====2. ԱՐԺԵՔԻ ԱՃՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ====
Արդյունքը — կապիտալիստի սեփականությունը — որոշ սպառողական արժեք է՝ մանվածք, կոշիկներ և այլև։ Բայց թեև, օրինակ, կոշիկները որոշ չափով կազմում են հասարակական առաջադիմության պատվանդանը, և թեև մեր կապիտալիստը մի վճռական առաջադիմական մարդ է, նա, այնուամենայնիվ, կոշիկները հենց ի սեր կոշիկների չի պատրաստում։ Ապրանքային արտադրության պայմաններում սպառողական արժեքն ընդհանրապես այն իրը չէ, «qu’on aime pour lui-même» [որը սիրում են հենց նրա սիրուն]։ Այստեղ սպառողական արժեքներն ընդհանրապես արտադրվում են այն պատճառով ու այն չափով միայն, որ պատճառով ու որչափով նրանք նյութական սուբստրատ են, փոխանակային արժեքի կրողներ։ Եվ մեր կապիտալիստը հոգում է երկու տեսակ բանի մասին։ Առաջին, նա ուզում է արտադրել փոխանակային արժեքով օժտված սպառողական արժեք, վաճառելու հատկացված առարկա, ապրանք։ Եվ երկրորդ, նա ուզում է - արտադրել այնպիսի ապրանք, որի արժեքն ավելի է նրա արտադրության համար անհրաժեշտ ապրանքների արժեքից, ավելի է արտադրամիջոցների ու աշխատուժի արժեքի գումարից, որոնց համար նա ապրանքային շուկայում իր սեփական փողն է ավանսավորել։ Նա ուղում ուզում է nչ ո՛չ միայն սպառողական արժեք արտադրել, այլև ապրանք, ո՛չ միայն սպառողական արժեք, այլև արժեք, և ո՛չ միայն արժեք, այլև հավելյալ արժեք։
Եվ, իսկապես, որովհետև այստեղ խոսքն ապրանքային արտադրության մասին է, ապա, ակներև է, որ մինչև հիմա մենք քննել ենք պրոցեսի միայն մի կողմը։ Ինչպես որ ապրանքն ինքն սպառողական արժեքի ու արժեքի միասնություն է, այնպես էլ ապրանքի արտադրության պրոցեսը պետք է աշխատանքի պրոցեսի և արժեք ստեղծելու պրոցեսի միասնությունը լինի։
Այսպես ուրեմն, հիմա քննենք արտադրության պրոցեսը նաև որպես արժեք ստեղծելու պրոցես։
Մենք իմանում ենք, որ ամեն մի ապրանքի արժեք որոշվում է ապրանքի սպառողական արժեքի մեջ նյութականացած աշխատանքի բանակովքանակով, այսինքն՝ նրա արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակով։ Այս վերաբերում է նաև այն արդյունքին, որ մեր կապիտալիստը ստացել է որպես աշխատանքի պրոցեսի հետևանք։ Հետևաբար, ամենից առաջ պետք է հաշվել այդ արդյունքի մեջ առարկայացած աշխատանքը։
Ասենք, թե դա, օրինակ, մանվածք է։
Մանվածք արտադրելու համար ամենից առաջ անհրաժեշտ է համապատասխան հում նյութ, օրինակ, 10 ֆունտ բամբակ։ Այստեղ կարիք չկա շոշափելու այն հարցը, թե բամբակը որքան արժե, որովհետև կապիտալիստը բամբակը գնել է շուկայում նրա արժեքով, օրինակ, 10 շիլլինգով։ Բամբակի գնի մեջ նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատանքը արդեն ստացել է իր արտահայտությունը, որպես միջին հասարակական աշխատանք։ Այնուհետև ենթադրենք, որ բամբակը վերամշակելիս սպառվել են 2 շիլլինգի արժեքի իլիկներ, որոնք մեզ համար այստեղ կիրառվող բոլոր աշխատամիջոցների ներկայացուցիչներն են։ Եթե 12 շիլլինգ արժեցող ոսկու քանակը 24 աշխատանքային ժամվա կամ երկու աշխատանքային օրվա արդյունքն է կազմում, ապա դրանից ամենից առաջ հետևում է, որ մանվածքի մեջ առարկայացած է երկու աշխատանքային օր։
Այն հանգամանքը, որ բամբակը իր ձևը փոխել է և իլիկների սպառված մասն ամբողջովին չքացել է, մեզ չպետք է մոլորեցնի։ Օրինակ, եթե 40 ֆունտ մանվածքի արժեքը = 40 ֆունտ բամբակի արժեքին + մի ամբողջ իլիկի արժեքը, այսինքն՝ եթե միևնույն աշխատաժամանակն է պահանջվում այդ հավասարման երկու կողմն էլ արտադրելու համար, ապա, արժեքի ընդհանուր օրենքի համաձայն, 10 ֆ. մանվածքը 10 ֆ. բամբակի և ¼ իլիկի համարժեքն է։ Այս դեպքում միևնույն աշխատաժամանակը մեկ անգամ մարմնացած է մանվածքի սպառողական արժեքի մեջ, մյուս անգամ՝ բամբակի ու իլիկի սպառողական արժեքների մեջ։ Հետևաբար, արժեքի համար բոլորովին նշանակություն չունի՝ արդյոք նա երևան է գալիս մանվածքի, իլիկի, թե բամբակի մեջ։ Այն հանգամանքը, որ իլիկն ու բամբակը, փոխանակ իրար կողքի հանգիստ ընկած լինելու, մանելու պրոցեսում կազմում են մի միացում, որը փոխում է նրանց սպառողական ձևերը և նրանց դարձնում է մանվածք,— նրանց արժեքի վրա նույնքան քիչ է ազդում, Որքան որքան այն դեպքում, եթե նրանք պարզ փոխանակության միջոցով փոխարինվեին մանվածքի համարժեքային քանակով։
Բամբակի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը այդ հում նյութից մանվածք արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակի մի մասն է, ուստի և նա պարունակվում է մանվածքի մեջ։ Ճիշտ նույնն է նաև այն աշխատաժամանակի նկատմամբ, որն անհրաժեշտ է իլիկների այն քանակն արտադրելու համար, առանց որի մաշվելու կամ սպառվելու բամբակը չի կարող մանվածք դառնալ<ref>«Ապրանքների արժեքի վրա ազդում է ո՛չ միայն այն աշխատանքը, որն անմիջաբար ծախսված է նրանց արտադրության վրա, այլև այն աշխատանքը, որ ծախսված է արտադրության պրոցեսին մասնակցող մեքենաների, գործիքների և շենքերի վրա»։ (Ricardo: «The Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 16): [Д. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1926, էջ 12]։</ref>։
Այսպես ուրեմն, եթե հարցը վերաբերում է մանվածքի արժեքին, նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակին, ապա աշխատանքի առանձին և միմյանցից ժամանակով ու տարածությամբ բաժանված տարբեր պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենան հենց բամբակն ու սպառված իլիկները արտադրելու, իսկ հետո էլ բամբակից ու իլիկից մանվածք արտադրելու համար,— այդ պրոցեսները ևս մենք կարող ենք դիտել որպես աշխատանքի միևնույն պրոցեսի տարբեր հաջորդական փուլեր։ Մանվածքի մեջ պարունակվող ամբողջ աշխատանքը կատարված է անցյալում։ Ամենևին նշանակություն չունի այն հանգամանքը, որ մանվածք ստեղծելու տարրերի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակն արդեն անցել է և վաղակատար ժամանակին է վերաբերում, այնինչ եզրափակիչ պրոցեսի, մտնելու մանելու վրա անմիջաբար ծախսված աշխատանքն ավելի մոտ է ներկային,— պարզապես անցյալ ժամանակ է։ Եթե տուն կառուցելու համար անհրաժեշտ է աշխատանքի մի որոշ քանակ, օրինակ, 30 աշխատանքային օր, ապա տան մեջ մարմնացած աշխատանքի ժամանակի ընդհանուր քանակը չի փոխվում այն հանգամանքի շնորհիվ, որ աշխատանքի 30-րդ օրը առաջին օրից 29 օր ուշ է մտել արտադրության մեջ։ Այդ պատճառով էլ աշխատանյութի ու աշխատամիջոցների մեջ պարունակվող աշխատանքի ժամանակը մենք կարող ենք դիտել ճիշտ այնպես, ինչպես այն դեպքում, եթե այն ծախսված լիներ մտնելու մանելու պրոցեսի մի ավելի վաղ ստադիայում ա՛յն աշխատանքից առաջ, որ վերջում միացվեց մտնելու մանելու ձևով։
Այսպես ուրեմն, արտադրամիջոցների, բամբակի ու իլիկների արժեքները, որոնք արտահայտված են 12 շիլլինգ գնի մեջ, կազմում են մանվածքի արժեքի, կամ արդյունքի արժեքի բաղկացուցիչ մասերը։
Բայց այդ դեպքում պետք է երկու պայման կատարված լինի։ Նախ, բամբակն ու իլիկները պետք է իրոք ծառայած լինեն որոշ սպառողական արժեք արտադրելու համար։ Մեր վերցրած դեպքում նրանցից պետք է մանվածք արտադրվի։ Արժեքի համար նշանակություն չունի, թե որ սպառողական արժեքն է որպես նրա կրող ծառայում, բայց համենայն դեպս որևէ սպառողական արժեք պետք է լինի արժեքի կրողը։ Երկրորդ՝ ենթադրվում է, որ գործադրված է միայն այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է արտադրության տվյալ հասարակական պայմաններում։ Հետևապես, եթե 1 ֆ. մանվածք մանելու համար միայն 1 ֆ. բամբակ է անհրաժեշտ եղել, ապա պետք է 1 ֆ. մանվածք պատրաստելու վրա միայն 1 ֆ. բամբակ գործադրվի։ Նույնը վերաբերում է նաև իլիկներին։ Եթե կապիտալիստի խելքին փչեր երկաթե իլիկների փոխարեն ոսկե իլիկներ գործադրել, ապա, այնուամենայնիվ, մանվածքի արժեքի մեջ կմտներ միայն հասարակականորեն-անհրաժեշտ աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի այն ժամանակը, որ անհրաժեշտ է երկաթե իլիկներ արտադրելու համար։
Հիմա մենք գիտենք, թե արտադրամիջոցները, բամբակն ու իլիկները մանվածքի արժեքի ո՛ր մասն են֊ են կազմում։ Այդ մասը հավասար է 12 շիլլինգի կամ երկու աշխատանքային օրվա նյութականացմանը։ Հետևաբար, հիմա խոսքը վերաբերում է արժեքի այն մասին, որ մանողի աշխատանքն իսկ միացնում է բամբակին։
Հիմա մենք պետք է այդ աշխատանքը բոլորովին այլ տեսակետից քննենք, քան աշխատանքի պրոցեսը քննելիս։ Այնտեղ խոսքը վերաբերում էր այն նպատակահարմար գործունեությանը, որն անհրաժեշտ էր բամբակը մանվածք դարձնելու համար։ Որքան ավելի նպատակահարմար է աշխատանքը, այնքան ավելի լավ է մանվածքը, եթե մնացած պայմանները նույնն են։ Մանողի աշխատանքը արտադրողական աշխատանքի մյուս տեսակներից առանձնահատուկ կերպով տարբեր էր, և այդ տարբերությունը երևան էր գալիս սուբյեկտիվորեն ու օբյեկտիվորեն մտնելու հատուկ նպատակի մեջ, նրա օպերացիաների առանձին բնույթի մեջ, նրա արտադրամիջոցների առանձին բնույթի մեջ, նրա արդյունքի առանձին սպառողական արժեքի մեջ։ Բամբակն ու իլիկները անհրաժեշտ են մանելու աշխատանքի համար, բայց նրանցով չի կարելի ակոսավոր թնդանոթներ պատրաստել։ Ընդհակառակը, որչափով մանողի աշխատանքն արժեք է ստեղծում, այսինքն՝ արժեքի աղբյուր է, նա բոլորովին չի տարբերվում թնդանոթ շաղափողի աշխատանքից կամ, որ տվյալ դեպքում մեզ համար ավելի մոտ է,— բամբակագործի ու իլիկագործի այն աշխատանքներից, որոնք իրացած են մանվածքի արտադրամիջոցների մեջ։ Միայն այդ նույնության շնորհիվ է, որ բամբակի մշակումը, իլիկների պատրաստումը և մանումը կարող են կազմել միևնույն ընդհանուր արժեքի, մանվածքի արժեքի սոսկ քանակապես տարբերվող մասերը։ Այստեղ խոսքն արդեն վերաբերում է ո՛չ թե աշխատանքի որակին, n՛չ ո՛չ թե հատկությանն ու բովանդակությանը, այլ միայն նրա քանակին։ Վերջինր Վերջինը հաշվելը հեշտ է։ Մենք ենթադրում ենք, որ մանելու աշխատանքը պարզ աշխատանք է, հասարակական միջին աշխատանք է։ Հետագայում մենք կտեսնենք, որ հակառակ ենթադրությունն ամենևին չի փոխում բանի էությունը։
Աշխատանքի պրոցեսի ժամանակ աշխատանքը շարունակ անցնում է գործունեության ձևից (Unruhe) կեցության ձևին, շարժման ձևից առարկայականության (Gegenständlichkeit) ձևին։ Մեկ ժամը վերջանալիս մանելու շարժումը արտահայտվում է մանվածքի մի որոշ քանակի մեջ, հետևապես, աշխատանքի մի որոշ քանակ, մի աշխատաժամ, առարկայանում է բամբակի մեջ։ Մենք ասում ենք աշխատաժամ, այսինքն՝ մանողի կենսական ուժի ծախսումը մի ժամվա ընթացքում, որովհետև մանելու աշխատանքն այստեղ նշանակություն ունի այն չափով միայն, որչափով նա աշխատուժի ծախսումն է, և ոչ թե այն պատճառով, որ նա մանելու առանձնահատուկ աշխատանքն է։
Եվ ահա վճռական նշանակություն ունի այն, որ պրոցեսի, այսինքն՝ բամբակը մանվածք դարձնելու ժամանակ գործադրվի միայն հասարակականորեն-անհրաժեշտ աշխատաժամանակ։ Եթե արտադրության նորմալ, այսինքն՝ միջին հասարակական պայմաններում a ֆունտ բամբակը մեկ աշխատաժամում պետք է դառնա b ֆունտ մանվածք, ապա 12-ժամյա աշխատանքային օրվա նշանակություն է ստանում այն աշխատանքային օրը միայն, որը a ֆ. բամբակը x 12 դարձնում է b ֆ. մանվածք x 12։ Որովհետև միայն հասարակականորեն-անհրաժեշտ աշխատաժամանակն է հաշվի առնվում արժեք գոյացնելու ժամանակ։
Ինչպես աշխատանքն ինքը, այնպես էլ հում նյութն ու արդյունքն այստեղ բոլորովին այլ նշանակություն են ձեռք բերում, քան այն դեպքում, երբ դիտվում են աշխատանքի բուն պրոցեսի տեսակետից։ Հում նյութն այստեղ նշանակություն ունի լոկ այնքան, որքան աշխատանքի որոշ քանակ է ներծծում։ Այդ ներծծման հետևանքով նա իրոք դառնում է մանվածք, որովհետև աշխատուժը ծախսվել և նրան է միացել մանելու ձևով։ Իսկ արդյունքը, մանվածքը, հիմա բամբակի ներծծած աշխատանքի չափանիշն է միայն։ Եթե մեկ ժամում 1 <math>^2/3 _3</math> ֆ. բամբակ է մանվել կամ նա 1 <math>^2/3 _3</math> ֆ. մանվածք է դարձել, ապա 10 ֆ. մանվածքը ցույց է տալիս ներծծած 6 աշխատաժամ։ Արդյունքի որոշ, փորձով սահմանված քանակները հիմա միայն աշխատանքի որոշ քանակ, կարծրացած աշխատաժամանակի որոշ մասսաներ են։ Նրանք հասարակական աշխատանքի մեկ ժամվա, երկու ժամվա, մի օրվա նյութականացումն են միայն։
Այն հանգամանքը, որ աշխատանքը հենց մանելու աշխատանք է, նրա նյութը բամբակ է և նրա արդյունքը՝ մանվածք,— այստեղ նշանակություն չունի ճիշտ այնպես, ինչպես և այն հանգամանքը, որ աշխատանքի բուն իսկ առարկան արդեն արդյունք է, ուրեմն և հում նյութ է։ Եթե բանվորը մանարանում աշխատելու փոխարեն զբաղվեր ածխահանքում, ապա նրա աշխատանքի առարկան, քարածուխը, տրված կլիներ բնությունից։ Եվ, այնուամենայնիվ, հանքաշերտից պոկած քարածխի մի որոշ քանակը, օրինակ, 1 ցենտները, կներկայացներ ներծծված աշխատանքի մի որոշ քանակ։
Աշխատուժը վաճառելիս ենթադրվում էր, որ նրա օրական արժեքը = 3 շիլլինգի, որ վերջինների մեջ մարմնացած է 6 աշխատաժամ և, հետևաբար, աշխատանքի այս քանակը պահանջվում է բանվորի օրական կենսամիջոցների միջին գումարն արտագրելու արտադրելու համար։ Եթե մեր մանողը մեկ աշխատաժամում 1 <math>^2/3 _3</math> ֆունտ բամբակը դարձնում Է է 1 <math>^2/3 _3</math> ֆ. մանվածք<ref>Այստեղ թվերը բոլորովին կամայական են։</ref>, ապա 6 ժամում նա 10 ֆ. բամբակը կդարձնի 10 ֆ. մանվածք։ Հետևա պեսՀետևապես, մանելու պրոցեսի ժամանակ բամբակը ներծծում է 6 աշխատաժամ։ Հենց այդ աշխատաժամանակը արտահայտվում է ոսկու այն քանակով, որ 3 շիլլինգ արժի։ Այսպես ուրեմն, հենց մանելու միջոցով բամբակին միացված Է է 3 շիլլինգի արժեք։
Հիմա տեսնենք, թե որքան է կազմում արդյունքի, այդ 10 ֆ. մանվածքի ընդհանուր արժեքը։ Նրա մեջ առարկայացված է 2½ աշխատանքային օր՝ 2 օր պարունակվում է բամբակի ու իլիկների մեջ, ½ աշխատանքային օրն էլ ներծծվել է մանելու պրոցեսի ժամանակ։ Այս նույն աշխատաժամանակը արտահայտվում է ոսկու մի քանակի մեջ, որ 15 շիլլինգ արժե։ Հետևաբար, այդ 10 ֆ. մանվածքի գինը, որ համապատասխանում է նրա արժեքին, կազմում է 15 շիլլինգ, 1 ֆ. մանվածքի գինը՝ 1 շիլլինգ 6 պենս։
Մեր կապիտալիստը շփոթության մեջ է։ Արդյունքի արժեքը հավասար է ավանսավորած կապիտալի արժեքին։ Ավանսավորած արժեքը չի աճել, հավելյալ արժեք չի արտադրել, հետևապես, փողը կապիտալի չի փոխարկվել։ Այդ 10 ֆ. մանվածքի գինը 15 շիլլինգ է, և 15 շիլլինգ էլ հենց ծախսվել է ապրանքային շուկայում արդյունքի ստեղծման տարրերի վրա, կամ, որ միևնույնն է, աշխատանքի պրոցեսի գործոնների վրա՝ 10 շիլլինգ բամբակի վրա, 2 շիլլինգ իլիկների գործադրված քանակի վրա և 3 շիլլինգ աշխատուժի վրա։ Մանվածքի արժեքի կատարված աճումը ոչնչով չի օգնում, որովհետև նրա արժեքը պարզապես այն արժեքների գումարն է, որոնք առաջ բաշխվում էին բամբակի, իլիկների ու աշխատուժի միջև, իսկ չէ՞ որ գոյություն ունեցող արժեքների սոսկ այդպիսի գումարումից ոչ հիմա ու ոչ էլ որևէ ժամանակ չի կարող հավելյալ արժեք ծագել<ref>Այս այն հիմնական դրույթն է, որի վրա հաստատված է ֆիզիոկրատների ուսմունքն այն մասին, թե ոչ-հողագործական ամեն մի աշխատանք անարտադրողական է, և այս դրույթն անհերքելի է մասնագետ տնտեսագետի համար։ «Մեկ իրին ուրիշ շատ իրերի արժեք (օրինակ կտավին՝ ջուլհակի սպառած առարկաների արժեքը) վերագրելու, մի քանի արժեքներ մի արժեքի վրա, այսպես ասած՝ շերտ-շերտ դնելու այդ եղանակն այն հետևանքին է հասցնում, որ արժեքը համապատասխանորեն ուռչում է... Գումարում տերմինը լավ է պատկերում այն եղանակը, որով կազմվում է աշխատանքի արդյունքների գինը, այս գինը սպառած ու միասին գումարած բազմաթիվ արժեքների ամբողջությունն է միայն, բայց գումարել չի նշանակում բազմապատկել» (Mercier de la RiviéreRivière: «L’Ordre Naturel et Essentiel etc.», «Physiocrates», հրատ. Daire, մաս II, էջ 599)։</ref>։ Հիմա այդ բոլոր արժեքները կենտրոնացած են մեկ իրի մեջ, բայց նրանք նույն ձևով կենտրոնացած էին նաև 15 շիլլինգ փողի գումարի մեջ, նախքան այդ գումարը կմանրատվեր երեք ապրանք գնելու հետևանքով։
Այղ հետևանքն ինքնըստինքյան զարմանալի չէ։ Մեկ ֆունտ մանվածքի արժեքը 1 շիլլինգ 6 պենս է, ուստի 10 ֆունտ մանվածքի համար մեր կապիտալիստը պետք է ապրանքային շուկայում վճարեր 15 շիլլինգ։ Արդյոք նա իրեն համար պատրաստի տուն կգնի շուկայում, թե ինքը կկառուցի, այդ գործառնություններից ոչ մեկը չի ավելացնի տուն ձեռք բերելու համար ծախսված փողի քանակը։
Կապիտալիստը, որը մի քիչ բան հասկանում, է վուլգար տնտեսագիտությունից, թերևս կասի, թե նա իր փողն այն դիտավորությամբ է ավանսավորել, որ ավելի մեծ քանակությամբ փող հանի դրանից։ Բայց չէ որ դժոխքի ճանապարհը բարի դիտավորություններով է սալարկած, և կապիտալիստը ճիշտ նույն ձևով էլ կարող էր դիտավորություն ունենալ փող ձեռք բերել առանց արտադրելու<ref>Այսպես, օրինակ, 1844—1847 թթ. նա իր կապիտալի մի մասը հանեց արտադրողական ձեռնարկություններից, որպեսզի այն նետի երկաթուղային ակցիաների սպեկուլյացիայի մեջ։ Նույն ձևով էլ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ նա փակեց գործարանները և գործարանային բանվորներին փողոց նետեց՝ Լիվերպուլի բամբակի բորսայում սպեկուլյացիայով զբաղվելու նպատակով։</ref>։ Նա սկսում է սպառնալ։ Երկրորդ անգամ նրան այլևս չեն կարող խաբել։ Այսուհետև նա ապրանքը գնելու է շուկայում պատրաստի, փոխանակ նրա արտադրությամբ զբաղվելու։ Բայց եթե նրա բոլոր եղբայրակից կապիտալիստները ևս նույնպես վարվեն, այն ժամանակ նա որտե՞ղ ապրանք կգտնի շուկայում։ Իսկ փողով սնվել նա չի կարող։ Նա սկսում է խրատներ կարդալ։ Պետք է հաշվի առնել նրա ժուժկալությունը։ Նա կարող էր իր 15 շիլլինգը վատնել։ Դրա փոխարեն նա այգ այդ փողն արտադրողաբար է գործադրել և նրա միջոցով մանվածք է պատրաստել։ Բայց չէ՞ որ դրա հետևանքով հիմա նա մանվածք ունի՝ խղճի խայթի փոխարեն։ Նրան բոլորովին վայել չէ գանձահավաքի դերին անցնել, որը մեզ արդեն ցուցադրել է, թե ինչ կարող է ստացվել ճգնակեցությունից։ Բացի դրանից, որտեղ ոչինչ չկա, ինքը կայսրն էլ կորցնում է իր իրավունքը։ Ինչ էլ որ լինի նրա ժուժկալությամբ մատուցած ծառայությունը, չի ստացվում ոչինչ, որով կարելի լիներ նրա այդ ժուժկալությունը վարձատրել, որովհետև պրոցեսից դուրս եկող արդյունքի արժեքը հավասար է միայն այդ պրոցեսի մեջ նետած ապրանքային արժեքների գումարին։ Թող, ուրեմն, նա հանգստանա այն գիտակցությամբ, որ առաքինությունն է առաքինության վարձը։ Բայց դրա փոխարեն կապիտալիստը երեսն ավելի է պնդացնում։ Մանվածքը նրան հարկավոր չէ։ Նա մանվածքն արտադրել է վաճառելու նպատակով։ Ի՜նչ արած, թող վաճառի մանվածքը, կամ, որ ավելի հեշտ է, թող ապագայում իրեր արտադրի միայն իր սեփական սպառման համար, մի դեղատոմս, որ նրա տնային բժիշկ Մակ Կուլլոխն արդեն մի անգամ նշանակել է որպես փորձված միջոց գերարտադրության համաճարակի դեմ։ Բայց կապիտալիստը համառորեն ծառս է լինում։ Մի՞թե բանվորը միայն իր սեփական ձեռքերի օգնությամբ է արդյունքներ ստեղծում, մի՞թե նա ոչնչից է ապրանքներ արտադրում։ Նա՝ կապիտալիստը չէ՞ր, որ բանվորին տվեց այն նյութը, որով ու որի մեջ միայն բանվորը կարող էր մարմնացնել իր աշխատանքը։ Իսկ որովհետև հասարակության մեծագույն մասը կազմված է այդպիսի տկլորներից, ապա արդյոք նա իր արտադրամիջոցներով, իր բամբակով ու իր իլիկներով մի անսահման ծառայություն չի՞ մատուցել հասարակությանը և հենց իրեն՝ բանվորին, որին, բացի դրանից, կենսամիջոցներ էլ է մատակարարել։ Եվ արդյոք նա չպե՞տք է այդ ծառայությունը մտցնի հաշվի մեջ։ Բայց մի՞թե բանվորը, իր կողմից, նրան ծառայություն չի մատուցել բամբակն ու իլիկները մանվածք դարձնելով։ Բացի դրանից, բանն այստեղ ամենևին էլ ծառայությունները չեն<ref>«Գլուխդ գովիր, զարդարվիր ու պճնվիր... Բայց ով ավելի շատ կամ ավելի լավն է վերցնում (քան նա տվել է), նա վաշխառու է և այդ նշանակում է, որ նա իր մերձավորին ո՛չ թե ծառայություն է մատուցել, այլ վնաս, ինչպես այդ լինում է գողանալիս կամ կողոպտելիս։ Ո՛չ այն ամենն է ծառայություն ու բարերարություն մերձավորին, ինչ ծառայություն և բարերարություն է անվանվում։ Որովհետև անառակուհին ու անառակը իրար մեծ ծառայություն են մատուցում, իրար հաճույք են պատճառում։ Հեծյալ զինվորը հեծելային մեծ ծառայություն է մատուցում մարդասպանին ու հրձիգին՝ օգնելով ճանապարհների վրա կողոպուտով զբաղվելու, և. երկրի ու մարդկանց վրա հարձակվելու։ Պապականները մերոնց մեծ ծառայություն են մատուցում նրանով, որ ոչ բոլորին են ջրի մեջ խեղդում, այրում, սպանում, փտեցնում բանտերում, այլ ոմանց թույլ են տալիս ապրելու և նրանց արտաքսում են կամ նրանցից խլում են՝ ինչ ունեն։ Հենց սատանան ինքն իր ծառաներին մեծ, անչափ ծառայություն է մատուցում... Մի խոսքով, աշխարհը լի է մեծ, գերազանց, ամենօրյա ծառայություններով ու բարերարություններովսբարերարություններով») (Marеiո Martiո Luther: «An die Pfarrherrn, wider den Wucher zu predigen etc.». Wittenberg 1510 1540 [էջ 8—9])։</ref>։
Ծառայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ այս կամ այն սպառողական արժեքի օգտակար գործողությունը, անկախ նրանից, սպառողական արժեքն ապրանք է, թե աշխատանք<ref>Այս առթիվ «Zur Kritik der Politischen Oekonomie»-ում, Berlin 1859, էջ 14, ես նկատում եմ. «Հասկանալի է, թե «ծառայության» (service) կատեգորիան ինչպիսի «ծառայություն» պետք է մատուցի այնպիսի տնտեսագետներին, ինչպես Ժ. Բ. Սեյն ու Ֆ. Բաստիան են» [Կ. Մարքս, «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ, XII, մ, I, էջ 23]։</ref>։ Բայց այստեղ խոսքը փոխանակային արժեքի մասին է։ Կապիտալիստը բանվորին վճարել է 3 շիլլինգի արժեք։ Բանվորը նրան վերադարձրել է ճիշտ համարժեքը բամբակին միացված 3 շիլլինգ գնահատվող արժեքի ձևով, արժեքի փոխարեն արժեք վերադարձնելով։ Մեր բարեկամը, որ դեռ նոր այնպես փքվում էր իր կապիտալով, հանկարծ ընդունում է իր սեփական բանվորի անպահանջկոտ տեսքը։ Բայց մի՞թե նա ինքն էլ չի աշխատել։ Մի՞թե նա մտնողին վերահսկելու ու նայելու աշխատանք չի կատարեր կատարել։ Եվ մի՞թե նրա այդ աշխատանքը, իր հերթին, արժեք չի ստեղծում։ Բայց այստեղ նրա սեփական վերակացուն ու նրա կառավարիչը վեր են քաշում ուսերը։ Սակայն նա նորից ուրախ ժպիտով արդեն ընդունել է իր դեմքի առաջվա արտահայտությունը։ Նա ուղղակի մեզ հիմարի տեղ էր դնում այդ բոլոր գանգատներով։ Մի գրոշ չարժի այդ բոլորը։ Այդ ու դրա նման դատարկ խուսափանքներն ու անբովանդակ հնարանքները նա թողնում է քաղաքատնտեսության պրոֆեսորներին, որոնք հենց դրա համար էլ վարձ են ստանում, իսկ նա ինքը մի գործնական մարդ է, որը թեև միշտ չի մտածում, թե ի՛նչ է ասում այն դեպքում, երբ խոսքը իր գործերին չի վերաբերում, բայց միշտ գիտե, թե ինքն ինչ է անում իր գործի ոլորտում։
Ավելի մոտիկից նայենք գործին։ Աշխատուժի օրական արժեքն անում էր 3 շիլլինգ, որովհետև նրա մեջ առարկայացած է կես աշխատանքային օր, այսինքն՝ որովհետև աշխատուժի արտադրության համար անհրաժեշտ օրական կենսամիջոցները կես աշխատանքային օր արժեն։ Բայց անցյալի աշխատանքը, որը թաքնված է աշխատուժի մեջ, և այն կենդանի աշխատանքը, որ նա կարող է կատարել, այդ աշխատանքի պահպանման օրական ծախքերը և նրա օրական ծախսումը — երկու միանգամայն տարբեր մեծություններ են։ Առաջինը որոշում է աշխատուժի փոխանակային արժեքը, երկրորդը կազմում է նրա սպառողական արժեքը։ Այն հանգամանքը, որ կես աշխատանքային օրը բավական է բանվորի կյանքը 24 ժամ պահպանելու համար, ամենևին չի խանգարում, որ բանվորն աշխատի մի ամբողջ օր։ Հետևապես, աշխատ ուժի աշխատուժի արժեքը և այդ ուժի գործադրման պրոցեսում ստեղծվող արժեքը երկու տարբեր մեծություններ են։ Կապիտալիստն արժեքի այդ տարբերությունն աչքի առաջ ուներ, երբ գնում էր աշխատուժը։ Աշխատուժի օգտակար հատկությունը, մանվածք կամ կոշիկներ արտագրելու արտադրելու նրա ընդունակությունը հենց միայն այն պատճառով էը էր conditio sine qua non [անխուսափելի պայման], որ արժեք ստեղծելու համար անհրաժեշտ է աշխատանքը ծախսել օգտակար ձևով։ Բայց վճռական նշանակություն է ստանում այդ ապրանքի սպեցիֆիկ սպառողական արժեքը, նրա ընդունակությունը՝ դառնալու արժեքի աղբյուր և այն էլ ավելի մեծ արժեքի, քան ինքն ունի։ Այդ այն յուրահատուկ ծառայությունն է, որ կապիտալիստը սպասում է նրանից։ Եվ այս դեպքում նա վարվում է ապրանքային փոխանակության հավիտենական օրենքների համաձայն։ Եվ իսկապես, աշխատուժ վաճառողը, ինչպես և ամեն մի ուրիշ ապրանք վաճառող, իրացնում է ապրանքի փոխանակային արժեքը և օտարում է նրա սպառողական արժեքը։ Նա չի կարող առաջինն ստանալ առանց երկրորդը հանձնելու։ Աշխատուժի սպառողական արժեքը, այսինքն՝ աշխատանքը, նույնքան չի պատկանում իր վաճառողին, որքան վաճառած յուղի սպառողական արժեքը չի պատկանում յուղավաճառին։ Փողատերը վճարել է աշխատուժի օրական արժեքը, ուստի նրան է պատկանում աշխատուժի գործադրումը մի օրվա ընթացքում, օրական աշխատանքը։ Այն հանգամանքը, որ աշխատուժի օրական պահպանումը միայն կես աշխատանքային օր արժե, մինչդեռ աշխատուժը կարող է մի ամբողջ օր գործել, բանել, և որ այդ պատճառով այն արժեքը, որ ստեղծվում է աշխատուժը մի օր գործադրելով, երկու անդամ անգամ ավելի մեծ է, քան նրա մի օրվա սեփական արժեքը,— միայն մի հատուկ բախտավորություն է գնորդի համար, բայց վաճառորդի նկատմամբ ոչ մի անարդարություն չի կազմում։
Մեր կապիտալիստը առաջուց նախատեսել էր այդ casus, der ihn lachen macht [այն կազուսը, որը նրան հարկադրեց ժպտալ]։ Ուստի բանվորը արհեստանոցում գտնում է անհրաժեշտ արտադրամիջոցները աշխատանքի ո՛չ միայն վեցժամյա, այլև տասներկուժամյա պրոցեսի համար։ Եթե 10 ֆ. բամբակը 6 աշխատաժամ էր ներծծում և դառնում 10 ֆ. մանվածք, ապա 20 ֆ. բամբակը 12 աշխատաժամ կներծծի և կդառնա 20 ֆ. մանվածք։ Քննենք աշխատանքի երկարացած պրոցեսի արդյունքը։ Հիմա այդ 20 ֆ. մանվածքի մեջ առարկայացած է 5 աշխատանքային օր. 4-ը՝ բամբակի ու իլիկների գործադրված քանակի մեջ, 1-ը բամբակն է ներծծել մանելու պրոցեսի ժամանակ։ Բայց 5 աշխատանքային օրվա փողային արտահայտությունը 30 շիլլինգ է, կամ 1 ֆ. ստեռլինգ 10 շիլլինգ։ Հետևապես, այդքան է տվյալ 20 ֆ. մանվածքի գինը։ Մանվածքի ֆունտն արժե առաջվա նման 1 շիլլինգ 6 պենս։ Բայց պրոցեսի մեջ նետած ապրանքների արժեքների գումարն անում է 27 շիլլինգ։ Մանվածքի արժեքը կազմում է 30 շիլլինգ։ Արդյունքի արժեքը <math>^1/9_9</math>-ով աճել է նրա արտադրության համար ավանսավորած արժեքի համեմատությամբ։ Այսպիսով 27 շիլլինգը դարձել է 30 շիլլինգ։ Նրանք 3 շիլլինգի հավելյալ արժեք են բերել։ Վերջապես ֆոկուսր ֆոկուսը հաջողվել է։ Փողը փոխարկվել է կապիտալի։
Պրոբլեմի բոլոր պայմանները գտել են իրենց լուծումը, և ապրանքային «փոխանակության օրենքները ամենևին չեն խախտվել։ Համարժեքը փոխանակվել է համարժեքի հետ։ Կապիտալիստն իբրև գնորդ՝ ամեն մի ապրանքի — բամբակի, իլիկների, աշխատուժի — գինը վճարել է նրա արժեքի համաձայն։ Հետո նա արել է այն, ինչ անում է ապրանքների ամեն մի այլ գնորդ։ Նա սպառել է նրանց սպառողական արժեքը։ Աշխատուժի սպառման պրոցեսը, որ ապրանքի արտադրության պրոցեսն է միաժամանակ, տվել է իր արդյունքը — 20 ֆ. մանվածք, 30 շիլլինգ արժեքով։ Կապիտալիստը հիմա վերադառնում է շուկա, որտեղ նա առաջ ապրանք էր գնել, և վաճառում է ապրանքը։ Նա մանվածքի ֆանտը վաճառում է 1 շիլլինգ 6 պենսով, ոչ մի գրոշ ո՛չ բարձր և ո՛չ էլ ցածր նրա արժեքից։ Եվ, այնուամենայնիվ, նա շրջանառությունից 3 շիլլինգ ավելի է հանում, քան սկզբում նետել էր նրա մեջ։ Այդ ամբողջ պրոցեսը, նրա փողի փոխարկումը կապիտալի՝ կատարվում 1 շրջանառության ոլորտում և կատարվում է ոչ֊ ոչ- շրջանառության ոլորտում։ Կատարվում է շրջանառության միջոցով, որովհետև պրոցեսը պայմանավորված է աշխատուժի գնումով ապրանքային շուկայում։ Ոչ-շրջանառության ոլորտում — որովհետև վերջինը լոկ նախապատրաստում է արժեքի աճման պրոցեսը, իսկ այս վերջինը կատարվում Է է արտադրության ոլորտում։ Այսպիսով, «tout pour le mieux dans le meilleur des mondes possibles» [«ամեն ինչ դեպի լավն է ընթանում աշխարհներից այս լավագույնի մեջ»]։
Փողը փոխարկելով ապրանքների, որոնք ծառայում են որպես նոր արդյունքի իրային տարրեր կամ որպես աշխատանքի պրոցեսի գործոններ, նրանց մեռյալ առարկայականությանը միացնելով կենդանի աշխատուժը, կապիտալիստը արժեքը — նախընթաց, առարկայացած, մեռյալ աշխատանքը — փոխարկում է կապիտալի, ինքնաճուն արժեքի, մի շնչավոր հրեշի, որն սկսում է «աշխատել», als hätt’ es Lieb’ im Leibe [կարծես իրեն համակած բուռն սիրո ազդեցության տակ]։
Եթե մենք հիմա համեմատենք արժեքի գոյացման պրոցեսն ու արժեքի աճման պրոցեսը, ապա կտեսնենք, որ արժեքի աճման պրոցեսը ոչ այլ ինչ է, եթե ոչ արժեքի գոյացման պրոցես, որ մի որոշ կետից ավելի է շարունակված։ Եթե արժեքի գոյացման պրոցեսը տևում է միայն մինչև այն մոմենտը, երբ աշխատուժի համար կապիտալի կողմից վճարված արժեքը կփոխհատուցվի մի նոր համարժեքով, ապա այդ կլինի արժեքի գոյացման պարզ պրոցես։ Իսկ եթե արժեք ստեղծելու պրոցեսը տևում է այդ մոմենտից ավելի, ապա նա դառնում է արժեքի աճման պրոցես։
Այնուհետև, եթե մենք համեմատենք արժեքի գոյացման պրոցեսն աշխատանքի պրոցեսի հետ, ապա կտեսնենք, որ վերջինն այն օգտակար աշխատանքն է, որ սպառողական արժեքներ է արտադրում։ Շարժումն այստեղ դիտվում է որակական տեսակետից, նրա հատուկ բնույթի, նպատակի ու բովանդակության տեսակետից։ Աշխատանքի նույն պրոցեսն արժեքի գոյացման պրոցեսում ներկա յան ում ներկայանում է բացառապես քանակական կողմից։ Այստեղ հարցը վերա բերում վերաբերում է միայն այն ժամանակին, որ աշխատանքը պահանջում է իր կատարման համար, կամ միայն այն ժամանակամիջոցի տևողությանը, որի ընթացքում աշխատուժը ծախսվում է արտադրողաբար։ Եվ այն ապրանքները, որոնք մտնում են աշխատանքի պրոցեսի մեջ, այստեղ նշանակություն են ստանում այլևս ոչ որպես նպատակահարմար գործող աշխատուժի ֆունկցիապես որոշակի առարկայական գործոններ, նրանք հաշվի են առնվում լոկ որպես առարկայացած աշխատանքի որոշ քանակներ։ Աշխատանքը ևս, անկախ այն բանից, արտադրամիջոցների մեջ է պարունակվում նա, թե աշխատուժի միջոցով է միացվում, հաշվի է առնվում միայն ըստ ժամանակի քանակի։ Նա կազմում է այսքան ժամ, օր և այլն։
Սակայն աշխատանքը հաշվի է առնվում այն չափով միայն, որչափով սպառողական արժեքի արտադրության վրա ծախսված ժամանակը հասարակականորեն անհրաժեշտ է։ Սրանով շատ բան է ասված։ Աշխատուժը պետք է նորմալ պայմաններում գործի։ Եթե մանող մեքենան աշխատանքի հասարակականորեն իշխող միջոց է մանելիս, ապա բանվորի ձեռքը չի կարելի հին ճախարակը տալ։ Նա պետք է նորմալ որակի բամբակ ստանա և ոչ թե տականք, որը փրթվում է ամեն րոպե։ Այլապես, թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում նա ավելի ժամանակ կգործադրեր, քան մեկ ֆունտ մանվածքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը, բայց այդ ավելորդ ժամանակը ո՛չ արժեք կստեղծեր և ո՛չ էլ փող։ Սակայն աշխատանքի առարկայական գործոնների նորմալ բնույթը կախված է ոչ թե բանվորից, այլ կապիտալիստից։ Հետագա պայմանը բուն աշխատուժի նորմալ բնույթն է։ Այն մասնագիտության մեջ, որտեղ աշխատանքը կիրառվում է, նա պետք է ունենա հմտության, պատրաստության ու արագության սահմանված միջին աստիճանը։ Եվ մեր կապիտալիստն աշխատանքի շուկայում նորմալ որակի աշխատուժ է գնել։ Այդ ուժը պետք է ծախսվի լարման սովորական միջին աստիճանով, ինտենսիվության հասարակականորեն ընդունված սովորական չափով։ Դրան կապիտալիստը հսկում է նույնպիսի հոգատարությամբ, ինչպես և այն բանին, որ ոչ մի րոպե չվատնվի զուր, առանց աշխատանքի։ Նա աշխատուժը գնել է որոշ ժամանակամիջոցի համար։ Նա ուզում է ստանալ այն, ինչ պատկանում է իրեն։ Նա չի ուզում, որ իրենից որևէ բան գողանան։ Վերջապես — այդ դեպքի համար էլ նույն այս պարոնը իր սեփական code pénal-ը (քրեական օրենսգիրքն} ) ունի — հում նյութի ու աշխատանքի միջոցների ոչ մի աննպատակահարմար սպառում չպետք է տեղի ունենա, որովհետև վատնված նյութը և աշխատանքի վատնված միջոցներն առարկայացած աշխատանքի ավելորդ ծախսված քանակներ են ներկայացնում, հետևապես, հաշվի չեն առնվում և չեն մասնակցում արդյունքի արժեքի գոյացման մեջ<ref>Սա մեկն է այն հանգամանքներից, որոնք թանկացնում են ստրկության վրա հիմնված արտադրությունը։ Բանվորը, հների դիպուկ արտահայտության համաձայն, այստեղ լոկ որպես instrumentum vocale [խոսուն գործիք] տարբերվում է կենդանուց՝ որպես instrumentum semivocale [ձայնով օժտված գործիքից] և աշխատանքի անշունչ գործիքից որպես instrumentum mutum [համր գործիքից]։ Բայց ինքը՝ բանվորը կենդանուն ու աշխատանքի գործիքին զգալ է տալիս, որ ինքը նրանց նման չէ, որ ինքը մարդ է։ Նա նրանցից տարբերվելու գիտակցությանն է հասնում՝ նրանց հետ վատ վարվելով և non con amore [մեծ հաճույքով] փչացնելով նրանց։ Ուստի արտադրության այդ եղանակի տնտեսական սկզբունքն է՝ կիրառել աշխատանքի ամենակոպիտ, ամենածանրաշարժ գործիքները, որոնք հենց իրենց այդ կոպտության ու ծանրաշարժության պատճառով դժվարությամբ են փչացման ենթարկվում։ Այս պատճառով Մեքսիկայի ծովածոցի մոտ ընկած ստրկատիրական պետություններում քաղաքացիական պատերազմի սկզբնավորությունից առաջ գործածական էին հին չինական կառուցվածքով գութաններ, որոնք գետինը փորփրում էին խոզի կամ խլուրդի պես, բայց այն չէին ակոսում ու չէին շուռ տայիս։ տալիս։ Հմմտ. J. E. Cairnes: «The Slave Power», London 1862, էջ 46 և հաջ.։ Իր «Sea Bord Slave States»-ի մեջ Օլմստեդը ի միջի այլոց պատմում է. «Այստեղ ինձ ցույց էին տալիս այնպիսի գործիքներ, որոնք ոչ մի խելքը գլխին մարդ չէր տա վարձով աշխատող բանվորին, որովհետև նրանք կծանրաբեռնեին նրան, նրանց արտակարգ ծանրությունն ու անճոռնիությունը, կարծում եմ, առնվազն 10 տոկոսով ավելացնում են աշխատանքն այն գործիքների համեմատությամբ, որոնք սովորաբար գործածական են մեզանում։ Բայց ինձ հավատացնում Էինէին, որ այն անփույթ ու կոպիտ վերաբերմունքի պատճառով, որին ենթակա են գործիքները ստրուկների ձեռքին, անհնարին կլիներ նրանց ձեռքը ավելի թեթև ու պակաս կոպիտ գործիքներ տալ, և որ այն գործիքները, որ մենք միշտ տալիս֊ տալիս ենք մեր բանվորներին և օգուտ ենք քաղում այդ անելով, մեկ օր էլ չէին դիմանա Վիրգինիայի հացահատիկային դաշտերում, թեև այնտեղ հողը ավելի թեթև է և այնպես քարքարոտ չէ, ինչպես մեզանում։ Ճիշտ այդպես էլ, երբ ես հարցրի, թև ինչո՞ւ բոլոր ֆերմաներում ձիերը փոխարինված են ջորիներով, ապա առաջին ու, իհարկե, ամենահամոզիչ նկատառումն այն էր, թե ձիերը չէին դիմանա այն վերաբերմունքին , որին նրանք միշտ ենթակա են նեգրերի կողմից. ձիերն այդ վերաբերմունքի պատճառով ավելի շուտ են ուժասպառվում ու խեղանդամացվում, այնինչ ջորիները դիմանում են ծեծերին ու կերի պակասությանը և դրանից էական վնաս չեն կրում, չեն մրսում ու չեն հիվանդանում, եթե նրանց անուշադրության են մատնում կամ չափից դուրս են բանեցնում։ Ասենք, բավական է, որ ես մոտենամ այն սենյակի լուսամուտին, որտեղ գրում եմ, և ես համարյա ամեն անգամ անասուններին ցույց արվող այնպիսի վերաբերմունք եմ տեսնում, որի համար համարյա ամեն մի ֆերմեր հյուսիսում անմիջապես կվռնդեր բանվորին» [էջ 46, 47]։</ref>։
Այսպես ուրեմն, ապրանքի վերլուծությունից արդեն հետևցրած այն տարբերությունը, որ կա սպառողական արժեք ստեղծող աշխատանքի և արժեք ստեղծող նույն աշխատանքի միջև, այդ տարբերությունը հիմա հանդես է գալիս որպես արտադրության պրոցեսի տարբեր կողմերի զանազանություն։
Արտադրական պրոցեսը, որպես աշխատանքի պրոցեսի և արժեքի գոյացման պրոցեսի միասնություն, ապրանքների արտադրության պրոցես է. որպես աշխատանքի պրոցեսի և արժեքի աճման պրոցեսի միասնություն, նա արտադրության կապիտալիստական պրոցեսն է, ապրանքային արտադրության կապիտալիստական ձևը։
Արդեն սրանից առաջ նշել ենք, որ արժեքի աճման համար բոլորովին նշանակություն չունի այն պարագան, թե արդյոք կապիտալիստի կողմից յուրացված աշխատանքը պարզ, հասարակական միջին աշխատանք է, թե ավելի բարդ աշխատանք, ավելի բարձր տեսակարար կշիռ ունեցող աշխատանք։ Այն աշխատանքը, որը հասարակական միջին աշխատանքի համեմատությամբ ավելի բարձր, ավելի բարդ աշխատանքի նշանակություն ունի, այնպիսի աշխատուժի արտահայտությունն է, որի գոյացումը ավելի բարձր ծախքեր է պահանջում, որի արտադրությունը ավելի շատ աշխատաժամանակ է նստում և որը այդ պատճառով ավելի բարձր արժեք ունի, քան հասարակ աշխատուժը։ Եթե այդ ուժի արժեքն ավելի բարձր է, ապա նա դրսևորվում է նաև ավելի բարձր աշխատանքի մեջ, ուստի և հավասար ժամանակամիջոցներում առարկայանանում է համեմատաբար ավելի բարձր արժեքների մեջ։ Բայց ինչ էլ որ լինի մանողի աշխատանքի և ոսկերչի աշխատանքի տարբերության աստիճանը, աշխատանքի այն բաժինը, որով ոսկերիչ բանվորը իր սեփական աշխատուժի արժեքն է միայն փոխարինում, որակապես ոչնչով չի տարբերվում աշխատանքի այլն այն լրացուցիչ բաժնից, որով նա հավելյալ արժեք է ստեղծում։ Այս դեպքում էլ հավելյալ արժեքն ստացվում է միայն աշխատանքի քանակական ավելցուկի միջոցով, աշխատանքի նույն պրոցեսի ավելի երկար տևողության հետևանքով — մի դեպքում մանվածքի արտադրության պրոցեսի, մյուս դեպքում՝ ոսկերչական արտադրության պրոցեսի<ref>Բարդ և պարզ աշխատանքի միջև «skilled» [որակյալ] և «unskilled labour» [ոչ-որակյալ աշխատանք]-ի միջև հղած տարբերությունը մասամբ հիմնվում է սոսկ պատրանքների վրա կամ, առնվազն, այն տարբերությունների վրա, որոնք վաղուց դադարել են իրական լինելուց և. շարունակում են գոյություն ունենալ որպես ավանդական պայմանականություն. , մասամբ էլ հիմնվում են բանվոր դասակարգի որոշ խավերի ավելի անօգնական դրության վրա, որի շնորհիվ նրանք հնարավորություն չունեն ստիպելու, որ իրենց աշխատուժի արժեքի համեմատ իրենց վճարեն։ Ընդսմին պատահական պարագաներն այնքան մեծ դեր են խաղում, որ աշխատանքի միևնույն տեսակները մեկը մյուսի տեղն են բռնում։ Օրինակ, որտեղ բանվոր դասակարգի ֆիզիկական ուժերը թուլացել են և համեմատաբար հյուծվել են, ինչպես այդ տեսնում ենք զարգացած կապիտալիստական արտադրություն ունեցող բոլոր երկրներում, այնտեղ այն կոպիտ աշխատանքները, որոնք մեծ մկանային ուժ են պահանջում, ընդհանրապես ավելի բարձր աստիճան են գրավում շատ ավելի նուրբ աշխատանքների համեմատությամբ, որոնք իջնում են պարզ աշխատանքի աստիճանին» օրինակ, Անգլիայում bricklayer-ի [որմնադրի] աշխատանքը շատ ավելի բարձր տեղ է բռնում, քան կամկա կոչվող մետաքսի գործվածքների վրա աշխատող ջուլհակների աշխատանքը, աշխատանքը։ Մյուս կողմից, fustian cutter-ի [թավիշը խավատողի] աշխատանքը համարվում է «պարզ աշխատանք», չնայած որ ֆիզիկական մեծ լարում է պահանջում և, բացի այդ, խիստ վնասակար է։ Ասենք՝ չպետք է երևակայել, թե այսպես կոչված «skilled labour» [որակյալ աշխատանք]-ը ազգային աշխատանքի մեջ քանակապես զգալի տեղ է բռնում։ Լենգը հաշվում է, որ Անգլիայում (և Ուելսում) 11 միլիոնից ավելի մարդկանց գոյությունը պարզ աշխատանքի վրա է հիմնված։ Մեկ միլիոն արիստոկրատներին ու մեկ ու կես միլիոն պաուպերներին, թափառաշրջիկներին, հանցագործներին, պոռնկությամբ ապրողներին և ուրիշներին հանելով այն 18 միլիոնից, որը նրա աշխատության լույս տեսնելու ժամանակ բնակչության թիվն էր կազմում երկրում, մնում է 4 650 000 հոգի միջին դասակարգի մարդ, սրանց մեջ հաշված մանր ռանտյեներին, պաշտոնյաներին, գրողներին, արվեստագետներին, դպրոցական, ուսուցիչներին և այլն։ Այդ 4 <math>^2/3 _3</math> միլիոնն ստանալու նպատակով նա միջին դասակարգի աշխատող մասի մեջ է հաշվում, բացի բանկիրներից և ուրիշներից, բոլոր ավելի լավ վարձատրվող «գործարանային բանվորներին»։ Նույնիսկ bricklayer-ները [որմնադիրները] «բարդ աշխատանքի բանվորների» կատեգորիան են ընկել։ Այս բոլորից հետո նրա հաշվի մեջ մնում են վերոհիշյալ 11 միլիոնը (S. Laing: «National Distress etc.». London 1844 [էջ 5l-52])։ «Այն մեծ դասակարգը, որը սննդի հետ փոխանակելու համար ոչինչ չի կարող տալ, բացի պարզ աշխատանքից, կազմում է ժողովրդի գլխավոր մասսան» (James Mill-ը «Colony» հոդվածում։ «Encyclopaedia Britannica>Britannica»-ի հավելված, 1831)։</ref>։
Մյուս կողմից, արժեքի գոյացման ամեն մի պրոցեսի մեջ ավելի բարձր աշխատանքը միշտ պետք է վերածվի հասարակական միջին աշխատանքի, օրինակ, ավելի բարձր աշխատանքի մեկ օրը պետք է վերածվի պարզ աշխատանքի x օրվա<ref>«Երբ մատնանշում են աշխատանքը որպես արժեքի չափ, ապա անհրաժեշտորեն ենթադրում են մի որոշ տեսակի աշխատանք... նրա հարաբերությունը դեպի ուրիշ տեսակի աշխատանքները հեշտությամբ կարելի է որոշել («Outlines of Political Economy». London 1832, էջ 22, 23)։</ref>։ Հետևաբար, մենք խուսափած կլինենք ավելորդ գործառնությունից և վերլուծությունը պարզացրած կլինենք, եթե ընդունենք, որ կապիտալի կողմից բանեցրած բանվորը հասարակական պարզ միջին աշխատանք է կատարում։