Բանվորը կրկնակի չի աշխատում միևնույն ժամանակ՝ մի անգամ իր աշխատանքով բամբակին արժեք միացնելու համար, մյուս անգամ՝ բամբակի հին արժեքը պահպանելու համար, կամ, որ միևնույն է, այն բանի համար, որ արդյունքին, մանվածքին փոխանցի ա՛յն բամբակի արժեքը, որ նա վերամշակում է, և այն իլիկների արժեքը, որոնցով նա աշխատում է։ Նոր արժեքի սոսկ միացման միջոցով նա պահպանում է հին արժեքը։ Բայց որովհետև աշխատանքի առարկային նոր արժեք միացնելն ու արդյունքի մեջ հին արժեքները պահպանելը երկու բոլորովին տարբեր հետևանքներ են, որոնց բանվորը հասնում է միևնույն ժամանակում, թեև նա կրկնակի չի աշխատում նույն ժամանակի ընթացքում — ուստի ակներև է, որ հետևանքի այս երկակիությունը կարող է բացատրվել նրա բուն իսկ աշխատանքի երկակիությամբ միայն։ Միևնույն ժամանակում աշխատանքը իր մեկ հատկությամբ պետք է արժեք ստեղծի, իսկ մյուս հատկությամբ պետք է արժեքը պահպանի կամ փոխանցի։
Ինչպե՞ս է ամեն մի բանվոր միացնում աշխատաժամանակը, ուրեմն և արժեքը։ Միշտ միայն իր առանձնահատուկ արտադրողական աշխատանքի ձևով։ Մանողն աշխատաժամանակը միացնում է միայն նրանով, որ մանում է, ջուլհակը՝ միայն նրանով, որ հյուսում է, դարբինը՝ միայն նրանով, որ կռում է։ Եվ միայն այն նպատակահարմար ձևի հետևանքով, որով նրանք ընդհանրապես աշխատանք, ուրեմն նաև նոր արժեք են միացնում մանելու, հյուսելու, կռելու միջոցով, արտադրության միջոցները՝ բամբակն ու իլիկները, մանվածքն ու ջուլհակահաստոցը, երկաթն ու սալը դառնում են արդյունք ստեղծելու, նոր սպառողական արժեք ստեղծելու տարրեր<ref>«Աշխատանքը նոր կերտվածք է ստեշծու՝ ստեղծում՝ իր ոշնչացրածի ոչնչացրածի փոխարեն» («An Essay on the Political Economy of Nations». London 1821, էջ 13)։</ref>։ Նրանց սպառողական արժեքի հին ձևը չքանում է, սակայն չքանում է այնպես, որ սպառողական արժեքի նոր ձևով հանդես գա։ Բայց արժեքի գոյացման պրոցեսը քննելիս արդեն երևաց, որ, քանի որ սպառողական արժեքը նպատակահարմար կերպով օգտագործվում է նոր սպառողական արժեք արտադրելու համար, այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է օգտագործված սպառողական արժեքն ստեղծելու համար, կազմում է նոր սպառողական արժեք ստեղծելու համար անհրաժեշտ աշխատաժամանակի մի մասը, այսինքն՝ այն աշխատաժամանակն է, որ արտադրության օգտագործված միջոցներից փոխանցվում է նոր արդյունքին։ Հետևապես, բանվորն ֊արտադրության արտադրության օգտագործված միջոցների արժեքները պահպանում է կամ դրանք որպես արժեքի բաղկացուցիչ մասեր փnխանցում փոխանցում է արդյունքին ո՛չ թե նրանով, որ ընդհանրապես միացնում է իր աշխատանքը, այլ այդ միացվող աշխատանքի հատուկ օգտակար բնույթի միջոցով, առանձնահատուկ արտադրողական ձևի միջոցով։ Որպես այդպիսի նպատակահարմար արտադրողական գործունեություն — մանելը, հյուսելը, կռելը — աշխատանքը իր շփումով միայն արտադրության միջոցներին հարություն է տալիս մեռելներից, նրանց ոգի է տալիս, նրանց աշխատանքի պրոցեսի գործոններ է դարձնում և նրանց հետ միանալով՝ արդյունքներ կազմում։
Եթե բանվորի առանձնահատուկ արտադրողական աշխատանքը մանելը չլիներ, ապա նա բամբակը մանվածք չէր դարձնի, հետևապես նաև բամբակի ու իլիկների արժեքը մանվածքին չէր փոխանցի։ Եթե նույն բանվորը, ընդհակառակը, զբաղմունքը փոխի և դաոնա դառնա հյուսն, ապա նա առաջվա նման իր աշխատանքային օրով արժեք կմիացնի համապատասխան նյութին։ Հետևապես, բանվորն արժեք, է միացնում իր աշխատանքով ո՛չ թե այն չափով, որչափով վերջինս մանողի աշխատանք է կամ հյուսնի աշխատանք, այլ որչափով դա աբստրակտ, հասարակական աշխատանք է ընդհանրապես, և նա արժեքի որոշ մեծություն է միացնում ո՛չ թե այն պատճառով, որ նրա աշխատանքը մի հատուկ օգտակար բովանդակություն ունի, այլ այն պատճառով, որ այդ աշխատանքը մի որոշ ժամանակ է տևում։ Այսպիսով, իր աբստրակտ ընդհանուր հատկությամբ՝ որպես մարդկային աշխատուժի ծախսում, մանողի աշխատանքը նոր արժեք է միացնում բամբակի ու իլիկների արժեքին, իսկ իր կոնկրետ, հատուկ, օգտակար հատկությամբ, որպես մանելու պրոցես, նա արտադրության այդ միջոցների արժեքը փոխանցում է արդյունքին և այդպիսով նրանց արժեքը պահպանում է արդյունքի մեջ։ Այստեղից էլ առաջ է գալիս միևնույն ժամանակում կատարվող աշխատանքի հետևանքի երկակիությունը։
Աշխատանքի սոսկ քանակական միացման միջոցով նոր արժեք է միացվում, իսկ միացվող աշխատանքի առանձին որակի միջոցով արտադրության միջոցների հին արժեքները պահպանվում են արդյունքի մեջ։ Միևնույն աշխատանքի այս երկկողմանի ներգործությունը, որպես նրա երկակի բնույթի հետևանք, ակնառու կերպով երևան է գալիս զանազան երևույթների մեջ։
Ենթադրենք, թե որևէ գյուտ հնարավորություն է տալիս մանողին 6 ժամում նույնքան բամբակ մանելու, որքան առաջ մանվում էր 36 ժամում։ Նրա աշխատանքը, որպես նպատակահարմար, օգտակար արտադրողական գործունեություն, իր ուժը վեց անգամ ավելացրել է։ Նրա արդյունքը վեցապատկված է՝ 36 ֆ.՝ 6 ֆ. մանվածքի փոխարեն։ Բայց հիմա այդ 36 ֆ. բամբակը նույնքան աշխատաժամանակ է ներծծում, որքան առաջ 6 ֆունտն էր ներծծում։ Վեց անգամ ավելի քիչ նոր աշխատանք է միացվում նրան, քան նախկին մեթոդների ժամանակ, ուստի առաջ միացվող արժեքի միայն մեկ վեցերորդն է միացվում։ Մյուս կողմից, հիմա բամբակի վեցապատկված արժեք կա արդյունքի՝ 36 ֆ. մանվածքի մեջ։ Մանելու այդ 6 ժամի ընթացքում հումքի վեցապատիկ շատ արժեք է պահպահված և արդյունքին փոխանցված, թեև, նույն քանակությամբ հումքին այժմ վեց անգամ պակաս նոր արժեք է միացվում։ Այդ ցույց է տալիս, թե որքան այն հատկությունը, որով աշխատանքը միևնույն անբաժանելի պրոցեսի ժամանակ պահպանում է արժեքները, էապես տարբեր է նրա այն հատկությունից, որով նա արժեք է ստեղծում։ Մանելու օպերացիայի ժամանակ որքան ավելի շատ անհրաժեշտ աշխատաժամանակ է մտնում բամբակի տվյալ քանակի մեջ, այնքան ավելի մեծ է այն նոր արժեքը, որ միացվում է բամբակին, բայց միևնույն աշխատաժամանակի ընթացքում որքան ավելի մեծ քանակությամբ ֆունտ թամբակ բամբակ է մանվում, այնքան ավելի մեծ է արդյունքի մեջ պահպանվող հին արժեքը։
Ենթադրենք, ընդհակառակը, որ մանելու աշխատանքի արտադրողականությունը մնացել է անփոփոխ, ուստի մանողին հարկավոր է առաջվա չափ ժամանակ, որպեսզի մի ֆունտ բամբակը մանվածք դարձնի։ Բայց ենթադրենքj ենթադրենք, թե բուն իսկ բամբակի փոխանակային արժեքը փոխվել է, մի ֆունտ բամբակի գինը բարձրացեք բարձրացել կամ իջել է վեց անգամ։ Երկու դեպքում էլ մանողը շարունակում է բամբակի նույն քանակին միևնույն աշխատաժամանակը, հետևապես, միևնույն արժեքը միացնել, և երկու դեպքում էլ նա տվյալ ժամանակում նույն քանակությամբ մանվածք է արտադրում։ Սակայն այն արժեքը, որ նա բամբակից փոխանցում է մանվածքին, արդյունքին, մեկ դեպքում առաջվանից վեց անգամ փոքր է, մյուս դեպքում՝ վեց անգամ մեծ է։ Նույնն է նաև այն դեպքում, եթե աշխատանքի միջոցները թանկանում են կամ էժանանում, բայց միշտ նույն ծառայությունը կմատուցեն աշխատանքի պրոցեսում։
Եթե մանելու. պրոցեսի տեխնիկական պայմանները մնում են անփոփոխ, ինչպես նաև ոչ մի փոփոխություն չի կատարվում արտադրության համապատասխան միջոցների արժեքի մեջ, ապա մանողն առաջվա պես հավասար աշխատաժամանակի ընթացքում գործադրում է հում նյութի ու մեքենաների հավասար, իրենց արժեքը չփոխող քանակներ։ Այն արժեքը, որ մանողը պահպանում է արդյունքի մեջ, աչդ այդ դեպքում ուղիղ հարաբերական է այն նոր արժեքին, որ նա միացնում է։ Երկու շաբաթվա ընթացքում նա երկու անգամ ավելի աշխատանք է միացնում, քան մեկ շաբաթում, հետևապես և, երկու անգամ է՛լ ավելի շատ արժեք է միացնում, և միաժամանակ նա օգտագործում է երկու անգամ ավելի մեծ արժեքով երկու անգամ ավելի նյութեղեն և մաշում է երկու անգամ ավելի արժեքով երկու անգամ ավելի շատ մեքենա. այսպիսով, երկու շաբաթվա արդյունքի մեջ նա երկու անգամ ավելի արժեք է պահպանում, քան մեկ շաբաթվա արդյունքի մեջ։ Արտադրության տվյալ չփոփոխվող պայմաններում բանվորն այնքան ավելի արժեք է պահպանում, որքան ավելի շատ արժեք է միացնում, բայց նա ավելի շատ արժեք է պահպանում ոչ այն պատճառով, որ ավելի շատ արժեք է միացնում, այլ այն պատճառով, որ այդ արժեքը միացնում է չփոփոխվող ու իր սեփական ֊աշխատանքից աշխատանքից անկախ պայմաններում։
Իհարկե, կարելի է որոշ հարաբերական իմաստով ասել, որ բանվորը հին արժեքները միշտ պահպանում է այն նույն համամասնությամբ, որով նա նոր արժեք է միացնում։ Բամբակը 2 շիլլինգից կթանկանա-կհասնի 3 շիլլինգի, թե կէժանանա 6 պենսով, բանվորը մի ժամվա արդյունքի մեջ միշտ բամբակի երկու անգամ պակաս արժեք է պահպանում, քան երկու ժամվա արդյունքի մեջ, ինչպես էլ այդ արժեքը փոխվի։ Այնուհետև, եթե փոխվում է նրա սեփական աշխատանքի արտադրողականությունը, եթե այն բարձրանում կամ իջնում է, ապա բանվորը, օրինակ, մեկ աշխատաժամում ավելի շատ կամ ավելի քիչ բամբակ կմանի, քան առաջ, և դրա համեմատ էլ բամբակի ավելի շատ կամ ավելի քիչ արժեք կպահպանի մեկ աշխատաժամի արդյունքի մեջ։ Բայց այդ բոլորով հանդերձ՝ նա երկու աշխատաժամում երկու անգամ ավելի շատ արժեք կպահպանի, քան մեկ աշխատաժամում։
Արժեքը,— մի կողմ թողած նրա զուտ սիմվոլիկ արտահայտությունը արժենիշի մեջ,— գոյություն ունի միայն այս կամ այն սպառողական արժեքի մեջ, այս կամ այն իրի մեջ։ (Ինքը՝ մարդը, վերցրած լոկ որպես աշխատուժի առկա կեցություն, բնության առարկա է, մի իր, թեև կենդանի, գիտակից իր, իսկ ինքը՝ աշխատանքը այդ ուժի նյութական արտահայտությունն է։) Ուստի, եթե կորչում է սպառողական արժեքը, կորչում է նաև արժեքը։ Իսկ արտադրության միջոցները իրենց սպառողական արժեքի հետ միաժամանակ չեն կորցնում իրենց արժեքը, որովհետև նքանք աշխատանքի պրոցեսի միջոցով իրենց սպառողական արժեքի սկզբնական ձևը կորցնում են իսկապես միայն այնպես, որ արդյունքի մեջ մի ուրիշ սպառողական արժեքի ձև ձեռք բերեն։ Բայց որքան էլ արժեքի համար կարևոր է որևէ սպառողական արժեքի ձևով գոյություն ունենալը, նրա համար, ինչպես ցույց է տալիս ապրանքների կերպարանափոխությունը, նշանակություն չունի, թե նա ո՛ր սպառողական արժեքի մեջ գոյություն ունի։ Սրանից հետևում է, որ աշխատանքի պրոցեսում արժեքը արտադրության միջոցներից փոխանցվում է արդյունքին այն չափով միայն, որչափով արտադրության միջոցներն իրենց ինքնուրույն սպառողական արժեքի հետ միասին կորցնում են նաև իրենց փոխանակային արժեքը։ Արտադրության միջոցները միայն այն արժեքն են փոխանցում արդյունքին, որը նրանք կորցնում են իբրև արտադրության միջոցներ։ Բայց աշխատանքի պրոցեսի նյութական տարրեր տարբեր գործոնների նկատմամբ բանն այս տեսակետից տարբեր է։
Այն քարածուխը, որով տաքացնում են մեքենան, չքանում է անհետ, ինչպես նաև. այն յուղը, որ քսու մ քսում են անիվի սռնուն և այլն։ Ներկերն ու մյուս օժանդակ նյութերը չքանում են, բայց, երևան են գալիս արդյունքի հատկությունների մեջ։ Հում նյութը կազմում է արդյունքի սուբստանցը, բայց փոխում է իր ձևը։ Հետևապես, հում նյութն ու օժանդակ նյութերը կորցնում են այն ինքնուրույն ձևը, որով նրանք մտել էին աշխատանքի պրոցեսի մեջ որպես սպառողական արժեքներ։ Ուրիշ է աշխատանքի բուն միջոցների հարցը։ Գործիքը, մեքենան, գործարանային շենքը, տակառը և այլն աշխատանքի պրոցեսում այնքան ժամանակ են ծառայում միայն, քանի դեռ նրանք պահպանում են իրենց սկզբնական ձևը, քանի դեռ նրանք կարող են վաղը աշխատանքի պրոցեսի մեջ մտնել ճիշտ նույն ձևով, ինչպես և երեկ։ Ինչպես իրենց կյանքի, աշխատանքի պրոցեսի, ընթացքում նրանք արդյունքի նկատմամբ պահպանում են իրենց ինքնուրույն ձևը, այնպես էլ այդ պահպանում են իրենց մահվանից հետո։ Մեքենաների, գործիքների, արհեստանոցների ու արտադրության այլ միջոցների դիակները առաջվա պես շարունակում են գոյություն ունենալ անջատ այն արդյունքներից, որոնց գոյացմանը նրանք աջակցել էին։ Եթե մենք հիմա քննենք այն ամբողջ ժամանակաշրջանը, որի ընթացքում աշխատանքի մի այդպիսի միջոց ծառայում է իր արհեստանոց մտնելու օրից մինչև ցախատուն նետվելու, օրը, ապա կտեսնենք, որ այդ ժամանակաշրջանում նրա սպառողական արժեքը լիովին գործադրվել է աշխատանքի կողմից, ուստի և նրա փոխանակային արժեքն ամբողջովին փոխանցվել է արդյունքին։ Օրինակ, եթե մանող մեքենան 10 տարում հնացել է, ապա աշխատանքի տասնամյա պրոցեսի ընթացքում նրա ամբողջ արժեքը փոխանցվել է 10 տարվա արդյունքին։ Հետևապես, աշխատանքի մի որոշ միջոցի կյանքի ժամանակաշրջանն ընդգրկում է աշխատանքի ա՛յն մեծ կամ փոքր, թվով պրոցեսները, որոնք շարունակ նորից ու նորից կրկնվում են նրա օգնությամբ։ Աշխատանքի միջոցներին տվյալ դեպքում նույնպես են մոտենում, ինչպես և մարդուն։ Ամեն մարդու կյանքը օրական պակասում է 24 ժամով։ Բայց ոչ մի մարդու ճակատին չի գրված, թե արդեն քանի օր է նրա կյանքից պակասել։ Սակայն այս չի խանգարում կյանքի ապահովագրման ընկերություններին, որ մարդկանց կյանքի միջին տևողությունից շատ ճիշտ և, որ ավելի կարևոր է, շատ շահավետ հետևություններ հանեն։ Նույնը վերաբերում է նաև աշխատանքի միջոցներին։ Փորձից հայտնի է, թե աշխատանքի որոշ միջոց, օրինակ, մի որոշ տեսակի մեքենա, միջին հաշվով որքան ժամանակ կարող է գոյություն ունենալ։ Ենթադրենք, թե աշխատանքի պրոցեսում նա իր սպառողական արժեքը միայն 6 օր է պահպանում։ Այս դեպքում նա միջին հաշվով ամեն մի աշխատանքային օրվա ընթացքում կորցնում է իր սպառողական արժեքի <math>^1/6_6</math>-ը, ուստի և իր արժեքի <math>^1/6_6</math>-ը փոխանցում է օրական արդյունքին։ Այս եղանակով հաշվվում է աշխատանքի բոլոր միջոցների մաշվածքը, օրինակ, նրանց սպառողական արժեքի օրական կորուստը և նրանը արժեքի դրան համապատասխանող օրական փոխանցումը ադյունքին։
Այստեղից լիակատար պարզությամբ երևում է, որ արտադրության միջոցը երբեք ավելի արժեք չի փոխանցում արդյունքին, քան այն արժեքը, որ նա կորցնում է աշխատանքի պրոցեսում իր սեփական սպառողական արժեքի ոչնչացման հետևանքով։ Եթե արտադրության միջոցը արժեք չունենար, ուստի կորցնելու էլ ոչինչ չունենար, այսինքն՝ եթե նա ինքը մարդկային աշխատանքի արդյունքը չլիներ, ապա նա ոչ մի արժեք չէր փոխանցի արդյունքին։ Նա կծառայեր սպառողական արժեքի գոյացման համար, առանց մասնակցելու փոխանակային արժեքի գոյացմանը։ Այսպես են արտադրության այն բոլոր միջոցները, որոնք բնությունից են տրված, առանց մարդու, գործակցության, ինչպես հողը, քամին և ջուրը, հանքավայրում գտնվող երկաթը, կուսական անտառում եղած փայտը և այլն։
Այստեղ մեր առաջ հանդես է գալիս մի ուրիշ հետաքրքրական երևույթ։ Ենթադրենք, թե մեքենան արժե, օրինակ, 1000 ֆ. ստեռլինգ և մաշվում է 1000 օրում։ Այս դեպքում մեքենայի արժեքի <math>^1/_{1000}</math>-ն է օրական նրանից փոխանցվում նրա օրական արդյունքին։ Միևնույն ժամանակ ամբողջ մեքենան շարունակում է գործել աշխատանքի պրոցեսում, թեկուզ և նվազող կենսագործունեությամբ։ Այսպիսով, դուրս է գալիս, որ աշխատանքի պրոցեսի մեկ գործոն, արտադրության մեկ միջոց, աշխատանքի պրոցեսի մեջ ամբողջովին է մասնակցում, իսկ արժեքի աճման պրոցեսի մեջ՝ միայն մասամբ։ Աշխատանքի պրոցեսի և արժեքի աճման պրոցեսի տարբերությունն այստեղ արտացոլվում է նրանց նյութական գործոնների վրա, որովհետև արտադրության միևնույն միջոցը՝ որպես աշխատանքի պրոցեսի տարր, ամբողջովին, իսկ որպես արժեքի գոյացման տարր՝ միայն մաս-մաս է մտնում արտադրության տվյալ պրոցեսի մեջ<ref>Այստեղ խոսքն աշխատանքի միջոցների՝ մեքենաների, շենքերի և այլ հարմարանքների նորոգման մասին չէ։ Նորոգման ենթարկվող մեքենան գործում է ո՛չ թե որպես աշխատանքի միջոց, այլ որպես աշխատանքի նյութ։ Ո՛չ թե նրանով են աշխատում, այլ հենց նրան են մշակում՝ նրա սպառողական արժեքի թերությունը վերացնելու համար։ Մեր նպատակի համար մենք միշտ կարող ենք պատկերացնել, որ նորոգման այդպիսի աշխատանքները մտնում են աշխատանքի միջոցների արտադրման համար պահանջվող աշխատանքի մեջ։ Բնագրում խոսքը վերաբերում է այնպիսի մաշվածքին, որը ոչ մի բժիշկ բուժել չի կարող և որը հետզհետե մոտեցնում է մահվան, «այնպիսի մաշվածքի, որն անկարելի է նորոգել ժամանակ առ ժամանակ և որը, ինչպես դանակի դեպքում, վերջիվերջո, նրան կհասցնի մի այնպիսի դրության, որ դանակագործը կասի, թե նորոգել չարժե»։ Բնագրում տեսանք, որ մեքենան, օրինակ, աշխատանքի ամեն մի առանձին պրոցեսի մեջ մտնում է ամբողջովին, բայց արժեքի աճման միաժամանակ կատարվող պրոցեսի մեջ՝ միայն մաս-մաս։ Ուստի մենք կարող ենք պատշաճ ձևով գնահատել հասկացությունների հետևյալ շփոթումը. «Պ-ն Ռիկարդոն գուլպա գործող մեքենայի վրա ծախսված մեքենաշինական աշխատանքի մասի վերաբերմամբ ասում է», որ նա պարունակվում է, օրին., մի զույգ գուլպայի արժեքի մեջ։ «Մինչդեռ այն ամբողջ աշխատանքը, որ ծախսվում է գուլպաների յուրաքանչյուր զույգն արտադրելու վրա, պարունակում է մեքենաշինարարի ամբողջ աշխատանքը և ոչ թե նրա մի մասը, որովհետև թեև մեքենան շատ զույգեր է պատրաստում, բայց այս զույգերից ոչ մեկը չի կարող պատրաստվել առանց մեքենայի բոլոր մասերի օգնության» («Observations on certain verbal disputes in Political Economy, particularly relating to Value, and to Demand and Supply». London 1821» 1821, էջ 54)։ Հեղինակը, արտասովոր կերպով ինքնաբավական մի «wiseacre» [«խելքի տոպրակ»], իր խառնաշփոթության ու միաժամանակ իր բանակռվի մեջ լոկ այն իմաստով է իրավացի, ո՛ր ոչ Ռիկարդոն, ո՛չ էլ որևէ այլ տնտեսագետ, ո՛չ նրանից առաջ, ո՛չ էլ նրանից հետո, խստորեն չեն սահմանագծել աշխատանքի երկու կողմերը, ուստի և, ինչպես պետք էր պասել, չեն տվել նրանց տարբեր դերի վերլուծությունը, արժեքի գոյացման պրոցեսում։</ref>։
Մյուս կողմից, արտադրության միջոցը, ընդհակառակը, կարող է ամբողջովին մտնել արժեքի աճման պրոցեսի մեջ, թեև աշխատանքի պրոցեսի մեջ նա միայն մասամբ է մտնում։ Ընդունենք, որ մտնելիս մանելիս օրական 115 ֆ. բամբակից դուրս է ընկնում 15 ֆունտը, որը ո՛չ թե մանվածք է կազմում, այլ միայն devil's dust [սատանայի փոշի]։ Սակայն, եթե այդ 15 ֆ.-անոց տականքը նորմալ է, եթե նա բամբակի վերամշակման միջին պայմաններում չի վերացվում, ապա մանվածքի տարր չկազմող այդ 15 ֆունտ բամբակի արժեքը ամբողջովին մտնում է մանվածքի արժեքի մեջ ճիշտ այնպես, ինչպես այն 100 ֆունտի արժեքը, որը նրա սուբստանցն է կազմում։ 15 ֆունտ բամբակի սպառողական արժեքը պետք է փոշիացնել 100 ֆ. մանվածք արտադրելու համար։ Հետնաբար, այդ բամբակի կորուստը մանվածքի արտադրության պայմանն է։ Հենց այդ պատճառով էլ նա իր արժեքը փոխանցում է մանվածքին։ Այս վերաբերում է աշխատանքի պրոցեսի բոլոր թափոններին, առնվազն այն չափով, որչափով այղ թափոնները կրկին արտադրության նոր միջոցներ չեն կազմում, ուստի և նոր ինքնուրույն սպառողական արժեքներ չեն կազմում։ Այսպես, Մանչեստրի խոշոր մեքենաշինական գործարաններում կարելի է տեսնել երկաթի թափոնների լեռներ, որոնք կիկլոպային մեքենաներով ռանդած տաշեղներ են, երեկոյան նրանք մեծ սայլերով գործարանից տարվում են երկաթաձուլարան, որտեղից մյուս օրը կրկին գործարան են վերադառնում որպես մասսիվ երկաթ։
Միայն այն չափով, որչափով արտադրության միջոցներն աշխատանքի պրոցեսում կորցնում են իրենց հին սպառողական արժեքների ձևով գոյություն ունեցած արժեքը, նրանք արժեք են փոխանցում արդյունքի նոր ձևին։ Կորուստի այն մաքսիմումը, որ նրանց արժեքը կարող է կրել աշխատանքի պրոցեսում, ակներևաբար սահմանափակված է արժեքի այն սկզբնական մեծությամբ, որով նրանք մտնում են աշխատանքի պրոցեսի մեջ, կամ նրանց սեփական արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակով։ Ուստի արտադրության միջոցները երբեք չեն կարող արդյունքին ավելի շատ արժեք միացնել, քան նրանք ունեն աշխատանքի այն պրոցեսից անկախ, որին նրանք սպասարկում են։ Որքան էլ օգտակար լինի աշխատանքի որոշ նյութ, որոշ մեքենա, արտադրության որոշ միջոց, այնուամենայնիվ, եթե նրանք արժեն 150 ֆ. ստեռլինգ, ասենք 500 աշխատանքային օր, նրանք երբեք 150 ֆ. ստեռլինգից ավելի չեն միացնի այն արդյունքին, որի ստեղծմանը նրանք ծառայում են։ Նրանց արժեքը որոշվում է ո՛չ թե աշխատանքի այն պրոցեսով, որի մեջ նրանք մտնում են որպես արտադրության միջոց, այլ աշխատանքի այն պրոցեսով, որից նրանք դուրս էն գալիս որպես արդյունք։ Աշխատանքի պրոցեսում նրանք ծառայում են լոկ որպես սպառողական արժեք, որպես օգտակար հատկություններ ունեցող իր, ուստի և նրանք ոչ մի արժեք չէին փոխանցի արդյունքին, եթե պրոցեսի մեջ իրենց մտնելուց առաջ օժտված չլինեին արժեքով<ref>Ուստի հեշտությամբ կարելի է ըմբռնել գռեհիկ Ժ. Բ. Սեյի անհեթեթությունը, երբ հավելյալ արժեքը (տոկոսը, շահույթը, ռենտան) նա ուզում է բխեցնել այն «Services productifs»-ից [«արտադրողական ծառայություններից»], որ արտադրության միջոցները՝ հողը, գործիքները, կաշիները և այլն, իրենց սպառողական արժեքներով մատուցում են աշխատանքի պրոցեսում։ Պարոն Վիլհելմ Ռոշերը, որը երբեք առիթը բաց չի թողնում սևով սպիտակի վրա գրանցելու ջատագովական կոկիկ հերյուրանքներ, բացականչում է. «Շատ ճիշտ է նկատում Ժ. Բ. Սեյը» (Traté, հ. I, գլ. 4). «Բոլոր ծախքերը հանած՝ ձիթագործարանի արտադրած արժեքն անշուշտ մի ինչ-որ նոր բան է, որ էապես տարբեր է այն աշխատանքից, որով հենց ինքը ձիթագործարանն է ստեղծվել» (Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 82, ծանոթագրություն)։ Շա՜տ ճիշտ է։ Ձիթագործարանի արտադրած «ձեթը» մի շատ տարբեր բան է այն աշխատանքից, որ նստել է ձիթագործարանի կառուցումը։ Իսկ պարոն Ռոշերը «արժեք» ասելով հասկանում է մի այնպիսի բան, ինչպես «ձեթը», որովհետև «ձեթը» արժեք ունի, իսկ որովհետև «բնության մեջ» հանքային ձեթ է պատահում, թեև համեմատաբար ոչ «այնքան շատ», ապա նա այս առթիվ անկասկած անում է մի ուրիշ դիտողություն. «նա (բնությանը) փոխանակային արժեքներ գրեթե բոլորովին չի արտադրում» [նույն տեղում, էջ 79]։ Ռոշերի մոտ բնությունը փոխանակային արժեքի նկատմամբ նույն դիրքն է բռնում, ինչ դիրք որ բռնում էր հիմար օրիորդը երեխայի նկատմամբ, որը «չէ՞ որ բոլորովին պստլիկ էր»։ Նույն «գիտունը» («savant sérieux») վերոհիշյալ առթիվ դարձյալ նկատում է. «Աշխատանք հասկացողության տակ Ռիկարդոյի դպրոցը նկատի ունի նաև կապիտալը՝ որպես «տնտեսված աշխատանք»։ Այդ անշնորհք (!) բան է, որովհետև (!) չէ՞ որ (!) կապիտալի տերը (!) այնուամենայնիվ (!) ավելի (!) բան է արել, քան նրա (ինչի՞) սոսկական (?!) արտադրումը (?) ու (??) պահպանումը, այն է՝ (?!?) սեփական վայելքներից հրաժարվելը, որի համար նա, օրինակ (!!!) տոկոս է պահանջում» (նույն տեղում)։ Ինչքա՞ն «շնորհքով» է քաղաքատնտեսության այդ «անատոմիական-֊ֆիզիոլոգիական ֆիզիոլոգիական մեթոդը», որը «արժեքը» պարզապես հենց «պահանջից» է դուրս բերում։<br>22a «Ֆերմերային արտադրության բոլոր գործիքների մեջ մարդկային աշխատանքը... այնպիսի գործիք է, որից ֆերմերն ամենից շատ կարող է սպասել իր կապիտալի վերա դարձը։ վերադարձը։ Մյուս երկուսը — անասուններից բաղկացած կապիտալը և... սայլերը, գութանները, բահերը և այլն — ոչ մի նշանակություն չունեն, եթե չեն միանում առաջինի որոշ քանակի հետ» (Edmund Burke: «Thoughts and Details օո on Scarcity, originally presented to the Right Hon. W. Pitt in the Month of November 1795», հրատ. London 1800, էջ 10)։</ref>։
Այն ժամանակ, երբ արտադրողական աշխատանքն արտադրության միջոցները դարձնում է նոր արդյունքի գոյացման տարրեր, դրանց արժեքի հետ կատարվում է հոգիների տեղափոխության նման մի բան։ Գործադրված մարմնից արժեքը տեղափոխվում է նոր կերպարանավորված մարմնի մեջ։ Բայց հոգիների այդ տեղափոխությունը կարծես թե տեղի է ունենում իրական աշխատանքի թիկունքում։ Բանվորը չի կարող նոր աշխատանք միացնել, հետևապես, չի կարող նոր արժեք ստեղծել՝ առանց հին արժեքները պահպանելու, որովհետև նա պետք է աշխատանքը յուրաքանչյուր անգամ միացնի մի որոշ օգւոակար օգտակար ձևով, իսկ նա չի կարող աշխատանքն օգտակար ձևով միացնել՝ առանց արդյունքները մի նոր արդյունքի արտադրության միջոցներ դարձնելու և հենց դրանով նրանց արժեքները նոր արդյունքին փոխանցելու։ Հետևաբար, արժեքի պահպանումը արժեքի միացման միջոցով գործողության մեջ դրսևորվող աշխատուժի — կենդանի աշխատանքի — բնական հատկությունն է, բնության մի պարգև, որը բանվորի վրա ոչինչ չի նստում, բայց կապիտալիստին շատ բան է տալիս, այն է՝ պահպանում է նրա համար կապիտալային առկա արժեքը [''Տես 22a ծանոթ.'']։ Քանի դեռ գործը հաջող է ընթանում, կապիտալիստը չափազանց շատ է խորասուզված շահույթ կորզելու մեջ, ուստի չի նկատում աշխատանքի այդ ձրի պարգևը։ Աշխատանքի պրոցեսի բռնի ընդհատումները, ճգնաժամերը, այդ պարգևը դարձնում են կապիտալիստի համար շոշափելիության չափ նկատելի<ref>Մի գործարանատեր, որի մանարանում 800 բանվոր է զբաղված և շաբաթական միջին հաշվով 150 հակ արևելա-հնդկական կամ համարյա 130 Հակ հակ ամերիկյան բամբակ է սպառվում, 1862 թվականի նոյեմբերի 26-ի «Times»-ում հասարակությանը գանգատվում է իր գործարանում տարեկան դադարներից առաջացած ծախքերի մասին։ Նա այդ ծախքերը հաշվում է 6 000 ֆ. ստեռլինգ։ Այդ անարտադրողական ծախքերի մեջ կան շատ այնպիսի հոդվածներ, որոնք այստեղ մեզ չեն հետաքրքրում, ինչպես՝ հողային ռենտան. , հարկերը, ապահովագրական պրեմիաները, տարով վարձվող աշխատողների, կառավարչի, հաշվապահի, ինժեների և մյուսների ռոճիկը։ Բայց հետո նա սրա մեջ հաշվում է 150 ֆ. ստեռլինգի ածուխ՝ ժամանակ աո առ ժամանակ գործարանը տաքացնելու և մեկ-մեկ էլ շոգեմեքենաները բանեցնելու համար, բացի դրանից՝ այն բանվորների աշխատավարձը, որոնք իրենց ժամանակավոր աշխատանքով «պատրաստ» են պահում մեքենայի սարքավորանքը։ Վերջապես, 1 200 ֆ. ստեռլինգ էլ մեքենաների փչացման համար։ համար, որովհետև, «եղանակն ու բնական ավերիչ ազդեցությունները չեն դադարեցնում իրենց ներգործությունն այն բանի հետևանքով, որ շոգեմեքենաները դադարել են շարժվելուց»։ Նա պարզորոշ ասում է, որ 1200 ֆունտ ստեռլինգի այդ գումարը այդպես քիչ է, որովհետև մեքենաները արդեն շատ մաշված դրության մեջ են գտնվում։</ref>։
Ընդհանրապես արտադրության միջոցների մեջ սպառվում է նրանց սպառողական արժեքը, որի գործադրումով աշխատանքը արդյունք է ստեղծում։ Նրանց արժեքը իսկապես չի սպառվում<ref>«Արտադրողական սպառում է, երբ ապրանքի սպառումը արտադրության պրոցեսի մի մասն է կազմում... Այս դեպքերում արժեքի սպառում չկա» (S. P. Newman: «Elements of Political Economy». Andover and New York 1835, էջ 296)։</ref>, ուստի և չի կարող վերարտադրվել։ Արժեքը պահպանվում է, բայց ոչ այն պատճառով, որ աշխատանքի պրոցեսում արժեքի հետ որևէ գործողություն է կատարվում, այլ այն պատճառով, որ այն սպառողական արժեքը, որի մեջ նա սկզբնապես գոյություն ուներ, թեև չքանում է, բայց չքանում է մի ուրիշ սպառողական արժեքի մեջ։ Ուստի արտադրության միջոցների արժեքը կրկին երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ, բայց նա, իսկապես ասած, չի վերարտադրվում։ Արտադրվում է մի նոր սպառողական արժեք, որի մեջ կրկին երևան է դալիս գալիս հին փոխանակային արժեքը<ref>Հյուսիս-ամերիկյան մի ձեռնարկի մեջ, որը գուցե 20 հրատարակություն է ունեցել, կարդում ենք, . «Ամենևին նշանակություն չունի, թե կապիտալն ինչ ձևով է կրկին հայտնվում»։ Շատախոսությամբ արտադրության այն բոլոր հնարավոր տարրերը թվարկելուց հետո, որոնց արժեքը նորից երևան է գալիս արդյունքի մեջ, վերջում ասվում է, . «Պարենային միջոցների, հագուստի ու բնակարանի տարբեր տեսակները, որոնք անհրաժեշտ են մարդու, ապրուստի ու բարեհարմարության համար, նույնպես փոփոխություններ են կրում։ Նրանք ժամանակ առ ժամանակ սպառվում են, և նրանց արժեքը կրկին հայտնվում է մարդու մարմնական ու մտավոր նոր ուժի մեջ, որը կազմում է նոր կապիտալ, որը նորից կարելի է գործադրել գործի մեջ» (F. Wayland: «The Elements of Political Economy». Boston 1843, էջ 31, 32)։ Մյուս բոլոր տարօրինակությունների մասին չխոսելով, նկատենք, որ, օրինակ, նորոգված ուժի մեջ կրկին երևան է գալիս ո՛չ թե հացի գինը, այլ հացի՝ արյուն կազմող տարրերը։ Իսկ, ընդհակառակը, որպես ուժի արժեք նորից հայտնվում են ո՛չ թե կենսամիջոցները, այլ նրանց արժեքը։ Միևնույն կենսամիջոցները, եթե նրանք երկու անգամ պակաս արժեն, ճիշտ նույնքան մկաններ, ոսկրեր ու այլ մասեր, կարճ ասած, բոլորովին նույնպիսի ուժ կարտադրեն, բայց ոչ նույն, ոչ առաջվա արժեքն ունեցող ուժը։ «Արժեքի» այդ փոխակերպումը «ուժի» և այդ ամբողջ փարիսեցիական անորոշությունը քողարկում է ֆոկուսնիկական այն, իհարկե, զուր փորձը, որ արվում է հավելյալ արժեքը ավանսավորած արժեքների վերադարձի հասարակ փաստից բխեցնելու, համար։</ref>։
Այլ է աշխատանքի պրոցեսի սուբյեկտիվ գործոնի, գործողության մեջ դրսևորվող աշխատուժի հարցը։ Այն ժամանակ, երբ աշխատանքը իր նպատակահարմար ձևի շնորհիվ արտադրության միջոցների արժեքը փոխանցում է արդյունքներին և հենց ղրանով էլ պահպանում է այդ արժեքը, նրա շարժման յուրաքանչյուր րոպեն լրացուցիչ արժեք, նոր արժեք է ստեղծում։ Ենթադրենք, որ արտադրության պրոցեսն ընդհատվում է այն կետում, երբ բանվորն իր սեփական աշխատուժի արժեքի համարժեքն Է է արտադրել, երբ նա. , օրինակ, վեցժամյա աշխատանքով 3 շիլլինգի արժեք է միացրել։ Այդ արժեքը կազմում է արդյունքի ամբողջ արժեքի ավելցուկը՝ այդ արժեքի այն տարրերի համեմատությամբ, որոնք իրենց ծագումով արտադրության միջոցների արժեքին են պարտական։ Այդ միակ նոր արժեքն է, որ ծագել է այդ պրոցեսի մեջ, արդյունքի արժեքի միակ մասն է, որ արտադրվել է հենց այդ պրոցեսի միջոցով։ Իհարկե, նա փոխարինում է լոկ այն փողը, որ կապիտալիստը ավանսավորել է աշխատուժը գնելիս և որ ինքը՝ բանվորը ծախսել է կենսամիջոցների վրա։ Ծախսված այդ 3 շիլլինգի նկատմամբ 3 շիլլինգի նոր արժեքը լոկ առաջինի վերարտադրությունն է։ Բայց նա վերարտադրված է իրոք և ոչ թե միայն երևութապես, իւնչպես արտադրության միջոցների արժեքը։ Մի արժեքի փոխարինումը մի ուրիշ արժեքով այստեղ իրականանում է նոր արժեք ստեղծելու միջոցով։
Սակայն մենք գիտենք արդեն, որ աշխատանքի պրոցեսը շարունակվում և անցնում է այն սահմաններից, որոնց շրջանակներում աշխատանքի ուժի արժեքի սոսկ համարժեքն է վերարտադրվում և միացվում աշխատանքի առարկային։ 6 ժամի փոխարեն, որ բավական էր դրա համար, պրոցեսը տևում է, օրինակ, 12 ժամ։ Հետևաբար, աշխատուժի ներգործությամբ ո՛չ միայն նրա սեփական արժեքն է վերարտադրվում, այլև, բացի դրանից, արժեքի ավելցուկ է արտադրվում։ Այս հավելյալ արժեքը կազմում է արդյունքի արժեքի ավելցուկը արդյունքի գոյացման համար գորածդրված տարրերի, այսինքն՝ արտադրության միջոցների և աշխատուժի արժեքի նկատմամբ։
Պատկերելով այն տարրեր տարբեր դերերը, որ խաղում են աշխատանքի պրոցեսի տարբեր գործոնները արդյունքի արժեքի գոյացման մեջ, մենք հենց դրանով էլ բնորոշում էինք կապիտալի բաղկացուցիչ տարբեր մասերի ֆունկցիաները արժեքի աճման նրան հատուկ պրոցեսում։ Արդյունքի ամբողջ արժեքի ավելցուկը, արդյունքի գոյացմանը մասնակցող տարրերի արժեքի գումարի համեմատությամբ, իր արժեքով աճած կապիտալի ավելցուկն է սկզբում ավանսավորած կապիտալային արժեքի համեմատությամբ։ Արտադրության միջոցները մի կողմից, աշխատուժը մյուս կողմից, լոկ այն սկզբնական կապիտալային արժեքի գոյաձևերն են, որը թոթափել է իր վրայից իր փողային ձևը և վերածվել է աշխատանքի պրոցեսի գործոնների։
Այսպես ուրեմն, կապիտալի այն մասը, որ փոխարկվում է արտադրության միջոցների, այսինքն՝ հում նյութի, օժանդակ նյութերի ու աշխատանքի միջոցների, արտադրության պրոցեսում չի փոխում իր արժեքի մեծությունը։ Ուստի ես այդ մասն անվանում եմ կապիտալի հաստատուն, չփոփոխվող մաս կամ, կարճ ասած, հաստատուն կապիտալ։
Ընդհակառակը, կապիտալի այն մասը, որ փոխարկված է աշխատուժի, արտադրության պրոցեսում փոխում է իր արժեքը։ Նա վերարտադրում է իր սեփական համարժեքը և, բացի ղրանից, մի ավելցուկ, հավելյալ արժեք, որը, իր հերթին, կարող է փոփոխվել, ավելի մեծ կամ ավելի փոքր լինել։ Կապիտալի այդ մասը իր հաստատուն մեծությունից շարունակ փոխվում-դառնում է փոփոխուն մեծություն։ Ուստի ես այդ մասն անվանում եմ կապիտալի փոփոխուն մաս կամ, կարճ ասած, փոփոխուն կապիտալ։ Կապիտալի այն բաղկացուցիչ մասերը, որոնք աշխատանքի պրոցեսի տեսակետից տարբերվում են որպես օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ, որպես արտադրության միջոցներ ու աշխատուժ, այդ նույն մասերն արժեքի աճման պրոցեսի տեսակետից տարբերվում են որպես հաստատուն կապիտալ և փոփոխուն կապիտալ։
Հաստատուն կապիտալի հասկացողությունն ամենևին չի բացառում նրա բաղկացուցիչ մասերի արժեքի մեջ կատարվող ռևոլուցիան։ Ենթադրենք, որ բամբակի ֆունտն այսօր արժե 6 պենս, և որ վաղը բամբակի անբավարար բերքի հետևանքով նրա գինը բարձրանում է մինչև 1 շիլլինգ։ Առաջվա բամբակը, որ շարունակում է մշակվել, գնված է 6 պենս արժեքով, բայց արդյունքի արժեքի վրա նրա կողմից ավելացվող մասը հիմա կազմում է 1 շիլլինգ։ Իսկ արդեն մանած բամբակը, որը գուցե որպես մանվածք արդեն շրջանառության մեջ է շուկայում, արդյունքի վրա ավելացնում է նույնպես իր սկզբնական արժեքից երկու անգամ ավելի մեծություն։ Սակայն մենք տեսնում ենք, որ արժեքի այդ փոփոխությունները ոչ մի կապ չունեն բամբակի արժեքի այն աճման հետ, որ կատարվում է մանելու իսկ պրոցեսում։ Եթե հին բամբակը դեռ մտած չլիներ աշխատանքի պրոցեսի մեջ, այն հիմա կարելի էր 6 պենսի փոխարեն 1 շիլլինգով վաճառել։ Ընդհակառակը, աշխատանքի որքան քիչ պրոցես է նա անցել, այնքան ավելի է ապահովված այդ հետևանքը։ Ուստի սպեկուլյացիայի օրենքն է արժեքային այդպիսի ռևոլյուցիաների ժամանակ սպեկուլյացիա անել, օգտագործելով հում նյութի ամենից ավելի պակաս վերամշակված ձևը, այսինքն՝ ավելի շուտ մանվածքը, քան հյուսվածքը, և ավելի շուտ բամբակը, քան մանվածքը։ Այստեղ արժեքի փոփոխությունն առաջ է գալիս այն պրոցեսում, որը բամբակ է արտադրում, և ոչ թե այն պրոցեսում, որտեղ բամբակը գործում է որպես արտադրության միջոց և, ուրեմն, որպես հաստատուն կապիտալ։ Թեև ապրանքի արժեքը որոշվում է նրա մեջ պարունակված աշխատանքի քանակով, բայց այդ քանակը որոշվում է հասարակականորեն։ Եթե փոխվում է ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը,— իսկ բամբակի միևնույն քանակը. , օրինակ, անբարեհաջող պայմաններում աշխատանքի ավելի մեծ քանակ է ներկայացնում, քան բարեհաջող պայմաններում,— ապա այդ հետադարձ ազդեցություն է ունենում հին ապրանքի վրա, որը միշտ իր սեռի լոկ եզակի նմուշահատի դեր է խաղում<ref>«Միևնույն֊ տեսակի բոլոր արդյունքները կազմում են, իսկապես ասած, մի մասսա, որի արժեքը որոշվում է միասին վերցրած, անկախ, առանձին դեպքի հատուկ պայմաններից (Le Trosne: «De l’Intérêt Social». «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 893)։<br>26a «Եթե մենք հաշվի առնենք այն հիմնական կապիտալի արժեքը, որ գործադրվում է որպես ամբողջ ավանսավորած կապիտալի մի մասը, ապա մենք տարվա վերջում ստիպված կլինենք հաշվի առնելու այդպիսի կապիտալի արժեքի մնացորդը որպես տարեկան մուտքի մի մասը» (Mallthus: «Principles of Political Economy», 2-րդ հրատ., London 1838, էջ 269)։</ref>, որի արժեքը միշտ չափվում է հասարակականորեն-անհրաժեշտ աշխատանքով, հետևապես, չափվում է միշտ այն աշխատանքով, որ անհրաժեշտ է տվյալ ժամանակում գոյություն ունեցող հասարակ ական հասարակական պայմաններում։
Արտադրության պրոցեսում արդեն ծառայող աշխատանքի միջոցների, մեքենաների ու այլոց արժեքը, ուրեմն և արժեքի այն մասը, որ նրանք փոխանցում են արդյունքին, կարող է փոփոխվել ճիշտ այնպես, ինչպես հում նյութի արժեքը։ Եթե, օրինակ, նոր գյուտի հետևանքով տվյալ տեսակի մեքենաները կարող են վերարտադրվել աշխատանքի ավելի փոքր ծախսումով, ապա հին մեքենաները շատ կամ քիչ չափով արժեքազրկվում են, ուստի և համեմատաբար ավելի քիչ արժեք են փոխանցում արդյունքին։ Բայց այս դեպքում ևս արժեքի փոփոխությունն առաջ է գալիս արտադրության այն պրոցեսից դուրս, որտեղ մեքենան գործում է իբրև արտադրության միջոց։ Այս պրոցեսում նա երբեք ավելի արժեք չի փոխանցում, քան նա ունի այդ պրոցեսից անկախ։
Ինչպես որ արտադրության միջոցների արժեքի փոփոխությունը, թեև սա հետադարձ ազդեցություն է անում այն բանից հետո, երբ նրանք արդեն մտած են լինում արտադրության պրոցեսի մեջ, այնուամենայնիվ, չի փոխում նրանց՝ որպես հաստատուն կապիտալի բնույթը, ճիշտ այդպես էլ հաստատուն ու փոփոխուն կապիտալի հարաբերության փոփոխությունը չի շոշափում նրանց ֆունկցիոնալ տարբերությունը։ Օրինակ, աշխատանքի պրոցեսի տեխնիկական պայմանները կարող են այնպես բարեփոխվել, որ այնտեղ, որտեղ առաջ 10 բանվորը փոքր արժեք ունեցող 10 գործիքով վերամշակում էին համեմատաբար փոքր քանակությամբ հում նյութ, հիմա 1 բանվորր բանվորը թանկ մեքենայի օգնությամբ հարյուրապատիկ ավելի մեծ քանակությամբ հում նյութ է վերամշակում։ Այս դեպքում հաստատուն կապիտալը, այսինքն՝ արտադրության կիրառվող միջոցների արժեքների մասսան, շատ զգալի չափով է աճում, իսկ կապիտալի փոփոխուն մասը, որ ավանսավորած է աշխատուժի հաշվին, շատ զգալի չափով ընկնում է։ Սակայն այս փոփոխությունը վերաբերում է միայն հաստատուն և փոփոխուն կապիտալի մեծությունների միջև եղած հարաբերությունը, կամ այն հարաբերությունը, որով ամբողջ կապիտալը տրոհվում է հաստատուն և փոփոխուն բաղկացուցիչ մասերի, բայց ընդհակառակը, չի շոշափում հաստատուն ու փոփոխուն կապիտալների միջև եղած տարբերությունը։