Այսպիսով, դասական ուղղագրութեամբ '''վ''' հնչիւնը արտայայտւում է երեք ձեւով՝ '''վ''', '''ւ''' տառերով եւ '''ու''' երկտառով՝ ըստ վերը բերուած կանոնների:
= Է տառի գրութիւնը =
Դասական ուղղագրութեամբ բառավերջում է լսուելիս միշտ '''է''' է գրւում, ինչպէս՝ '''ափսէ, բազէ, գուցէ, գոնէ, թէ, գրեթէ, միթէ, եթէ, մարգարէ, կեցցէ, որևէ, որևիցէ, երբևէ, երբևիցէ, միջօրէ, Վահէ, մանրէ, Կարինէ, Մարինէ''' եւ այսպես շարունակ: Բառավերջում երբեք '''ե''' չի գրւում:
Բառերի մէջ '''է''' լսւում եւ '''է''' գրւում է գլխաւորապէս այն դէպքերում, երբ այդ '''է'''-ն կարող է հնչիւնափոխուել ու դառնալ '''ի''', օրինակ՝ '''գէր''' (գիրանալ), '''գէտ''' (գիտելիք), '''դէմ(ք)''' (դիմագիծ), '''դէպ(ք)''' (դիպուած), '''դէտ''' (դիտել), '''կէզ''' (կիզել), '''զէն(ք)''' (զինել), '''ծէս''' (ծիսակատարութիւն), '''մէջ''' (միջին), '''մէտ''' (միտում), '''կէս''' (կիսել), '''մէգ''' (միգապատ), '''յաւէտ''' (յաւիտեան), '''սէզ''' (սիզաւէտ), '''նուէր''' (նուիրական), '''վէժ''' (վիժել), '''վէմ''' (վիմագիր), '''վէպ''' (վիպակ), '''վրէժ''' (վրիժառու), '''վրէպ''' (վրիպել), '''շէկ''' (շիկնել), '''շէն''' (շինութիւն), '''քէն''' (քինախնդիր) եւ այլն: Բայց կան բառեր էլ, որոնց մէջ գրւում է '''է''', բայց այդ '''է'''-ն չի հնչիւնափոխւում, '''ի''' չի դառնում, ինչպէս՝ '''աշխէտ''' "բաց կարմիր", '''հէն''' "աւազակ", '''խլէզ''', '''կրկէս''', '''հելլէն''', '''պարէն''', '''պարէտ''', '''տէգ''', '''քարտէզ''' եւ այլն:
Այս պատճառով բառամիջի '''է'''-ագրութիւնը սովորելու համար պէտք է բառամիջում այդ տառն ունեցող բառերի ցուցակն ունենալ ձեռքի տակ: Դասական ուղղագրութեամբ գրելիս սկզբնական շրջանում կասկածելի բառը կարելի է ստուգել այդ ցուցակով, իսկ յետոյ վարժութեան շնորհիւ բոլոր այդ բառերը յիշուեն: Ստորեւ բերուած է միջում է ունեցող ամենագործածական բառերի այբբենական ցուցակը.
աղեկէզ,
աղէտ,
աղուէս,
ամէն,
անգէտ,
անզէն,
անէծք,
անշէջ,
աշխէտ,
ապաւէն,
ապաքէն,
առնէտ,
ասպարէզ,
արալէզ,
արդէն,
արժէք,
բզէզ,
բուէճ,
բրէտ "պիծակ, իշամեղու",
գէթ,
գէշ "մեռած մարմին",
գէշ "տգեղ",
գէս "մազ",
գէտ "գիտենալը",
գէր,
գմբէթ,
գոմէշ,
դէզ,
դէմ,
դէմք,
դէն,
դէպի (նաև՝ դէպ, ի դէպ),
դէպք,
դէտ "դիտող",
ելակէտ,
ելեւէջ,
եղէգ,
երէց,
զէնիթ,
զէնք,
ընդդէմ,
ընկէց,
թէև,
թէժ,
թէպէտ,
ժամկէտ,
ժապաւէն,
լեգէոն,
լէզ "լիզելը",
խաբէութիւն,
խէթ,
խէժ,
խլէզ,
ծէս,
ծովահէն,
ծուէն,
կէզ "կիզելը",
կէս,
կէտ,
կողպէք,
կուզէկուզ,
կրէտ,
կրկէս,
հանդէպ,
հանդէս,
հելլէն,
հէգ,
հէն "աւազակ",
հիւսկէն,
հրաւեր,
հրէայ,
հրէշ,
հրշէջ,
ձէթ,
մէգ,
մէզ "միզելը",
մէկ,
մէն,
մէջ (մէջք),
մէտ "միտելը",
մողէս,
յաւէտ,
յետադէմ,
նշանդրէք,
նուէր,
շահէն "թռչուն",
շէկ,
շէն(ք),
ողջակէզ,
ուղէշ "ճիւղ",
չէզոք,
պանթէոն,
պարէն,
պարէտ,
պարտէզ,
պէտք,
պնակալէզ,
ջրվէժ,
ջրօրհնէք,
սէգ,
սէզ,
սէր,
սպառազէն,
վէճ,
վէմ,
վէպ,
վէս,
վէրք,
վրէժ,
տարէց,
տեսակէտ,
տէգ,
տէր,
տէրունական,
տէրտէր,
տնօրէն,
փոխարէն,
փորձագէտ,
փրփրադէզ,
քարտէզ,
քէն,
քնէած "թմրած",
քրէական,
օրէն(ք)։
'''Ամէն''' բառի կապակցութեամբ պէտք է յիշել, որ այն գրւում է '''է'''-ով, բայց '''ե'''-ով են գրւում '''ամենայն, ամենալաւ, ամենամեծ''' եւ '''ամենա'''-ով կազմուած այլ բառեր: '''Ընդամէնը''' գրւում է '''է'''-ով: