, ինչպես մի փոքր գումար փող է տրվում երիտասարդին՝ նրան գործունեության ճանապարհի վրա դնելու և նրա վիճակը տնօրինելու հնարավորություն տալու նպատակով» (James Steuart: «Principles of Political Economy», հրատ. Dublin 1770, հ. I, էջ 116)։</ref>, գոյություն ունի առանց մարդու աջակցության, որպես մարդկային աշխատանքի ընդհանուր առարկա։ Այն բոլոր առարկաները, որ աշխատանքը պետք է միայն պոկի հողի հետ ունեցած նրանց անմիջական կապից, բնությունից տրված աշխատանքի առարկաներ են։ Օրինակ, ձուկը, որին որսում, անջատում են իր կենսական տարերքից՝ ջրից, փայտը, որ կտրում են կուսական անտառում, հանքանյութը, որ հանում են երկրի ընդերքից։ Ընդհակառակը, եթե աշխատանքի առարկան ինքն արդեն, այսպես ասած, թորված է նախընթաց աշխատանքի միջոցով, ապա մենք այն անվանում ենք հում նյութ, օրինակ, արդեն հանած հանքանյութը, որ լվացման պրոցեսում է գտնվում։ Ամեն մի հում նյութ աշխատանքի առարկա է. , բայց աշխատանքի ամեն մի առարկա հում նյութ չէ։ Աշխատանքի առարկան միայն այն դեպքում է հում նյութ, եթե աշխատանքի միջոցով արդեն որոշ փոփոխություն է կրել։
Աշխատանքի միջոցը իր է կամ իրերի մի կոմպլեքս, որ բանվորը զետեղում է իր և աշխատանքի առարկայի միջև, և որոնք հաղորդիչներ են ծառայում նրա ներգործությունն այդ առարկայի վրա փոխանցելու համար։ Նա օգտվում է իրերի մեխանիկական, ֆիզիկական, քիմիական հատկություններից, որպեսզի իր նպատակին համապատասխան նրանց հարկադրի գործելու որպես իր իշխանության գործիքներ<ref>«Բանականությունը նույնքան խորամանկ է, որքան և հզոր։ Խորամանկությունն ընդհանրապես այն միջնորդվող գործունեությունն է, որը առարկաներին հարկադրելով իրենց բնության համեմատ, իրար վրա ներգործելու և փոխադարձ մշակման ենթարկվելու, ընդ որում խորամանկությունն անմիջաբար չի միջամտում այդ պրոցեսին,— այնուամենայնիվ միայն իր նպատակն է իրագործում» (Hegel: «Encyklopádie». Մաս I, «Die Logik>. Berlin 1840, էջ 382)։ [Հմմտ. Гегель: «Энциклопедия философских наук». Часть I: «Логика». Госиздат, 1929, էջ 318—319։]</ref>։ Այն առարկան, որին բանվորն անմիջաբար է տիրապետում, աշխատանքի առարկա չէ, այլ աշխատանքի միջոց է,— մենք մի կողմ ենք թողնում պատրաստի կենսամիջոցներ, օրինակ, պտուղներ ձեռք գցելը, երբ միայն բանվորի մարմնի օրգաններն են ծառայում որպես աշխատանքի միջոցներ։ Այդ եղանակով հենց բնության տված իրը դառնում է նրա գործունեության օրգան, մի օրգան, որը նա միացնում է իր մարմնի օրգաններին, այդպիսով երկարացնելով, հակառակ աստվածաշնչի, իր մարմնի բնական չափերը։ Հողը, հանդիսանալով ֊մարդու մարդու սննդի սկզբնական մառան, նաև նրա աշխատանքի միջոցների սկզբնական զինարանն է։ Նա բանվորին տալիս է, օրինակ, քար, որ նա օգտագործում է նետելու, շփում առաջ բերելու, սեղմելու, կտրելու համար և այլն։ Հողն ինքը աշխատանքի միջոց է, բայց նա, գործելով հողագործության մեջ որպես աշխատանքի միջոց, իր հերթին ենթադրում է աշխատանքի այլ միջոցների մի ամբողջ շարք և աշխատուժի համեմատաբար բարձր զարգացում<ref>«Théorie de l’Économie Politique, Paris 1815» [Հատ, I, էջ 266)] ընդհանրապես խղճուկ աշխատության մեջ Գանիլը, ֆիզիոկրատների դեմ բանավիճելով, հաջող կերպով թվարկում է աշխատանքի այն պրոցեսների երկար շարքը, որոնք բուն հողագործության նախադրյալն են կազմում։</ref>։ Ընդհանրապես, երբ աշխատուժի պրոցեսը գոնե որոշ զարգացման է հասել, նա արդեն կարիք է զգում աշխատանքի մշակված միջոցների։ Հնագույն մարդու քարանձավներում մենք գտնում ենք քարե գործիքներ, ու քարե զենք։ Մարդկության պատմության առաջին աստիճաններում մշակված քարի, փայտի, ոսկրների ու խեցիների կողքին, որպես աշխատանքի միջոցներ՝ գլխավոր դեր են խաղում ընտելացրած, հետևապես, աշխատանքի միջոցով արդեն փոխված, մարդու ձեռքով բուծած կենդանիները<ref>«Réflexions sur la Formation et la Distribution des Richesses» (1766)-ում [Oeuvres, հրատ, Daire, հատ. I] Տյուրգոն լավ պարզաբանում է ընտելացրած կենդանիների կարևորությունը կուլտուրայի սկզբնավորումների համար։</ref>։ Աշխատանքի միջոցների գործածումն ու ստեղծումը, որոնք թեկուզ և սաղմնային ձևով հատուկ են կենդանիների որոշ տեսակներին, կազմում են մարդկային աշխատանքի պրոցեսի սպեցիֆիկորեն բնորոշ գիծը, ուստի և Ֆրանկլինը մարդուն բնորոշում է որպես «a toolmaking anima»animal», որպես գործիքներ պատրաստող կենդանի։ Ինչպիսի կարևորություն որ ունի ոսկրե մնացորդների կառուցվածքը կենդանիների չքացած տեսակների կազմվածքի ուսումնասիրության համար, նույնպիսի կարևորություն ունեն աշխատանքի միջոցների մնացորդները չքացած հասարակական-տնտեսական ֆորմացիաների ուսումնասիրության համար։ Տնտեսական դարաշրջաններն իրարից տարբերվում են ո՛չ թե նրանով, թե ի՛նչ է արտադրվում, այլ նրանով, թե ինչպե՛ս, աշխատանքի ի՛նչ միջոցներով է արտադրվում<ref>Բոլոր ապրանքներից բուն պերճանքի առարկաներն ամենից քիչ նշանակություն ունեն արտադրության տարբեր դարաշրջանները տեխնոլոգիապես համեմ ատելիս։համեմատելիս։<br>5a '''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Որքան էլ մինչև այժմ պատմական գիտությունը քիչ է. ծանոթ նյութական արտադրության զարգացմանը, հետևապես, ամբողջ հասարակական կյանքի հիմքին, ուստի և ամբողջ իրական պատմությանը, այնուամենայնիվ, գոնե նախապատմական ժամանակները շրջանների են բաժանվում բնագիտական և ոչ թե, այսպես կոչված, պատմական հետազոտությունների հիման վրա, ըստ գործիքների ու զենքերի նյութին քարե դար, բրոնզե դար, երկաթե դար։</ref>։ Աշխատանքի միջոցները ո՛չ միայն մարդկային աշխատուժի զարգացման չափանիշն են, այլև հասարակական այն հարաբերությունների ցուցանիշը, որոնցում կատարվում է աշխատանքը։ Աշխատանքի միջոցների թվում աչքի են ընկնում աշխատանքի մեխանիկական միջոցները, որոնց ամբողջությունը կարելի է անվանել արտադրության ոսկրային ու մկանային սիստեմ, և որոնք կազմում են հասարակական արտադրության մի որոշ դարաշրջանի անհամեմատ ավելի շատ բնորոշ տարբերիչ հատկանիշները, քան աշխատանքի այնպիսի միջոցները, որոնք միայն աշխատանքի առարկաները պահելու համար են ծառայում և որոնց ամբողջությունը միասին կարելի է անվանել արտադրության անոթային սիստեմ, ինչպես, օրինակ, խողովակները, տակառները, զամբյուղները, ամանեղենը և այլն։ Միայն քիմիական արտադրության մեջ են սրանք կարևոր դեր խաղում[''Տես 5a ծանոթ.'']։
Բացի այն իրերից, որոնց միջոցով աշխատանքը ներգործում է աշխատանքի առարկայի վրա և որոնք այս կամ այն եղանակով ծառայում են որպես նրա գործունեության հաղորդիչներ, ավելի լայն իմաստով ըմբռնած աշխատանքի պրոցեսի միջոցներին են պատկանում այն բոլոր նյութական պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պրոցեսը կարողանա ընդհանրապես կատարվել։ Դրանք ուղղակի չեն մտնում պրոցեսի մեջ, բայց վերջինը առանց դրանց կամ բոլորովին անհնարին է, կամ կարող է տեղի ունենալ թերի կերպով։ Աշխատանքի այգ տեսակ ընդհանրական միջոց է դարձյալ հողը, որովհետև նա բանվորին տալիս է locus standi [կանգնելու տեղ], իսկ նրա պրոցեսին` գործողության ոլորտ (field of employment)։ Աշխատանքի այդպիսի միջոցների, բայց արդեն նախապես աշխատանքի պրոցեսին ենթարկված միջոցների օրինակ կարող են ծառայել աշխատանքի շենքերը, ջրանցքները, ճանապարհները և այլն։
Այսպես ուրեմն, աշխատանքի պրոցեսում մարդու գործունեությունն աշխատանքի միջոցի օգնությամբ առաջ է բերում աշխատանքի առարկայի նախօրոք նշված փոփոխություն։ Պրոցեսը մարում է արդյունքի մեջ։ Աշխատանքի պրոցեսի արդյունքը սպառողական արժեք է, բնության նյութ, որ ձևի փոփոխության միջոցով հարմարեցված է մարդկային պահանջմունքներին։ Աշխատանքը միացել է աշխատանքի առարկայի հետ։ Աշխատանքը դրոշմվել է առարկայի մեջ, իսկ առարկան մշակվել է։ Այն, ինչ բանվորի կողմում արտահայտվում է շարժման ձևով [Unruhe], արդյունքի կողմում հիմա երևան է գալիս հանգչող հատկության ձևով [ruhende Eigenschaft], կեցության ձևով։ Բանվորը մանել է, և արդյունքը մանվածք է։
Եթե ամբողջ պրոցեսը քննենք նրա հետևանքի — արդյունքի տեսակետից, ապա թե՛ աշխատանքի միջոցը և թե՛ աշխատանքի առարկան, երկուսն էլ հանդես են գալիս որպես արտադրամիջոցների<ref>Պարադոքսային է թվում, օրինակ, այն ձուկը, որ դեռ բռնված չէ, ձկնորսության համար արտադրամիջոց անվանելը։ Բայց մինչև հիմա դեռ չի գտնված այն արվեստը, որով կարելի չիներ լիներ ձուկ որսալ այն ջրերում, որտեղ ձկներ չկան։</ref>, իսկ ինքը աշխատանքը՝ որպես արտադրողական աշխատանք<ref>Արտադրողական աշխատանքի ալդ այդ սահմանումը, որ աշխատանքի պարդ պարզ պրոցեսի տեսակետից է ստացվում, բոլորովին բավական չէ արտադրության կապիտալիստական պրոցեսի համար։</ref>։
Երբ մի սպառողական արժեք աշխատանքի պրոցեսից դուրս է գալիս որպես արդյունք, ապա, որպես արտադրության միջոցներ, նրա մեջ մտնում են ուրիշ սպառողական արժեքներ՝ աշխատանքի նախընթաց պրոցեսների արդյունքներ։ Միևնույն սպառողական արժեքը որպես աշխատանքի մեկ պրոցեսի արդյունք ծառայում է աշխատանքի մի ուրիշ պրոցեսի համար որպես արտադրամիջոց։ Ուստի արդյունքները աշխատանքի պրոցեսի ո՛չ միայն հետևանքը, այլև միաժամանակ նրա պայմանն են։
Բացի արդյունահանող արդյունաբերությունից, որն իր աշխատանքի առարկան բնության մեջ է գտնում,— ինչպես հանքային գործը, որսորդությունը, ձկնորսությունը և այլն (հողագործությունն այն չափով միայն, որչափով նա առաջին անգամ է կուսական հողը մշակում),— արդյունաբերության բոլոր ճյուղերը գործ ունեն այնպիսի առարկայի հետ, որը հում նյութ է, այսինքն՝ աշխատանքի այնպիսի առարկա, որն արդեն աշխատանքի պրոցեսի միջոցով թորվել է, և որը ինքն արդեն աշխատանքի արդյունք է։ Այսպես է, օրինակ, սերմացուն հողագործության մեջ։ Կենդանիներն ու բույսերը, որոնք սովորաբար բնության արդյունք են համարվում, փաստորեն ո՛չ միայն նախընթաց տարվա աշխատանքի արդյունք են, այլև իրենց այժմյան ձևերով շատ սերունդների ընթացքում մարդու վերահսկողության տակ, մարդկային աշխատանքի միջոցով կատարված ձևափոխությունների արդյունք են։ Իսկ ինչ վերաբերում է բուն աշխատամիջոցներին, ապա դրանց հսկայական մեծամասնությունը ամենամակերեսային հայացքի համար անգամ ցույց է տալիս անցյալ աշխատանքի հետքերը։
Հում նյութը կարող է արդյունքի գլխավոր սուբստանցը կազմել կամ նրա գոյացմանը մասնակցել միայն որպես օժանդակ նյութ։ Օժանդակ նյութը կամ սպառվում է աշխատամիջոցների կողմից, ինչպես օրին., ածուխը՝ շոգեմեքենայի կողմից, յուղը՝ անիվի կողմից, խոտը՝ բանող ձիու կողմից, կամ միանում է հումքին, որպեսզի նրա մեջ նյութական փոփոխություն կատարի — ինչպես օրին., քլորը՝ չսպիտակացրած կտավին, ածուխը՝ երկաթին, ներկը՝ բրդին,— կամ օժանդակում է հենց աշխատանքի կատարմանը, ինչպես, օրինակ, աշխատանքի շենքը լուսավորելու ու տաքացնելու համար գործադրվող նյութերը։ Բուն քիմիական արտադրության մեջ գլխավոր նյութի ու օժանդակ նյութի միջև եղած տարբերությունը չքանում է, որովհետև գործադրվող հում նյութերից ոչ մեկը կրկին երևան չի գալիս որպես արդյունքի սուբստանց<ref>Շտորխը տարբերություն է դնում բուն հում նյութի՝ որպես «matère»«matière»-i ի և օժանդակ նյութերի` որպես «matériaux»-ի միջև [H. Storch: «Cours d’Économie Politique», Paris 1815, հ. I, գլ. 6, գիրք II, էջ 288։ Հմմտ. Г. Шторх: «Kypc политической экономии», հ. I, գիրք II, գլ. 6, էջ 129։ Թարգմ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ, 1881]։ Շերբուլյեն օժանդակ նյութերն անվանամ է «matières instrumentales» [CհerbuliezCherbuliez: «Richesse ou Pauvreté», Paris 1841, էջ 14]։</ref>։
Որովհետև ամեն մի իր բազմաթիվ հատկություններ ունի, հետևապես և պիտանի է օգտագործման զանազան եղանակների համար, ուստի միևնույն արդյունքը կարող է աշխատանքի շատ տարբեր պրոցեսների համար հում նյութ ծառայել։ Օրինակ, հացահատիկը հում նյութ է ջրաղացպանի, օսլայի գործարանատիրոջ, օղեգործի, անասնաբույծի համար և այլն։ Որպես սերմացու նա հում նյութ է դառնում իր սեփական արտադրության համար։ Ճիշտ այդպես էլ ածուխը հանքարդյունաբերությունից դուրս է գալիս որպես արդյունք և հանքարդյունաբերության մեջ է մտնում որպես արտադրամիջոց։
Աշխատանքը սպառում է իր նյութական տարրերը, իր առարկան ու իր միջոցները, լափում է դրանք, ուստի և սպառման պրոցես է։ Այս արտադրողական սպառումը նրանով է տարբերվում անհատական սպառումից, որ վերջինում արդյունքները սպառվում են որպես կենդանի անհատի կենսամիջոցներ, իսկ առաջինում՝ որպես աշխատանքի, գործունեության մեջ դրսևորվող աշխատուժի կենսամիջոցներ։ Այս պատճառով անհատական սպառման արդյունքը հենց ինքն սպառողն է, իսկ արտադրողական սպառման հետևանքը՝ սպառողից տարբերվող արդյունքն է։
Որչափով իրենք՝ աշխատանքի միջոցներն ու աշխատանքի առարկան արդյունքներ են արդեն, աշխատանքը արդյունքները գործադրում է արդյունքներ արտադրելու համար, կամ օգտվում է արդյունքներից՝ որպես արդյունքներ արտադրելու միջոցներից։ Բայց, ինչպես որ աշխատանքի պրոցեսն սկզբում կատարվում է միայն մարդու ու. հողի միջև, որը գոյություն ունի առանց նրա աջակցության, այնպես էլ աշխատանքի պրոցեսում հիմա դեռ մասնակցում են այնպիսի արտադրամիջոցներ, որոնք բնությունից են տրված և բնության նյութի ու մարդկային աշխատանքի միացություն չեն ներկայացնում։
Աշխատանքի պրոցեսը, ինչպես որ մենք այն պատկերեցինք նրա պարզ ու աբստրակտ մոմենտներով, նպատակահարմար գործունեություն է սպառողական արժեքներ ստեղծելու համար, բնության տվածի յուրացում է մարդկային պահանջմունքները բավարարելու համար, մարդու և բնության միջև նյութերի փոխանակության ընդհանուր պայման է, մարդկային կյանքի հավիտենական բնական պայման, ուստի և նա կախված չէ այդ կյանքի որևէ ձևից, այլ, ընդհակառակը, հավասարապես ընդհանուր է մարդկային կյանքի բոլոր հասարակական ձևերի համար։ Ուստի մեզ համար անհրաժեշտ չէր բանվորին դիտել ուրիշ բանվորների հետ ունեցած հարաբերության մեջ։ Մարդն ու իր աշխատանքը մի կողմում, բնությունն ու իր նյութերը մյուս կողմում, այսքանը բավական էր։ Ինչպես որ ցորենի համից չի կարելի իմանալ, թե ո՛վ է այն մշակել, այնպես էլ աշխատանքի այս պրոցեսից չի երևում, թե ի՛նչ պայմաններում է նա կատարվում՝ արդյոք ստրուկներին հսկող վերակացուի դաժան մտրակի տակ, թե կապիտալիստի մտահոգված աչքի առջև, արդյոք այն կատարում է իր մի քանի յուգերը մշակող ՑինցինատրՑինցինատը, թե վայրենին, որ քարով գազան է սպանում<ref>Վերին աստիճանի տրամաբանական այս հիմքից ելնելով, գնդապետ Տորրենսը կապիտալի սկիզբը հայտնագործում է — վայրենու քարի մեջ։ «Առաջին քարի մեջ, որ վայրենին շպրտում է իր հետապնդած գազանի վրա, առաջին փայտի մեջ, որ նա բռնում է այն պտուղները ցած քաշելու համար, որոնք իր ձեռքը չի հասնում, մենք տեսնում ենք մի առարկայի յուրացում՝ մի ուրիշը ձեռք բերելու նպատակով, և այսպիսով հայտնագործում ենք կապիտալի սկիզբը» (R. Torrens։ «An Essay on the Production of Wealth etc.», էջ 70, 71)։ Հավանորեն, հենց այդ առսջին փայտով [stock] պետք է բացատրել, թե ինչու անգլերենում stock-ը կապիտալ բառի հոմանիշն է։</ref>։
Սակայն վերադառնանք մեր in spe կապիտալիստին [հեռանկարային կապիտալիստին]։ Մենք նրան թողինք այն բանից հետո, երբ նա ապրանքային շուկայում գնեց աշխատանքի պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր գործոնները՝ նյութական գործոնները, կամ արտադրամիջոցները, և անձնական գործոնը, կամ աշխատուժը։ Նա գործիմաց մարդու խորամանկ հայացքով տնտղեց իր առանձին ձեռնարկության՝ մանարանի, կոշկի գործարանի և այլ ձեռնարկությունների համար պահանջվող արտադրամիջոցներն ու աշխատասերը։ աշխատուժերը։ Եվ այսպես. , մեր կապիտալիստը ձեռնամուխ է լինում իր գնած ապրանքը՝ աշխատուժը գործադրելուն, այսինքն՝ հարկադրում է աշխատուժը կրողին, բանվորին, որ սա իր աշխատանքի միջոցով գործադրի արտադրության միջոցները։ Աշխատանքի պրոցեսի ընդհանուր բնույթը, իհարկե, չի փոխվում այն բանից, որ բանվորն այգ այդ աշխատանքը կատարում է կապիտալիստի համար և ոչ հենց իրեն համար։ Բայց այն որոշ եղանակն էլ, որով կոշիկ են պատրաստում կամ մանվածք մանում, նույնպես միանգամից չի կարոդ կարող փոփոխվել կապիտալիստի միջամտության հետևանքով։ Սկզբի շրջանում կապիտալիստը պետք է աշխատուժը վերցնի այն ձևով, ինչպես գտնում է շուկայում, հետևապես, նույն կերպով պետք է վերցնի նաև աշխատանքը, ինչպես վերջինը զարգացել է այն ժամանակաշրջանում, երբ դեռ կապիտալիստներ չկային։ Արտադրության. բուն եղանակի փոփոխությունը, որպես աշխատանքը կապիտալին ենթարկելու հետևանք, կարող է կատարվել միայն հետագայում, ուստի և քննության ենթակա է միայն հետագայում։
Աշխատանքի պրոցեսը, որպես կապիտալիստի կողմից աշխատուժը գործադրելու պրոցես, երկու յուրատեսակ առանձնահատկություն է ներկայացնում։
Բանվորն աշխատում է կապիտալիստի հսկողության տակ, որին պատկանում է նրա աշխատանքը։ Կապիտալիստը հսկում է, որ աշխատանքը կատարվի կանոնավոր, և արտադրամիջոցները նպատակահարմար գործադրվեն, հետևապես՝ հում նյութը չվատնվի և աշխատանքի գործիքներին խնամքով վերաբերվեն, այսինքն՝ դրանք փչանան ։միայն միայն այն չափով, որչափով այդ պահանջում է դրանց գործադրումը աշխատանքի մեջ։
Իսկ երկրորդ երկրորդ՝ արդյունքը կապիտալիստի սեփականությունն է, ոչ թե անմիջաբար արտադրողինը, բանվորինը։ Կապիտալիստը վճարում է, օրինակ, աշխատուժի օրական արժեքը։ Ուրեմն, աշխատուժի, ինչպես և ամեն մի ուրիշ ապրանքի գործադրումը, օրինակ, ձիունը, որ նա վարձում է մի օրով,— օրվա ընթացքում պատկանում է նրան։ Ապրանքի սպառումը պատկանում է ապրանքի գնորդին, և աշխատուժի տերը, իր աշխատանքը տալով, փաստորեն տալիս է միայն իր վաճառած սպառողական արժեքը։ Այն րոպեից, երբ նա կապիտալիստի արհեստանոցն է մտնում, նրա աշխատուժի սպառողական արժեքը, այսինքն՝ նրա գործադրումը, աշխատանքը, կապիտալիստին է պատկանում։ Կապիտալիստը, աշխատուժը գնելով, հենց բուն աշխատանքը՝ որպես կենդանի ֆերմենտ, միացնում է արդյունքի գոյացման մեռյալ տարրերին, որոնք դարձյալ նրան են պատկանում։ Նրա տեսակետից աշխատանքի պրոցեսը լոկ նրա գնած ապրանքի, աշխատուժի սպառումն է, բայց նա միայն այն ժամանակ կարող է գործադրել աշխատուժը, երբ դրան միացնի արտադրամիջոցները։ Աշխատանքի պրոցեսը պրոցես է այն իրերի միջև, որ գնել է կապիտալիստը, պրոցես նրան պատկանող իրերի միջև։ Ուստի այդ պրոցեսի արդյունքը պատկանում է նրան ճիշտ այնպես, ինչպես նրա գինու մառանում կատարվող խմորման պրոցեսի արդյունքը<ref>«Արդյունքները յուրացվում են նախքան նրանց փոխարկումը կապիտալի. այդ փոխարկումը նրանց չի ազատում այդպիսի յուրացումից» (CհerbuliezCherbuliez: «Richesse ou Pauvreté», հրատ. Paris, 1841, էջ 54)։ «Պրոլետարը, իր աշխատանքը վաճառելով կենսամիջոցների (approvisionnement) մի որոշ քանակով, բոլորովին հրաժարվում է արդյունքի որևէ բաժնից։ Արդյունքների յուրացումը մնում է նույնը, ինչպես և առաջ. այդ յուրացումը ամենևին չի փոխվում հիշյալ պայմանագրով։ Արդյունքը պատկանում է բացառապես կապիտալիստին, որը տվել է հում նյութերն ու approvisionnement-ը։ Այս մի խիստ հետևություն է յուրացման օրենքից, որի հիմնական սկզբունքը, ընդհակառակը, այն էր, թե ամեն մի բանվոր սեփականության բացառիկ իրավունք ունի իր արդյունքի վրա» (նույն տեղում, էջ 58)։ «Քանի որ բանվորները աշխատավարձով են աշխատում..., ապա կապիտալիստը ո՛չ միայն կապիտալի [այստեղ հասկացվում են արտադրամիջոցները], այլ նաև աշխատանքի (of the labour also) սեփականատերն է։ Եթե, ինչպես այս սովորաբար արվում է, կապիտալ հասկացության մեջ մտցվում է այն, ինչ որ տրվում է որպես աշխատավարձ, ապա անհեթեթություն է աշխատանքի մասին կապիտալից անջատ խոսելը։ Կապիտալ բառն այս իմաստով ընդգրկում է թե՛ մեկը և. թե՛ մյուսը, թե՛ կապիտալը և թե՛ աշխատանքը»։ (James Mill: «Elements of Political Economy etc.». London 1821, էջ 70, 71)։</ref>։
====2. ԱՐԺԵՔԻ ԱՃՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ====