Changes

Փիլիսոփայության պրոբլեմները

Ավելացվել է 41 349 բայտ, 07:54, 24 Հունիսի 2014
/* Գլուխ V. Իմացություն ծանոթության միջոցով և իմացություն նկարագրության միջոցով */
== Գլուխ V. Իմացություն ծանոթության միջոցով և իմացություն նկարագրության միջոցով==
 
Նախորդ գլխում մենք տեսանք, որ կա երկու տեսակ իմացություն՝ իրերի ե ճշմարտությունների: Այս գլխում մենք կխորհենք բացառապես իրերի իմացության մասին, որի մեջ իր հերթին մենք կտարբերակենք երկու տեսակ: Երբ իրերի իմացությունն այն տեսակի է, որը մենք անվանում ենք իմացություն ''ծանոթության'' միջոցով, այն էապես ավելի պարզ է, քան ճշմարտությունների իմացությունը և տրամաբանորեն անկախ է ճշմարտությունների իմացությունից, թեև անփութություն կլինի ենթադրել, որ մարդկային էակները երբևէ իսկապես ծանոթ են լինում իրերի հետ՝ առանց միևնույն ժամանակ նրանց մասին որոշ ճշմարտություն իմանալու: Իրերի ''նկարագրության'' միջոցով իմացությունը, ընդհակառակը, ինչպես մենք կտեսնենք այս գլխի ընթացքում, որպես իր աղբյուր և հիմք միշտ ներառում է ճշմարտությունների որոշ իմացություն: Բայց նախ և առաջ մենք պետք է պարզենք, թե ինչ նկատի ունենք ասելով «ծանոթություն» և ինչ նկատի ունենք ասելով «նկարագրություն»:
 
Մենք կասենք, որ ''ծանոթ'' ենք այն ամենի հետ, որից մենք տեղյակ ենք առանց բխեցման որևէ գործընթացի կամ ճշմարտությունների որևէ իմացության միջամտության: Այսպիսով՝ իմ սեղանի ներկայությամբ ես ծանոթ եմ իմ սեղանի պատկերը կազմող զգայական տվյալների հետ՝ նրա գույնը, ձևը, կոշտությունը, հարթությունը և այլն: Այս ամենը բաներ են, որ ես անմիջականորեն գիտակցում եմ, երբ ես տեսնում և շոշափում եմ իմ սեղանը: Շատ բան կարելի է ասել գույնի այն կոնկրետ երանգի մասին, որ ես տեսնում եմ. ես կարող եմ ասել, որ այն դարչնագույն է, որ այն բավականին մուգ է և այսպես շարունակ: Բայց այսպիսի դատողությունները, թեև նրանք ինձ օգնում են գույնի ''մասին'' ճշմարտություններ իմանալ, ինձ չեն օգնում գույնը որպես այդպիսին ճանաչել ավելի լավ, քան առաջ: Ինչ վերաբերում է գույնի՝ որպես այդպիսիի իմացությանը, ի հակադրություն նրա մասին ճշմարտությունների իմացությանը, ապա երբ ես տեսնում եմ գույնը, ես այն ճանաչում եմ կատարելապես և ամբողջությամբ, և անգամ տեսականորեն նրա մասին որևէ այլ գիտելիք հնարավոր չէ: Այսպիսով՝ զգայական տվյալները, որ կազմում են իմ սեղանի պատկերը, այնպիսի բաներ են, որոնց հետ ես ծանոթ եմ, և որոնց ես անմիջականորեն ճանաչում եմ այնպիսին, ինչպիսին նրանք կան:
 
Սեղանի՝ որպես ֆիզիկական օբյեկտի վերաբերյալ իմ գիտելիքը, ընդ-հակառակը, անմիջական գիտելիք չէ: Այնպիսին, ինչպիսին որ կա, այն ձեռք է բերվում սեղանի պատկերը կազմող զգայական տվյալների հետ ծանոթանալու միջոցով: Մենք տեսանք, որ հնարավոր է առանց անհեթեթության հանգելու կասկածել, որ առհասարակ սեղան կա, այնինչ անհնար է կասկածել զգայական տվյալների վրա: Սեղանի մասին իմ գիտելիքն այնպիսին է, որ մենք այն կանվանենք «նկարագրության միջոցով ստացված գիտելիք»: Սեղանն «այն ֆիզիկական օբյեկտն է, որ առաջացնում է այս-այս զգայական տվյալները»: Սա սեղանը ''նկարագրում'' է զգայական տվյալների միջոցով: Որպեսզի սեղանի մասին առհասարակ որեէ բան իմանանք, մենք պետք է այն մեզ ծանոթ բաների հետ կապակցող բաներ իմանանք, մենք պետք է իմանանք, որ «այս-այս զգայական տվյալներն առաջ են գալիս մի ֆիզիկական օբյեկտից»: Չկա գիտակցության մի վիճակ, որի դեպքում մենք անմիջական տեղեկություն ստանանք սեղանից, սեղանի մասին մեր ողջ գիտելիքն իրականում ''ճշմարտությունների'' գիտելիք է, իսկ իրը, որը սեղանն է, կոպիտ ասած, մեզ առհասարակ հայտնի չէ: Մենք գիտենք մի նկարագրություն և գիտենք, որ կա հենց մեկ օբյեկտ, որին այս նկարագրությունը վերաբերում է, թեև ինքն օբյեկտը մեզ անմիջականորեն տրված չէ: Այսպիսի դեպքերում ասում ենք, որ օբյեկտի վերաբերյալ մեր գիտելիքը նկարագրությամբ ստացված գիտելիք է:
 
Մեր ողջ իմացությունը՝ և իրերի իմացությունը, և ճշմարտությունների իմացությունը, որպես իրենց հիմք հենվում են ծանոթության վրա: Հետնաբար կարևոր է քննարկել, թե ինչպիսի բաներ կան, որոնց հետ մենք ծանոթ ենք:
 
Զգայական տվյալները, ինչպես մենք արդեն տեսանք, այն բաների թվում են, որոնց հետ մենք ծանոթ ենք: Փաստորեն, նրանք տրամադրում են ծանոթությամբ իմացության ամենաակնհայտ և ցնցող օրինակը: Բայց եթե նրանք լինեին միակ օրինակը, մեր իմացությունը կլիներ շատ ավելի սահմանափակ, քան հիմա է: Մենք կիմանայինք միայն այն, ինչն առկա է մեր զգայությունների համար, մենք չէինք կարող որևէ բան իմանալ անցյալի մասին, նույնիսկ այն, որ անցյալ եղել է, ոչ էլ կկարողանայինք մեր զգայական տվյալների մասին որևէ ճշմարտություն իմանալ, քանզի ճշմարտությունների ողջ իմացությունը, ինչպես մենք ցույց կտանք, պահանջում է ծանոթություն զգայական տվալներից էապես տարբեր բնույթ ունեցող բաների հետ, որոնք երբեմն կոչվում են «վերացական հասկացություններ», բայց որոնց մենք կանվանենք «ունիվերսալիաներ»: Հետնաբար, եթե ցանկանում ենք ձեռք բերել մեր իմացության որևէ բավականին պատշաճ վերլուծություն, մենք պետք է բացի զգայական տվյալների հետ ծանոթությունը քննարկենք նաև այլ բաների հետ ծանոթությունը:
 
Զգայական տվյալների սահմանների առաջին ընդլայնումը, որ հարկ է քննարկել հիշողության միջոցով, ծանոթությունն է: Ակնհայտ է, որ մենք հաճախ հիշում ենք այն, ինչ մենք տեսել կամ լսել ենք, կամ ինչ ինչ-որ ձևով առկա է եղել մեր զգայարանների համար, և որ նման դեպքերում մենք դեռ անմիջականորեն ենք տեղեկանում նրանից, ինչ հիշում ենք, չնայած այն փաստին, որ այն թվում է անցյալ և ոչ թե ներկա: Հիշողության միջոցով այս անմիջական իմացությունն անցյալի վերաբերյալ մեր ողջ իմացության աղբյուրն է: Առանց նրա անցյալի վերաբերյալ ոչ մի իմացություն չէր կարող բխեցվել, մենք երբեք չէինք իմանա, որ որևէ անցյալ կա, որը պետք է բխեցնել:
 
Հաջորդ ընդլայնումը, որ հարկ է քննարկել ''ներհայեցողության'' միջոցով, ծանոթությունն է: Մենք ոչ միայն գիտենք առարկաների մասին, այլ հաճախ գիտենք, որ գիտենք առարկաների մասին: Երբ ես տեսնում եմ արևը, հաճախ գիտակցում եմ, որ տեսնում եմ արևը, ուստի «իմ կողմից արևը տեսնելը» մի օբյեկտ է, որի հետ ես ծանոթ եմ: Երբ ուտելիք եմ ցանկանում, ես կարող եմ գիտակցել ուտելու ցանկությունս, ուստի «ուտելու ցանկությունս» մի օբյեկտ է, որի հետ ես ծանոթ եմ: Նույն կերպ մենք կարող ենք գիտակցել հաճույքի կամ ցավի մեր զգացումը և ընդհանրապես մեր գիտակցություններում տեղի ունեցող իրողությունները: Ծանոթության այս տեսակը, որ կարող է կոչվել ինքնագիտակցություն, մտային բաների մեր ողջ իմացության աղբյուրն է: Այսպիսով՝ ակնհայտ է, որ միայն մեր գիտակցության մեջ կատարվողն է, որ կարող է անմիջականորեն ճանաչվել: Այն, ինչ կատարվում է ուրիշների գիտակցության մեջ, մենք իմանում ենք նրանց մարմիններն ընկալելով, այսինքն՝ մեր ներսում գտնվող զգայական տվյալներով, որոնք կապված են նրանց մարմինների հետ: Եթե մեր սեփական գիտակցությունների բովանդակությունների հետ ծանոթ չլինեինք, մենք ի վիճակի չէինք լինի պատկերացնել ուրիշների գիտակցությունները և, հետևաբար, երբեք չէինք կարող հանգել այն գիտելիքին, որ նրանք գիտակ-ցություններ ունեն: Բնական է թվում ենթադրել, որ ինքնագիտակցությունը մեկն է այն բաներից, որ տարբերակում է մարդուն կենդանիներից, մենք կարող ենք ենթադրել, որ կենդանիները, թեև ծանոթ են զգայական տվյալների հետ, երբեք չեն գիտակցում այս ծանոթությունը: Ես նկատի չունեմ, որ նրանք ''կասկածում'' են՝ իրենք գոյություն ունեն, թե ոչ, այլ նկատի ունեմ, որ նրանք երբեք չեն գիտակցում այն փաստը, որ իրենք ունեն զգայություններ և զգացումներ, ոչ, էլ, հետևաբար, գիտակցում են, որ իրենք՝ իրենց զգայությունների և զգացմունքների սուբյեկտները, գոյություն ունեն:
 
Մենք մեր գիտակցության բովանդակության հետ ծանոթության մասին խոսել ենք ինչպես ինքնագիտակցության մասին, բայց այն, իհարկե, մեր անձի գիտակցում չէ. այն մասնավոր խոհերի և զգացմունքների գիտակցություն է: Այն հարցը, թե արդյոք մենք, ի հակադրություն մասնավոր խոհերի և զգացմունքների, ծանոթ ենք նաև մեր մերկացված անձի հետ, դժվար հարց է, որի վերաբերյալ անփութություն կլինի պոզիտիվ կերպով խոսել: Երբ մենք փորձում ենք նայել մեր մեջ, մեզ թվում է՝ հանդիպում ենք որոշակի մասնավոր խոհի կամ զգացմունքի և ոչ թե Ես-ին, որն ունի խոհը կամ զգացումը: Այնուամենայնիվ, որոշ հիմքեր կան մտածելու, որ մենք ծանոթ ենք Ես-ի հետ, թեև ծանոթությունը դժվար է տարանջատել այլ բաներից: Որպեսզի պարզենք, թե ինչպիսի հիմքեր կան, եկեք մի պահ քննարկենք, թե մեր ծանոթությունը ինչ մասնավոր խոհեր է իրականում ներառում:
 
Երբ ես ծանոթ եմ «իմ կողմից արևը տեսնելու» հետ, թվում է, պարզ է, որ ես ծանոթ եմ միմյանց հետ կապված երկու տարբեր բաների հետ: Սի կողմից առկա է զգայական տվյալը, որ ներկայացնում է արևը, մյոա կողմից առկա է այն, ինչ տեսնում է այս զգայական տվյալը: Բոլոր ծանոթությունները, ինչպիսին իմ ծանոթությունն է արևը ներկայացնող զգայական տվյալի հետ, թվում է, ակնհայտ մի կապ է ծանոթացող անձի և այն օբյեկտի միջև, որի հետ անձը ծանոթացել է: Երբ ծանոթության դեպքն այնպիսին է, որի հետ ես կարող եմ ծանոթ լինել (այնպես, ինչպես Ես ծանոթ եմ արևը ներկայացնող զգայական տվյալի հետ ծանոթության հետ), պարզ է, որ ծանոթացած անձը ես եմ: Այսպիսով, երբ ես ծանոթ եմ իմ՝ արևը տեսնելու հետ, ամբողջ փաստը, որի հետ ես ծանոթ եմ, «Անձի՝ զգայական տվալների հետ ծանոթ» լինելն է:
 
Այնուհետև, մենք գիտենք «Ես ծանոթ եմ այս զգայական տվյալի հետ» ճշմարտությունը: Դժվար է պատկերացնել, թե մենք ինչպես կարող էինք իմանալ այս ճշմարտութունը կամ հասկանալ, թե ինչ է նկատի առնված դրանում նախքան մի բանի հետ, որ մենք կոչում ենք Ես, ծանոթ լինելը: Չի թվում, թե անհրաժեշտ է ենթադրել, որ մենք ծանոթ ենք շատ թե քիչ անփոփոխ անձի հետ, որն այսօր այն է, ինչ երեկ, բայց թվում է, որ անկախ նրա բնույթից, մենք պետք է ծանոթ լինենք այն բանի հետ, որը տեսնում է արեը և ծանոթ է զգայական տվյալների հետ: Այսպիսով՝ որոշ իմաստով թվում, թե մենք պետք է ծանոթ լինենք մեր Անձի հետ՝ ի հակադրություն մեր մասնավոր ընկալումների: Բայց սա դժվար հարց է, և երկու կողմից էլ կարելի է բարդ փաստարկներ առաջ քաշել: Ոատի, թեև մեր անձի հետ ծանոթությունը, թվում է, ''հավանաբար'', տեղի կունենա, խոհեմ չէ պնդել, որ այն անկասկած տեղի է ունենում:
 
Այսպիսով՝ ինչպես արվել է վարը, մենք կարող ենք ընդհանրացնել այն. ինչ ասվել է գոյություն ունեցող բաների հետ ծանոթության վերաբերյալ: Զգայություններով մենք ծանոթանում ենք արտաքին զգայական տվյալների հետ, ներհայեցողությամբ՝ այն տվյալների հետ, որ կարելի է անվանել ներքին զգայություն՝ խոհեր, զգացմունքներ, ձգտումներ և այլն, հիշողությամբ մենք ծանոթանում ենք այն բաների հետ, որոնք եղել են կամ արտաքին, կամ ներքին զգայական տվյալներ: Այնուհետե հնարավոր է, թեև ոչ հավաստի, որ մենք ծանոթ ենք Անձի՝ որպես իրերը գիտակցողի և իրերի նկատմամբ ձգտումներ ունեցողի հետ:
 
Ի լրումն մասնավոր, գոյություն ունեցող բաների հետ ծանոթության՝ մենք ծանոթ ենք նաև նրա հետ, ինչ մենք կանվանենք ''ունիվերսալիաներ'', այսինքն՝ ընդհանուր գաղափարներ, ինչպիսիք են ''սպիտակությունը'', ''բազմազանությունը'', ''եղբայրությունը'' և այլն: Յուրաքանչյուր ավարտուն նախադասություն պետք է պարունակի առնվազն մեկ բառ, որը ներկայացնում է ունիվերսալիա, քանզի բոլոր բայերն իրենց նշանակությամբ ունիվերսալիաներ են: Մենք ունիվերսալիաներին կանդրադառնանք հետագայում՝ գլուխ IX-ում: Առայժմ միայն անհրաժեշտ է զգուշանալ ենթադրելուց, թե այն ամենն, ինչի հետ մենք կարող ենք ծանոթանալ, պետք է լինի ինչ-որ կոնկրետ և գոյություն ունեցող բան: Ունիվերսալիաներից տեղյակ լինելը կոչվում է ''ըմբռնում'', իսկ ունիվերսալիան, որի մասին մենք տեղեկություն ունենք, կոչվում է ''հասկացություն'':
 
Ցույց կտրվի, որ մեզ ծանոթ օբյեկտների մեջ չեն մտնում ոչ ֆիզիկական օբյեկտները (ի հակադրություն զգայական տվյալների), ոչ էլ այլ մարդկանց գիտակցությունները: Սրանք մեր կողմից իմացվում են շնորհիվ մի բանի, որ ես անվանում եմ «իմացություն նկարագրության միջոցով», որը և մենք պետք է հիմա քննարկենք:
 
«Նկարագրություն» ասելով՝ նկատի ունեմ «այս-այս տեսակ մի բան» կամ «այս-այս տեսակ բանը» ձևի որևէ արտահայտություն: «Այս-այս տեսակ մի բան» ձևի արտահայտությունները ես կանվանեմ «անորոշ» նկարագրություն, «այս-այս տեսակ բանը» (եզակի թվով) ձևի արտահայտությունը ես կանվանեմ որոշակի նկարագրություն: Այսպիսով՝ «մի մարդ»-ը անորոշ նկարագրություն է, իսկ «երկաթե դիմակով մարդը»՝ որոշակի նկարագրություն: Անորոշ նկարագրությունների հետ կապված տարբեր խնդիրներ կան, բայց ես անցնում եմ նրանց վրայով, քանզի նրանք անմիջականորեն չեն վերաբերում այն հարցին, որը մենք քննարկում ենք: Այդ հարցը օբյեկտների վերաբերյալ մեր գիտելիքի բնույթն է այն դեպքում, երբ մենք գիտենք, որ մի որոշյալ նկարագրության համապատասխանող մի օբյեկտ կա, թեև մենք ծանոթ չենք որևէ այդպիսի օբյեկտի: Սա մի հարց է, որը վերաբերում է բացառապես որոշակի նկարագրություններին: Հետևաբար, ես այնուհետ, երբ նկատի ունենամ «որոշյալ նկարագրություն», պարզապես կասեմ «նկարագրություն»: Այսպիսով՝ նկարագրությունը կնշանակի եզակի ձևով գործածված «այս-այս տեսակ բանը» ձևի որևէ արտահայտություն: Աենք ասում ենք, որ մի օբյեկտ «իմացվել է նկարագրության միջոցով», երբ գիտենք, որ այն «այս-այս տեսակ բանն» է, այսինքն՝ երբ գիտենք, որ կա որոշակի հատկություն ունեցող մեկ և միայն մեկ օբյեկտ: Որպես կանոն, կենթադրվի, որ մենք նույն օբյեկտին ծանոթ չենք: Մենք գիտենք, որ երկաթե դիմակով մարդը գոյություն է ունեցել, և նրա մասին շատ պնդումներ են հայտնի, բայց մենք չգիտենք, թե նա ով է: Մենք գիտենք, որ ամենաշատ ձայներ ստացող թեկնածուն կընտրվի, և այս դեպքում շատ հավանական է, որ մենք նաև ծանոթ ենք (այն միակ իմաստով, որով մեկը կարող է ծանոթ լինել մյուսի հետ) այն մարդու հետ, որը, փաստորեն, այն թեկնածուն է, որ ստանալու է ամենաշատ ձայները, բայց մենք չգիտենք, թե թեկնածուներից, որ մեկն է նա, այսինքն՝ մենք չգիտենք «Ա-ն այն թեկնածուն է, որ ստանալու է ամենաշատ ձայները» ձևի որևէ պնդում, որտեղ Ա-ն թեկնածուներից մեկի անունն է: Մենք կասենք, որ այս-այս տեսակ բանի «զուտ նկարագրական իմացություն» ունենք, եթե թեև մենք գիտենք, որ այս-այս տեսակ բանը գոյություն ունի, և թեև մենք սկզբունքորեն կարող ենք ծանոթ լինել այն օբյեկտի հետ, որը, փաստորեն, այս-այս տեսակ բանն է, մենք չգիտենք որևէ «Ա-ն այս-այս տեսակ բանն է» պնդում, որտեղ Ա-ն մի բան է, որի հետ մենք ծանոթ ենք:
 
Երբ մենք ասում Ենք՝ «այս-այս բանը» գոյություն ունի, մենք նկատի ունենք, որ կա հենց մեկ օբյեկտ, որն այս-այս բանն է: «Ա-ն այս-այս բանն է» պնդումը նշանակում է, որ Ա-ն ունի այս-այս հատկությունը, և ուրիշ ոչինչ չունի այդ հատկությունները: «Պրն Ա-ն այս ընտրական տեղամասի ''յունիոնիստ''<ref>Կուսակցության անունը – Ծ. Թ.</ref> թեկնածուն է» նշանակում է «Պրն Ա-ն այս ընտրական տեղամասի ''յունիոնիստի'' թեկնածու է, և ուրիշ ոչ ոք այդպիսին չէ»: «Այս ընտրական տեղամասի ''յունիոնիստ'' թեկնածուն գոյություն ունի» նշանակում է «ինչ-որ մեկն այս ընտրական տեղամասում ''յունիոնիստ'' թեկնածու է, և ուրիշ ոչ ոք այդպիսին չէ»: Այսպիսով, երբ մենք ծանոթ ենք այն օբյեկտին, որն այս-այս բանն է, մենք գիտենք, որ այս-այս բանը գոյություն ունի, բայց մենք կարող ենք գիտենալ, որ այս-այս բանը գոյություն ունի, երբ մենք ծանոթ չենք որևէ օբյեկտի, որը մենք գիտենք, որ այս-այս բանն է, և նույնիսկ երբ մենք ծանոթ չենք որևէ օբյեկտի, որը փաստորեն այս-այս բանն է:
 
Հասարակ բառերը, նույնիսկ հատուկ անունները, իրականում սովորաբար նկարագրություններ են: Այլ կերպ ասած, հատուկ անուն գործածող անձի գիտակցության միջի խոհն ընդհանրապես բացահայտորեն կարող է արտահայտվել միայն, եթե մենք հատուկ անունը փոխարինենք նկարագրությամբ: Դեռ ավելին, խոհն արտահայտելու համար անհրաժեշտ նկարագրությունը տարբեր մարդկանց համար կամ միևնույն մարդու համար տարբեր ժամանակներում տարբեր կլինի: Միակ հաստատուն ''բանը'' (քանի դեռ անունը ճիշտ է գործածված) այն օբյեկտն է, որին վերաբերում է անոաը: Բայց քանի դեռ սա մնում է հաստատուն, տեղադրված կոնկրետ նկարագրությունը սովորաբար ոչ մի տարբերություն չի մտցնում այն պնդման ճշմարտության կամ կեղծության մեջ, որում ի հայտ է գալիս անունը:
 
Եկեք լուսաբանենք: Ենթադրենք՝ Բիսմարկի մասին ինչ-որ հայտարարություն է արված: Եթե ընդունենք, որ կա սեփական անձի հետ անմիջական ծանոթության պես բան, ապա Բիսմարկն ինքը կարող էր իր անունը գործածել՝ մատնանշելու այն կոնկրետ անձին, որի հետ ինքը ծանոթ էր: Այս դեպքում, եթե նա իր մասին դատողություն աներ, նա ինքը կարող էր լինել դատողության բաղկացուցիչ մաս: Այստեղ հատուկ անունն ունի այն ողղակի գործածությունը, որն այն միշտ ձգտում է ունենալ՝ պարզապես լինել որոշակի օբյեկտի, ոչ թե օբյեկտի նկարագրության նշանակում: Բայց այլ դեպք է, եթե Բիսմարկին ճանաչող մի անձ է նրա մասին դատողություն արել: Այն, ինչին ծանոթ է այս անձը, զգայական տվյալներ են, որոնք նա (մենք կենթադրենք, որ իրավացիորեն) կապել է Բիսմարկի մարմնի հետ: Նրա մարմինը, որպես ֆիզիկական օբյեկտ, և դեռ ավելին, նրա գիտակցությունը իմաց-վել են որպես այս զգայական տվյալների հետ կապված մարմին և գիտակցություն: Այսինքն՝ նրանք իմացվել են նկարագրության միջոցով: Այն հարցում, թե մարդու արտաքինի որ առանձնահատկությունները կհայտնվեն ընկերոջ գիտակցության մեջ, երբ վերջինս մտածում է նրա մասին, իհարկե, շատ մեծ է պատահականության դերը: Այսպիսով՝ իրականում ընկերոջ գիտակցության միջի նկարագրությունը պատահական է: Էականն այն է, որ նա գիտի, որ բոլոր տարբեր նկարագրությունները վերաբերում են միևնույն գոյին՝ չնայած խնդրո առարկա գոյի հետ ծանոթ չլինելուն:
 
Երթ մենք, որ չենք ճանաչում Բիսմարկին, նրա մասին դատողություններ անենք, մեր գիտակցությունների միջի նկարագրությունները հավանաբար կլինեն պատմական գիտելիքի ինչ-որ շատ թե քիչ աղոտ զանգված՝ դեպքերի մեծամասնության ժամանակ շատ ավելի շատ, քան անհրաժեշտ է նրա ինքնությունը ճանաչելու համար: Բայց լուսաբանման համար եկեք ընդունենք, թե մենք նրան համարում ենք «Գերմանական կայսրության առաջին կանցլեր»: Այստեղ բոլոր բառերը, բացի «Գերմանական»-ից, վերացական են: «Գերմանական» բառը տարբեր մարդկանց համար տարբեր .նշանակություններ կունենա: Ոմանց այն կհիշեցնի Գերմանիայում ճամփորդությունները, ոմանց՝ Գերմանիայի պատկերը քարտեզի վրա և այսպես շարունակ: Բայց եթե մենք պետք է ձեռք բերենք մի նկարագրություն, որը մեր համոզմամբ կիրառելի է, մենք ինչ-որ պահի հարկադրված կլինենք ներքաշել այնպիսի մի մասնավորի վկայակոչում, որի հետ մենք ծանոթ ենք: Այսպիսի վկայակոչում կա անցյալի, ներկայի և ապագայի (ի հակադրուորոշակի ամսաթվերի), այստեղի և այնտեղի կամ ուրիշների՝ մեզ պատմածի որևէ հիշատակման մեջ: Այսպիսով՝ կարող է թվալ, որ եթե նկա-րագրված բանի վերաբերյալ մեր գիտելիքին վիճակված է չլինել զուտ այն, ինչ ''տրամաբանորեն'' հետևում է նկարագրությունից, նկարագրությունը, որի մասին հայտնի է, որ այն կիրառելի է մասնավորի համար, պետք է այս կամ այն ձևով պարունակի մեզ ծանոթ որևէ մասնավորի ինչ-որ վկայակոչում: Օրինակ՝ «Ամենաերկար ապրած մարդը» միայն ունիվերսալիաներ պարունակող նկարագրություն է, որը պետք է վերաբերի ինչ-որ մարդու, բայց մենք չենք կարող այս մարդու վերաբերյալ անել դատողություններ, որոնք նրա մասին պարունակեն որևէ գիտելիք, որը տրված չէ նկարագրության մեջ: Այնուամենայնիվ, եթե ասենք «Գերմանիայի կայսրության առաջին կանցլերը բանիմաց դիվանագետ էր», մենք մեր դատողութան ճշմարտության մեջ կարող ենք համոզվել միայն շնորհիվ ինչ-որ բանի, որի հետ ծանոթ ենք՝ սովորաբար լսած կամ կարդացած վկայություն:
 
Բացի ինֆորմացիայից, որ մենք փոխանցում ենք ուրիշներին, բացի իրական Բիսմարկի մասին փաստից, որը մեր դատողությանը կարևորություն է տալիս, խոհը, որ մենք ունենք, պարունակում է մեկ կամ ավելի մասնավորներ, իսկ հակառակ դեպքում ամբողջովին բաղկացած է հասկացություններից:
 
Բոլոր տեղանունները՝ Լոնդոն, Անգլիա, Երկիր, Արեգակնային համակարգ, երբ գործածվում են նույն ձևով, պարունակում են նկարագրություններ, որոնք գալիս են մեզ ծանոթ ինչ-որ մի կամ ավելի մասնավորներից: Ես կասկածում եմ, որ նույնիսկ Տիեզերքը, ինչպես որ այն ընկալվում է մետաֆիզիկայում, պարունակում է նման մասնավորների հետ կապ: Տրամաբանության մեջ, որտեղ մենք մտահոգված ենք ոչ միայն նրանով, ինչ գոյություն ունի, այլ նրանով, թե ինչ կարող է գոյություն ունենալ կամ լինել, ընդհակառակը, իրական մասնավորների ոչ մի վկայակոչում չի ներառվում:
Կարող է թվալ, թե, երբ մենք հայտարարություն ենք անում միայն նկա-րագրությամբ իմացված ինչ-որ բանի մասին, մենք հաճախ ''մտադրված ենք'' լինում մեր հայտարարությունն անել ոչ թե նկարագրությունը ներառելու ձևով, այլ նկարագրված իրական բանի մասին: Այսինքն, երբ մենք որևէ բան ենք ասում Բիսմարկի մասին, եթե կարողանայինք, կանեինք այն դատողությունը, որը միայն Բիսմարկը կարող էր անել, որն էլ այն դատողությունն է, որի բաղկացուցիչ տարր է նա ինքը: Այստեղ մենք անհրաժեշտաբար ձախողվում ենք, քանզի իրական Բիսմարկը մեզ համար անհայտ է: Սակայն մենք գիտենք, որ կա մի Բ օբյեկտ, որը կոչվում է Բիսմարկ, և որ Բ-ն բանիմաց դիվանագետ էր: Այսպիսով՝ մենք կարող ենք ''նկարագրել'' այն պնդումը, որ մենք կցանկանայինք հաստատել: Իսկ դա «Բ-ն բանիմաց դիվանագետ էր» պնդումն է, որտեղ Բ-ն այն օբյեկտն է, որը Բիսմարկն էր։ Եթե մենք Բիսմարկին նկարագրում ենք որպես «Գերմանական կայսրության առաջին կանցլեր», պնդումը, որ մենք պետք է ցանկանանք հաստատել, կարող է նկարագրվել որպես «այն դրույթը, որը վերաբերում է այն իրական օբյեկտին, որ Գերմանական կայսրության աոաջին կանցլերն էր, և որը պնդում է, որ այս օբյեկտը բանիմաց դիվանագետ էր»: Այն, ինչ մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել, չնայած մեր գործածած զանազան նկարագրություններին, այն է, որ մենք գիտենք, որ իրական Բիսմարկի վերաբերյալ ճշմարիտ պնդում կա, և որ ինչքանով էլ մենք տարբերվենք նկարագրությամբ (քանի դեռ նկարագրությունը ճիշտ է), նկարագրված պնդումը մնում է նույնը: Այս պնդումը, որը նկարագրված է, և որի ճշմարիտ լինելը հայտնի է, այն է, ինչ հետաքրքրում է մեզ, բայց մենք ծանոթ չենք իր՝ պնդման հետ, և չգիտենք ''այն'', թեն գիտենք, որ այն ճշմարիտ է։
 
Մենք կտեսնենք, որ մասնավորի հետ ծանոթությունից հեռանալու աստիճաններ կան. կա Բիսմարկ նրան ճանաչող մարդկանց համար, կա Բիսմարկ նրանց համար, ովքեր նրա մասին գիտեն պատմությունից, կա երկաթե դիմակով մարդ, ամենաերկար ապրած մարդ: Սրանք մասնավորի հետ ծանոթությունից աստիճանաբար ավելի են հեռացված, առաջինն այնքան է մոտենում ծանոթությանը, որքանով հնարավոր է ծանոթանալ մի ուրիշ անձի, երկրորդում մենք դեռ կարող ենք ասել, թե գիտենք՝ «ով է Բիսմարկը», երրորդում՝ մենք չգիտենք, թե ով էր երկաթե դիմակով մարդը, թեև մենք նրա մասին կարող ենք իմանալ շատ պնդումներ, որոնք տրամաբանորեն բխեցնելի չեն այն փաստից, որ նա կրում էր երկաթե դիմակ, վերջապես չորրորդում մենք, բացի այն ինչ տրամաբանորեն բխեցնելի է մարդու սահմանումից, ոչինչ չգիտենք: Նման հիերարխիա կա ունիվերսալիաների մեջ: Շատ ունիվերսալիաներ, շատ մասնավոր գոյերի նման, մեզ հայտնի են միայն նկարագրության միջոցով: Բայց այստեղ, ինչպես մասնավոր գոյերի դեպքում, նկարագրության միջոցով իմացվածի վերաբերյալ գիտելիքն ամբողջությամբ կարելի է հանգեցնել ծանոթության միջոցով իմացվածի վերաբերյալ գիտելիքի:
 
Նկարագրություններ պարունակող պնդումների վերլուծության հիմնական սկզբունքը հետնյալն է: ''Յուրաքանչյուր պնդում, որ մենք կարող ենք հասկանալ, պետք է ամբողջապես կազմված լինի մեզ ծանոթ բաղադրիչներից։''
 
Այս փուլում մենք չենք փորձի պատասխանել այս հիմնական սկզբունքի դեմ ներկայացվող բոլոր առարկություններին: Առայժմ մենք միայն կնշենք, որ այսպես թե այնպես պետք է հնարավոր լինի դիմակայել այս առարկություններին, քանզի հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել, թե մենք կարող ենք դատել կամ ենթադրություն անել՝ առանց իմանալու, թե լինչի մասին ենք դատում կան ենթադրություններ անում: Եթե մենք պետք է փաստալից խոսենք և ոչ թե լոկ ձայն արտասանենք, մենք պետք է ինչ-որ իմաստ կցենք այն բառերին, որ գործածում ենք: Իսկ այն իմաստը, որ մենք կցում ենք մեր բառերին, պետք է լինի մեզ ծանոթ ''ինչ-որ'' բան: Այսպիսով օրինակ, երբ մենք Հուլիոս Կեսարի մասին հայտարարություն ենք անում, պարզ է, որ Հուլիոս Կեսարն ինքը մեր գիտակցությունների առջև չէ, քանզի մենք ծանոթ չենք նրա հետ: Գիտակցության մեջ մենք ունենք Հուլիոս Կեսարի ինչ-որ ''նկարագրություն''. «Մարտի ldes-ին<ref>Ամսվա 15-րդ օրը – Ծ. Թ.<ref/> սպանված մարդը», «Հռոմեական կայսրության հիմնադիրը» կամ պարզապես «այն մարդը, որի անունը ''Հուլիոս Կեսար'' էր» (Այս վերջին նկարագրության մեջ ''Հուլիոս Կեսարը'' ձայն է կամ ձև, որի հետ մենք ծանոթ ենք): Այսպիսով՝ մեր հայտարարությունը չի նշանակում հենց այն, ինչ թվում է, թե այն նշանակում է, այլ փոխանակ Հուլիոս Կեսար նշանակելու՝ նշանակում է նրա հետ սերտորեն կապված ինչ-որ բան, նրա ինչ-որ նկարագրություն, որ ամբողջովին կազմված է մեզ ծանոթ մասնավորներից և ունիվերսալիաներից:
 
Նկարագրության միջոցով իմացության գլխավոր կարևորությունն այն է, որ այն մեզ հնարավորություն է տալիս մեր փորձի սահմաններից այն կողմ անցնել: Չնայած այն փաստին, որ մենք կարող ենք իմանալ միայն այնպիսի ճշմարտություններ, որոնք ամբողջովին կազմված են այնպիսի տերմիններից, որոնց փորձի մեջ ենք առել ծանոթությամբ, մենք, այնուամենայնիվ, կարող ենք նկարագրությամբ գիտելիք ունենալ այն բաների մասին, որոնք երբեք մեր փորձի մեջ չեն եղել: Մեր անմիջական փորձի շատ նեղ տիրույթի համատեքստում այս երևույթը խիստ կարևոր է, և մինչև այն չհասկացվի, մեր գիտելիքի մեծ մասը պետք է մնա խորհրդավոր և, հետևաբար, կասկածելի:
 
== Գլուխ VI. Ինդուկցիայի մասին==
== Գլուխ VII. Ընդհանուր սկզբունքների՝ մեր իմացության մասին==
Վստահելի
199
edits